СТАНЬ VIP

ԹՈՆԴՐԱԿ (ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԹՈՆԴՐԱԿ (ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:08

ԹՈՆԴՐԱԿ
(ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Tondrak.jpg
Tondrak.jpg (10.69 кб) Просмотров: 794


Ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 19-ին Ապարանի շրջանի (Արագածոտնի մարզ) Լուսագյուղ գյուղում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: 2003-2005 թթ.` նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում:
2005-2009 թթ. եղել է նույն ամբիոնի հայցորդ: 2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը» թեմայով:
2001թ. արժանացել է Սեպուհ Սարգսյանի անվան համահայկական գրական մրցանակաբաշխության մրցանակ (ԱՄՆ-Կալիֆորնիա, Համայնապատկեր):
2000 թ. արժանացել է Երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավ. Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթում` “Գրական ստեղծագործությունների” 2-րդ կարգի մրցանակի (Երևան):
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է համաշխարհային պատմության քաղաքակրթական և ինքնութենական հիմնախնդիրները: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների և զեկուցումների, ինչպես նաև` մի շարք թարգմանությունների (ֆրանսերենից, ռուսերենից): Ստեղծագործություններն ու թարգմանությունները հրապարակվել են Գարունում, Գրեթերթում, Գրական թերթում, Նարցիսում և այլուրեք:
2010 թվականին հրապարակել է «Երկրորդ նավարկություն» բանաստեղծությունների ժողովածուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:09

***
Բզկտված
ոչ մի ապրումի
ոչ մի բառի մեջ
չես պարառի Սիրտը...
ամենայն ինչ սահմաններ ունի,
բայց շեղումի մեջ է ծաղկունքը,
հանց ժայռից գլորվող կածան...
բայց մենք,
որ Ամբողջությունը վերապրելու կարոտից
արտաշնչվում ենք հայելիներից,
ակնկալիքների շնչառության մեջ միայն
կհասնենք մերձեցյալին`
պապենական արահետներով քարկապված
մեր ինքնությունից ձերբազատյալ...
բանաստեղծները չեն սպասում,
այլ հանդիպում են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:09

***
Սրտի փակ եղանակի
խորքերից հառնող աչքեր...
բոլոր սպասումների հոգնածությունից անդին...
որ իրենց փրկության համար
միայն Ուրիշը ունեն,
որ անցողիկ են թեպետ,
բայց թիկունքում ԻՐԱԿԱՆՆ է...
մի՞թե ձախ ձեռքի մատնեմատով է անցնում
սիրտ տանող ուղին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:09

***
Անհամբերություն,
Անհնարինին միաձուլվելու
անզսպություն Սրտի`
պռնկեպռունկ լեցուն,
թափվող...
Մատնեմատին
ճակատագրի անիվն է շրջվում
բացակայության մեջ
մի ուրվապատկերի
հեռացող Աստծո...
քո դեմքի
բոլոր տասներկու ամիսների մեջ
դու Ավելյացն ունես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:09

***
Զգացմունքներ կան,
որ խուսափում են ամենայն Բառից...
կյանքդ կսուզվի սրբազան ջրավազանում
և համապատասխան Բառը չգտած զգացմունքներդ
կսահեն ԱՆՎԱՆ պատյանի միջով...
Հետքը,
որի մասին խորհում ես,
ՍԱՀՄՆԸ չէ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:09

***
Ուրբաթ, 30
Երբ ոչ միավորվելու
ոչ էլ հեռանալու տարբերակ չունես
համբույրը կկերպափոխվի
մեղքի զգացողության...
քեզ բաժանող սեղանի տարածությունը
այլևս սահման է,
զի անհնարինության մեջ ծավալվող ՍԵՐԸ
հրաժեշտի մեջ անկարող է այն տարրալուծել...
շուրթերը,
որ կրում են հիշողության դառնահամը,
էլ չեն կարողանա արտաբերել
ամենամերձի կորուստը...
մեկը քեզ կշշնջա, որ
սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ.-
դա այն հազվադեպ ակնթարթն է,
երբ Սիրտդ գերազանցում է քեզ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:10

***
Երբ անհնարին է ճակատագիրը տողադարձել...
ջարդել ներփակ պատուհանը բառի
վասն նոր մի կերպափոխության...
Անիմաստության մեջ է ծավալվում Սերը`
քո իսկ հայեցումի անդունդները չափագրող
սրտի թրթիռներից սկզբնավորված...
մերժումների ալիքներից գամող
ժամանակին ընդդեմ
վերընձյուղվել կրկին
անհայրենիքության մեջ արմատ գցելով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:10

***
Ծանր է փոշին
անճակատագիր ուղիների...
լռում են շուրթերը համբույրը ոսկի,
երբ անկարող են Գեղեցիկը կրել միայնակ,
զի Մահվանն ի մերձ
թափառումների մեջ է ամենայն գտանում...
հիրավի մարդ մեռնում է այնժամ,
երբ մենության մեջ ճամփեքը
և ճամփեքի մեջ մենությունն է մեռնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:10

***
Ահա Նավը`
ուխտավորի չհոգնող հայացքով
խոնարհված սրտիդ վրա...
անթարգմանելի է լռությունը համբույրների`
սերմանված սրտիդ ի մերձ
և համբուրվելիս չես նկատի
ափերիդ միջից կճպվող Ճակատագիրդ...
քո Սերը մոռացությունից է,
բայց դեռ խոսում է վայրենու լեզվով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Թոնդրակ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:10

***
Կրքոտ ու անսիրտ ու արվեստական...
վտանգավոր է բառերին չտրված ստվերդ,
որ ճոճվում է մարմնացումներից անդին.
ցավն այլևս արցունք չի դառնում,
որքան էլ տխուր է կանաչ հեռացումն հոգու...
օ՜, նավարկությունը ՀԱՐՍՆԱՑՈՒԻ`
մենակյացի սրտի մայրամուտին ընդդեմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 7

⇑ Наверх
⇓ Вниз