Текст:
«Շախմատը կարելի է համեմատել երաժշտության հետ, բայց լուրջ երաժշտության: Թեթեւ, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց որպեսզի ուրախություն եւ հաճույք պատճառի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա»:
«Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ»:
«Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում»:
«Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ և տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում»:
«Մարդիկ այն կարծիքին են, որ իմ սիրելի շախմատիստը Կապաբլանկան է:Շատերն ինձ նույնիսկ անվանում են ''Կապաբլանկայի խաղաոճի հետևորդ'': Իհարկե, դա այդպես է:Բայց եթե այլ շախմատիստների անուններ թվարկեմ, որոնք ինձ դուր են գալիս, ապա կնշեմ Նիմզովիչին և Ռուբինշտեյնին»:
«Այո', ես ավելի շատ նախընտրում եմ պաշտպանվել, քան հարձակվել; Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանվելն ավելի քիչ ռիսկային և վտանգավոր է, քան հարձակվելը»:
«Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ»:
«Շախմատում ամենաշատը գնահատում եմ լոգիկան: Համոզված եմ, որ շախմատում ոչինչ պատահական չի լինում: Հավատում եմ միայն մտածված, ճիշտ խաղին»:
«Շատերն են ինձ հալածում իմ ոչ ոքիների, իմ խաղաոճի և այն ամեն ինչի համար, ինչ անում եմ»: