СТАНЬ VIP

Վահան Իշխանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Իշխանյան

Сообщение:#11  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:48

կանաչ օդանավակայան


Текст:
Մի հատ նայի։ ծոցագրպանից հանեց անձնագիրը ու բացեց վիզան` շենգեն վիզա։ երեկ ուրի՞շ վիզա էին դրել` էմիրաթնե՞ր, սխալմամբ։ քանի՞ ժամ մնաց, կոստյումի թևքը հետ տարավ, նայեց ժամին։ շվեյցարական` Franck muller Geneve։ մի ամիս առաջ առավ։ երեք հազար դոլար։ չորս ժամից հռոմում։ ժամը շվեյցարական, երկիրը հռոմ։ կայֆ։
բայց հիմա մի քիչ քունը տարավ։ սեղանին տեղ չկա գլուխը դնի, կեղտոտ ամանները իրար վրա լցված, կետչուպի ու մածունի շշեր։ ամանները յուղոտ կարմիր` պամիդորի, դեղին յուղի ու կանաչ բորբոսի հետքերը վրան։ բաժակները սուրճի` փոքր, հատակին մրուրը` հաստ շերտով։ չդնի՞ բոլորը գետնին, լվացարանն էլ լիքն է, թավա, կաթսա, վրան պամիդորով ձվածեղ են սարքել, կաթսայում ճաշ են եփել` լոբիով, հետքերից երևում է։ մի հատ աման դնի` սաղ փուլ կգա։ սառնարանի վրա էլ տեղ չկա, ֆեն, վրան մազափունջը, մեղրի կիսատ բանկա, մեղրը դեղին, թե յուղ է մեջը։ ու խաղալիքները։ փղիկը` կարմիր, կոկորդիլոսը` կանաչ, ավտոն ու ատրճանակը, իրար վրա լցրած։
վերը ընտանեկան լուսանկար` աղջիկը` փոքր, երևի նոր է դպրոց գնալիս եղել, հերը` բեղերը բարակ, մերը` պռոշները սև, սև չի, կարմիր է, սևուսպիտակին սև է տալիս։ աղջիկը մեծացավ-մեծացավ ու կյանքի տրակտորի տակ մնաց։ գլուխը դնի գոնե երկու ժամ կքնի։ չէ լավ, կեղտոտ ամաններին, յուղոտ-յուղոտ են, մեկ էլ ձեռները չմխտռի։ կոստյումն էլ քսվի, յուղի տեղը մնա, խայտառակ։ կոստյումը բաց` յուղի տեղը մուգ։ առանց էն էլ ճմռթվել է։ ոչինչ քիչ մնաց։ հենց հասնի հռոմ առաջին գործը մի հատ ջինս կառնի ու թիշրթ։ հետո հյուրանոցում մի կուշտ կքնի, մինչև կոնֆերանս։ իրիկունը նոր պուց։
մի հատ շռեմ։ մտավ զուգարան։ ինչքան պիտի սպասեմ սրան։ դուրս հանեց ու բաց թողեց` շռռռռռռ։ հինգ ժամ, չէ չորս ժամ, չորսը ժամից կթռնենք։ շռելը քանի րոպե։ վաննայի տակից չխկչխկոցի ձեն լսվեց։ էս ո՞վ է։ երևի մուկ է։ սպասի նայեմ։ ներս քցեց, շղթան քաշեց ու կռացավ։ իյա, ըստե ինչ ես անում։ էրեխեն է։ վաննայի տակ սեղմված պառկած, գլուխը էս կողմ։ արա խի ես մտել վաննի տակ։ ձեն չի հանում։ արի, արի տենամ։ ու ձեռը մեկնեց։ չէ, թող մնամ ստեղ։ խի՞ մնաս։ արի, արի քեզ բան ունեմ ասելու։ երեխան ձեռը մեկնեց։ քաշեց դուրս։ փոշու մեջ կորած էր, էրեսին սարդոստայն։ թափ տվեց ու ձեռով սրբեց սարդոստայնը։ բարի է։ երեխային մաքրում է։ խի էիր մտել ընդեղ։ որտև…։ որտև ի՞նչ։ երեխան լռեց։ ասա, ինձնից մի ամաչի, բա հոպարից կամաչե՞ն։ երեխայի դավերիան կստանա։ ես քո ընկերն եմ չէ՞։ ընկերս ես։ դե որ ընկերդ եմ ասա։ որտև. երեխայի աչքերը լցվեցին։ էլի չի խոսում։ էս լացու՞մ ես։ որ լացում է ու որտևը ասում է, կասի։ բա դու տղամարդ չե՞ս։ գրպանից հանեց թաշկինակը ու երեխայի աչքերը սրբեց։ շատ բարի է։ մի լացի։ ասա, որ չլացես։ մարդու չեմ ասի։ որտև էս ինչքան ժամանակ ա մամային քունում ա։ ի՞նչ ա անում։ քունում ա։ էդ ինչեր ես ասում։ գլուխը սկսեց շոյել։ մամայի ընկերն ա, մաման ինչ ա իրավունք չունի՞ ընկեր ունենա։ ամեն օր հազար ընկեր ունենա՞։ ամեն օր հազար չի։ էն մյուսները ստից են։ դե արի գնանք։ երեխայի ձեռից բռնեց ու դուրս եկան, մտան խոհանոց։
էդպես բաներ էլ չմտածես։ սիրուն չի։ քո մաման ա։ էն էլ ռոբիկ հոպարը։ երեխան տաբուրետկին նստած նայում էր տակից աչքերի մեջ։ աչքերը կանաչ։ թե շագանակագույն։ կանաչ-շագանակագույն։ կանաչը սիրում է։ շագանակագույնը` չէ, ազգայնականների գույնն է, որ սիրի, հռոմ չի հասնի։ հիմար, շագանակագույնը չի, դարչնագույնն է։ գույների մասնագետ չի։ պաշտպանել է բիոլոգիա` տրիխամանոզի գեներացիան խոզերի մարմնում։ սովետի ժամանակ էր, դրա համար` մարմնում, բայց ինքը հո գիտեր ինչ է պաշտպանում` տրիխամանոզի գեներացիան խոզերի հոգում։ էդ հեչ, անցավ, հիմա գիտի` կանաչը սիմվոլ է, մայրության, գեղեցկության, պտղաբերության, բնապահպանության, ֆուտբոլի, գարնան ու զարթոնքի։ լավ է կարմիր աչքեր չկան։ տեստ հանձնելուց գրեց կարմիրը չի սիրում ու շենգենի վիզան գրպանում։
նստեց մյուս տաբուրետկին։ նայի աչքերիս մեջ։ առանց էն էլ նայում էր։ էլ տենց բան չես մտածի, չէ՞։ Չեմ մտածի։ ու էդ վատ բառն էլ կմոռանաս, չէ՞։ հա։ բայց։ ինչ բայց, ասա, ասա մի ամաչի, ես քո հոպարն եմ։ բայց հայաթում ինձ ասում են բոզի տղա։ շատ բան են ասում, դա մարդու իրավունքների խախտում է։ կոպիտ։ ամեն քայլափոխի իրավունք են խախտում։ սա որ իրավունքն էր` երեխաների՞, բոզերի՞, անձի պատվի արժանապատվությա՞ն, խոսքի իրավունքի՞, չէ խոսքինը հակառակն էր, եթե չասեն իրան բոզի տղա` կխախտեն իրավունքը։
որ մյուս անգամ ասեն, ինձ կասես, արձանագրություն կկազմենք։ հետո էլ չեն ասի՞։ դատի կտանք, էլ չեն ասի։ երեխան տեղից ելավ ու վզովն ընկավ։ հոպարն ա էհ։ ստացվում ա էլի։ երեխաները սիրում են։ որովհետեւ բարի է։ դե նստի նստի։ երեխան վերադարձավ տաբուրետկին։ տանի պահի՜, ինչ անի, դաստիարակի՜։ բոզի մոտ չթողնի՜, ինչ անի։ իրա էրկու էրեխեքի հետ քցի մեծացնի՜: կնգան ասի, խեղճ էրեխին տիրություն անե՜նք, թե չանե՜նք: բարի մնա, թե չմնա։ ինչի՞ չես քնում։ որտեղ։ քո անկողնում, էլ որտեղ։ քնած էի, որ չիշիկ արեցի տակս, մաման դուրս արեց սենյակից։ պարզ ա։ գնա բացատրի՜, ինչ անի, ասի երեխա է, տակը չիշիկ կանի, պիտի բացատրես, որ չիշիկ է անում` չջղայնանաս, չխփես դուրս չանես։ երեխայի իրավունքի հարցեր կան, ժողովուրդը անտեղյակ։
խեղճ էրեխին գոնե նորից քնացներ, էլի թող քունվեն։ չէ, սպասի, էլի թող սեքսուալ ծառայություն մատուցի։ երեխան նայում էր աչքերի մեջ։ ի՞նչ-որ բան ես ուզում։ սոված եմ։ սոված ես։ ինչ անեմ։ սրանց տանը բան չկա։ ասա գալի քունում ես գոնե հետդ մի կտոր հաց բեր։ ռոբը մեղավոր չի, մերն է, էդքան աշխատի, էրեխեն սոված մնա։ սպասի։ տեղից ելավ գնաց սենյակ, խոհանոցի դուռը հետևից փակեց։ թխկ թխկ։ թեթև ծեծեց սենյակի դուռը։ ինչ ա էլել։ ներսից ռոբը գոռաց։ արա մի գոռա, արի բան եմ ասում։ հեսա։ ինքը էնտեղ լիներ, ռոբը էստեղ, երեխայից գլուխ չէր հանի։ երեխային մի բան չանե՞ր հանկարծ։ ինքը բարի, ռոբը չար։ ռոբը հայտնվեց լրիվ տկլոր։ անդամը թաց կախ։ արա չհոգնեցիր։ մի հատ էլ ցավդ տանեմ, վերջին անգամ հայրենիքում բա պուց չքունեմ։ արա դե էդքան քունիր` հելի էթանք։ իրեք ժամից թռնում ենք։ խի ժամը քանիսն ա։ իրեքը։ լավ հըլը չորսը ժամ կա։ մի հատ էլ ու պրծ։ էրեխեն սոված ա։ ցավդ տանեմ, իջի էրեխու հետ մի բան առ թող ուտի, դու էլ կոֆե կխմես մինչեւ պրծնեմ։ հեսա կայնցնի, մի հատ էլ մտցնեմ ու էթում ենք, մեռնեմ կյանքիդ։ լավ։
վերադառնում էր խոհանոց հետևից` սպասի։ ինչ ա։ արի ասեմ։ հետ եկավ։ լսի կուզես մի հատ էլ դու քունես։ արա չէ, փող չունեմ ծախսեմ։ թե՞ ծախսեմ։ ունի, բայց ծախսի՞, թե չծախսի, ծախսի տասնհինգ հազար դրամ` ճռռ, ճռռ, ճռճռան, իմաստուն թումանյանի ռոժը ուրախ կանաչ դրամի վրայից։ թումանյանը բարի, ծախսած դրամը վատ բանի վրա։ կանգնեց։ ծախսի։ թումանյանը բարի, ցանկությունը բնական։ ինչ փող, կխոսամ քեզ ձրի կտա։ չէ չէ։ ձրի, կլինի ռոբի ջեբից։ ռոբի ջեբից, ռոբի քունած, մի հաշիվ է։ չես ուզում դե լավ, ռոբը դուռը փակեց։ ինքը քունի, վրայից ես։ չէ, զզվում է։ երեխան նստած նայում է։ գնանք դուրս մի բան ուտես։ երեխան անձեն վեր կացավ, ենթարկվում է։ որ ուզի` էրեխեն հանգիստ կենթարկվի։ չհանի՞։ չար է։ չէ, հո ռոբը չի։ որ իմացվի, հռոմ չի հասնի, դաժե որ հասնի, հռոմում իմացվի, էլ կոնֆերանսին չի մասնակցի։ երկրից կվտարեն։ հեռուստացույցով` պեդոֆիլը։ ցույց կտան։ չի անի։ պարաֆոբիա ունի: թե՞ բարի է։
գնացինք։ դուռը չրխկ ու աստիճաններով իջան։ թեթեւ ցուրտը էրեսին։ գարնան շունչը։ լուսինը լավ լուսավորում էր փողոցը, համարյա ցերեկ։ լուսինը սիրուն, կլոր դիմացը, փողոցի ծերին։ լուսինը դարչնագույն, թե մոխրագույն։ ինքը կենսաբան, հասարակական շարժումը էկոլոգիական։ խի լուսինը կանաչ չի։ հիմա որը բաց կլնի։ բալիկ, ո՞րը բաց կլինի։ եսիմ։ լավ տեսնենք։ գիշերը բաց չի լինի` լիբիդոն ու բուդդան բաց կլինեն։ էրեխեն սոված կմնա։ լիբիդո չի ուտի, բուդդա կուտի, եթե թարմ լինի։ բայց չի լինի։ խումբ-խումբ վերևից իջնում են։ էս չի պրծել։ մի խումբը ուղիղ դիմացը։ մի տասը, տասնհինգը հոգի։ երկու ծեր կին, մյուսները ջահել տղերք, մեկի ձեռին դրոշակ` կարմիր, կապուտ, նարնջագույն։ հարցնում է դրոշակովին` չհաղթեցի՞ք։ դրոշը էրեխի գլխի վրա ծածանում է։ չէ ախպեր, բայց սրանց վերջը էկել ա։ դե հաջողություն։ էրեխի ձեռը բռնած բարձրանում են փողոցով վերև։ որ դրոշը կանաչ լիներ` կհաղթեին։ վերջը էկել ա, չի էկել` ես առավոտ հռոմում եմ։ իրար կերեք։ պրեզիդենտը կրծում է ծեր կնոջ հաստ ոտքը։ արտրիտը հո չի ցավացնում։ դրոշակովը պրեզիդենտի գանգը։ գանգը քերծվում է, ու արյունը թափվում դրոշակին, որ յուր ձեռքով գործեցի, գիշերները ես քուն չեղա, որ ռոբը վերջացնի։
մի հատ սպասի։ երեխան կանգնեց։ տեսնեմ տե՞ղն է։ ծոցագրպանից հանեց անձնագիրը` մեջը տոմսը։ նայեմ վիզան։ բացեց անձնագիրը։ այ քեզ բան, ուրիշ վիզա էր տեղը։ էս ինչ վիզա է։ կարդում է poland։ պոլշայի՞։ էս ոնց եղավ։ ոչինչ, էլի ok է։ հռոմ չի, վարշավա։ տոմսը բացեց, մինչեւ վարշավա, բան չկա, կարևորը տոմսն էլ է վարշավա։ գնացինք։ թեթև քամի է։ մեկ էլ ուժեղանում է ու թերթերը բերում ոտքերին փաթաթում։ էս ինչ թերթեր են։ քամին վերևից էլի թերթեր է բերում։ օրաթերթերն են։ իզվեստիան է ու առավոտը։ երևի ամբոխը կրպակներից հանել թերթերը լցրել է փողոց, որ իշխանությունները ավելի վախենան։ թե ժողովուրդը ինֆորմացիա ունենա, տեղեկություն ստանալու իրավունք։ սահմանադրության մեջ գրված է, ով չի ուզում ինֆորմացիա ստանա` նրա մայրիկին…
դիմացի մայթին լույս է երևում` նեոնային լույսով կարմիր փիղ։ էրեխի խաղալիքից։ փողոցը անցան։ բոլոր շենքերը մութ, մենակ էս սրճարանը լույս է։ փիղը կարմիր։ խի՞ կանաչ չի, չես հասկանում։ էրեխի կոկորդիլոսը կանաչ, փիղը կարմիր։ հիմարություն։ ներսը մարդիկ են նստած։ էստեղ էղե՞լ ես։ հա, մաման միշտ բերում է։ մաման աշխատում է, փողը ջրի բերան չի տալիս, էրեխին պոնչիկանոց է տանում։ ինչ անում է` երեխայի համար է անում։ պոնչիկ շա՞տ ես սիրում։ հա սիրում եմ։ մտան: երկու սեղան ջահելներ են նստած։ աղջիկ տղա, աղջիկները կարմիր մազերով տղաները կանաչ։ տղերք դուք կանաչների՞ց եք։ բոլորը շրջվեցին։ մեկը` չէ, ինչի՞ եք հարցնում։ որ մազերը կանաչ են` դրա համար։ չէ մերը ռոք խումբ է red & green։ ինչ հետաքրքիր է։ նստեցին ազատ սեղանին։ ինչ եք երգում։ բռնության դեմ, հուսեյնի դեմ, բուշի դեմ։ ապրեք։
իսկ դուք հոպար, ինչով եք զբաղվում, երևի ցույցից եք գալիս։ կարմիր մազերովներից է։ չէ, ես կանաչ եմ։ պիտի վարշավա թռնեմ էկոլոգիական կոնֆերանսի։ բա ինչի՞ մազերը կանաչ չեք ներկում։ ու՞ր է մազ, թե չէ կներկեի։ ու ծիծաղում է։ դրա ելքը կա, ուզու՞մ եք ներկել, հարցրեց աղջիկը: ինչ սիրուն է, կարճ կարմիր մազերը աչքերը կեսով ծածկած, կարճ հագած բդերը կույսի հաստլիկ։ եթե դու ներկես կուզեմ։ ու ծիծաղեց։ աղջիկը պարկից հանեց աերոզոլի բանկան, մի ափով ծոծրակը բռնեց։ կայֆ, խոնավ ափը ծոծրակին, ու փչեց ճաղատին։ ճաղատը կանաչ ներկվեց։ երեխան ծիծաղեց։ ինչ եղավ, էս ինչ արեց։ լավ հանգիստ։ ծիծաղեց։ մատը քսեց ճաղատին ու նայեց` կանաչ։ ապրես աղջիկ ջան, հիմա իսկական կանաչ եմ։ ուրիշ տեղերդ ներկե՞մ, ժպտալով հարցրեց աղջիկը։ ներկի՞, գնան զուգարան ներկի՞։ ոտքերին փչի՞, հետո ձվերին, փչի՞։ հռո՞մ, թե վարշավա։ կոստյումն առանց էն էլ ճմռթվել է։ վրան կանաչ թռնի։ խի կանաչ կոստյում չառավ։ չէ, մեծ հաճույքով, բայց տասը օրից։ հի, հի հի, ծիծաղեց աղջիկը։ ծիծաղ, բոլորը ու երեխան։ կարմիր մազերը, գրեց որ չի սիրում, բայց կապ չունի` գույնի ընտրության իրավունք։ կգրի չի սիրում, բայց հոգու խորքում էնպես կսիրի, որ երկիրը կարմիր կներկվի։
մատուցողուհին մոտեցավ` մի երկու մետրանոց` թել։ գոգնոցին կարմիր փիղը։ քանի՞ հատ կուտես բալիկ։ երեք հատ։ ուրեմն երեք հատ պոնչիկ մի հատ սուրճ։ եղավ, ու մատուցողը գնում էր, հետ□ից կանչեց, սպասի։ ի՞նչ։ մի բան հարցնեմ էս միշտ ե՞ք էս ժամին բաց։ չէ, մենակ էս շաբաթ, որ ժողովուրդը տեսնի իրանց հետ ենք, միասին ենք։ պարզ է։ բայց ի՞նչ եք կարծում, ժողովուրդը մի բանի կհասնի՞։ ով չուզի ժողովրդի լավը։ մատուցողուհին` թել, ժպիտից ծռվեց։ աղջիկ ջան, այսինքն։ մեր նշանաբանն է։ ռոբի վերջը եկել է։ սա ռոբին որտեղի՞ց է ճանաչում։ հանկարծ ինքնաթիռը չընկնի՞։ հայելի ունե՞ք։ այո։ մի հատ բերեք։ մատուցողուհին գնաց ու հայելին ձեռը եկավ։ ճաղատը կանաչ անհավասար ներկված էր։ գոնե հավասար ներկեիր տնաշեն։ տենց ավելի լավ է, ոնց որ բնությունը անհավասար ներկած լինի, ասեց աղջիկը, որ ներկել էր ու ծիծաղում է, ծիծաղը կանգնացնում էր` էրեկցիա։ ինչի՞ չուզեց մի հատ էլ ինքը քուներ։ որ հետ գնան կուզի։ երեխային կասի մամայի ընկերն եմ ու փող էլ չի տա։ համ երեխային պոնչիկ առնի, համ մորը փողով քունի՞։
լավ թող կանաչը մնա, հռոմում տպավորություն կթողնի։ ուրեմն ատդուշի կանաչ է, խաղ չի անում, ճաղատը կանաչ, վիզան կանաչ, լուսինը կանաչ, կոկորդիլոսը կանաչ, գարունը կանաչող, կոստյումը կանաչ չի։ չգնա՞ն զուգարան աղջիկը կանաչ ներկի։ չէ, որ hugo boss-ը մոխրագույն է ներկել, ուրեմն մի բան գիտի։ ե՞րբ կլինի պոնչիկը։ հինգ րոպեից։ հայելին առավ ու գնաց։ թևքը քաշեց ու նայեց ժամին։ շվեյցարիան ժարիտ ա անում։ չորսը։ երեք ժամից թռնում ենք։ սպասի մի հատ էլ նայի անձնագրին։ ծոցագրպանից հանեց անձնագիրը։ բացեց։ վիզան այ քեզի բան։ կանաչ վիզա, բայց դեղին չէ՞ր, էս լրիվ ուրիշ նշան է։ հնդկաստան։ էս հնդկաստանի վիզան որտեղի՞ց։ փնտրում է լեհաստանինը, թերթում է, չկաուչկա։ լավ ոչինչ, հնդկաստան վատ չի։ տոմսը բացեց, դելի։ կարևորը, որ տոմսն ու վիզան մի երկրի են։ կանաչը հնդկաստանի հետ բռնում է։ ներքևը բուդդա կաֆե, միցկևիչ չի, օռնելլա մուտտի չի։ բուդդա։ ամեն ինչ իրար բռնում է։
պոնչիկն ու սուրճը բերեց։ դե կեր։ երեխան կծեց պոնչիկը։ համո՞վ է։ ըհըն։ սպասի սիգարետ հանեմ։ գրպանից հանեց տուփը։ մեջը մի հատ էր։ էս էլ ծխեմ ու թարգում եմ։ լուցկի չունի։ էրեխեք լուցկի չունե՞ք։ բա կանաչները ծխում ե՞ն։ մեկ- մեկ։ աղջիկը մոտեցավ, կանաչ աղջիկը ու կաթի պես հոգեթև, թե հոգեթով։ ու վառիչը չխկացրեց։ էլի կանգնեց։ տես մի տեղ կարմիրը կանաչ դառավ։ աղջկա մազերի գույնը փոխվեց։ որ մի բան շատ ես ուզում` լինում ա։ ուրեմն էս երկրում ամեն ինչ կորած չի։ ծուխը քաշեց ներս, շնորհակալություն, չէ հաստատ մի հատ ռոբին ասի, թող տա։ կամ կվճարի։ ռոբին մենակ կասի, որ քիչ ուզի, տասնհինգի փոխարեն տասը հազար, երկու թումանյան։ խի, երկու թումանյան, երեք պոնչիկ։ երկու թումանյանը երկու պոնչիկի հետ բիտտա, կմնա մի պոնչիկ։ մի պոնչիկով սեքսուալ ծառայություն։ չնայած նա լավն է, բայց կանաչին չի հասնի, սվիտրից ծիծիկների կլորությունը ուրիշ ջահելական է։ դու էլ ե՞ս երաժիշտ։ ես արտիստ եմ։ շալվարի շղթան հես ա կտրաքի։
ծուխը քաշեց ու սուրճի կում` քյարփնջի համ, իջավ։ կգա՞ս վերջին զանգիս։ երեխան բերանը լիքը հարցնում է։ ի՞նչ վերջին զանգ, վերջին զանգը վերջին դասարանցիների համար է։ մենք էլ ենք մասնակցում։ առաջին դասարանցիներովս հրաժեշտի խոսք ենք ասելու տասերին։ ի՞նչ խոսք, դե մի հատ ասա։ կգա՞ս։ մի հատ ասա, որ իմանամ կգամ թե չեմ գա։
երեխան կանգնեց, ծամեց կուլ տվեց ու գլուխը վեր պարզեց.
ո-ն ոգին է մեր հայկական
ո-ն ոգին է մեր հաղթական
որդիներն են ըմբոստ հպարտ
պայքարի մեջ ոգով անպարտ
կանաչ-կարմիր ջահելները ծափ տվեցին` բրավո, բրավո։ ապրես։ դե նստի։ երեխան ուրախ նստեց։ կգա՞ս։ չեմ կարող, երկու ժամից ռոբիկ հոպարի հետ թռնում ենք լեհաստան։ երեխան տխրեց։ ոչինչ, մյուս տարվանը կգամ։ մյուս տարի էլ չի լինի։ կլինի, կլինի։ մենք գալիս ենք` ռոք խումբը red & green վեր թռան, մենք գալիս ենք հանդեսիդ, ու կերգենք` ո-ն ոռին է մեր հնդկական, ո-ն ոհմակն է բենլադենյան։ ուզու՞մ ես։ չէ դուք մի եկեք առանց էն էլ ասում են բոզի տղա։ չենք գա` red & green նստեցին։
արդեն կերել էր պոնչիկները։ սուրճը խմել էր` աղացած քյարփինջ։ ինչ հիշողություն, պոնչիկ ու քյարփնջի սուրճ, հայ գիտի սովետ։ սիգարետը հանգցրեց։ մի րոպե։ կանչեց մատուցուհուն։ ինչ պիտի տամ։ հինգ հարյուր։ հազար դրամ դրեց սեղանին ու դուրս եկան։ մյուս 500 չայեվոյ, թող տուն տանի մի կտոր հաց ուտի, որ վրա գա: փողոցով խմբերը իջնում էին` ջղայն ոտքերը ասֆալտին դրխկ-դրխկ։ մոտեցավ։ ի՞նչ է կատարվում։ ինչ պիտի, որ քո նմանները չմիանան, մեզ կճնշեն։ ի՞նչ ա, ճնշու՞մ են։ բա ինչ, արդեն էրկու հարյուր հոգի բռնել են։ հիմա էլ ասում են մենթերը փողոց են դուրս գալի, ում տեսնեն տանելու են։
արի գնանք, արի։ երեխայի ձեռը բռնեց ու արագ սկսեց քայլել ներքեւ։ երեխան չէր հասցնում արագությանը, ու նրան քաշ էր տալիս։ ասֆալտը քերում էր երեխայի ոտքերը։ դաժան տեսարան։ չար է։ լավ դանդաղ։ բարի է։ արագ բարձրացավ երկրորդ հարկ, երեխայի ձեռքը թողել է։ ինքնուրույն էսքան տեղը կգա։ ու մեջտեղի դուռը չխկչխկ սկսեց թակել։ չէին բացում։ իյա։ էս ուր են։ էլի խփեց։ դուռը շրջանակի մեջ դղդղում էր։ բացող չկար։ գժվեց։ ոնց կլինի։ հետ գնաց ու ուսով տվեց դռանը։ ուսը ցավեց, դուռը չրխկաց ու բացվեց, կողպեքը չրխկաց։ սենյակի դուռը բաց էր։ մտավ` անկողինը թափթփված, մեջը մարդ չկար։ գնաց խոհանոց` ամանները կեղտոտ սեղանին ու լվացարանում։ զուգարան, մարդ չկար, վաննի տակ` երեխան։ էս դու խի էլի մտար։ մաման չկա։ չկա-չկա։ հանի, թե չհանի։ հանի ինչ անի։ թող մնա, եթե իրան էդտեղ լավ ա զգում։ ինչ անի։ երկու ժամից թռիչքը։ դուրս են եկել, ուր են գնացել։ հո չի սպասելու։ բա կինը ուր է։ նստեց տաբուրետկին։ մտավ սենյակ։ ճամպրուկն էլ չկա։ չլինի արդեն օդանավակայան է գնացել։ բա կինը։ երեխան կիմանա։ գնաց զուգարան ու կռացավ վաննայի տակը։ արի դուրս բան եմ ասում։ չէ, չեմ գա։ լավ մնա, բայց դու կիմանաս մամադ ուր ա։ գնացել ա։ ինձ ասում էր չեմ գնալու, բայց գնացել ա։ ու՞ր ա գնացել։ ռոբիկի հետ գնացել ա։ ի՞նչ ա խոսում։
երեւի ուշացա, ռոբը գնաց։ նստեց մահճակալին։ սպասի՞, թե չէ։ տաքսի որ կանչի, քսան րոպեում օդանավակայանում է։ կանչի։ հեռախոսը քաշեց 555555, թե 444444, չէ ճճ-ճճ-ճճ, ընենց տառ են դնում, որ արտասահմանցին չկարողանա զանգի, բիզնես անել չգիտեն։ ալո, տաքսի ծառայությու՞նն է։ օդանավակայան։ ֆիքսված գներ են։ մաշտոցի վեց։ պոնչիկանոցից ներք□։ տաս րոպեից։ եղավ։ նայի՞ վիզան, թե չնայի։ որ լեհաստան չլինի՞։ չլինի ոչինչ, հնդկաստան կլինի, վատ չի։ լավ մի հատ նայի։ հանեց անձնագիրը։ մի հատ նայեմ։ երեխան եկել էր։ ի՞նչ, քեզ հետարքրու՞մ է։ անձնագիր չեմ տեսել։ առ նայի։ այ էս նայի վիզան։ էս ի՞նչ լեզվով է։ թուրքերեն։ ինչի՞։ որովհետեւ թուրքիայի վիզա է։ բա դու լեհաստան չէիր գնում։ չէ ինչ լեհաստան։ ստամբուլ։ տաս րոպեն անցած կլինի, դե տուր ես գնում եմ։ ուր ես գնում։ էլ ավելորդ հարցեր մի տուր։ դուրս էր գալիս տնից, երեխան վազելով եկավ ու կոստյումի թ□քից քաշեց։ ինձ մենակ մի թող։ ղժալով լաց է լինում։ դե թող կոստյումս։ պինդ բռնել է։ ինձ մենակ մի թոոոող։ արա դե թող հո փորձանք չես։ չի թողնում։ պիտի ծծցնեի, որ իմանար։ քաշում է, ինձ մենակ մի թոոոող։ արա կաստյումս կճղես։ չի ճղի, պինդ կտոր է, hugo boss։ բայց կճմռթի։ ինձ մի թող։ լավ չեմ թողնում, չեմ թողնում, հետ եկավ խոհանոց։ նստեց տաբուրետկին, երեխան թողեց կոստյումը, նստեց դիմացը։
երեսը թրջվել էր։ թաշկինակը հանեց ու երեխայի երեսը սրբեց։ բարի է։ կոնֆերանս, կանաչներ, մարդու իրավունք։ խի՞ ես լացում, հեսա մամադ կգա։ վախենում եմ մենակ մնամ։ մի վախեցի, գնա քնի։ ելավ, որ գնա, երեխան թ□քից էլի բռնեց։ չդիմացավ, հո չչափալախեց, երեխան փռվեց հատակին։ արագ դուրս եկավ երեխայի ձայնը հետ□ից։ տաքսին սպասում էր։ այրոպորտ։ քշեց։ էդ գլուխդ ի՞նչ ա էղել։ վարորդը հայելու միջից հարցնում է։ կանաչների կոնֆերանս եմ գնում հռոմ, կանաչ ներկել եմ հատուկ։ այ ախպեր, ի՜նչ կանաչ, երկիրը ձեռից էթում ա։ դե մենք էլ միջազգային ասպարեզում ենք ձայն բարձրացնում։ որ բարձրացնում եք մի բան կստացվի՞։ կստացվի կստացվի։ էս հիմարները չեն հասկանում, որ մեզ կայուն զարգացում է պետք։ ի՜նչ ասես, տաքսու շոֆեռա էլի։ օդանավակայան չհասած` ընկեր կանաչը մուսուլմանի գույնը չի՞։ չէ, մուսուլմանը-մուսուլման, մենք կանաչներ ենք, պայքարում ենք որ կանաչը շատ լինի։ աչքերը կանաչ, գլուխը կանաչ, բուդդան կանաչ, լուսինը կանաչ, տաքսին կանաչ, կոկորդիլոսը կանաչ, պուտանկան կանաչ, հեռուստացույցի էկրանը կանաչ, երեխայի աչքերը կանաչ։ ու երկիրը ունենք կանաչող։ պարզ է։
օդանավակայանում սրահի դեմը պահեց։ ի՞նչ պիտի տամ։ ինչ տալիս ես տուր։ չէ քո գինը ասա։ ֆիքսված գներ ա։ հինգ հազարանոցը-կանաչ տվեց։ ու դուրս եկավ սրահ։ մի տեղ էր ռեգիստրացիան։ ստամբուլի ռեյսը։ հռոմ չէր։ վարշավա չէր։ դելի չէր։ դուբայ չէր։ ստամբուլի ռեյս էր։ ուրեմն ստամբուլ էր։ կանաչներ ստամբուլում։ ստամբուլու՞մ։ մեկ է։ կհասնեմ ու ջինս կառնեմ։ ու պոնչիկ։ կանաչ պոնչիկ կառնեմ։ կանաչ պուց, թե կարմիր։ կարմիրը հոգու մեջ, կանաչը կլրի ծերին։ հերթի ծերին կանգնեց։ սպասի։ դեմը էն ո՞վ է ռեգիստրացիա լինում։ ռոբը չի՞։ ռոբն է, հետինը ո՞վ է, կինը մազերը կանաչ ներկած։ պուտանկեն ա։
արտիստը չի, երեխայի մաման։ երեխան լաց է լինում` մաման ստամբուլ է թռչում։ մաման չար, ինքը բարի։ էդ ե՞րբ հասցրեց մազերը ներկի։ ռոբ։ կանչում է։ ռոբ։ մոտեցավ։ էս ձեն չես հանու՞մ։ ռոբը շրջվեց` ինչ ես խառնվել։ ինչ պիտի, էս խի՞ ես առանց ինձ գալի, չէիր կարա՞ սպասեիր։ չէ, ու անձնագրերն ու տոմսերը վերցրեց։ էս քո հետ ա գալի՞։ կներես ու արագ-արագ կնոջ հետ գնաց անցասրահի դուռը։ վազեց հետեւից ու թ□քից բռնեց։ սպասի։ ի՞նչ։ ու՞ր ես գնում, չե՞ս սպասում։ քո տեղը ինքն է գալիս։ ոնց։ կանաչների կոնգրեսը վերջին պահին տենց որոշեց` մի կին, մի տղամարդ ու ձեռը քաշեց։ հետ□ից ուզեց գնա, ձեր տոմսը, դռան դիմաց պաշտոնյան` կանաչ պիլոտկով, պահեց։ հանեց անձնագիրը ու տոմսը։ պաշտոնյան նայեց անձնագրին հետո դիմացի թղթին։ դուք արդեն անցել եք, ինչ է երկու անգամ պիտի անցնեք։ ո՞նց եմ անցել, չեմ անցել։ ուզեց անցնի։ պաշտոնյան` բութ, դոշով պահեց։ ես չէի էն, կինն էր։ մի գոռա կանաչ։ հրեց պաշտոնյան։ հաջորդը։ հագավ պատին, ընկավ։ պատը կանաչեց։ էս գժվել են։
նորից մոտեցավ։ տոմսը ձեռս` ի՞նչ իրավունքով չեք թողնում։ յան տուր այ կանաչ։ պաշտոնյան hugo boss-ի օձիքից բռնեց ու շպռտեց։ կանաչը լղոզվեց պատին։ կանաչ օդանավակայան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#12  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:49

այցեքարտ


Текст:
տեսնես ինձ կհասնի՞։ սոնան բաժանում ա լրագրողներին տրցակով այցեքարտեր։ սոնան` ջոնի օգնականը։ էս էլ քոնն ա վահան։ ռեզինով կապված այցեքարտերի տրցակը։ կենտրոնում մեծ-մեծ Vahan ISHKHANYAN։ տակը` reporter։ ես աշխատանքի եմ ընդունված։ նյութերիս տակ առաջ գրված էր correspondent, հայերեն թարգմանությունում` armenianow արտահաստիքային թղթակից։ իսկ ում անվան տակը անգլերենում reporter, հայերենում` armenianow թղթակից։ correspondent -ը արտահաստիքային, reporter-ը հաստիքային։ ես արտահաստիքից վերջը հազիվ դարձա հաստիք։ մի տարի ա արդեն, որ աշխատում եմ ջոնի հետ, միշտ հոդվածներս գովում ա, բայց աշխատանքի չի ընդունում։ յանկիի խասյաթ ա, երեւի ուրիշներին էլ ա գովում։ գրածները զարդարում, դզում, սարքում կուկլա story ու գովում։ գործ ա էլի, հայաստանում լրագրություն ա զարգացնում։ ինչ որ ա յա։ կարեւորը` գործի ընդունեց։ արդեն ինձ ոչ թե աշխատանք ունենալ էր հետարքրում, սենց թե ընենց ամեն նյութիս 75 դոլար տալիս էր, իսկ հիմա` վահան, դու կստանաս ամիսը 220 դոլար ու 4 նյութ կտաս, այլ աշխատանք ստանալով գնահատվելը։ յանկիի կողմից: թե չէ ջահելությունը ու տարեց մի կին` դավոլնի, լրագրողուհի reporter-ներ են, որ գրում են զապդնի սծիլով։
իսկ ես արտահաստիքային թղթակից, որ մի ինֆորմացիայի համար պախատ ա անում էրեւանի էս ծերից մյուսը` էս ծերում բրուցելոզով հիվանդը` նորք, էն ծերում հակահամաճարակայինի դեկանը ու հանրապետական անասնաբուժական լաբորատորիայի վարիչը` էրեբունի։ ու ճիգերս չեն գնահատվում։ մեկ տարի անհրաժեշտ եղաղավ, որ լսեմ` վահան, դու այս ընթացքում արժանացար իմ վստահությանը, քեզ աշխատանքի եմ ընդունում։ գողի, բոզի կասկած էր ունեցել երեւի։ թե՞ տեռորիստի։ իռլանդական ծագումով էս ամերիկացին, որ դուբլինի հյուրանոցում իմացել էր հոկտեմբերի 27-ի մասին` «երեք տարի է անցել այն օրվանից, ինչ աշխարհն առաջին անգամ հանդիպեց նաիրի հունանյանին եւ ազգային ժողովում կրակ բաց արած չորս այլ հիմարների հետ», armenianow, 26 october։ ամեն 30 անց հայի երեւի մի տարի պիտի փորձարկի, որ պարզի տեռորիստ չի, այսինքն, հիմար կամ էլ գող կամ բոզ։
ու հաճելի անակնկալ`դեռ reporter-ի հետ նոր զարդարանք` վերջապես այցեքարտ էլ ունեցա։ երկու էրնեկ մի տեղ։ ի՜նչ ունենալ` մատուցեցին։ այցեքարտի անկյունում կարմիրը մի ուրիշ սոլիդություն ա տալիս, վրան` ArmeniaNow.com, Now-ն սպիտակ, մնացածը սեւով։ վերեւից սպիտակ մանր` published every Friday։ տակից էլի մանր սեւով Independent Journalism From Today.s Armenia։ մյուս անկյունում հասցեն address: 26 Parpetsi St., No 9 Phone: +(374 1)532 422 email: [email protected] internet: https://www.armenianow.com: այցեքարտը տալիս` մի րոպե, ու սեւ թանաքով կավելացնեմ 395419, սա էլ տանս համարը։
կյանքում առաջին անգամ այցեքարտ։ իսկ ես կարծում էի երբեք չեմ ունենա` կդիմանամ գայթակղությանը։ որ հատուկ իմ համար էլ սարքեն` կմերժեմ։ Միակ սկզբունքս, որ իներցիայով պահպանում էի, կոտրվեց` էս էլ քոնն ա վահան։ երեւի վաղուց էր կոտրվել ու նոր իմացա, երբ տվին բուռս։ սրանից հետո կդիմանամ` բայց չունենալու գայթակղությանը։
գիտե՞ս վահան մարդ ինչու է այցեքարտ պատրաստում, որ իր անձի արժեքը բարձրացնի։ ինքնասիրահարվածության ցուցադրում է։ դրա համար էլ ես երբեք կյանքում այցեքարտ չեմ ունեցել։ հակոբ կարապենցը։ նրա խոսքը իմ կարծր սկզբունքը դարձավ, մի սկզբունք, որ թվում էր` մինչեւ կյանքիս վերջ կպահեմ։ եւս մի հատկանիշ մարդկանցից տարբերվելու։ ու ես որոշեցի երբեք այցեքարտ չունենալ։ ու տարիների հետ ես ավելի շատ մարդկանցից էի սկսում տարբերվել։ էս ի՞նչ ա` այցեքարտ ես պատվիրե՞լ, ու ամեն մեկի պատասխանի մեջ բռնացնում էի սեփական անձի արժեքի ցուցադրումը` գիտես միշտ պետք ա գալիս, ու որ բռնացնում էի կայֆ էի ստանում։ երբ ինձ ինչ-որ մեկը այցեքարտ ա տալիս ես հրճվանքով ասում եմ` գիտեք ես չեմ կարող իմը տալ, չունեմ։ ու` ոչինչ, ոչինչ պատասխանը ինձ կայֆ ա տալիս։
իսկ հիմա մի ուրիշ կայֆ` սա ձեզ ու կպարզեմ նոր ծանոթիս անկյունում կարմիր, մեջտեղը մեծ-մեծ Vahan ISHKHANYAN։ ու հակոբ կարապենցը չկա, որ ասեմ պարոն կարապենց հիշու՞մ եք, որ եկել էիք երեւան, ինձ ասեցիք այցեքարտի մասին։ մինչեւ հիմա չեմ ունեցել, իսկ դուք ունեցա՞ք։
մուշեղ իշխանի մասին ո՞վ կպատմի։ գուցե մեկնումեկին խնդրենք արտասահմանից նյութ ուղարկի։ անելկա, լսե՞լ ես հակոբ կարապենց։ ամերիկահայ գրող ա։ իմացա, որ երեւանում ա։ իրան խնդրենք։ հա լսել եմ։ բայց չեմ կարդացել։ ես մի պատմվածք եմ կարդացել։ գրական թերթում մի շաբաթ առաջ էին տպել` որ գնաք հայաստան արարատին բարեւ տարեք։ շատ դուրս եկավ։ համ էլ դաշնակ ա, մուշեղ իշխանն էլ ա դաշնակ։ լավ անպայման գնա գտիր։ ու նյութս տեսք կունենա։
14 տարի առաջ։ 89 թվին էր։ բեմ ամսագիր։ խմբագիրս անելկան, որ էդպես էլ չհասցրեց ինձ թատերական մեկնաբան դարձնել ու դարդից մշակույթի նախարարի տեղակալ դարձավ։ թատերախոսություն` մուշեղ իշխանի կիլիկիո արքան։ թատերական ամսագրում թատերախոսություն։ ոնց էլ գրել էի առանց թատրոնից ջոկելու։ ձեռս չեմ ուզում վերցնեմ, որ սիրտս չխառնի։ ներկայացումը հիմա չեմ հիշում, հիշում եմ մասիվում էր` ռեժիսորի հետ հարցազրույցը` արտաշես հովհաննիսյան, մեկ էլ` հրամայական բառը գրածիս մեջ։ առիթ էր` օգտագործեցի։ երեւի հիմիկվա աչքով մի քաք էլ ներկայացումն էր։
ու հոդվածիս կողքը հանկարծ լինի կարապենց, ոնց կզարդարի։ սովետը դեռ չի քանդվել ու դաշնակ գրողը ամերիկայի ձայնի թղթակից, անդրօվկիանոսից հայտնված գուրու , ճիշտ ա, հիմա արդեն լեգալ, գրական թերթում արդեն տպվող, բայց ամեն դեպքում։ երկու տարի առաջ ձեռդ առնեիր նրա մի հոդված թեկուզ, կկարծեիր, թե ուղեղդ լուսավորվեց, ճշմարտությունը որ տենց թաքցնում են, հես ա, իմացար։ իսկ հիմա հյուրանոցի համարն ես հավաքում` ալո պարոն կարապենց դուք եք։ այո։
հրավիրեց հյուրանոց արմենիա` եկեք վաղը առավոտյան իննին, կզրուցենք։
գիտեք, ես մուշեղ իշխանի մասին վատ գիտեմ, ու դժվար թե կարողանամ որեւէ ձեզ համար հետարքիր նյութ տալ։ գիտեք կարող եք դիմել, ու՞մ ասեց հիմա չեմ հիշում։ ուզում էի արդեն գնալ։ զբաղվա՞ծ եք։ չէ առանձնապես։ ինչ զբաղված, բեմ ամսագրում իրեք տարում իրեք համար, բայց աշխատավարձս ամեն ամիս չոտկի` 125 ռուբլի։ դե միասին գնանք։ հետո եկավ վահրամ հաճյանը` տոլի սփյուռքահայ ավանտյուրիստ տոլի բանաստեղծ։ տաքսի պատվիրենք։ ու ամբողջ օրը միասին էինք։ երկու թե երեք անգամ փորձեցի պոկվեմ, կարապենցը չթողեց։ նայի քրիստոսին նման է` տաքսու մեջ կարապենցը ասեց հաճյանին։ ու ես դեմքս շրջեցի, որ ցույց տամ։ հեչ պետքը չէր։ հաճյանին քրիստոս չէր հետարքրում, այլ հայ մտավորական, մեր մեծերը, կճանչնա՞ս համո սահյան, ո՞չ, ափսոս է, կծանոթացնեմ, անցյալ տարի բերած էի, լավ պտտցուցի, լաս վեգաս տարա, գրանտքանյոն տարա, մետրոպոլ տարա։
ես լավ էի զգում, որ ինձ կարապենցը պահում ա։ դարձա ակամա ախպար ուղեկցող։ հայ մտավորականներին այցելություն` սարյանի տուն թանգարան, տնօրեն շահեն խաչատրյանին` հետեւի սենյակում այգում հաճյանը հուպ էր տալիս հաց պանիր խաղող` շատ կսիրեմ ու աչքերը դուրս էին թռչում, հետը իր բանաստեղծությունից տող մը ասում։ շահենը պիտի ամսվա վերջում հաճյանի հրավերով մեկներ ամն։ մայամի բիչ քեզի պիտի տանեմ։ վահրամ, կըլլա՞ կին մը կրծքերին ափերս այսպես դնեմ` ու էրկու բուռը թարս մեկնեց հաճյանին։ ի՜նչ մեկ, ի՜նչ երկու, միանգամեն չորս կին, կըլլա՞։ ինձ մեկը կբավե։
ինչ-որ պահից հաճյանը չկար։ հետո` ակադեմիա, արվեստի ինստիտուտ` լեւոն հախվերդյան, գրական թերթ` մելոյան։
մեկ էլ արդեն մութ էր։ կարապենցը հարցրեց ուր պիտի գնաս` ընկերներիս տեսնեմ։ գնացինք ալիկ արզումանյանի գործի տեղը։ հայտնվեց պասկը պատերը գրկելով` տղան հարբած է։ ծանոթացեք բանաստեղծ տիգրան պասկեւիչյանը, հեռուստատեսության նախագահի տեղակալ։ էս մեկը սուտ էր, էրկու տարի հետո պասկը պտի պաշտոնի հասներ, երբ առողջ ուժերը գային իշխանության։
էդ օրվանից ուրիշ չեմ հիշում։ մեկ էլ որ` ինձ հարցեր էր տալիս ես պատասխանում էի։ հարցերը չեմ հիշում, իր ասածներից էլ 3 նախադասություն` այցեքարտը ու մեկ էլ` ես որ նստում եմ գրելու սեղանի դիմաց ինքս ինձ ասում եմ հակոբիկ անկեղծ եղիր, հակոբիկ անկեղծ եղիր, հակոբիկ քեզ չխաբես։ եւ երրորդը, որ կարծեմ նաեւ ինչ-որ տեղ կարդացել եմ` լրագրությունը ինձ համար դրամ վաստակելու համար է, գրականությունը սիրելի զբաղմունքս։ մեկ էլ զգացողությունը` կարապենցից տարածվող հանգստությունը, որ նրա ներկայությունը չէր կաշկանդում։ ուրիշ անվանի մարդիկ, մանավանդ արվեստագետ, էն տարիքում` 17-27, ինձ շատ էին կաշկանդում, իրենցից երեւում ա, որ աստծուց տրված տաղանդավոր են, շարքային չեն, ուզում ես դուրները գաս, ինչպես աստծուն ես ուզում դուր գաս պատվիրանները կատարելով։ իսկ կարապենցը` հակոբիկը, ինքն էր իմ ընկերությունը փնտրում, չգիտեմ խի։ տաղանդավորների առաջնությունում երրորդ լիգա էլ չէի մտել։ սովորած-չսովորածս էլ մեկ էֆենդու դասախոսություններն էին` երբ պետրարկան բռնեց կնոջ ձեռքը ու նավակից ափ իջեցրեց, այդ պահից սկսվեց վերածնունդը, մեկ էլ հորս քերականությունը` նախադասությունը ոչ թե երկու գլխավոր անդամ ունի` ենթակա, ստորոգյալ, այլ մեկ` խոնարհված բայը։ իսկապես, ես ի՞նչ խեռս էի. միակ արժանիքս, որ ռաֆայել իշխանյանի որդին էի` ծանոթացեք ռաֆայել իշխանյանի որդին է։ իսկապե՞ս, ձեր հորը շատ եմ հարգում, նա մեր ազգի համար մեծ գործ է անում։ բայց էստեղ էլ ռազմիկ դավոյանի ու հրանտ մաթեւոսյանի տղերքը ինձ կրած ունեին։ ու փոխանակ իրեն ուղեկցեին գրող- մտավորականներ արթուր անդրանիկյան ախպարագիտության թեկնածու(թեման` ախպարը` փոխարկելի վալյուտա) կամ ռազմիկ դավոյան` ախպարագիտության դոկտոր(թեման` ախպար հմայելու մեթոդիկա) ես անկապ արանք էի ընկել։
վերջին անգամ կարապենցը հհշ-ի համագումարում էր, ռոլանդ շառոյանի հետ։ բարեւեցի երկուսին ու վերջ։ ես ինչ ախպար ուղեկցող, իսկականը շառոյանն էր` հեռանկարային դաշնակ, համ էրգրի մասին գրող, համ էլ գյուղում նահապետական ազգուտակ, որտեղ կարապենցին կհյուրասիրեն գյուղական մածուն` բոստոն սենց անմահական բան կերե՞լ ես։
մինչ համագումարը պասկը մի քանի յանիմ առաջադեմ երիտասարդներով հանդիպում էին կազմակերպել կարապենցի հետ։ ես չգնացի։ ու շատ փոշմանեցի։ խի՞ չգնացի` արհեստական, երեւի ինձ թվացել էր, որ կարապենցի վրա զիլ տպավորություն եմ թողել ու դա պահպանվի, հանկարծ քաքմեջ չանեմ։ ու ալիկի հետ գնացինք լակելու։ իբր տես-տես` խմելը ավելի կարեւոր ա քան գրողի հետ հանդիպումը։
վերջինը երեւան հյուրանոցի ռեստն էր։ ինչի՞ց էինք խոսում, հարբած-հարբած, կողքի սեղանից մեկը խառնվեց, ալիկը չոտկեց` արա քեզ ով էր խնդրել տեսակետ ասես։ կռիվ չեղավ։ հետո դուրս էկանք, մտանք հյուրանոց, որ զանգենք։ երեւի խմելը շարունակելու տեղ։ ֆոյեում դեմքեր էին նստած։ ալիկը սրանց հետ վեճի մտավ։ ի՞նչ էր ասում։ մեկը տեղից ուզեց հելնի։ երեւի ավտարիտետն էր` ձեռով պահեց։ լավ ա, որ պահեց, կռիվ չի լինի ու մի կողմի վրա սպասում եմ, որ պրծնեն։ մեկ էլ` զխկ` տվին։ ո՞նց հայտնվեցի փողոցում։ աբովյանի մեջտեղը չորս կողմից տալիս են։ մենակ գետնին չընկնեմ, որ քացու տակ չգցեն։ ինձ պահում եմ։ կամ հարվածները հավասարակշռության մեջ են գցում։ մեկ էլ աչքս ընկավ հյուրանոցի մուտքին։ ալիկը փռված ասֆալտին։ ալիկին ոտ ու ձեռից տարանք ներս` բազմոցին։ տփողների հետ։ ալիկ, ի՞նչ էղավ։ ալիկ չկա, աչքերը չի բացում։ պուլսը տեղն ա։ չի մեռել։ դույլով ջուր են լցնում։ չկա։ շտապ օգնություն։ նասիլկով ալիկ ենք տանում։ հենց պիտի մտցնենք ավտոն ալիկը տեղից թռավ ու վազեց աբովյանով ներքեւ։ ես հետեւից։ ինձ տար անոյենց տուն։ ի՞նչ անո։ դերասանուհի անոն։ կիսագրկած տանում եմ։ անոն դուռը բացեց քիչ մնաց ուշքը գնա` ոնց որ ճակատից` արյունը ալիկի ունքից էրկուսիս ներկել ա։ նորից շտապ օգնություն։ դու՞ք էիք մի քիչ առաջ էլի կանչել։ մասիվի հիվանդանոցում ալիկի ունքը կարում են։ տենց էլ չհասկացա ցավազրկող ներարկե՞լ էին։ որովհետեւ ամեն ասեղ խրելու հետ ալիկը գոռում էր` յոթը։ յոթը ի՞նչ կապ ուներ։ հետո պարզվեց, որ նկատի ա ունեցել մաշտոց ամսագրի յոթերորդ համարը, որ սկրեպով դակելով կարում էինք։ մաշտոցի յոթը` վրան սիմոն զավարյան «եւ եթէ ազգերի մեջ բարձր դասն է, որ կճոխացնէ մայրենի լեզուն, մեզ մոտ…», որ տարածում էինք ազատության հրապարակում։ յոթի դակոցը ու ասեղի խրվելը ունքին` ասոցիացիաներ էին տվել։
հետո, որ մակ-ի ներկայացուցիչն էր ալիկը, հետո հայաստանի արտգործնախարար, էկրանին քիփ մոտենում էի ու ասում` որ լավ նայեք հոնքի կարը կտեսնեք։ որ պրեզիդենտ դառնար, տեսնես, ալիկը ինձ կգյուլլե՞ր։ ասում են ստալինը կամոյին մաշնի տակ գցեց, որովհետեւ կամոն աջուձախ պատմում էր ստալինի ջահելության արկածները։
ալիկի հետ ընկերությունը ավարտվեց, երբ դառավ հհշ լրատվականի պետ։ ու որ շիշը ձեռիս մտա հհշ ալիկի լրատվական, այսինքն ալկաշ ընկերոջս մոտ, 2 պլասմասայի բաժակները լցրի։ ալիկը գոռաց` կարո՞ղ ա քո համար ըստե բար ա։ վայ ես քո` ու բաժակները հերթով ալիկի վրա։ պլաստմասան. փետուրի նման թռան ընկան։
հետո իրար հաջորդող նոր ընկերներ, որոնց հետ մեզ իրար կապում էր արաղը։ ճիշտ ա ասում հայ մտավորականի տիպար մերուժան տեր գուլանյանի ժամանակակիցը` գրիգոր խաչատրյանը` լավագույն ընկերը բաժակի ընկերն է։ ու լավագույն ընկեր կորցնելը սովորական էր արդեն, մի լավագույնը թարգում էր` նոր աշխատանք, ընտանիք-երեխա, գրանտ ու պաշտոն` բուրժուական փափուկ կենցաղ, հետո մի ուրիշ յանը տարած գտնվում, որ յանը իմ ու արաղի հետ տեղը բերի։ ամբողջ կյանքս վերածվել էր ապրելու նախապատրաստության… խմելուց հետո։ ձմեռը սպասում ես թեժ գարնանը, որ ձուլված ամբոխին ցնցես ազգային ժողովի ճաղերը։ ամառը սպասում ես թեժ աշնանը, որ ամբոխի թափի հետ նախագահին թռցնես պալատից։ քաղաքը մի քանի րոպեով քոնն ա դառնում, ահա նա, արա հետը ինչ ուզում ես։ լսել եմ բիսմարկն ասել է (կամ ուրիշն ա ասել, կարեւոր չի)` ով մինչեւ 30 տարեկան հեղափոխական չի սրիկա է, ով 30-ից հետո հեղափոխական է`սրիկա է[1] ։ ես արդեն երեսունն անց` ութ տարի սրիկա եմ։ իսկ պասկը, ալիկը, մյուսները այդպես էլ սրիկա չեղան, ճիշտ տարիքում հեղափոխական, ճիշտ տարիքում կառուցողական։ միշտ սրիկայի հակառակը։
իսկ հիմա էլ սրիկա չեմ լինի, ի՞նչ լյումպեն։ յանկի խմբագրի մոտ աշխատանք` էլ ի՞նչ խմել։ 38 տարեկանում նետվում եմ բուրժուազիայի գիրկը։ ճիշտ ա էժան գնով, էրկուհարյուր դոլարով, բայց հայկական բուրժուազիայի գինը էս ա, դեռ ավելի էժանով էլ տվող կա։ մերն ուրիշ ա։ ու կողքից գրանտ-մրանտից էլ մի քիչ ու ռեմոնտ:
տունս կաֆելը խփել եմ, խանութում ջոկում եմ կաֆել փայլացնող հեղուկ` domestos առնեմ, թե՞ emsal, պարսկականները լավը չեն։ թանկից էժանը չկա։ կավրոլիտը փռել` հյուր չգա որ կեղտոտ կոշիկներով կավրալիտիս վրա չքշի։ չնայած sanyo փոշեծծիչ եմ առել ու փոշիները իրեք չորս օրը մեկ մաքրում եմ։ էս էրեւանը շատ փոշոտ քաղաք ա` փոշին մաքրում ես նորից նստում ա, չնայած լուսամուտներս եւրո` ձայնա եւ ջերմա մեկուսիչ։ ապակիները մաքրում ես window cleaner-ով։ ariston-ը կախել` մշտական տաք ջուր, երբ ուզում ես մտի տակը, ինտերնետի բաժանորդ. իմ փայ բուրժուազիան, մի քիչ ուշացած, որի համար պիտի վճարես։ պահանջները, որ ծնվում են, սկսում են աճել։ ավտո չունենա՞մ, հիմա առանց ավտո դժվար ա։ չէ, էդքան էլ տենց չի, որ` լրագրողին ու գայլին սնում են սեփական ոտքերը։ էլի թող սնեն, բայց որ աշխատանքից մեկ-մեկ շատ ես հոգնում, ուզում ես քաղաքից դուրս գալ։ մեքենան` հայկական երազանքը ընթացքում կսնեմ փողով, որ մի օր հայաթս կայնած լինի։
մնում էր կայուն աշխատանքը։ ուրեմն ըստեղից-ընտեղից հոնորարը քիչ ա, մեկնումեկն էլ գրանտի ժուռնալիստական փայից յա տա, յա չտա: աշխատավարձ էր անհրաժեշտ, որ աճելու հեռանկար ունի։
կհեռանամ յանը տարած ողբերգական ղշերից, որոնք հոգու վերքերը արվեստի չափառների մոտ են փորձում բուժել։ որ մարդու ջեբը փող ա մտնում-դուրս գալիս կլիրը ավելի բարձր տեղ ա կանգնում։
մի օր էլ կասեմ` յա բեզ գարյաչեյ վադի նե մագու, սրանք ոնց էլ ապրում են։ ու մենակ բողոքեն։ աշխատեք էլի։ ձեր ձեռը ո՞վ ա բռնել։ ե՞ս պիտի քո փոխարեն աշխատեմ։ սենց ժողովուրդ կլնի։ մենակ միտինգ անեն։
վահան ինչ ես անում, չգնանք մի թաս խմենք։ չէ վարդան ջան, նյութ ունեմ գրելու։ միշտ էլ խմել գրել էիր, քեզ ինչ էղավ։ չէ ապե, հիմա պիտի կանտրոլս պահեմ, պախմելյայով գրածը էն չի, էդ անտերը ստիպողական չի։ ու ֆերեշեթը կորցնում ա մի լավագույն ընկեր, մորուքը ձգձգելով մնում մոլորված` ո՞ւմ գտնի, որ հետը բաժակը գլուխը քաշի ու հետը հիշի օղորմած էֆենդուն` հանգիստ, նայի աչքերիս մեջ։ ֆերեշեթի շուրթերին մնացած էֆենդու ֆրազները ու զակուսկու` հաց ու երշիկի փշուրները։ հիշու՞մ ես որ նոր տարուց առաջ գնացինք էֆենդու մոտ։ կիսատ շիշը հանեցի էֆենդին գժվեց` դուրս` դու էս կիսատ շշո՞վ ես էստեղ գալիս։ բայց ես լիքն էլ էի հանելու։ քունիր վարդան, բայց լիքը չէիր ուզում հանես։ ու էֆենդու հիշատակը գլխին քաշելուց հետո` բորխեսի նոր հատորներ են տպվել էրկուսը ունեմ, երրորդը չեմ ճարում։ արա բա սաղ հատորները չառա՞ր։ հա առա, բայց էս ուրիշ հրատարակություն ա։ էս նոր երեք հատորյակի մեջ մի նամակ կա, որ նախորդների մեջ չկար։ չէ, ֆերեշեթ գնա ուրիշ սօբուտիլնիկ ճարի, իմ հոգին էլ արաղը չի ոռոգում։ բա ախպեր, դու առանց այցեքարտ մնացիր։ էս հազար դրամը առ, տղերքով կխմեք։
ջոնի լավն էն ա, որ լավ նյութը գնահատում ա դու էլ գլխառադ չես ուզում անես։ ու որ գլխառադ չանես, վախենում ես արաղի հոտից։ ջոնը լրագրության միսիոներ քաղաքական մուտիլովկայի հայկական մամուլում. «մեկ աժ նախագահ արմեն խաչատրյանին կոմունիստ նորիկ պետրոսյանն է փայտե գլուխներ դարձնում, իր հերթին արմեն խաչատրյանը արդարանում է, «իմը հաստատ փայտե գլուխ չէ, ձերը միգուցե», մուտիլովկա «առավոտից»։ ջոնի ժուռնալիստիկայից հայ խմբագիրները գյոթ են կպնում, ինչպես ամենայն հայոց կաթողիկոսը եհովայի վկաներից։ քեզ ասպարեզ տվեց, որ ինքնագոհ դառնաս(նյութերդ էլ համ էլ անգլերեն են գնում, կարաս ասես` իմ անգլիախոս ընթերցողը): էսքան տարի խմբագրից լավ խոսք չլսած ականջս զարմացավ` էս նյութիդ լավն էն ա, որ սրճարանների շատանալու մի պատճառ չես գտել, այլ մի քանի բոմբիկներ` ասում ա ջոնը ու թուլանում ա պրեզիդենտականի ճաղերը ճոճելու ցանկությունս` թող ուրիշները ճոճեն ես նայեմ ու օբյեկտիվ գրեմ. այսինքն երկու կողմի կարծիքն էլ հարցնեմ` «դա մի խումբ չկայացած քաղաքական գործիչների սադրանքն է, որոնց իշխանության գալու ամբիցիաները իրենց հանգիստ չեն տալիս։ նրանք չեն կարողանում հաշտվել մեր երկրի տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի բացման իրողությունների հետ։ նախագահը թույլ չի տա, որ երկրի սահմանադրական կարգը խախտվի, անկարգությունների կազմակերպիչները կպատժվեն օրենքի խստությամբ,- ասում է նախագահի խոսնակը։ «էրեխիս կոշիկ չեմ կարում առնեմ որ դպրոց գնա, աղջիկ էրեխայ ա, ո՜նց ա ամաչում, որ կարգին շոր չունի։ հըլը առանց դասագիրք ա մնացել էլի ոչինչ։ դպրոցից ամեն օր փող են հավաքում, լուսի վարձը մի կողմից, կնիկս պոչկեքը քայքայվել են` ես որտի՞ց ամսական տասը հազար դրամ դեղի փող տամ։ սովետի վախտով տասը տարի սվարչիկ եմ աշխատել, 16 կվարտալի շենքերի արմատուրեքը ես եմ իրար կապել։ տունս նեղություն չի տեսել։ քանի տարի աշխատանք չունեի, մի հատ ճարեցի` ամիսը 20 հազար դրամ, իրեք ամիս աշխատի գործը կայնավ։ ո՞ր ծակը փակեմ` աղջիկս մեծացող` պիտի նորմալ սնվի՞։ տղես բանակում անցյալ տարի ցրտից մինինգիտ էր տվել։ ճակատը թարախակալել էր։ կամանդիրին ես որտուց փող տամ, որ գոնե մի անգամ տուն թողնի։ ով ուզում ա լինի մենակ էս իշխանությունը փոխվի,- ասում է ցույցին մասնակցածներից մեկը, որ հրաժարվեց իր անունը տալ»։ իհարկե նրա քաղաքական մեկնաբանությունները չեմ դնի` գյոզալ երկիրը քանդին, սաղ թալնին, բա էսի պրեզիդենտ ա՞, երկիրը իրեք հոգու մեջ բաժնել ա, ինքը թազա զուգարան բացեն, էթա լենտը կտրի, ես դրա թուրք…
ու կաֆելը-կաֆել, բայց քաղքենի դառնալու համար ինձ էս աշխատանքն էր պակասում։ թե չէ լրագրությունը թողնել-չթողնելու արանքը մենակ օղին էր լցնում։ հեղափոխությունը տարեթիվը չի ավարտում, ամեն մարդ մի օր կամ ավարտում կամ էլ էս աշխարհը չդզած հողին ա հանձնվում։
կյանքը հեռանկար է գծում։ ու ընկերության ժամանակաշրջանը ավարտվում է։ լավագույն ընկերության։ ես այցեքարտ եմ ներկայացնում։ հաջորդը սոտվին կլինի՞։ իսկ գուցե ռոբին ընտրե՞մ։ ու այդպես` պիզդեց։
հոկտեմբեր, 2002թ.
[1] Ինձ էս ձևակերպումը ասել էր մի ընկերս, հետո իմացա, որ Չերչիլի այս ձևափոխված խոսքն է`ով մինչև 30 տարեկան հեղափոխական չի սիրտ չունի, ով 30-ից հետո հեղափոխական է` խելք չունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#13  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:50

ուսապարկ


Текст:
էս ա մոտիս փողը: 10 դրամ: ձեռ ե՞ս առնում: գնա-գնա: մոտս մի 20 դոլար կար, ի՞նչ էղավ: մերսի, վարպետ ջան: վարպետը քշեց, չթողեց էլ դուռը չխկացնեմ: երևի արագությունից ճամփին չխկում ա: լավ ա ձեռս դռան տակ չմնաց:
սպասի: ուսապարկը մեջքիս ա, բան չեմ մոռացել: բայց էսօր աչքիս շատ ծանր ա: երևի շատ եմ խմած: բայց խմած ժամանակ ուսապարկը պիտի ավելի թեթև լիներ: դե լավ զահլա չկա նայեմ:
աչքերս փակած էլ սեդայի տունը կգտնեմ, ինչքան էլ խմած լինեմ: մենակ` այ քեզ բան, մութ ա, դեմս չի էրևում ոտս ուղիղ ջրափոսի մեջ: ինչքան էլ խմած ըլնեմ, որ ոտս ջրափոսն ա ընկնում մեկ ա անտանելի անդուր ա: թխկ թխկ: ո՞վ ա: բացեք: ո՞վ ա: բացեք սեդային եմ ուզում: սեդա էստեղ չի ապրում, մի հարկ ներքև: խի էս ո՞ր հարկն ա: ձեն չկա: խի էս հինգերորդ հարկը չի՞: գոնե դուռը բացեր, տեսնեի ով ա: ձենը լավն էր: մեկ էլ տեսար ասեց համեցեք ու թազա ղուշ: սեդայից էդպես կպրծնեմ: որ խմած լինեմ` բարև թազա ղուշ: բայց ուսապարկս սենց ծանր չէր էղել:
աստիճաններով իջնել չի լնում: քիչ ա մնում տակը ճգռեմ: թկ թկ: ձեն չկա: թխկ թխկ: ձեն չկա: թրխկ թրխկ թրխկ: դուռը ջարդեցիր այ տղա: սեդան ձեռիցս բռնում ներս ա տանում: մութ: ինչի՞ լուսը չես վառում: որ պապին չարթնանա: պապիդ չմեռա՞վ: ի՞նչ ասեց: մեռավ, թե՞ չմեռավ: էս ինչ էր, ոտս: սուս, պապիկի կարի մեքենան: պապիկը կարում ա: չէ տատիկը: բան չի ջոկվում: ինչ լավ ա, որ էկար վաչո ջան, քեզ շատ էի կարոտել: սպասի ուսապարկը դնեմ: բեր: ինչ ծանր ա իսկապես: էրկուսով հազիվ ենք դնում:
դե արի: հավես ա, որ ոտիցդ թաց գուլպան հանում են ու ոտդ հովանում ա: էս շորերս արդեն վրաս չեն: դե բեր մտցնեմ, բեր: քունի ինձ: սպասի: ըհը: վաչո էդ բանը չանես: էս ի՞նչ ձեն էր: ականջիս լսվե՞ց: չէ ես էլ լսեցի: դու ո՞նց լսեցիր, ես եմ խմածը: դավայ դավայ: վաչո խնդրում եմ մի արա: սա արդեն ճչոց ա: էս որտեղի՞ց ճչոց: մի արա վաչո: սպասի ինչ-որ մեկը կա տանը:
սեդան վեր կացավ: պապիկը չի տատիկը չի: պապիկը մեռել ա: տատիկը չի մեռել: թե՞ հակառակը: լավ ձեն չկա արի: չէ չէ: սեդան չկա: ու՞ր ես: տեսնեմ ի՞նչ ձեն ա: արա դե արի էլի: սեդայի ձեռը մթի մեջ ոնց էլ բռնում եմ: արի: ու էրկու ձեռներով էրկու ծծերից` արի վրես: այ նորից կանգնում ա: նորից ճչոց` վաչո ջան, մի արա ես կմեռնեմ: իյա, էս լորիկի ձենն ա: լորիկս, էս որտե՞ղ ես: վաչո ջան մի արա, խնդրում եմ: սեդա մի հատ լուսը վառի: չի վառում: վառի, թե չէ վատանում եմ: մի վատանա, հիմա-հիմա: լորիկ ջան, սպասի հիմա քեզ գտնեմ: ստեղ եմ: դե վառի: լուսը աչքերս ծակում ա: լորիկ, ու՞ր ես: էստեղ եմ հիմար: վայ: ուսապարկից գլուխը հանել ա լորիկը աչքերին` արցունք: պռոշների անկյունները կախ: հոնքերը իրար հավաքած: լորիկ ջան էս դու էի՞ր ուսապարկում: ձեն չի հանում: լաց ա լինում: մենակ թեթև լացի հեկեկոցն ա լսվում: հեսա-հեսա, լորիկս: քաք եմ կերել, սպասի: հես ա հագնվեմ:
սեդա էս ու՞ր ա լորիկը: ի՞նչ լորիկ, գժվե՞լ ես: սպասի: ի՞նչ ա անում: անդամս բերանում ա: կանգնում ա, տես: մեկ ա, լորիկը ու՞ր ա: լսի ինչ լորիկ, ու ծծում ա: իմ լորիկը: քո լորիկը ստեղ ի՞նչ գործ ունի: ոնց թե, լուսը վառեցիր պատի տակ` մահճակալի դեմը լորիկն էր` ուսապարկի մեջ: վաչո ջան հարբած ես, աչքիդ տեսիլքներ են գալիս: իյա, ե՞ս, տեսի՞լք: գժվե՞լ եմ:
հեսա իսկականաից կգժվեմ մինչև չստուգեմ: պառկի վաչո ջան: չէ, էն կոմ: սեդան բռնել ա ինձ: ի՞նչ արիր լորիկիս, բեր ես կգժվեմ, ուզու՞մ ես գժվեմ, թող ինձ:
դու՞ռը որտեղ էր սրանց: հեսա կգտնեմ: հեսա: արի լուսը վառի: չկա էս սեդան: լավ հես ա ես կգտնեմ: ըհը, չխկ: էս միջանցքն ա` պապի կարի մեքենան: հա, իմացա: գնամ ննջարան: սեդա՞: սեդան անկողնում պառկած լաց ա լինում: սեդա՞: ձեն չի հանում: սեդա խոսի թե չէ սաղ շենքը ոտի կհանեմ: ի՞նչ ա: ուսապարկս ու՞ր ա: քեզ եմ հարցնում` ախչի, ուսապարկս ու՞ր ես պահել: ձեն չի հանում: արագ շորերս հագնեմ: գոռում եմ ամբողջ կոկորդով`ու՞ր ա ուսապարկս: ախ սիրտս: վաչո ջան ինչ էղավ: բժիշկ կանչի, սիրտս ա, գեշ սկսեց ցավալ: հես ա վաչո ջան, արի գնանք ուսապարկդ տամ: ձեռիցս քաշում գետնից բարձրացնում ա: ինքը առաջից` ես հետևից պատերին քսվելով, ձեռիցս քաշում ա:
լավ ստացվեց: սրտով վախցրի, լորիկի տեղը տարավ ցուց տա։ այ տենց կվախնաս: արի, վաչո ջան, արի: խոհանոցում տատը նստած ա թախտին, քնած չի: տատդ չէ՞ր մեռել: պապս: ու՞ր ա ուսապարկս: հեն ա: ուսապարկս պապի կողքը, ոտքերի մոտ թախտին հենած էր: վրան ինչ-որ փալաս փռած, շղթան քաշած, բերանը սկոչով փաթաթած: սկոչը պոկեցի, շղթան հենց քաշեցի, լավ էր, լորիկը գլուխը դուրս հանեց ու սկսեց վրա-վրա շնչել: խեղդվում էի հա: շուրթերը կապուտ: լորիկս, որ խեղդվես ես ոնց եմ ապրելու: ու լաց: էս ոնց եմ հեկեկում, ոնց, վերջը չի էրևում: ուսապարկը ուզեցի
բարձրացնեմ, որ մեջքիս գցեմ, ուժս չհերիքեց: սեդա օգնի: սեդան ուսապարկի տակից հրեց: ըհը, լավ ա, մերսի: գնացինք: ոտս կպավ տատի ոտին: վայ ես քու, լավ ա դեմը պատ էր բռնվեցի, թե չէ լորիկի հետ գյաբռլամիշ էի լինում: դուռը բաց: սեդան լուռ դուռը բացում ա: էլի կգա՞ս: ինչ գալ էհ:
ճամփին լորիկը ձեն չի հանում: ուսապարկից գլուխը հանել ու ձեն չի հանում: լորիկ մի բառ ասա` կգժվեմ: լորիկ, լավ էդ փոքր ուսապարկի մեջ ոնց տեղավորվեցիր: քո ձեռից ինչի մեջ ասես չեմ տեղավորվի: զարմանալու ա, բայց արդեն իրեք թաղամաս քայլում եմ ու չեմ հոգնում, մեջքիս ուսապարկը, ծանր` մեջը լորիկը, ու չեմ հոգնում, հակառակը, մի հիսում կիլոմետր էլ սենց կքայլեմ, մենակ թե լորիկս խոսի: լորիկ ինձ էլ չես սիրու՞մ: չի խոսում: երևի էլ չի սիրում: երևի էլ չես սիրում: դու որ ինձ թողնես ես էլի ալկաշ բոմժ կդառնամ, անկառավարելի, կընգնեմ փողոցները գլխիս մի փորձանք կգա: չի սիրում: փորձանք գա՞:
լուսը բացվում ա: լորիկ դու իմ միակ ապաստանն ես, որ ինձ լքես ես անապաստան կդառնամ: արդեն տուն հասանք: լրիվ օյաղացել եմ: էշ եմ էհ էշ: անասուն: մտնում եմ մուտք: արդեն դռան մոտ՝ վայ, լորիկ, ոնց եմ քեզ սիրում, մինչև կյանքիս վերջ առանց քեզ էլ իսկականից չեմ կարա: լորիկը հետևից գրկել ա վիզս ու այտը սեղմել այտիս:
2001թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#14  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:51

եղբայրություն


Текст:
քաքը զոռում էր՝ սերոժը զարթնեց: վրան հալ չկա: ձեռքը տարավ դեմքին: չոր ա: սկսեց այտը պռտել: չորացած արյան փշուրները թափվեցին մայկային: մաման քունեմ՝ էս ինչ ա էղել: հիշում ա, որ վազում էր, բայց ինչի համար՝ չէր հիշում:
հիշում էր, որ… չէ, չէր հիշում, բայց երեւի վրա էին տվել, ծեծ էր կերել: հիմա որ ուղեղին զոռ տա մի բան կստացվի: բազմոցից կանգնեց: էս ինչ էր. բարձը արյունոտ-արյունոտ ա: վերջ: էլ իմաստ չունի: իսկականից էլ իմաստ չունի: քաքը զոռում ա: էս մի գործողությունն էլ ու վերջ: արեւը ընկել ա սենյակի մեջ: տոթ, շնչելու օդ չկա: զուգարանում զով ա: սերոժը նստեց ու զոռեց: մի զոռից մի երկար -երկար ու հաստ քաք դուրս եկավ: սպասի նայեմ: սերոժը կանգնեց: էս ինչ սիրունը ստացվեց: քաքը փռվել էր ունիտազի մի ծայրից մյուսը: արա էս ունիտազները լավն են էլի, համ չեն ցայտեցնում, համ էլ արածդ մաքուր աչքիդ առաջ ա: խի սրանք վերացրին չես հասկանում: սերոժը նստեց ու զոռեց: չէ էլ չկա: էս էր: մի հատ, բայց քաք եմ ասել՝ երկար հաստ պինդ ու սիրուն: որպես կյանքի վերջին գործ վատը չի: սրանից լավ բան ինձնից դուրս չի էկել: սպասի, դու կարող ա հիշես էրեկ հետս ինչ ա էղել: դու իմ հետ ես էղել, չէ՞: իմ հետ ես էղել: սերոժը քաշեց շալվարը ու մտավ սենյակ: տեսնես սիգարետ կգտնվի: մի հատ ծխի ու վերջ: էս քաք աշխարհի վերջին ծուխը քաշի ու էլ իմաստ չունի: չկա, տմբուշկի դարակներում չկա, բազմոցի մեջ չկա, խոհանոցի դարակներում չկա, սառնարանում չկա: կլիրս էս աշխարհի մեջը, մի հատ սիգարետից էլ սերոժին զրկում ա: լավ, մի հատ վաննի տակ նայեմ, չկա, բայց պարանը տեղում ա: պարանը հետո պիտի վերցներ, բայց ճակատագրից չես փախչի, իրեն առաջ գցեց: ճակատագիրը էդպես բան ա, ասում ա մի ղուլաբ ծուխ քաշի, սկսում ես սիգարետ փնտրել, փնտրում փնտրում ես, որ ձեռումդ պարանը հայտնվի ու էլ հետաձգելու տեղ չունենաս: սերոժը հանեց պարանը, ձգձգեց՝ էլի պինդ ա, պրծում չկա ու նայեց քաքին: հը, էրեկ դու ես հետս էղել, ի՞նչ էղավ: չես ասում, որ ցավ չպատճառես: դու ես իմ միակ ընկերը մնացել էս աշխարհում, ուրիշ չկա: ու մենակ դու ինձ կհասկանաս ախպեր: ախպերների գերագույն ախպեր: քաքը լամպի լույսի տակ թեթև փայլեց: ժպտում ես: կժպտաս բա ինչ, որովհետև ես էլ քո միակ ընկերն եմ էս աշխարհում: ու սերոժը ձեռքը տարավ մեջքին քորեց, հետո ներքև, հետևի թուշը քոր եկավ, ըհը: փողոցը, ռեստորանը, դիմացից՝ ղուշը՝ երկար մուգ կարմիր շրջազգեստ, ականջօղի փայլը աչքը ծակեց ու ձեռը տարավ հետույքին ու վայ ես քու մաման քունեմ, ուդառ ուդառի հետևից: մեր ե՞ք քրֆում, մորս, որ էս կյանքը վրես տուլիտ արեց։ մորս գնացեք սիեթլում գտեք մորս, հորս, մորքուրիս, մորքուրիս աղջկան, տղին: սաղին կամպյուտրշչիկ ախպերս տարել ա՝ ապահովել տեղը տեղին: էստեղ մենակ ինձ կարաք գրսեք: համ էլ ձեռ գցելու համար ցեղս պատասխանատու չի: համ էլ լավ եմ արել, էս աշխարհից վերջին իմ փայը, ձեռս էդ ոռին: երկիրը սեփականաշնորհելուց ինձ մի բուռ ոռ է՞լ չի հասնում: խփողների դեմքերը ոչ թե չի հիշում այլ չի տեսել, բայց մի քանի զույգ կաստում շլվարներ էին: ու ոնց պրծա դրանց ձեռից ոնց պրծա: արաաաա, սերոժը փլվեց ունիտազին, մարմնով սառը հոսանք անցավ, արա դանակս կոխեցի էն հաստ փորը: արաաա , կոխեցի ու վազեցի: սերոժը նստած մնաց գլուխը կախ, լավ եմ արել էհ դրանց մաման քունեմ, թե մեռել ա ավելի լավ հետս կտանեմ: ու ոտքի ելավ: բա ոնց: ըհը քաք ախպեր, իմ մենձ ախպեր: էն ամերիկայինը հեչ, էլ նրան ախպեր չեմ ընդունում: դու ես: հիմա կամաց գալիս ա, ուրեմն մտքիս մի հատ կյանքում առաջին ու վերջին անգամ ռիվերա ռեստորան, ռեստորանում լինելն էր: որ տեսնեմ իմ ղեկավարներին, մինիստրներ ու բիզնեսմեն պուզատի ձյաձկեքին իրանց կանանց ու յարերին, որ իմ կորցրած փայը տեսնեմ, գիտեմ որ էլ չեմ ունենալու, բայց իմանամ որն էր: ու դռան կողքից դիմացը աչքիս առաջ սաքսը փչում ա պուպուպու, կողքից դաշնամուրը: արա ում ես ուզում, էրկու հնչյուն էլ ականջիս չէր հասել ու արա ում ես ուզում շվեյցար էր ինչ խեռս էր թ¢իցս քաշեց ու շպռտեց: որ չքաշեր ղշին ձեռ չէի գցի, մաման քունեմ ձեռ չէի գցի, որ ձեռ չգցեի չէի էլ պիսկի: իմ փայ ջազը կլսեի ու դավայ, հիմա պատից արդեն կճոճվեի: բայց ոռը , ախ ինչ ոռ էր, հետաձգեց պլաններս: բա քաք ախպեր, որ էդ ոռը չլիներ դու էս լուս աշխարհը չէիր գա: խի՞: նայի ասեմ, ինքը բոյով, մազերը քիփ հավաքած, պոչ արած, պոչը մեջքին կախ, լույսի տակ բաց կարիշնիվի շողշողում ա, պոչի տակ բաց վիզը՝ սիրուն-բարակ, հետևից տեսնեիր վառ կարմիր շորը քիփ մարմինը ձգել էր, ու ոռիկները կլոր կլոր դուրս պրծած քայլելուց թեթև խաղ տալով էսկոմ էնկոմ էր շարժվում: ու ականջօղի փայլը ծիկ էր անում, կանչում էր կանչում ասում էր արի ձեռ տու ինքը դեմ չի ես իրա համար պատասխանատու եմ: ու որ գիտես պիտի ճոճվես պատալոկից, տեղում ջոկում ես, որ մահը քեզ վերջին ազատությունն ա տվել ջուլիա ռոբերթսին ձեռ տալու ու վստահ ձեռս տարա ոռի արանքը ու մեջերում պինդ բռնեցի, մի քանի վայրկյան տևեց, բայց կայֆը մի ամբողջ կյանքի: վայ, գոռաց ու ֆռաց՝ ջուլիա ռոբերթսը դեմս կանգնած: թե էս մեկը էրազից էր: մեկ ա , քաք ախպեր, որ ախպերս, քցենք, ինձ էլ տաներ, ու ասենք հասնեի ամերիկա մեկ ա ջուլիա ռոբերթսին մենյա վեկ նե վիդած: իսկ էս երկրում գոնե ձեռս նրա արանքները մտավ: էս երկիրը ունի համ իրա ջուլիա ռոբերթսը, համ խաղաղ օվկիանոսը՝ափին ռիվիերա ռեստ, ու երազը կատարվում ա: սերոժը բարձրացավ վաննային, պատին հենվելով ձգվեց ու պարանի մի ծերը կապեց առաստաղով անցնող կոյուղու խողովակին: ու որ պիսկեցի մոռացա, որ իմ վերջին գիշերն ա լինելու ու քեզ փորիս մեջ՝ քնեցի: ու էդպես ես դու ծնվել թե չէ ճոճվելու էի դու մեջս՝ էս աշխարհի համն ու հոտը չտեսած: բա , ինձ պիտի շնորհակալ լինես: սերոժը չոքեց, գլուխը մոտեցրեց ունիտազին՝ ես էլ քեզ եմ շնորհակալ, որ գիտեմ էս աշխարհից գնում եմ ու մեկին հետևիցս թողում: օղակը պատրաստ էր վզի վրա ձգվելուն: որ տրուբեն պոկվի ուրեմն պիտի ապրեմ բայց ոնց, ոնց պիտի ապրեմ այ քաք ախպեր, ոնց, մաման քունեմ, ոնց, փողոց դուս գամ ով պատահի էրեսիս թքող ա, ալկաշ սերոժը, ճամփեն ծռող ա, փող կուզի, հարյուր դրամ տուր տուն հասնեմ, դոշիցս բռնող թափ տվող ա, արա փողս երբ ես տալու, վալոդ ջան ախպերս ուղարկի, արա կմորթեմ լսում ես, ախպերդ ուղարկող չի , չգիտեմ որտից ուզում ես ճարի բեր, ու խաղաղ օվկիանոսը արդեն բգիցս վեր ա բարձրանում: արա բա որ էկան բռնեն, տանեն իրանց բերդերը: չէ չպտի պոկվի: քաք ախպեր, քեզ չպատմեմ էլ ում պատմեմ, ախպորս քաշվածն եմ: ես միշտ էլ խելքս հասնող չի էղել, ախպերս կարդացած, ինքը դառավ կամպյուտրշչիկ ամերիկայում ծծցնում ա, ես՝ խեռս, դասատուս ասում էր սերոժ ես ինչ չոռս ես դու սկի գող էլ չես կարող դառնալ գումարում հանում չգիտես, չես հասկանա ինչ գողանաս ու ութից սիկտիր արին: ու էդպես ես հալած ձութի վեդրոներ էի քաշ տալի ախպերս գիրք էր կրծում, ես ուռում էի ախպերս գիրք կրծում, ես լակում էի մինչև վարպետս ասեց սիկտիր ինձ ալկաշ բանվոր պետք չի: չէ, ախպերս ուրիշ էր, ընդունակ, խի՞ ես տենցը չեղա: խի՞ մերս ինձ ուրիշ ձևի բերեց: ու փոխանակ խելք սովորացներ դնում ասում էր կանտը ասում է նայում ես վերև երկնքի աստղերն են նայում ես ներքև քո բարոյական օրենքն է: ու հիմա ինքը ամերիկայում նայում ա վերև նույն երկինքն ա, ներքև էստեղ դու ես ու ես, ու դու ու ես: քանի մենթերը չեն էկել վերջին խոստովանությունը քեզ, տերտեր չունեմ քեզ ունեմ: ախպերս ուրիշ նախադասություն չսովորացրեց, այսինքն հերս սիրում էր, շատ էր գլխներիս կարդալ տալիս մենակ էս սովորեցի ու ուղեղիս մեջ դպրոցից մեխվեց՝ պարանը երկնքի աստղերից կախ: չէ քաք ախպեր, դուզն ասեմ, քաշվածը չեմ, փրգվածն եմ: էդ նախադասությունը չիմանայի կախաղանի տեղը չէի գտնի: դուռը ծեծեցին: էս հաստատ մենթերն են:
սերոժը բարձրացավ վաննային պատին հենվելով ձգվեց առաջ: դուռը ավելի ուժեղ են խփում: մարդասպան ե՞ք ման գալի: չեք գտնելու: պարանը քաշեց գլխին: դուռը սկսեցին ջարդել: սերոժը մի անգամ էլ վեր նայեց ու հետո վար, վերևում կոյուղու խողովակն էր վրան կապված պարանը, ներքևում ունիտազի մեջ փռված քաքը, ու ոտները քաշեց վաննից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#15  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:52

Հինը նորովի


Текст:
Ազատամարտիկ Համզո Համզոյանի անվան քոլեջը քաղաքում առաջինն էր, որ ուսումնական տարվա հենց սկզբում պատրաստ էր նոր` «Ժողովրդական իմաստությունները եւ կրոնքը» առարկայի դասավանդմանը: Իհարկե, սա պատահական չէ: Միշտ էլ այս դպրոցն է աչքի ընկել եւ իր կարգապահությամբ, եւ ուսման բարձր մակարդակով, եւ աշակերտների ու ուսուցիչների բարձր հայրենասիրական գիտակցությամբ: Այսպիսի դպրոցներ ընդհանրապես հանրապետությունում մատների վրա կհաշվես: Ամեն նոր ծրագիր առաջինը յուրացվում է այստեղ: Աշակերտները եռանդով եւ մեծ ոգեւորությամբ սերտում են դասընթացները, մանավանդ ազգային նկարագիր ունեցողները: Ուսուցիչները նվիրված մասնագետներ են, սիրում են իրենց գործն ու երեխայի պես ուրախանում իրենց սաների հաջողություններով: Սակայն այդ ամբողջի համար ծնողներն ու ղեկավարները պարտական են տնօրենին` տիկին Ֆրուժետա Դաբաղյանին: Նա է, որ ընտանիքի հոգսը մի կողմից, մյուս կողմից` ամբողջ կյանքը նվիրած մանկավարժությանը սիրով ու նվիրումով հայրենասիրություն է ներարկում կրտսեր սերնդին: Ինքն է հրավիրել հանրապետության տարբեր շրջաններից լավագույն մասնագետներին: Նա նաեւ տաղանդավոր նորարար է ազգային կրթական համակարգում: Վերեւից իջնող ծրագրերում միշտ, երբ հանդիպում է ինչ-որ թերությունների, համարձակորեն, անմիջապես գրավոր զեկուցագիր է ուղարկում կրթության նախարարություն, որն առանց բացառության կոլեգիայում քննարկվելուց հետո հաշվի է առնվում, եւ ծրագրում համապատասխան փոփոխություններ են կատարվում:
Եւ, կրկնում եմ, պատահական չէ, որ «Ժողովրդական իմաստությունները եւ կրոնքը» առարկայի դասավանդմանը առաջինը հենց պատրաստ էին Համզոյականները: Եւ կրկին տիկին Դաբաղյանի եռանդի շնորհիվ: Դասընթացի համար անհրաժեշտ դիդակտիկ առարկաներն ու կենդանիները առաջինը ձեռք բերվեցին Համզոյան քոլեջում:
Հենց առաջին դասն էր «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` ոչխարը սարով անցավ» թեման, որը յոթերորդ դասարանում դասավանդելու էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց հրավիրված տեր Ասքանազ քահանան: Մեծ դժվարությամբ, հենց առաջին հերթին այս դասի համար, տնօրենը ձեռք էր բերել ոչխարների հոտ` 7 ոչխար եւ մի գայլ: Կենդանիների հայթայթմանը մեծապես օգնել էին նրա ամուսնու` գեներալ Սերյոժա Դաբաղյանի պատերազմի մարտական ընկերները` Տորք Անգեղ ջոկատի անդամները: Ազատամարտի վետերաններից ոմանք իրենց ոչխարներից նվիրատվություն արեցին քոլեջին: Իսկ գայլը որսացել է լեգենդար Համզոյանի կրտսեր եղբայրը` Մանդատը` Խուստուփ լեռան փեշերին: Ի դեպ, նա այդ սխրանքի համար երկրի նախագահի կողմից պարգեւատրվեց ազգային կրթությանը մատուցած ծառայությունների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Կենդանիներին մեծ հոգատարությամբ խնամում ու կերակրում են հենց աշակերտները: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մոտակա տարածքից խոտ քաղելու եւ ոչխարների կերը ապահովելու համար: Իսկ գայլի կերի` մսի մատակարարումը իր վրա է վերցրել գեներալ Դաբաղյանի որդին` Աժդահակիկը: Նա իր շանը` Հաբռգանին հատկացված կերակուրից բաժին է հանում գայլի համար:
Սեպտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 8-ին, արդեն դպրոցի բակը մարդաշատ էր: Առաջինը եկել էին երեխաները եւ նրանց ծնողները: Մի փոքր անց մերսեդեսը կանգնեց դպրոցի բակում, եւ դուրս եկավ տեր Ասքանազը: Ի դեպ, մեքենան Ղռեր-Ադանա համայնքի թեմին է նվիրաբերել սփյուռքահայ բարերար օրիորդ Սալբի Սիսեռյանը` քրիստոնեության 1700 ամյակի առթիվ: Ապա բակ մտան նաեւ բեռնատար մեքենան ու ավտոբուսը:
Երբ բոլորը հավաքվեցին դպրոցի կենտրոնում վեր խոյացող Համզո Համզոյանի արձանի մոտ, տեր Ասքանազը խնկարկեց նրա հիշատակը: Տուֆից քանդակված ազատամարտիկի արծվային, խրոխտ հայացքը կարծես հսկում է ազատագրված տարածքները: Պարանոցին քանդակված է ականջաշար շղթան: Կենտրոնում` խաչը: Տասնհինգ ականջները նրա գրաված տասնհինգ գյուղերն են խորհրդանշում, որոնց թիվը զարմանալիորեն համընկնում է նրա ոչնչացրած թշնամու քանակին: Ի դեպ, թշնամուց Համզոյանի կտրած տասնհինգ ականջները նրա այրին նվիրաբերել է քոլեջին, որոնք խնամքով քորոցների վրա ամրացրել եւ շրջանակի մեջ են դրել հինգերորդ դասարանի աշակերտները: Աշխատանքը տեղադրված է դպրոցի` Համզոյան մշակույթի անկյունում: Ականջները տասնչորսն են: Մեկը տիկին Դաբաղյանը նվիրեց Դաշնակցության Հավայան կղզիների կոմիտեությանը, որի դրամահավաքի շնորհիվ կառուցվեց Համզոյանի հոյակերտ արձանը: Ականջներից մեկը առանձնանում է եռագույն շրջանակով: Դա մեր անհայտ ազատամարտիկի ականջն է, որը դպրոցին են նվիրել Բաքվի` Քյոռօղլու անվան դպրոցի աշակերտները, երբ ամռանը հյուրընկալվել էին Համզոյան քոլեջ` բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհման շրջանակներում: Սա պատասխանն էր համզոյականների հաճելի անակնկալ քայլի, երբ անցյալ տարի Բաքվում հյուրընկալվելիս նրանք մեծ հանդիսավորությամբ քյոռօղլիցիներին հանձնեցին անհայտ ադրբեջանցու ականջը:
Նշենք, որ այժմ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող աշակերտներին արժանացնում են Համզո մեդալով: Այն պատկերում է ականջի եւ խաչի մի ուրույն համադրություն. ականջը խորհրդանշում է հնազանդություն, որ աշակերտը միշտ կհետեւի ծնողների եւ ուսուցիչների պատվիրաններին: Խաչի ուղղահայաց հատվածը խորհրդանշում է հայրենիքը պաշտպանելու, իսկ հորիզոնականը` կառուցելու պատգամը:
Մինչ կենդանիներին բեռնատար տեղափոխելը ուսուցիչները, տնօրենը, ծնողներն ու աշակերտները հավաքվեցին շենքի նկուղում հատկացված տարածք` կենդանաբանական այգի, եւ տեր Ասքանազը օրհնեց հյուրերին, աշակերտներին ու կենդանիներին: Առաջինը դուրս հանեցին անիվներով վանդակի մեջ գտնվող գայլին: Վանդակը երեխաներն են պատրաստել փայտամշակման դասին` հատուկ անվավոր, որ այն հեշտորեն գլորելով` հնարավոր լինի գայլին տեղից-տեղ տեղափաոխել: Տղաները 6 հոգով վանդակը քշեցին բակ, ապա բեռնատարի թափքին հենած տախտակներով` թափքի անկյունը: Ոչխարներին ճիպոտիկներով դուրս բերեցին աղջիկները:
Ասացվածքի դասավանդման համար Քունիքոտն մարզի մարզպետարանը սիրով տեղ էր հատկացրել Բալիդաղ տեղանքում: Այստեղ եւ հովիտն էր հարմար գայլին տեղադրելու համար, եւ դիմացի սարը, ուր Համաշխարհային բանկի կրթական ծրագրի վարկով ճանապարհ էր կառուցվել մինչեւ Բալիդաղի գագաթ: Ի դեպ, տեղանքը պատահական չէր ընտրվել. ավանդույթի համաձայն այստեղ ժամանակին շատ գայլեր են եղել, որոնք խժռել են տեղի բնակիչների ոչխարները: Քանի որ հայ բնակչությունը մուսուլմանական լծի տակ իրավազուրկ է եղել, հայ գյուղացին նույնիսկ որսորդական հրացան ունենալու իրավունք չի ունեցել, հետեւաբար գայլերին չի հաջողվել ոչնչացնել: Այս խնդրի լուծման ելքը գտել է Բալիկա վանքի վանական սուրբ Լալիկը: Նա բարձրացել է մոտակա բլուրը եւ Ավետարան է ընթերցել: Զարմանալիորեն տեղանքի բոլոր գայլերը հավաքվել են նրա շուրջը: Երբ երեկոն է իջել, սարից հովիվները սկսել են իջեցնել ոչխարներին: Այդ պահին գայլերից մեկը մարդկային լեզու է ստացել եւ ասել է. «Ոչխարը սարով անցավ»: Այդ օրվանից սարը կոչվել է Գայլի սար: Ժամանակի ընթացքում անունը հնչյունական փոփոխության է ենթարկվել, դարձել Գալու, Բալու, ապա` Բալիդաղ:
Սկզբում իջավ տեր Ասքանազը եւ օրհնեց տեղանքը: Ապա աշակերտները հովտում իջեցրին գայլին: Աղջիկները, երեք տղամարդ ծնողների հետ, ելան բեռնատարի թափքը, եւ մեքենան ոլորապտույտ ճանապարհով բարձրացավ սարը: Այստեղ աղջիկները հայրերի օգնությամբ ոչխարներին իջեցրին: Հովտից հիանալի երեւում էին ոչխարները, գայլը նույնպես անպայմանորեն կտեսներ նրանց: Տղաները խմբվեցին վանդակի շուրջ` գայլի դիմացի տեսադաշտը բաց թողնելով: Տնօրենի գլխի նշանով արդեն պատրաստ քահանան մոտեցավ վանդակի դիմացի աջ անկյունին, բացեց Ավետերանը ու սկսեց բարձրաձայն ընթերցել: Առաջին պարբերությունից հետո ուսուցչուհին ձեռքով նշան արեց աղջիկներին. անմիջապես նրանք ոչխարներին ճիպոտներով սկսեցին քշել սարով` ուղղահայաց: Արդեն ոչխարները տեսադաշտից անհետանում էին, սակայն գայլը ոչ մի ձայն չհանեց. նա փռված էր վանդակի հատակին ու անտարբեր նայում էր դիմացը: Բոլորը խիստ զարմացած էին: Ի՞նչ անել: Տնօրենը ասաց, որ միակ ելքը գործողությունը կրկնելն է: Սարի վրա աղջիկներին նա նշան արեց, որ ոչխարներին կրկին քշեն հակառակ կողմ: Տեր հայրը շարունակեց ընթերցանությունը: Սակայն գայլը անհողդողդ էր: Երրորդ փորձից հետո տնօրենը կարգադրեց տղաներին, որ նրանք փայտիկներով բզբզեն գայլին: Կարճ ընդմիջման ժամանակ, երբ հանդիսատեսներն ու մասնակիցները իրենց հետ բերած նախաճաշն էին ուտում, երեք տղա աշակերտներ Բալուի ջուր աղբյուրի կողքի մացառներից ճյուղեր էին պոկում:
Այս անգամ մինչ տեր հայրը կկարդար Ավետարանը, տղաները սկսեցին ճիպոտներով բզբզել գայլին: Գայլը սկզբում տեղից ելավ, ապա տղաների համառության շնորհիվ ժանիքները ցցեց ու սկսեց գռմռալ: Տիկին Դաբաղյանը բղավեց` պահն է, եւ տեր Ասքանազը շարունակեց իր պարտականությունը: Աղջիկները վերեւում քշեցին ոչխարներին, սակայն գայլը հանգստացավ, մի քանի պտույտ արեց ու կրկին փռվեց: Աշակերտները հաշվեցին` վեց ժամվա ընթացքում ոչխարներին քշելու եւ ավետարան կարդալու գործողությունը կրկնվեց 20 անգամ: Ավետարանը տեր հայրը ընթերցեց 2 անգամ` սկզբից մինչեւ վերջ, սակայն գայլը բառ անգամ չարտասանեց: «Հո ամբողջ օրը չենք մնալու», – ասաց տնօրենը, ու հոգնած մասնակիցները վերադարձան քաղաք:
Հաջորդ օրը տնօրենը արդեն գիտեր իր անելիքը: «Դոգմաներ չկան, ամեն ինչին կարելի է մոտենալ ստեղծագործաբար», -միշտ ասում է տիկին Դաբաղյանը: Անմիջապես նա մի գրություն գրեց նախարարություն. «Հարգելի պարոն նախարար, ես կարծում եմ, որ մեր ժողովրդական իմաստնությունները մեծապես նպաստում են մեր մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը: Դա ես կարող եմ վկայել մեր դպրոցի փորձով. երեկ մենք սարում բեմադրեցինք «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` ոչխարը սարով անցավ» ասացվածքը: Աշակերտները մեծ հաճույքով սերտեցին թեման: Այսօր, մեկ օր անց, նրանց աչքերն ավելի պայծառ են, եւ հոգիները` ամրացած, Հայրենիքը պաշտպանելու համար լի վճռականությամբ: Ձեզ ցանկանում եմ հայտնել իմ դիտարկման արդյունքները: Կարծում եմ` ժողովուրդը այնքան իմաստուն է, որ իր իմաստնությունները ստեղծելիս հաշվի է առել, որ նրանք ենթակա են ժամանակի ընթացքում փոփոխության: Պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ երեկ մի քանի անգամ ոչխարները սարով քշելուց եւ այդ ընթացքում բարեխիղճ քահանա տեր Ասքանազի կողմից գայլի գլխավերեւում Ավետարան ընթերցվելուց հետո գայլը այդպես էլ չասաց` ոչխարը սարով անցավ: Այս հանգամանքը չի կարող նսեմացնել մեր հինավուրց իմաստությունը: Դա կարող է անել միայն մեր թշնամին: Այսուհանդերձ, կարծում եմ, որ մեր ժամանակների համար ասացվածքը մի փոքր այլ հնչեղություն պետք է ունենա: Ես առաջարկում եմ այսպես. «Գայլի գլխին ավետարան կարդացին, երբ ոչխարը սարով անցնում էր»: Սա նաեւ մեր ժամանակների ոգուն համահունչ է: Եթե վերլուծենք ասացվածքն այս իմաստով, կգանք այն եզրակացության, որ ամեն հայ մարդ լավ կլինի զբաղվի ստեղծագործ աշխատանքով եւ չմիջամտի մյուս հայրենակիցների, նաեւ, ինչու չէ, իշխանությունների աշխատանքին: Կարծում եմ, դուք կքննարկեք այս առաջարկը»:
Իհարկե, տիկին Դաբաղյանը վստահ է, որ իր ճշմարիտ դիտողությունը անպայման հաշվի կառնվի, ոչ թե այն պատճառով, որ իր ամուսինը` գեներալ Դաբաղյանը, մեր հայրենիքին մեծ ծառայություններ է մատուցել: Դեռեւս խորհրդային տարիներին, երբ պարոն Դաբաղյանը համեստ վարորդ էր, բոլորին էր հայտնի Ֆրուժետա Վլադլենովնայի սուր եւ պրպտուն միտքն ու մանկավարժական տաղանդը:
Հաջորդ իմաստության դասավանդման համար տիկին Դաբաղյանը ձեռք է բերել կովեր: Դրանք դպրոցին է նվիրաբերել Շվեյցարիայի կառավարությունը` գյուղացիների կրթության ծրագրի շրջանակում: Աշակերտները այս անգամ պետք է սերտեն «Ամառ, որ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր» ասացվածքը: «Մինչ նախարարությունում լրացնում, շտկում են ծրագրում մեր կողմից հայտնաբերված թերությունները, մենք արդեն սկսում ենք հաջորդ դասը, – ասում է տիկին Դաբաղյանը` Հանրային հեռուստատեսության «Անմեղության կանխավարկած» հաղորդմանը տված հարցազրույցում, – Դժվարությունն այն է, որ դեռեւս չգիտենք` կովերին ինչ պարբերականությամբ կերակրելու դեպքում նրանք կսատկեն ձմռանը: Դրա համար արդեն մշակել ենք մեթոդիկա. 7 կովերին երեխաները կկերակրեն տարբեր պարբերականություններով: Օրինակ, մեկին` օրը մեջ, մյուսին` շաբաթը մեկ եւ այսպես շարունակ: Եթե ձմռանը սատկեց, օրինակ, 3 օրը մեջ կերակրվողը, ապա մենք նախարարություն համապատասխան գրություն կուղարկենք` «Աշուն, որ կերակրես 3 օրը մեկ, ձմեռ կսատկեն կովեր»: Դուք կհարցնեք` ինչու՞ աշուն: Պարզ պատճառով` դասերը աշնանն են սկսվում», – ապա խորամանկ ժպտալով տնօրենը ավելացնում է. «Տեսնո՞ւմ եք, նախարարության գործն էլ մենք պիտի անենք»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#16  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:53

քայլ դեպի ամերիկա


Текст:
ամերիկա երեք շաբաթով. հիանալի է: խնդրեմ վահան իշխանյանին: ինքն է։ սա usaid կազմակերպությունից է, որը զարգացնում է… չեմ հիշում՝ ինչ է զարգացնում, եւ այդ նպատակով ամերիկայում դասընթացներ են անցկացնելու 3 շաբաթով, ձեր թեկնածությունը… դեռ խելքս գլուխս չի եկել։ սիրտս խառնում է։ միտքս գնում։ գլուխս ֆռում: 3 օր առաջ զանգ տային, ես ինձ արժանավոր մարդ կզգայի, չէի խմի, էս էրկու օրը քաշ չէի գա, հետ տված չլինեի, պատշաճ փաստաթուղթ կլրացնեի։ մեկ օր ժամանակ են տալիս, գիտեն, որ գերեզմանից էլ հանեն, ասեն՝ ամերիկա գնալու համար 1 ժամում 4 էջ լրացրու, կլրացնեի։ թեեւ անկեղծ ասած հիմա էնքան էլ խեռիս չի, ինչ երազանք ունեի, նյարդերս մաշացրին, դառա փալաս։ գոնե 3 տարի առաջ լիներ էս 3 շաբաթը…
փաստաթուղթը mail-ով էկել է։ հիմա լրացրու։ կոմպի էկրանին գծիկը թփթփում է։ սրտիս համաչափ։ թե մի քիչ դանդաղ։ պուլսս ու գծիկի թփթփոցը չեն համընկնում, դե որոշի՝ որն է արագ։ համբերություն։ կոմպը հատուկ էնպես են հնարել, որ հարբեցողները չօգտվեն։ ուզու՞մ ես կոմպով աշխատել, խմելը թող։ հնարողի հերը հարբեցող է եղել։ հորից վրեժ լուծելու համար է հնարել: անուն ազգանուն հայրանուն, նույնը անգլերեն ըստ անձնագրի, անձնագրի համարը։ լուրջ, ամերիկան ռեալ է։ հասցե, ծննդյան թիվ, սրանք հեշտ են։ հիմա տես՝ տեղեկություն աշխատանքի մասին: ինչ գրեմ: կազմակերպության /հիմնարկի/ անվանումը։ չգրե՞մ հելսինկյան կոմիտե։ էս բաժինն էլ լրացվեց։
նշեք այն դասընթացները, որոնց կցանկանայիք մասնակցել։ ի՞նչ դասընթաց, ես դասընթացի, պարզվում է, չեմ ուզում մասնակցել։ որեւէ դասընթացի։ 35 չէ 36 տարեկանում ինձ դասընթաց են դեմ տալիս։ կյանքս մաշել եմ էս քաքի մեջ, հիմա՝ դասընթաց։ դասընթաց էն ժամանակ առաջարկեիք, մոսկվայի համալսարանը դեմս փակեցիք, էն քածը ոնց էր ընկել մատյաններից բացականերս հաշվում, որ իրեն ուղարկեն։ ու էդպես կյանքս հոսեց՝ հայրենիք, անկախություն, կգբ, ռուզան, ամուսնություն, նեւրոզ, երեխա, ընտանիք, էկոլոգիա, 88թիվ, մաշտոց, գոյապայքար, երիտասարդական միություն, հեշտոց, անկախություն, զինվոր շաբաթաթերթ, նեւրոզ, երեւանյան պորտվեյն, նեւրոզ, աղքատություն, նեւրոզ, գանգոսկրի կոտրվածք, շողուլի գալու հույսեր… ամերիկա 3 շաբաթով։
նշեք դասընթացներ ա) մամուլի դերը ընտրությունների ժամանակ, մամուլի հրապարակումների ազդեցությունը ընտրությունների վրա, մամուլը որպես քարոզչության եւ հակաքարոզչության բնագավառ: բ) ամն-ի տարբեր նահանգներում… եւ այսպես շարունակ… քունեմ ձեր ամենամեծ դասընթացը։ թվարկեք այն բնագավառները, որոնցում կցանկանայիք ձեռք բերել առավել հմտություն։ անկեղծ, ո՞ր բնագավառը՝ երեւի ապրելու հմտություն, ծուլությունն ու վախն հաղթելու հմտություն։ սրանք ինձ կուղարկեն պսիխոթերապեւտի մոտ։ ոչ ամերիկայում, էստեղ իրենց գրանտով օֆիս բացած մի ֆուցնի մոտ։ տեսական հմտություն՝ անհատների, համայնքների,կազմակերպությունների եւ խմբերի կողմից իրենց քաղաքացիական պարտավորությունների կատարման եղանակները… գործնական՝ որոշակի թեկնածուի վերաբերյալ լրագրողի տեղեկություն հավաքելու մեխանիզմը… այն ուղիները, որոնցով ոչ կառավարական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները մամուլի միջոցով կարող են իրենց շահերը պաշտպանել։ ոնց որ մի բան ստացվեց: ու էսքանից հետո էլ, մեկ էլ ասեն՝ գիտեք, ձեր թեկնածությունը մենք հավանաբար հաջորդ անգամ հաշվի կառնենք։
աննան ոչինչ, վատը չի: բարեւ ձեզ, ես վահան իշխանյանն եմ: աա՜ բարեւ, ես ձեզ թերթիկը տվել եմ, այնպես չէ՞: այո e mail-ով ուղարկել եք: լրացրե՞լ եք: այո, դիսկետով բերել եմ, գիտեք, պրինտերիս ներկը վերջացել էր□ ոչինչ, իսկ նկա՞րը: փաստաթղթի մեջ է: իսկապե՞ս, դե նստեք այստեղ, սպասեք, փորձենք բացել։
յանկիական բոլոր գրասենյակներում մեկը սեւ բաճկոնով, ձեռքի մեջ բանալիների խուրձը պտտեցնելով, դավոլնի իր առանցքի շուրջը պտտվում ու կատակում է։ վարորդն է։ կատակում է հատկապես միակ յանկի ղշի հետ՝ հը քյաբաբ ի՞թ։ վադիկ, նու տի դոյոշ, քաք սքազա՞լ՝ քյաբաբ ուտե՞ս, հի հի հի։ մյուսները միշտ ղշեր են էկրանի առաջ լուրջ չխկացնում են: դրանք ակնոցով են, կարճ կտրած մազերով։ միայն ժպտում են վադիկի եւ յանկիի կատակի ժամանակ ու չեն ամուսնանում։ icq-ով յանկի փեսացու են փնտրում, նկարն են ուղարկում, որ յանկի փեսացուն իրենց հավանի, սիրահարվի, գա էս երկրից տանի:
գիտեք, մեր կոմպյուտերը չբացեց դիսկը, հավանաբար նկարը չի կարդում, կարո՞ղ եք mail-ով ուղարկել։ ափսոս նկարի վրա էդքան չարչարվեցի, բայց ոչինչ, ֆորմատը կփոխեմ հավանաբար mail-ով հասնի։ կուղարկեմ, իսկ հետո՞, հետո մենք ձեզ հավանաբար չորեքշաբթի կհրավիրենք հարցազրույցի, թեկնածուները շատ են, մոտ 60 հոգի, որոնցից 16-ը պետք է ընտրվեն։ լավ։ Էստեղ ամենաշատը նկարս է դուրս գալիս։ խելք ունենային, մենակ նկարս կուզեին, իսկապես լավն է, չէ՞։ լավ, մնում է սպասենք մինչեւ չորեքշաբթի։
երեքշաբթի։ արդեն մեկն է լինում, չեն զանգում, երեւի էլ չզանգեն։ բայց չէ։ լավ է, ինձ զսպեցի, ամբողջ օրը ոչ մի բաժակ։ այնուամենայնիվ, փոքրիկ հույսս արդարացվեց։ վահա՞ն, էս ու՞ր ես, քեզ ամերիկյան հիմնարկից զանգ տվեցին ու մի քանի անգամ խնդրեցին, որ վաղը 5-ին 20 պակաս անպայման էնտեղ լինես։ հա, լավ։ բայց, մամ, մի բան ասեմ՝ էնքան էլ ամերիկայի հավես չունեմ։ ինչ ես խոսում, այ տղա, անընդհատ ասում էիր, բոլորը գնում են արտասահման, ես չեմ գնում։ ասում էի, բայց հիմա չգիտեմ, էնքան էլ ցանկություն մեջս չկա։ ինչ ասեմ։
դուռը ծեծում են։ էս ո՞վ է էս գիշերվա կեսին։ դուք ձերբակալված եք։ ինչի՞ համար։ ձեռքերս արագ շղթայեցին։ դեմք չի ջոկվում։ միջանցքը խավար։ չրխկ-չրխկ։ սարսափ։ թողեք ինձ, ես ոչինչ չեմ արել։ հրում են։ փռվում եմ գետնին։ չրըխկ-չրըխկ։ դուռը փակ է։ խուցը սարսափելիորեն լուսավոր է։ չէ, չեմ ուզում շուրջս տեսնել, որ տեսնեմ, ուրեմն՝ վերջ, պրծում չկա։ միայն դուռը։ երկաթե, ծանր։ թիկունքս ոնց է այրվում։ ետեւից հայացքնե՞րն են այրում, լա՞մպն է, քանի մոմանո՞ց է։ ոչ մի դեպքում ետ մի նայիր, մի նայիր։ բաց արեք, գոռում եմ, ու բռունցքներս կոտրվում են դռանը։ երբեք կոկորդիցս էսպիսի ձայն դուրս չի եկել։ էս ի՞նչ ոռնոց եմ հանում։ բայց ինչի՞ եմ չոքել: կարծես քացու տակ ընկած լինեմ։ անկողինս ջուր։ թիկունքս սառը քամի։ լույսը չի բացվել։ էլ վերջ, էլ քնելն անհնար է։ ժամը 5 անց կես է։ երկու ժամից լույսը կբացվի։
բարեւ ձեզ, խնդրեմ, համեցեք։ մեկը աննան է, գիտեմ։ մյուսները՝ ծանոթացեք՝ տեղացի եւս մի ղուշ, երկու դեռատի յանկի՝ female եւ male։ երեք ղուշն էլ վատը չեն, ես կասեի՝ մեկը մեկից լավն են։ անունները չհիշեցի, դիմացդ մարդ չեն։ աստված են։ որոշելու են դրախտ թողնեն թե արժանի չես։ մտքովդ չի անցնում անուն հիշես, մենակ հանկարծ մի հարցի չկարողանաս պատասխանել, կամ հիմարություն դուս չտաս։ թարգմանում է յանկի ղշին՝ պատմեք անցյալ տարվա եւ ավելի շատ այս տարվա ձեր աշխատանքի մասին։ ինչ պատմեմ, ինչ եմ արել, որ պատմեմ։ խոսիր, շատ խոսիր՝ ես չնշեցի փաստաթղթում, որ պատրաստվում եմ թերթ հրատարակել, քանի որ այն ուղարկելուց հետո իմացա, որ թերթը գրանցվել է։ really? այո, երեւանյան ճեպընթաց։ ի՞նչ թերթ է լինելու։ օրաթերթ, պետք է այնպես անեմ, որ շահութաբեր լինի, հակառակ դեպքում չեմ հրատարակի։ իսկ ինչպիսի ուղղվածություն պետք է ունենա։ հասարակությանը հետաքրքրող տեղեկատվություն։ փորձելու եմ հարցումների նման բան անցկացնել, որ որոշեմ, թե ինչպիսի տեղեկություն է մարդկանց հետարքրում։ էս մասը լավ անցավ։ 99 թիվն էլ ոչինչ։ բայց յանկի ղուշը անընդհատ՝ իսկ այժմ ինչով եք զբաղված ու չի ժպտում։ այս օրերին նախագիծ եմ գրում իրավապաշտպան տեղեկագրի գրանտ ստանալու համար։ քաքն եմ ընկել, որ ղուշը լուիզիանայում է ծնվել, ես երեւանում։ անցյալ տարի PEN ակումբի մրցանակն եմ ստացել լավագույն պատմվածքի համար։ ինչի՞ մասին է։ դժվար է ասել, անգլերեն տպվելու է, անպայման ձեզ կտամ։ էլ։ պապլավոկում մեկը էկել նստել էր կողքս, տեսակետներ էր ասում: մեր քրֆեցի, շշով խփեց, աչքիս տակը բացեց։ ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում։ արյունը բլթալով հոսում էր վրայովս։ առավոտյան կողմ հիվանդանոցում կար դրեցին ու ասացին վիրահատման կարիք չկա։ նոր հիշեցի, որովհետեւ մինչեւ հիմա բերանս, որ բացում եմ ծնոտս չռթում է։ պապլավոկում մերուժի հետ տհաճ պատմություն ունեցա։ հարբած ոռիս ծակը կորցրել էի, ասացի մերուժ ինչի՞ ինձ գործի չես ընդունում։ ընդունեմ, բայց փող չեմ կարող տալ։ խի դու պիտի հեռուստատեսություն ունենաս, ես չունենամ։ որովհետեւ ես մերուժան տեր գուլանյանն եմ։ ասի դու … հա մոռացա ասեմ տպագրել եմ մամուլ եւ իրավունք տեղեկագրում 27-ի դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումների անալիզ։ իսկ ինչպիսին եք պատկերացնում լրատվության դերը քաղաքացիական հասարակության կառուցման մեջ։ արագ պետք է պատասխանել՝ առանց իրավական համակարգի լրատվությունը լուրջ դեր չի կարող խաղալ։ միմյանց նայեցին ու՝ դուք որեւէ բան ունեք մեզ ասելու։ ինձ համար շատ անակնկալ էր այս հրավերքը։ երբ ծանոթացա ծրագրին շատ □ չէ ուրախանալ չասեմ։ շատ հավանեցի։ շատ լավ մենք այս շաբաթվա մեջ ձեզ կզանգենք, ցտեսություն։ ցտեսություն:
իսկ ասելու բան ունեմ, շատ ունեմ: օրինակ ուզում եմ ասեմ, որ փոքրուց զզվել եմ քննություններից։ դպրոցում որ դաս էին հարցնում, սիրտս սեղմվում էր։ համալսարանն ավարտելուց հետո 86 թվից քննություն չէի տվել, ասպիրանտուրա չգնացի, որ քննություն չտամ, բայց ամերիկա գնալու համար քննություն կտամ թեկուզ մոր պցից հենց նոր դուրս եկած յանկիին:
24 փետրվարի, 2000թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#17  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:54

Բեմադրություն՝ երկու տարբերակով


Текст:
Աղջիկը ձեռքը սեղմած քաշում էր նկուղ ու կրկնում` մի վախենա, մի վախենա։ Սկզբում հաստատ Լիլին էր, թե՞ նմանեցրեց. մոտիկից լրիվ անծանոթ էր։ Նրա դեմքի վարդագույնը խավար միջանցքում թեթեւ լուսավորում էր։ Երբ ոտքն իջացրեց նկուղ ու հայացքը ներս գցեց` աղջկա մարմինն ամբողջությամբ սկսեց լուսավորվել ու ծածանվելով տարրալուծվել։
Լույսը բացվել էր ու թափանցիկ վարագույրներից ծակծկում էր Համիի աչքերը։ Աղջիկը անծանոթ էր, ու լավ էր, որ չհասցրեց հետը մինչեւ վերջ գնալ։ Բայց մի կերպ պետք ա քունը շարունակել, թե չէ ամբողջ օրը վատ կզգա։ Սիրտը արագ թփթփում ա, ձախից աջ շուռումուռ ա գալիս, բայց անհույս. վարագույրից լույսը աչքերը ծակում ա։ Ինչքան մորը խնդրեց անթափանց վարագույրներ կախի, առավոտները չի կարողանում քնի, լույսը աչքերն ա ընկնում, չլսեց, հո նորը չե՞մ առնելու,- ասեց,- սրանք դուրս գալիս են, ու կախեց։ Չէ, քնելն անհնար ա, ու Համին նստեց մահճակալին։ Գլուխը ցավի թփթփոցից պայթում ա։ Համին կանգնեց ու պահարանից բռնվեց։
- էդ ինչ ա, էլի լակե՞լ ես,- մոր ձայնն ա միայն լսում, աչքերը խավար են,- այ տղա, բժիշկը ի՞նչ ասեց։ Ուզում ես մեռնե՞ս, մեռի։
- Մամ, ես չէի խմում, խմացրին։
- Ո՞վ խմացրեց։
- էս կողքի հայաթի Ճուճոն։ Ասի՝ ախր ինձ չի կարելի։ Ասեց՝ Համի, կարո՞ղ ա քո վատը ուզենք, արի մի բաժակ խմի, մեր ախպերը Ռուսաստանից էկել ա, բան չի ըլնի։
- Վայ էդ Ճուճոյի գլուխը հողեմ, լավ օր չտեսնի, որ սրան էս օրն ա գցել,- ու մայրը տղային թեւը մտած բերեց հյուրասենյակ ու նստեցրեց աթոռին։ Համիի աչքերը փակվեցին։ Լիլին դիմացը նստած՝ իր ձեռքն առել ափի մեջ շոյում էր… Համիի գլուխը դրնգաց սեղանին.
- Մամ, ինձ Լիլին չի զանգե՞լ,- գլուխը բարձրացնելով հարցրեց։
- Չէ, չի զանգել,- խոհանոցից լսվեց մոր ձայնը։ Հետո եկավ ու Համիի առաջ շաքարավազ, կտրտած լիմոն ու թեյ դրեց,- էդ որ բաժակը դեմ են տալի` էդ ժամանակ հիշի Լիլիիդ։
Համին նայեց պատի ժամացույցին՝ ինն ա։ Լիլին հիմա քնած ա, մի ժամից կզանգի։ Շաքարավազը լցրեց ու սկսեց խառնել։ Մենակ Լիլին չիմանա, որ խմել ա։ Արդեն առանց էն էլ սկսել ա իրան լուրջ չընդունել, մի օր էլ տեսար ասեց` Համի, հաջող, քեզանից պողոս-պետրոս դուս չի գա։
- Համի, թեյը խմի, որ գնաս հացի։ Տանը հաց չկա։
Լիմոնով թեյը մի քիչ սրտխառնոցը թուլացրեց, բայց սիրտը շարունակում ա արագ թփթփալ։
Հեռախոսը զրնգաց։ Համին տեղից թռավ։
- Ալո՞, Լիլի՞։
- Համլետ Դաստակյանին։
- Համլետ Դաստակյանն է։
- Զինկոմիսարիատից մայոր Հովհաննիսյան։ Զանգել եմ, որ հիշեցնեմ։ Վաղը ժամը 8-ին կներկայանաք զինկոմիսարիատ։
- Հա, եղավ, կգամ,- Համին մի պահ տատանվեց, էլի ասի՞ իրա հոգեկանի մասին,- իիիսկ, պարոն Հովհաննիսյան, բժշկական եզրակացությունը…
- Չէ, Համլետ, դա խաղաղ ժամանակ քեզ կազատեր, դու դա լավ էլ գիտես, էլ ինչի՞ ես հարցնում, նախարարը կարգադրել է` բոլորին, բոլորին։
- Եղավ, վաղը կգամ։
Մի շաբաթը շուտ անցավ։ Մի կողմից լավ էր, որ հիվանդությունը չօգնեց ազատվել, ինքը ներքուստ իսկապես ուզում էր բանակ գնալ։
- Էդ ո՞վ զանգեց, Համի,- զանգի ձայնից մայրը խոհանոցից եկել էր։
- Զինկոմիսարիատից էր, վաղը տանում են։
- Ամբողջ քո ծուլության պատճառով, բժիշկն էլ, փաստաբանն էլ ասեցին, չէ՞, որ դու ազատման ենթակա ես, մենակ էրկու օր գոսպիտալ պառկեիր, էրկու թուղթ ավել հավաքեիր, հեն ա ազատվել էիր։
- Լավ, մամ, կգնամ բանակ, ամեն ինչ կանցնի։ Բժիշկն ասեց, չէ՞, միջավայրը որ փոխի, էդ ցնորքները կվերանան։
- Հիմար-հիմար մի խոսի։ Միջավայրը փոխիրը բանակն ա, հա՞։ Ամբողջը քո մեջի չգիտեմ ինչն ա։ Բժիշկը բացի էդ հազար ուրիշ ձեւեր ասեց,- ու պատասխանի այլեւս չսպասելով՝ մայրը վերադարձավ խոհանոց։
Համին նստեց իր` արդեն դատարկ թեյի բաժակի դիմաց։ Դունչը հենեց բաժակին։ Մայրը կրկին եկավ.
- Հիմա՞ ոնց ես։
- Նորմալ,- ասի՞ մորը իր նոր վախը։ Որ մորն էլ չասի, էլ ում պիտի ասի,- մամ, մենակ մի բանից եմ վախում։ Վախում եմ, որ չեմ կարա կռվեմ։
- Բա որ գիտես, տեղովդ մնա։ Ապուշ ես, ինչ ասեմ, նեղանում ես, բայց ապուշ ես։
Համին աչքերը փակեց։ Արցունքները լցվեցին աչքերը։ Վաղուց մոր քֆուրները վրան չէին ազդում, բա ինչի՞ կրկին հուզվեց։ Երեւի բանակը արթնացրել էր մեջը մանկության վիրավորանքները, երբ իրա ջարդած բաժակի կամ հայաթում էրկու րոպե ավել մնալու վրա մոր ասած ամեն «ապուշի մեկ»-ից հետո թաքնվում էր մի տեղ ու թաքուն լաց լինում։ Տարիների հետ վիրավորանքի զգացումը անհետացել էր, ու մոր քֆուրներն էլ էն թշնամանքով չէին, բառերն էլ` ավելի մեղմ։ Բայց երեւի մի կողմից երեկվա հարբելը, բժիշկն ասեց` Համլետ ջան, որ չխմես, նյարդերդ չեն սրվի, էդ ցնորքները կտեսնես ոնց կանհետանան, ու ըտենց շուտ ամեն մանրուքից աչքերդ չեն լցվի։ Մյուս կողմից՝ բանակը գուցե կրկին կենդանացրեց իր ներսում հարեւան-հարազատներից, ընկեր-ծանոթներից ազատվելու, այլեւս չտեսնելու, դրանց կարեկցանքն ու մտահոգ խորհուրդներն այլեւս չլսելու ցանկությունը։ Որ մի անմեղ «ապուշ»-ից աչքերը լցվում են՝ ապուշ ա, բա ինչ ա։ Համին աչքերը տրորեց, իբր քունն ա փախցնում.
- Մամ, թող տանեն, կտեսնես՝ ամեն ինչ լավ կլինի։ Էդ վախ էլ չի սկի, տեսիլների հետ համեմատած հեչ բան ա։ Համ էլ որ ես չգնամ, մյուսը չգնա…,- բայց մայրը չլսեց արդեն` խոհանոցում էր։
Համին էլի աչքերը փակեց։ Ի՞նչ ա վախենում կռվից, գիտի, որ իսկապես երկիրը պատերազմի մեջ ա, թուրքը հես ա քթիդ տակ ա, ինչ ուզում ա լինի, կռիվը կռիվ ա, դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը։ Միայն Լիլին։ Լիլիին դժվար ա թողնել ու հեռանալ, բայց մյուս կողմից, որ ուղեղը ցրվի, մաքրվի, որոշ ժամանակ Լիլիին չտեսնի, անպայման ցնորքները կվերանան, էլ ո՞վ պիտի աչքին երեւա։ Վերջին այցելուն Լիլին ա մնացել։
… Էս ինչ ա, ոտք չունի՞։ Ոտքերը տեղում են, բայց առաջ չի կարում շարժվել, ինչպես մեխված հատակին։ Լիլին ժպտում ա, ձեռքը սահեցնում դրա կրծքով։ Լիլի, դու ինձ էլ չե՞ս ուզում։ Լիլին միայն ժպտում ա, ձայն չի հանում, բայց ո՞վ ա էս մեկը։ Դեմքը չի երեւում, գոնե Լիլին դրա դոշը թողնի, գլուխը շոյի՝ դեմքը երեւա։ Երեւի Լիլին ձեռ ա քաշել, գժի հետ չի ուզում ապրել։ Համի, վեր, հեռախոսի մոտ։ Սիրտը էլի խփում ա։ էդ ե՞րբ քնեց, չզգաց։ Համին աչքերը տրորելով թախտից իրեն գցեց հատակին, աթոռից բռնվելով դժվարությամբ ոտքի կանգնեց ու լսափողը վերցրեց։
- Համի, ո՞նց ես։
- Լիլի՞։
- էդ ինչ ա, խմել ե՞ս։
- Չէ, Լիլի, պրոստը վատ եմ մի քիչ։ Լիլի…
- Թե՞ խմել ես։ Մամադ ասում ա` վատ ես զգում, քնել ես։
- Չէ, Լիլի, վաղը գնում եմ հայրենիքին ծառայեմ։
- Այսինքն։
- Բանակ են տանում։
- Ոնց թե՝ բանակ։
- Առավոտ զինկոմիսարիատից կանչեցին։ Լիլի, հանդիպենք, ամեն ինչ կպատմեմ։
- Լավ, ես ժամը 6-ին ներկայացման եմ։ 7-ին ազատ եմ, արի թատրոն։
- Էղավ։
Ժամը 1-ն էր։ 3 թե 4 ժամ ոնց էր քնել` չէր զգացել։ Հիմա ոչինչ, լավ ա, սրտխառնոցը չկա, գլխացավը մեղմացել ա։ 5 ժամ դեռ կա, ի՞նչ անի։ Համին որոշ ժամանակ կանգնած մտածում էր, հետո պահարանի դարակից գրիչն ու խունացած աշակերտական տետրը հանեց։ Գրի՞, թե՞ նկարի։ Նկարել էդպես էլ չէր ստացվում, Լիլին կծիծաղի, կասի՝ 5 տարեկան դեբիլիկս, ուր մնաց պատից կախված «Անծանոթուհուն» մի քիչ նման նկարի։ Մնում ա գրելը։
- Էդ ի՞նչ ես անում, Համի,- Համին ցնցվեց. չէր նկատել, թե ոնց ա մայրը հայտնվել իր գլխի վերեւը։
- Ուզում եմ գրեմ, մամ…
- Էլի հիմար-հիմար սկսեցիր։ Գնայիր մի գործ գտնեիր, աշխատեիր։
- Մամ, ի՞նչ փնտրեմ, վաղը բանակ են տանում։
- Բանակ են տանում,- ծաղրական ասաց,- էս 4 տարի ա զվռնում ես, ու հիմա բանակ են տանում։
Համին ձայն չհանեց։ Թերթեց տետրը ու մաքուր էջի վրա բացեց։ Ի՞նչ գրի, որ Լիլիի դուրը գա.
Քո դեմքը քնքուշ ինձ կյանք է տալիս,
Ու մարմինդ անուշ ծարավս հագեցնում է…
Չէ, հանգը չի բռնում։
- Վեր կաց, վեր կաց, գնա խանութ, տանը հաց չկա,- աչքը տետրին գցած՝ ասում ա մայրը։
Համին տետրը դրեց դարակը, մորից փող վերցրեց ու դուրս էկավ։
Աշնանային զովությունը քսվեց Համիի դեմքին, ու գլխացավն ավելի մեղմացավ։ Չէ, բանակը իսկականն ա։ Աշխատանքի անվերջանալի որոնումներից մի ակնթարթում կազատվի։ Էլ ո՞վ պիտի ասի` ընկեր ջան, մի հատ կազմ չես կարում կպցնես, ես չեմ՝ դու ես, ասա, քեզ ո՞նց պահեմ, հետո դե արի մորդ համոզի, լավ, էդ գործը չեմ կարում անեմ, ձեռներս դողում են։ Ինձ ավելի խորը բուժում ա պետք, որ էս ձեռներիս դողը գոնե անցնի։ Թե չէ էդ անտեր կազմելու էղածը ինչ ա։ Ընենց գործ, որ ձեռով չանես։ Մտքի լինի, թեկուզ՝ հաշվապահություն։ Գիտես, որ թվի հետ ուժեղ եմ։ Բայց ասա ուրիշ գործ էղա՞վ, որ չարեցի, մամ, գործ էս երկրում չկա, ուր ա, թեկուզ բանվորի գործ լինի, առողջությունս չի ներում, բայց կանեմ։ Էլ չի լսի` էհ, բալա ջան, քեզնից բան դուրս չի գալիս, էսինչը ոնց ա օֆիս բացել, միլիոններ ա աշխատում…
Շենքի անկյունից երբ պիտի խանութ թեքվեր, լսեց իր անունը.
- Համի, Համի,- Վաղոն էր կանչում, գարեջրի կրպակի դիմաց հայաթի տղերքը շշի բկից գարեջուր էին խմում,- արի, արի…
- Չէ, չեմ կարա, Վաղո ջան։
- Արա, արի մի բաժակ պիվա խմի, հույրասիրում եմ։
- Չէ, ապե, էրեկ շատ եմ խմե, էսօր գլուխս ցավում ա։
- Կակռազ, մի բաժակ խմի, գլխիդ ցավը անցնի,- Համին տատանվեց։ Ճիշտ ա ասում, մի բաժակ որ խմի՝ կդզվի ու, որ Լիլիին հանդիպի, լավ կզգա։ Վաղոն դժվար վրան ֆռռար, հազար տարվա ընկերն ա։ Համին մոտեցավ ու անմիջապես ձեռքին հայտնվեց շիշը։
- Ո՞նց ես, ախպեր,- հարցրեց Վաղոն՝ մյուսներին աչքով անելով։ Համին շիշն արագ բերանը տարավ ու վեր բարձրացրեց, իբր աչքով անելը չի նկատել։ Գարեջուրը կլկլացնելիս հասկացավ, որ սխալ արեց։ Լավ, շիշը կդատարկի ու կհեռանա։
- Այ Համի, չես ասում՝ ոնց ես։
Շիշն իջեցրեց ու ասաց.
- Լավ եմ, վաղը բանակ են տանում,- Հետո նայեց շշին։ Դեռ կեսն էր խմել։
- Արա, քեզ ուր են տանում։ Տոշնի թնդանոթի միս։
- Էհ, եսիմ,- շիշը քաշեց գլուխը ու դատարկեց,- դե լավ, ես գնացի։
- Արա, սպասի, ո՞ւր ես էթում, մի շիշ էլ իմ հաշվին,- Համիի ձեռքից բռնեց Ճուճոն։
- Չէ, չեմ կարա, կվատանամ։ Էրեկ ոնց գլխիս բերիր։
- Ի՞նչ բերի, աչքիդ բան ա՞ էկել,- գոհունակ ժպտալով հարցրեց Ճուճոն։
Համին ժպտաց.
- Ապե, ինչքան ուզում ես՝ խմեմ, էլ բան չի էրեւում,- պատասխանեց ու գնաց։
- Դե լավ, ստից մի խոսա, չես հիշո՞ւմ՝ ոնց էիր գոռում…
Համին հետ ֆռաց,- արա, քեզ ինչ, էրեւում ա, չի էրեւում։ Վաբշե հաբռգել ես,- ու շարունակեց ճամփեն։
Ինչի՞ իրա կյանքը էսպես դասավորվեց, սրանց հավասար տղա էր, ամեն ինչ տեղը, ով կարար իրան ասեր՝ աչքիդ վերեւը հոնք կա, խեռը կուտեին՝ կասեին։ Ու հանկարծ տեսիլները, մաշող-սպանող տեսիլները։ Երեւի իսկապես ուղեղի ցնցումն էր։ Էս մի բժիշկը ճիշտ էր ասում` տղա ջան, մի մտածի, քո էդ զառանցանքները էքսոգեն են, ուղեղի ցնցումի հետեւանք, տարիքի հետ կանցնի։ Լավ էր՝ էս բժշկին գտան, թե չէ անհույս գիժ էին սարքել։ Ձեր բժիշկ ասողի մերը… Գարեջուրը իսկապես դզեց, բայց էլ խմել չի կարելի, ֆսյո։ Խանութի դռան դիմաց, այ քեզ զարմանք, հայտնվեց Լիլին։
- Լիլի,- դիմացից էկողը հրեց մի կողմ Համիին։ Ուսով ընկավ դռանը ու երբ ուղղվեց, շուրջը ոչ ոք չկար։ Երեւի աչքին էրեւաց։ Խանութում, վաճառասեղանի առաջ դրամը պարզած, Համին քարացավ։
- Ի՞նչ ես սառել, Համի,- ծիծաղելով հարցրեց վաճառողուհին։
Լիլին ի՞նչ գործ ունի էստեղ.
- Լիլի՞։
- Լիլին չի, Լիլին չի։ Ձեր հարեւան Հասմիկն ա,- Համիի ձեռքը ցնցելով` աչքերի մեջ գոռաց վաճառողուհին։
Հենց Համին արթնացավ, հայացքը գցեց դիմացը պատի ժամացույցին։ Արդեն 5 անց 10 ա։
- Այ տղա, ո՞նց ես,- բազմոցի մոտ, գլխի վերեւը մայրն էր։
- Լավ եմ, մա։
- Հո չէի՞ր խմել հայաթում։
- Չէ, մա։
- Բա ինչի էիր էլի դուս տալի։
- Չգիտեմ, տենց ստացվեց։ Դո՞ւս էի տալի։
Մայրը չպատասխանեց, միայն արհամարհական հայացքը սահեցրեց Համիի վրայով։
Ներկայացումը շուտով կսկսվի։ Լիլիի դերը 20 րոպե հետո ա։ Կհասցնի։ Գոնե վերջին անգամ Լիլիին բեմում տեսնի։ Համին էս անգամ առանց դժվարության ոտքի կանգնեց։ Փորը նվվաց։ Չէ, էս վիճակով չարժի գնալ, պետք ա դատարկվել։ Արտաթորանքը շարժվում էր արտաքնոց, եւ Համին ունիտազին նստած հրճվանքով հիշում էր Լիլիի ծռված ժպիտը, քունքի կապույտ երակը։ Ամենահաճելի հիշողությունները գալիս են, երբ քաքը մանդրից մեջիցդ դուրս ա գալիս։ Նոր էր դպրոցն ավարտել, երբ դասընկերոջ ծնունդին հանդիպեց Լիլիին, եւ հենց էդ երակը սիրտը թրթռացրեց։ Ծանոթացիր, Համի, մորքուրիս աղջիկն ա, փորձում ա դերասանուհի դառնա։ Երեք տարի ա անցել, ու Լիլիի երազանքն արդեն կատարվում ա, ճիշտ ա, դեռ չի հաջողվել թատերական կրթություն ստանալ, բայց մարդը նպատակին հասավ, արդեն բեմ ա դուս գալի։ Քիչ անց Համին մի անգամ էլ կտեսնի Լիլիին բեմում արտասանելիս. «Ես էլ եմ պատրաստ, ինձ էլ զենք տվեք, հայրենիքի ոգին թեւ է առել, ու իմ բոլոր սիրելիները նրա տեսքով են հայտնվում»։ Լիլին էլ իրան սիրեց։ Իրա ի՞նչը սիրեց։ Քո նման տարօրինակ մարդ չկա աշխարհում։ Ի՜նչ տարօրինակություն, ուղեղիս ցնցումից ա, Լիլի ջան։ Էդ հեչ։ Դրա պատճառով էլ անպաշտպան ես։ Ես եմ քո պաշտպանը, կտեսնես, էրկուսով ոնց ենք հաղթելու հիվանդությանդ։ Չէ, արագացնել ա պետք։ Համին դեպի կանգառ գնաց շենքի հետեւով, որ տղերքին նորից չհանդիպի։ Բանակում մի բաժակ չի խմի։ Ոչ ոք հանկարծ չիմանա իրա տեսիլների մասին։
Ավտոբուսը 20 րոպեում կհասնի, էնպես որ հանգիստ կարելի ա սպասել։Բանակը կարծես միակ փրկությունն ա, կյանքը նորից սկսելու ավելի լավ առիթ չի լինի։ Ամեն ինչ ջնջվում ա, էն որ ոչ մի մասնագիտություն չունի, ոչ մի արհեստ չի հասցրել սովորել, մեկ էլ պարզվի, որ չի վախենում, որ տեղը գալիս ա, լավ էլ աշխատում ա։ Պատերազմում դու զինվոր ես, քեզնից շատ իմացություն չեն պահանջում, ավտոմատը տալիս են ձեռդ ու հրամայում։ Միայն հրաման կատարես։ Էնտեղ կերեւա, թե ինքը ինչեր կարա։ Լավ հնարավորություն ա։ Ավտոբուսը էկավ։ Նստելու տեղ չկա։ Լիքն ա։ Ոչինչ, կկանգնի։ Էստեղից 6 կանգառ ա։ Ամեն կանգառը քեզ 5 րոպե։ 6 անց 20 թատրոնում կլինի։ Ու իսկապես տեսիլները էս անգամ անվերադարձ կանհետանան, հրդեհները վերացան, չէ՞, կարմիր, գարշելի հրդեհները։ Երեխաները, որ ձեռները բռնած իրեն շրջանի մեջ առնում-պարում էին, էլ չեն գալիս, չէ՞, չեն էրեւում, չէ՞, անցավ, չէ՞։ Ուրեմն անցնում ա, հիմա միայն Լիլին ա էրեւում, միայն Լիլին։ Որ չխմի՝ Լիլին էլ չի էրեւա։ Բժիշկը ճիշտ էր ասում՝ տղա ջան, ալկոհոլը քո ամենաահավոր թշնամին է, խմիչքը ուղեղիդ համար նույնն է, ինչ ջուրը՝ սերմի համար, ջուրը որ սերմին ես ածում, ծլում-ծաղկում է, չէ՞, օղին էլ, որ խմում ես, ցնորքներդ է ծլեցնում։ Բանակում բերանն օղի չի տանի, մի ամիս էլ Լիլիին չտեսնի, պատերազմը, զենքը կշեղեն ու այլեւս վերջ տառապանքներին։ Բայց տեսիլները Լիլիի՞ պատճառով վերացան, թե՞ դեղերի։ Լիլին ասում ա՝ իմ։ Բժիշկը՝ տեսա՞ր ոնց բուժվեցիր։ Բայց նայի, կողքի աղջիկը չի քաշում։ Կողքը կանգնած, սիրուն, ու մտքով չի անցնում՝ քսմսվի։ Առաջ լիներ, սեղմվել էր, որ քսվեր աղջկա մեջքերին ու ոռին, իբր ավտոբուսը լիքն ա։ Հիմա կողքը յա կանգնած, յա չկանգնած, հեչ խեռին չի։ Էդ էլ մի հիվանդություն էր, էլի։ Որ Լիլիին չհանդիպեր, մինչեւ հիմա ավտոբուս էր հատուկ նստելու, որ աղջկերքին քսմսվի։ Լիլին իրան փոխեց, մարդ սարքեց։ Առաջին անգամ, ոնց որ էսօր լիներ, տարավ իրանց տուն։ Տնեցիք քաղաքում չէին, ու ամբողջ գիշեր էդ ինչ կայֆ էր։ Առաջինը որ մտցրեց, ոնց էր տենց մնացել։ Ինքը գիտեր, որ պիտի շարժվեր, բայց էդ րոպեին մտքով չանցավ։ Համի, շարժվի, մտցրու-հանի,- ասում էր տակից Լիլին։ Լիլին փորձ ուներ ու գիտեր ոնց են անում։ Գիշերվա մեջ սովորեց ու էն ոնց էր շարժվում։ Ինքը սկի մտքով չէր անցնում հաշվի։ Լիլին հաշվել էր՝ մալադեց, Համի, տասերկու անգամ։ Գռոզնի յոբռ։ Էդ օրից արդեն իրեք տարի ա անցել, բայց տեմպերը չեն պակսել։ Հիմա Լիլին մատները խցկում ա դոշի մազերի մեջ՝ էս ես եմ աճացրել, էհ։ Լիլիի ասելով՝ խելքը գնում ա իրա համար։ Քո նման շինող դժվար թե լինի։ Բանի չափսերն էլ յանմ շատ մեծ են, ասում ա՝ տենց չափսեր չեն լինում։ Լիլիի խելքը գնում ա։ Խմոր էիր, խմոր, տեսա՞ր ոնց տղամարդ դարձրի։ Ու ինքը սաղ ձեւերը սովորացրեց։ Ճիշտ ա ասում։ Իրա բժիշկը Լիլին ա, Լիլին։
Արդեն ավտոբուսի դռները փակվում էին, երբ Համին հասցրեց իջնել։ Կարծես էրեկ հարբած չլիներ, ուշադրությունը շեղվել էր գլխացավին եւ թուլությանը հանկարծ հաճելիորեն փոխարինած հոգեկան հանդարտությանը։ Թատրոնի մուտքն ամայի էր, եւ միայն աֆիշից կարելի էր ենթադրել, որ ներսում ներկայացում ա.
«Ժիրայր Զեյթունցի
«Անմահների հրավերը»
Հոկտեմբերի 7,8,9,10,11,12»։
Մի էրկու լուսարձակ լուսավորում էին բեմը, դահլիճը խավար էր։ Համին շարքերը շոշափելով հասավ բեմին ու առաջին շարքում նստեց։ Աչքերը խավարին ընտելացան։ 6-7 հանդիսատես կար, դահլիճը դատարկ էր։ Քիչ անց Լիլին կհայտնվի։
Սպարապետի կոչի տեսարանն է, մի կողմից՝ ամրոցի, մյուս կողմից՝ խրճիթների ֆոնին, բրոնզագույն կտորի մեջ փաթաթված, քարին կանգնած Սպարապետը ճառում է` «դու, ծույլ ժողովուրդ, ոսոխի սմբակների տակ քո մանուկների երջանկությունն են տրորում, իսկ դու, բրիչը ձեռքիդ, աստված ես կանչում»։ Մի գյուղացի կին, որդու ձեռքը բռնած, լսում է սպարապետին։ Բեմ են սկսում դուրս գալ մյուս գյուղացիները, ահա եւ Լիլին` սասունցու տարազով, ոտքերը հատակին սահեցնելով, հայտնվում է։ Գյուղացիները հերթով, սպարապետի ճառից ոգեւորված, բացականչում են` ես քո զինվորն եմ, ես էլ եմ քո զինվորը։ Հերթը հասավ Լիլիին` «ես էլ եմ պատրաստ, ինձ էլ զենք տվեք, հայրենիքի ոգին թեւ է առել, ու իմ բոլոր սիրելիները նրա տեսքով են հայտնվում»։ Սպարապետը քարից իջնում է, ժպիտը դեմքին մոտենում Լիլիին ու ափի մեջ առնում նրա կզակը` «ոչ, դուստր իմ, ազգին ոչ միայն զինվորներ են անհրաժեշտ, այլ գուցե առավել` զինվորի մայրեր»։ Վարագույրը սկսեց իջնել, Լիլիի դերը ավարտվեց։
Ամենադժվարը Լիլիին բացատրելն ա լինելու, մի կերպ տակից պիտի դուրս գալ։ Իսկ սպարապե՞տը։ Որ բանակ գնա, Լիլին դրա տակ չի պառկի՞։ Ներկայացման մեջ թողնում ա դեմքը շոյի։ Համ էլ էս դերասանն ա ռեժիսորին համոզել, որ Լիլիին էս դերը տա։ Ինչ իմանաս։ Որ բանակ գնա, Լիլին կատաղությունից մեկ էլ տեսար արեց։ Էլ Համին իրա տարօրինակը չի լինի։ Տարօրինակը ի՞նչ, հայտնի դերասանը դեմդ։ Համին դուրս էկավ դահլիճից ու բարձրացավ ետնաբեմ։ Դերասանները բեմի վրա խմբված խոսում էին։ Լիլին նետվեց ու Համիին պինդ գրկեց.
- Ո՞նց էր։
- էսօր շատ լավ էր։
- Հա՞,- ուրախացավ Լիլին ու Համիի ձեռքից քաշեց,- գնանք հանդերձարան, տեսնեմ՝ ինչեր ես հորինում։
Լիլին դռան մեջ բանալին էր պտտեցնում։ Համին չէր համբերում, էս բացատրությունները մի ձեւով ավարտվի-վերջանա, ինչ լինում է, թող որ լինի միանգամից.
- Լիլի, վաղը գնում եմ։
- Չհասկացա, լուրջ ե՞ս ասում,- արդեն սենյակում թերահավատորեն հարցրեց Լիլին։
- Քո արեւ։
- Ոնց թե, էդ ե՞րբ կանչեցին, ե՞րբ կամիսիան անցար։
- Դե լսի, մինչեւ գնալս քեզ չէի ուզում ասեմ։
- Ինչո՞ւ։
- Դե լսի, մի շաբաթ առաջ զինկոմիսարիատից դուռը ծեծում են։ Բացում եմ՝ զինկոմիսարիատից մայոր Հովհաննիսյան, եւ էլի էրկու զինվորական։ Մի խոսքով՝ քեզ էկել ենք բանակ տանենք։ Մի կողմից՝ ես, մյուս կողմից՝ մերս թղթեր ենք ցույց տալի, բա ես ազատված եմ, էս եմ, էն եմ։ Հեչ։ Նախարարի հրամանն ա. ճակատը դատարկ ա մնացել, էսկոմ-էնկոմ։ Ու տարան զինկոմիսարիատ։
- Բայց ոնց, Համի, քոնը լուրջ խանգարում ա։
- Դրա պատասխանն էլ էղավ։ Դու ազատված ես հերթական զորակոչից, սա համընդհանուր զորահավաք ա, արտակարգ իրավիճակ։ Քոնը տրավմատիկ փսիխոզ ա, ոչ պրոգրեսիվ, այս իրավիճակի համար կամիսիան թույլ ա տվել։ Ուրեմն էս հիվանդությունը իսկապես շատ լուրջ չի։
- Լավ, ինչի ինձ չասեցիր։
Սա մյուս ամենադժվար հարցն էր.
- Լիլ, ես մայորին խնդրեցի, որ էրկու օրից գամ, գործերս վերջացնեմ ու երդվեցի, որ իմ ոտքով կգամ, նա էլ թողեց, լավ մարդ ա էրեւում։ Դե պատկերացրու, չէր թողել, ու տարել էին, դու առանց ինձ տեսնելու կիմանայիր։ Կամ փողոցից պատահական տարել էին։
- Բան չհասկացա։
- Մի խոսքով, վաղը առավոտ գնում եմ։ Քեզ չեմ ասել։ Կներես։
Լիլին աթոռի մեջ ավելի փոքրացավ։ Հիմա թվում ա, թե նրան ափի մեջ կարա տեղավորի։ Քունքի երակի կապույտը ավելի ընդգծվեց։ Աչքերը լցվեցին.
- Լիլի, հասկացի, ես ի՞նչ անեմ, որ տանում են։ Գիտես, ես ուզո՞ւմ եմ։
- Չգիտեմ՝ ինչ ես ուզում, բայց մի բան գիտեմ, ինձ համար հեշտ չի լինի։ Էսքան տարի միասին ենք պայքարել, որ դզվես, ու արդեն ամեն ինչ դզվում էր։ Հանկարծ մեր ամբողջ աշխատանքն ու սերը միանգամից ջուրն ես գցում։ Հիմա ինչքան ուզում ես աչքերդ թրջի։
- Լիլի, մեր սերը ո՞նց ա ջուրն ընկնում։ Հանգիստ էղի։ Իրեք ամսով են տանում, սա ժամկետային ծառայություն չի, համընդհանուր զորահավաք ա, հենց սահմանին վիճակը խաղաղվի, տուն կգամ։ Կարող ա իրեք ամիս էլ չմնամ։
- էնպես ես խոսում կարծես կարտոլ հավաքելու են տանում։ Իրեք ամիս։ Էս մեկն էր պակաս։ Լիլի, տե՞ս, ոնց եմ դզվում, Լիլի, էս ամբողջը քո շնորհիվ, Լիլի, հես ա, կտեսնես, մի տեղ կընդունվեմ, մասնագիտություն էլ կստանամ, Լիլի, մենք միշտ իրար հետ կլինենք, հիմա էլ՝ Լիլի, իրեք ամիս պատերազմ։ Կրակ ու ցավ։
- էս էլ դիմացի, ու կգամ, տուն կվարձենք։ Մամաս խոստացավ սկզբի շրջանում վարձի փողը տա։
- Ի՞նչ վարձի փող։ Լավ էլ գիտես, որ փողը էական չի։ Էլ քեզ չեմ հավատում։ Մեկ ա…
Չէ, էսքան ճնշման դիմանալ հնարավոր չի, հանկարծ կսկսվեն տեսիլները։ Տղա ջան, հանկարծ չներվայնանաս, ուղեղդ լարվում է, մեկ էլ տեսար՝ սկսվեց։
- Լավ, Լիլ, խնդրում եմ, վաղը գնում եմ, մի քիչ բարի էղի։
- Բարի՞։ Ուրեմն դու մեկ էլ էդպես թռնես` ես բարի լինե՞մ։
- Գոնե բարի ճանապարհ չես ասում։
- Էհ, ասեմ-չասեմ։
Արդեն դիմանալ անհնար էր, կրկին էրեկվա խմած օղին մարմնի ինչ-որ հատվածից բարձրացավ ուղեղ։ Եվ իրա համար, եւ Լիլիի ճիշտ կանի՝ հենց հիմա պոկվի.
- Լավ, չեմ դիմանում, կներես, Լիլ,- ու Համին Լիլիին աթոռից հանեց, պինդ շուրթերը համբուրեց,- հաջող,- ու դուրս էկավ։ Լիլին հետեւից ոչ մի բառ։
Ուղիղ 9-ին զինկոմիսարիատում էր։ Դարպասի դիմացի հրապարակում մի 100 հոգի խռնված էին, զորակոչիկները քիչ էին, մի 20 հոգի կլինեին, մյուսները հարազատներն էին։ Ինչ ճիշտ արեց, որ մորը չթողեց գա։ Մամ, նյարդերս չեն դիմանա։ Բայց հո սուտ չէր։ Իսկապես, անընդհատ` Համի ջան, զգույշ կմնաս, Համի ջան, ինձ հիշի, որ հիմարություններ չանես։ Ինչքա՞ն դիմանաս։
Դարպասի դռները բացվեցին.
- Միայն զորակոչիկները,- գոռաց ներսից հայտնված լեյտենանտը՝ դիմացի կանգնածներին հրելով։
Զինկոմիսարիատի բակում Համին մոլորված շուրջը նայեց։ Ո՞ր կողմ գնա։ Զինվորականները բարձրաձայն կարգադրություններ անելով, գործնական, արագ-արագ, գրեթե վազելով աջուձախ էին սլանում։ Ինչ-որ մեկը հարվածեց Համիի ծոծրակին.
- Ի՞նչ ես շվարել-կանգնել,- բարձրահասակ մի լեյտենանտ բասով գոռաց Համիի վրա։
- Պարոն լեյտենանտ, ես նոր զորակոչիկ եմ, չգիտեմ ուր գնամ։
- Արի հետեւիցս, կիմանաս՝ ուր գնաս,- ասաց լեյտենանտը ու արագ քայլեց։ Համին նրա հետեւից մտավ երկհարկանի շենքը, ապա միջանցքով հայտնվեց մարզադահլիճում։ Բասկետբոլի հրապարակի երկայնքով շարված սեղանների մոտ 3-4 հոգի հերթ էին կանգնած։ Էստեղ ի՞նչ անի, գուցե մոտենա սեղաններից մեկին։ Համին նկատեց իր միակ ծանոթին` լեյտենանտին, որ թեքվել էր սեղանին ու ինչ-որ բան էր փսփսում։ Համին մոտեցավ նրան.
- Պարոն լեյտենանտ, հիմա ի՞նչ անեմ։
Լեյտենանտը մի պահ ուշադիր նայեց Համիին.
- Արա, հո դու դեբիլ չես, ներկայացիր, թող արձանագրեն, մնացածը իրենք կասեն,- ասաց լեյտենանտը ու կրկին անցավ փսփսոցին։
Համին մոտեցավ առաջին հանդիպած սեղանին.
- Անուն, ազգանուն,- առանց վեր նայելու խոսեց սեղանի դիմաց նստած ենթասպան։
- Դաստակյան Համլետ։
- Կոշիկի համարը։
- 40
- Գլխի համարը։
- Չգիտեմ։
Ենթասպան գլուխը բարձրացրեց.
- Ո՞նց չգիտես։ 60 եմ գրում,- ու գլուխն իջեցնելով շարունակեց գրել,- իմացի՝ ամենակարեւորը պատերազմում գլխի չափն ա, ամեն ինչ վրադ կլինի, մենակ հակագազը սխալ չափս էղավ, կորած ես։
- Էս ինչի՞ են տվյալներն ըստեղ գրում։
- Բա որտե՞ղ գրեն։ Կես ժամից ճակատ եք գնում,- պատասխանեց ենթասպան՝ շարունակելով գրել,- Դաստակյան, երկրորդ գումարտակ, առաջին դասակ, 10 րոպեից բակում շարված։
- Իսկ հագո՞ւստը։
- Հագուստը՝ ճակատում։ Թուրքը չի սպասելու, որ դու հագուստ ստանաս։
Ճիշտ ա, ինքը ավտոմատ քանդել-հավաքել էր, դպրոցում զինղեկը իրենից չէր բողոքում։ Նույնիսկ երբ առաջին անգամ տարան կրակելու, գովեց` մալադեց, Դաստակյան, դու լավ նշանառու կդառնաս։ Բայց հիմա մեկ էլ մոռացած լինի։ Մինչեւ մարտի մտնելը հնարավորություն կտա՞ն մի քիչ վարժվելու։
Բակում միայն ինքն էր քաղաքացիականով, բոլոր զորակոչիկները զինվորական հագուստով էին։ Մոտեցավ նորակոչիկներին կարգադրություններ անող լեյտենանտին.
- Պարոն լեյտենանտ, հագուստ հիմա՞ պիտի ստանամ։
- Դու ո՞վ ես։
- Դաստակյան Համլետ, երկրորդ գումարտակ, առաջին…
- Արա, հո դու էշի ականջում քնած չես։ Գնա հագուստ ստացի։
Համին վազքով շենք մտավ։ Գտավ հագուստի պահեստը։ Մի սենյակ էր՝ կենտրոնում դաշտային հագուստների առատ դեզ։ Դռանը հենված ենթասպան զրուցում էր իրեն գրանցողի հետ։
- Բա ասեցիք՝ ճակատում շոր կտան, հայացքը բռնացնելով հարցրեց Համին։
- Աա, ես ինչ իմանամ, ախպեր ջան,- ձեռքերը պարզած ենթասպան սկզբում բողոքեց Համիին, հետո շրջվեց ընկերոջ կողմը,- մի գումարտակին ըստեղ են հագցնում, մի ուրիշին էդպես ուղարկում, դե արի գլուխ հանի։
- Անունդ ասա,- հարցրեց պահեստապետը։
- Համլետ Դաստակյան։
Ենթասպան սեղանին դրված մատյանին կռացավ, նշում արեց ու դեզի միջից արագ ջոկեց հագուստը` կոշիկ, գոտի, դարչնագույն շալվար, կիտել, գլխարկ։
- Հենց էստեղ հագնվի, քո շորերն էլ էնտեղ դի,- ու ցույց տվեց պատի մյուս անկյունում շորերի դեզը։ Հագուստը լայն էր վրան, բայց գոտին որ ձգում ա, լայնությունը չի անհանգստացնում։ Դաշտային հագուստից ինչ-որ հոտ էր բուրում։ Ուրիշ անգամ լիներ` էդ հոտից կզզվեր, բայց հիմա նույնիսկ դուր ա գալիս, ինչ-որ բանից ազատվածության զգացողություն ա առաջացնում։
Գումարտակը շարված էր երեք հրամանատարների դիմաց։ Համին իր դասակը գտավ եւ վերջում կանգնեց։ Դժվար չէր, ընդամենը երկու դասակ էր շարվում, մի 25 հոգի։ Բակում երկու ուրալներ էին հայտնվել։ Երեւի սրանք են իրենց տանելու։
- Գումարտակ, զգաստ, հավսար, հավասարություն դեպի կենտրոն,- մայոր Հովհաննիսյանն ա հրամաններ տալիս։ Զեկուցեց փոխգնդապետին.
- Պարոն փոխգնդապետ, երկրորդ գումարտակը պատրաստ է մարտական առաջադրանքին։
- Ազատ, ձեւականությունների ժամանակ չկա,- խոսում ա փոխգնդապետը,- կարծեմ բոլորդ ծառայած եք։
Հանկարծ չհարցնի՝ ո՞վ չի ծառայել, էսքանի մոտ դե արի բացատրի։
- Կա՞ն չծառայածներ,- այնուամենայնիվ հարցրեց փոխգնդապետը,- եթե կան, թող առաջ գան։
Համին ու եւս երկու հոգի առաջ եկան։ Հիմա կհարցնի՝ ինչու չեք ծառայել։ Այ էսպես, հենց սկզբից ա մարդ քաքն ընկնում։
- Զենքի հետ վարվել գիտե՞ք։
- Այո,- ասացին երեքն էլ։
- Բա կիմանաք, բա ինչ, հանցագործներ,- ծիծաղելով ասաց փոխգնդապետը։ Գումարտակը նրա հետեւից ծիծաղեց։
- Լավ, անցեք տեղներդ։
Համին թեթեւացած հետ գնաց։
- Ձեզ երկար-բարակ ոչինչ չեմ բացատրի։ Միայն հայտնեմ ձեզ մեր նախագահի, նախարարի եւ հրամանատարության անունից շնորհակալություն, որ որոշ բոզի տղաների նման չփախաք, գիտակցեցիք, որ հայրենիքը իրոք վտանգի տակ է։ Ճիշտ է, սահմանին շրջադարձ է նկատվում, բայց վտանգը դեռեւս լուրջ է,- ասաց փոխգնդապետը։ Հետո լուռ գնաց-եկավ դասակների դիմաց, ու շարունակեց,- 10 րոպեից կշարժվեք։ Ուրեմն իմացեք, ծառայելու եք հարավարեւելյան սահմանում, սահմանամերձ տարածքներում։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։ Իմացեք, երկիրը ձեր կարիքը շատ ունի,- ապա շրջվեց մայորի կողմը ու ինչ-որ բան ասաց։
- Առաջին դասակ՝ դիմացի ուրալը, երկրորդ դասակ՝ հետեւինը,- հրամայեց մայորը։
Մեքենաները հենց շարժվեցին, թափքի մեջ սկսվեց աշխույժ խոսակցություն։
- Տղերք, ո՞ւր են մեզ տանում, ո՞վ գիտի։
- Կարծեմ Մարգահովիտի կողմը, լսե՞լ եք, մերոնք առաջ են շարժվել։
Ուր էլ տանեն, մեկ ա, ոչ մի տեղ էլ մյուսից վատ կամ լավ չի։ Կարեւորն էն ա, որ հարավ են տանում։ Ձմեռը դեմն ա, իսկ էնտեղ տաք ա անում։
- Ապե, դու խի՞ չես ծառայել,- էս իրա՞ հետ են։ Համին կողք նայեց։ Իրան էր նայում կողքինը։
- Ուղեղի ցնցում եմ ունեցել,- հիմա հաջորդ հարցը կտա։
- Խի դրա համար ազատում ե՞ն։
- Ապե, բարդություններ էր տվել։
- էլ մի, էլ մի ստից խոսա։ Ոնց որ ուղեղի ցնցումը չենք իմացել ինչ ա։ Այ ախպեր, դու փող տված կլնես, ճիշտը ասա,- Համին չպատասխանեց, միայն խորամանկ ժպտաց։ Լավ ա, թող իմանան, թե փողով ա ազատվել։ Բայց ինչի՞ պիտի ամեն անգամ թաքցնի, լավ, ի՞նչ կա ամաչելու։ Քի՞չ մարդ կա, որ հոգեկանը խանգարված ա, իրանից ավելի ծանր վիճակում գտնվողներ կան՝ վատ չեն զգում, լավ էլ վստահ, առանց մտածելու ապրում են։ Ինքն ինչի՞ ա էդպես ամաչում։ Ամեն դեպքում, որ վթարը չլիներ, կյանքը հաստատ ուրիշ ձեւ կդասավորվեր։ Կրթություն կստանար ու էսօրվա օրով մի լավ գործ կունենար։ Ընկերներից ինչո՞վ էր պակաս, ոչ մի բանով, դեռ տեղ-տեղ էլ իրա խելքը ավելի էր հասնում։ Քանի տարի համարյա գերազանցիկ էր։ Վթարը իրան կոտրեց։ Հետագայում էդ ցնորքները վերջնական ուդառ էր։ Ախր ինքը նկատել էր դիմացից էկող մեքենան` պապ, պապ, նայի դեմդ։ Ի՞նչ պապ։ Մերը ճիշտ ա ասում` քո հարբեցողությունը հորիցդ ա անցել. իրա գլուխը կերավ, քեզ էլ ինվալիդ սարքեց։ Բայց գուցե իրա հիվանդությունը իրո՞ք ցնցումի հետ կապ չունի։ Լավ, չորս տարի հետո ինչու հայտնվեց։ Չէ, էս էլ կանցնի, որ իրան հետեւի, էս փորձանքից էլ կազատվի։
- Այ ախպեր, մի բան էլ դու ասա,- Համիի ուսն հրեց դիմացի տղան։
- Ապե, էրեկ շատ եմ խմել, հիմա մի քիչ լավ չեմ։
- Հեսա, տեղ հասնենք, մի բաժակ կխմես, կդզվես։ Հիմա մի հատ անուն- ազգանունդ ասա։
- Դաստակյան Համլետ։
Տղան տետրի մեջ գրանցեց անունը։
Մի՞թե ուրիշ բան չէր լինի հորինել, դե արի սրա տակից դուս արի։ Համին ճակատն առավ ափերի մեջ։ Հիշի բժշկին, հիշի բժշկին՝ խմելը մահ ա, խմելը մահ ա, խմելը մահ է, խմելը մահ է, խմելը մահ է, խմելը մահ է…
Արդեն մթնել էր, երբ մեքենաները մտան շրջկենտրոն։ Զորանոցի հրապարակում գումարտակը շարվեց։ Զինկոմիսարիատի լեյտենանտը, որ Համիին հագուստի ուղարկեց, էստեղ էր։ Ձեռքի մատյանը բացեց ու սկսեց կարդալ.
- Ադիբեկյան։
- Ես եմ։
- Աթարբեկյան։
- Ես եմ։
- Դաստակյան։
- Ես եմ։
Հավանաբար հիմա իրանց ուտելու բան կտան, ամբողջ օրը սոված են մնացել, բերանը մի կտոր հաց չեն դրել։
- Ո՞ւմ անունը չկարդացի,- հարցրեց լեյտենանտը։ Պատասխան չեղավ,- դասակի հրամանատարներ, ինձ մոտ։
Առաջին դասակից առաջ գնաց Ադիբեկյանը՝ ուրալի մեջ Համիի անունը գրողը։ Ուրեմն, էս ա իրանց հրամանատարը։
- Պատրա՞ստ են ձեր ցուցակները։
- Ճիշտ այդպես,- պատասխանեցին երկուսն էլ։
- Դե ուրեմն, սրանից հետո դուք կստուգեք,- հետո լեյտենանտը դիմեց ամբողջ գումարտակին,- ուրեմն էսպես, հիմա ձեզ հաց կտան։ Հետո կստանանք մի շաբաթվա պայոկը։ Հետո զենք կստանաք ու դավայ առաջ։ Աջ դարձ, քայլով մարշ,- ու լեյտենանտը առաջ ընկավ, գումարտակը` նրա հետեւից ուղիղ ճաշարան։
Ճաշը բերեցին նորակոչիկ զինվորներ։ Սրանք ոնց որ դպրոցական լինեին, յոթերորդ դասարան, ավել չէիր տա։ Կերակուրը էդպես վատը չէր, ոնց որ քաղաքում են ասում։ Մսից էր մի քիչ նեխահամ գալիս, շիլայի մեջ էլ աղը շատ էր լցրած։ Բայց ոչինչ, սնունդ հնարավորին շատ պիտի ընդունել։ Բժիշկն ասում էր՝ սնունդ, սնունդ։ Իսկ բանակում՝ առավել եւս։
- Գումարտակ, ոտքի՛,- լեյտենանտն էր հրաման տալիս։
Ավտոմատը երբ ձեռքդ ես առնում, նոր զգացողություն ա առաջանում, մինչ էդ երբեւէ չունեցած։ Ճիշտ ա, էրկու-իրեք անգամ պոլիգոններում ավտոմատը առել ա ձեռը, կրակել ա, բայց դե էն ուրիշ էր, իրան գրանցված ավտոմատ չէր, կրակել, հանձնել ա։ Իսկ սա գուցե ամիսներով հետը լինի։ Ավտոմատը ձեռքիդ ուրիշ մարդ ես։ Մենակ մի թերություն ունի` ավտոմատը միշտ հետներդ լինի, ուր էլ գնաք, կորցնեք՝ գլխներովդ եք պատասխան տալիս, դա ձեր մարմնի նոր մասն է։
- Դաստակյան, ինչ ես շշմել-կանգնել, յաշիկները տար,- իր դասակի հրամանատարն էր ականջին գոռում։ Կողքի պահեստից գումարտակը արկղերով մթերքն էր ստանում, Համին ավտոմատը գցեց մեջքից ու ծանր արկղը կողքինի ձեռքից առավ։
Երեւի երկու ժամ կլիներ, որ կրկին ճանապարհին էին։
- Ժամը քանի՞սն ա,- հարցրեց Համին կողքի նստածին։
- Ժամն ինչ ես անում,- ասաց կողքինը ու մթության մեջ ձեռքը աչքին մոտեցրած փորձում էր ժամը ճշտել,- 2-ը։
Համին աչքը մի քիչ կպցրել էր, բայց ուրալը էնպես էր ցնցում, որ քնելն անհնար էր։ Ուրալները վերջապես կանգնեցին։ Գիշերվա խավարում նկատվում էին շենքի ուրվագծերը։ Շարվելու հրաման արձակվեց։
- Ուրեմն, տղաներ, էստեղ եք մնալու։ Գյուղի դպրոցի շենքում կլինի ձեր զորանոցը։ Հարցեր կա՞ն։
- Պարոն լեյտենանտ, սա ինչ գյուղ ա,- լսվեց շարքի միջից։
- Ծաղկավան։ Դե էսպես, սկզբում մթերքը տեղափոխեք, հետո ինքներդ տեղավորվեք։ Առաջին հարկում՝ պահեստներ, խոհանոց, երկրորդում՝ կազարմա, ձեր սենյակները։ Դասակները չցրվեն իրար մեջ։ Առավոտ 7-ին ոտքի։
Քանի որ սենյակները շատ էին, դասակներն էլ բաժանվեցին 6-6 ու առանձին սենյակներում տեղավորվեցին։ Համին միանգամից փռվեց դոշակին։ Դոշակը շատ կեղտոտ էր, նույնիսկ եթե մատդ քսեիր, մուր կկանգներ։ Բայց էնքան հոգնած էր, որ կեղտը ոչ մի զզվանք չպատճառեց։
- Ախպեր, վաղը էս գյուղի պցերը մեր ահից կթռնեն, ի՞նչ ասիք,- թիկն տալով Համիի կողքը ասաց Աբրահամյանը։ Բոլորը ծիծաղեցին։ Հետո շրջվեց Համիի կողմը.
- Դաստակյան, վաղը մի պուց բերեմ՝ ծծցնես,- Համին թեթեւ ժպտաց,- հը՞։
- Եե…,- Համին ինչ-որ բան փորձեց ասել, բայց լեզուն չպտտվեց, ու միայն չկապակցված հնչյուններ թռան բերանից։
- Արա, դե խոսա,- Աբրահամյանը բարձրաձայն քահ-քահ ծիծաղեց՝ բոթելով Համիի ոտքին, մյուսներն էլ հետը։
- Ապե, երբ բերիր, որ բան չարինք,- իրեն ստիպելով խոսեց Համին։
- Ասա, էհ։ Կբերեմ՝ կտենաս։
Համին տեղից վեր թռավ։ Դասակ, ոտքի։ Դասասենյակում գոռում էր հերթապահը։
Լույսը բացվել էր, բայց արեւը դեռ չէր հայտնվել։ Բակում դասակը շարվեց։ Լեյտենանտը զրուցում էր մի անծանոթ մայորի հետ։ Դպրոցի շուրջը գյուղի տնակներն էին, որ անկանոն ձգվում էին լանջով վեր։ Գյուղից էն կողմ կարմրադեղին մացառներ ու ծառուտներ էին ցրված։ Սիրուն բնություն ա, օդը հաճելիորեն ներծծվում ա մարմնիդ մեջ։
- Առաջին դասակ, չորս քայլ դեպի աջ, մեկ-երկու,- հրամայեց Ադիբեկյանը։ Դասակը դեպի կողք քայլեց՝ դխկ-դխկ, դխկ-դխկ,- ուրեմն էսպես, հիմա կներկայացնեմ դասակի ջոկերի հրամանատարներին եւ ենթականերին։ Առաջին ջոկի հրամանատար` սերժանտ Աբրահամյան Սարգիս։
- Ես եմ։
- Շարքայիններ` Աթարբեկյան Արթուր։
- Ես եմ։
- Դաստակյան Համլետ։
- Ես եմ։
- Երանոսյան Անաստաս։
- Ես եմ։
Վատ չէր լինի, եթե ամբողջ ծառայությունը էստեղ անցներ։ Մենակ էս Սաքոն շատ յազվություն չաներ։ Մեկ էլ կպնողական գնաց, մերը կքունի։ Ադիբեկյանը մոտեցավ լեյտենանտին.
- Պարոն Սուքիասյան, առաջին դասակը ամբողջ կազմով շարված է։ Դասակի հրամանատար Ադիբեկյան։
Հետո զեկուցեց մյուսը։ Լեյտենանտը, ափը ցցած քունքին, շարային երկու քայլով ցցվեց մայորի դիմաց.
- Պարոն Թոխունց, երկրորդ գումարտակը պատրաստ է մարտական առաջադրանքի համար։ Գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ Սուքիասյան,- ու կողք քաշվեց։
- Ողջույն քաջաց,- բղավեց մայորը։
- Ողջույն քաջին,- պատասխանեց գումարտակը։ Մայորը շատ կոլոտ էր, երեւի ճակատում կարճահասակությունը առավելություն ա. գնդակները չեն հասնի։
- Տղերք, ձեզ ուրախալի լուր եմ հայտնելու։ Երեկ մեր ստորաբաժանումները անցել են թուրքի սահմանը եւ երկու գյուղ են գրավել։
- Ուռաա,- ուրախ գոչեց գումարտակը։
- Սա ինչ-որ առումով ձեր բախտից էր։ Կրակի գիծ էս երկու օրը չեք գնա։ Ձեր մարտական առաջադրանքն է լինելու տՐՏփպրօՉՈվՌպ ՎպրՑվՏրՑՌ։ Պարզ է՞։
- Էդ ի՞նչ ա,- հարցրեց երկրորդ դասակից ինչ-որ մեկը։ Տղաները ծիծաղեցին` արա, էսի ռուսերեն չգիտի։
Սարգիս Աբրահամյանը ոգեւորվեց.
- Ապե, ռուս պուց քունած չկա՞ս։
- ԿրՑՈՉՌՑՖ,- մայորի ձայնը բոլորին զգաստացրեց,- ուրեմն ինչպես են ասում` սանրել։ Դուք պետք է գրավված տարածքը, Չ փՈրՑվՏրՑՌ գյուղերը մաքրեք թշնամուց։ Այժմ զենքերը կարգի բերեք, Սուքիասյան, զինամթերքը բավարար է, չէ՞,- լեյտենանտը գլխով արեց,- զենքերը կարգի բերեք, կերակրվեք ու առաջ։
- Դասակը հավաքվի առաջին հարկում, որտեղ ճաշարանն ա, իսկ դու, Դաստակյան, իմ հետեւից,- հրամայեց Ադիբեկյանը։ Ինչո՞ւ հենց իրեն կանչեց։ Երեւի բանակի օրենքներին վարժվել ա պետք։ Դպրոցի առաջին հարկի հենց մուտքի դիմացի դռան մեջ Ադիբեկյանը ձեռքի բանալին մտցրեց ու սկսեց չխկչխկացնել.
- Հը՞, Դաստակյան, դուխդ տեղն ա՞,- մինչ դուռը բացվեր հարցրեց Ադիբեկյանը։
- Հա, բա ոնց։
- Դե էս յաշիկը առ,- սենյակում Համիին ցույց տվեց իրար վրա շարած թիթեղե արկղերից մեկը,- ու տար ճաշարան։
- Բեր ըստե,- արկղից քաշեց Սարգիս Աբրահամյանը ու գրպանից ծալովի դանակ հանեց, բացեց, շեղբը խրեց թիթեղի մեջ ու խրթխրթալով բացեց։ Առաջին մագազինի մեջ փամփուշտները Համին շատ դժվարությամբ էր մտցնում։
- Ըստե նայի, ոնց են մտցնում,- Համիի ձեռքից քաշեց Աբրահամյանը։ Համին նայեց նրա մատների շարժումներին ու նույնությամբ կրկնեց։ Երկրորդ մագազինը արդեն յուղի պես էր լցվում։ Ճաշարան եկավ Ադիբեկյանը՝ ձեռքերի մատների արանքները երկուական օղի.
- Տղերք, բոլո՞րդ լցրիք։
Տղաները գլխով արեցին։
- Դե էկեք հաց ուտենք։
Ադիբեկյանը երկու օղին մի սեղանին, երկուսը մյուս սեղանին դրեց։ Հիմա խմելու են։ Չէ, Համի, ինչ ուզում ա լինի, չպիտի խմես։ Տղաներից երկուսը կերակուրը բերեցին։ Տապակած կարտոֆիլ ու մսի պահածոներ։
- էս մեզ արքայական են պահում, շեֆ ջան,- ոգեւորված պահածոն քաշելով ասաց Սաքոն,- ապե, բաժակները բեր։
- Մի ուրախացի, էս ուտելիքը պրծնի, չգիտեմ ինչ ենք արածելու,- պատասխանեց Ադիբեկյանը,- տղերք, լսեք, տուն առ տուն մտնում եք, հենց շարժվող բան տեսնեք՝ կրակեք։ Հուշտ չլնեք, չխփեք՝ ձեզ են խփելու։ Համ էլ չխնայեք, թող ձեռներներդ բացվի։
Երանոսյանը բաժակները դրեց սեղանին ու նստեց։ Ադիբեկյանը լցրեց բաժակները.
- Տղեք, լավ խմեք, ոչ ոք թո գլուխ չգովա… մարդ ես։
Սաքոն հելավ տեղից ու մատը տնկեց Ադիբեկյանի քթին.
- Ի, այ ախպեր, էս ինչ ասիր։ Կարող ա՞ խմում եմ, որ դուխս հելնի։ Արխային, իմ դուխը տեղն ա։
- Այ ախպեր, հո քո մասին չեմ ասում,- արդարացավ Ադիբեկյանը ու արագ բաժակը բարձրացրեց։ Հինգն էլ բարձրացրին ու չխկացրին իրար,- ողջ լինենք։
Համին առանց խմելու բաժակը դրեց։ Սաքոն նկատեց.
- Համո ջան, կարող ա՞ քո դուխն էլ ա տեղը, չես էլ խմում։
- Չէ, պրոստը վատ կզգամ։
- Այ ախպեր, կարող ա՞ վատ տղեք ենք, հետներներս չես ուզում մի բաժակ խմես։
Համոն լրիվ շփոթվեց։ Հիմա Ադիբեկյանը կսկսի.
- Համլետ ջան, խմի։ Խոսքը մեր մեջ, կամանդիրը արաղները ուղարկեց, ասեց` թող տղեքը խմեն, առաջին անգամն են բոյ մտնելու։
- Չէ, չեմ կարա, կվատանամ։
Ադիբեկյանը բորբոքվեց.
- Այ ախպեր, կուզովի մեջ դու չասի՞ր` էրեկ խմել եմ, վատ եմ։ Դե խմի, որ դզվես։
Համին կրկին բաժակը վերցրեց։ Դիմադրելն անհնար էր։ Բաժակը տարավ շուրթերին ու մի ումպ արեց, դրեց սեղանին։ Սաքոն կատաղած ձեռքը սեղանին խփեց.
-Այ ախպեր, էս մեզ ձե՞ռ ես առել։
Համին էս անգամ բաժակը մինչեւ վերջ դատարկեց։ Սաքոն լցրեց բաժակները։
Նույն տեսարանը կյանքում քանի՞ անգամ կարող ա կրկնվի։ Էս տեքստը մի անգամ արդեն ասվել ա, գուցե Համին երազո՞ւմ ա տեսել. «Տուն առ տուն եք մտնելու, անկյուն չթողնեք, թուրքերից շատ են մնացել, իմացեք։ Հենց շարժվող բան տեսնեք՝ կրակեք։ Չտատանվեք` կրակեմ, թե չէ։ Չխփեք՝ ձեզ են խփելու։ Մարդ սպանել պիտի սովորեք, իմացեք»։ Գումարտակի հրամանատարն ա խոսում։ Միթե էլի՞ ասել ա։ Չէ, հնարավոր չի։ Սկսվում ա, մենակ տեսիլներ չլինեն։ Դաստակյան, մի քնի։ Երկրաշարժ ա սկսվե՞լ։ Էս հողը ինչի՞ ա հոսում։ Դաստակյան, քեզ ի՞նչ էղավ։ Չէ, ուրալն ա, փոսերի մեջով ա քշում։
- Չի լինի մի քիչ դանդաղ քշի։
Ծիծաղում են.
- Դաստակյան, կարող ա՞ կարուսել ես նստե։
Էս ո՞վ ա խոսում։ Թափքի մեջ խավար ա, մենակ կարմիր պատեր են էրեւում, բան չի էրեւում։ Կարմիրը թանձրանում ա։ Հա, Սաքոն ա։
- Սաքո ջան, գլուխս ֆռում ա։
- Բան չկա, մի քիչ քնի, կանցնի։
- Սաքո, քո ջոկը աջ կողմի, էն ձորի փեշի տները տեսնո՞ւմ ես, դրանք կմաքրեք։
Երկինքը կարմիր կրակ, դիմացը ձորի ափին տները տեսնում ա, ուրեմն էդ կողմ պիտի գնան։ Միայն երկնքի կարմիրն ա պատրանք, օղու սարքածն ա, երեւի մի քիչ հետո կանցնի.
- Դաստակյան, ուշքի արի, հետ չմնաս,- Սաքոն ա, առաջ ա ընկնում։ Արահետով շարքով իջնում են։ Լսվեց ավտոմատի կրակահերթ։ Հետո երկրորդը։ Առջեւից Սաքոն, ետեւից Երանոսյան Անաստասը, ինչի՞ ա էդպես կուչ էկել, մենակ գլուխն ա առաջ տնկած։ Հետո Դաստակյանը, հետեւից Աթարբեկյան Արթուրը՝ Դաստակյանի մեջքին կպած։
Սաքոն հրեց առաջին պատահած այգու դուռը։ Ծառերից կրակի կտորներ են կախված, բայց ծառերը ինչի՞ չեն հրդեհվում։ Կրակի կլոր-կլոր գնդիկները ճյուղերից կախ, իսկ ծառերը՝ կանաչ, ու չեն հրդեհվում։ Երանոսյանը ձեռքը տարավ կրակին։
- Դաստակյան, նռան ծառ տեսել էի՞ր։
Համին հանգիստ շունչ քաշեց։ Ուրեմն գլուխը նորմալ ա։ Կրակ չի, նուռ ա։ Կրակահերթը էս անգամ տնից էր.
- Ինչ եք շշմել-մնացել, կրակեք,- Սաքոն չէր էրեւում, մենակ ձենն էր լսվում,- Արթուր, դու աջը պահի, Երանոսյան, դու ձախից մտի։ Դաստակյան, ով դուս էկավ՝ գյուլլի։
Դիմացը միհարկանի տունն ա, պատշգամբը` առանց պատուհանների փայտե սյուների վրա։ Պատերից բռնվելով հայտնվեց մի բիձա։ Կրակ։ Կրկին կրակ։ Բիձեն փռվեց։ Հայտնվեց եւս մեկը։ Կրակ։ Աչքերը մշուշվել են, հրդեհ է բռնկվել, ինքն ինչպես չնկատեց։ Չէ, հրդեհ չէ, ռեժիսորի թարմ էֆեկտներն են։ Լիլին էսօր հոյակապ է, սյունից գրկած իսկապես հիանալի է սահում։
- Լիլի, դու հիանալի խաղացիր քո դերը։
- Ի՞նչ ես գոռում, ուշադի՛ր, տանը լիքը զինվոր կա, ուշադիր, որ կրակես։
Ո՞ւր կրակի։ Համին վազեց պատշգամբ։ Բեմը, ասում էր դերասանը, արգելված տարածք է։ Բայց հիմա, արի տես, ազատ բեմ հելավ։ Հատակին փռված էր մի աղջիկ։ Համին չոքեց ու ձեռքը տարավ կոնքին։ Ափը տաք հեղուկից խոնավացավ։ Էս ի՞նչ ա։ Համին ուշադիր նայեց ափի մեջ։ Ռեժիսորի ֆոկուսներից ա։ Տոմատի հյութ ա երեւի։
- Արա, վեր կաց, ո՞ւր ես լռվել։
- Էս ի՞նչ ա։
- Արուն ա, ի՞նչ ա։
Սաքոն քաշում էր Համիին,- արա, էկեք սրան էստեղից տանենք, չի գալի,- Երանոսյանն ու Արթուրը միացան նրան։ Բայց Համիին անհնար էր սյունից պոկել, սոսնձի նման կպել էր.
- Ես սպանեցի Լիլիին, ես սպանեցի Լիլիին։
- Արա, ինչ Լիլի։ Թուրքի քած ա։ Էս հարիֆը խելքը թռցրել ա։
* * *
տերտերը էրեկ կնքեց։ հիմա էլ ա կնքում։ երեւի ձեւը փոխել են։ էրկու օր իրար վրա։ բայց թռչունները ինչ լավ պար են բռնել։ ղշեր են։ ոնց են օդի մեջ շրջան կազմել։ կարմիր գույնի։ ո՞վ ա տեսել կարմիր գույնի ղշեր։ տերտերի ուղիղ գլխի վերեւը։ իմ պատվին պապան ա բերել տվել։ կարո հոպարի ղշերն են։ պապ, վաղը դպրոց չեմ գնա, չէ՞։ պապան չկա։ երեւի ոչխարի հետեւից ա գնացել։ տղիս համար մի հատ էլ ոչխար եմ մատաղ անելու։ խաչը բա չեմ պաչո՞ւմ, տեր հայր։ բայց էրեկվանը ուրիշ էր։ չէ, նույն տերտերն ա, մենակ շորն են փոխել։ խի՞ են փոխել, սեւ էր, կարմիր ա դառել։ տուր խաչը։ չի հասնում, ձեռս խի՞ չի բարձանում։ տերտերը ուր ա անհետանում… Բժիշկը Համիի ճակատից բարձրացրեց ափը։ Քույրը ասեղը հանեց Համիի թեւից։
- Չէ, բուժման համար մի վեց ամիս կպահանջվի,- որ Համին աչքերը փակեց, առանց նրանից հայացքը կտրելու ասեց բժիշկը։
- Բժիշկ ջան, բա որ Լիլիին տեսավ, չի լավանա՞։ Էլի որ տեսնի՝ Լիլին սաղ ա, չի մեռել, ու Համիս կլավանա։
- Չէ, տիկին ջան։ Տեսաք, դուք էլ համոզվեցիք, որ չի օգնում։ Նրա գիտակցության մեջ Լիլի չկա։ Նա մանկության զառանցանքների մեջ է։Նրա հիվանդությունը շատ է խորացել, տենց հեշտ որ լիներ, հեն է, բոլոր հիվանդները էրկու օրում կբուժվեին,- բժիշկը մի պահ գլուխը քորեց ու ձեռքը բարեկամաբար թեթեւ թփացրեց տիկին Քնարիկի ուսին,- բայց ոչինչ։ Կարեւորը, որ կբուժվի։ Ես վստահ եմ։
- Բայց տենց չէր, բժիշկ ջան։ Իրան արդեն լավ էր զգում։ Դու էլ գիտես, ամեն ինչը անցել էր։
- Ինչ ասեմ։ Բայց լավ կլինի։ Մի անհանգստացեք։ Համին վեց ամսից տունը կլինի,- հետո բժիշկը նայեց ժամացույցին,- դե լավ, ես գործեր ունեմ,- եւ ուղեկցեց կանանց մինչեւ դիմացի աստիճանները։
Տիկին Քնարիկն ու Լիլին իրար թեւանցուկ դուրս եկան հիվանդանոցից։ «Տղիս տարան ինվալիդ սարքին» անընդհատ կրկնում էր նա ու հեկեկում։ Իսկ Լիլին լուռ էր։ Մենակ արցունքներն էր սրբում։
1994-1997թթ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#18  Сообщение Harutin » 28 июл 2011, 11:55

Պրեմիերա


Текст:
Լինում է, որ երազանք ես ունենում ու կատարվում է։ Թեկուզ մի անգամ իմ կյանքում այդպես եղել է։
Տարիներ շարունակ որևէ կերպ չէի կարողանում բավարարել թատրոնում խաղալու անդիմադրելի ցանկությունս։ Ես պատրաստ էի խաղալ ցանկացած ներկայացման մեջ,ցանկացած դեր։ Ռեժիսորների հետ հանդիպում էի, խնդրում էի, որ դեր տան, թեկուզ աննշան, սակայն նրանք բոլորը տարբեր պատճառաբանություններով ինձ մերժում էին. մեկը ասում էր՝ գիտես իմ ներկայացման մեջ քեզ հարմար դեր չկա, մեկը ՝ թատրոնն ինչ ես անում, հեն ա լավ էլ ինժիներ ես, մեկը պրյամոյ` դու պրոֆեսիոնալ չես։ Ամեն մերժմումից հետո ավելի էր աճում բեմում հայտնվելու ցանկությունս, բայց որ գիտեղ շանս չկա, նյարդային ցնցումներ էի ունենում։ Ազգականս ինձ տարավ հոգեբույժի մոտ: Նա ինձ քննեց, ասեց՝ բան չկա, կանցնի ու ինչ-որ հաբեր նշանակեց։ խմեցի երեք ամիս ու սևեռուն ձգտումներս վերացան:
Անցա աշխատանքի ընկերոջս մոտ՝ մարտկոցների լիցքավորման արհեստանոցում: Արդեն որոշ գումար էի ետ գցել ու մտածում էի ամուսնության մասին:
Արդեն երեք տարի էր անցել, ինչ ազատվել էի մտասևեռումներից: Սեպտեմբերյան այդ օրը՝ երեկոյան սովորությանս համաձայն կրպակից գնեցի «Լրագրի» թարմ համարը և վերջին էջից պիտի սկսեի թերթել, երբ հանկարծ աչքս ընկավ հայտարարությանը ու մեխվեց.«Օպերային թատրոնում այսօր , ժամը 20-ին տեղի կունենա ինտերակտիվ «Վերջին հանգրվանը» ներկայացման պրեմիերան։ Ներկայացմանը կարող են մասնակցել ցանկացողները և որպես հանդիսատես և որպես դերասան։ մանրամասն տեղեկությունները կարդացեք նախորդ համարում»։ Օպերա. . . ես ժամերով կանգնում էի հայելու դիմաց ու տարբեր արիաներ երգում ու հիանում ինձնով։ Սակայն բեմ այդպես էլ չէր հաջողվում բարձրանալ. Օպերայի գեղարվեստական ղեկավարի մոտ մի քանի անգամ գնացել էի, լսում էր երգս, ու ժպտում: Հետո դիմումներ էի գրում, բոլորը բարեխիղճ մերժվում էին պարզ պատճառաբանությամբ՝ «հարգարժան պարոն, ձեր ձայնը չի համապատասխանում մեր չափանիշներին»։ Իսկ հիմա այդպես հեշտ՝ «ցանկացողները կարող են մասնակցել որպես դերասան»։ Ժամը 7-ն էր , ժամանակ չկար այլևս «Լրագրի» նախորդ համարը ճարելու պայմաններին ծանոթանալու համար։ Ես արագ վազեցի տուն սափրվեցի, հագա ֆրանսիայից ընկերոջս ուղարկած ընտիր կոստյումը, որն շատ էի ափսոսում ու մի՞, թե երկու անգամ էի հագել։ Արդեն Ժամը 8-ին 10 պակաս օպերայի դիմաց էի։
Մուտքի մոտ խմբերի բաժանված ստվար բազմություն էր հավաքված՝ կլիներ մի 450-500 հոգի։ Ես մխրճվեցի բազմության մեջ ու գործնական մարդկանց հրմշտելով հասա շքամուտքին ու հրեցի դուռը՝ փակ էր։
- Ինչ ես քեզ կոտորում, կարող ա մուֆթա ենք ստեղ կանգնել։ Բաց լիներ կմտնեինք էլի,- թարս-թարս ինձ նայելով ասաց դռանը քիփ կանգնած կարճահասակ ճաղատ մեկը։
- Էս ինչու՞ չեն բացում,- հարցրի ես։
- Արդեն ժամն ա, բայց շենքում մարդ չկա, որ բացեն,- պատասխանեց ճաղատը ու զայրացած հայհոյեց,- սենց երկրի…
- Դե կբացեն էլի, ուր են փախնելու,- կողքից ասաց ինչ որ մեկը։
Հավանաբար ինչ որ պատճառով ներկայացումը հետաձգվում էր։ Պետք է սպասել: Ես դռնից մի փոքր հեռացա ու պատին տեղ անելով հենվեցի։ Ուղիղ 8-ին խմբերը ձուլվեցին, դառավ մեծ բազմություն ու բազմաթիվ ձեռքեր դժգոհության բացականչություններով ուղղվեցին շքամուտքին։ Մոտ կանգնածները բռունցքներով հարվածում էին դռանը, որից խուլ դնգոցներ էին թռչում։ Կարծես շենքում ամայություն էր, և ներսից ոչ մի արձագանք կամ շարժում չկար։ Ես մի փոքր անհանգստացա. կարո՞ղ է պրեմիերան չկայանա, հանկարծ մեկն հայտնվի ու հայտարարի՝ հետաձգվում է։ Բայց մարդկանց աճող դժգոհությունը հույս էր ներշնչում, որ նման բան ոչ ոք չի հանդուրժի։ Բարձրաձայն մտավախությունս հայտնեցի ու գոտեպնդվեցի, որ չորս կողմից բորբոքվեց գորգռացին՝ «ի՜նչ հետաձգվել, կարող ա իրանց ճորտն ենք», «Հենց հիմա, թե չէ վաղը ով սաղ ով մեռած», «Մենք հո իրանց խաղալիքը չենք»… Մուտքից մի փոքր առաջ կարճահասակ ու կարճ մորուքով, ցիլինդրը գլխին մի մարդ ձեռքերի ափերը բերանին կլորացրած սկսեց գոռալ.
- Ժողովուրդ, ժողովուրդ եկեք ևս մի կես ժամ սպասենք։ Դուռը կոտրելով բան դուրս չի գա։
Մարդիկ մի քիչ հանդարտվեցին։ Ու համաձյանության արտահայտությունները շուրթից- շուրթ մի պտույտ կատարեց։
Մեկ էլ էլի իրարանցում սկսվեց, հասկացա, որ կես ժամն արդեն անցել է։ Այժմ արդեն ավելի շատ բռունցքներ և ավելի ուժգին էին հարվածում դռանը։
Աղմուկը գնալով սաստկանում էր։ Գոռոցները՝ «բացեք դռները», «պահանջում ենք բացել», վերածվում էին հայհոյանքների՝ «այ թուլաներ», «որ հիմա չբացեք…»։ Մի փոքր անց գերակշռող դարձան դուռը ջարդելու կոչերը։ Ցիլոյով մարդը կոկորդը պատռելով բացատրում էր, որ դուռը կոտրելու կարիք չկա, մեկ է վաղ թե ուշ բացելու են, միայն պետք է մտածել, թե ինչպես։
- Դուք ճիշտ եք ասում։ Ինչպե՞ս Ձեզ դիմեմ,-_Հարցրեցի ես ու ձեռքս պարզեցի։
Վաղո,- մտերմաբար ձեռքս սեղմեց ու ափերը բերանին կլորացնելով կրկին դիմեց ժողովրդին,- Ես ձեզ խոստանում եմ, որ դուռը օրվա մեջ կբացվի։
- Վաղո, մի բան հարցնեմ, իսկ կարևոր չի՞ թե դուռը ով կբացի,- հարցրի ես։
- Չէ, կարևորը օպերայի աշխատող լինի,- առանց ինձ նայելու արագ պատասխանեց նա ու կրկին պատռվելով դիմեց բազմությանը,- ժողովուրդ մեզ համար կարևորը, որ դուռը բացվի, միթե՞ կարևոր է, թե ով կբացի։
Ի պատասխան առատորեն գոչյուններ տարածվեցին՝ «ոչ», «կարևոր չի»։
- Լսեք, ես ճանաչում եմ օպերայի պահակին, նա մոտակայքում է ապրում, նրա մոտ միշտ բանալի լինում է,- գոռացի Վաղոյի ականջին։
- Հանգստացի,- արհամարհական ասաց Վաղոն, հետո հարցրեց,- ո՞վ է։
- Դունչը, օպերայի քսան տարվա պահակն է,- ոգևորված պատասխանեցի ես։
Վաղոն կրկին դիմեց բազմությանը.
- Ժողովուրդ մեկը կա, որ ճանաչում է օպերայի պահակին՝ Դունչին։ Նա այստեղ մոտիկ է ապրում։ Ի՞նչ եք առաջարկում. գնա՞նք նրան տնից բերենք , դուռը բացի։
Կրկին միաբերան գոչյունները տարածվեցին՝ «բերենք, բերենք»։ Վաղոյի շուրջը ակտիվ խորհրդակցություն ծավալվեց։ Աղմուկի մեջ ոչ մեկի առաջարկությունը չէր լսվում։ Աղմուկը դադարեց, երբ Վաղոն սկսեց խոսել.
- Պահակին կազմակերպված ենք բերելու։ Ես առաջարկում եմ 5 հոգիանոց խումբ ուղարկել։ Համաձա՞յն եք։
Բոլոր կողմերից համաձայնության ձայներ արձակվեցին։
- Ուրեմն այսպես, մեկը դու կլինես,- թևիս թփփացնելով ասաց Վաղոն,- ու ևս չորս հոգի։ Ո՞վ կցանկանա։
Մի քանի կամավորներ մոտեցան։ Վաղոն արագ ցուցամատի շարժումներով ընտրեց երկու կնոջ և երկու տղամարդու ու կարգադրեց. «դե ճամփա»։
Մենք միմյանց հետ ձեռք սեղմելով ծանոթացանք. կանայք՝ Ռիտան ու Անուշկան երկուսն էլ գեր, ընկերուհիներ էին։ Տղամարդկանցից մեկը ներկայացավ՝ «ինձ Չախկալ կասեք», քառասունն անց կլիներ, ակնախնձորները դուրս պրծած, կապույտ աչքերով ու ճերմակ թրաշով։ Մյուսը՝ երիտասարդ տղա էր՝ մազերը սղալած, անունը Սամո։
Երբ արդեն պիտի շարժվեինք, Վաղոն կանգնեցրեց. «սպասեք, սպասեք»։ Նա ծոցագրպանից ինչ-որ թղթի կտոր ու գրիչ հանեց ու հարցնելով սկսեց գրել խմբի անդամների տվյալները։ Երբ հերթը հասավ ինձ, հարցրեց.
Անուն, Ազգանուն ու բնակարանիդ հասցեն։
- Բայց ի՞նչ կարիք կա, որ գրում եք։
- Ամեն դեպքում։ Զգուշավորության համար պետք է,- ժպտալով ասաց նա:
Ես թելադրեցի անունազգանունս ու հասցես, բայց չդիմացա ու էլի հարցրեցի.
- Ամեն դեպքում չեմ հասկանում՝ ինչու՞ եք գրում։
Վաղոն այս անգամ առանց ժպտալու խիստ-խիստ պատասխանեց.
- Որ սուտ դուրս գաս պատասխանատվության ենթարկենք։
Ես ինչ որ երկյուղեցի. լավ, եթե Դունչը հեռացված լինի աշխատանքից կամ, ասենք, տանը չլինի… բայց մտածելու ժամանակ չկար։ «Ճամփա, ճամփա» գոռալով մեր խումբը ճեղքեց բազմությունը և հայտնվեց փողոցում։
Հարյուր մետր էլ դեռ չէինք քայլել, որ Ռիտան խոսեց.
- Դեռ շա՞տ պիտի գնանք։
- Չէ, ամենաշատը կիլոմետր։
Այլևս առանց բառ արտասանելու հասանք Դունչենց տուն. անհամաչափ կառուցված երեք-չորս մուտքերով նեղլիկ շրջանաձև բակի աջ անկյունից՝ երկրորդ հարկ տանող աստիճանների տակից հաչալով դուրս պրծավ ատամները քշտած մի հսկա շուն։ Չախկալը թևիցս քաշեց.
- Սատկացնե՞մ,- խորամանկ ժպտալով հարցրեց նա ու բարձրացրեց բաճկոնի եզրը. ձախ թևի տակ բացվեց պատյանի մեջ ատրճանակը։
-Չէ, ոչ մի զոհ,- բաճկոնը կտրուկ ետ քաշեցի ու առանց շանը ուշադրություն դարձնելու աստիճաններով արագ բարձրացա երկրորդ հարկ։ Ձախից ձգվող պատշգամբով միջանցքի ծայրին Դունչի բնակարանն էր։ Դռան դիմաց ետ նայեցի. նրանք արագաքայլ մոտենում էին։
- Դունչը այստեղ է ապրում,- տեղեկացրի ու դուռը թույլ թակեցի։ Ոչ մի պատասխան։ Այս անգամ ավելի ուժեղ թակեցի։ Կրկին լռություն։ Բռունցքների ու ոտքերի հարվածները տեղացին դռանը։ «Հասկացանք , հասկացանք»,- լսվեց դռան ետևից։
- Բա որ շուտ հասկացող ես ինչի՞ չես գալի,- քամահրանքով ասաց Սամոն։
Դուռը բացվեց ու մեր դիմաց հայտնվեց Դունչը՝ մայկայով, աչքերը ճմռթելով.
- Էս ինչ ա պատահել, գիշերվա էրազ հո չե՞ք,- զանգվածեղ դուրս ցցված ծնոտը աջ ու ձախ շարժելով խոսեց նա։ Ծնոտից անմիջապես վեր, առաջին հայացքից միայն զույգ կլորիկ՝ հատիկ- հատիկ աչքերն էին, բայց Դունչի դեմքի ուշադիր զննությունը բացահայտում էին աչքերի տակ փոքրիկ քթածակեր։
- Ինչ գիշեր այ խլուրդ, հըլը ժամը 9-ն ա,- բերանը ծռելով ասաց Սամոն ու երկու մատով բռնելով Դունչի անթև մայկայի թևատեղից թափահարեց,- ամբողջ ժողովուրդը քեզ ա սպասում, արա՛։
- Ի՞նչ ժողովուրդ, հո գի՞ժ չեք,- ետ-ետ գնալով ծնոտը շարժեց Դունչը։
_ – Հիմա քեզ գիժ ցույց կտամ,- ու Սամոն ձեռը գցեց Դունչի ծոծրակից ու քաշեց-գցեց նրան բնակարանից դուրս,- արի-արի, քեզ թվում ա Օպերայի դուռը ո՞վ պիտի բացի։
Դունչը իրար վրա մի քանի անճոռնի քայլ արեց ու ծնոտը շարժեց.
- Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Որ կարգադրեն էն ժամանակ էլ կգամ- կբացեմ։
Ես ձեռքով պահեցի Սամոյին ու Չախկալին գլխով նշան արեցի։ Չախկալը ժպտաց ու ատրճանակը հանեց- դրեց Դունչի ճակատին.
- Կամ գալիս ես դուռը բացես, կամ գանգդ ցրում եմ,- աչքերը դաժանորեն ոլորելով սպառնաց նա։ Դունչի բաց մոխրագույն դեմքը ավելի գունատվեց ու նա թույլ ձայնով կմկմաց.
- Լավ, լավ գալիս եմ,-սարսափած շարժվեց դունչը,- մենակ թողեք հագնվեմ։
- Դե արագացրու,- ասաց Սամոն ու Դունչի թևից բռնելով նրան ներս մտցրեց։ Մի քանի րոպեից Սամոն Դունչին մեջքից հրելով դուրս էր բերում։ Դունչը հագել էր կոստյում ու փողկապ էր կապել։
- Տնօրենը առանց կոստյումի աշխատանքի չի թողնում,- նկատելով, որ վերից վար իրեն զննում եմ, ասաց նա։
Ռիտան ու Անուշկան աջ ու ձախից թևանցուկ արեցին Դունչին, ես առաջ ընկա ու Սամոյին ու Չախկալին նշան արեցի, որ ետևից քայլեն։ Այս դասավորությամբ շարժվեցինք դեպի օպերա։ Բակում շունը փռված քնած էր և երբ նրա կողքով անցանք որևէ շարժում չարեց։ Արդեն մթնել էր։ Փողոցում անձրև էր մաղում։
- Ամեն տարի էս օրերին անձրև ա գալի,- ետևից լսվեց Չախկալի ձայնը։
- Այսինքն ո՞ր օրերին,- Շրջվելով հարցրեցի Ռիտային։
- Ոնց թե տղա ջան՝ որ օրերին։ Որ չգիտես, ուր ես էկել։ Թատերաշրջանի բացման օրերն են չէ՞,- քամահրանքով պատասխանեց նա։
-իսկ ամեն տարի սենց նշվում ա՞ բացումը:
-Հա, բա ինչ, ինչ ա էս քաղաքաից չես,-ասեց Ռիտան,- ամեն տարի մենք գալիս ենք ու մեր դերը խաղում: Ես ամբողջ տարին էս օրվա համար եմ ապրում:
Այ քեզ էշի ականջում քնած: Այդքան ռեժիսորի հետ հանդիպես, ու մեկը չասի, գիտեք ընկեր, կարող եք այսինչ օրը գալ ու ձեր ուժերը փորձել:
Օպերայի դիմաց բազմությունը մեզ ծափահարություններով դիմավորեց։ Մի քանիսը մոտեցան ու փորձեցին Ռիտայից ու Անուշկայից խլել Դունչին, սակայն դա նրանց չհաջողվեց. կանայք առանց բառ ասելու դրանց կոպտորեն հրեցին։ Բազմության բացած միջանցքով հասանք շքամուտքին։ Վաղոն հերթով ձեռքներս սեղմելով մեզ ողջունեց ու հետո դիմեց Դունչին.
- Էս ու՞ր էիր ա՛յ պարոն։
- Ուր պիտի լինեի, տանն էի,- երկյուղած ծնոտը շարժեց Դունչը։
- Բա որ տանն էիր, ինչի չէիր գալիս դուռը բացեիր։
-Ես ճիշտն ասած չգիտեի, որ դուռը բացող չկա։
- Դե լավ, լավ։ Հիմա հըլը դուռը բաց։ Քո հարցերը հետո կլուծենք,- ասաց Վաղոն ու Դունչին ուսից քաշելով մոտեցրեց դռանը։ Դունչը հնազանդորեն ծոցագրպանից հանեց մեծ՝ մի 30 սանտիմետրանոց բանալին, մտցրեց դռան անցքի մեջ ու երկու ձեռքով մարմինն էլ հետը երկու անգամ պտտեցրեց հետո հրեց բացեց դուռը ու առաջինը ներս մտավ։ Նրա ետևից բազմությունը հրմշտոցով ներխուժեց օպերա։ Ես հորձանքի մեջ առնվելով հայտնվեցի սյունազարդ նախասրահում։ Մեկ էլ բոլորը, կին տղամարդ ցրվեցին սյուների ու պատերի տակ` տղամարդիկ շալվարի կոճակները բացելով, կանայք պպզելով սկսեցին միզել։ Ես անակնկալի եկած շփոթված չորս կողմս էի նայում։ Մի սյունի դիմաց հանդիպեցի Սամոյի հայացքին.
- Երեկվանից պահում եմ, որ ստեղ շռեմ,- երանությամբ հոգոց հանելով ասաց նա։ Ռիտան ու Անուշկան իրար կողք պպզած գոհունակ ժպիտները դեմքերին չռռացնում էին։ Ստիպված մի սյունի տակ ես էլ փորձեցի միզել, բայց թարսի պես չհաջողվեց։ Մի քանի րոպեից սրահը սուր միզահոտ բռնեց, և հատակը պատեց մեզի շիթերով։
Ինչ անեմ: Մտա հանդիսասրահ: Մարդ չկար: Մեկ էլ, արդեն ով միզել վերջաացրել էր տարբեր մուտքերից սկսեցին հերթով գալ։ Հանդիսասրահը լուսավորում էր առաստաղի կենտրոնում կախված հսկայական ջահը, լուսարձակներից լույս էր նետված բեմը ծածկող վարագույրին։
Մարդիկ պայուսակներից ու գրպաններից հանեցին գործիքներ՝ պտուտակահաններ, պլասկագուպցիներ և էլի նման բաներ ու զույգերով սկսեցին հատակին ամրացված աթոռները քանդել։
-Էս ինչու եք քանդում,-հարցրի մեկին:
-Սա սիմվոլիկ ժեստ է, նշանակում է հանդիսատեսի մահը,-բացատրեց մարդը:
Ես ինչ անեմ: Փաստորեն պիտի ճարեի «Լրագրի» երեկվա համարը, որ իմանայի ինչ եմ անելու, ու հետս գործիք-մործիք կբերեի: Աշխատանքային անցուդարձում ինձ ավելորդ զգացի ու հանդիսասրահից դուրս եկա։ Ճեմասրահից աստիճաններով բարձրացա օթյակ։ Վերև ոչ ոք չէր եկել և ես ինձ ավելի ազատ զգացի։ Չէ, անհրաժեշտէ ինտեգրվել այս ամենին: Գոնե միզել կարող եմ: Օթյակից երևում էր, որ արդեն ոմանք աթոռները քանդել ու դահլիճից դուրս էին տանում։
Քանդողների վրա միզելու անդիմադրելի պահանջ առաջացավ։ Կանգնեցի բազրիքին ու մեզս բաց թողեցի օթյակի տակ աշխատող երեք հոգու գլխներին։ Նրանցից երկուսը շարունակում էին քանդել ցայտերին բացարձակապես ուշադրություն չդարձնելով։ Մեկը վեր նայեց ու նկատելով, որ մեզը ինձանից է թափվում խնդրեց.
- Ախպեր ջան, չես տեսնում թրջվում եմ։ Մի ուրիշ տեղ արա էլի։
- Չեմ կարող, ինձ ստեղ ա հարմար,- պատասխանեցի ես։ Նա այլևս ձայն չհանեց ու շարունակեց իր գործը։
Լավ, միզեցի վերջացրի։ Փաստորեն արդեն ես էլ մասնակից դարձա։ Բայց ես ուզում էի ավելի ակտիվ մասնակցել գործողությանը, սակայն չգիտեի ինչ անել։ Չգնալ, արդյո՞ք, տնօրենի մոտ։ Տարիներ առաջ, ճիշտ է նա ինձ մերժել էր գործ տալ, բայց այժմ իրավիճակը մի փոքր այլ է։ Դուրս եկա Ճեմասրահ ու քայլերս ուղղեցի տնօրենի ընդունարան։
- Բարև ձեզ։ Տնօրենը տեղու՞մ է,-ընդունարանում հարցրեցի քարտուղարուհուն։ Նա քաղաքավարի ժպտալով պատասխանեց.
- Կարող եք մտնել, ազատ է։
Գրասենյակում դեմ դիմաց լայնանիստ գրասեղանի առաջ նստած էր տնօրենը՝ գլուխը հակած թղթերի մեջ։ Ես առաջ եկա ու դուռը հետևիցս չրխկացրի։ Ձայնից նա գլուխը բարձրացրեց ու ինձ տեսնելով տեղից վեր թռավ.
- Շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար,- դեմքը փայլեցնելով ասաց նա ու մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց։
- Միթե՞, դուք ինձ հիշում եք,-ուրախ հարցրի ես։
- Իհարկե հիշում եմ։ Այն ժամանակ ես ձեզ չկարողացա օգտակար լինել։ Գիտեք, դժվար տարիներ էին։ Ինչ-որ անիմաստ կարգով էինք արտիստներին ընտրում։ Վերջում էլ հանձնաժողովը պիտի հաստատեր։ Հանկարծ որոշվեր, ներող եղեք, թե այսինչ արտիստը բավարար ընդունակություններ չունի՝ վերջ. ոչ միայն ես, ամբողջ մեր ղեկավարությունը կթռչեր։ Իսկ հիմա տեսնու՞մ եք ինչ հնարավորություններ են բացվում։ Ոչ միայն Դուք, այլև ցանկացած անձ կարող է ընդգրկվել։
- Բայց ես ճիշտն ասած չգիտեմ, ավելի շուտ, լավ տեղյակ չեմ այսօրվա միջոցառման մանրամասներին։ Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ…- փորձեցի վիճակս բացատրել նրան։ Տնօրենը անմիջապես հասկացավ ու խոսքը բերանումս ընդհատեց.
- Սպասեք, սպասեք։ Հիմա ձեզ այնպիսի դեր կտամ, որ ամբողջ կյանքդ չեք երազել։ Ես հո գիտեմ, որ այսքանի մեջ ամենաարժանավորներից մեկը դուք եք,- ու մոտեցավ գրասեղանին և ինչ-որ կոճակ սեղմեց։ Ներս մտավ քարտուղարուհին։
- Կանչիր Տատային,- կարգադրեց նա և քարտուղարուհու դուրս գալուց հետո մտերմաբար զրույցը շարունակեց,- ինչ լավ է, որ եկաք։ Մտածում էինք ՝ ու՞մ կարելի է վստահել այդ դերը և, անկեղծ ասեմ, համապատասխան թեկնածու չէինք կարողանում գտնել։ Եվ հանկարծ՝ էլ ում, եթե ոչ ձեզ։
Դուռը բացվեց և գրասենյակ մտավ գեղեցիկ տիկին ճերմակ խոպոպիկներով կեղծամով և ճերմակ լանջաբացված կարճ շրջազգեստով։ Տնօրենը կանչեց.
- Եկ սիրելիս,- և մեջքը գրկելով մոտեցրեց ինձ ու հարցրեց,- ճանաչեցի՞ք։
- Կարծես թե…,- փորձեցի կռահել, սակայն տնօրենը թույլ չտվեց.
- Մեր թատրոնի ամենալուսավոր աստղերից է,- Տաթևիկ Բենյամինվնա Թադևոսյանը։ Ծանոթացեք խնդրեմ։
- Իհարկե։ Ես բախտ ունեմ, որ Ձեզ հետ ծանոթանում եմ,- ուրախ ասացի ես ու տիկնոջ ձեռքը համբուրեցի։
- Մենք պետք է արագացնենք,- ասաց տնօրենը ու դիմեց ինձ,- ուրեմն այսպես: Այսօր դուք եք լինելու Տատայի խաղընկերը։
- Շատ հաճելի է։ Իսկ ի՞նչ պիտի անեմ,- մի փոքր անակնկալի եկած հարցրեցի ես։
- Շատ քիչ բան։ Ես կասեմ,- պատասխանեց տնօրենը ու փոքր ինչ խոնարհվեց երգչուհու կողմը,- Իսկ դու՞ թանկագինս։
- Ինձ նույնպես հաճելի է,- թեթևակի ժպտալով ասաց տիկինը։
Տնօրենը հայացքը գցեց առաստաղին ու այդպես մի քանի վայրկյան կանգնած մնաց: Հետո դիմեց ինձ.
- Ուրեմն այսպես, Տատայի հետ,- մի պահ կմկմաց ու հետո արագ արտասանեց,- մի խոսքով, Տաթևիկ Բենյամինվնայի հետ բեմում պետք է կենակցեք:
Ես շշմեցի.
– Ինչպե՞ս,- շփոթված հարցրեցի ։
- Ինչպե՞ս՝ ինչպես։ Կարծում եք մոռացել եմ, որ արդեն չոքած դեր էիք խնդրում։ Հիմա ժամանակ չկա, արագ պատասխանեք համաձայն եք, թե ոչ։
Ես հարցական նայեցի Տատային. նա պատուհանի մոտ լուռ կանգնած էր։ Երբ մեր հայացքները հանդիպեցին դեմքով քաղաքավարության ժպիտ անցավ և ընդգծված այտոսկրները շառագունեցին։ Ցանկությունը ջերմացրեց գլուխս ու ես առանց ավելորդությունների պատասխանեցի՝ այո։
- Դե գնացինք,- ասաց տնօրենը և մեզ առաջ ուղեկցեց մի կողմից ինձ մյուս կողմից Տատային թևանցուկ անելով ։
Ընդունարանից դուրս ՝ ձախ շրջանց անելով քայլեցինք երկար ձգվող նեղ միջանցքով։ Ծայրում աստիճաններով բարձրացանք և հայտնվեցինք կուլիսներում։ Բեմը թույլ լուսավորված էր։ Վարագույրը դեռևս ծածկում էր հանդիսասրահը։
- Դե ձեզ տեսնեմ, առանց ձևականությունների,- ձեռքերը շփելով ասաց տնօրենը ու մեզ՝ երկուսիս թողեց բեմի կենտրոնում, իսկ ինքը վեց-յոթ քայլ ետ-ետ գնաց։
Ես շփոթված նայեցի Տատային. նա հաճելիորեն ժպտաց ու ձեռքը մեկնեց։ նրան առա գիրկս ու հեշտությամբ պառկեցրի հատակին։ Արդեն կանգնել էր: Ես նույնպես պառկած արձակեցի շալվարիս կոճակները, ապա հանեցի Տատայի զուգագուլպան և մնացածը։ Տատայի վրա շրջվելուց առաջ շուրջս նայեցի. բեմում միայն տնօրենն էր՝ մի քանի քայլ այն կողմ ժպիտը դեմքին գլխով համաձայնության նշան էր տալիս։ Տատայի ազդրերը ձեռքս չհպված բացվեցին և նրա մատները անդամս սահեցրին ջերմ անցքից։ Այդ ակնթարթին վարագույրը դգդգոցով սկսեց բարձրանալ և թնդաց ինչ-որ հայտնի սիմֆոնիա։ Ես մի հատ թպրտացի ու ետ թռա ։ Ոտքի կանգնելս և երաժշտության դադարելը մեկ եղան։
- Շնորհավորում եմ Ձեր առաջին դերը։ Մի փոքր շուտ վերջացրիք, բայց ոչինչ, շփոթմունքից դժվար է, հաջորդ անգամ ավելի լավ կխաղաք,- ետևիցս ձեռքը ուսիս դնելով ասաց տնօրենը։ Տատան մնում էր հատակին փռված։ Խոպոպիկներով կեղծամը գլխից ընկել էր և դուրս էին թափվել շագանակագույն մազերը։ Ես ձեռքս մեկնեցի նրան.
- Շնորհակալություն։ Կարևորը, որ կեղծամը հանեցիք,- կիսաձայն խոսեց Տատան ձեռքս թողնելով օդից կախված։ Տնօրենը ետևից արմունկիցս քաշեց.
- Մի անհանգստացեք, Տաթևիկ Բենյամինովնան սիրում է խաղից հետո այդպես հանգստանալ,- նա ինձ ետ տարավ, հետո Տատայի կողքին ծնկի գալով, գրպանից հանեց արդեն գործողության պատրաստ սրսկիչը, մերկացրեց ասեղը ու Տատայի բազկից պարունակությունը ներարկեց։
- Դա ինչի՞ համար էր,- զարմացած հարցրի ես։ Տնօրենը սրսկիչը դուրս քաշեց, ոտքի ելավ, սրսկիչը թափով շպրտեց բեմի աջ կողմը և նոր, հայացքը Տատայից չկտրելով, ձայնի հոգատար երանգով պատասխանեց.
- Որ հանգստանա։ Խեղճը այս տարի այնքան է աշխատել, որ ուժերը լրիվ սպառվել են։
Մեր դիմաց վարագույրը բացել էր հանդիսասրահը. դեռևս երկու շարք աթոռներ էին մնացել, որոնք 7-8 հոգի անշտապ քանդում էին։ կենտրոնական ջահը իջեցված էր մինչև օթյակների մակարդակը։ Հանկարծ նկատեցի, որ ջահից մարդ է կախված.
- Նայեք, նայեք,- ահաբեկված ճչացի ձեռքս բարձրացնելով կախվածի կողմը։
- Մի անհանգստացեք։ Անփորձ եք, կամաց-կամաց կսովորեք։ Ճիշտն ասած, ես ամենասկզբից էլ դեմ էի այդ տեսարանին, բայց ոչինչ չկարողացա անել,- ասաց տնօրենը և ուսիս մտերմաբար թփփացրեց, դե գնացինք։
Նեղ միջանցքով քայլելիս հարցրեց.
- Դե ինչպե՞ս էր, գոհ ե՞ք։
Ես հարցը ցրեցի.
- Ուղղակի շատ հոգնած եմ։
- Հիմա, հիմա կհանգստանաք։
Երբ հասանք ընդունարան նա ցույց տվեց բազմոցը.
- Այ այստեղ պառկեք հանգստացեք,- ու կարգադրեց քարտուղարուհուն,- Փիսո մի բան գցիր պարոնի վրա։
Ես, իրոք, շատ հոգնած էի, թե լարվածությունից էի թուլացել. հենց պառկեցի քնեցի, էլ չեմ հիշում շնորհակալությունս ասել եմ, թե չեմ ասել։ Երբ արթնացա ընդունարանը արդեն լուսավորում էր առավոտը։ Քարտուղարուհին տեղում չէր։ Մոտեցա տնօրենի դռանը՝ փակ էր։ Ընդունարանից դուրս եկա։ Ճեմասրահում նույնպես մարդ չկար՝ դատարկություն էր։ Ոտնաձայնս արձագանք էր տալիս։ Շքամուտքի դռան երկու փեղկերը լայն բացված էին։ Դուրս եկա. Օպերայի բակում աթոռները իրար վրա անկարգ դարսված՝ հսկայական դեզի էին վերածված, որոնց վրա խաչաձև փռված էին ուղեգորգերը։ Լավ, այժմ ես ի՞նչ պիտի անեմ։ Միգուցե ճիշտը դահլիճ վերադառնա՞լն է։ Առայժմ շտապելու կարիք չկար և մտքովս անցավ թերթ գնել։ Քայլերս ուղղվեցին մոտակա կրպակը։ Թերթերը հենց նոր էին ստացել։ Վերցրեցի «Լրագիրը» և այս անգամ սովորությանս հակառակ պարզեցի առաջին էջը։ Հենց թերթի ճակատի տակ իրար կողք տպագրված էին Տատայի ու Դունչի մեծադիր լուսանկարները։ Անմիջապես նայեցի մակագրությանը։ Սարսափի հոսանք անցավ մարմնովս. գրված էր . «Երեկ վախճանվեցին օպերայի երգչուհի Տաթևիկ Թադևոսյանը և նրա կյանքի ընկերը, Օպերայի ադմինիստրատոր Դավիթ Սահակյանը՝ մեր հասարակությանը ավելի հայտնի Դունչ մականունով։ Ըստ նախնական տեղեկությունների նրանք ինքնասպանություն են գործել։ Խմբագրությունը ցավակցություն է…»։ Մի պահ քարացած մնացի ու նետվեցի Օպերա։ Շքամուտքի դուռը փակ էր։ Հրեցի չբացվեց. կողպված էր։ Բռունցքներով ուժգնորեն սկսեցի հարվածել դռանը։ Կողքից լսվեց ինչ- որ մեկի ձայնը. «Կամաց, կամաց։ չես տեսնում քնած եմ»։ Դռան մոտ, պատի տակ կուչ եկած պառկած էր Վաղոն։
- Ինչի՞ են դռները փակել,- կատաղած գոռացի ես։
- Հարի՜ֆ, պրեմիերան վաղու՜ց ավարտվել է,-ծուլորեն կերկերաց նա ու հարմար սեղմվելով աչքերը փակեց։
1997թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#19  Сообщение Harutin » 28 июл 2011, 12:14

Քաղաքամերձ լճի ժամանակաշրջանը


Текст:
Քաղաքամերձ լիճը արդեն երկու տարի է ճահճի էր վերածվել: Ամբողջ քաղաքով տարածվել էր լճից բուրող գարշահոտությունը: Լճի մերձակա թաղամասերում մոծակների առատությունից հաճախ երկինքը չէր երեւում: Քանի որ մեր բնակարանն էլ այդ թաղամասում էր եւ մոտ էր լճին, գարշահոտությունը ավելի սուր էր ու մեր թաղամասի բոլոր բնակիչները հատուկ պատրաստված թանզիֆներ էին քթներին փաթաթում:
Մոծակներից պաշտպանվելու համար շատ քաղաքացիներ գլխներին մեղվապահի երեսը ցանցով ծածկող գլխարկներ էին դնում ու ամառ-ձմեռ ձեռնոցներ հագնում: Սակայն մարդկանց մեծ մասը արդեն պաշտպանական գլխարկներ ու ձեռնոցներ չէին կրում, քանի որ նրանց մարմինները վարժվել էին մոծակների խայթոցներին:
Ահավոր բազմանում էին գորտերը, որոնք նախկինում քաղաքում երբեք չէին եղել: Ընդհանրապես ես գորտ շատ եմ սիրել: Հիշում եմ մանկությանս տարիներին, ամառանոցում ամեն օր գնում էի գետի ափ ու գորտ որսում: Գորտին երկար պահում էի բռիս մեջ ու հետեւում նրա բողխաղի շարժվելուն, հետո բաց էի թողնում ու նորը որսում:
Ընկերներս շատ դաժան էին: Նրանք գորտին բռնում էին, խոտի խողովակով հետեւից փչում, ուռացնում ու էդպես ուռած գորտին գցում գետը: Գորտը փորձում էր սուզվել բայց չէր կարողանում: Կամ էլ փչած-ուռացրած գորտին դնում էին քարին եւ մի ուրիշ քարով խփում-պայթացնում: Ես փորձում էի մի ձեւով խոչընդոտել նրանց դաժանությունները, բայց չէր հաջողվում:
Սակայն քաղաքում թռչկոտող գորտերից ես էնպես զզվեցի, որ երկու օրը մեկ ամբողջ մարմինս ցանով պատվում էր ու նյարդային ցնցումներ էի ունենում: Փողոցով քայլելիս մեկ էլ գորտը ցատկում էր գլխիս, մի ուրիշ գորտ կրծքիս կամ ուսիս: Գորտերը շալվարիս փողկով փորձում էին թափանցել մերկ ոտքերովս վեր եւ դա նրանց հաճախ հաջողվում էր: Մինչ ոտքով ձեռքով դեն էիր նետում դրանց, ուրիշներն էին ներխուժում վրաս:
Գորտերը լցվել էին նաեւ բնակարանները: Երբ տուն էի մտնում առաջին գործս լինում էր գորտերին դուրս անելը: Հաճախ վստահ, որ բնակարանը գորտերից մաքրված է, բացում էի որեւէ պահարանի դուռ, ասենք բաժակ վերցնելու համար, մեկ էլ ներսից մի գորտ էր ցատկում:
Ճիշտն ասած ճահճի առաջացրած չարիքներից ինձ վրա ամենաշատ գորտերն էին ազդում: Բարեկամներս ծիծաղում էին վրաս, ասում էին, որ գորտերից ոչ մի վտանգ չկա, անվնաս կենդանիներ են, ինչքան ուզում են թող բազմանան, իսկ այ մոծակները ուրիշ, շատ անտանելի են, համ կծում են, համ էլ հիվանդության բուն են:
Թերթերը էդ տարիներին բացի ճահճից ամեն ինչի մասին գրում էին: Հազվադեպ հանդիպում էին հաղորդումներ մոծակների բազմանալու մասին: Նշվում էր, որ դրանք ընդհանրապես վտանգավոր են, բայց ինչպես քաղաքի գլխավոր սանիտար բժիշկը վստահեցնում է, որ իրավիճակը հսկողության տակ է եւ համաճարակի վտանգը բացառվում է, բնակիչները կարող են հանգիստ լինել:
Ստիպված ես մի հոդված գրեցի, ներկայացնելով ճահիճը ժողովրդի գլխին մի նոր չարիք: Էսօր համաճարակ չկա, բայց միշտ դրա վտանգը կախված է: Երկար, երկու պարբերություն գրել էի գորտերի վնասների մասին ընդհանրապես: Բացի այդ գորտերի ու այլ ճահճագեն կենդանիների աճը սարսափելի չափերի է հասել, ու արդեն բազմաթիվ քաղաքացիներ դրանց հետեւանքով տարաբնույթ նյարդային հիվանդություններ են ստանում: Վերջում առաջարկում էի ճահիճը չորացնել, ու ազատվել ժողովրդի ամենագլխավոր պրոբլեմից:
Հոդվածս տպագրվեց «Անցուդարձ» օրաթերթում: Երբ թերթն առա առաջինը նկատեցի, որ գորտերին վերաբերվող ամբողջ հատվածը հանված է: Ընդհանրապես գորտ բառը բոլոր նախադասություններից վերացված էր: Ահավոր ջղայնացա, քանի որ հոդվածը գրել էի հիմնականում այդ հատվածի համար: Անմիջապես գնացի խմբագրություն ու մտա խմբագրի մոտ.
- Ինչու եք հանել գորտերի հատվածը,- գրեթե գոռալով հարցրի նրան:
Խմբագիրը սկեսց ծիծաղել.
- Ախր էդ գորտերը քաղաքի ամենաանվնաս կենդանիներն են: Չեմ հասկանում, թե ինչու ամբողջ մաղձդ գորտերի վրա ես թափել: Անկեղծ ասեմ, առանց գորտերին խառնելու հոդվածիդ արտահայտած պրոբլեմը ավելի ցայտուն է:
Ամիսներ անցան ու քաղաքամերձ լիճը շարունակում էր գարշահոտություն տարածել, գորտերն ու մոծակներն էլ անընդհատ բազմանում էին: Հոդվածիս ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ինձ արդեն անտանելի էր դարձել քաղաքում գտնվելը ու մի շբաթով գնացի հանգստյան տուն: Հանգստացողները քիչ էին: Հետներն աշխատում էի չշփվել: Մաքուր օդը, անդորրը ու հրաշալի բնությունը նյարդերս հանգստացրին ու երկու օր անց ինձ հաջողվեց մոռանալ քաղաքն ու գորտերին:
Չորրորդ օրը, նախաճաշից հետո, սովորականի պես դուրս եկա ամենօրյա զբոսանքի խնձորի այգում: Ամպամած էր ու դիմացի սարերը ծածկվել էին մշուշով: Ոտքերս խոնավանում էին եւ անդորրի մեջ գետի քչքչոցը հրճվանքի մեջ էր ինձ գցում: Հանկարծ ինչ-որ ձայն կանչեց` պարոն Կիրակոսյան: Նայեցի ձայնի ուղղությամբ. մի խնձորի ծառի տակ, գետից մի երկու մետր էս կողմ, ադյալը փռած վրան մեկը նստած էր:
- Պարոն Կիրակոսյան, եթե կարելի է, եկեք նստեք մի փոքր զրուցենք,- ասաց մարդը:
Չնայած էդ օրերին մարդկանց հետ թեկուզ երկու բառ փոխանակելը տհաճ էր, բայց չուզեցի մերժել անծանոթին ու մոտեցա նստեցի ադյալի ծայրին.
- Լսում եմ ձեզ:
- Ես կարդացել եմ ձեր հոդվածը,- ասաց նա:
- Ուրախ եմ: Ո՞ր մեկը:
- Քաղաքամերձ լճի մասին:
Ճահիճը հենց էն թեման էր, որը հիշելիս նյարդերս սրվում էին: Ես փախել էի քաղաքից, որ հենց ճահիճը մոռանամ, իսկ սա` կարդացել եմ ձեր հոդվածը: Բայց ինձ զսպեցի ու քաղաքավարության համար չհեռացա: Միայն թեթեւ գլխով արի:
- Ձեր գրածների հետ համաձայն չեմ,-շարունակեց մարդը ու ժպտաց: Ժպիտից բերանի անկյունները սուրանկյուն դարձան: Նրա դեմքը տափակ էր ու կլոր, վրան ցցված միայն սուր քիթը: Աչքերի անկյունները շուրթերինի պես սուրանկյուն էին:
- Իսկ ինչու՞,- հարցրեցի: Չէի ուզում վիճել: ուղղակի նրա ասածի տրամաբանական պատասխանը հարցն էր:
- Գիտե՞ք ինչ: Քաղաքամերձ լիճը մեր ազգային հարստությունն է եւ այն չորացնելը սրբապղծության նման մի բան է:
Ջղերս էնպես խառնվեցին, որ ամբողջ մարմնովս տաք հոսանք անցավ, արյունը խփեց գլխիս: Բայց ինքս ինձ հանգստացնելով ուզում էի հակափաստարկները բերել, երբ նկատեցի, որ դիմացիս մարդը ինչ-որ գորտային բան ունի մեջը: Նա էլի ինչ-որ բան ասաց, բայց չհասկացա: Միայն թվաց թե ամեն արտասանած բառը «կուա» հնչեր: Զայրույթս քառապատկվեց ու ինքնատիրապետումս կորցրեցի: Ոտքի թռա ու գոռացի
- Այ գորտ…
Մարդը իսկապես գորտի պես «կուա, կուա» ասելով հետ-հետ ցատկեց: Ես ապշած չիմացա ինչ անեմ: Գորտը օգտվելով իմ հապաղումից «կուա» կանչելով սկսեց ցատկելով փախչել գետի ուղղությամբ: Ես վազեցի նրա հետեւից ու հասցրի էնպես հարվածեմ գորտի հետեւի ոտքի ետ սրված գարշապարին, որ նա թռավ ուղիղ գետի մեջտեղը ու հոսանքի ուղղությամբ լող տալով անհետացավ:
Էս դեպքից երկու տարի անց, երբ մալարիայի համաճարակը տարածվեց, իշխանությունները ստիպված չորացրին ճահիճը:
Ճահճի բերած մղձավանջները ճահճի հետ էլ անհետացան ու քաղաքը բնականոն կյանքի մեջ մտավ: Սակայն արդեն մի նոր սպառնալիք էր սկսում երեւալ. մի շարք շենքերի մուտքերի պատերին սկսել էին հայտնվել սպիտակ որդեր: Մի շենքում արդեն որդերը հայտնաբեվել էին մի քանի բնակարաններում: ես հոդված գրեցի նոր սպառնալիքի մասին, որ սպիտակ որդերի դեմն անհապաղ պետք է առնել, որ ճահճի պատմությունը չկրկնվի, այս անգամ արդեն բացաչձակապես անհայտ հետեւանքներ են սպառնում: Հոդվածը տվեցի ինչպես միշտ «Անցուդարձին»: Տպագրվելու նախորդ օրը գնացի խմբագրություն, որ նայեմ նյութիս շարվածքը: Վախ ունեի, որ կարող են նախորդ անգամվա նման հոդվածիս ամենակարեւոր մասերը կրճատեն: Եւ իսկապես, քաղաքամերձ լճի ու գորտերի բերած վնասի ու հետեւանքների մասին հիշեցնող հատվածը հանված էր: Մտա արագ խմբագրի առանձնասենյակը ու հարցրի նրան, թե ինչու է հանել էդ հատվածը: Խմբագիրը ասաց` ես տեղյակ չեմ, դա հավանաբար բաժնի խմբագրի ձեռքի գործն է:
Մտա կողքի սենյակը: Սեղանի մոտ նստած մարդը ինձ, որ տեսավ վեր կացավ ու կաղալով մոտեցավ:
- Դու՞ք եք կրտսեր խմբագիրը,- հարցրի ես:
- Այո, ես եմ: Խնդրեմ համեցեք պարոն Կիրակոսյան: ի՞նչ է պատահել,- ասաց նա ու ձեռքս սեղմեց: Ձեռքս խոնավացավ ու ստացա էն զգացողությունը, երբ գորտերը շալվարիս փողքերի միջով ոտքերիս վրա էին բարձրանում:
- Հոդվածիցս ինչու՞ եք հանել քաղաքամերձ լճի ու գորտերի հատվածը:
- Գիտեք ինչ, արդեն անցած գնացած պատմություն է եւ հետո, չէ որ լիճը մեր ազգային սրբությունն էր ու, ես գտնում եմ, որ այն չորացնելը մեծագույն սխալ էր, ասաց նա ու ժպտաց, եւ նրա բերանի անկյունները սուրանկյուն դարձան: Այո, էս մարդը նույն էն գորտն էր, որին տարիներ առաջ ամառանոցում քացով խփել էի:
- Այ դու գորտ,- գոռացի ես ու մարմնովս տաք հոսանք անցավ:
- Ինչպես չեք ամաչում: Հիշեք, թե որտեղ եք գտնվում,- ինքնավստահ պատասխանեց նա ու ցատկեց սեղանի վրայի կոճակին: Միանգամից սենյակ լցվեցին խմբագրության աշխատակիցները: Խմբագիրը հարգալից թեւիցս բռնեց ու ինձ սենյակից դուրս ուղեկցեց:
94թ., հուլիս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#20  Сообщение Harutin » 28 июл 2011, 12:15

Կրկնվող պատմություն


Текст:
- Տատիցս վարդի հոտ էր գալիս։ Ջահել ժամանակ գեղեցկուհի էր եղել ու ծերացած էլ էնպիսի հմայք ուներ, որ երբ դռանը նստած էր լինում անցնող-դառնող անտարբեր չէր մնում։ Թաղում, որ հիվանդ էր լինում տատիս էին կանչում։ Նա բժիշկ չէր , բայց երբ ձեռքը դնում էր հիվանդի ճակատին հիվանդը լավ էր զգում։ Տատիս դեմքը էնպես լուսավոր էր, որ տեսնողները կարծում էին, թե նա շատ երջանիկ է: Բայց խեղճ կինը կյանք չէր տեսել։ 15 թվին նրա ամբողջ ցեղը կոտորվել էր և ոնց էր եղել մի քուրդ էր տատիս փախցրել, տարել իր տունը ու կինը դարձրել։Երեք-չորս տարի հետո փախել էր նրա տնից ունեցած էրեխեն էլ թողել քրդին։
Ես բաժակները օղի լցրեցի, իմ բաժակը դատարկեցի, հետո շուռ եկա Ամալյային համբուրեցի.
- Ավելի լավ է խմես։
Ամալյան բաժակը վերցրեց ու օղին մինչև վերջ խմեց.
- Մեր կողմերում , որ ճամփորդ էր անցնում ու, ասում են թե, գիշերելու տեղ էր փնտրում, բերում էին մեր տուն։ Ու էդպես մի ճամփորդ էլ էկել է մեր տուն գիշերել ու գնացել և ես հայտնվել եմ էս աշխարհում։
Ես ձեռքս դրեցի Ամալյայի ծնկին ու զարմացած հարցրի.
- Եվ դու հորդ չե՞ս տեսել:
- Չէ։ Ես հորս մասին ոչինչ չգիտեմ։ Էդպես ուրվականի նման էկել ու անցել է մեր տան միջով։ Մորս, երբ հարցնում էի՝ «մա իմ հերը ով է » նա մի հայացք էր գցում վրաս ու առանց ձայն հանելու հեռանում էր, իբր տան գործով էր զբաղվում։ Կարծես անկարևոր հարց էի տվել։ Մի օր էլ էդպես էլի հարցրեցի, ձայն չհանեց ու ես չդիմացա գոռացի՝ ես քո համար շան լակոտ եմ, դվառնյաշկա եմ ինչ եմ, որ պիտի չիմանամ, թե հերս ով է։ Մերս սկսեց հեկեկալ. «Աղջիկս քո հորը ես էլ լավ չեմ հիշում,-_ արցունքներն աչքերից թափելով ասում էր մերս,- տատդ էնքան բարի էր, որ ով անօթևան էր մնում, տուն էր թողնում ։ Իրեն չէր հարցնում, թե օտար մարդը մեր տանը ինչ գործ ունի։ Էդ մարդիկ գիշերը գալիս անկողինս էին մտնում­ ու ես չէի կարողանում դիմադրել։ Երևի ոչ էլ անօթևան էին։ Տեր չունեի, որ դրանց հաներ դուրս շպրտեր, իսկ տատիդ էլ չգիտեմ ինչու ամաչում էի կանչել: Երևի, որ իր բարության համար չզղջա։ Էդպես էլ հերդ է էկել, գիշերել մեր տանը ու գնացել։
Ես շատ զղջացի, որ մորս ստիպել էի պատմել էդ ամենը։ Դա նրա կյանքի ողբերգությունն էր, որ փորձում էր թաքուն պահել աղջկանից և հետո ինձ համար ավելի լավ էր խորհրդավորության մեջ մնար հայրս, որ մի օր կվերադառնար ու իր աղջկան տեր կկանգներ։
Հետագայում տատս էլ ոչ մեկին տուն չէր թողնում։ Երբ գալիս տեղ էին ուզում տատս լուռ վեր էր կենում, մտնում էր տուն ու դուռը հետևից փակում։
Տատս իր երկրից էկած էն հազվադեպ մարդկանցից էր, երևի միակը, որ էդպես էլ չմերվեց էստեղի սովորություններին։ Կյանկի վերջում միայն իմացավ, որ մարդիկ խաբեբա են, բայց չհասկացավ թե ինչու։ Ու էդպես զարմացած էլ գնաց էս աշխարհից ։
- Ե՞րբ մեռավ տատդ։
- Ես տաս տարեկան էի, որ տատս մեռավ։ Դա իմ կյանքի ամենատխուր օրն էր ։ Մինչև հիմա էլ, որ ինձ անհաջողություն է պատահում թվում է, թե եթե տատիկս կենդանի լիներ էդպես չէր լինի։ Ես միայն մինչև տաս տարեկան եմ երջանիկ եղել, երբ տատիս կողքին էի։ Տատիկիս ծոցն էի քնում։ Նրան պինդ գրկում էի և զգում, որ էս աշխարհում մենակ չեմ։
… Տատիս ես ու մերս թաղեցինք։ Լավ էր, գոնե հարևանը սել տվեց, որ դագաղը վրան դնենք, տանենք գերեզմանոց։
Ես կրկին բաժակները օղի լցրեցի ու խմեցի։
- Ինչ ես հիշողությունների մեջ խորացել, լավ կանես քնես։
- Էհ, որ քեզ էլ չպատմեմ, ում պիտի պատմեմ։ Ես ամբողջ կյանքս մենակ եմ եղել ու ոչ ոք չեմ ունեցել, որ հետը կիսվեմ։ Մայրս ինձանով չէր զբաղվում, մտերիմ ընկերուհի էլ չեմ ունեցել։ Ոչ մեկին չէի վստահում։ Առաջ, որ շատ էի տխրում, գնում էի տատիս գերեզմանին նստում ու հետը զրուցում էի։ Տխրությունս չքվում էր ու անհասկանալի ուրախություն էր մեջս լցվում։ Հիմա գերեզմանը չկա։ Գերեզմանը վերացրին ,տեղը եսիմ ինչ սարքեցին։
Ես շրջվեցի Ամալյայի վրա ու սկսեցի համբուրել նրա պարանոցը։Հետո թախտի զսպանակները սկսեցին համաչափորեն ճռճռալ. . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Դու անկողնում ուղղակի հրաշք ես,- մեջքի վրա շրջվելով ասացի ես ։
Ամալյան ժպտաց.
- Էհ դու ինձ իմ լավ ժամանակ չես տեսել, հիմա տարիքս էն չի։
. . .
- Մեր տուն միշտ տարբեր տղամարդիկ էին այցելում։ Մեկը մի երկու անգամ գալիս էր, գիշերում ու այլևս չէր երևում։ Մի ուրիշն էլ կարող է մի քանի ամիս անընդհատ այցելեր։ էդպես մեկը կար՝ ձյաձ Ռոբերտը, որ մոտ երեք տարի մեր տնից անբաժան էր։ Նա ինձ միշտ նվերներ էր բերում ու երբ գալիս էր, ես շատ էի ուրախանում։ Գիտես, ուրախանում էի որովհետև վերջապես հայտնվել էր մեկը, որ ինձ բանի տեղ էր դնում։ Ես զգում էի, որ ինձանից ինչ-որ բան եմ ներկայացնում ու բոլոր երեխաների նման նվերներ եմ ստանում ու ուշադրության արժանի եմ։ Ձյաձ Ռոբերտը շաբաթը երկու – երեք անգամ այցելում էր մեզ ու գիշերը մամայիս հետ ննջասենյակում քնում։ Մի խոսքով մամայիս յարն էր: Մի օր նա իր ընկերոջ հետ էկավ։ Ընկերոջ անունը Վալոդյա էր։ Էդ օրը մերս համեղ ուտելիքներ էր պատրաստել և երեկոյան լավ սեղան գցեց։ Ձյաձ Ռոբերտն էլ իր բերած օղու շշերը դրեց սեղանին։ Վալոդյան անեկդոտներ էր պատմում ու պատմություններ ասում ու մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ ձյաձ Ռոբերտը անընդհատ մորս ու իր բաժակներն էր լցնում ու կենացներ ասում։ Երկու օղու շշերն էլ դատարկվեցին ու ես նկատեցի , որ մերս շատ է հարբել ու խղճացի նրան։ Հետո ձյաձ Ռոբերտը մորս ձեռքից բռնեց ու տարավ ննջասենյակ։ Ես հյուրասենյակում մնացի Վալոդյայի հետ։ Մենք ինչ որ ժամանակ լուռ նստել էինք։ Հետո Վալոդյան եկավ նստեց կողքս ու սկսեց գլուխս շոյել։
Ամալյան սկսեց լաց լինել։
- Շարունակի, շարունակի։ Հետաքրքիր է,- ասացի ես մաքրելով նրա արցունքները։
- Վալոդյան, հիշում եմ, ինձ շոյում էր, իսկ ես նայում էի նրան ու ժպտում։ Հետո նա ձեռքը տարավ ծնկիս, շորիս տակով բարձրացրեց ու սկսեց կուրծքս շոյել։ Ես զարմացա և չհասկացա, թե ինչ է ինձնից ուզում էս մարդը։ Սկզբում իմ մտքով չէր անցնում, որ ձյաձ Ռոբերտի ընկերը կարող է ինձ վատ բան անել… Հետո նա ձեռքիցս բռնեց ու ինձ տարավ նստեցրեց բազմոցին։ Երբ տանը մարդ էր լինում ես էդ բազմոցին էի քնում։ Վալոդյան գնաց սենյակի լույսը անջատեց, եկավ կողքս նստեց ու շորս վրայիցս հանեց։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում. գիտեի, որ Վալոդյան ձյաձ Ռոբերտի ընկերն է և նրանից կարիք չկա վախենալ։ Մթի մեջ ես նրան չէի տեսնում, բայց բնազդաբար ձեռքերովս ծածկեցի մերկ կուրծքս։ «Մի վախենա»,- ասաց Վալոդյան ու ձեռքերս հետ տարավ ու ինձ պառկեցրեց բազմոցին։ Ինքն էլ պառկեց, առավ ինձ իր գրկի մեջ ու սկսեց գժի պես համբուրել։ Ես արդեն վախենում էի, բայց չգիտեի ինչ անեմ։ Հետո հանեց տրուսիկս: Էդ ժամանակ ես փորձեցի դիմադրել, բայց անօգուտ։ Նա ավելի կրքոտ շարունակեց ինձ համբուրել ու ոտքերս իրարից ուժով հեռացրեց։ Հանկարծ ես ուժեղ ցավ զգացի, ուզեցի ճչալ, բայց Վալոդյան ձեռքով ամուր պահեց բերանս ու իմ ձայնը կոկորդումս խեղդվեց։ Սիրտս սկսեց ահավոր խառնել ու ինձ թվաց, թե ուշքս գնում է։ Թե ինչքան տեւեց չգիտեմ, մենակ ինչ որ ժամանակ անց զգացի, որ Վալոդյան կողքս չի և նրա ձեռքը բերանս չի ծածկում։ Հանկարծ լույսը վառվեց ու Վալոդյան մոտեցավ ինձ, վրաս ադյալ գցեց ու ժպտալով ձեռքը մոտեցրեց այտիս։ Ես շուռ եկա պատի կողմը, կծկվեցի ու սկսեցի լաց լինել։ Վալոդյան գնաց լույսը անջատեց։ Հետո դռների չխչխկոցից հասկացա, որ դրանք գնացին։ Ես մինչև լուսաբաց էդպես կծկված մնացի։ Առավոտյան մայրս մոտեցավ ինձ ու ուսս շարժեց։ Որ տեսավ չեմ շրջվում ադյալը վրայիցս քաշեց։ Ես գլուխս շրջեցի ու նայեցի նրան. «Ամա~ն»,-ասաց նա ու ձեռքը տարավ բերանին։ Նա միշտ էդպես էր անում, երբ հետս որևէ փորձանք էր պատահում` ասում էր` ամա~ն… Ռոբերտը էդ օրվանից մեր տուն չեկավ։
- Էդ ժամանակ դու քանի՞ տարեկան էիր։
- Տասնհինգ։ Տատիս գերեզմանն էլ արդեն չկար, որ գնայի մոտը մի քիջ մխիթարվեի։
. . .
- Դպրոցը, որ ավարտեցի գնացի Լենինգրադ ու ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Գնացի, որ մորս հետ էլ չապրեմ։ Ես նրան շատ էի սիրում, բայց, չգիտեմ ինչու, նրա ներկայությունը ինձ խեղճացնում էր։
- Լենինգրադում երևի քեզ լավ էիր զգում չէ՞։
Ամալյան թեթև ժպտաց.
- Ինձ էնտեղ շատ էին սիրում, բոլորը շուրջս պտտվում էին։ Շատերի համար ես անհասանելի էի։ Սովորեցի արժանիքներս գնահատել։ Արդեն ես էի ընտրում ինձ ընկեր։ Բայց իրականում ես մեկին եմ անկեղծորեն սիրել։
- Ու՞մ։
Ամալյան մի պահ լռեց.
- Բայց դա ի՞նչ կարևոր է։ Անցել_գնացել է։ Համ էլ դու նրան չես ճանաչում։
- Չէ, ասա խնդրում եմ։ ինձ շատ է հետաքրքրում։
Աղջկաս հորը` Սաքոյին։ Ես որոշել էի միայն սիրած տղամարդուց երեխա ունենամ, որ երեխաս ինձ նման չմնա, հորը անպայման ճանաչի, որ էս աշխարհում պաշտպան ունենա։ Աղջիկս գիտի իր հերն ով է, բայց ավելի լավ է չիմանար։ Դրա նման կեղտոտ մարդ ես չեմ տեսել։ Նա գալիս էր մոտս, իր սեռական պահանջները բավարարում ու հետո սկսում ինձ ծաղրել, ասում էր. «Ես քեզ մենակ շինելու համար եմ պահում, քեզնից լավ ոչ ոք չի շինվում։ Քանի քեզնից լավին չեմ գտել կարող ես ուրախանալ, որ մոտդ եմ գալու»։ Իրականում նա ինձ մի գրոշ էլ չէր տալիս, հակառակը, մոտս էր սնվում, հաճախ ինձնից էլ փող պոկում։ Իսկ ես նրան անդիմադրելիորեն սիրում էի։ Ուրիշին նրա արածի կեսի կեսը չէի հանդուրժի։ Ոչ մի տղամարդ հետս էդպես չի վարվել ու ոչ մեկի էդպես չեմ ենթարկվել ոնց որ Սաքոյին։ Մենակ մի հարցում չենթարկվեցի, որ երեխա պիտի ունենայի։ Հղիությունս գաղտնի էի պահում, բայց վերջը իմացավ։ Մի օր էկավ ու հրամայեց. «Պատրաստվի գնում ենք աբորտի։ Բժշկի հետ պայմանավորվել եմ»։ Ես ձեն չհանեցի ու գնացի խոհանոց։ Հետևիցս էկավ ու մի ընենց գոռաց. «Ու՞մ եմ ասում այ պոռնիկ»։ Դժվար էր նրան հակառակվել, բայց որոշել էի ինչ ուզում է լինի, աշխարհը շուռ էլ գա, մեկ է էդ երեխեն պիտի ունենամ։ «Սաքո ջան, ասում եմ,_խնդրում եմ մի արգելի։ Ուզում եմ երեխա ունենամ»։ Մեկ էլ խոսքը բերանիս ընենց շրխկացրեց մռութիս, որ աչքերիցս կայծ թռավ ու փռվեցի գետնին։ Էդպես տեղիցս չշարժվեցի, ուշաթափված ձևացա։ Սաքոն շատ վախկոտ էր, ինձ էր գտել անօգնական, ոչ հեր ունեի, ոչ աղբեր, որ հախից գար։ Կարծեց ուշքս գնացել է, ջուր ցանեց վրաս, մի քանի անգամ մարմինս շարժեց, տեսավ բան դուրս չի գալիս, թողեց ու փախավ։
Որ երեխան ծնվեց, տեսավ, որ իրանից պահանջ չունեմ, երկար ժամանակ այցելում էր։ Նույնիսկ սկսեց փող բերել։ Բայց հիմնականում էլի գալիս էր, որ հետս պառկի։Հետո, որ ամուսնացավ, սկսեց չերևալ։ Հիմա տարին մեկ-երկու կնոջից գաղտնի հայտնվում է, իբր աղջկան է կարոտել։
. . .
- Հիմա մենակ դու ես։ Բայց դու ուրիշ ես։ Քո նմանները էս աշխարհում շատ քիչ են լինում։
- Լավ, լավ մի չափազանցրու։
- Չէ, ճիշտ եմ ասում՝ դու շատ կարգին տղա ես։ Ես գիտեմ, որ քեզնից վատ բան հնարավոր չի սպասել։
Ես ուրախ ժպտացի ու կրկին բաժակները լցրեցի։
- Հիմա մենակ մի երազանք ունեմ. աղջկաս լավ կրթություն տամ ու հաջող ամուսնացնեմ։ Նա մեր մեջի ամենագեղեցիկն է։ Դու էլ գիտես, որ նրան տեսնողը ոնց է հիանում։ Էս տունն էլ հատուկ աղջկաս համար ստացա։
- Բայց երեք սենյակ ստանալը էնքան էլ հեշտ բան չի։
Ամալյան խորամանկ ժպտաց.
- Ով ասեց հեշտ է։ Դե դու գիտես ոնց կարող էի ստանալ։ Էն ժամանակ ում տակն էի պառկում, որ չստանայի։ Կարեւորը ինքնուրույն եմ ստացել ու ոչ մեկին պարտք չեմ մնացել։ Էդ ամեն ինչը հեչ։ Ինձ մենակ մի բան է հետարքրում, որ աղջիկս ապահովված ու երջանիկ լինի, մի օր վերջ դրվի էս անբախտ գծին։
- Դե լավ սիրելիս, աշխատի քնել։ Շատ ես հոգնել,-_ասացի ես։
Ամալյան ժպտաց ու սեղմվեց ինձ։ Երբ զգացի, որ քնել է անկողնից վեր կացա, հագնվեցի, հետո շշի տակ մնացած օղին կուլ տվեցի, նստեցի աթոռին ու սկսեցի սպասել։ Որոշ ժամանակ անց ննջարանի դուռը թույլ թակեցին։ Ես դուռը բացեցի ու դուրս եկա։
* * *
- Ոնց էր, մի բան արիր,-_մուտքում աստիճաններից իջնելիս հարցրի ընկերոջս։
- Կյանք էր, կյանք,- գոհունակ ժպիտը դեմքին ասաց ընկերս,-_ասեմ, որ քեզ պարտք եմ մնում։ Արա, իսկ մերը չիմացա՞վ։
- Չէ, նա գիտեր, թե դու հյուրասենյակում քնած ես, բերեց վրադ էլ ադյալ գցեց, որ չմրսես։ Խեղճը ինչ ջոկեր, որ հետևից պիտի գնաս աղջկան շինես։
- Չէր տալի, էնքան համոզեցի, որ վերջում հարիֆը սիրահարվել էր ինձ,- Հետո ընկերս էլի ինչ որ բաներ էր ասում, բայց այլևս նրան չէի լսում։ Մտածում էի շուտ տուն հասնեմ ու անքուն օրվա հարբեցողությունից հետո մի կուշտ քնեմ։
Արդեն լուսանում էր։ Պարտեզում բացված վարդերի բույրը բակը բռնել էր։
1994 թ.,հուլիս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение