ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վահան Մելիքյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Մելիքյան

Сообщение:#11  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:10

* * *
Չարենցի հետ Կարսի բերդից իջնեի վազքով,
Անէանայի Կարսի բուլվարի մենության խորքում,
Որ ինքն է ստեղծել իր ներկայությամբ...
Չարենցի միակ ընկերը լինեի
Ու դուքաններում տաք ու յուղալի
Ծխի մեջ կորած միտքս լվայի
Չարենցի ծխով, որ ջինջ է, կապույտ...
Այդ հսկայի մեջ սիրտս ձուլեի...
Չարենցի հետ երկաթուղով
Կարսի գծով տուն գնայի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#12  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:10

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

(Գանձայի եկեղեցու դիմանկարի մոտ)
Դրսից մամռոտ ու հայկական,
Ներսից կավճոտ աշխարհում՝
Անսիրտ վանքում բողոքական
Բանաստեղծն էր բնակվում:
Սուրբ պատկերներն այդ տաճարում
Մեր նոր դարի մայրամուտին
Զիջել էին տեղը մարդուն
Ու սրբացրել բանաստեղծին:
Անգամ Աստված այդ անկյունում
Իր անսահման տիրույթների
Ետ էր քաշվել՝ խանդը սրտում
Բոցկլտոցից բանաստեղծի:
Վանքի դռանն ամուր կառչած նաիրուհի մայրերի
Մթնշաղոտ աչքերի մեջ ես մի տող եմ միայն կարդում.
-Այդ Աստվածը մերն է, տղաս,
Աստված ինքն է պոետ դառնում...
Ո՞վ է տեսել, որ աշխարհում
Դրսից մամռոտ ու հայկական,
Ներսից միայն աստեղային
Ու լայնաշո˜ւնչ մի ժողովուրդ
Բանաստեղծին Տեր է կարգում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#13  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:11

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայրս, ձուլված մամռոտ քարին՝ Արա լեռան դեմ դիմաց,
Շղթայել է իրեն ժայռին Արտավազդի պես հպարտ
Ու լուսավոր իր ճակատով դեգերում է դարերում...
Եվ հողական, արի մարդը ձնծաղիկի է նման...
Գարնան ծաղիկն աչքերին, հեռուներին միշտ գամված,
Իր անսահման երազներով աստղերից էլ դենն անցած՝
Սիրահարի անսպառ հույսով զրուցում է քարերի հետ,
Ու շնչում են երկու ժայռեր՝ իրարու ամուր փարված...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#14  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:11

* * *
Բարև, իմ թախիծ,
Ինչո՞ւ ուշացար...
Եկել ես, նստիր,
Թեկուզ խռոված:
Հլու ծառան եմ
Քո խրախճանքի,
Փաթաթվիր ամուր,
Մենակ մի թողնիր:
Գրկիր վախվորած,
Մերկացած հոգիս...
Բարև, իմ թախիծ,
Բարև, իմ թախիծ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#15  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:11

ՇՈՐԵՆԱ

Արև-արև, դե, արթնացիր,
Երազներդ թոթափիր,
Սոճիներից վեր բարձրացիր,
Թող Շորենան արթնանա:
Քոբուլեթի ծով, մռնչա՛,
Խաղաղ օրը թող կորչի,
Այնպես ծեծիր քո ափերը,
Որ Շորենան արթնանա:

Եվ դու պայթիր, օտա՛ր անձրև,
Թող ամպրոպներդ գոռան,
Մաքրեք աշխարհն ամեն աղտից,
Եվ Շորենան կարթնանա:
Լուսաբացի շողի նման
Նա կժպտա բոլորին:
Ես կտոնեմ սկիզբն օրվա,
Երբ Շորենան արթնանա:
Խառնվելով գիժ ամբոխին՝
Պար չեմ բռնի ոչ մեկի հետ,
Ինձ աղմուկի մեջ անիմաստ
Քո անունն է պետք:
Եվ պատրաստ եմ այդ անունը
Բացականչել հազար անգամ,
Բայց գրիչս վայր եմ դնում,
Որ Շորենան արթնանա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#16  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:12

* * *
Մի՛ իջեցրու ինձ աստղերից,
Այդ անհայտը շատ եմ սիրում,
Ետ մի բեր ինձ երազներից,
Թո՛ղ ինձ մի պահ նրանց գրկում:
Հետո վառվիր հուր կարոտից
Ու քո լույսով դու ինձ վար բեր,
Սիրտս գրկիր քո ափերով
Ու վեր նետիր, մի՛ իջեցրու...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#17  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:12

* * *
Իմ սիրտը սեր է արթնացնում,
Իմ սիրտը սև է:
Ձնծաղիկի նման աղջիկ,
Գարունդ ո՞ւր է:
Վանքի դռան մոտ խոնարհված՝
Հուզմունքս բեռ է:
Ծխում է խունկը խորանում,
Աչքերդ լուռ են:
Վերջին սերն է ինձ խոստանում
Աշխարհի Տերը:
Ես ուզում եմ քեզ նվիրել,
Ձեռքերդ ո՞ւր են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Մելիքյան

Сообщение:#18  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:12

ԱՐԱՐԱՏԸ, ԴՈՒ ԵՎ ԵՍ

Երբ կփորձես դեմքս հիշել,
Արարատին դու նայիր,
Ամենամութ կնճիռն անգամ
Լուսավորվի թող բարի:
Եթե ուզես սիրտս լսել,
Արարատին ականջ դիր,
Ոտք չդրած՝ խոր այրերից
Զարկերակս կարձագանքի:
Բայց երբ տենչաս հոգիս որսալ,
Արարատին չդիմես...
Նա էլ ինձ պես մի խելառ է,
Ինձ չի մատնի...չի տա քեզ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз