ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:45

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Vahan Sevan.jpg
Vahan Sevan.jpg (9.83 кб) Просмотров: 1966
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:46

«Դլե Յաման»

Վատնած օրերի ճերմակ շարան,
Եվ մորուքավոր այրեր գիտուն...
Ա՜խ, հիշողության ձգվող պարան,
Կրկին տանում ես ինձ գինետուն
Եվ հիշեցնում օրերը հին –
Խմում էինք ու երկար ճառում,
Սակայն փրփրուն, կարմիր գինին
Մեզ ոչ մի հաճույք չէր պատճառում:

Ա՜խ, մորուքավոր այրեր գիտուն՝
Նույն հոգս ու ցավին տեր ու գերի...
Խմում էինք ու անվերջ ցիտում
Իմաստուն խոսքեր՝ մեր մեծերի,
Խմում էինք ու հետո երգում,
Չէինք հագենում գինեխումից,
Դրանով էինք կարծես փրկում
Մեզ՝ մեր իսկ մաղձից ու նեխումից:

Ա՜խ, մորուքավոր այրեր մանուկ՝
Մգրո, Սասունիկ, Մուշեղ և այլք...
Չէինք որոնում դիրք ու անուն,
էինք որոնում դրամ ու փառք,
Չէինք որոնում համբավ էժան,
Ոչ էլ որևէ դավ որոճում –
Մեր մեջ ամեն օր և ամեն ժամ
Խռով նախնիների ցավն էր աճում:

Ա՛խ, մորուքավոր այրեր շիտակ...
Պիտի գնայինք Մուշ ու Սասուն,
Մարութա լեռան փեշերի տակ,
Արածանիի մոտ զովասուն
Պիտի բացեինք մի ճոխ սեղան,
Որ զատվենք մաղձից ու նեխումից,
Որ Մգրոն երգի «Դլե յաման»,
Եվ մենք հագենանք գինեխումից...

Վատնած օրերի ճերմակ շարան,
Չգիտեմ՝ հիմա ո՞ւր ես տանում...
Տղերքին հերթով մահը տարավ,
Մենակ եմ տնում ես գինետուն:
Մենակ եմ խմում դառը գինին
Եվ դուրս եմ գալիս որբի նման,
Սրտիս մեջ պահած մորմոքը հին,
Շուրթերիս վրա՝ «Դլե յաման»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:47

Թիթեռ

Կանաչությունից հայտնված թիթեռ,
Կանաչ դաշտերում մեկ օրը գնաց...
Այդտեղ տրտմում է մանկությունս դեռ,
Եվ երազներիս երամն է՝ քնած:

Այդտեղ կարոտն է լճանում զուլալ,
Եվ ելևէջն է մայրական է կանչի
Թե կարողանամ մանկան նման լալ՝
Ամեն թուփ ու սեզ ինձ կճանաչի:

Կանաչությունից հայտնված թիթեռ,
Կանաչության մեջ օրդ վերջացավ,
Ես դեռ ապրում եմ մի ճերմակ ձմեռ
Հոգուս մեջ՝ մորմոքս և՛ կարոտ, և՛ ցավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:47

Հիշող չկա

Գոյությունս հիշող չկա,
Հիշողները հողի տակ են,
Տոն օրերս նշող չկա,
Բոլորը հուշ-հիշատակ են:

Կյանքս կարծես աղուհաց էր,
Բաժանեցի նշխար որպես...
Մոռացության դուռ բաց է,
Գնամ, գնամ ու մտնեմ ներս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:48

Կյանք

Նմանվել եմ գրբացի,
Կյանք, պատճառը դու ասա,
Որքան էլ որ ջանացի՝
Մաքրությանդ չհասա:

Պղտորության թանձրուկից
Չզատվեցի ոչ մի կերպ
Եվ քո փառաց բարձունքին,
Չէ, չունեցա ոտնատեղ:

Վերևներդ՝ ուրիշին,
Փեշերիդ եմ մնացել,
Տերևներդ՝ ուրիշին,
Փշերիդ եմ մնացել:

Բայց ապրում եմ, Աստծուն փառք,
Հրեշտակի թևերին,
Վառ լույսի մեջ երկնառաք,
Ոլորտներում իմ վերին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:49

***
Հակված ցավիս վրա՝
Շուրջբոլորս ոչինչ չեմ նկատում,
Ոչ եկող է լինում, ոչ գնացող,
Կարծես ապրում եմ անապատում –
Դեղին ավազներ են, ոչ մի բուռ հող:

Փակված ցավիս վրա
Չի բուսնելու շիվը իմացության,
Չի վառվելու մտքի կրակը ծեր,
Ճամփաների վրա,
Որոնք բարձրանում են վեր՝ Գողգոթա,
Արդ վխտում են հազար մորմ ու օձեր:

Էլ խաչվողներ չկան,
Խաղողներն են միայն աղաղակում,
Զի խաչվողը Մեկն էր ու Եզակի,
Ուստի հիմա անիմաստ է դառնում
Խաչել ամեն գող ու ավազակի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:49

Փոխվող աշխարհի դիմագիծը

Փոխվող աշխարհի դիմագիծն արդեն
Մեր այս օրերում պարզ երևում է,
Եվ լավ ու վատից, ամեն ինչից դեն
Ապիկարների բախտը բերում է:

Չարության դևը ցնծության մեջ է,
Ճաքեր է տալիս արդարությունը,
Ապագան՝ ճերմակ, չգրված էջ է,
Անհայտություն է նրա անունը:

Ով ինչ կարող է՝ վերցնում տանում է,
Ընչաքաղցության խորացող հունից,
Սուտը՝ գնալով ահագնանում է,
Ճշմարտությունն է աքսորվել տնից:

Եվ լավ ու վատից, ամեն ինչից դեն
Մռայլությունն է տերն ու իշխողը,
Մեզ համար արդեն չկա այլ եդեմ,
Քան մեր արյունից կշտացող հողը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:50

Ուրվականներ

Ուրվականներ ...
Նրանք սավառնում են մեր գլխից վեր
Եվ ձայնում են իրար,
Բայց չենք լսում ձայն ու իրարանցում,
Նրանք՝ մշտամնա, ապրում են հար,
Մենք ենք միայն մարդ ու մահկանացու:

Մենք ենք, մենք ենք միայն,
Որ գերի ենք մնում սին ու ունայն
Ժամանակին մաշվող,
Դանդաղ սպասելով մեր օրհասին...
Կյանքը թեև ունի ժպիտ ու դող,
Բայց չի հոգնում մեր իսկ վերջի մասին:

Մեր իսկ վերջին շնչի,
Երբ դառնում ենք այնքան թույլ ու չնչին,
Այնքան տկար ու մեղկ,
Չուն ենալով արդեն գութ ու ներում,
Չունենալով որ մի հանցանք ու մեղք՝
Հայտնվում ենք նրանց ճիրաններում:

Ուրվականներ ...
Պտտվում են նրանք միշտ շուրջը մեր,
Բայց չենք տեսնում իրար,
Եվ չենք լսում ձայն ու իրարանցում,
Նրանք շրջապատում ապրում են հար,
Մենք ենք մնում մարդ ու մահկանացու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:51

Գյումրի քաղաքը

Գինետներն էլ չեմ հաճախում,
Հարբած՝ չեմ հակվում գինու գավաթին,
Էլ Երևանի քունջուպուճախում
Չեմ ընկերանում բոզ ու կավատին:

Ա՛խ, Գյումրի քաղաք, մնացիր գավառ,
Ավանդույթներիդ, բարբառիդ հլու...
Տարիներ առաջ, մի ոսկե ամառ
Ես գիրկդ եկա՝ բախտ որոնելու:

Քո «Բոշի սադում», ծառերի ներքո
Սիրո հմայքն ու ցավը զգացի,
Պայծառ օրերդ օրհնեցի երգով,
Ձախորդ օրերիդ վրա սգացի:

Ա՛խ, Գյումրի քաղաք, ուրիշ տեսք առած,
Երբեք չեմ ասի քեզ մնաս բարով,
Բայց որոնում եմ քո հինը՝ զառամ,
Ուրիշ կերպի մեջ, ուրիշ աստառով:

Ընկերներիս եմ անվերջ որոնում,
Բայց ուրիշներն այստեղ ու այնտեղ,
Թանկ ու սիրելի քո սիրող գրկում
Ինձ չթողեցին գեթ մի ոտնատեղ:

Թե փառք, թե անուն՝ ուրիշներն առան՝
Ինչպես սրաթև ագռավներ ու ցին
Եվ բիրդան աղա ու տերեր դառած՝
Ելան ու մի օր գլխիդ նստեցին:

Ա՛խ, Գյումրի քաղաք, մնացիր գավառ՝
Քո նիստ ու կացով, քո աղ ու հացով
Եվ հիմա, թեև օտար տեսք առած,
Ապրում ես դարձյալ քո խին ու լացով:

Երբեք չեմ ասի քեզ մնաս բարով՝
Որպես օտարի և որպես խորթի
Օրհնելու եմ քեզ իմ Բառ ու Բանով
Եվ չեմ դառնալու անառակ որդի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:52

Սիբիրյան կալանավորները

Թպրտում են թավուտներում հիշողության,
Փորձում անցնել ծով ու ցամաք, անտառ ու լեռ,
Հասնել երկիրն այն սարսափի, ուր մահ գտան
Մարդիկ, որոնց ցավը իմ մեջ նվում է դեռ:

Աչքերիս մեջ բազմալեզու ամբոխն է սև,
Քշվող նախիր՝ փշալարե պատերն ի ներս...
Շատ դժվար էր ամեն օր ու երկարատև
Լինել նրանց տառապանքին ականատես:

Երկինք չկար նրանց խամրած հայացքներում,
Նայում էին ինչ-որ հեռուն ու անորոշ,
Դաժան ցուրտն էր գիշեր ու տիվ նրանց նեղում,
Անմարդկային ու անտերունչ առօրյան գորշ:

Մարդիկ չէին՝ այդուհանդերձ մարդ լինելով,
Գորշ զանգված էր՝ իրար կպած, իրար մոտիկ...
Մրսում էի ես զինվորի իմ շինելով,
Դեմքս ծածկում ափսոսանքից և ամոթից:

Ցուցամատս պաղ ձգանին կարաբինի՝
Քայլում էի մի քիչ հեռվից նրանց կողքով,
Ուզում էի, որ ամեն ինչ երազ լինի,
Ոչ ոք չանցնի ցուրտ տայգայի այդ դժոխքով...

Օրերի մեջ կորցրեցի հանգիստ ու քուն,
Տարիներս կորցրեցի՝ թանկ ու անգին,
Բայց և երբեք չհաշտվեց հոգիս փխրուն
Ուրիշների անմարդկային տառապանքին...

Հուշն այս, գիտեմ, դեռ երկար ինձ պիտի տանջի
Եվ խաթարի իմ առօրյան՝ պարզ ու ներհուն,
Կյանքս այնտեղ է փոխվում դաժան մղձավանջի,
Ուր որ չկա Աստծո արդար ներկայություն

Այնտեղ, իրոք, չկար Աստված և երկինք մով,
Ցուրտն էր զնգում Բևեռային աստղի շողքից,-
Այս ամենը պիտի հիշեմ ես անեծքով,
Ես, որ ելա ահասարսուռ այդ դժոխքից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз