1 մաս
Текст:
Տասը տարուց ի վեր նրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ իր կյանքի կմախքացած, բայց փոթորկոտ նավը ո՞ր ափին զարնվեց։ Մինչև անգամ չեմ իմանում՝ ո՞ղջ է թե մեռած։
Բայց հիշում եմ նրան իր ողջ կերպարանքով, իր բոլոր պառավությամբ։
Մեր սերունդից տակավին շա՜տ շատերը ճանաչում և հիշում են նրան՝ իմ հորաքրոջ, որ ամեն տեղ էր— մեռելտանը, հարսանիքներում, կռվի և բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզը, հիվանդի գլխուն վրա, տղացկան մոր ոտների տակը, ժառանգությունների բաժանման մեջ, դատարանի դռանը, բաղնիսում, ժամի բակը, դպրոցի հոգաբարձուների մոտ, նշանտուքի և խոսքկապի հազար ու մի շղթաների մեջ։
Նա մի կին էր, որ երբեք սիրած չէր։ Նրա արտահայտությունը նման էր այն էգ կատվին, որ մայիսը առանց արու կատվի անցկացնելուց հետո՝ ման է գալիս տանիքներն ու տան անկյունները կծու նայվածքներով և ամեն մի փոքրիկ աղմուկից անգամ պատրաստ է ցցելու իր ստեվները։
Իմ հորաքույրը անց էր կացրել մոտ յոթանասուն մայիսներ առանց արուի և ման էր գալիս մեր տանը և մեր փողոցներում դառնացած և իր դառնությունների համար օրերին, իրերին և մարդկանց դեմ չարացած։
Պարտված այս էգը թշնամի էր ամեն ընտանեկան խաղաղության, բոլոր բարի ժպիտների, բոլոր արևոտ արտահայտությունների։
Իր մարմնի բոլոր մասերը բուրում էին կծվություն և բարկություն։ Բարկացած էր բոլորի դեմ։
Նա երբեք չէր սիրել։
2
Իմ հորաքույրը ձմեռները կաղ էր, վույվույով երաժշտագին, իսկ ամառները՝ առողջ։
Նրա կաղությունը մեր աչքերին ձմեռը ավելի շեշտակի էր դառնում, որովհետև ձմեռները տանն էինք, և դատապարտված լսել նրա վույ֊վույներն ու ողբերը։ Մենք այն տպավորությունն ստացել էինք, որ նա միշտ էլ կաղ էր, որովհետև ո՞վ էր մտիկ տալիս ամառը տան ներսում անցած դարձածներին։ Բայց ես՝ տարիներ հետո, նկատեցի նրա ամառնային կերպարանափոխությունը և մի օր էլ հարց տվի մայրիկիս.
— Ինչպե՞ս է, մայրի՛կ, որ հորքորիս ոսկորները ամառները կը շտկին և ձմեռները կը ծռին։
— Ձմեռը ջղերը ցուրտեն կը քաշվին,— պատասխանեց մայրիկս,— իսկ ամառները կը թուլնան։
Այն ժամանակ հասկացա, որ կաղությունը միայն ոսկորների հետ չէր, որ կապ կարող էր ունենալ, այլ և ջղերի հետ։
Ջիղը— ահա՛ իմ հորաքրոջ ուրիշ կանանցից զանազանելու գաղտնիքը։ Ջիղը միայն սրունքներին վրա չէր, որ ազդում էր, այլ ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ գնացքը։ Նրա մեջ ամենաակտիվը ջիղն էր։
Իմ հորաքույրը սև, չորացած մարմին ուներ, գլխի վրա կարճ և նոսրացած մազերով, աչքերր խավարակուռ գիշերվան նման խոր, մատները երկար և ուռած երակներով֊ ճակատը ծուռ ու մուռ, կուրծքը ներս անցած, փոր՝ երբեք չուներ, կուրծքի անմիջապես տակից սկսում էին իր բնութենափոխ սրունքները, որոնք այնքան էլ երկար վար չէին վազում, այլ շուտով հասնում էին գետին։ Ոտների փոքրության և մեծության մասին ես որոշ բան չեմ կարող հայտնել, որովհետև ամառ և ձմեռ քաշում էր մի խրիկ[1] իր ոտներին մի քանի բրդե հաստ գուլպաներ հագնելուց հետո, կռնակը՝ Թեփերիզի զառիվերը ձեզ օրինակ, որի վերջացած կետից՝ ցցվում էր իր շուշուլիկ գլուխը առանց վզի, քթի վրայի մասը, ճակատի ստորոտը, աչքերի սրածայրությունից սեղմված, նման էր մահմեդական անդեականի մազե կամուրջին, քիթը՝ վերի կողմը բռնադատված լինելով նեղանալու՝ ինքնիրան թույլ էր տվել վարի կողմը ընդարձակվելու թե՛ բարձրությամբ և թե՛ լայնությամբ, որի ծայրը, իբրև գագաթ, ամեն
]ամիս ուռչում էր, կարմրում, հետո դեղնում և հուսկ ապա պայթո՜ւմ։ Ես չեմ կարող նկարագրել նրա բերանը, որովհետև մշտական ձև ու բնավորություն չուներ։ Եթե տանն էր նա, ընտանիքի անդամների ներկայության, նրա բերանն առանձին ձև ուներ, եթե հյուրեր գային՝ տարբեր ձև էր ստանում, հայրիկիս ներկայության՝ տարբեր, իսկ մայրիկիս հետ բամբասանք արած ժամանակ՝ բոլորովին այլ ձև էր ստանում, վա՜յ թե քներ, այն ժամանակ բերանը իրը չէր— մի անտեր և ավերակ խոռոչ, ուր ամեն ինչ մտնում էր ու ելնում, և այս ավերակ խոռոչից դուրս էին ցցվում իր մի կամ երկու մնացած ատամները, ինչպես ցամաքը նետված հին և փչացած նավի կայմեր։
Իր հագուստը միշտ հին էր։ Երջանիկ էր ցնցոտիներում։ Նա նախանձում էր մինչև անգամ բնության շռայլության։ Ատում էր լավ հագնվողներին, ատում էր գեղեցիկներին։
Հիմա երբ հիշում եմ նրան, մեր բարեկեցիկ տան տպավորություններիս մեջ, ցցվում են իմ աչքի առաջ նրա կարկատանները, նրա խունացած վերարկուն, նրա հազար ու մի գույներով կպցրած շապիկը, մանավանդ նրա գլխի շալը, որ մի հիմար անգլիացի փորձեց դնել իբրև անտիկ ձեռագործ։
3
Հորաքույրս թեև չէր սիրել, բայց մի պահ ամուսնացած էր եղել։ Այդ անցյալ իրողության հետ մենք չէինք կարող հաշտվել՝ եթե այդ կյանքի թանձրացյալ հետքը՝ իր որդին, չլիներ այս աշխարհի վրա։ Բացի դրանից, մայրիկս էլ վկայում էր։ Ի՞նչպես կարելի էր մորս վկայությունը կասկածի տակ դնել։
— Ա՜յ օձ կին քեզի,— ասում էր հայրիկս շատ անգամ իր քրոջ,— գլխավորդ հողին տակ դրիր և վրան նստար։
Այս խոսքը իմ մեջ զարթեցրել էր խոր հետաքրքրություն հասկանալու համար, թե ի՞նչպես մի կին կարող էր իր ամուսնուն դնել հողի տակը և վրան էլ նստել։ Մի օր հարց տվի մայրիկիս.
— Մայրի՛կ, հայրիկը կըսե, որ հորաքույրը իր մարդուն
դրեր է հողին տակ և նստեր է վրան, այդ ի՞նչպես կըլլա, ըսե՛ ինծի։
— Հայրիկդ, որ բարկանա, ըսածը չըսածը չի գիտեր, տղա՛ս,— պատասխանեց բարի մայրիկս։
Բայց մի ուրիշ օր ես ստիպեցի մայրիկիս պատմելու, թե ի՛նչպես հորաքույրը իր մարդին դրավ հողի տակ և նստեց վրան։
— Մինչև չպատմես, չեմ քնանար,— ասացի մայրիկիս վճռական կերպով։
Եվ մայրիկս պատմեց.
— Երբ որ ես ձեր տունը հարս եկա, հորաքույրդ նոր էր ամուսնացել։ Գլխավորը շատ աղեկ մարդ էր, սուս ու փուս, խեղճին գլուխը միշտ ուսին վրա, ամեն ատեն մեր տունը կուգար ու կըսեր.— «Վա՜յ, այս կնիկը, վա՜խ այս կնիկը, իմ գլուխս պիտի ուտե»։ Օր մըն ալ եկան թե՝ Հաջին հիվանդ է (Հաջին հորաքրոջս ամուսինն էր)։ Վազեցի, գացի, ի՞նչ տեսնամ․ կրակներուն մեջ կը վառի։ «Հորքոր, ի՞նչ է եղեր, դոկտորի ետևեն մարդ ղրկե»,— ըսի։
«Ի՞նչ դոկտոր, ի՞նչ բան, թող սատկի»,— ըսավ և ... մի քանի օր հետո խեղճ Հաջին մեռավ։ Խաչերը (հորաքրոջս որդին) հորը մահից հետո ծնվեց։
Մայրիկս այս փոքրիկ պատմությունը պատմեց և լռեց։ Ես սկսա վախենալ։
— Մայրի՛կ,— ասացի,— ալ չեմ թողուր, որ հորքորը գա գիշերը և ծոցս պառկի, ամեն գիշեր կուգա, «մսեր ե՛մ» կըսե ու ծոցս կմտնա, որ տաքցնեմ, ալ չեմ թողուր։
— Քեզի բան չըներ, տղաս, մի վախենար,— պատասխանեց մայրիկս։
Հետո երբ խելքս գլուխս եկավ և սկսեցի մարդն ու կինը իրարից զանազանել՝ այն ժամանակ հասկացա, թե ինչպես մի կին կարող է իր մարդին հողին տակ դնել և նստել վրան։
Հորաքույրս ինքը շա՜տ քիչ էր պատմում իր գլխավորի մասին, բայց մեծ գոհունակությամբ պատմում էր, լավ եմ հիշում, իր գլխավորի մահից հետո իրան կնության ուզողների մասին։
Մինչև հիմա էլ պայծառորեն հիշում եմ Նազար էֆենդին,
այն մարդը, որ հորաքրոջս առաջարկել էր, և նա մերժել էր ամուսնանալ։
Ամեն անգամ, որ Նազար էֆենդին մեր դռան առջևից էր անցնում, հորաքույրս խոր հառաջ էր արձակում և ասում։
— Ի՜նչ դմբոն էի այն ժամանակ, որ ատ մարդը չառի, փոխանակ եղբորս տունը մնալու, Նազար էֆենդիի տունը խանում խաթուն կըլլեյի։
Այս ասելուց հետո՝ հորաքույրս խորունկ «ա՜խ» էր քաշում, և երկու կեղծ և պատրաստի արցունքի կաթիլներ վազում էին իր սև և ծալքոտած երեսների վրա։
Շատ լավ եմ հիշում Նազար էֆենդին։ Ամառ և ձմեռ կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց էր կրում, չոր, ցից֊ցից մազերով, յուղոտ ֆեսով։ Նրա երկու աչքերն իրարից տարբեր ուղղությամբ էին հառում, կարծես նրանք տարբեր նպատակների էին ձգտում կամ տարբեր֊տարբեր գանգեր էին նրանց հրամայում։ Նազար էֆենդու քայլվածքը նման էր այն իշու քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջը անհոգության պատճառով, քսվում, գալիս, հասնում է մինչև պոչին վրա, ծանրանալով միայն հետևի երկու սրունքներին, և խեղճ էշը ստիպված է զառիվեր բարձրանալ։
Բայց իմ հորաքույրս այդպե՞ս էր տեսնում Նազար էֆենդուն։ Ո՛չ։ Նրա աչքին Նազարը ուրիշ կերպ էր ներկայանում։ Նա հաճախ ասում էր.
— Մա՜րդ, ի՜նչ մարդ... բոյը բոսը տեղը, շարժվածքը, օլըրտվածքը, լուրջ, քիչ խոսող, չխմող, կնկանը Ալմաս մը կըսե, Ալմաս մըլ բերնեն կըյնի, տունը տեղը լեցուն, վաստակը տեղը, խանութ ու մուշտարի ունի։
Նազար էֆենդու բոյը, ճիշտ է, այնքան էր երկարած, որ այլևս պատճառաբանված չէր և դրա համար էլ կռացել էր նա, ամաչելով, երևի իր raison d'etre֊ի չգոյությունից, բայց խանութ և մուշտարի ունենալու հայտարարությունը շատ էր չափազանցված։
Նազար էֆենդին երեսուն տարուց ի վեր մեր քաղաքի մի խեղճ անկյունում ուներ մի փոքրիկ եռանկյունի կրպակ, ուր առավոտից մինչև իրիկուն զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Իր ողջ «գրասենյակի» կահկարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի չվաններով
իր կայունությունն էր պահում, մի թանաքաման, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ, որ այլևս թափանցիկ չէր, այնքան էր փոշոտած, ապա մոռացա ասելու՝ մի ավել, որ անգործածելի լինելուն համար դառել էր սարդի բույն։
Նազար էֆենդին, պետք է լինեմ արդար, ժառանգական և ամուսնալուծական դատերի համար էլ աղերսագրեր էր գրում, որ պարզապես արտագրում էր մի հին հաստափոր գրքից, փոխելով անունները և թվականները, և երբեմն էլ մի փոքրիկ հավելված էր հանդգնում՝ նայած նոր աղերսանքի էության։ Նազար էֆենդին ամեն մի աղերսագրի համար ստանում էր 60 փարա, իսկ պատրաստի նամակների՝ 10 փարա։
Այսպիսով էր Նազարը՝ էֆենդի՜ն, «տունը տեղը լեցուն» պահում ։
Նազարը օրեկան 50 տրեմ միս էր ուղարկում իր տունը և նոր միրգ դուրս գալուն պես՝ փաթթում էր իր նոր թաշկինակում և Ալմասին ու երեխաներին համար, ժպտուն դեմքով, տանում էր տուն։
Հիշում եմ՝ գարունքից սկսած, ամեն 15 օրը, Նազարը նստեցնում էր Ալմասին իշու վրա և տանում էր Ս. Նշան՝ ուխտի։
Այս ուխտը խոր նպատակներ ուներ՝ Ալմասը միշտ ունենում էր աղջիկ զավակ։ Խեղճ ծնողների աչքը ջուր դառավ և մի տղա զավակ դուրս չընկավ։ Նազարը մտահոգվում էր, որ, մի՜ գուցե, մի որդի չունենար իր երջանիկ սերունդը շարունակելու... նա հաճախ ասում էր իր կնոջը.
— Վաղը մյուս օր փիճ մը դուրս կուգա՝ աղջիկներնուս մեկը կառնե կերթա, ուրիշ օր մը ուրիշ մը՝ երկրորդս կառնե կը կորսվի, մենք կը մնանք մեր տան պատերու մեջը, հարս մը չենք ունենար, որ մեզ խնամե։
Բայց Ս․ Նշանը ի՞նչ կապ ուներ առհասարակ կանանց սեռային ընդունակությունների հետ, մանավանդ որ Նազար էֆենդին երբեք չէր թողնում իր կնոջը մենակ, որպեսզի գեթ Ս. Նշանի սուրբերը մոտենային նրան։
Ահա՛ Նազար էֆենդին։
Արդյոք Նազարը մի՛ օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին՝ դա հարց է, որովհետև այդ մարդը, մեր պատուհանի առջևից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս փնտրում։
Մի անգամ այդ մասին հարց տվի մայրիկիս։ Նա ասաց.
— Լավ չեմ հիշեր, տղա՛ս, 30 տարի առաջ օր մը այդպես խոսք եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնաց և ոչ ոք առաջարկություն չըրավ։
4
Հորաքույրս ընկույզից շինված մի խոշոր սնդուկ ուներ՝ երեք հոգի կարող էր ծալապատիկ նստել մեջը, որի բովանդակությունը միայն տան փոքրիկներն էին իմանում, որովհետև նրանց կարևորություն չէր տալիս և բաց անելիս՝ չէր հեռացնում նրանց իր մոտից։
Դժվար թե ես հիմա կարողանամ վերհիշել այն բոլորը, ինչ կար այդ հնամյա սնդուկում— 30 տարվա հին ոճով կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսսրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիկներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան կերպասեղենի կտորներ, հին, ծռած ոսկիներ, մարգարիտներ, տեսակ֊տեսակ քարեղեններ, փոքրիկ մետաքսե խալիչաներ, արծաթե թաս, ծխամորճեր, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերների շրջանակներ, փիանկոյի[3] թղթեր, հին թղթադրամներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ, հին ավետարաններ, Երուսաղեմյան կարմիր խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնոցներ, վերջապես զանազան իրեղեններ...
Դա հորաքրոջս համար սնդուկ էր, իսկ հորս համար՝ ցավ։
Մի օր լսեցի, որ հայրիկս խոր վշտով իր քրոջը ասում էր․
— Քո՛ւրս, հին բաները կը պահես՝ պահե՛, բայց գոնե նոր բերածներս հագիր, որպեսզի դուրսերը վրաս չի ծիծաղին,
թե այս մարդը իր քույրը ցնցոտիներու մեջ կը պահե։
Հորաքույրս պատասխանեց դրան.
— Ես ջահել հարս չեմ, որ հագվիմ֊սըքվիմ և դուրս գամ, թո՝ղ կնիկդ հագվի։
— Գոնե դուրս որ կերթաս՝ դուրս չերթաս բարով,— ասաց հայրիկս,— նոր չարշաֆդ վրադ քաշե, բզիկ֊բզիկ եղած չարշաֆովդ մի՛ պտտիր։
Հորաքույրս դարձյալ մի անհարկի պատասխան տվեց և քը՜ս֊քը՜ս հեռացավ սենյակից բերանի և աչքերի դիվային ծամածռություններով։
Մի օր մեծ քույրս վերի սենյակից վար՝ հորս մոտ եկավ և ասաց.
— Հայրի՛կ, հորքորը մեր հյուրի ներկայության կըսե, որ ոչինչ չունիմ հագնելիք։
— Ո՞վ է հյուրը, — հարց տվեց հայրիկս։
— Սարգիս էֆենդին է,— պատասխանեց մեծ քույրս։
Սարգիս էֆենդին այնքան էլ մեր տան մոտ մարդ չէր, որպեսզի հորաքրոջս ստախոսության տեղյակ լիներ, դրա համար էլ հայրիկս վրդովվեց։ Նա գնաց ուղղակի հյուրանոց, բարևեց Սարգիս էֆենդիին և անմիջապես կանչել տվեց մեր երկու ծառաներին և պատվիրեց հյուրանոց բերել հորաքրոջս ընկույզից շինված մեծ սնդուկը։ Հորաքույրս այս պատվերի վրա սփրթնեց, սկսեց դողդղալ, մի կերպ փորձեց ծառաներին արգելել, բայց հորս մի խոժոռ նայվածքը բավական էր, որ նրան պատին գամեր, և... նա գամվեց։ Կես ժամ քաշեց մինչև ծառաները, դրսից երկու մշակների օգնությամբ, սդուկը հասցրին հյուրանոցը և դրին սենյակի ճիշտ մեջտեղը։
Մայրս պարտեզում զբաղված էր և ոչնչից ոչինչ չէր իմանում. բայց երբ քույրերս լուր տվին նրան, թե սնդուկը վեր կը տարվեր՝ եկավ տեսնելու.
— Վարդե՛ր,— հրամայեց հայրիկս իմ հորաքրոջ,— բա՛ց սնդուկը։
Հորաքույրս դողդղալով և արցունքոտ աչքերով բացավ սնդուկը։ Հայրս իր ձեռքովը ինչ որ կար սնդուկում դուրս թափեց և դառնալով Սարգիս էֆենդիին՝ ասաց.
— Ներեցե՛ք, Սարգիս էֆենդի, այսքան բան ունի հագնելու,
ասոր պես յոթն անգամ ալ ծախեր է և քիչ առաջ լսեցի, որ ձեզի ըսեր է, թե ոչինչ չունի հագնելու։
— Թո՛ւ երեսիդ, ամո՛թ քեզ, անիծյա՜լ կին,— ասաց հայրս և դուրս եկավ հյուրասրահից։
Բոլորս էլ իրար երես նայեցինք և լռեցինք, բայց մայրիկս խզեց լռությունը,
— Գոհարի պես եղբայր ունիս,— ասաց,— բավական է վշտացնես, ջուրի պես ոսկի կը ծախսե, իսկ քեզ համար արժեք չունի, հետդ գերեզմա՞ն պիտի տանես, ինչո՞ւ չես հագնիր։
Հորաքույրս չսիրված էգի նման զայրացած՝ բազուկները բացավ, աչքերը չռեց և անիծեց մեր տունը՝ բոլորիս։
5
Երբ դեռ ես մանուկ էի՝ մեր տան կանանց հետ գնում էի բաղնիս։ Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիսը, հիշում եմ կոշմարը կավերի հոտի, գոլորշիների, սիրտ մարեցնող տաքի և խըշխըշ ջրի։
Արևելյան բաղնիսը՝ այն վայրը, ուր հորաքույրս կարող էր երևան գալ իր բոլոր ընդունակություններով և պառավի բոլոր չարություններով։
Հորաքույրս բաղնիսում միայն լողանալով զբաղված չէր — նա դիտում էր այն աղջկան, որ հարսնացու էր կամ թեկնածու հարսնության, որպեսզի բաղնիսից դուրս գալուց հետո՝ խոսեր֊բամբասեր նրա մասին։ Բաղնիսից անմիջապես հետո չէր կարող այցելություններ անել իր «տեսածները» կամ տեսնել ցանկացածները պատմելու բաղնիսում հանդիպած աղջիկների կամ հարսնացուների մասին, որովհետև այնքան չեչքար էր քսում մարմնին և այնքան վառող֊թափող դեղեր էր գործ ածում, որ սարսափելի հոգնած էր լինում և բերանը բաց՝ պառկում ու քնում էր։
Բայց մյուս օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, ոտին քաշում էր մի խրիկ, գլխին՝ մի կիսամաշ շալ և ընկնում էր հարևանների տները, մեկից մյուսը, ամեն լսած խոսք և տեսած բան կարգապահորեն իր տեղը հասցնելու
կամ «խոսքը իր տեղը կողելու»՝ ինչպես ինքը սովոր էր արտահայտվել։
Մտնում էր Եղիս հանըմի մոտ։ Եղիս հանըմը մի կին էր, որ իր շվաքից էր վախենում, որի լուսամուտների վարագույրները ոչ ոք տակավին կիսաբաց չէր տեսել, խոսում էր նոր ծնած հորթի նման, առանց արտասանելու մի ուրիշի անունը՝ միգուցե բամբասանքի նմաներ։ Երեք որդի ուներ, մեծը՝ Ալեքը, կը լիներ 41 տարեկան, բայց չէր ամուսնացել, որպեսզի «խոսք֊զրուց» չլիներ քաղաքում։ Եղիս հանըմը մի կին էր, որ միայն եկեղեցի էր գնում և եկեղեցուց ուղիղ տուն էր վերադառնում և զբաղվում էր մինչև իրիկուն իր տան պարտեզի ծառերով, մարգերով և խոտերի վրա արածող կենդանիներով։ Մեր տեղում Եղիս հանըմը մի տիպար կին էր, նրա մեկ հատիկ աղջիկը զատկին միայն դուրս էր գնում՝ այն էլ եկեղեցի, որի երեսը ոչ ոք բաց չէր տեսել։ Մայրը նրան կանգնեցնում էր եկեղեցու վերնատան ամենից ետևը և հազիվ թույլ էր տալիս քիթը և աչքերի միայն մին ազատագրելու իր երեսի քողից։
Հորաքույրս գնում էր Եղիս հանըմի մոտ և սկսում բամբասել Գուհար հանըմին աղջիկը, որին առջի օրը տեսել էր բաղնիսում մերկ։
— Կռնակին վրա երկու մատ դանակի նշան կա, ո՜վ գիտե ի՞նչ հիվանդություն ունի, լսեր եմ, որ Ալեքիդ համար ուզեր ես՝ չեն տվեր,— ասում էր նա։
— Սխալ ես լսեր, Վարդեր հորքոր,— մեղմագին մայում էր Եղիս հանըմը,— Ալեքս հալա կարգվելու չէ։
— Ի՜նչ գիտեմ, կը խոսին. ես ալ իմ պարտքս սեպեցի գալու և քեզի լուր տալու։
— Շա՜տ, շա՜տ շնորհակալ եմ, Վարդեր հորքոր, ես կը սեպեմ, որ դուն մեր բարեկամն ես, բարեկամ ըսածդ այդպես կըլլի։
Եղիս հանըմը կարճ էր կապում՝ միգուցե Գուհար հանըմը լսեր այդ խոսակցությունը և հորաքրոջս խոսքերի պատասխանատուն իրան բռներ։
Երբ հորաքույրս խոսքր վերջացուցած՝ դուրս էր գալիս մի ուրիշ դուռ բախելու ավելի ոգևորված, Եղիս հանըմը սենյակի մեջտեղում կանգնած՝ իր ցողունի նման, պառաված
բազուկները վեր էր բարձրացնում, խաչակնքում երեք անգամ և ասում.
— Տե՜ր, դու պահյա՛ զմեզ ի փորձութենե, Տե՜ր, Տե՜ր անոխակալ և երկայնամիտ։
Դրանից հետո հորաքույրս մտնում էր Մեմիկ հանըմի տունը։ Նա վարպետ էր խոսք բանալու մեջ, ինչ նյութի մասին էլ խոսվեր՝ նա կարող էր խոսքը ավտոմոբիլի պես շուռ տալ և բերել գցել իր ուզած ուղին։ Մեմիկ հանըմի տունը մտնելու պատճառն էր բամբասել Հազարխան խաթունի աղջկան, որ զրույց կար, թե պետք է նշանվեր Մեմիկ հանըմի քրոջը ամուսնու քրոջը թոռան հետ։
— Գիտե՞ս, Մեմիկ հանըմ,— սկսում էր պառավը,— իմ գործս չէ թեև, բայց որովհետև ես քեզ շա՜տ կը հավնիմ՝ կուզեմ որ ձեր տունը լավ հարս գա։ Երեկ բաղնիքն էի և, ի՜նչպես եղավ, մտա Հազարխան խաթունի օդան, և ի՞նչ տեսնամ— աղջըկան ճռվները (սրունքները) դեղ կը քսեր, ո՞վ գիտե, ըսի մտքես մեջ, ի՜նչ հիվանդություն ունի, մտմտացի, թե Մեմիկ հանըմը սախա՞տ՝[4] պիտի բերե իր տունը։
Մեմիկ հանըմի տունը չպետք էր գար հարսը։ Մեմիկ հանըմը ամուսնու քրոջը թոռանը հետ որևէ կապ չուներ, բայց Մեմիկ հանըմի համար էլ այդ խոսակցությունը քաղցր էր, որովհետև Սարգիսին (իր ամուսնու քրոջր թոռը) ամուսնացնելու մտադրություն կար, բայց Մեմիկ հանըմին «շան տեղ» չէին դրել և իրեն ոչինչ չէին հարցրել։ Հորաքրոջս խոսակցության նյութը չափից դուրս շահագրգռեց նրան և աճեցրեց նրա անտեղի հետաքրքրությունը։ Սրունքներին դեղ գործածել բաղնիսում... ուրեմն անպայման մի ջղային անբուժելի հիվանդություն գոյություն ունի։ Մեմիկ հանըմը, առանց հորաքրոջս ճամբու դնելու, շալը քաշեց գլխին, որպեսզի գնա և գեթ Սարգիսին հայտնի իր «անձնական քննության» արդյունքը։ Հորաքույրս կաղ֊կաղ վազեց նրա ետևից մինչև դուրսի դուռը և իբր վերջին խոսք՝ ասաց.
— Աղջիկ եղած ատենս իմ ճռվըներս ըլ այդպես էին, ատոր համար այս հալին ընկա։
Ուրիշ ժամանակ ասում էր, որ իր սրունքներին ցավը վերջեն ժառանգած ցավ էր, բայց այս պարագային իր խոսքի՝ բամբասանքի կշիռը պահելու համար իր կաղության պատճառները տարավ և կապեց մինչև աղջիկության շրջանին։
Այս երկու տներից հետո նա կարգով մտնում էր զանազան ուրիշ տներ իր «տեսածները» իրենց տեղերը հասցնելու։ Օրինակ՝ մեկի համար ասում էր.
— Երեսը տեղն է, բայց մարմինը չորցած է, իմ մարմինս քեզի օրինակ։
Իր կմախքը օրինակ էր բերում 17—18 տարեկան մի աղջկա մարմնին, որ եթե դագաղում էլ լիներ, ավելի թարմություն ուներ, քան հորաքույրս իր կենդանությանը։
Մի ուրիշ աղջկա համար ասում էր.
— Մարմնին վրա տղամարդու պես մազ ունի, ի՜նչ աղջիկ է որ...
Այս բոլորր բաղնիսից դուրս, բայց նա երբեմն ողբերգություններ էր խաղում բաղնիսի ներսում։
Շատ լավ եմ հիշում՝ մի օր բաղնիսի դուրսի ընդհանուր սրահից մի ծանոթ կին մեր սենյակը եկավ և մայրիկից խնդրեց մեր ջրից օգտվել։ Մայրիկս ուրախությամբ արտոնեց և ասաց.
— Խնդրելու պետք չկա, Օղաբեր հանըմ, հրամեցե՛ք։
Մայրիկս ասաց և գնաց դուրս մի քիչ ցուրտ օդ շնչելու։
Հորաքույրս ներս եկավ և տեսավ, որ Օղաբեր հանըմը լվացվում է։
— Մեր սենյակեն դո՛ւրս գնա,— հրամայեց նա։
— Վարդեր խաթուն,— ասաց Օղաբեր հանըմը,— խանըմը արդեն հրաման տվեր է։
— Խանըմ֊մանըմ չեմ ճանչնար, գնա՛ դուրս,— կրկին հրամայեց մեր պառավը։
Օղաբերը զայրացավ։ Սա էլ այնպես մեղմ կանանցից չէր։ Երկուքը սկսեցին իրար խոսքեր կանչել՝ գնա՛—չե՛մ գնա — դուն ո՞ր շունն ես՝ հալա կը խոսիս՝ դիպան իրար։ Օղաբերի ազգականները հավաքվեցին մեր սենյակը, երկու կողմի տաքության աստիճանները իրենց սահմանները անց կացան, և բաց արվեց ողբերգության վարագույրը։ Օղաբերը և
իր մեկ֊երկու ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի կոպիտ թասերը փաթաթեցին շորերի մեջ և հորաքրոջս ձգեցին սենյակի մեջտեղում և՝ տո՛ւր թե կտաս։ Պարզվեց մի անհունապես տգեղ տեսարան. ճարպոտ կանանց ծիծերը կատաղած շան գլուխների նման սկսեցին վեր֊վար ելլել և իջնել, մեկի ոտերը սլլացին և ամբողջ հասակովը և մսերովը զարնվեց սալին և էլի ոտի կանգնեց ավելի կատաղած։ Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր իր փոքրիկ աթոռով, որը վերջին անգամ, հուսահատած, նետեց Օղաբերին, ճեղքեց նրա ծիծերից մեկը, բայց ինքն էլ փռվեց գետին և ուշաթափվեց։ Քույրերս վախեցած արդեն վազել էին և լուր տվել մայրիկիս, որ հազիվ հասավ և դադարեցրեց կռիվը, քաշեց վարագույրը։ Իմ ձեռքիցս բռնեց մայրիկս, բերեց դուրս, հագվեցրեց և պատվիրեց գնալ անմիջապես տուն և ասել մեր ծառային, որ էշը բերի և հորաքրոջս տուն տանի։ Մինչև ես իշուն հետ բաղնիս վերադարձա, բոլորն էլ հագվել էին, մայրիկս տխուր էր, իսկ հորաքույրս, աչքերը փակած, բերանը բաց արած, ատամները ցցած, պառկել էր փոքրիկ գորգի վրա և հազիվ կարողանում էր տնքալ։