ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վահան Թեքեյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Թեքեյան

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 26 апр 2014, 21:48

(21.59 кб) Просмотров: 810





Կենսագրություն

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը։
Վախճանվել է Կահիրեում 1945 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։




Ստեղծագործական աշխատանք

1901 թ Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն՝ «Հոգեր»։ Այնուհետեւ, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» (1919), «Սէր»(1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) հավաքածուները։ Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։ Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ՝ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։

Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։ Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև համաշխարհային գրականության դեմքերի՝ Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենակարևոր մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայ մշակույթը։




Ստեղծագործությունները

1901 - «Հոգեր» [Փարիզ]
1914 - «Հրաշալի յարութիւն» [Կ.Պոլիս]
1918 - «Կէս գիշերէն մինչև արշալոյս» [Փարիզ]
1933 - «Սէր» [Փարիզ]
1943 - «Հայերգութիւն» [Կահիրե]
1944 - «Տաղարան» [Կահիրե]
1945 - «Ամբողջական երկեր» [Կահիրե՝ 15 հատորով, որոնցից լույս են տեսել 9 հատոր]
1958 - «Երկեր» [Երևան]
1970 - «Հատընտիր» [Երևան]
1978 - «Իրիկվան խորհուրդներ» [Երևան]
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз