СТАНЬ VIP

Վահան Իշխանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Իշխանյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:34

Վահան Իշխանյան

(71.07 кб) Просмотров: 4337


Ծնվել եմ երեւանում, 1964 թվին։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, երբ ուսանող էի։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ։ «բայրոնը եւ հայերը» գրքի մասին։ խմբագիրն ասեց` վահան ջան, էս մասը, որ բայրոնը հրեաներին գովում ա, հանենք։ ես ձեն չհանի, առաջի անգամ պիտի թերթում անունս կարդայի, ինչ ուզում ա, թող հանի։ որ սովետը մնար, ես դժվար ժուռնալիստ դառնայի։ ոչ թե որ ցենզուրա կար։ չէ։ գործի ընդունվելն էր դժվար։ համալսարանի բանասիրականը հենց պրծա 86 թվին, մտա ավանգարդ՝ արտահաստիքային թղթակից։ այսինքն՝ աշխատավարձ չես ստանում, մենակ հոնորար, բայց աշխատանքդ ստաժ ա համարվում։ որ պառավես, բարձր թոշակ կստանաս։ հիմա աշխատանքային գրքույկս չկա, հեղափոխության ժամանակ եսիմ որ դարակում կորավ, ու մի քիչ ավել թոշակի հույսս քիչ ա։ ամիսը մի 50 ռուբլին չէր դզում, իսկ հաստիք չգիտես երբ կտան։ ու մտա գիտություն եւ տեխնիկա ամսագիր, սրբագրիչ էի, ստանում էի 125 ռուբլի՝ պլյուս էդ վախտ դպրոցում դաս էի տալի, մի էդքան էլ ընդից։ ամուսնացած էի, արդեն աղջիկս ծնվել էր, 88-ին էլ՝ տղես։ փողի համար կինս չէր դժգոհում։ 88-ին շարժման ժամանակ տպում էի մաշտոց սամիզդատը։ կարծում էի, որ խոսքի ազատություն լինի, ճշմարտությունը գրվի, երկիրը կփոխվի։ սխալվում էի։ բայց երկիրը փոխվեց։ որ սովետն սկսեց փլվել, տարբեր թազա պարբերականներ բացվեցին, ծանոթ խմբագիրներ հայտնվեցին ու ինձ գործի ընդունեցին։ սրբագրիչից թռա միանգամից բաժնի խմբագիր։ արանքը մնաց թղթակիցը։ հետո էրկու անգամ թերթի խմբագիր էլ եմ էղել՝ անկախություն՝ իրեք ամիս, շրջան՝ իրեքուկես ամիս։ արանքներում ըստե-ընդե թղթակից էլ։ խմբագրի աշխատանքի համար սկզբում խելքս էթում էր, հետո ինչ-որ պահից էլ չէր դզում, ու հետ կարիերա արի ու մինչեւ¢ հիմա, արդեն 96-ից, մենակ թղթակից եմ։ քյասար` տասից ավել պարբերականում եմ աշխատել։ չգիտեմ, թե մինչեւ¢ հիմա քանի հոդված եմ գրել, սկզբում հաշվում էի, հետո հաշիվը կորցրի (ինչպես սկզբում հաշվում են, թե քանի հոգու հետ են էղել, հետո հաշիվը կորցնում են)։ հիմա https://www.armenianow.com շաբաթաթերթում եմ, ուրբաթ իրիկուն աբդեյթ ա լինում, դաբրո պաժալըված։ վավերագրական կինոյի սցենար էլ եմ գրել, մեկը՝ մենակ, իրեքը՝ համահեղինակի հետ։ քյասար՝ չորս կինո։ կուզեի էլի կինո նկարեի, բայց չի ստացվում, կինոյի համար փողեր են պետք, ռեժիսոր ու օպերատոր, հետները կոմպրոմիս, պիտի վիզ դնես, ըստեից-ընդեից փող ուզես, տվին` տվին, չտվին` չտվին։ մի էրկու անգամ ֆիլմի պռայեկտ եմ գրել, չի անցել։ էլ զահլա չունեմ, իսկ սենց թերթի ժուռնալիստիկան հեշտ ա, ազատ ես, դու ես ու քո կոմպը։ մենակ վերջում խմբագիրդ գրածդ խուզում ա։ էդ էլ իրա գործն ա։ վարսավիրի նման՝ մեկ խուզածը դուրդ գալիս ա, ասում ես՝ սիրունացրել ա, մեկ էլ չի դզում` չէ, փչացրել ա։ 2004 թվին առաջին անգամ գիրք տպեցի, ճիշտ ա, գործընկերոջ հետ, բայց էլի ոչինչ, կարամ գլուխ գովամ, որ գրքի հեղինակ եմ՝ «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն»։ 2003-2004 թվերի քաղաքական հալածանքների ուսումնասիրություն ա, իշխանության հաշվեհարդարը հակառակորդների հետ։ ով ցանկանում ա ունենա, կարա ինձ դիմի, կտամ։ գրում եմ պատմվածքներ, որ հրատարակվում են երկրորդ կնոջս՝ վիոլետի ամսագրում։ ես չեխովի դուշչկայի նման եմ, առաջին կինս ժուռնալիստ էր՝ ժուռնալիստ դառա, երկրորդ կինս գրող ա՝ գրող դառա։ երրորդն ուզում եմ միլիոնատեր լինի։ ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:37

քար


Текст:
չորրորդ շիշ պիվից հետո մեկ էլ մանդրից սկսեց ցավը, փորս բռնելով ու հենց մեջքս գրկեց, ասի վսյո քար եմ գցում: հինգերորդ շշի վրա ցավը թուլանում ա, որ վեցի վրա էլի բռնի: քար ա, խի՞, որտև խփում ա ձվին:

ձախ երիկամից քարը ճամփա ա ընկել դեպի լուս աշխարհ, մի շաբաթից կծննդաբերե՞մ, թե էնքան մեծ կլնի որ էլի աբորտ կանեն: մենակ աբորտ չանեն, թանկ ա նստում, հինգ հարյուր դոլար, նոյեմբերին 150 հազար դրամ էր, հիմա դոլարը հելել ա գինն էլ հետը հելած կլնի: որ տարին մի անգամ քարս փշրեն, ուրեմն պիտի հինգ հարյուր դոլար տարեկան մի կողմ դնեմ աբորտի համար, բայց եթե թազա քարն էլ ա մեծ ուրեմն տարին էրկու, տարին հազար դոլար մի կողմ, կարա՞ս, հանուն քար հանելու արժի՞ ոռ ճղելով աշխատել, թե վաբշե էլ չարժի ապրել, մանավանդ որ քարարտադրությունը կարող ա էնքան արդյունավետ դառնա, որ տարին իրեք չորս անգամ աբորտի կարիք լինի:
լավ էր թե վատ, արժեր պիվա խմել թե չարժեր, քարը մնար թե հելներ, պիվեն ամենալավ քարհանը, իրեք շաբաթ իրեք անգամ տասը շիշ պիվա ես խմում ու իմանում թե հանքարտադրությունը ինչ մակարդակի վրա ա երիկամներումդ:
ցավը անցավ, մի հատ էլ կոտայք: բառի, թե՞ բարի, բառ թե բար, չարենցը գրել ա ես իմ անուշ հայաստանի բառի՞, թե բարի, բարի,
կիսադարտարկ բառի լավն էն ա որ ցավդ սկսում ա անցնել, ու չգիտես մեկ էլ երբ կսկսի ու թազա պիվա ես հանգիստ զակազ տալիս:
ու սկսում ա էրկու օր հետո, մեկ էլ արթնանում ես ցավից, մեջքով սկսում ա գրկել որովայնով, բերում ա, փաթաթում իրա մեջ ու ես ասում եմ ախխխ:
բայց դեռ մեղմիվ ա ցավը, դեռ չի սկսել սպանել, դաղել, որ գոռում ես, շուռումուռ գալիս, դիրք փնտրում որ ցավը գլորվի, մի տեղ դայաղ լինի, ձեն չհանի: բայց մարմինդ փոքր ա, էնքան շատ տեղեր չկա, մի սենյականոցիս պես, քյասար մի սենյակ եմ, մենակ մարմին, մյուս սենյակը, հոգին չկա, որ ցավը առնի մեջը ու մարմինս հանգիստ թողի, մի սենյակիս պես փոշին նստել ա իմ սենյակիս ու ավելի ա ցավացնում, քարուփուշ արդեն էնքան են աճել, որ մարմինս կուլ են տալիս, քանդում են, երկրորդ սենյակը լիներ, կանցնեի էնտեղ ու մի հավաքարար կբերեի էն մի սենյակս լավ կմաքրեր, քար ու փետ կհավաքեր փոշիները պիլասոսով կքաշեր ու երիկամներս կմաքրվեին:
իսկ մեկը ինձ ասում էր, որ քարը հոգեվիճակիդ արդյունքն ա, ներսդ պրոբլեմներ ունես: հա, ունեմ, պիտի իմանամ քարն ինչ ա արտադրում որ դիետա պահեմ, չուտեմ: չէ, ոչ թե ուտելիքը, այլ մտածմունքներդ են քար արտադրում: իրան ասել էր չինական բժշկությամբ զբաղվող մեկը: իսկ ուրոլոգն էլ ասում ա, որ աշխարհառչակ ուրոլոլգը ասում ա ինչ դիետա էլ պահես, քար կա, որ պիտի արտադրվի: ուրեմն հոգու դիետա ա պետք պահել, որ չարտադրվի՞:
ու ես, որ քար գցելու պերիոդներում շռում էի բանկի մեջ, որ քարը բռնեմ, ու հաջողվել էր էրկու կտոր քար էի հանել ու խնամքով պահում էի սրվակի մեջ, էլ անալիզի չտարա, եթե արտարդվելու ա էլ ուր տանեմ: բայց սրվակի մեջ դեռ պահում եմ սրբություններս, չնայած փշրվել են, վիոլետը մի անգամ սրվակը տեսավ գրքրիս կողքը, երևի մտածեց մեջը ալմաստներ են, որ գրապահարանի ամենաթաքուն տեղում եմ դրել, ու թափ տվեց չխկչխկացրեց առանց չխկոցի ձենի, էս ի՞նչ ա: ես սառեցի, կորուստի զգացում, էս ի՞նչ արիր, լացս եկավ, իմ քարերն էին, դու փշրեցիր նրանց:
ու վեց ամիս, չէ, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, յոթ ամիս հետո ցավը բռնում ա չորրորդ անգամ ու էրկու օր անց գեղեցկուհին ասում ա, քարը հոգեվիճակիցդ ա: ինչ հոգեվիճակ, ես մի սենյականոցում եմ ապրում, որ էրկու սենյակ ունենայի, քարը կգլորվեր հոգուս մեջ: չէ, ասում ա, ըստ շտայների քարը մտքի վիճակից ա:
եթե մտքի վիճակից լիներ երիկամով քաք կարտադրեի: բայց գեղեցկուհիները նրա համար են գեղեցկուհի որ պիտի համաձայնվես ու ասես երևի շտայները մի բան գիտի որ ասել ա, ու որ շատ խորանաս պարզվի որ քարը վաբշե աստրալ մարմինդ ա:
բայց որ ցավը սկսեց, ոչ գեղեցկուհին կար, ոչ այն մյուս միստիկը, որ գոնե գլխիս նարեկ, շտայներ, կամ էլ ուրիշ մանտրա կարդային կամ ասեին ինչ մտածեմ որ քար չարտադրվի, չէ ինչ մտածեմ որ քարը դուս գա: ու որ պառկած ցավը անտանելի ա դառնում, հեռախոսը վերցնում զանգում ես վիոլետին, ասում ես, վիոլետ մեռնում եմ, ասում ա, վայ ջանա սրսկվի, մոմիկ դիր ու զգում ես մենակ ես դու, ես ու քո աստրալ մարմինը` քարը որ ուզում ես պրծնես, ու վաբշե մենակ մնաս: չէ, որ վիոլետը կասկածեր մեռնում եմ կգար, կողքս կնստեր, կասեր`բան չկա, դեբիլ, հանգստացի, ինչպես եկավ առաջին քարի ցավի ժամանակ, երբ հայտնի չէր, որ քար ա, հայտնի չէր թե ինչ պիտի ծննդաբերեմ: բայց որ գիտի, որ ես գիտեմ ժամանկավոր եմ մեռնում, կարամ առանց իրա էլ յոլա գնամ, չի գա, աբովյանից ո՞ւր հասնի: ու մենակությունը միշտ զգացվում ա ժամանակավոր մահվան ժամանակ:
փորձված քարհանը դարակում վոլտարենի մոմիկ ունի, որ վիոլետը չի գալիս, մնում ա մոմիկը, ախխխ, ախխխ-ով, վեր ես կենում, դեղերի դարակը բացում, քրքրում, պաչկեք, ինստրուկցիաներ, շշեր, հաբեր, ըհը, արանքում մոմիկը հայտնվում ա, մի հատիկ, հերիք ա, ու արդեն քեզ մենակ չես զգում, մոմիկի հետ ես, փաթեթից հանում ես, պպզում ու կոխում ոռդ: կես ժամ էլ ախխխ ու վախխխ և ցավը դանդաղորեն հեռանում ա:
էխոն ցույց տնվեց որ 7մմ քարը միզապարկից 4 սմ վերև ա, 90 տոկոս ա հավանականությունը որ կընկնի, իսկ երիկամում հանգիստ նստած են իրեք քար էլ, որ ծնվելու համար պիվին են սպասում, իսկ աջում 3-4մմ-անոց ավազահատիկներ:
«որ մարմինդ սովորում ա քար հանելուն, արդեն առանց ցավի ա դուրս գալիս»,-ասում ա էխոյի բժշկուհին: ու մի շաբաթ ցավ չկա: կարո՞ղ ա ընկել ա: չէ, էխոյի չագուչը փորս սեղմում ա, չի ընկել, էկել հասել ա ուղիղ միզապարկի մուտքի մոտ,- ասում ա էխոյի բարեհամբույր բժշկուհին,-որ քարն ընկնում ա հետևից մուգ մեզ ա գալիս: իսկ ես օրը 4-5լիտր ջուր եմ խմում, ու շռում վճիտ շեռ:
իսկ երիկամը դեֆորմացվել ա, քա՞նի օր կարա դիմանա: Ուրոլոգը ասում ա, որ էրկուշաբթի ընկած չլինի, ուրեմն գործիքով կհանենք: ի՞նչ գործիք: տոկ են տալիս, մետաղը դնում են դրսից քարի տեղը, տատանումներ ա անում, քարը ընկնում ա, շատ արդյունավետ ա երբ քարը հասած ա լինում այ էդտեղ, միզապարկի մոտ:
ապրենք մինչև երկուշաբթի ու որ ընկած չլինի էս մի աբորտն էլ կարժենա 50 հազար դրամ: 150 հազարից լավ չի՞:
հգ.
2010թ. էս քարը ընկավ, բայց դրանից հետո 5 անգամ քար եմ գցել, մի անգամը տոկով` 13 սիանսից հետո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:40

զանգելու բան չգտավ, հեռախոսս զանգեց. տռռռռռռռ


Текст:
Տռռռռռ, տռռռռ, տռռռ: հերիք ա: հեռախոսը երբ պետք ա նստում ա, երբ պետք չի, չի նստում, թո քնեմ էլի: տռռռ, տռռռ, տռռռ: տա՞նն եմ: հա էլի: գոնե մի լավ բան էղել ա: ո՞ւր ա հեռախոսը: ձենը կտրեց, քնեմ, լավ քնեմ, քնեմ չհիշեմ, սպասի, վերջի տոչկեն որտե էր՞, որտե վերջին բաժակը խմեցի՞: տռռռ, տռռռ, տռռռ:
քունեց թողեց: ուր ա, ուր ա հեռախոսը, տռռռ, տռռռ, տռռռ: շալվարս, ջեբերը չկա: տռռռ, տռռռ, տռռռ: սեղանին չկա: տռռռ, տռռռ, տռռռ: ժիլետիս ջեբն ա՞: տռռռ, տռռռ, տռռռ: ներքևի ջեբերը չկա, վերևի ջեբերը չկա: տռռռ, տռռռ, տռռռ: չկա չկա հո չեմ կորցրել, կորցրած լինեի զանգը ոնց էի լսելու, ուրեմն չեմ կորցրել: տռռռ, տռռռ, տռռռ: կարող ա բումաժնիկս եմ կորցրել: չկա, բումաժնիկը զանգ չի տալի՞ս: տռռռ, տռռռ, տռռռ, դե ծծցրիր էլի: տռռռռ, տռռռ, տռռռ: կորցրել եմ հաստատ, թե չէ էսքան ցածր չէր լինի ձենը, կորցրել եմ հեռուու հեռավոր տեղ զանգը տալիս ա: տռռռ, տռռռ, տռռռ, չէ, չէ, հաստատ տան մեջ ա: տռռռ, տռռռ, տռռռ: զուգարա՞ն: հա էլի, ունիտազի կողքը խի եմ դրել: տռռռ, տռռռ, տռռռ: ալո: վահա՞ն: լևոնը էս առավոտ քշերով խի ա զանգել: հա, լսի էսօրվա համարս առե՞լ ես: չէ: առ` անկախ շաբաթաթրթ, մեջը քո մասին կա: ի՞նչ ես գրել: առ կտենաս: լավ ա, գնամ քնեմ, էլ չի զանգի: բայց չի լինում քնել: 4-ն էր, թե՞ 5-ը որ տուն հասա: ռոք երաժիշտ կար, որ կենացը խմեցի ասեց զզվում եմ երկրպագուներից: ո՞վ էր, համերգ ուներ, ասի հաջողություն մաղթեմ: կներես ասի, որ հաջողություն եմ մաղթում, ես էլ ասի համերգիդ կգայի, հիմա ինչ արած, չեմ գա: կներսս էնքան ազդեց որ էրկու ժամ բացատրում էր թե ինչ լավ համերգ են տալու ու ես էն քիչ արժանիներից եմ, որ արժի լինեմ համերգին: երկրպագուի կլասս բարձրացրեց: թե չէ մի քիչ շուտ տուն կհասնեի: բայց հասնես-չհասնես քաք ես դառել, պախմելիա, դզվել ա պետք: տռռռ, տռռռ, տռռռ: էս ով ա, հիմա ով ա: ձեռս երկարում եմ, ուր ա հեռախոսս, կարո՞ղ ա կորցրել եմ: սպասի ման գամ: եթե կորցրել եմ բա որտեից ա ձենը գալիս: տռռռ, տռռռ, տռռռ: հես ա, հատակին ա: ալո: վահա՞ն: հա: էլի լևոնն ա: արա, թերթդ առա կարդում եմ իմ մասին բան չկա: լավ կարդա, էսքան շուտ կարդացի՞ր սաղ: արա ծերից ծեր կարդացի, չեմ գտել, որտե՞ ա իմ մասին: գորոսկոպը կարդացե՞լ ես: չէ: գորոսկոպում ա: էղավ: էս ինչ շուտ 16 էջը կարդաց, հաստատ գլխառադ ա արել: իսկ ռոքերից առա՞ջ: մեկը քրֆում էր անգլերեն: ինչ ա ասում: ասում ա էս յանկիները ուր գնում են իրանց ցու ց են տալիս, պահել չգիտեն, իրանց թվում ա թե սաղ աշխարհը իրանցն ա: ո՞ւր ա յանկի: կողքի սեղանին էրկու ջահել խնդում-մնդում են, թե ինչ վատ բան են անում, չեմ ջոկում: հարցրու ինքը որտեից ա: շոտլանդիա: այ քեզ բան, տարբերությունը ո՞րն ա, յանկի թե շոտլանդիա: իրանք գիտեն: երևի, ասա այ ախպեր մի թթվի, կյանքը մեկ ա, յանկիները չեն փչացնում, սաղս էլ մի պրոբելմ ունենք, ու մեզնից լավ ապրողների վրա ենք գցում: շոտլանդացին իրանը պնդում ա, արա ինչ էլ ասես, մեկ ա սաղդ մի լեզվով եք խոսում որ ես չեմ հասկանում, հենց սկսեմ հասկանալ յանկու ու շոտլանդացու տարբերությունը կջոկեմ: բայց էս կյանքում հաստատ չի լինի: թողենք մյուս կայնքին: ստեից հետո մյուս բարը մտանք: թե՞ ճամփին ինչ որ տեղ պատի տակ շռեցի: կողքից անցնողին չնկատեցի` էս ի՞նչ ես անում: աղջկա հետ ա, կներես ախպեր որ շռում եմ: լավ ա էլ չշարունակեց, թե չէ որ խփեր հեռախոսս փողոցի վրա էր զանգելու ու լևոնին չէի կարա բացատրեի որ թերթս իրան ա նվիրված: սաղ, հեչ գոնե մի ժամ, մի ժամ քնեմ: տռռռ, տռռռ, տռռռ: հա: արա գարասկոպը կարդացի էնտեղ էլ իմ մասին չկար: լավ չես կարդում թերթը: ո՞ր ամսին ես ծնվել: հունիսին: գարասկոպում հունսիսի տակ չկայի՞ր: չէ: ուրեմն ուրիշ տեղ ա, ես հիմա չեմ հիշում որտե էր բայց հաստատ կա: հեռուստատեսության ծրագիրը կարդացել ե՞ս: չէ: բա որ չես կարդացել, ոնց ես ասում չեմ գտնում, թերթի կեսը շաբաթվա ծրագիրն ա: լավ: մինչև ծրագիրը կարդա գոնե մի կես ժամ քնեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:42

74956337 թե՞ 74949153. ո՞րն է հոգեպես ավելի հանգիստ


Текст:
Նշխարի պես, որ հանկարծ ոչ մի փշուր չընկնի, կտրոնի ոչ մի մաս չվնասվի, մի թղթի մեջ դնում ու զգույշ փաթեթավորում եմ, որ հանկարծ դաժե ծերից չծալվի: Սենց հերս էր կիրակի օրերը նշխարը եկեղեցուց բերում, զգույշ ծալծլված փաթեթը բացում, որ հանկարծ սուրբ նշխարից մի փշուր չընկնի ու չսրբապղծվի, ու բաժանում մեզ: Ես ուտում էի նշխարը, ու թվում էր, թե լավաշից համով ա: Ոչ ավելին: Կերածս Քրիստոսի մարմինը ոչ մի օգուտ չտվեց, ոչ փող բերեց, ոչ բախտ, ոչ էլ խելքս ավելացրեց: Բայց մի բան սովորացրեց` սրբություններին զգույշ ու նուրբ վերաբերվել: Հիմա նույն, հորիցս ստացած դասերով, զգույշ ծալծլված թղթի մեջ պահում եմ հդմ կտրոնը: Շաբաթներ ծոցագրպանումս ա, ամեն անգամ բացում եմ ու նայում` հո չի՞ ճմռթվել, շահող թիվը չի՞ վնասվել: Չէ, ամեն ինչ կարգին է, ու էլի նույն զգուշությամբ փաթաթում դնում եմ նույն տեղը: Ու կտրոնի նկատմամբ հոգատարությունս ոչ միայն կամ ոչ թե նրանից ա, որ շահած ա, այլ որ Վիոլետի շահածն ա. հանկարծ չվնասե՞մ ու ընկնեմ քաքը, ինչպես հավատացյալը գետին գցելուց Աստծո նշխարը:
Աբովյանից Վիոլետը էկավ տուն մտավ ու` «ո՞ւր ա հդմ-ի շահած թիվը»: Ես ի՞նչ իմանամ, ասում եմ, ինչ-որ թղթի վրա գրել էի, բայց որ կտրոններս չշահեցին, երևի գցել եմ: Ես, որ իմ տրցակն էի ստուգել, բռնցրել էի, որ առաջին իրեք թիվը բռնում ա, ուրախացա, ասի` շահել ա: Տուտժե մորս զանգեցի, մամ, առաջին իրեք թիվը շահող ա՞: Չէ, ասեց, առաջի չորսն ա շահողը: Ափսոս, բայց կտրոնը չգցեցի, նույն տեղը, Փարիզից բերածս մոմակալի տակ դրեցի, էն մոմակալներից ա, որ տակից մոմը վառում ես, վրան սափորիկի մեջ լցածդ բուրումնավետ հեղուկի հոտը, չէ, հոտը չէ, հոտը քաքինին են ասում, հեղուկի բույրը տաքությունից տնովդ տարածվում ա: Խունկ ծխելու պես սակրալ գործ ա, ու հեչ էլ պատահական չի, որ չշահած կտրոնը պահում եմ բույրամուղ մոմակալի տակ որպես ղսմաթ, որ մյուս խաղարկությանը ամենաքիչը չորս թիվ բռնցնեմ:
Իմ թիվը չբռնեց, ու թուղթը, որի վրա խզբզել էի շահող թիվը, էլ չեմ պահել: «Դե գտի», որտո՞ւց, զանգում եմ մամայիս` մամ հդմ-ի թիվը, հաղթող թիվը կարո՞ղ ա պահել ես: Չէ: Նայում եմ կոմպիս կողքերը, տարբեր թվերով թղթեր, հեռախոսի համարներ, մայլեր, խզբզած տողեր, յանմ որ հիշեմ, հետո օգտագործեմ: Այ սպասի, էս թղթի վրի թվի կողքը անուն չկա, ուրեմն հեռախոսի համար չի, հաստատ հդմ-ի թիվն ա: Մոմակալի տակից հանում եմ չշահածս հդմն ու համեմատում, հա, էս ա, էս իրեք թիվը բռնում ա, ուրեմն էս ա: Վիոլետը ձեռիցս խլում ա ու սկսում ստուգել: Տուր կեսը ես ստուգեմ, չէ, ես կստուգեմ: Ուշադիր նայում ա մեկ հդմ-ին, մեկ թղթին, գլուխը տանում բերում: Բա ե՞ս ինչ անեմ: Ադնակլասնիկ` էս սիրունիկն ո՞վ ա, որ ինձ հյուր ա էկել: Մտնեմ ֆոտոյին 5+ դնե՞մ, որ գրի` սպասիբո, ու հետո դավայ: «Հես ա, բռնեց», տեղիցս ցնցվեցի, մոռացել էի, որ կողքս մեկը հույս ունի միլիոն շահի: Վիոլետը ուրախացած թռել ա վեր, մինչև կիջներ հատակ, ես Ադնակլասնիկը փակեցի:
Քանի՞ թիվ ա բռնել: Չորսը բռնել ա, հես ա`74956337: Մալադեց, ինչքա՞ն ա շահում: Կարծեմ հինգ հազար: Զանգում եմ մամայիս, մամ, Վիոլետի չորս թիվը բռնել ա, ինչքա՞ն ա շահում: Իսկապե՞ս, ուրախ ասեց մամաս,- հինգ հազար դրամ:
Դու ստացի փողը ու կտաս ինձ,- ու Վիոլետը բուռս դրեց հդմ կտրոնը, և այդ պահից սկսվեց շահումն ստանալու երկար, բայց ավարտվող պրոցեսը: Դաս առաջին, հդմ-ի շահումը ստանալու համար առնվազն իրեք շաբաթ անցնում ա:
Անձնագիրը ձեռս` գնում եմ շինարարների վրայի втб-ն, նախկին խնայբանկը: Մոտենում եմ գործակատարին` հդմ-ն շահել ա: Տվեք նայեմ: Միանգամից հաճախորդների բազմությունը` թոշակ ստացողներ ու կոմունալ ու տարբեր մուծում անող կլիենտներ, նայում են ինձ` հայացքներում` ուրեմն իսկական ա: Գործակատարը համեմատում ա` այո, հինգ հազար շահել եք, կբերեք անձնագրի պատճեն և հդմ կտրոնի երկու երեսի պատճենը:
Գրասենյակում սիրուն պատճեն եմ անում անձնագիրս, հետո հդմ-ն, թվի կողմը մենակ թիվն ա պատճեն անում` Կարմիրով գրվածը` «Պահանջեք կտրոնը և Դուք….»` տողը քսերոքս չի անում, մի հատ էլ փորձեմ, չէ, չարեց, մենակ թիվը: Հանկարծ բանկում չասե՞ն` բա «Պահանջեք կտրոնը» մասը խի չկա: Չէ, անհույս ա, մենակ թիվն ա տպում: Լավ, կտրոնը սիրուն դնում եմ անձնագրիս պատճենի մեջ, էնպես որ հանկարծ ինքը` կտրոնը չծալվի ու դնում գրպանս, որ ազատ ժամանակ լինի գնամ բանկ:
«Ստացար փո՞ղը», ձեռիս զանգում ա Վիոլետը: Չէ հըլը: (դալաժիտ 1-ին) Գնացի բանկ, ասին` անձնագրի ու կտրոնի պատճեններն են պետք, արել եմ արդեն, հենց ժամանակ գտնեմ` կստանամ: Մյուս օրը էլի` ստացա՞ր: (դալաժիտ 2-րդ) չէ, ժամանակ չի էղել, սաղ օրը չլվում եմ: Մյուս օրը` ստացա՞ր, (դալաժիտ 3) չէ, էսօր անպայման կստանամ: Իրիկունը հոգնած գալիս եմ տուն`ձեռիս զանգ`Վիոլետն ա, քունեց թողեց, (դալաժիտ 4) արա, էսօր պիտի գնայի, չեղավ`չէ, չեմ ստացել, առավոտից չլվել եմ, ժամանակ չի եղել: Դե կստանամ էլի: Շուտ ստացի, հանկարծ չուշացնես, ժամկետը անցնի: Չէ, ինչ ես խոսում, ժամկետով չի, հանգիստ, կստանամ էլի: Ինքը Աբովյանում նստած, առավոտ 12-ին հելնում ա, կոֆե-մոֆե, նստում կոմպի դեմ խաղ-մաղ, ես չլվում եմ, իրիկունը դալաժիտ անում: Ասա ստանայիր էլի:
Էլ վարիանտ չկա, էսօր անպայման պիտի ստանամ, թե չէ Վիոլետի գռուզիտի տակ արդեն լխճվում եմ:
Մամուլի շենքի դեմը, անձրևը չռռում ա, գցվեմ մարշրուտնի ու պրասպեկտի втб-ի դեմ իջնեմ: Էս իմ կտրոնը շահել ա: էլի չորս կողմը շրջվում ա իմ կողմը` հայացքներում` իսկական ա: Գործակատարը թիվը հանում ա, ստուգում ա` անձնագրի ու կտրոնի պատճենը կհանեք: Հարիֆ չկա, որ փողը չտված` էլի ղրկի: Ուրախ-ուրախ ասում եմ` հես ա, ու մեկնում պատճենները: Գործակատարը շուռումուռ ա տալիս պատճենը ու ասում` երկու պատճեն է անհրաժեշտ: Ոնց թե, ինձ չեն ասել երկու, ասել են` պատճեն բեր: Չէ, ուզո՞ւմ եք կարգը ցույց տամ, երկուսն է պահանջվում: Ի՞նչ է նշանակում երկուսը,- գժվում եմ,- մեկո՞վ հնարավոր չի բավարարվեք: Գիտեք, ես մեղավոր չեմ, կարգն է այդպիսին, ես չեմ որոշել այդ կարգը: էլի կտրոնը զգույշ փաթեթավորում եմ պատճենի մեջ: Դրսում հեղեղ, գնամ օֆիս, երկրորդ պատճենը անեմ: Թումանյան Կողբացի խաչմերուկին` հեղեղը քչքչալեն ամբողջ փողոցով հոսում ա, ո՞նց անցնեմ, իջնե՞մ ներքևից, ամբողջ Կողբացին գետի ա վերածվել: Թումանյանո՞վ անցնեմ: Անհնար ա, ավելի մեծ գետ ա հոսում, սենց` Կողբացին Թումանյանի վտակն ա դուս գալիս: Լավ, ինչ անեմ, արագ թռնելով անցնեմ: Առաջին քայլը, վայ քու արա, ոտս մինչև կոճերս ջրի մեջ: Իրեք լոնքից հետո մյուս մայթին եմ, բայց ոտներս բոթասներիս մեջ հո չի ճպճպում: Համ էլ սառում, թաց-թաց: Ի՞նչ անեմ, թազա գուլպա առնե՞մ, որտեղի՞ց, Սթարում տեսել եմ, գուլպա են ծախում, պիտակին` սթար, բայց պիտի հետ գնամ, էլի անցնեմ գետը, չէ, դեպի առաջ: Ճպճպալով առաջ: Ըհը, lacoste-ն, մտնեմ գուլպա առնեմ: Հովանոցը թողեք այստեղ` ցույց ա տալիս գործակատարը մուտքի մոտի հատակը: Այ քեզ շքեղություն, որ հանկարծ թաց զոնտիկը չկաթկթա էլիտար խանութի հատակին: Մի հատ գուլպան ի՞նչ արժի: 8-12 հազար դրամ: Այ քեզի հաջողություն, չէ, 5 հազարանոց շահումը արի էնպես չանեմ, որ վրաս 8 հազար նստի: Գրասենյակում, լավ ա, մարդ չկա: էս ինչ ջուր ա, արա, մզում եմ գուլպաներս, ու ոնց որ թազա արած լվացք լինի, ջուրը մեջից չռռում ա: Լավ, գուլպաներս աթոռին կախի, բա կոշիկներս ինչ անեմ: Թող մնա չորանա, ինչ պիտի անեմ: Բոբիկ կմնամ:
Մի հատ կոֆե խմեմ տաքանամ: Չէ, կոֆեն ոտի թաթերին չի հասնում: Ոտերս սառում են: Ի՞նչ անեմ: Լավ ա, հես ա անձեռոցիկը: Անձեռոցիկները խցկեմ կոշիկիս մեջ ու հագնեմ: Զանգ` ստացա՞ր փողը: Քունեց թողեց: (դալաժիտ 4, թե՞ 5, թե՞ 6) ո՞նց ստանամ, պարզվեց` էրկու պատճեն ա պետք, հիմա ընկել եմ ջրերի մեջ, թրջվել, մնացել եմ ոտաբոբիկ, փռել եմ գուլպաներս, որ չորանան: Վայ, վայ` Վիոլետը անհանգստանում ա, շուտ գնա տուն, թե չէ կհիվանդանաս: Ինչ լավ ա, մտածում ա իմ մասին: Չէ: Չեմ կարա, մարդ պիտի տենամ: Ինչ մարդ, գնա տուն: Հա, լավ, կգնամ: Ցրում եմ: Որ ասեի` պիտի գնամ շահած փողը ստանամ, կասե՞ր` գնա տուն: Դժվար, դժվար:
Բայց անձեռոցիկներով պարտիանկես շատ չի օգնում, ոտերս էլի սառը-սառն են: Գուլպաները հագնեմ, թքած թե թաց են: Լավ ա, ոտներս մի քիչ տաքացան:
Կարևորը երկրորդ պատճենը հանեցի, մնաց փողը ստանամ:
Մյուս օրը իրիկունը` ստացա՞ր, զանգում ա Վիոլետը: (դալաժիտ 10՞՞՞՞) Սպանիր էլի, արի վերցրա դու ստացի: Ինչ կլինի, ասի` կստանամ: Մի շաբաթ ա ծակ չի լինում, որ բանկ մտնեմ: Վիոլետին ինչ կա, լիքը ծակ ա գտնում օրվա մեջ զանգի: Օրը մի ամբողջ ծակ: Արա, դե մի հինգ հազար չտա՞մ, ասեմ` ստացել եմ, պրծնեմ:
Էրկուշաբթի առավոտ, գնամ Շինարարների втб-ն, ստանամ պրծնեմ: Թարսի պես էլի անձրև ա գալիս: Կարո՞ղ ա էլի մի թուղթ ուզեն: Չէ վարիանտ չկա, էս անգամ հաստատ կստանամ: Էս կտրոնը շահել ա` ու բազմությունը աջ ու ձախից շրջվում ա իմ կողմը, դիմացս հերթը առանց վիճելու թողնում ա, որ առանց հերթի կտրոնը տամ: Բոլորը ուշադիր նայում են, թե ինչպես եմ ստանալու: Գործակատարը էլի հանեց թիվը ստուգեց` ուրեմն կգնաք անձնագրի…: Հանել եմ քսերոքսը,- բառը թողի բերանի մեջ ու տվի պատճենը: Շուռումուռ ա տալի: Էս մի էջն եք արել, մյուս էջն էլ ա պետք: Ի՞նչ մյուս էջ, ջղայնությունդ զսպի: Որտեղ հասցեն ա, հասցեի էջն էլ պիտի անեք: Ու հետ ա պարզել կտրոնը: Արդեն գժվա, ինչ մյուս էջ, դուք ինձ պատճեն եք ասել, բերել եմ, չեք ասել էրկու էջն էլ արեք: Ով ա տեսել պասպորտի մենակ մի էջը պատճեն անեն: էտի ամեն մարդ էլ գիտի: Ինչ գիտի ամեն մարդ, ես չգիտեմ, գժվել եմ, մարդավարի բան ասեք, որ իմանամ` ինչ բերեմ, ամեն անգամ մի բան պակաս ա դուս գալիս: Էն անգամ ասեիք, չէր լինի՞: Դուք ինձ ե՞ք դիմել: Չեմ հիշում, դե արի հիշի, սաղ իրար նման: Ես միշտ էլ ասում եմ, որ էրկու էջն ա պետք: Այ ընկեր, որ անձնագրի պատճեն են ասում, հասկանում են երկու էջը, կողքից խառնվում ա մյուս գործակատարը: Այ քեզ բան, հո սաղ կնանիքի հետ չե՞ս վիճելու: Կենտրոնի բանկերինը լավ ա, սիրուն աղջկերք են, սովորել են կլիենտին ժպտալ, ստե սովետից մնացած նամռոտ կնանիք: Դուրսը անձրևը չռում ա, զոնտիկ չկա: Թաց թաց: Դե մինչև մարշրուտնին շորերս քամելու կդառնա: Բան չկա, կհասնեմ գրասենյակ, կքամեմ: Մարշրուտնու մեջ զանգ` ստացա՞ր փողը: Վայ մամա ջան, էս ինչ փորձանք էկավ գլխիս, չճղե՞մ գցեմ մերաքուն կտրոնը:
Հնարավոր չի՞ տալ վես սպիսօկ, պաժալստը` անձնագրի պատճենը` լավ, բայց ցանկում կարա լինի` տեղեկանք աշխատավայրից, 2 լուսանկար` 3-ը 4-ի վրա, երեխաների ու մյուս հարազատների (կին, ծնողներ, եղբայր, քույր) ծննդականների ու անձնագրերի պատճենները, ամուսնության վկայական, անշարժ գույքի փաստաթղթերի վկայականների պատճեններ, դիպլոմի պատճեն, աղի հանքի հոգեբուժարանից 1-ին ձև, թե 3-րդ, ոբշմ: Կտրոնը տված խանութի ներկայացուցչի գրավոր վկայությունը, որ սույն անձն է իրական շահողը: Է՞լ, հա, մատնահետք: Բարդ չի, այրոպորտի մատնահետքի սարքից դնեն բանկի ակուշկի կողքը:
Էլ ի՞նչ կլինի ցանկում: Խնդրեմ, օգնեք, ամբողջ ցանկը կազմենք, էս պետության փոխարեն ամեն ինչ մենք պիտի անենք: Ժողովրդի մասին հեչ չեն մտածում:
Ապրիլի 29, երկուս անց կես, ըհը, ոնց որ անելու բան չունեմ: Սիրուն, էրկու էջն էլ քսերոքս եմ անում, էրկու անգամ, էրկու հատ էլ կտրոնը` նավսյակի, հանկարծ ասեն` կտրոնն էլ ա պետք էրկու օրինակից, էս անգամ գնամ շրջանայինի втб-ն, համ մոտիկ, ավելի մոտիկ ա, համ էլ կմտնեմ հանրային, կնվիրեմ մեր անթոլոգիան:
Դեմս իրեք հոգի, սպասում եմ, մեկ էլ զանգ: Էլի Վիոլետն ա՞՞՞: Չէ, էս անգամ Գուգոն ա, հա, Գուգո ջան, կներես, 15 րոպեից ըդտե եմ: Պայմանավորվել էի իրեքին, սոտվիիս վրա` իրեք անց տասը, չհասցրի կես ժամում: Արդեն քսան րոպե կանգնել եմ: Վերջապես, հերթս հասավ: Սկզբում փաթեթը բացում եմ, նրբորեն հանում կտրոնը, բան չի էղել, մենակ ոնց որ մի քիչ բարակել ա: Կտրոնը ու չորս պատճենները տալիս գործակատարին: Սրանք պետք չեն, ասում ա գործակատարը ու անձնագրի մի պատճենը պահում ու մնացածը` անձնագրի երկրորդ պատճենը ու կտրոնի երկու պատճեններն էլ հետ տալիս: Ոնց թե, բա ինձ ասել են անձնագրի երկու պատճեն ա պետք ու կտրոնինը: Չէ, սխալ են ասել,- ժպտում ա գործակատարը: Կտրոնինն էլ պետք չի՞: Չէ, ու ավելի լայն ա ժպտում: Էսպես ժպտացողի մոտ գայի, կարող ա վաբշե պատճեն չուզեր: Այ հիմա հանգիստ շունչ քաշեցի: Բայց ամեն ինչ դեռ չի պրծել, դիմացս հայտնվեց ինչ-որ թուղթ` վրան տպագրված` դիմում, չէ, դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Սա ինչ ա: Լրացրեք խնդրեմ:
Դիմում, տակը տպագիր իրեք տող արանքը կետեր` անուն-ազգանունի տեղն ա: Դիմումը խի՞: Կարող ա մեկը շահի ու չուզի՞ ստանա, իսկ ով ուզի դիմում գրի՞: Չէ, արագ, մտածելը վտանգավոր ա, հանկարծ դիմումի բլանկը ձեռիցս առան ու ղրկին ուրիշ թուղթ բերելու: Ավելի լավ ա շուտ-շուտ լրացնեմ. Անուն ազգանուն` Վահանչերազ Իշխանյան: Գրիչը ձեռիս` մեկ էլ զանգ: Ստացա՞ր փողը, (վերջին դալաժիտ, վերջի՞ն)` ստանում եմ, մի քիչ ուշ զանգի: Անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված, երբ է տրված, խաղարկության` օր ամիս տարի` ապրիլի 3-ի, 2009թ. ստորագրություն:
Ստացեք, խնդրեմ, հեսա կտա փողը: Բայց չէ, գործավարուհին էլի մի ուրիշ թուղթ ա դեմ տալիս` այ ըստեղ ստորագրեք: Ստորագրություն: Հիմա ըստեղ: Ստորագրություն: Թուղթը ճղում ա, էրկու մասի բաժանում, մեկը տալիս ինձ` կասսայից ստացեք: Կասսայում հերթ, իրեք հոգին անցնում ա, թուղթը տալիս եմ ու, արդեն վերջ, թե է՞լի կարող ա հետ կանչեն: Կամ մի մենթ մտնի` քաղաքացի, ձեր կտրոնը կեղծված է: Կասիրշան հաշվում ա, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, հինգ հատ հազարանոց: Մերսի: Սպասեք: Խի՞ սպասեմ: Շահումը հինգ հազար հիսուն դրամ է: Շունչ եմ քաշում ու վերցնում հիսունանոց մետաղադրամ: Ժամը` իրեք անց քառասուն` լավ ուշացա, կես ժամից ավել:
Բայց որ նայում ես, վատ չի, իրեք պապիտկայից ստանում ես շահումը: Որ մի քիչ էլ խստացնեն, տենաս տասը պապիտկից ա, հենց առաջին պապիտկին բանկի աշխատողին 2 հազար դրամը կթողես, իրեքով դուս կգաս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:43

Ծախսաձոր Travel


Текст:
«Գիտեք ես միայն կանանց հետ եմ լինում»,-հարբած աչքերին սեքսուալ արտահայտություն տալով ադմինիստրատորին ասաց Աննան ու անմիջապես գնաց համար։
Ես մնացի ադմինիստրատորի դեմը, ջահել տղա էր, զարմացել մնացել էր, ու մինչև ես կհասցնեի Աննայի հետևից հասնել, ինձ հարցրեց՝ «Աղջիկները առանձի՞ն են մնալու, տղաները առնաձի՞ն»։ Այ քեզ հարց, միշտ էլ հայ տղաները առանձին են աղջիկները առանձին։ «Այսինքն ինչ ես ուզում ասես» կոշտ ասեցի ես, որ իր կասկածներին թևեր չտա։ Հետո առավոտ, որ Աննային պատմում էինք իրա ասածները ու խնդում, կիսաամոթ, կիսալուրջ, կիսաուրախ հա կրկնում էր՝ ես շակիռոված էի ուզում անել, մենակ շակիռոված։
Ծաղկաձորյան երկու օրերը Աննան չթողեց ձանձրանանք, իսկ ես անկապ, Ծաղկաձորում հայտնվեցի ֆեյսբուքում մի ճտտոցով։
Ճտտցնում ես ֆեյսբուքում National Geographic Traveler Armenia ժուրնալի (https://www.traveler.am ) հրավերը՝ Ծաղկաձոր երկու օր զեղչով՝ 11000 դրամ ու մի տող գրում «գումարը մի օրվան ա վերաբերո՞ւմ, թե էրկու օրվան էլ»։ Ռուբոն հաջորդ օրը զանգում ա՝գալի՞ս ես Ծաղկաձոր, ոչ մի գումար պետք չի, գնում ենք նյութ անենք, կամ կուսումնասիրենք հետո անելու համար։ «Ես էլ պիտի անե՞մ նյութ», «ոնց ուզես»։
Արդեն հրաժարվելու վարյանտները քչանում են, ասում եմ՝ կմտածեմ վաղը կպատասխանեմ։ Ուրբաթ իրիկուն Ռուբոն զանգում ա՝ ի՞նչ որոշեցիր։ Ոչ մի պատճառ չունեմ Ծաղկաձոր չգնալու։ Եթե հետաքրքիր նյութ լինի, կգրեմ «Նեշենալ Ջեոգրաֆիկի» համար, եթե չլինի՝ էլի լավ, Երևանում մնամ ինչ պիտի անեմ։ «Լավ գալիս եմ», «Ուրեմն, վաղը իրեքի կողմերը, Առնակի հետ կապվի։ Գրի համարը»։
Ռուբոն արդեն Ծաղկաձորում էր, տարել էր Ֆեյսբուքի National Geographic Traveler Armenia խմբից չորս աղջկա, որոնք ընդունել էին հրավերը առանց սակարկելու՝ տասնմեկ հազարով էրկու օր, ուտելը հետը, վատ չի։ Մեզ չէր նվերաբերվում, մենք ժուրնալիստ էինք, մենք էինք Ծաղկաձորին պետք, ոչ թե Ծաղկաձորը մեզ։ Կամ մենք միմյանց կարիքն ունեինք։
Չորսով ճամփա ընկանք, հետևում՝ ես եմ ու լրագրող Աննա Իսրաելյանը(ոչ «Առավոտի»), ավտոն քշում ա Առնակը՝կողքը իրա նշանածը՝ Անին։
Աննան հենեց սկզբից չթողեց, որ ճամփին ձանձրանանք, միանգամից հարցրեց՝ ինչպես կարող եմ գանգ ճարել, իսկական գանգ։ Ու մենք բոլորս խորասուզվեցինք գանգ ձեռք բերելու մտքի մեջ։ «Դե գերեզման կարաս փորես, ու լավ կլինի արևը դեռ ծագած չլինի»,-ասում եմ ես։ «Ինչի՞ գիշերով», «որ գանգի հոգին տեղում չլինի, լուսը որ բացվի հոգին մեջը կմտնի ու հոգով գանգը վտանգավոր ա սերվանտի մեջ դնելու համար»։ Առնակը, բժիշկ ա, ու ավելի թարմ գանգ ճարելու տարբերակներ ասեց՝ որևէ բոմժի դիակը էփում ես, մսերը դուրս են գալիս ու քեզ մաքուր գանգ։
Ես Աննային տենց չգիտեի, որ կարող ա գանգի համար մի ամբողջ մեքենա մտքի մեջ գցի։ Հայ լրագրողները կամ Բիշարյանից են խոսում կամ Գեղմայանից կամ Սերժ ու Լևոնից։ Ու հիմա՝ այ քեզ բան, լրագրող, ու շատ սիրուն, որ խոսում ա շատ ավելի մեռած բաներից, էնքան մեռած, որ կյանք ունեն իրանց մեջ։ Ասենք չի հարցնում՝ Ջհանգիրյանի դատը ո՞նց պրծավ, այլ՝ գանգ ո՞նց ճարեմ։ Չէ, պետք է աղջկան օգնել։ Ես պատրաստ եմ նրա հետ լուսադեմին մի լքված ադրբեջանական գերեզմանոցում գերեզման փորել, թեև դա գուցե քրեորեն պատժելի արարք է, բայց մարդ ես, եթե հիմնավորես, թե ինչ վեհ գաղափար կա գերեզման փորելու մեջ, կարող ա համոզես դատարանին։ Մանավանդ, որ փորածդ թշնամու գերեզման է։ Փողը՝ վերջին վարյանտ։
«Գանգն ո՞ւմ համար ա», հարցրերց Առնակը, «ընկերոջս, ինքը նկարիչ ա, գանգ շատ ա ուզում ունենա, որ ուրիշ տեղից չտանի-բերի, ուզում եմ ծնունդին նվիրեմ»։ Չէ, Աննան, պարզվեց նեկրոֆիլ չի ու ոչ միայն նեկրոֆիլ չի, այլև ողջերին է սիրում։
Գանգի գտնելու տարբերակները դեռ չսպառած հասանք Համալսարանի հանգստյան տուն։ Ռուբոն մեզ դիմավորեց։ Մի ժամի չափ տևեց, մինչև մեզ սենյակ տվին։ Ռուբոն արդեն սենյակ վերցրել էր, Առնակն ու Անին մի համար ստացան, ես էլ ընկա Աննայի հետ մի համար, այսինքն երկու սենյականոց մի համար, չէ երեք սենյականոց՝երկու ննջասենյակ մի հյուրասենյակ։ Մեկ էլ ե՞րբ ա եղել, որ անծանոթ աղջկա հետ հյուրանոցի մի համարում գիշերեմ։
Ռուբոն դժգոհ էր արդեն։ Խոստացել էին մեզ տեղավորեն ճոպանուղու տակի հյուրանոցում, բայց բերել էին էստեղ, կիսաչմո հյուրանոց, լցված ուսանողներով ու թինեյջերներով։ Ռուբոն National Geographic Traveler Armenia-ի երրորդ համարը ուզում էր Ծաղաձորի մասին լիներ, կապեր էր գտել, որ քաղաքի ղեկավարությունը օգնի, Ճոպանուղու տակի հյուրանոցում դասավորեն, որ նյութերը հետաքրիր լինեն՝ ասենք՝ «սենյակից դուրս ես գալիս, ու միանգամից ճոպանուղով բարձրանում ես…»։ Բայց, էս ծաղկաձորցիները, կարծել են, թե լրագրող են, ուզում են խալյավի հանգստանան, մի բան, տանք ձենները կտրեն։ Հյուրանոցի տնօրենն էլ քաղաքապետի եղբայրը, որ Ռուբոն հենց ուզեց հետը գործնական խոսի, ցվրվեց, գործ ունեմ, ասեց, յանմ՝ տեղը տվել եմ, էլ ինձնից ինչ եք ուզում։
Տեղավորվեցինք թե չէ, գնացիքն ճոպանուղի։ Բայց մեր մեքենաներին շլագբաումը դիմավորեց, էլի զանգեր էսկոմ-էնկոմ, վերջը թողեցին բարձրանանք։ Ռուբոն ուզում էր ձյունը հարթացնող մեքենաների աշխատանքը լուսանկարեր։ Բայց մի քանի չխկոց արեց ու վսյո։ Մենակ մի մեքենա էր աշխատում, մի քանի հատ չխկցրեց, մեքենան բարձրացավ սարը ու անհետացավ։ «Էս ե՞րբ հետ կգա», հարցրեց, ինստրուկտորը ասեց՝ մեկ-մեկուկես ժամից։ Ռուբոյին չէր դզում, ինքը պատրաստվել էր նկարեր երեք-չորս մեքենա, իրանց հետ վերև բարձրանար, բայց դեմ տվին մի մեքենա էն էլ անհետացավ։ Մի ժամ հո ձների մեջ չէինք սպասի, արդեն մթնում էր ու ցրտում։
Մնում էր հիանալ նորակառույց ճոպանուղու քարտեզով։ Արթուրը՝ ինստրուկտորը, քարտեզի վրա ցույց է տալիս սահքուղիները՝ տարբեր գույների՝ ըստ դժվարության։ Մի սահքուղին կոչվում է «Քոչարյան», մեկն էլ «պրեզիդենտական»։ «Ռուբո, ասում եմ, իրիկունը, ուշ, գիշերը որ մարդ չլինի, չգա՞նք «Քոչարյանը» ջնջենք տեղը գրենք՝ «Հաղթելու ենք», «հա, արժի լրիվ,- համաձայնվում է, Ռուբոն,-գրենք «պայքար պայքար մինչև վերջ»։ Բա պրեզիդենտակա՞նը ինչ գրենք, «ավազակապետություն», ո՞նց ա։
Հետո երբ ավելի ուշ հաց էինք ուտում, արդեն մի քիչ խմել էի, ասի, արա, նայի Լևոնը մի բան չի թողել, որ վրեն անունը ուզենան գրեն։ Չէ, մի բան՝ ցեղասպանության թանգարանը։ Ուրեմն, որ մեռնի կանվանակոչեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան ցեղասպանության թանգարան։
Իսկ ռեստորանը նույնպես կարար մտներ մեր ռեպորտաժի մեջ. Ճանապարհորդին չի՞ հետաքրքրի, թե ինչպես ուզածդ ճագարը կարաս ուտես։ «Բուրմունք» ռեստորանի ճագարանոցի մեջ կարող ես ընտրել ուզածդ ճագարը, աչքիդ առաջ մորթել-քերթել տաս, գցեն թոնիրը ու հրամցնեն։ Աննայի նյարդերը տեղի տվին, Ռուբոն էլ ճագարի միս չուզեց ու տենց էլ չգրվեց տեքստը՝ «նայում ես ճագարների վախեցած աչքերին, ընտրում ամենահուզիչ աչքերովին, մորթում են աչքիդ առաջ ու կես ժամից ըմբոխշնում ես զոհիդ միսը՝ նրա, ով մի քիչ առաջ նայում էր քեզ իր տխուր ու վախեցած հայացքով։ Մսին յուրահատուկ համ է տալիս այն որ ճանաչել ես նրան(դե չկերած, չի նկարագրվում էլի համը)»։
Կերանք ճուտ, անդեմ ու անիմաստ մի արարածի մարմին, որին ոչ տեսել ենք ոչ էլ խղճացել։
Բայց միսը լավ ծամվում էր, փափուկ։ Վատն էն էր, որ պիվեն մենակ հայնեկեն էր՝ 0,3-ը 800 դրամ։ Ծախսաձոր, ինչպես մի խանութի ցուցատախտակին է գրված։
Ռեստորանը անտառակի մեջ տնակներ՝ ապակեպատ, դրսից նայում ես մրսում ես, բայց ներսը ջեռուցում, մենակ մատուցողուհին, որ դուռը բացում ա, ցուրտը արագ լցվում ա։ Իսկ մատուցողուհին՝ Մարին հաճախ էր դուռը բացում։ Աննան Մարիի կյանքը սկսեց գուշակել, իսկ ես ու Ռուբոն հենց Մարին գալիս էր ճշտում էինք Աննայի ենթադրությունը։ «Հաստատ մեջը ռուսական արյուն կա», ասում ա Աննան։ Մարին մտնում ա, հարցնում եմ. «Դուք ռուսական ծագում ունե՞ք», «Այո, մայրս ռուս ա» ու գնում ա։ Աննան ասում ա՝ հաստատ մի աղջիկ ունի։ մարին գալիս ա, հարցնում ենք՝ «երեխա ունե՞ք», «Այո, մի աղջիկ ունեմ»։ «Հաստատ ամուսին չունի», գալսի ա, հարցնում ենք «ամուսի՞ն», «Ոչ, չունեմ»։
Աննան իսկական ռենտգեն, միանգամից մարդու կյանքը նկարում դնում դեմդ։ «Արա, չես պատկերացնի, -ասում ա Ռուբոն,- նայում ա աղջկան միանգամից որոշում ա կույս ա կույս չի, վերջին անգամ, երբ ա սեքս արել»։
Աննան մի քիչ էլ խմեց ու պատմեց, թե ոնց ա փոքր ժամանակ տեսել հորը ծակված, նարկոման ընկերների հետ։ Ու ինչ շոկ ա ունեցել։ Որ հիմա հերը ապրում ա Մոսկվայում, որ իրա համար յա կա-յա չկա, երբեք տիրություն չի արել։ Հոր նարկոմանիան մանկության տրվմա, որ մինչև հիմա ուղեկցում է իրեն։
«Աննա,-ասում եմ,-երանի քեզ, մի մեծ բեռից ազատված ես, իսկ ես դեռ հորս բեռի տակից դուրս չեմ էկել ու դուս էլ չեմ գա։ Հերս ընենց չմշակեց ինձ, իրա գաղափարների գերին դարձրեց, որ մինչև խելքս աշխատացրի, ու կասկածեցի հորս ասածներին, արդեն ուշ էր, երեսունի մոտ էի։ Երանի չէր, ես էլ հորս ծակվելուց տեսնեի, հիասթափվեի, ու մի ծանր բեռից ազատված կլինեի։ Հորս մենակ տեսել եմ գրասեղանի առաջ գրելուց ու իրիկունը չայի սեղանի մոտ գրածները մեր գլուխները լցնելուց»։
Ռուբոն էլ ա ասում՝ մեր հերերը մեզ դաստիարակին, որ տենց էլ չկարացանք էս երկրից գնանք, դրսում կարիերա անենք։
Աննան լուսանկրաչություն ա սովորել Ռուբոյի մոտ, ու համ էլ թաքուբիր գրում ա ինչ-որ գլամուռնի ժուռնալի համար։
Աննան իր խորաթափանց հայացքով ու ջոկելու կարողությամբ ավելի հեռուն կարար գնար, վաբշե կարար լավ գրող դառնար, ինքն էլ կուզեր, բայց կասկած ունի իր ուժերի նկատմամբ։ Էրեկ Օսկարը նայում էի, համարյա ամեն մրցանակակիր շնորհակալություն էր ասում ծնողներին ու ընկերներին, մեկը՝ միայն հորն ու մորն էր շնորհակալ, որ փոքրուց իրան ոգևորել են, դուխ տվել, որի շնորհիվ հասել ա Օսկարի։ Ես, մտածում եմ, եթե ես լինեի ստանալիս, հաստատ ծնողներիս շնորհակալ չէի լինի, նրանք ինձ երբեք կարիերայի չմղեցին, որ դպրոցում վատ էի սովորում, էլ հույսեր չէին կապում հետս։ Սովետը քրֆում էին, բայց չէին նկատում, թե ի՛նչ սովետական են, որ իմ կարողությունները չափում են սովետական կրթական համակարգի սանդղակով։ Սովետը ինձնից տռոեչնիկ էր սարքել, դաժե վերջին դասարաններում դվոյեչնիկ, իսկ տռոեյչնիկի փոխարեն ծնողներն են որոշում նրա ապագան։ Ճիշտ ա, լրիվ չորոշեցին, էլի գոնե կարողացա իմ ընտրությունը անեմ՝ ժուռնալիստ դառնամ, թե չէ դպրոցի դասատու էի մնալու։ Բայց էլի դուխ չտվին, հերս ասում էր՝ լրագրող նշանակում ա Սովետը փառաբանես։ Ասածի մեջ ճիշտ բան կար, բայց մի բան հաշվի չէր առել, որ Սովետը հավերժ չի, կամ Սովետով աշխարհը չի պրծնում։
Աննան էլ Օսկար ստանալիս դժվար շնորհակալ լիներ ծնողներին, չնայած մեր ծնողներն այդքան տարբեր են իրարից։
Ուտել խմելը շարունակվեց վերևի թագավորական կոչվող տնակում, , որ մեր տնակից մի քիչ էր մեծ ու պատին եղնիկի գլուխ էր մեխած։ Առնակն էր՝ բժիշկ ու շինարար ընկերեների հետ։ Ու թվում ա արդեն վսյո, պիտի վեր կենանք, մեկ էլ մի թազա շիշ էլ են զակազ տալիս, ու երևի 2-ի կողմերը սաղս հարբած հյուրանոց էկանք, ուր Աննան արտասանեց իր պատմական արտահայտությունը՝ ես միայն կանանց հետ եմ լինում։ Սենայկում Աննան օրորվում էր, զանգեց ինչ-որ տեղ՝ քրֆեց՝ «դու իմ սուրբ Սարգիսը չշնորհավորեցիր, էլ ինձ չզանգեց», ու ես հասկացա, որ եկեղեցին Սոորբ Սարգիսի տոնը վերջը մտցրեց ազգի մեջ։ Հետո գնաց ինչ-որ հեղուկ բերեց, տվեց ձեռս՝ քսի մեջքիս։ Հեղուկի հոտը ծանոթ էր, նույնից Վիոլետի մեջքին էլ էի քսել, մի բուսաբույժի ռեցեպտ էր։ Քսեցի Աննայի մեջքին ու դրանով ավարտվեց մեր ֆիզիկական կոնտակտը։ Աննան մի փիլիսոփայական քֆուր տվեց ալամ աշխարհին ու ննջասենյակի դուռը չրխկացրեց։ Ես մի քիչ էլ նայեցի Կուլտուրայով Գալիչի մասին հաղորդումը, որոշեցի հենց Երևան գամ, Գալիչի սըրչ տամ, կարդամ բանաստեղծությունները ու գնացի պատռկեցի, բայց իզուր։ Ամբոջ գիշեր գոռոց ու հռհռոց, մեկ պատի էն կողմից, մեկ միջանցքից, մեկ տակից։ Հենց աչքս պիտի կպնի, մեկ էլ գոռոցից վեր եմ թռնում, քյասար մի վայրկյան էլ չքնեցի։ Առավոտ Ռուբոն գալիս ա՝ «արա մի վայրկյան չեմ քնել, էդ ինչ շուխուռ էր, հենց աչքս պիտի կպներ, մեկ էլ մեկի ծիծաղից վեր էի թռնում»։ «Ոնց թե,տակի հարկում էլ էր շուխո՞ւռ»։ Պարզվում ա ամբողջ հյուրանոցով շուխուռ էր։ Փետրվարի իննի գիշերն էր, ուսանողական արձակուրդների վերջին օրը, ջահելությունը որոշել էր չքներ ու ինչ անե՞լ, տժժալ։
«Էհ Ռուբո, ծերացել ենք, բողոքում ենք, որ ջահելությունը տժժում ա»։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:44

ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս


Текст:
«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակwww.hzh.am , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել:«Չե՞ք կարդացել Ջավախյանի պատմվածքը,-իրեքշաբթի իրիկունը կաֆեում հարցնում է Լիպոն, «Ուզո՞ւմ եք անգիր ասեմ,-ու հանդիսավոր արտասնում է,- ես Գիքորի նման քաղաք եկա, բայց Գիքորի բախտին չարժանացա: Տունս մայրաքաղաքի կենտրոնում է…»։«Արա, դե լավ էլի, պրծի», Ջավախյանը նեղված ընդհատեց։
«Իսկ ո՞նց էր գրել»,-հարցնում եմ ես։
«Էդ էլ հարց էր որ տվիր։ Ինչպես կարելի է նման հարցեր տալ հանճարների մասին»,-էլի հանդիսավոր ասեց Լիպոն։
Իրկունը մտա hzh.am։ Արդեն պատմվածքը դրել էին։ Ման էկա պուցը։ Ո՞ւր ա։ Էս ա իրա պուցը՞։ գրել ա պ…ց։ Ու-ի տեղը կետեր. «Մեկ էլ բազկի նման կարմրատակեց,- դանակը քաշեց,- պոռթկաց,- ու դրա պ…-ցը ճղեց…»։
«Արա դու էլ գլուխ էիր գովում՝ առաջինը ե՛ս եմ պուց գրել, ե՛ս եմ պուց գրել։ Կետեր չէի՞ն գրածդ»։ Ջավախյանը մի պահ լռեց հանցանքի մեջ բռնվածի պես, հետո խոստովանեց. «Էդ կետերը ես դրի, բայց որ չդնեի կարող ա տենց տպեին։ Տեսա՞ր ծծցնելը տենց էլ թողել էին»։ «Տեսա, կարաս ասես՝ առաջինը հայ մամուլում ես ծծցնելը տպեցի, բայց պուցի հետ գործ չունես»։
Տրիումֆ կաֆեում պցի բացահայտումների վրա, Վանուշը պատմում ա. «Արա, ուրեմն Ջավախյանի ծնունդն եմ նշում, գնացինք ռեստորան, լավ կերանք խմեցինք, հետո ասի պուց պատիվ տամ, ծննդի նվեր, մատուցողուհին արդեն համաձայնվել էր, բայց էս Ջավախյանը հուշտ էղավ, արա ինչ արի-չարի, չհամաձայնվեց»։ «Դե Վանուշ ջան, ես կյանքում լևի չեմ գնացել, վախում եմ գնամ վարակվեմ»։ «Արա, էդ վարակվելը սաղ ներշնչանքից ա, որ չներշնչես, չես վարակվի»։ Ջավախյանը հելավ գնա զուգարան՝ տո լի որ թեման փոխվի, տո լի շեռը զոռում էր։ «Արա, կարո՞ղ ա էս խոսակցությունից գնում ես ստուգես հո չես վարակվել»,-խնդաց Վանուշը։
Տրիունֆից դուրս էկանք ու դիմացի բուքմեքերականում էս անգամ էլ Շեկոյանը կպավ պատմվածքին։ Օլիմպիադայում, երբ բաքսյոռ Ջավախյանը առանց բոյ մտնելու երրորդ տեղ էր հասել (էրկու անգամ հակառակորդը չէր ներկայացել), էն վախտ Շեկոյանը հարցրեց Լևոնին՝ էս Ջավախյանը հո ձեզ բարեկամ չի, Լևոննն էլասեց՝ հեռու ազգական ա։ «Ջավախյանները բախտավոր ցեղ են՝ դու առանց գրելու գրող դառար, էն տղեն էլ առանց կռվելու բաքսյոռ դառավ»,-եզրակացրեց Շեկոյանը։
Էս պատմությունը Ջավախյանը պատմվածքում գրել էր իրա ուզած ձևով, իրան սարքելով մեծ գրող, բաքսիոռին էլ չեմպիոն.«Շեկոյան Արմենը ասում է` Ջավախյաններն ընդհանրապես են բախտավոր: Հրաչյա Ջավախյանը, ասում է, առանց բոքս կպնելու` դարձավ օլիմպիական չեմպիոն, դու էլ առանց գրելու ես դարձել մեծ գրող»: Շեկոյանի դուրը հեչ չէր էկել, որ ինքը Ջավախյանին յանմ մեծ գրող ա ասել. «Արա, հումորս փչացրել-թողել էիր։ Ես քեզ ասե՞լ եմ մեծ գրող, որ գրել ես։ Էն տղեն էլ չեմպիոն չի դառել, երրորդ տեղ ա բռնել»։
«Դե գրողն ինչ ա որ գրեի, իսկ որ մեծ ես գրում ուրիշ ա»,-արդարանում ա Լևոնը։
«Ասեմ խի ա գրել մեծ գրող,-բացատրում եմ,- որ գրեր «գրող», կարող ա Նիկոլը մրցանակը իրան չտա, բայց որ գրում ա ՄԵԾ գրող, էն էլ Շեկոյանն ա ասել, ուրեմն էլ ում տա մրցանակը եթե ոչ Ջավայանին»։
Ջավախյանը հատուկ պատմվածքը տպել էր Նիկոլի հայտարարած մրցույթի համար՝ հազար դոլար լավագույն գրական ստեղծագործության համար։ Չնայած պուց բառը կետերով ա գրել, բայց ոչինչ, գոնե կյանքում մի մրցանակ ստանա։ «Լևոն,- ասում եմ,-Աստծուց գրում ես մրցանակ չեն տալիս, հիմա էլ պցից ես գրում որ ստանաս, բայց էլի մրցանակը քեզ չի հասնելու»։ Լևոնը ձեն չի հանում, տխուր նայում ա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:44

Անմազ


Текст:
ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ…………. ………………………………………………………………………………………քայլերի ձենն ա, ոնց որ էրեւաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն……, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն, կետը ռաբիզ սիրող անճաշակների փոխարեն, կետը ռաբիզ չսիրող ճաշակավոր ինտելիգենցիայի փոխարեն, կետը հյուրանոցի փոխարեն, կետը երկհարկանի փայտյա հյուրանոցի փոխարեն, կետը նորվեգացիների տված ժամանակավոր կացարանի փախարեն, որ սարքել են հյուրանոց կետեր դնելու փախարեն, կետը նորվեգական հյուրանոցի փոխարեն, կետը հյուրանոցի ադմինիստրայշայի փոխարեն, կետը ադմինիստրայշայի ժպիտի փոխարեն: ազատ սենյակ ունե՞ք, այո ունենք, ճռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ:
կետը նեղ, մի մահճակալ, էրկու քայլ ու սեղան, զուգարանը դուսը կետի փոխարեն: ներսը զուգարան բաղնիք չկա՞: նորվեգական հյուրանոց հայկականի փոխարեն:
ադմինիստրայշան լավ կծծեր կետեր դնելու փոխարեն: գյումրին կետի փոխարեն, ու լրագրողը սենյակում կետեր դնողի փոխարեն: կիրակոսյան: ես աշխատում եմ երեւանի «7կետ» շաբաթաթերթում: կիրակոսյան վաչե, առաջատար լրագրող, հորինված անուն նախատիպի փոխարեն: գյումրիում պատմություն փնտրելու փոխարեն կետեր դնեիր, աշխատավրձդ տային ու դու քո կլրին ման գայիր: իրիկունը հոգնած գաս հյուրանոց, ինչ անես, պուտանկա՞: լեննականցի պուտանկա՞: իսկ աղջի՞կ ունեք, ունենք, մեր մատուցողուհին կգա երեկոյան կետեր գդնի ձեր կյանքի հաճույքների վերջում: օրգազմի փոխարեն կծծի թափված ատամով ու լրագրողի կլրին կթողնի սեւացած ատամի քերծվածքը:
թեմա:
թեման կար, որ հելել ամառվա շոգին, քրտինք թափելով, ստե ես հասել կետեր դնելու փոխարեն: երեւան զանգ` վաչ ջան, ստե մի լավ պատմություն կա, որ գաս գրես, բոմբ ա, ինչ պատմություն վաչ ջան, վաչ ջան(էրկուսի անունն էլ վաչ ա, կետի փոխարեն) մարդը կնգան բռնացրել ա հոր հետ ու կնգան մորթել ա: ո՞ւմ հոր հետ: մարդու, մարդու, բա հո հերը աղջկան չէր քունելու: խի ես տենց ասում, տենց էլ ա պատահում, քյասար մարդու հերը: քյասար, մարդը կնգան սպանել էր, մորթել էր, թաղել էր հայաթը, որ կնիկը իրա հոր հետ քնել էր: հորը չէր սպանել, սամվելը վատ են սովորացնում դպրոցում, հորս արեւ: կնոջ մահը, հորը սպանելու ու նրան աստվածացնելու փոխարեն: կնի՞կն ա մեղավոր, թե հե՞րը: համլետը սրա խելքին լիներ, մորը կկախեր ոչ թե հորոխպորը: ու թեման հետաքրքիր ա: հոպ…կետը չի փրկում, սպանելու, կեսրայրի հետ կնոջ քնելու մոտիվը պակասում ա, ընթերցողին լացացնելու մոմենտով, կետը սոցիալականին չի ծածկում, էսի հեչ պատմություն ա, հեչ: եթե չլիներ..վաբշե, մարդը հարբեցող ա, կնիկն էլ էրեխեքին չի կարում պահի, մարդը փող չի բերում տուն, մարդու հերը կնգան ասում ա, արի ծոցս էս գիշեր, քանի տղես տունը չի, ես հորիցս մնացած ոսկիները կծախեմ, էրեխեքի համար հացի փող կտամ: կեսրայրը վանեցի, հերը ջարդերին ոսկիները բերել ա, թաղել ա բաղը, տեղը մինուճար մազապուրծ տղին ա ասել մենակ: հիմա ոսկին հարսին քունելու գին: կարող ա էդ մի օրը չի էղել, ամեն իրիկուն էլ հենց մարդը տունը չի էղել հարսին մտցրել ա անկողին: տո խի՞ մենակ իրիկունը, մարդը գործի, թոռները մանկապարտեզ: դու չես կարա ճիշտը իմանաս, մեկ ա, չես կարա, էսի պատմում ա կնգա կոմից հարեւանը, որ կարա սուբյեկտիվ լինի: բայց հո չգիտենք, որ վաբշե հոր կլիրը հարսի վրա կայնում ա:
ասում եք իրիկվա համար կարաք կին բերեք: ասի հա, այ ախպեր: իսկ դու՞: ադմինիստրատորուհին հանում է պարիկը ու փայլում է ճաղատը: ճաղատ կքունե՞ս: վատ չի, վատ չի, մազերից զզվում ա, ինչքան քիչ մազ, էնքան էրեկցիան կատարյալ, ինչքան քիչ մազ, էնքան հիգիենիկ: վատ չի, վատ չի: չէ, ազիզ ջան, դու արի: էս գիշեր մոտս կմնաս: մնալը չէ, թանկ կնստի վրադ, բայց կգամ: եղավ, տես, քո համար եմ ասում, էն աղջկերքը հուր հեր ունեն, մազեր ասելու փոխարեն, էրեւանից բերել ենք տվել հատուկ քո նման թագավոր հաճախորդի համար: չէ քուր ջան, էրեւանում կանայք սնոբ են, ես շուշաթրաշ, անմազ գյումրեցի պուց եմ ուզում: հարց չկա: պո սկարաստնոմու ինչ արժի՞: ծծելը՞: իմը տասնհինգ դոլար, բայց քո նման թագավոր տղու կլիրը ծծելու համար տասը հերիք ա:
ՄԱՔՈՒՐ ՄԱՔՈՒՐ, ՄԱՔՐՎԱԾ
խաշի տոտիկ, մի հատ մազ չես գտնի վրան: սիրելիս, իզուր ես դնում պարիկ, դու չքնաղ ես քո անմազությամբ: ժպտում է: ես մանկությունից երազել եմ քեզ, լերկ ինչպես մասիս սարը, որ էրոտիկ է իր մերկության մեջ:
առավո՞տը: ոչ, հիմա, հիմա գնալ հարցազրույց անել, մարդասպան ամուսնուն մեկուսարան այցելել, մարդասպան ամուսնու հորը հարցեր տալ ու կետեր դնել, լրացնելու հեռանկարով: իրիկունը գալ, ճաղատ պուցը բերել սենյակ, հանվացնել, պառկացնել ու կետեր դնել: առավոտ արթնանալ ու կետերով հասնել խմբագրություն:
հաշվապահ: ես գյումրի եմ գնում, մարշրուտնու ու հյուրանոցի փողը: թխկ, բացվում է դարակը, թխկ հանվում է կապոցը, շխկ. կետեր հիսուն դոլարի փոխարեն: մարշրուտնի մի դոլարի փախարեն, հյուրանոց եռսուն դոլարի փոխարեն, հաց տասը դոլարի փոխարեն, ճաղատ ադմինիստրայշա տաս դոլարի փախարեն: խմբագրությունը պարտավոր չի վճարել սեքսի փախարեն: էդ քո ջեբից:
story պատրաստ է:
«5-ամյա արթուրիկը չհասկացավ թե ինչու էր մայրը սեղանին պառկած, ինչու հայրը տանը չէր: որ մեծանա կգտնի՞ այս հարցերի պատասխանը: օնոն գնացել էր վանաձոր աշխատանքի: պիտի մի մեծահարուստի տան համար քար կրեր: բայց ճանապարհին մեքենան փչացել էր ու նա կեսգիշերին ստիպված տուն է գալիս, դուռը կամաց բացում որ ոչ ոք չարթնանա»: լավ չգիտի պատմություն: որ իմանար ոչ թե կնոջը, այդ անմեղ արարածին կմորթեր այլ հորը, վավաշոտ սրիկային: տգիտություն փսիխոանալիզ կարդալու փոխարեն:
«երբ փոքրիկ արթուրիկը դուրս եկավ բակ ու մոր գլուխը մարմնից անջատ տեսավ կարծեց, թե մայրը իրեն կերակրելու համար հերթական կատակն է հորինել: վազելով գնաց կողքի տուն ուր մորաքույրն է բնակվում: մորքուր, մորքուր, տես ինչ է արել մաման, գլուխը առանձնացրել է: մորաքույր մանիկը բանի տեղ չդրեց, «ես ինչ իմանայի, որ էրեխեն չի հորինում, ինչ մտքովս կանցներ որ խեղճ քույրս..,» կետեր արցունքների փոխարեն: «իսկ երկու օր անց երբ տեսան սոնյան անհետացել է, մորաքույր մանիկը հիշեց արթուրիկի պատմածը, հարցրեց արթուրիկին, ինչպես տեսար մամային, իսկ արթուրիկը ասաց՝ չէ՞ որ նրա գլուխը անջատվել էր ու պտտվում էր բակում: իսկ հաջորդ օրը մայրը քնած էր սեղանին եւ բոլորը լալիս էին, քույրիկը, մորաքույրը, տատիկը, հարեւանուհի մարուսիան: ինչո՞ւ ինքը որ քնում է մարդիկ չեն լացում, ինչո՞ւ ինքը իր գլուխը չի կարողանում առանձնացնել մարմնից: հարցեր որոնց պատասխանները նա կիմանա կյանքի ուղեգիր ստանալուց հետո»:
այ որ մերը օրագիր պահած լիներ կետեր դնելու փոխարեն, ես հո հիմա կետեր չէի դնի ճաղատի մազերի փոխարեն: «հուլիսի 15, երեխաները փեշիցս կախվել են, մամա հաց եմ ուզում, արթուրիկը երեք տարեկան, նվազ մի երեխա, չի սնվում, անուշիկը յոթ տարեկան է, դպրոց գնալու կոշիկ չունի, օնոն խմած քնած է: երեկ նրա հասցրած հարվածներից փորս ահավոր ցավում է: հարեւանուհին արածս կարի փողը չի բերում, գոյնա հաց առնեի: ինչ անեմ, բարձր ասում եմ, արթուրիկ ջան մի քիչ դիմացի, իրիկվա կողմը փող կլինի: այդ պահին մոտենում է կեսրայրս: սոնյա ջան խի ես երեխաներին այդպես սոված թողել: ասում է: բա ինչ անեմ, մեջիցս պատռվե՞մ, տղեդ մի կոպեկ չի բերում, ձեռն ընկածն էլ խմելու ա տալիս, էս էրեխեքին էլ գցել ա էս աշխարհը որ ո՞վ տիրություն անի: կեսրայրս ասաց, ես ձեւը գիտեմ: 15 հուլիսի, օնոն տանը չի, երեխաներին տարա մորս տուն, կեսրայրս կանչեց իր սենյակից, սոնյա արի: արդեն մեկ տարի է ինչ կեսրայրիս հետ քնում եմ, բայց զատո երեխաներս սոված չեն»: երրորդ հուլիսի 15-ը ճակատագրական եղավ սոնյայի համար, կետեր ճակատագիրը գրելու փոխարեն: ո՞ւր է օրագիրը կետեր դնելու փոխարեն:
բայց կարա էս սաղ սութ ըլնի: կեսրայրը սադում փոսի կողը: ոսկո՞ւ փոսը, թե՞ թաղված հարսի, փոս հարսի ու ոսկու փոխարեն: բարեւ ձեզ ես լրագրող եմ..կետեր տուֆտի փոխարեն: բա իմ թոռը սոված մնա, ես ոսկի ունենամ կպահե՞մ, կամ տենց ստորություն կանե՞մ: հա բան չեմ ասում, էղել ա, էկել ա , տեսել ա, քաք եմ կերել, բայց էդ լակոտին ինչ ասես, որ ալկաշ ա, իրիկունը գա կնգան տփի, վեր ընկնի քնի: ՆԱ ԷԼ ԿԻՆ Է, ՔՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ…կետեր օրագրին փոխարինած կետերը խմբագրելու փոխարեն:
հարցը, թե երեխաներն ումից են, կոռեկտ չէ: չէ՞: իսկ երեխանե՞րը, ի՞նչ երեխաները, կպահենք, կմեծացնենք, իմ թոռներն էին, իմ զավակները կլինեն, իսկ ումի՞ց են, ..կետեր հերքումների փոխարեն:
կետեր մեկուսարանի ճանապարհի փոխարեն: օնո ինչու մորթեցիր կնոջդ: այ ախպեր ջան, ես չեմ դու ես, գաս տուն, տենաս կնիկդ հորդ տակն ա, ինչ կանես: հորս կմորթեմ: այ էտի պիտի չասեիր, հորս ես մանկուց պաշտել եմ, հայր իմ մանկուց սիրել եմ քեզ, փարվել կրծքիդ քո առնական, դու որպես հայր, դու որպես հայ, ու օնոյի արցունքները թափվում են կետերի փոխարեն: իսկ չե՞ս զղջացել արածիդ համար, չէ, զղջացել եմ որ չհասցրի հորս էլ մորթեմ, ախպորս ու կնգաս քվորը, քենուս: քենուդ խի՞: որտեւ, ախպեր, ինքը մեր գործերի մեջ շատ էր խառնվում, կնգաս հանում էր հորս դեմ, իմ դեմ: օնո, իսկ դու փող բերու՞մ էիր, հարեւաններն ասում են, թե երեխաները սոված էին մնում, իսկ դու հարբեցողությամբ էիր զբաղվում: այ ախպեր, էդ հարեւանությունը տունս քանդեց, ինվալիդ տղա եմ, առավոտից ցեմենտը ուսիս գցած համբալություն եմ անում, ու՞մ համար, էրեխեքիս համար, ընտանիքիս համար: հիմա մի քանի կոպեկ քիչ եմ աշխատել, բա էտի պովդ ա որ կնիկս հորս տակը պառկի՞: իսկ խմե՞լը։ այ ախպեր ջան, բա առավոտից իրիկուն փոշիների մեջ, համբալություն եմ անում, բա մի բաժակ արաղ չխմե՞մ, հանգստանամ:
«հինգ տարի առաջ օնոն աշխատանքի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել եւ հեռացրել էին նրա մի երիկամը, բայց նա իր ուժերը լարելով շարունակում էր աշխատել ընտանիքի համար: իսկ այդ օրը, երբ բացահայտեց կնոջ դավաճանությունը, այն էլ ու՞մ հետ»: կետեր օնոյի խորտակված երջանկությունը նկարագրելու փոխարեն: ՙօնոյի աչքերից արցունքները թափվում էին ու նա չէր կարողանում արտասանել բառերը, կակազելով արտաբերում էր եեեեես սսսսսպանեցի իմ սսսսիրելի կնոջը, իիիմ սոնուլիկին, ես ապրելու իրավունք չունեմ: «7 կետին» հարցազրույց տալու հաջորդ օրը նրան գտան բանտախցում կախված»:
ճռռռ, ճռռռ, ճռռռ, արդեն ոմանց կլիրը կանգնում է, ոմանք զգում են որ լրագրողը քայլում է նորվեգական հյուրանոցի միջանցքով, մոտենում ճաղատ ադմինիստրատորուհուն, նրա ձեռքից բռնում, ու, ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ: «վահան ջան, կլիրս կանգնեց էն իռենի վրա, բայց որ պուց չուներ, թոռոմեց, անիմաստ էր դառել լրիվ գրածդ»,- ասում է վահան իշխանյանի մանկության ընկերը, որ մեկնել է ամն 87 թվին եւ լոս անջելոսում կարդացել է ինտերնետում իշխանյանի իռեն պատմվածքը՝ անպուց կնոջ մասին: «ճիշտ ես, ախպեր, ստե այլ հանգամանք է,- պատասխանում է իշխանյանը,- ճաղատ կինը պուց ունի, ուղղակի նրա բերանի ատամներն են փտած ու ծծելուց ծակռտում է կլիրը: անցումային ժամանակաշրջանում ատամնաբուժությունը ոչ բոլորին է հասու ու կլիենտների կայֆը կոտրվում է, ախպերս, քո բախտը բերեց, թռար լոս ու չապրեցիր անցումային ժամանակաշրջանի դեպրեսիան»:
կետ կետի փոխարեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#8  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:45

Սեւ մազեր


Текст:
շռռռ, շեռն ունիտազի մակերեւույթին դեմքով շրջվել է իրեն, ինչպես մտավորականը ժողովրդին է դեմքով շրջվում: ուխխխ, հանգիստ, անցավ հոսում է դեղին հեղուկը, չկա պրաստատիտ: անցավության տոնահանդես: ունիտազի ներսում պատել է դեղին երանությունը: օֆիսում մարդ չի մնացել, սաղ տուն, իսկ icq-ն տժժցնում ա: բայց ինչքա՞ն: արդեն գնալու վախտ: հո տուն չի՞ գնա: գնա տուն մի բան կորի քցեն վրե՞ն, թե՞ էրեխեն գազին ա մնացել: գնա մաֆ կլու՞բ, թե կաֆե-մաֆե: չէ, սիկտիր արա: հիմա կզանգի տաքսի, ասում էր` քաշի մազերիցս, գից անկողնուն ու ինձ տիրացի: խի՞ չես քաշում, դե արա: ու չէր քաշում, առանց քաշել, մտցնում ու հանում: կզանգի տաքսի ու կգնա կքաշի: չմտնի՞ մի հատ icq: բարեւ, բարեւ, ինչ ես անում, քո հետ գրվում եմ, անկետա-մանկետա ես լրացնում կասի: մինչեւ տնից դուս հանես իրեք շաբաթ կտեւի, իսկ բարի ու հին մազերն արձակ սպասում ա գամ քաշեմ գցեմ, հելնեմ վրեն ու քունեմ, չէ, քաշեմ, դաղեմ նոր քունեմ, դավայ: տաքսի, ալո տաքսի եմ ուզում, պուց եմ ուզում, մայամիի ծովափ, ջրերին պուցերը լողում են դեպի երկինք: անմահություն: խի մենակ մայամի: կաբուլետի, կաբուլետի տներն էժան, վրացիք տալիս են կոյկեն մի լարի, երկու լարի, հինգ լարի, տասը լարի, քսան լարի, տասը դոլար: տո չէ այ ախպեր, մի հատ icq մտի խոսանք: չհասկցա: մաման քունեմ, չհասկցա: ինչ կա չհասկնալու, կաբուլետի հայ ղշեր, անպուց անգլուխ: էս կյանքից բան չհասկցա, մեկ շեռդ դեմքով շրջվում ա քեզ, մեկ կյանքը վերածվում թատրոնի որտեղ բեմը հորս խելքն ա, հանդիսատեսը ոռիս շրջոնքը: ու տենց կյանք եմ սովորում ու իմաստությունը հոսում է իր արտասովոր դանդաղությամբ:
տաքսին սպասում է, 325, կանաչ զրովեց: ասի եռսունմեկ կլնի հանգիստ ծխելով կեթամ: հետո կփաթաթեմ կասյակը ու վարպետ քշի կոմիտաս: խի եռսունմեկ չի: այ ախպեր քո համար ինչ տարբերություն: նույն տարբերությունն ա: քշում ա վազգեն սարգսյանով, մտնում հրապարակ: մոզայկեն քանդել են: վարպետ էս մոզայկեն էրկու տարի առաջ շինեցին, խի են քանդել: նախագահի վրա թուղթ ու գիր են արել, ման են գալի: հետո՞: հետո, ուրեմն հինգը պուտանկա են նստել, հինգն էլ իրար հետ կպցրին, մուխից պարբրիսը փակվավ, երրորդ մասիվից երրորդ մաս, հասա, դուռը բացել են ասում են վարպետ փող չկա, ո՞նց չկա, բա թե մյուս անգամ, չկա, ասում եմ այ քուրիկներ, ախր պատկերացրա ձեզ քունեն փողը չտան, ոնց կլնի բա էս ռուլն էլ իմ պուցն ա: ռուլը մարմին է առնում ու պարում կոմպարսիտա: բա հետո՞: հետո ինչ, ասի ես էլ ձեզ երբ բռնցնեմ, նայի, մեջներից ամենալավին ջոկի, իտալյանո պուց, ասի պիտի ծծես: իյա, ասըմ ա, ծծելը 30 դոլար, մենք, քեզի 2 հազար ենք պարտք: ասի չգիտեմ, մաշնեն կքշեմ պատերին, համ ինձ վարի կտամ համ ձեզ: տենց համաձայնվավ: հետո: հետո ասըմ եմ, նայի հա, գլխառադ չանես, կծես-մծես, ասըմ ա, չէ վարպետ ջան, ինչ ես ասում ես իմ գործը լավ եմ անում, ընենց ծծեմ ուշքդ էթա, որ մյուս անգամ գտնես, օրվա աշխատածդ տաս, էրեխեքդ սոված մնան, որ մի հատ էլ ծծեմ: ու մի հատ հոգեզմայլանքի մեջ գցեց սատկածը: պաթոլոգիկ բաներ է ասում վարորդը, սեռաախտաբանական, ու չի հասկանում որ մինչեւ իններորդ հարգ վաբշե հավես ունեցող չկա բարձրանալու: կբարձրացնե՞ս վարպետ, գրկի հելցրա, լիֆտ կնստցնես կգրկես, կհելցնես հինգ հազար դրամը քունն ա, քուկինդ է, սենց ախպարները էրեւանի կենտրոնի կեսը առան, էրեւանցիներին քշին բանգլադեշ, երրորդ մաս, քուչա հանին, դարձրին ոռատու մի ժողովուրդ որ մազապուրծ է եղել ցեղասպանությունից: բա ախպեր, սենց տարբեր ու զարմանալի բաներ: ու վարպետս, ասեմ օֆիսի տաքսի, տեղը տեղին, կիլոմետրը հարյուր դրամ, պաբիրոսը իրանից, գցել ա շալակը, չգրկեց, ասում ա էտի գյոթական ա ու բարձրցնում է, լիֆտը կանչեց, ծանր ես ախպեր ջան, մտավ սեղմեց իններորդ հարկ, վարպետս քրտինքը կաթիլներով կաթկաթում ա, ծանր գործի չի դիմանում, քիչ ա մնում լղոզվի լիֆտի հատակին: հը, դժվա՞ր ա: հա ախպեր, բայց դե ինչ անեմ ընտանիքիս համար պիտի ծանրություն էլ մարդ կարենա բարձրացնի: ուրիշ պասաժիռ քեզի ըսենց հնարավորություն տվե՞լ էր փող աշխատես: մի էրկու անգամ էղել ա, պրոստը ընդրանք շատ ծանր էին: ինչքա՞ն տվին: էլի հինգ հազար: դե որ ես թեթեւ եմ չորս կտամ: չէ այ ախպեր, խոսել ենք արդեն: լիֆտը բացվեց: իջավ վրից: ախպեր ջան կլնի հինգ հազարի տեղը գաս մի հատ պուց քունես, էթաս: արա հո քու էրկու յանը միանգամից չտարավ, հելլցրի իններորդ հարկ հասկցանք, բա էլ պուց քունելը որն ա, պուց քունելով էրեխա կպահե՞ս, վաղը մյուս օր էրեխեն դպրոց ա էթալու կոշիկ-մոշիկ չունի: փողս տու էթամ առավոտից ոտի վրա եմ: խի որ էսօրվա օրով դու ինձի չբարձցնեիր էրեխեն ոտաբոբիկ է՞ր մնալու այ չաթլախ: նայի ասեմ: չաթլախը որն ա, գիտես վարչության պետ ես բուռդ չեմ տա՞, արա, ես տուն եմ պահում, քու նման համբալ չեմ: էդ որտից իմացար որ վարչության պետ եմ այ ախպեր: ես իմ կլիենտներին մոր փորից գիտեմ: բա պուտանկեքից խի բնամթերքով առար: արա ես քո նման տնտեսագետ չեմ, որ իմանամ, հավեսդ էլ չունեմ, էտի մի պատմություն էր իմ կլրի դարդի ու ընտանիքս պահելու հետ կապված, քո ինչ գործն ա: առ, տվեց հինգ հազարանոցը, որ հարց մարց, զանգի ես վարչության պետ եմ: կլրիս: ինչ ասի՞ր: ինչ որ լսիր: հանեց ու թրխկ կրակեց, վարորդը մահացավ աստիճանների վրա: դա այն ժամանակն էր երբ երկիրը թեւակոխեց մաֆիոզ ռազբորկաների փուլ, երկրորդ սերնդի բարեփոխումներ: արյունը փորից հոսում էր դեպի լիֆտը ու դեմքով շրջվել էր հանցագործին, ինչպես վարչապետը ժողովրդին: այ տենց թուլա: գիտի հանաք եմ անում: հասավ դռան դեմը զընգ: զընգ, զընգ: ո՞վ է, ես եմ նանարիկ, սիրունիկ, քաղցրիկ: չխկ: կինը սարսափածª էն ո՞վ է: եսիմ: ո՞վ է, քեզ հարցնում եմ: լսում եմ որ հարցնում ես, էնքան հարցնես էնքանից շատ: ո՞վ է, գոռում է կինը: տաքսու շոֆեր ա, հանգստացի, արի ներս քաշենք: հո չես գժվել, դե ինձ վիրուչատ արա, չասի՞ր սիրում ես: որ ասել եմ հո քո համար չեմ գնա նստեմ: չասի՞ր ես քո համար ամեն ինչի պատրսատ եմ: ինքը ձեռներից, տարեց նանարն ոտերից քաշեցին ներս: տարան բալկոն, գցին կարտոլների վրա: կարտոլները արունոտվեցին ու շրջվեցին նրանց, ինչպես ընդդիմությունը դեմքով ժողովրդին է շրջվում: դե արի ներս, ու ձեռից բռնեց, քաշեց սեյնակ: արի ասեմ, նանարս, ինչ ես անում, հո չես գժվել, սիրտ չունես, նոր ես էս մարդուն գյուլլել, հիմա արի-մարի: էքստրեմալ սեքս չէ՞ր ուզածդ, քաշի՛ մազերիցս, էս յա՛ն-էն յա՛ն: էս սաղ ծախսը քու հմար եմ արել, քաղցր նանարիկ, որ արուն տենաս գրգռվես: դու իսկական խենթ ես: արի ասեմ, ու քաշեց սաթ մազերից էն աղջկա: ուժեղ քաշեց, մամա ջան ու մազերը մնաց ձեռը: լրիվ մազերը փնջով, դեմից մի էրկու իրեք, չորս, քյասար քիչ, մի փոքրիկ փնջով մազ մնաց, արա էս ինչ արի, վախ մամա ջան մազերս, արա էս ինչ փորձանք բերի գլխիս: վախ մամա ջան մազերս տուր ու լացում ա: մազերի արմատներից արյունը բարակոտ գալիս ա, ու լվանում է բոլոր հետքերը:
այդ օրվանից մի մարդ էր գիշերները վազում քաղաքի փողոցներով ձեռքին սեւ մազեր, ու ըստ ավանդույթի, ում դռանը մի սեւ մազ էր փակցնում այդ տանը դժբախտություն էր պատահում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#9  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:46

Իռենը


Текст:
արդեն մի չորս ժամ կլինի, որ նստած են: որ եկան լույս էր, հիմա արդեն մութն ընկել ա, դիմացը լճի մեջ արտացոլվում են գիշերային լույսերը: անձրևի կաթիլները լճի հայելին ծակծկում են, ու իռենը` կողքը: անձրևը, լիճը, լույսերը լճի հայելուն, օղին, ջազը ֆոն իռենի գծագրությանը: քո համար մի հատ ընենց պուց եմ բերելու, որ ուշքդ կեթա: ո՞ր մեկին: իմ պրեզենտացիային որ յանդ տարավ, իռենը, ինքն էլ քեզ ա հավանել, ասում ա` ընկերդ դզող դեմք ա: էրեկ ընկերը հեռախոսով ասում էր: մալադեց: մենակ թե դու արի, կնստենք, կծամենք, ջազ կլսենք: արժեր: արդեն սեղանի տակից իռենի ձեռքն է ափի մեջ: իռեն շատ սեքսուալ անուն է: իռենը ժպտում է, ժպիտը ասում է` ես սեքսուալ եմ, նայի, տար ինձ, լիքը գաղտնիքներ ունեմ, բացահայտի, մազերիցս քաշի, գցի անկողնին, արա` ինչ ուզում ես: ինքը գիտի ժպիտի տեսակները, իռենինը տանող-կորցնող: երրորդ թե չորրորդ օղու շիշն են բերում: սկզբում չորսով էին, հիմա սեղանի շուրջը մի տասը հոգի արդեն կլինեն` հարբած:ընկերը մյուս ղշի հետ ա խորացել: էն էլ վատը չի, բայց իռենը ուրիշ ա` կանաչ աչքերը ու աչքերին ընկնող մուգ մազերը` շագանակագույն, կարիե, որ ձեռով հետ ա տանում` նայի աչքերիս, տես ինչ խորքեր ունեմ, կսուզվես ու հետդարձ չկա:
ջազի տակ գլուխները շարժում են ու արաղը հուպ տալիս, վրից զեյթուն: ինքը խմում ու ուշքնումիտքը իռենը: ոչ ոք չի նկատել, որ իռենն արդեն իրանն ա, մենակ ժամանակն ա դեռ բաժանում իռենի ու իր մարմինները: էս գիշեր իռենի հետ. իռենը մերկ, իռենը անկողնում, իռենը հեռացնում է ոտքերը, իռենի վրա, իռենի պուցը, արդեն իռենի մեջ, իռենը վրից, իռենը վերուվար, իռենի ծծերը ափերում, իռենին շրջում, ինքը հետևից իռենի ոռը ափերի մեջ, իռենի մեջքը, իռենի ողնաշարի գիծը, թիակների ցցվածությունը, իռենը տնքում, իռենը կայֆից մղկտում: մի քիչ էլ նստեն ու կգնան: վռազելու կարիք չկա: իռենը արդեն իրանն ա, փախնելու տեղ չկա: ու սեղմում ա իռենի բարակ մատները, մատանու կոշտությունը սաքսի նվագակցությամբ: իռեն, էս թեման հավանու՞մ ես: ի՞նչ թեմա, էս քոլթռեյնի պարտիան, այ հիմա տես իմպրովիզի մոմենտը, տղերքը լավ խաղեր են տալի: իռենը գլուխը շարժում ա` վեր ու վար, հայացքը դուրս, դիմացի լճին, ոտքը ոտքին, ջինսի զոլերը ձգված բդերին, սիգարետը բարակ մատների ծայրին, համարյա երկար կարմիր ներկած եղունգների արանքը ու կլորացրած կարմիր շուրթերից ծուխը համաչափ փչում ա. պատկեր, իսկ հետո կլինի ուրիշ պատկեր, երբ շուրթերից տնքոցներ կգան, կարմիր եղունգները կքերծեն իր կոնքերը, ջինսը հատակին, մերկացած ճերմակ բդի կլորություններով ափը կսահի, հայացքը հաճույքից կսուզվի կոպերի տակ:
ուզո՞ւմ ես ծանոթացնեմ սաքսաֆոնիստին, մեր լավ ընկերն ա: իռենը հայացքը շրջում ա, իռենը ժպտում ա ու իռենը մազերը մատներով հետ ա տանում: ծանոթացրու: հիմա վերջացնեն կկանչեմ: դու որտեղի՞ց ես ճանաչում: ես ում չեմ ճանաչում ու իռենի բարակ մատները էլի ամուր սեղմում ա: իռենը գլուխը տարուբերում ա, այսինքն այայայ: դու տիպն ես: ու իռենը բարակ մատներով սեղմում ա ափը: երաժշտությունը վերջացավ: ձեռքով ա անում արկեստրի կողմը, սաքսաֆոնիստին: հեսա: սաքսաֆոնիստը սաքսը հենում ա բեմին ու գալիս ա: արի, ձեռը սեղմում, պրիվետ ու կողքի սեղանից աթոռ քաշում, նստի: սաքսաֆոնիստը նստում ա: ոնց ես: նորմալ, ոնց պիտի լինեմ, տեսնում ես էլի: իռեն ծանոթացի: իռենը ձեռքը պարզում ա: շատ հաճելի է, իռեն: ինձ էլ, սեղմում ա իռենի ձեռքը: իռեն, ասեմ քեզ, սաղ աշխարհը ֆռռացել եմ, ամերիկա, ֆրանսիա, հոլանդիա, սաքսունցի նման սաքսաֆոնիստ չեմ տեսել, լսեցիր չէ ինչ խաղեր ա տալի, ոչ մի սևական էդքան չի ձգի: մերսի: իսկապես, շատ լավ էիք նվագում, վաղու՞ց եք նվագում: հինգ տարեկանից: մի բաժակ խմես, սաքսունց ջան: չէ, մերսի, ես գնամ, արդեն սկսում ենք: գնա ցավդ տանեմ: սաքսունցը գնաց: լավ ընկերներ ունես: տաղանդավոր տղա ա սաքսունցը: անունը ինչո՞ւ է սաքսունց, սաքսաֆոն նվագելու հետ կապ ունի՞: չէ համընկել ա, գորիսեցի տղա ա: ես չեմ հավատում պատահական համընկնմանը, այդտեղ խորը իմաստ կա` կարմայի օրենք: իռեն, դու շատ հետաքըրքիր մտքեր ես արտահայտում: երևի ճիշտը դու ես: որ էսօր ես ու դու իրար գտել ենք` պատահակություն չի, չէ՞, սիրելիս: իռենի պատասխանը ժպիտի մեջ` հմայիչ ու խենթացնող: դու շատ հմայիչ ես, ուղղակի ինձ խենթացնում ես: ինչպիսի խոսքեր:
էլ իմաստ չունի լռվել, արդեն վախտն ա, որ հրավիրի` իռեն, արի գնանք մոտս: լավ վիսկի ունեմ ու ջազի ընտիր սիդիներ, փախած գործեր են: իսկ դուշ ունե՞ս, խորամանկ ժպտում ա իռենը ու մազերի փունջը աչքերից մատներով հետ տանում: անպայման, տաք ու սառը մշտական: իռենը էլի ժպտում ա. տանող-կորցնող ժպիտ: ինչ վիսկի ունե՞ս: բլու լեյբլ: չէ մի, իռենը շուրթերը վեր ա տանում` բարձր գնահատական: դու տիպն ես: բա չէ զայլա կա: գնացի՞նք: դե լավ, որ ասում ես գնացինք,- ծույլ-ծույլ ասում ա իռենը ու վեր կենում: դե լավ մենք գնանք արդեն ուշ ա: ուշադրություն դարձնող չեղավ, ջազի ուդառնիկի ձենը ընենց ուժեղ էր, որ չլսվեց: լավ մենակ ընկերոջը, գնացի ես, ձեռքով ուսին, ընկերը հայացքը վեր տարավ: գնու՞մ ես, գնա ցավդ տանեմ, աչքով ա անում, քեզ հաճելի ժամանց: ու էլի ղշի կողմը: երկուսով դուրս եկան, իռենի մատները ափի մեջ: կաֆեի հետևում ստայանկան: հսկիչը մոտեցավ, ձեռի մեջ հազարանոց (էսօր լավ օր ա: շնորհակալություն ուրախ ասեց հսկիչը, լավ օր ա, բա ինչ, մեկը հազարնոց, մեկը հինգ հազարնոց, մեկի ղուշը մյուսից լավը, մեկի մաշնեն թազա նիվա, մյուսինը բեենվե, իրա ստայանկեն մյուսից հաջող, ֆիրմա մաշնեքը շատ, օրվա փողը մյուսից իրեք անգամ ավել, անձրևի տակ թրջվում ա, բայց գիտի, որ էրեխեն սոված չի մնա, մի բան էլ կարատեի կեթա: շեֆը կարգին տղա տրոմբի փողը խոստացել ա: թե՞ չի տա):
սկզբում աջ դուռը բացեց իռենը նստի, հետո ինքը ռուլին: գազ տվեց ու ձեռքը տարավ իռենի ջինսին ու նայեց աչքերին, իռենը ժպտաց. իռենը դեմ չի, իռենը ուզում ա, իռենը ասում ա, ձեռդ տար, մինչև որտեղ կուզես: քիչ մնաց, ու իռենի մազերը հետ ընկած, իռենի աչքերը փակ, կայֆից, իռենը տակը, իռենը ոտքերով մեջքը գրկած տնքում ա, ավելի բարձր, համարյա գոռում, ինքը իռենի մեջը, իռենի թաց պուցը, սղալով կոխում-հանում, կոխում- հանում, կոխում-հանում, խր-խր խր-խր: երկա՞ր ենք գնալու: չէ հես ա հասանք, մասկովսկիյով մտավ, կարմիր լուս, կայնեց: էս ռեկլամի շիթը մենք ենք սարքել: մատը խաչմերուկի աջ մայթի դիմացի պատին` դեմը` առեքսիմ բանկ, հուսալի գործընկեր` արարատ լեռը` փեշին ծովի ջրեր, ալիքներին` լողացող շիշ` վրան պիտակ` լերմոնտովի դիմանկարը ու մակագրություն` արծաթյա մաքրություն: էս բանկի ռեկլամը: շատ գեղեցիկ է, ապրեք: իսկ շի՞շը: դվա վադնոմ` ձեռի հետ օղու ռեկլամ, ցնցող ա չէ: լրիվ: լերմոնտովի նկարը ինչու ես դրել, կապ ունի՞ օղու հետ: մենք չենք դրել, օղու յառլիկն ա, պեչալնիյ դեմոն, դուխ իզգնանիյա, բլուժդալ պադ սվոդոմ գալուբիմ: անգիր գիտե՞ս, պատասխան չկա, պատասխանը շարունակությունը` օն ժիլ, նեվեռյա նիչեմու, ի նիչեվո նե պռիզնավայա: հրաշք, էդ տողերը ինչի չես դրել ռեկլամում: չէի մտածել: ու նայում ա իռենի աչքերի մեջ: կգա՞ս մոտս աշխատես: իռենը ուսերն ա թոթվում: իսկապես սազում ա` բանկը լերմոնտովը մասիսը ու ծովի համայնապատկերը: էս ինչ ա, մասկվայում մի շիթ ենք դրել, տենաս ծռվես: դեղին լուս ու ճռռցրեց: հեսա մաշնես փոխում եմ, պոնտյակ, ինչ ես կարծում, արժի՞: երևի, ես մենակ բեէմվե գիտեմ: ի՞նչ: BMW: ուրիշ չգիտե՞ս: իռենը ծիծաղում ա, գիտեմ, բայց BMW-ն սիրում եմ: պոնտյակն էլ կսիրես սիրելիս: բաղրամյան խաչմերուկը անցավ մտավ դալան ու կայնեց:
ինքը արագ մաշնից պոկվեց, հասանք: պադյեզդ իռենի մատները ափում, սեղմած: երրորդ հարկ: բանալին մտցրեց անցքը, հեսա քիչ մնաց, կայնած մնացել ա, էլ չի դիմանում: դուռը ծանր, բացեց, ձեռը տարավ լուսին, չրխկ վառեց: իռենի ձեռքից քաշեց ներս ու դուռը չրխկ, իռենը ծիծաղելով` կամաց այ գիժ: ականջի մեջ իռենի ձայնը` գիժ, սահում ա ուղեղ ու ներքև սիրտը թքթքում ա, տարածվում մարմինը փշաքաղվում, ներքև կլրի տրամաչափերը ավելի մեծանում` գիժ: միանգամից քշեց ննջասենյակ: բա վիսկին չենք խմում, իռենը քմծիծաղով ծույլ-ծույլ: հետո կխմենք ու շրթունքներով լռեցնում ա: լեզուները խառնվել են ու մի ձեռքը իռենի մեջքին, ափի տակ կորությունը, մյուսով վերնաշապիկը քաշում վեր, իռենի, վերնաշապիկի տակից ձեռը տանում ծծին: ընկնում են անկողնին: սպասի, դանդաղ, շապիկս կպատռես: չեմ դիմանում, ու հանում ա շորերը, կճղես արա, չեմ ճղի: լիֆը չի արձակվում, սպասի ես կհանեմ, ու իռենը լիֆի պլեչիկներից ձեռքերը հանում ա, լիֆը ֆռռացնում, կոճակի կողմը դեմը ու արձակում, իռենը իր ձեռքով արձակում ա, տալիս ա: ծծերը դուրս են պրծնում, կլոր, ձիգ, ափի մեջ, սեղմում ա ու մատների արանքներց դուրս են պրծնում, պտուկները վեր ցցված, իսկական իր սիրած վարիանտը, ու երեսը մխրճում ծծերի մեջ:
ջինսի ցեփն ա իջացնում մյուս ձեռով ջինսը քաշում հագից: մինչև իռենը ջինսի մի ոտը հաներ, ինքը արդեն արագ հանվել էր, կլիրը ձիգ, պինդ, քար տնկված իռենի ծծերին: բուղը իռենի քթին, էս ինչ ես ցանել: դիփ: ի՞նչ: deep: դուրդ էկա՞վ, անուշ հոտ ա, քաղցր: գժվելու: տրուսիկը իռենը տակից հանեց ու գցեց հատակին, ու ինքը արդեն իռենի վրան, իռենի ոտքերը բացվեցին, ու ինքը դրել իռենի ոտքերի արանքը սեղմում:
բայց էս ինչ ա, չի մտնում: իռենի մեջ չի մտնում, երևի նեղ ա: դու մտցրու, ինչ մտցնեմ, մտցրու մեջդ, էլ ուրիշ ուր պիտի մտցնես, մեջս ոնց մտցնեմ, ոնց` սովորական, գժվել ես, ստեղ չեն մտցնում, ինչ ա խոսում, ու ինքը կլրի ծերը տանում բերում ա իռենի արանքներում, որ ճեղքը գտնի, պցի ճեղքը: բայց չի գտնում, էս ուր ա պուցդ: ի՞նչ պուց, կարգին խոսա: իյա, իջավ վրից, վեր կացավ լույսը վառեց, ու՞ր է պուցդ. հո չես գժվել արա ինչ պուց: էկավ անկողին, իռենի ոտքերը իրարից ավելի հեռացրեց, իռենի պցի տեղը հարթ մաշկը, սպիտակ-սպիտակ, մարմար, մազի հետք չկա, հո դու ուռոդ չես, ու՞ր ա պուցդ: պուց չկա, ուռոդն էլ դու ես, այ շիզոֆրենիկ, մարմնիս վրա անցքեր ա ման գալիս: այ ախչի, դու պուց չունե՞ս: խի՞ ով ունի: ոնց թե ով ունի, ղշերը պուց են ունենում: յանդ տարել ա, ոչ մի պուց: այ չմո, էստեղ պուց պիտի լինի ու բռունցքով տվեց իռենի ոտների արանքը լերկ մաշկին: արա, հո դու սադիստ չես, տենց կխփե՞ն կնոջը: էսքան սիրուն ու պուց չունի: այ քեզ բան: տեղը լավ մաքրած խաշի տոտիկի մաշկ: կինը պիտի պուց ունենա, քոնը ուր ա: հո դու լակոտ չես, ինչ պուց: այ ստեղ պիտի անցք լինի ու մատով ուժեղ բզեց մաշկին: գժվել ես ոչ մի անցք էլ չպիտի լինի, ձևը սենց ա, ու իռենը բարակ մատները տարավ բերեց հարթ ու ողորկ մաշկով: մատանիները փայլեցին այնտեղ, ուր պուց պիտի լիներ: էդ մատնիքները դրել ա` առանց պուց: որ պուց չունի թե խի ա դրել, չի ջոկում:
բայց ոնց թե չունի, այսինքն ինչ` չունի, իռենը պուց չունի, յանմ ինչ: ինչ անեմ արա սրա հետ, ինչ անեմ, կգժվեմ որ վրեդ պուցը չգտնեմ: էս աննորմալը որտուց հայտնվեց, ոչ մի պուց, կինոմինո են նայում, գալի ջաններիս են ընկնում: հըլը դու ինձ ասա, ուրիշ տղամարդու հետ չես եղել: եղել եմ, քո նման աննորմալը առաջին անգամ ա ռաստ գալի: իռենը վեր կացավ, մարմինը բարակիրան, մրսում եմ, ոտքերն ուղիղ իրանը կորվեց` մազերը թափվեցին` ռեկլամնի շիթ` կատարելություն ամեն ինչում, ու պուց չունենա, չունենա՞ ու գետնից վերցրեց տրուսիկը, որ հագնի: ուր ես հագնվում, այ ղախփա: մինչև վրեդ պուց չգտնեմ, չես հագնվելու ջոկի՞ր: ու հրեց մահճակալին ու գնաց խոհանոց: իռենի աչքերը լցվեցին, դեմքը բարձի մեջ հեկեկում է, մամա ջան, էս սադիստը ուզում ա ինձ սպանի: չեմ սպանի մի լացի, մենակ պցիդ տեղը բացեմ ու վերջ: խոհանցոցից բարձր գոռում ա: չէ դանակով չի լինի: մտավ զուգարան, հայելու դեմը սրիչ, վերցրեց, սրիչով լավ կբացվի: էկավ, իռենը հագնվել թռնում էր արդեն դուս: ուր ես փախնում այ չաթլաշկա: դռան մոտից մազերից բռնած քաշ տվեց ննջարան ու գցեց մահճակալին: շորերը վրայից պատառոտելով հանեց: ինձ մի սպանի, խնդրում եմ, ինչ ասես կանեմ: չեմ սպանում, հանգիստ, պուցդ բացեմ ու վսյո, մենակ համոզվեմ որ պուց ունես, թե չէ կգժվեմ: իռենը ոտքերը պինդ սեղմել է իրար, չէ մի արա, էդտեղ ոչ մի բան էլ չի լինում, քեզ խաբել են ու լացում ա: ինչ խաբել, ինձ հարիֆի տեղ ա դրել ղախպեն, սպասի, ու մի հատ չափալախեց, իռենը ղժժաց` սպանում ա, մի հատ էլ չափալախեց ու բերանը ափով փակեց, որ ղժժաս հաստատ կսպանեմ, ու ոտները ուժով իրարից հեռացրեց, ծունկը դրեց արանքը ու սրիչը խրեց, իռենը ղժժաց: սրիչը քաշեց ոտքերի արանքի ողորկ սպիտակ մաշկով, արանքը բացվեց: աչքերը բացվածին մնացին, չհասցրեց տեսնի ինչ կար ներսը: սարսափ: պցի մեջ աչք, կանաչ: իռենի կանաչ աչքե՞րը` պցից: նայու՞մ ա, կանաչ աչքը իրան ա նայու՞մ: բուկը բռնեց: կանաչ ա՞չքը: կանաչ դաշտեր, ինքը ձիու վրա, հայրը սանձից բռնած` մանկության հուշ, գեղարվեստաթատերական, սա երևանն է, այստեղ ես տանն եմ, դիզայն սերվիզ, առեքսիմ բանկ` կատարելություն ամեն ինչում ու ջազ: չէ: չհասցրեց ջոկի: կանաչ երախ, աչքերի գույնի, վայրկենական դուրս պրծավ արանքից ու բուկը բռնեց: էլ չհասցրեց գոռալ, մենակ խռռոց դուրս եկավ, արյունը կոկորդից դուրս թռավ պատերին: երախը կանաչ, ժանիքները` սպիտակ` երկու վերից երկու վարից, խրված մնացին կոկորդի մեջ: ընկավ հատակին, արյունը շարունակում էր հոսել: երախը բացվեց, ժանիքները դուրս եկան կոկորդից: ու երախը նույն արագությամբ հետ մտավ մաշկի տակ: մաշկը ճլմփ-ճլմփոցով փակվեց ու նախկին տեսքն ընդունեց` ողորկ, սպիտակ, կարծես երբեք չի էլ բացված եղել: մենակ իռենի կուրծքն ու ոտքերը արյունոտվել էին: իռենը լաց լինելով վեր կացավ, դեմը հատակին արյունի մեջ կորած մարմինը` աչքերը հետ գնացած` կոպերի տակ, վրայից ցատկեց, գնաց լողարան, դուշի տակ արյունը լվաց, եկավ ննջարան, ցատկեց, պատառոտված շորերը վրան գցեց, ցատկեց, հետ նայեց հատակին, անկենդան մարմինը` կոկորդը բզկտված, ու լացելով տնից դուրս թռավ: աստիճաններով արագ իջնում էր ու լացում` խի իմ կյանքը սենց դասավորվեց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#10  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:47

Արևածաղիկները չեն թառամում


Текст:
Սլավիկ Աղաջանովի բիզնեսի հաջողությունը պայմանավորված է նրա աշխատանքային հարուստ կենսափորձով և պապերից ժառանգած արհեստավորի նուրբ տաղանդով։
Դեռևս դպրոցական նստարանից նա առաջին քայլերն արեց դեպի բիզնես, երբ տատի բոված արևածաղիկի սերմը վաճառում էր Նոր Արեշում, փողոցի մայթին։ Նրա կենսագիր, վետերան լրագրող Վլադլեն Մուրադյանը ուսումնասիրել է և պարզել, որ 60-ական թվերին Երևանի բոլոր թաղամասերից գալիս էին Նոր Արեշ գնելու համար Ռոզիկ տատիկի արևածաղիկը։ Աղաջանովների ընտանիքի պատմությունը նա զետեղել է «Կեսդարյա սխրանք» գրքում (Երևան 1999թ.)։ Հաճախորդներից մեկը հիշում է. «Այդպիսի արևածաղիկ չկար ողջ հանրապետությունում, ես կասեի ամբողջ Խորհրդային Միությունում։ Արևածաղիկը վաճառում էր մի ժրաջան տղա, որ հավելյալ համ էր տալիս «սեմուշկային»(«Կեսդարյա սխրանք», 79)։ Այդ տղան ապագա գործարար Սլավիկ Աղաջանովն էր։
Սակայն խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, ճնշվում էր ձեռներեցությունը, հետևաբար դպրոցն ավարտելով Աղաջանովը չկարողացավ շարունակել տատի բիզնեսը։ Նա աշխատեց տարբեր գործարաններում` շարքային բանվորից հասնելով մինչև արտադրամասի պետի պաշտոնին, այդպիսով յուրացնելով խոշոր արդյունաբերության ու արտադրության գաղտնիքները։
Խորհրդային Միության փլուզումից քիչ անց, երբ անկախացած երկիրը որդեգրեց ազատ շուկայի լիբերալ քաղաքականությունը, Աղաջանովը նույնպես որոշեց իր բիզնեսը բացել։ Եւ հենց առաջինը նրա մտքին եկավ իր վաղեմի երազանքն իրականացնելը՝ բացել դագաղի արտադրություն։ Եւ դա պատահական չէր։ Նա սերում էր տոհմիկ դագաղագործների ընտանիքից։ Արհեստի վերջին ներկայացուցիչը պապը՝ վարպետ Աղասը, 50 տարի դագաղներ է պատրաստել Բաքվում, եղել քաղաքի հարգված արհեստավորներից մեկը։ Նրա դագաղներով է թաղվել ադրբեջանական ողջ վերնախավը։ Նա պատվերներ էր ստանում նույնիսկ Մոսկվայից։ Ասում են, որ նա է պատրաստել Գորկու, Կիրովի ևՍտալինի դագաղները («Կեսդարյա սխրանք», 456)։ Նրա պատրաստած ամուր և ապահով դագաղները դեռևս հիշում են Բաքվի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Այդպես, օրինակ Բաքվի նախկին քաղկոմի հրահանգիչ 94-ամյա Հասան Աբասովը «Ինտերնյուս» կազմակերպության կազմակերպած Բաքու-Երևան հեռուստակամրջի ժամանակ հիշեց վարպետ Աղասին, որ իր լավ բարեկամն էր եղել և դագաղներ պատրաստել իր ողջ գերդաստանի համար։ Նա ափսոսանք հայտնեց, որ չկա այլևս իր ավագ ընկերը, և հիմա չգիտի, թե ինչպես հայթայթի իր համար այնպիսի հարմարավետ դագաղ, որպիսիք պատրաստում էր վարպետ Աղասը։
«Պապս իր ամբողջ կյանքը դագաղներ է պատրաստել թուրքերի համար, ծաղկեցրել նրանց մշակույթը, ժամանակն է, որ ես շարունակելով նրա գործը դագաղներ պատրաստեմ մեր հայրենակիցների համար»,- «Անլռելի տեղեկատու» հեռուստահաղորդման ժամանակ իր բիզնեսի սկզբնավորման մասին պատմեց Սլավիկ Աղաջանովը։
Այդպես նա սկզբում բացեց մի փոքրիկ դագաղագործական արհեստանոց Նոր-Արեշի իր տան ետնամասում, որտեղ աշխատում էր ինքը և իր որդին` Ռոմանը։ Աշխատանքի ընթացքում, դագաղագործի վարպետությանը զուգահեռ, նրա մեջ վերածնվեց գործարարի տաղանդը, և իր փոքրիկ արհեստանոցը կարճ ժամանակում վերածվեց այսօրվա գիգանտ ձեռնարկության` Գրանդ Դագաղո Հոլդինգին։
Երբ Գրանդ Դագաղոն դարձավ հանրապետության ամենախոշոր հարկատուն, հայտնի դարձավ, որ դագաղագործությունը հանրապետության տնտեսության առաջատար ճյուղն է հանդիսանում։ 2001 թվին Գրանդ Դագաղոյի դագաղները ստացան Կառավարության որակի մրցանակը, իսկ արդեն 2002-ին, Մադրիդում կայացած դագաղների միջազգային մրցույթում, Գրանդ Դագաղոյի դագաղը ստացավ «Պլատինե մահ» մրցանակը։ Մրցույթում հաշվի է առնվել դագաղի հարմարավետությունը, քաշի թեթևությունը և փայտի որակը:
Դագաղագործությունը դարձավ այն լոկոմոտիվը, որ իր հետևից առաջացրեց մի շարք այլ արդյունաբերության ճյուղեր, մասնավորապես` փայտի և տեքստիլի արտադրություն, կահույքագործություն, վիճակահանությունը և ամենակար□որը գերեզմանաշինարարությունը, որն իր հետևից տարավ նաև քաղաքաշինության մյուս ճյուղերը։ Վերջապես Հայաստանի կառավարությունը մշակեց տնտեսության զարգացման ռազմավարություն, որն ստացավ մահվան ծրագիր անվանումը։
Ո՞րն էր հիմնական ազդակը Աղաջանովի բիզնեսի հաջողության։ Այսօր արդեն այն գաղտնիք չէ։ Դագաղների պահանջարկը որպեսզի աճի, բնականաբար անհարաժեշտ է, որ երկրում աճի նաև մահացածների թիվը։
Դագաղագործությանը զուգահեռ նա ստեղծեց Գրանդ Sun-flowero հացամթերքի արտադրության ձեռնարկությունը։ «Ով, եթե ոչ մենք՝ հայ գործարարներս, պետք է կարողանանք օգտագործել հայ գիտական ներուժը և այդպիսով կանխենք ուղեղների արտահոսքը»,- մտածեց պարոն Աղաջանովը, և սկսվեց նրա արդյունավետ համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի հետ («Կեսդարյա սխրանք», 570)։
Նրա պատվերով հայ գիտնականները հայտնաբերեցին ունիկալ մի նյութ, որն ունի առանձնահատուկ համային հատկություններ, այն ուտելիս մարդկանց մեջ մշտական պահանջ և կախվածություն է առաջանում նրանից, ևամենագլխավորը՝ յուրաքանչյուր մարդ, որ երեք ամիս օգտագործում է այն, մեռնում է, հենց լրանում է նրա 40 ամյակը։ Աղաջանովը նյութը անվանեց իր պապի հիշատակին՝ աղասիկ։ Այսպիսով աղասիկը դարձավ Գրանդ Sun-flowero-ի արտադրած հացամթերքի գլխավոր բաղադրանյութը (հաց, մակարոնեղեն, թխվածքներ)։ Հացատեսակների վաճառքից արագ սկսեց աճել երկրում մահացողների թիվը։ Հետևաբար մի կողմից նա եկամուտ է ստանում հացի արտադրությունից, որը նպաստում է նաև մեկ այլ արտադրանքի` դագաղի սպառմանը։
Աղասիկի հայտնագործության ունիկալությունն այն է, որ երբ դեռ 40-ը չլրացած որոշակի սպառող մեռնում է տվյալ ժամին, հստակ կարելի է ասել, որ նա 40 տարի առաջ այդ ժամին է ծնվել։ Հետևաբար մարդիկ հաճախ մեռնում էին քառասնամյակի տարեդարձին, նաև երթուղային տաքսում, աշխատանքի վայրում, զուգարանում, խանութում և այլ տեղեր։
Թեև երկրում գործում է բիզնեսի գաղտնիության մասին օրենքը, սակայն Կենսաքիմիայի ինստիտուտի մի աշխատակից լրագրողներին հայտնեց աղասիկի գաղտնիքը, և հանրությանը հայտնի դարձավ պատահական մահերի պատճառը։
«Հայ լուր» հեռուստատեսային լրատվական ծառայությունը հայտնում է, որ որոշ ուժեր, որոնց հանգիստ չեն տալիս հանրապետության տնտեսական հաջողությունները, սկսել են շահարկման առարկա դարձնել ունիկալ հայտնագործությունը և հայտարարել, թե աղասիկը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Մի քանի գործիչներ հայտարարում են, որ անհանդուրժելի է մարդկանց ժամանակից շուտ մահվան ուղարկելը։ Հաղորդման ժամանակ արտգործնախարար Մարիո Թաշճյանը ասաց, որ թեև նրանց հայտարարությունները չեն պաշտպանում քաղաքացիները, այնուամենայնիվ, դրանք կարող են ազդել Հանրապետության միջազգային վարկի վրա, որը լուրջ դժվարություններ կառաջացնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հայանպաստ լուծմանը։
«Հայ լուր» հաղորդման անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը աջակցում է մահվան ծրագրին` որպես հանրապետության տնտեսության զարգացման առհավատչյա։«Հայ լուրի» մեկնաբանը ասում է, որ իհարկե ծրագրի մեջ կան որոշ թերություններ, որոնք ապագայում կշտկվեն։ Ներկայացվեցին նաև տարբեր հանգուցյալների թաղումներ և կարծիքներ դագաղների վերաբերյալ, որոնք հիմնականում գոհունակություն էին արտահայտում դագաղների որակից։ Միայն մի կին բողոքեց, որ իր որդու դագաղը անորակ է, ջերմա- և ձայնա-մեկուսացիչ չի և կարող է անձրևաջուր ներծծել, բացի այդ որոշ կոշտություն ունի։
«Հետաքննող» լրագրողական ակումբը Բաց հասարակության դրամաշնորհմամբ դագաղների որակի մոնիտորինգ անցկացրեց, որի արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չէին։ Պարզվել է, որ դագաղները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Մասնավորապես շատ դագաղների պաստառների տակ չկա փափուկ շերտ։ Այդ կոշտության պատճառով հանգուցյալների վրա հողը թեթև չի գալիս։ Փաստորեն հանգուցյալը հավիտենական կոշտության է դատապարտված։ Կազմակերպության նախագահ Գրիշա Մեժլումովը ուսումնասիրությունները ներկայացրեց «Անմեղության կանխավարկած» հաղորդման ժամանակ. «Սա ժամանակավոր կացարան չէ աղետի գոտու բնակիչների համար, որ ժամանակի ընթացքում քայքայվի, ու մարդ նոր բնակարան ստանա,- ասում է նա,- մեր կառավարությունը պետք է հասկանա, որ դագաղը տրվում է հանգուցյալին հավիտյանս։ Դագաղները հաճախ համապատասխան փափկությունը չեն ապահովում, որը կարող է լուրջ անհանգստություն պատճառել հանգուցյալին։ Դագաղների որակը գլխավոր պայմանն է հանգուցյալների իրավունքների ապահովման։ Կրկնեմ, որ դագաղները հավերժի համար են, հետևաբար դագաղարտադրողի անբարեխիղճ աշխատանքը անհարգալից վերաբերմունք է մեր հանգուցյալ հայրենակիցների նկատմամբ»։
Այս քննադատությունները չէր կարող անպատասխան թողնել Աղաջանովը։ «Բարի մթնշաղ» հեռուստահաղորդման ժամանակ նա ասաց, որ ճիշտ է, եղել են մի քանի անորակ դագաղներ, բայց դրանց մասին բարձրաձայնելով ստվեր գցել ամբողջ արտադրության վրա, ճիշտ չի լինի. «Ում աշխատանքում թերություններ չկան,- խոստովանեց նա,- բայց դրանք շտկելի են։ Մենք այժմ պայմանագրեր ենք կնքել ուզբեկական ձեռնարկությունների հետ, որ որակյալ բամբակ գնենք։ Դագաղները պիտի պատված լինեն բնական հումքով, որ հանգուցյալների կոմֆորտը հնարավորինս ապահովվի։ Պատրաստվում ենք նաև ներմուծել բրդի խմբաքանակ։ Մեր ազգաբնակչության մեջ մարդիկ կան, որ նախընտրում են բրդե պատվածքով դագաղներ։ Ճիշտ է, նախկինում մենք օգտագործել ենք սինթետիկ նյութեր, բայց այսօր այդպիսիք արդեն չկան։ Այդ լրագրողներին միայն նախանձն է դրդում վարկաբեկել մեր արտադրանքը։ Թող տեղյակ լինեն, որ մենք արդեն դագաղները արտահանում ենք, պատվերներ ունենք Սաուդյան Արաբիայից, Էմիրաթներից»։
«Հայ լուրը» նաև հաղորդում է, որ ևս մի հանգամանք շահարկման առարկա են դարձրել մարդիկ։ Գաղտնիք չէ, որ դագաղի համար փայտանյութ է հանդիսանում հայաստանյան հաճարենին։ Որոշ իրենց բնապահպաններ համարողներ աղմուկ են բարձրացնում, թե իբր Հայաստանի բնությանը հարված է հասցվում, և որ իրենց անձնական շահի համար ոմանք կտրում են անտառները։
Սակայն, ինչպես նշեց վարչապետը «Կառավարական ժամ» հաղորդման ժամանակ, անցումային փուլում գտնվող մեր երկրի համար առաջնային է տնտեսության զարգացումը, և որ դագաղագործության զարգացմանը զուգահեռ գրանցվել է տնտեսական աճ` 12,8 % -ով։ Այսպես, անցյալ տարի արտադրվել է 35 հազար դագաղ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածի համեմատ արտադրվել է 2,5 անգամ ավելի։ Բացի այդ դագաղագործության զարգացման շնորհիվ մենք ներմուծող երկրից հետզհետե դառնում ենք արտահանող։ Կտրված ծառերի տեղն էլ դատարկ չի մնում, և որևէ անապատացման վտանգ էլ չի սպառնում երկրին։ Այդ տարածքներում կառուցվել ու կառուցվում են ժամանակակից հարմարավետ գերեզմանոցներ։
Քաղաքաշինության նկատելի հաջողություն էր մայրաքաղաքի Շորբուլաղ-Դիարբեքիր համայնքի տարածքում գտնվող անտառի տեղը կառուցված «Սենատ» գերեզմանատուն-դամբարան համալիրը, որի բացումը կատարեց անձամբ Հանրապետության նախագահը։ Շենքի ճարտարապետական հետաքրքիր լուծում էր գտել ճարտարապետ Նապոլեոն Սահրադյանը. այն «Տրի բոգատիրյա» բոմբոներկայի տեսք ուներ, տանիքին ձիեր հեծած ռուս հսկաների` գույնզգույն քարերով արված խճանկարն էր, իսկ ներսը գերեզմանների նախշավոր շարքերն են, որոնց մեջ շոկոլադե սալիկների պես պետք է տեղադրվեն հանգուցյալները։ Մինչ շահագործումը Սենատը մի շաբաթ բաց էր ցուցադրման համար, որպեսզի ազգաբնակչությունը համոզվեր, թե ինչ գեղեցիկ ու հարմարավետ հանդերձյալ կյանք են կառուցել մեր շինարարները։
Այցելուներին սրահները ցուցադրելու համար հետաքրքիր ձև էր ընտրել դամբարանի ադմինիստրացիան. հատուկ պատրաստված գիդերը այցելուներին պտտեցնում էին սրահներով նրանց ականջից բռնած, որ այցելուն ինքնուրույն կողմնորոշվելու համար նեղություն չկրի։
Այդպիսի գեղեցիկ գերեզմանոցներ կառուցվեցին նաև մայրաքաղաքի Պալարաձև զբոսայգում։ «Անդորր» դամբարանում, որն իր հորինվածքով հիշեցնում էր Ռաֆայելո քաղցրավենիքի տուփը, նախապես գերեզման են գնել ֆրեզնոյաբնակ Հիլդա և Նուբար Բալյանները. «Մենք շատ կուրախանանք, երբ ականատեսը կըլլանք այս քեղեցիկ շինությունների գառուցումին, որ կկատարվի հայրենիքին մեջ։ Այսպիսի քեղեցիկ քերեզմաններ աշխարհին մեջ ոչ մեկ տեղ կա։ Եւ փափագ հայտնեցինք մեզ համար գնել քերեզման մը, ուր բիտի հավիտյան հանգրվան ստանանք։ Ամեն տարի կուգանք և կայցելենք մեր քերեզմանին։ Ու ամեն տարի ավելի քեղեցկացած կգտնենք հայրենիքը»,- ասաց պարոն Բալյանը «Հայ լուր» հաղորդման ժամանակ։
Այսպիսով, ինչպես նշեցինք, դագաղագործությունը իր հետ զարգացրեց նաև քաղաքաշինությունը։
Մյուս կողմից էլ, այդ աննախադեպ վերելքին Աղաջանովը չէր հասնի, եթե չլինեին տեղական գործարարների համար իշխանությունների ստեղծած բարենպաստ պայմանները։ Տեղական արտադրանքը խրախուսելու համար Ազգային ժողովը տասնապատիկ բարձրացրեց ներմուծվող դագաղի, փայտանյութի և հացահատիկի մաքսերը, որպեսզի զարգանա տեղական արդյունաբերությունը։
Իհարկե այս որոշումից հետո Գրանդ Sun-flowero-ի արտադրանքը գնում են միայն անապահով խավերը, որոնք ի վիճակի չեն գնել արտասահմանյան անալոգները։ Եւ, հետևաբար, 40 տարեկանում մեռնելուց խույս տալու համար ավելի հարուստները նախընտրում են արտասահմանյան մթերք։ Իհարկե այս անհավասարությունը առաջացրել է ժողովրդի մեջ որոշ դժգոհություն, որն օգտագործում է ընդդիմությունը։ Սակայն Գրանդ Դագաղոյի լաբորատորիայի աշխատակիցները պարզել են, որ արտասահմանյան անալոգները մարդուն չեն պաշտպանում վաղահաս մահից։
Նույն «Անլռելի տեղեկատուով» Աղաջանովը զարմանք հայտնեց մեր քաղաքացիների ճաշակի նկատմամբ, որոնք, ավելի թանկ վճարելով, գնում են ավելի անորակ արտադրանք. «Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ գնում, մուսուլմանական մթերք են առնում, որն ուտելուց հետո հայտնի չէ, թե մարդ երբ կմեռնի, գուցե մինչ երեսու՞ն տարեկանը։ Պարզվում է, այո, շատ ավելի շուտ են մարդիկ վերածվում հանգուցյալի` արտասահմանյան մթերք օգտագործելիս։ Մեր արտադրանքը հստակ փորձաքննություն է անցել, ու հայտնի է, որ մեռնում են քառասուն և անց մարդիկ։ Նման հայտնագործություն, որ հստակ հայտնի լինի մարդու մեռնելու տարիքը, աշխարհի ոչ մի երկրում արված չէ»։ Ի դեպ, և անկախ, և միջազգային, և պետական փորձագետները խոստովանում են, որ աղասիկից չեն մահանում 40-ը չբոլորած անձինք, և այդ առանձնահատկությունը բարձր են գնահատում։ «Սոցիոյարդ» անկախ սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ աղասիկ օգտագործողները չեն մեռնում մինչ 40 դառնալը։ Աղաջանովը նաև հպարտությամբ ասաց, որ աղասիկով հետաքրքրվել են մի շարք երկրների գործարարներ, ու շուտով հումքը կարտահանվի։
Նա նաև ցույց տվեց երկրի տնտեսական ստրատեգիան. «Տեսեք, մեր երկրում 70 տոկոս գործազուրկ կա, որի 75 տոկոսը քառասունն անց են: Այդ շերտը լիկվիդացնելով` մի կողմից դագաղի սպառումից առաջացած հարկերը կլցվեն պետբյուջե, մյուս կողմից` գործազուրկների թիվը կտրուկ կնվազի մինչև 20 տոկոս։ Փոխարենը բացվում են նոր աշխատատեղեր` քաղաքաշինության, տեքստիլի և այլ բնագավառներում, ու գործազրկությունը ևս կիջնի 20 տոկոսով, և հետևաբար կլուծվի աշխատանքի պրոբլեմը»:
Գրանդ Դագաղոյին ժամանակին օգնության հասան հայ արվեստագետները, որոնք սկսեցին գովազդել հայրենական արտադրանքը։ Մաշտոցի պողոտայի վրա փակցված 6 մետրանոց ցուցապաստառին` երգիչ Ժոզեֆ Պնակյանն է պառկած դագաղի մեջ և ուրախ բերանն է տանում Sun-flowero-ի թխվածքը. և մակագրությունը` «Օգնենք մեզ, գնենք մերը»։
Գրանդ Դագաղո Հոլդինգի գործունեության տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, որ կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում, Հանրապետության նախագահը Sun-flowero-ից մահացած հանգուցյալների հարազատներին ասաց, որ հանգուցյալները իրենց ներդրումն են կատարել հայ արդյունաբերության զարգացման մեջ, և նրանց հիշատակը հավերժ կմնա սերունդների հիշողությունում։
«Ես հանձնարարել եմ գիտության և կրթության նախարարին, որ մահվան ծրագրով բոլոր մահացածների անունները մտցվեն դպրոցական հայոց պատմության դասագրքում, և հանձնարարվի աշակերտներին անգիր սովորել այդ անունները»,- ասաց նախագահը։ Նա նշեց, որ իրականում այդ մարդիկ մեր կողքին են, որի վկայությունն է նրանց շնորհիվ անզեն աչքով երևացող երկրի տնտեսական զարգացումը։
Այնուհետև նա հայտարարեց, որ ինքը աջակցելու է մահվան ծրագրին, և հակահարված տվեց այն գործիչներին, որոնք աղմուկ են բարձրացրել հաճարենիների օգտագործման և ընդհանրապես մահվան ծրագրի դեմ։
«Այդ նույն մարդիկ, որ ելույթներ են ունենում մահվան ծրագրի դեմ, ժամանակին փակել տվեցին մեր քիմիական արտադրությունները և մեր տնտեսությունը հասցրին ճգնաժամի: Այդպիսի ելույթներ կարող եք կարդալ Բաքվի մամուլում։ Իսկ ինչ վերաբերում է աղասիկին, ապա այդ հայտնագործությունը միայն կարող է հպարտություն առաջացնել ամեն հայ մարդու մեջ։ Աշխարհի գիտնականները պայքարում են, թե ինչպես երկարացնեն մարդկանց կյանքը։ Եւ միայն Գրանդ Դագաղոյի ու հայ գիտնականների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել աղասիկին, որ կարճացնում է մարդու կյանքը»։ Նա ասաց նաև, որ, ճիշտ է, 40 և բարձր անձինք դառնում են հանգուցյալ, բայց փոխարենը մենք ունենում ենք հստակ դեռ 40-ը չլրացած առողջ քաղաքացիների հասարակություն, որ աճելու միտում ունի։
Տոնակատարության ժամանակ նախագահը սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան հանձնեց աղասիկի ստեղծման գիտական խմբի ղեկավար ակադեմիկոս Հենրի Բարխուդարյանին։
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալից օրն է,- իր շնորհակալական խոսքում ասաց ակադեմիկոսը,- վերջապես իմ տարիների գիտական աշխատանքը ըստ արժանվույնս գնահատվեց։ Ասեմ, որ ակադեմիան իմ տունն է, և ես կարող եմ շարունակել իմ գիտական գործունեությունը նույնիսկ առանց աշխատավարձի» (Նշենք, որ ակադեմիական գիտությունը բյուջեի սուղ միջոցների հաշվին չի կարող գոյատևել, հետևաբար գիտնականներին ուղղակի փրկություն էր Գրանդ Դագաղոյի կողմից նրանց տրված ամսական 50 դոլար թոշակները)։
Հարկ է նշել, որ ակադեմիկոս Բարխուդարյանի եղբայրը` Համլետ Բարխուդարյանը, հաջողությամբ իրականացնում է հեռուստատեսային «բարի դագաղ» վիճակախաղը։ Նոր գովազդային տեսահոլովակում ասվում է` մահապարտի օրվան նվիրված բարի դամբարան խաղարկությանը, եթե բռնեք երեք դագաղ, կշահեք 100 հազար դրամ, երեք կատաֆալկ` վեց հարյուր հազար դրամ, երեք դամբարան` և դուք հաջողության փուլում եք։
Հանրապետության նախագահը նաև Մովսես Խորենացու շքանշան հանձնեց Սլավիկ Աղաջանովին և նրա ձեռքը սեղմելով ասաց. «Սլավա, ամեն քառասունն անցի դիմաց դու պետք է այնպես անես, որ ծնվի երեք քաղաքացի,- ու ծիծաղելով կատակեց,- հակառակ դեպքում ձեռնարկությունդ ձեռքիցդ կառնենք»:
ճիշտ է, Գրանդ Դագաղոն ծննդաբերությունը խրախուսելու նպատակով ամեն նորածնի համար բացված հաշվեհամարին փոխանցում է 10 դոլար, սակայն, ըստ վիճակագրության, դեռևս ամեն մահացածին փոխհատուցվում է մեկ նորածին: Գրանդ Դագաղոյի լրատվական ծառայության պետը` Սվետլանա Սարիբեկյանը հայտնում է, որ ծննդի աճը բարձրացնելու նոր ծրագիր է մշակվում, ըստ որի հացամթերքի մեջ կօգտագործվեն այնպիսի պրեպարատներ, որոնք կբարձրացնեն քաղաքացիների սեռական ակտիվությունը: Հավանաբար այն կկոչվի ռոզիկ (ի հիշատակ Աղաջանովի տատիկի)։ Տիկին Սվետլանան ուրախությամբ նշեց, որ ի տարբերություն արտասահմանյան անալոգի, այն էրեկցիա կառաջացնի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց շրջանում։
Բացի այդ ԱԺ- ում օրերս ընդունվեց օրենք, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր կկանգնեցնեն հղիությունը արհեստական ճանապարհով (հանցագործին սպառնում է 5-10 տարի ազատազրկում): Օրենքը ընդունվեց միաձայն, քանի որ ծննդի աճը շահավետ է և Գրանդ Դագաղոյի շահերը ներկայացնող պատգամավորներին, և հանրապետության մյուս գիգանտ ձեռնարկության` Ինթերնեյշնլ Թրավըլ Հոլդինգի պատգամավորներին, որ կազմակերպում է Հայաստանից Եվրոպական երկրներ մեր հայրենակիցների տեղափոխումը։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ երկու խմբավորումների մոտեցումները համընկնում են, քանի որ տնտեսության երկու ճյուղերի համար էլ անհրաժեշտ է ծնելիության բարձրացումը։ Մինչ այս որոշումը նրանք մշտական թշնամանքի մեջ էին։ Գրանդ Դագաղոյի բիզնեսը խոչընդոտում էր մյուսի` Ինթերնեյշնլ Թրավըլի զարգացմանը, քանի որ երբ աճում էր մահացողների թիվը, բնականաբար նվազում էր արտասահման մեկնել ցանկացողների քանակը։ Մյուս կողմից` Թրավըլին աջակցող մամուլը շահարկման առարկա էր դարձրել աղասիկը, իրենց հրապարակումներում մանրամասն նկարագրում էր մահացածների տանջանքները, որ սարսափ տարածվի ազգաբնակչության մեջ, ու, հետևաբար, մեկնողների թիվը աճի։ Այս հակամարտությունը, որ «Օրագիր» օրաթերթում վերնագրվել էր «Թրավըլը պատերազմ է հայտարարել Դագաղի մաֆիային», այնքան սրվեց, որ երկու խմբավորումների մեջ եղան մի շարք զինված բախումներ, որոնք խլեցին առնվազն 12 մարդկային կյանք։ Արհեստական վիժումների դեմ օրենքը վերջապես հաշտեցրեց այդ երկու գործարար շրջանակներին։ Սակայն շատ քաղաքացիներ փորձում են օրենքը շրջանցել և նույնիսկ բանտում հայտնվելու սպառնալիքի տակ ընդհատել հղիությունը։
Ակադեմիկոս Բարխուդարյանը «Անմեղության կանխավարկած» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց. «Մեր ժողովուրդը օրենք չի սիրում: Օրենքը ատելի է և ստորին խավերում, օրենքը ատելի է և վերին խավերում։ Ինչ խախտումներ էլ լինեն, ինչ այլանդակություն, այդ ամբողջը ժողովուրդն է, այս ժողովուրդը քաղաքակրթությունից դուրս է ընկած»: Նա նաև ավելացրեց, որ այս պայմաններում շատ դժվար է նախագահի համար իրականացնել իր ծրագրերը. «Նախագահը գտնված է, նա ամենահարմարն է և ամենաօրինակելին, իմ կարծիքով նա ունի փայլուն հատկություններ, նա նուրբ, ուժեղ քաղաքագետ է, ծնունդով այդպիսին է, դնենք նրան ուժեղ մեքենայի վրա, Միացյալ Նահանգների պրեզիդենտի աթոռին, կտեսնեք` ինչպես կկառավարի»:
Սակայն, այսուհանդերձ, աղասիկի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել։ Մասնավորապես Եվրախորհուրդը պահանջում է արտադրությունից հանել աղասիկը։ Հայաստանը Եվրախորհրդի առաջ պարտավորվել է 3 տարվա ընթացքում դադարեցնել աղասիկի արտադրությունը, սակայն արդեն 4-րդ տարին չի կատարում պարտավորությունը։
Այս կապակցությամբ «Հայ լուր» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը` Սերյոժա Բաղդասարյանը, ասաց, որ ի տարբերություն ընդդիմության, որ անիրագործելի խնդիրներ է առաջ քաշում, իրենք ավելի իրատեսական են նայում մահվան ծրագրին.«Եկեք ընդունենք, որ ազգաբնակչության մեջ դժգոհություններ կան մահվան ծրագրի դեմ, շատերը չեն ցանկանում քառասուն տարեկանում մեռնել։ Քանի որ մեր երկիրը անցումային փուլում է գտնվում, հետևաբար մենք չենք կարող հրաժարվել մահվան ծրագրից։ Սակայն հնարավոր է այնպես անել, որ մարդիկ մի քիչ ավելի երկար ապրեն։ Ես ԱԺ ներկայացրել եմ օրենքի նախագիծ, որ աղասիկը ոչ թե 40 տարեկանում ազգաբնակչությանը մահացնի, այլ` 45-ում, իսկ ևս երկու տարի անց` արդեն 50-ում։ Կարծում եմ` մեր գիտնականները կարող են այդպիսի աղասիկներ պատրաստել։ Ի դեպ նախագիծը անցել է Եվրախորհրդի փորձաքննությունը»։
Իսկ Դաշնակցության ներկայացուցիչ Հրաչյա Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գրանդ Դագաղոն իրականացնում է դաշնակցության ծրագրերը. «Մեր ծրագիրն է «Մահ կամ ազատություն»։ Ազատությունը իրականացվել է, մեր երկիրը ազատ է, մնացել է իրականացնել մահվան գաղափարը, որ հաջողությամբ անում է Գրանդ Դագաղոն»։ Նա ասաց, որ մարդիկ ոչ միայն պատերազմի ժամանակ պետք է իրենց կյանքը տան հայրենիքին, այլև` խաղաղ պայմաններում։ Պարոն Հովհաննիսյանը նաև քննադատության ենթարկեց այն քաղաքացիներին, որոնք խուսափում են տեղական հացամթերք գնել և նախընտրում են թուրքական արտադրանքը. «Ինչ ասես, քաղաքացիների ցածր ազգային գիտակցության արդյունք է դա»։
Իհարկե, ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներն են միանշանակ դեմ արտահայտվում մահվան ծրագրին։ Օրինակ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ Արշավիր Սադոյանը ոչ թե ծրագրին է դեմ, այլ տնտեսական քաղաքականությանը։ Այդ մասին նա հայտնեց «Ալտերնատիվ լուր» հեռուստահաղորդման ժամանակ. «Մեր ժողովուրդը միայն այս պահին ապրողները չեն։ Ազգը ապրում է դարերի մեջ, անցյալում, ներկայում և ապագայում։ Հետևաբար հանգուցյալները չեն մեռել, նրանք մեր ագզի մասնիկն են, որոնք իրենց մահով նպաստում են տնտեսության զարգացմանը, այդպես էլ դեռ չծնվածներն էլ են մեր ազգի ներկայացուցիչները,- ապա ավելացրեց,- ես դեմ եմ ոչ թե մահվան ծրագրին, այլ տնտեսության կլանային կառուցվածքին, որ դագաղագործությունը լինի մի անձի մենաշնորհը։ Դա հակասում է ազգային ժողովրդավարական գաղափարներին։ Պետք է լինի ազատ մրցակցություն, որ երկրում իրոք զարգանա տնտեսությունը։ Սակայն Նախագահը, հովանավորելով որոշակի կլանի, խոչընդոտում է դագաղագործության զարգացմանը»։
Եւ իրոք։ Դագաղի արտադրության մենաշնորհային լիցենզիան 30 տարով տրված է Գրանդ Դագաղոյին։ Հետևաբար դագաղի գները չեն իջնում, ամենաէժանը արժե 100 դոլար։ Որոշ քաղաքացիներ, դագաղ գնելու համար չունենալով միջոցներ, վաճառում են բնակարանները։ Սակայն Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ դժվարությունները ժամանակավոր են. ընտանիքի միջին տարիքի և տարեց անդամների մահանալով, բնականաբար ընտանիքի ծախսերը քչանում են։ Մեկ քառասուննանց կորցնելով` յուրաքանչյուր ընտանիք տարեկան խնայում է մոտ 400 դոլար, հետևաբար մեկ տարում ոչ միայն դագաղի գինն է փոխհատուցվում, այլև հավելյալ ֆինանսներ են մտնում ընտանիք։
Թեև Գրանդ Դագաղո Հոլդինգը միակ դագաղ արտադրողն է և հանրապետությունում չունի մրցակից, սակայն, այնուամենայնիվ, նա գովազդում է իր արտադրանքը։
Գովազդային տեսահոլովակը նկարահանել է տաղանդավոր մուլտիպլիկատոր Սարկիսյանցը։ Հեռուստատեսության էկրանին, հարազատների լացուկոծի ուղեկցությամբ, ծեր հանգուցյալին դնում են դագաղի մեջ ու ծածկում Sun-flowero-ի լահմաջոյով։ Հետո դագաղը վեր են բարձրացնում։ Պարզվում է, որ մարդիկ լահմաջո են բարձրացրել, որին մակագրված է` «Ով չուզի հայի լավը»։ Բացում են լահմաջոն, և միջից ճչում է նորածին երեխան։ Հարազատների լացը վերածվում է խնդության, ու նրանք մինչև լույս քեֆ են անում։
Վերջերս կառավարության մշակած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում ԱԺ-ն որոշում է ընդունել թափանցիկ դարձնել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Ըստ այդմ` Գրանդ Դագաղոն պարտավորվել է թափանցիկ դագաղներ արտադրել։ Առաջին թաղումները թափանցիկ դագաղներով շատ արդյունավետ եղան։ Հանգուցյալների հարազատները, տեսնելով դագաղի մեջ հանգրվանողին, ամբողջությամբ համոզվում էին, որ վերջին հրաժեշտն են տալիս ոչ թե մեկ ուրիշ անձի, այլ` իրենց հարազատին։ Սակայն ավանդական փայտյա դագաղների արտադրությունը չի դադարեցվելու։ Ուղղակի փայտյա դագաղների խմբաքանակները կարտահանվեն։ Նաև ասեկոսեներ են պտտվում, որ ոչ բոլոր քաղաքացիներն են օգտվում թափանցիկ դագաղներից, այդպիսով խոչընդոտելով կոռուպցիայի դեմ պայքարը։ Կարտահանվեն նաև թափանցիկ դագաղներ։ Մասնավորապես մեր հարևան Վրաստանը ցանկություն է հայտնել օգտագործել հայաստանյան փորձը և կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել թափանցիկ` ներմուծելով թափանցիկ դագաղներ։
Թափանցիկ և փայտյա ավանդական դագաղներով չի սահմանափակվում Գրանդ Դագաղոյի տեսականին։ Հայկական արտադրանքի արմպրուդէքսպո ցուցահանդեսում ներկայացված էին 6 տեսակ դագաղներ` ավանդական, դագաղ լյուքս (կզաքիսի մորթով պատված), դագաղ նոյյան (առավել լայն` նախատեսված հանգուցյալ ամուսինների համար), դագաղ բյուրեղ (հախճապակյա), դագաղ ռոյալ (օդափոխիչով և ամորտիզացիայով) և դագաղ VIP ։ Հանրապետության նախագահը այցելեց ցուցահանդես և առանձնակի ուշադրություն դարձրեց Գրանդ Դագաղոյի արտադրանքին։ Փորձելու համար որակը նա պառկեց ռոյալ դագաղի մեջ, և դուրս գալով այնտեղից ասաց. «Իսկապես հարմար է»։ Նախագահը հրաժարվեց համտեսել Գրանդ Sun-flowero-ի արտադրած խմորեղենը, քանի որ իսկապես նա քաղցր չի օգտագործում։
2003թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение