ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:35

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Tatul Hovhannisyan.jpg
Tatul Hovhannisyan.jpg (7 кб) Просмотров: 456
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:35

***
Էլի ձմեռ ա, ծաղկել են ծառերը,
Էլի գարուն ա, ձուն ա արել,
Ձեռքիդ մեջ սառել են բառերը,
Ու երգիս քունն ա տարել:

Բաց դեմքդ, թող օրը պտտվի,
Արևի ու քո շուրջ բոլորը,
Ես սերս հավիտյան քեզ տվի,
Որ ետ տաս իմ քունն ու օրորը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:36

***
Մեր ուրախ երգերն էլ անգամ
Ես տխուր եմ լսում...
Հայ ճակատագիր, հայկական բնույթ...
Թվում է, թե մեծ արևի ներքո
Եվս մի ուրիշ երջանկություն կա զավակներիս պես
Ու նաև դրախտ մի աներևույթ...
Լոկ մի սփոփանք.
Որ երեկ, այսօր ու վաղն հավիտյան հայրենիք ունենք,
Պապ, մամ ու մանուկ,
Լույսը երջանիկ, գիշերը` դժբախտ,
Մենք` հավերժորեն հայկական արցունք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:37

ՃԵՐՄԱԿ ՍԱՎԱՆՆԵՐ
Ծովինարիս հիշատակին


1.
Բացվող օրդ` կապույտ մահիճ մեր ձեռքերում,
Ճերմակ մորմոք ու անփետուր հավք հրաշքի.
Լույսերի խաղ` անգույն սավան տառապանքի,
Որ փռում ես գարուն, ձմեռ, աշուն, ամառ,
Չեմ հասկանում էլ ում համար, էլ ում համար,
Դեռ անբողբոջ սերն է մեռնում` հասակ չառած,
Սիրտը` դաշույն, դաշույնն է սեր` օրվա սրտում,
Ով է ծնվել, ով է ապրել այս հեքիաթում,
Որ կանչում ես ձմեռ, գարուն, աշուն, ամառ,
Չեմ հասկանում էլ ում համար, էլ ում համար:
Պար են բռնել անփորձ չարն ու բարին փորձված,
Մեկը` ժպտում, մեկը` լալիս,
Քեզ են ճշտում,
Թե ով ծնվի և ով ապրի այս հեքիաթում,
Որ դու ցնծաս ձմեռ, գարուն, աշուն, ամառ,
Չեմ հասկանում ինչու համար, ինչու համար,

Տար ինձ ոգի, ցույց տուր ոգին այն համբառնած,
Որ ծնունդ էր մահվան գրկում ու նաև կյանք...
Անմեղ կյանքեր ընդունելով` դարձնում ես դու քեզ անմահ,
Ու ապրում ես ձմեռ, գարուն, աշուն, ամառ,
Չեմ հասկանում էլ ում համար, էլ ում համար:

2.
Հողի մեջ ապրող լույսը կժպտա քեզ հանդիպելիս,
Կասի` խորհուրդ կա քո աստեղային այս վերադարձում,
Շնչավոր լացի հավիտենական սահմանագծում
Հրեշտակները պիտի կարկամեն քեզ ողջունելիս...
Եվ դու կպատմես հրաշքի, ցավի քո այբուբենով,
Որ լույս աշխարհում ամեն մեկն ունի լոկ իր Աստվածը.
Որ կատարյալից հեռու է այստեղ մարդուց ծնվածը.
Եվ աշխարհն ինքն էլ ճիշտ չի ընթանում իր ճանապարհով:

Ու վերին, վերին,
Անսահման վերին մի պատվիրանով,
Լուսապսակի ճառագայթներով քեզ ոսկեզօծած,
Քեզ պիտի փրկես այստեղ-այնտեղի մեծ հարցականից
Ու վերադառնաս նույն ճանապարհով:

3.
Շնչող եթերում ապարանքներն են անցնող կյանքերի,
Մեր ամենատես Երազանքները ննջում են այնտեղ`
Այն նռնաքարե լաբիրինթոսում,
Բայց մեզ պահում է անհայտի ցավը այստեղ` ներքևում,
Այս ամենակուլ վայրկյանների մեջ,
Ու տառապանքի բերած կսկիծն էլ լույս ունի ներսում:
Ինչ կա` եղել է, դեռ պիտի լինի...
Ու մարդ-ամեոբան իզուր է կառչել իր կործանումից,
Կարծես չգիտե ինչ է լինելու,
Երբ ընդամենը խաղաղ գիշերվա
Մի պատմություն է եկել ու անցել.
Ու դեռ մի ողջ օր լույսերի մեջ է կյանքն իր շնչելու:
Ծաղկի մեջ ապրող անհայտությունից մինչև հայտնություն
Ու մինչև եթեր, Սրտի մեջ ննջող անթիվ գույներից մինչև երկինքը
ձգվող ծիածան...

Մի ճերմակ մանուկ իր օրորոցով բարձրանում է վեր
Եվ երկրագունդը իր փակ աչքերով նրան է նայում
Ինչպես պտտվող մի անգույն արձան...

4.
Լույսը խաղում է ստվերների տակ և օրն է բացվում,
Կիսալուսնի տակ մահը փնտրում է իր թիթեռնիկին,
Մոռացված մի բառ ժամագրքի մեջ նորից է ծնվում,
Եվ արև-արքան արժանանում է իր կորած փառքին,
Անմեղ –մեղավոր նույն երգն են ձոնում արև-արքային,
Եվ կանաչ-կարմիր ողբերգություն է վայրկյանը դառնում.
Ափից դուրս ելած ազգի սրտի մեջ` սեր աստվածային,
Անվերջ կարոտի, սառած հավատի մի նոր ըմբռնում:

Չեմ տա իմ սերը անցնող գնացող օրերի հևքին,
Իմ աչքերի մեջ երկար կպահեմ համբերությունս,
Իմ ափերի մեջ հավերժ միացող հավերժությունս...
Կիասալուսնի տակ պիտի նվիրեմ մահ-թիթեռնիկիս...

5.
Այն երբ էր Աստված
Քո հայտնագործած որ վայրկյանի մեջ ես սերս գտա,
Սերս, որ բուրեց մորս կրծքից դուրս,
Հետո հայընվեց քնքուշ Լուլուիս շուրթերի վրա...
Ու երջանկության տևական տանջանք,
Օ, երազների ննջած հայտնություն,
Իմ ու Լուլուիս բարձերի վրա,
Կյանքից դուրս, թե ներս մեր միակ օրը դարձավ ողջ մի կյանք
Մեր բարուրների համով ու հոտով,
Մեր տառապանքը մեր Ծովինարի օրորոցի հետ բարձրացավ երկինք
Ու հետո, հետո զույգ զավակներիս ոտքերով ամուր կառչեց մայր հողին,
Մեր երջանկության սերմերը մեկ-մեկ
Ցողեց մերն դեմքին, մեր կյանքի վրա:

Ինչպես Հորացիոն կասեր Համլետին.
-Սերը մի մարդ էր իր ամեն ինչով,
Իսկ մենք երջանիկ, որ սերը տեսանք:
Ու դեռ առ այսօր մեզ սերն է պահում,
Որ Աստծո առաջ կանգնել կարենանք,
Որ առանց սիրո չապրենք ոչ մի օր,
Սերը առանց մեզ` հավերժ խելագար,
Մենք ու մեր սերը իրար ենք գտել,
Որ այս աշխարհը շնչի դարեդար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:38

Էլեգիա` ըստ ՇԻՐԱԶԻ
Երգահան Գարեգին Գրիգորյանի
պայծառ հիշատակին


Նույն խոնավ ցավիդ ճառագայթն է դեռ,
Ճեղքում կոպերը ննջող դարերի
Երկիր լեռներդ այս ո՞վ է սանձել
Եվ ո՞վ է հանձնել ծովերդ հրի
Ո՞վ է քո կապույտ տանիքի ներքո
Վառել ատրուշան դրել կեռ լուսին
Ո՞վ է դժնդակ պատմության ձեռքով
Անմաքուր բառեր ցնկնում քո մասին:
Եվ միթե՞ որպես օրենք օրինաց
Քեզ կարկատեցին գզգզված քարտեզ
Որ ցնորք երկիրն երազեր աստված
Ու հավերժորեն պատգամ թողեր մեզ :
Եվ միթե՞ գոյի սրբազան մի աջ
Պահել չէր կարող Ծիրանին քո վեր
Որ Երկիր-Հիսուսն ունենար մի խաչ
Ու հենց այդ խաչն էլ իր ցավը տաներ:
Որ Քանան երկրի ամեն մի կանթեղ
Լուսավորեր քո տառապանքը սուրբ
Եվ անփութորեն չապրեր ամեն տեղ
Իր հողն ունեցող մի ողջ ժողովուրդ:
Բայց խոնավ ցավիդ ճառագայթն ահա
Լուսավորում է տառապանքդ լեռ
Քանի դեռ բաց է երակդ ցավի
Սանձված լեռներդ չեն կարող պարտվել :
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:39

***
Տնից դուրս ելանք...
Ետ գալ ենք ուզում,
Տան մեջ մնացինք`
Գնալ ենք ուզում:
Գալ ու գնալու ընդմիջումներին
Արցունքը` ծիծաղ, ծիծաղը` արցունք...
Շիրմաքարերը մեկ-մեկ բարձրանում
Ու հայրենիքը դեռ չի երևում...
Պատվավոր պանդուխտ`
Անտուն ու անտեր
Հայրենաբնակ մեր հոգիներում
Այսօր հարսանիք ու վաղը` թաղում...
Տեսնես հիշու՞մ են մեզ
Մեր հին թաղում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:39

***
Այ սատանա, հերիք եղավ որ ընկել ես
իմ ետևից,
Կյանքս մայրս ինձ նվիրեց, իր մահացու
տանջանքից,
Ելա, թռա գիրկն աստծո, այդ հոգիս
ինձ պատվիրեց,
Բայց քո ուզած ճանապարհով
չեմ հեռանա այս կյանքից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:39

***
Սահմանների մեջ չկարողացա
ինձ տեղավորել,
Ուրեմն կյանքի ու մահվան միջև
մարդ մեղավոր է,
Ցնկնաց շնիկի ոտքերի առաջ
մեղավոր կատու միշտ էլ կլինի,
Բայց անցած ցավս` այս նոր կյանքի մեջ
ո՞նց տեղավորեմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:40

***
Մանանան իջնում, ծածկում է հողը,
հողը քաղցրանում,` ելնում է երկինք,
Ուրախանում է աշխարհ ծնողը, ամեն ինչ
այնպես պարզ է ու անկիրք:

Ու հանկարծ մարդը, դեռ երկունքի մեջ,
Որոշեց տիրել Տիրոջն ու կյանքը,
Խռովեց երկրից մանանան անկեղծ,
Ու հավետ կորավ մեծ երազանքը:

Հիմա նայում ենք երկնքին Տիրոջ,
Ոչ մանանան կա, ոչ էլ Տերն` ինքը,
Տերը հալվել է մանանայի մեջ,
Ու մնացել է միայն ... երկինքը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԹՈՒԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:40

***
Մեղքը գահ է ...
Թագավորներ մի նստեք ...
Խոսքը սուրբ է ...
Թագավորներ մի ստեք ...
Ասինք, տեսանք ... ու ճար չկա մինչ այսօր,
Եվ ժողովուրդ, և թագավոր,
մեղավոր են երկուստեք ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз