Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
Լառոշֆուկո
Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն:
Ֆ. Նիցշե
Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն ամենամեծ արժեքն ունի:
Կանտ
Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա:
Մ. Գորկի
Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:
Ֆ. Լարոշֆուկո
Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։
Ժան դը Լաբրյուեր
Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է:
Մոպասան
Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրինգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև