ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՀԱԳՆ ՄՈւՂՆԵՑՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՀԱԳՆ ՄՈւՂՆԵՑՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 17 апр 2011, 18:58

ՎԱՀԱԳՆ ՄՈւՂՆԵՑՅԱՆ

Vahagn Mughnecyan.jpg
Vahagn Mughnecyan.jpg (6.16 кб) Просмотров: 482
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱԳՆ ՄՈւՂՆԵՑՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 17 апр 2011, 19:00

1 9 9 5

Օտարացման ընդերքն է խոր,
Միայնությունն՝ անտանելի,
Երբ արեւի պտույտն անգամ
Դառնում է խիստ կասկածելի:
Ո՞վ է հիշում հին օրերի
Լուսահենակ կանչը ոսկի,
Արարչատես մեկնողների
Հոգեխրատ հեւքը խոսքի:
Ահագնացող տագնապն է մութ,-
Մեկ ժահրոտ, մեկ ծիծաղելի,-
Ո՞վ է հիշում համբավատեր
Եկվորներին երանելի…
Օր է՝ հազար օրերի մեջ,
Բայց ապշանքից ահաբեկված.
- Այս ովքե՞ր են ապրում իմ մեջ,
- Այս ի՞նչ ցավ է ինձ մատուցված:
Դատապարտված ամբոխ մի սուտ
Եւ անհատներ անդամահատ,
Լուսնահաչից շշմած շներ
Եւ կատուներ սնահավատ:
Հին ժպիտները խուսափուկ,
Բարեւ տվողները՝ հոգնած
-Մահով հաղթիր,- շշնջում է
Բախտագուշակը վախվորած…
Օտարացման ընդերքն է խոր,
Միայնությունն՝ անտանելի,
Եւ արեւի պտույտն արդեն
Դարձել է խի՜ստ կասկածելի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՀԱԳՆ ՄՈւՂՆԵՑՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 17 апр 2011, 19:00

Մնամ ինձ հետ

Ինչ էլ անեմ, սուտ է դարձյալ,
Խաբում եմ ինձ ու հալածում,-
Կյանքս ամեն՝ մատաղ հնչյուն,
Ոչ ոք ներսն իմ չի ճանաչում:
Եւ ում է պետք այս քաոսում
Ինչ-որ մեկի ձայնը լսել,
Ինչ-որ մեկի ցավը կիսել
Կամ փրկության դուռ աղերսել:
Եւ կամ ո՞վ է այս որբ տղան
Իր ցնդաբան խոհերի հետ.
-Թող հեռանա որջից մեր տաք,
Իր ցնորքով ցնդի անհետ:
-Սա մեր տունն է ու մեր այգին,
Սա մեր սիրո պարտեզն է մութ,
Ի՞նչ է ուզում այս որբ տղան-
Ինչ-որ ցնորք, երազ կապույտ:
Ինձ մնում է մնալ ինձ հետ՝
Գլխիս վերեւ մի բուռ արեւ,
Մի բուռ երկինք ուրբաթախոս,
Մեռնող կարոտ ու սիրտ մի սեւ:
Ինչ էլ անեմ, սուտ է դարձյալ,
Խաբում եմ ինձ ու հալածում,
Կյանքս ամեն՝ մատաղ հնչյուն,
Ոչ ոք ներսն իմ չի ճանաչում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз