ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:53

Աղոթք

Տեր, տուր մարդկանց արդարություն,
Տեր, տուր մարդկանց ազնվություն,-
Արդարության պակասն հա կա,
Ազնվությունն՝ անենթակա:

Տեր, շատ որոմ կա այս հողում,
Ոսկին խղճի տեղն է շողում,-
Ագահության երախն է բաց
Խորթ բարքեր են անօրինաց:

Տեր, տուր նաև ինձ հոգու լույս,
Որ բաժանեմ մարդկանց՝ անհույս,-
Հարատևի բարին անվերջ
Այս աշխարհի չարության մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 20 дек 2010, 07:54

Ծաղկաձորյան էսքիզներ

Ցանկություն

Ա՛խ, անտառային ծաղկանկար,
Տերևաթափվող տխուր ծառեր,
Ձեր դեղնաերանգ ֆոնի վրա,
Մեկը այս պահին ինձ նկարեր,
Որ ես ապրեի երկա՜ր, երկա՜ր
Ձեր ֆոնին՝ դառած գեղանկար:

Լեռը

Այսպիսին էր լեռը՝
Միշտ նայում էր երկինք,
Երբ տարիներ առաջ՝
(Հազարավոր),
Նրա ստորոտում
Թաղում էին մի արքայազնի:

Այսպիսին է լեռը
Հազար տարի հետո՝
(Դեռ նայում է երկինք),
Թեև ստորոտում
Գոյացել է մի մեծ գերեզմանոց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз