СТАНЬ VIP

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:40

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Vachagan  Grigoryan.jpg
Vachagan Grigoryan.jpg (3.45 кб) Просмотров: 632
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:40

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՏՈՒՆ


Ասում են կանայք հարևան,
Ողջ օրը չես գալիս դու տուն,
Ու քաղցից վերջերս փախավ
Քո սիրած մինուճար կատուն:
Սիմոն Հակոբյան


Հունվարյան պարզկա գիշերվա սառնամանիքը գեղեցկորեն նախշել էր տան լուսամուտի ապակիները, Հովհաննեսը լուսադեմին արթնացավ կատվի մլավոցից, որը մլավում ու թաթով ծեծում էր սառած ապակին: Ողջ գիշեր ապարդյուն դարանակալել էր անասունը և հիմա սոված ու մրսած թակում էր լուսամուտը: Հովհաննեսը արագ հագավ հողաթափերը, վազելով գնաց դուռը բացեց: Մինչ ինքը վերադարձավ ննջասենյակ` կատուն արդեն վերմակի տակ ննջում էր. Հովհաննեսը սրթսրթալով մտավ վերմակի տակ և գրկեց կատվին և իր հիվանդ ստամոքսի վրա զգաց կատվի թոքերի կազդուրիչ դռռոցը:
Այս սառնամանիքը կրկնակի վնաս հասցրեց Հովհաննեսին. նախ որ` վառելիքն էր քիչ և երկրորդ` հավերը կտրվեցին ձվից: Իսկ թարմ ձուն իր հիվանդ ստամոքսին հիմա խիստ անհրաժեշտ էր պիեսի վրա աշխատանքը շարունակելու համար, որ դեռ սեպտեմբերին էր ձեռնարկել ու ցրտերն ընկնելու հետ գրեթե դադարեցրել էր աշխատանքը, որովհետև անկողնում գրել չէր կարողանում, իսկ նոյեմբերից այս կողմ օրվա մեծ մասն անկողնում էր անցկացնում դաժան ընթերցանությամբ (թարմ ձվի և վառելիքի մասին մտածելով) և կարդացածից ոչինչ չէր հասկանում: Հովհաննեսի վիճակը սպասվածից ավելի նեղ էր, և նա ակամա երբեմ ն մտածում էր հուսահատության մասին, թեև վստահ էր, որ ցանկացած պահի հանգիստ խղճով կարող է մեռնել և այդտեղ որևէ տխուր կամ տգեղ բան չկա: Պիեսի հերն էլ անիծած, չնչին հոնորարինն էլ հետը: Հիմա տպագրված երկի համար հոնորար գրեթե չեն տալիս. այդ չնչին հոնորարն ավելի չնչին է դառնում, երբ համեմատում ես, մանավանդ, քո սպասածի հետ: Ծիծաղելի է. այստեղ մարդիկ ուրիշների օրինակով երբեմ նայնպիսի զբաղմունքներ են որդեգրում, ինչն այստեղ բացարձակապես պետք չէ: Օրինակ` լսել են, որ Ռուսաստանում կան մարդիկ, որոնք գրքեր են գրում, տպագրում են, հոնորար են ստանում և այդ հոնորարով մարդավարի ապրում են: Եվ ահա առանց երկարբարակ մտածելու նույնը փորձում են այստեղ անել և ընկնում են անել վիճակի մեջ, ինչպես որ հիմա ընկել է այս կատու գրկած մարդը:
Երեխաներին ամուսնացնելուց հետո կինը որոշեց, որ մի անգամ ևս ամուսնանալու իր ժամանակն էլ է հասել` վերցրեց ու ամուսնացավ նախկին համակուրսեցու հետ և թռավ Գլենդել` խորոված ուտելու:
Միջնեկ քեռին Հովհաննեսին մի օր ասաց` ավելի լավ, հացի համար դուռս բացողներից կազատվեմ: Հիմա, հացի համար իր դուռը բացողներից լրիվ ազատված, ահա հանգիստ պառկած է կատվի հետ նույն անկողնում և ոչ մի բանով չի տարբերվում ճգնավոր քրիստոնյա սրբից, և հավիտենությունն իրեն չի անտեսի տիեզերքի լույսոլորտներում, անպայման մի օր կնստեցնի Տիրոջ, եթե ոչ կողքը, գոնե ոտքերի տակ: Կիսասոված, ճգնավոր, գեղեցիկ բանաստեղծ մարդ է ինքը, և իրեն հասու գեղեցկությանը քչերն են հասու այս աշխարհում, հենց թեկուզ միայն այս բանի համար ինչու՞ ուրախ չլինել. հետաքրքիր է` ուրիշները տնտեսական այսպիսի ճգնաժ ամի մեջ ինչո՞վ են կարողանում ուրախ լինել, եթե իհարկե կարողանում են: Ինքն իրականում մեծ մարդ է, թեև այդ մասին բարձրաձայն երբեք չի ասել ու երբեք էլ չի ասելու: Ամեն:
Կատուն ողջ գիշեր ապարդ յուն դարանակալել էր սառնամանիքում և ահա մի վաթսուն րոպե տիրոջ անկողնու ջերմությունը վայելելուց հետո արթնացավ և խլվլաց տիրոջ գրկում և կարեկցանք հարուցող մեղմ մլավոցով տիրոջը հասկացրեց, թե` վեր կաց, Հովհաննես, մի պատառ հաց ուտենք, խիստ քաղցած եմ: Ածան հավ մորթողն անշուշտ հիմար մարդ է, որի մեկը երկու երբեք չի դառնա: Հովհաննեսն այս պարզ ճշմարտությունն աչքի առաջ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ որոշեց ի սեր կատվի, այսօր բացառությունանել: Հավի փորոտիքը, գլուխը և տոտիկները տվեց կատվին, մնացածը մանրամասնորեն խաշեց էլեկտրական սալիկի վրա և փառավորապես նախաճաշեց: Հավի ոսկորները մուրճով մանրամասնորեն սղկեց, դարձրեց փլավի պես մի բան և երեկոյան մատուցեց կատվին: Կատուն այդ օրը գիշերային որսի չգնաց, թագավորական հանգիստ վայելեց տիրոջ ծոցում: Մ նացած չորս հավն էլ քիչ չէ, եթե մարդավարի ածեն` ինքն օրական երկու ձու կունենա, իսկ դա բանաստեղծի և ճգնավորի համար մի ամբողջ կարողություն է: Մի ձուն մի բաժակ կաթի հետ` նախաճաշ, մի ձուն մի բաժակ կաթի հետ` ընթրիք բավական է, թագավորական է: Հրաչ յա Աճառյանը Շուշվա թեմական դպրոցում դասավանդելիս օրը տասը ձու է կերել մի լիտր կաթի հետ, բայց թե նա շատ է աշխատել. ինքը Աճառյանի` օրվա ընթացքում կատարած աշխատանքի մեկ հարյուրերորրդ մասը կկատարի, և երկու ձուն երկու բաժակ կաթի հետ լիովին բավարար է այդ համեստ աշխատանքի համար: Լուսավոր, հուսադրող օրինակներ շատ կան, ինքը մենակ չէ և երբեք մենակ չի լինի, որովհետև մենակությունից սարսափում է:
Հովհաննես Լսկավ յան ռոմանտիկ բանաստեղծը կատվին գրկած` ջերմանում էր Հրաչյա Աճառյանի և Հովհաննես Թումանյանի մասին մտածելով:
Ահա, ժամանակի ժանգն ու փոշին չբռնող, չորս մարգարիտ-տող մեծն Վահան Տերյանից, որ ինքնըստինքյան հորդեց.

Թույլ տուր նորից սիրելու
Առօրեական աշխարհում
Արշալույսը քո հեռու,
Հայտնությունդ հմայուն:

Այս լուսածինների աշխարհում ինքը մենակ երբեք չի մ նա: Թումանյանի կախարդական լույսը... անհատնում և հավերժ հմայուն... Թումանյանի կախարդական լույսը: Խոսքն ասվում է արժանավորի համար, և չհասկացվելու վախ չկա. խոսքի խորհուրդն ըմբռնողը Աստծո բանի սահմաններում է բնակվում, այսինքն` գերագույն գեղեցկությունը հայտնագործած: Մ նացյալը պարզ կդառնա ի Տեր հանգչելուց հետո, իսկ քանի այստեղ ես, հասկացիր այս բանը: Գոնե իր այս խոհերի շրջանակում հենց այդ էր փորձում հասկանալ աննկուն բանաստեղծ Հովհաննես Լսկավ յանը: Բանաստեղծ, եթե անկեղծ արարքիդ համար այպանում են քեզ, և դու ամաչում ես, ուրեմ ն հիմար ես ու ստրկամիտ, ուրեմ ն անապատական ու ճգնավոր լինելու իրավունք դու չունես: Հենց այժմու պայման
ավորվենք, որ արկածներ որոնողը արկածախնդիր ավազակը չէ: Բարոյական չափանիշների ծովում ջուր ծեծողներին հավիտյան արհամարհելու ենք որպես կեղծավորության վարպետների և շարունակելու ենք մեր ճամփան անկեղծների ճանապարհով, ովքեր երբեք չշտապեցին քար շպրտել մարդու վրա, թեև նրանց շատ հաճախ մահվամբ սպառնացին անել այդ բանը: Բայց նրանք չնետեցին և մնացին հավիտյան հիանալի: Քանի դեռ այստեղ ես, հասկացիր այս բանը, որ հետո բանը չհասնի ողբի ու ատամ ների կրճտումի: Երանելի այրերի հիանալի ճամփան փրկում է մեզ կեղտից և մեզ է նվիրում Մեծն լոռեցու շռայլ լույսը, և մենք այնքան գեղեցիկ ենք այդ լույսի մեջ, որ զարմանում ենք մեր գեղեցկության վրա: Հին Արևելքի դժոխային կարգուկանոնի դրախտից հառնեց լուսե ժպիտով և տարակուսյալ ադամորդուն վստահորեն ասաց` արի թոթափեմ վրայիդ կեղտը և եղիր հիանալի: Երբևէ լրջորեն մեզ հարցրե՞լ ենք` որտեղի՞ց այսքան վստահություն այս լուսածնին և ի՞նչ է մեզ վկայում իր հավիտենական ներկայությամբ: Իր փառավոր լույսով ծիածանեց մեր հոգիները, և մենք զարմացանք մեր կողմից անտեսված մեր հոգու գեղեցկության վրա: Մեծն լոռեցու չծերացող լույսը հառնեց Հին Արևելքի դժոխքի կանոններով կառավարվող դրախտից, և այդ դրախտի մեջ բուն դրախտը տեսանք, այսինքն` մարդու հոգու: Քողն ընկավ մեր աչքերից, և զարմացանք մեր հոգու գեղեցկության վրա: Իր վստահելի ներկայությունը երանելի այրերի հիանալի ճամփի վրա մեզ այնքան է մոտիկ, որ ստորոտին կանգնած` գագաթը չենք տեսնում: Օտար երկրներից հառնող, ավելի հեռուների գագաթները կարծես թե տեսնում ենք կամ պարզապես կեղծում ենք` կուրության մեջ չկասկածվելու համար:
Տարիներն անցնում են, և մենք ծերանում ենք, սկսում ենք արդեն շոշափելիորեն զգալ մահվան մոտիկությունը և մեր գիշերային մենության մեջ ավելի անկաշառ ու ավելի մտերիմ մեկին չենք կարողանում գտնել, քան Մեծն լոռեցուն. սրան ի՞նչ կասեք, մի՞թե մեր կողմից անտեսված մեր հոգու արթնացում չէ սա, որ այդպես գեղեցկացնում ու զարմացնում է մեզ: Հավետ շարունակվելու է որոնում ն էն բանի, ինչը մեզ բավականություն է պատճառում, մինչև մեր օրերի վերջը այդ բանի որոնումը չի լքելու մեզ, ինչպես խորհրդավոր աշխարհի պատրանք ստեղծող ձմեռային գիշերվա պաղ լռությունը, երբ մարդ ակամա հիշում է մանուկ հասակում կարդացած հեքիաթները և երանավետ լռության մեջ հաճելիորեն փշաքաղվում է: Պապ ու տատ, հայր ու մայր, քույր ու եղբայր խմբված են վառարանի շուրջ, լոբախաշուն քլթքլթալով եփվում է կրակին, սեղանին լավաշի շուրջ բազմել են կաղամբի թթուն, ընկույզը, ձմեռային խնձորը, սերկևիլը, փշատը, ծիրանի չիրը և կատուն. բոլորն այնքան կլանված են բարձրաձայն ընթերցմամբ, որ ոչ ոք կատվին չի ասում` իջիր սեղանից: Հրաշալի է մարդու երևակայությունը, հրաշալի է ձյունածածկ աշխարհի վրա կախված սառնամանիք գիշերվա աստղալից երկինքը, երբ լուսին չկա:
Ահն ու սարսափը մարդուն այսպես գեղեցկորեն մատուցող մի ուրիշ կախարդ վարպետ էլ կա՞, թե՞ միայն այս մեկն է` այս կախարդ լոռեցին: Ձմեռվա սառնամանիք գիշերների ահը մարդուն ֆանտաստիկ արկածների է մղում, թեև մարդը շատ լավ պատկերացնում է, որ երևակայության մեջ պտտվող սարսափներին սիրտը կարող է և չդիմանալ, բայց խոսքի այս կախարդի կախարդանքն այնքան մեծ է, այնքան զորեղ, որ նրա հմայքի մեջ պատրաստ ես սիրտդ ամենադաժան փորձության ենթարկել. այս մարդու միտքը աստղալից երկնքի տարեկիցն է: Այսպիսի հմայիչ ահ ու սարսափ մարդուն կարող է հաղորդել միայն աստղալից անհունը, այս կախարդ լոռեցին հենց ինքն աստղալից անհունն է:
Կատուն հանգիստ քնած էր Հովհաննեսի ստամոքսի վրա, և ստամոքսի ցավը կամաց-կամաց լքում էր Հովհաննեսին: Հովհաննեսը հասկանում էր, որ ցավի անհետացման պահին ինքը աննկատ կուլ կգնա երանավետ քնին և առավոտյան նորից կտեսնի սառնամանիքի ձեռքով նախշված լուսամուտի ապակիները:
Այդպես էլ եղավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:41

ՄԵԼՔՈՆ ԲԻՁԵՆ


Արծաթե նախշազարդ ծխամորճի գլխիկը ցուցամատի և բթամատի տեղում հայելու նման ողորկ էր արդեն, ասում էր` ութսունհինգ տարուց ի վեր ձեռքում է, դեռ Եգիպտոսում կոշկակար ընկերն էր նվիրել տասնիններորդ դարի ութսունական թվերին,
և ահավասիկ մինչ հիմա չի կորցրել, ծխում է ու ծխում: Երկար ճամփա անցած, մեծ փորձություններ անցած, մեծ փորձառության տեր մարդ էր, եթե մտադրվեր որևէ մեկին խաբել` հաջողում էր հանգիստ, որովհետև մեծ հումորի տեր էր նաև:
Հազար ինը հարյուր տասնութ թվին Եգիպտոսից գաղթեց Արևել յան Հայաստան և իր արծաթյա ծխամորճի հետ Հայաստան բերեց կայծքարով կրակող մի հին հրացան, որով մինչև հազար ինը հարյուր երեսուներեք թիվը թաքուն ելնում էր աղվեսորսի:
Հավը դնում էր քաթանե տոպրակի մեջ, հրացանը գցում էր ուսը և ձմռան ճքճքան ցուրտ գիշերով, հիմ նականում` լուսնյակ, գնում էր աղվես որսալու: Իրենց թաղի դիմաց Զանգվի վրա մի խարխուլ կամուրջ էր հարմարեցված, զգույշ անցնում էր սառած կամրջի վրայով և ծակքարի հարմար ու չոր խորշերից մեկում դարանակալում էր:
Թութուն էր ծխում իր գեղեցիկ ծխամորճով ու որոշակի ընդհատում ներով հավին կչկչացնում էր:
Ձմռան մի գիշեր Մելքոնը խմած էր, և լույսն աննկատ բացվեց: Ամբողջ գիշեր ուրեմ ն հավին ստիպել էր կչկչալ. լուսադեմին հավի ձայնն արդեն խզվել էր: Արծաթափայլ, փարթամ, անսովոր փարթամագի ուներ այդ գիշեր Մելքոնի հետ խաղի մեջ մտած աղվեսը: Իր խորշի դիմաց ժայռաբեկորները տեղտեղ դուրս էին ցցված ձյան հաստ շերտի տակից, իրենից ընդամենը վաթսուն-յոթանասուն քայլ հեռու, իսկ աղվեսը պտտվում ու պտտվում էր ժայռաբեկորների արանքում ` հավի ախորժալուր կչկչոցին ունկնդիր, բայց առաջ չէր գալիս. փորձառու հետախույզի նման ժայռաբեկորի ետևում գնդակից պաշտպանվելու ակնթարթը երբեք չէր կորցնում, այդ հնարավորությունը միշտ պահում էր իր ձեռքում: Այս աղվեսը չէր գալիս հավի ձայնի վրա, ուրեմ ն հասկանում էր, որ այդ ձայնի մոտ մարդ էլ կա: Մելքոնն ափսոսաց, որ հավը չի հորուկել իր և ժայռաբեկորի միջև հավասար հեռավորության վրա: Հիմա արդեն ուշ էր, որովհետև ինքը եթե հիմա թաքստոցից դուրս գա` աղվեսը կփախչի ու չի վերադառնա: Գեղեցիկ ագին ձյան վրա սահեցնելով` աղվեսը սահուն անցնում էր ժայռաբեկորի ետև, երբ Մելքոնը կայծքարը սկսում էր քսել հրահանին, և ժայռաբեկորի ետևից նորից դուրս էր գալիս, երբ Մելքոնը հրացանը դնում էր ծնկներին ու նորից էր հավին ստիպում կչկչալ:
Երբ լույսը բացվեց, թագուհու հանդերձանք ունեցող, արծաթափայլ գեղեցկուհի աղվեսը մի վերջին անգամ դուրս սահեց ժայռաբեկորի ետևից, ուշադիր ու ժպտերես նայեց քարափի խոռոչի կիսախավարում կուչ եկած Մելքոնին (ուղիղ նայեց Մելքոնի աչքերին) և ծակքարի մեծ հեղեղատն ի վեր սլացավ` փարթամ ագին անհաս երազի պես ետ պարզած ու աներևութացավ վերևի ժայռերի մեջ:
Մելքոնը դժվարությամբ ոտքի ելավ, վերցրեց հավի քաթանե տոպրակը, հրացանն ուսեց և ձյան միջով զգուշորեն սկսեց իջնել դեպի Զանգուն:
Կամրջից ընդամենը հարյուր քայլ էր հեռու, երբ նկատեց հարևան Քրքորին, որն ափամերձ սառց ապատ քարերի արանքից ինչ-որ բան էր դուրս քաշում: Մելքոն բիձեն ապշեց, երբ նկատեց Քրքորի ձեռքի ձուկը. մեծ կարմրախայտ էր` յաբանի, մետրից ավել երկարությամբ, փթանոց...
-Տղա, Քրքոր, էդ ի՞նչ կենես,-հեռվից ձայնեց հոգնած, մրսած ու ձախողված որսորդ Մելքոն բիձեն:
Քրքորը Մելքոնին չէր տեսել և անակնկալի եկած` շփոթված պատասխանեց.
-Մելքոն բիձա, քարերի արանքից գտա:
-Հաաա,-հեգնանքով ծոր տվեց Մելքոն բիձեն, դե եթե գտնելն էդքան հեշտ է` էդ ձուկն իր տեղը դիր և մի ուրիշը գտիր:
-Դու՞ ես դրել,-զարմացավ շփոթված Քրքորը:
-Խռիկի մեջ ուռենու ոստ էի մտցրել, ոստն ու՞ր է,- հանդիմանեց Մելքոն բիձեն:
Ոստը չկար, չեմ տեսել, ջուրը, երևի, տարել է, արդարացավ միամիտ Քրքորը:
Դե լավ, լավ, ձեռներդ սառեցին, ձուկը դիր ձյան վրա, մինչև գամ,-ասաց Մելքոն բիձեն ու
արագացրեց քայլերը:
Մելքոն բիձեն երբ փթանոց կարմրախայտը շալակած տուն մտավ, ավագ որդին` Մեսրոպը, զարմացած բացականչեց.
-Վահ, հայրիկ, աղվեսը ձու՞կ դարձավ:
-Իսկական որսորդն առանց որս տուն չի վերադառնում,-բեղի տակ խնդալով ասաց Մելքոն բիձեն:
Իմ սերնդի մարդիկ, երբ ճանաչեցին Մելքոն բիձուն` նա արդեն հարյուր տաս տարեկան էր և դեռ ծխում էր իր արծաթե ծխամորճը ու հետաքրքիր պատմություններ էր պատմում Եգիպտոսում անցկացրած իր երիտասարդությունից: Մեռավ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվին, հարյուր քսան տարեկան հասակում: Դագաղի մեջ պառկած էր` ծերունական անատամ ժպիտը դեմքին, կրծքին հանգչող ձեռքերի մեջ` արծաթյա ծխամորճը:
Այդ օրը բոլորը խոսում էին կայծքարով հրացանի, քաթանե տոպրակում դրված հավի ու փթանոց կարմրախայտի մասին ու սրտանց ծիծաղում էին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 02 окт 2010, 17:56
    2 Комментарии
    527 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 окт 2010, 18:05
  • ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 20 окт 2010, 23:09
    1 Комментарии
    2369 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 окт 2010, 23:10
  • Էդուարդ Գրիգորյան
    Grig-Arian » 19 дек 2010, 20:28
    7 Комментарии
    882 Просмотры
    Последнее сообщение Grig-Arian Перейти к последнему сообщению
    25 дек 2010, 01:44

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0