СТАНЬ VIP

Վահագն Դավթյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահագն Դավթյան

Сообщение Tatev Hayrapetyan » 23 апр 2014, 17:03

(53.62 кб) Просмотров: 4646





Կենսագրություն

Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։
Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ «Առաջին սեր» (1947), «Աշխարհի առավոտը» (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ։
«Ճանապարհ սրտի միջով» (1952) պոեմը նվիրված է Սովետական Միության Հերոս Ու. Ավետիսյանի հիշատակին։ «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Գինու երգը» (1966) և այլ բանաստեղծություններում հեղինակը խորը ներթափանցում է ժամանակակցի բարոյական աշխարհը։ Քաղաքացիությամբ և քնարերգությամբ է ողողված «Թոնդրիկցիներ» պատմական վեպը, որը գրվել է 1961 թվականին, նվիրված է միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին։ 1969 թվականին տպագրեց «Ծուխ ծխանի» պատմական վեպերի գիրքը։
Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Շ. Պետեֆիի, Ա. Բլոկի, Ա. Կիրակոսյանի բանաստեղծություններից և վեպերից։
Վահագն Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը։
Վախճանվել է 1996 թվականին Երևանում։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ