СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

Վահան Տերյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Տերյան

Сообщение:#181  Сообщение Армине » 13 апр 2009, 22:04

* * *
Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։

Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։

Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։

1908
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Վահան Տերյան

Сообщение:#182  Сообщение Армине » 13 апр 2009, 22:06

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...

1908
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Վահան Տերյան

Сообщение:#183  Сообщение Армине » 13 апр 2009, 22:08

* * *
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կտեսնեմ.
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

1908
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Վահան Տերյան

Сообщение:#184  Сообщение Армине » 14 апр 2009, 00:31

ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կլռե աղմուկը դաժան,
Ու սիրտս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։

Տխուր թևերդ անձայն կփռես,
Կգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կվառես,
Կլցնես հոգիս անուշ երազով։

Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...

Կնստեմ անվերջ, կնստեմ մենակ,
Դու կփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կգգվես հույս ու հիշատակ,
Կպարզես մեղմիկ ցոլքդ իմ հոգուն։

1907
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Վահան Տերյան

Сообщение:#185  Сообщение Армине » 29 ноя 2011, 22:54

ՀՈՐՍ

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Վահան Տերյան

Сообщение:#186  Сообщение Вреж Багратуни » 29 мар 2020, 16:44

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
Аватара пользователя
Вреж Багратуни
Гость
Гость
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение