ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Տաթև Չախչախյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Տաթև Չախչախյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:23

Տաթև Չախչախյան

(51.73 кб) Просмотров: 763
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Տաթև Չախչախյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:23

սա բանաստեղծություն է

սա բանաստեղծություն է տեքստի մասին
թու~
սա տեքստ է բանաստեղծության մասին
որը դուրս է եկել տնից և չի վերադարձել
գտնողին խնդրում եմ
լողացնել
փոխել շորերը
ջնջել տեսածը
լսածը
ապրածը
թարմացնել գրադարանը
լավ կերակրել և ուղարկել
գրողի ծոցը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Տաթև Չախչախյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:24

*ՏՆԱՔԱՆԴ

իմաստն ընկավ գլխիս-
ձևը
ձեւը
ձեվը

գլուխս պատին խփեցի-
ձևը
ձեւը
ձեվը

իմաստը հագավ պատին-
ձևը
ձեւը
ձեվը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Տաթև Չախչախյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:24

*ՏՆԱՇԵՆ

գլուխս ջարդվեց մահացա-
ձևը
ձեւը
ձեվը

ինքնուրույն լեզու գտան իմաստն ու
ձևը
ձեւը
ձեվը

զուգահեռ ընթացք
իմաստի անկում-
ձևը
ձեւը
ձեվը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Տաթև Չախչախյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:24

ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ

սենյակս բերնեբերան բառ է
ես քացով բացում եմ դուռն ու ղժժոցը թափվում է դեմքիս
լցվում շնչափողս
ընկնում ոտքիս տակ

կոկորդս լիքն է տողերով
ու եթե թիթիզ լինեի կգոռայի հանդիսավոր
թե տաղանդավոր լինեի կգրեի վեպեր շատախոս
ուժ ունենայի կկիսեի Աճառյանի Արմատականը մեջտեղից

(ապրելու համար չորս բառը հերիք է
մեկով էլ յոլա կգնամ
իսկ սոված օրերին լռություն շատ կա)

կոյուղիս խեղդվում պայթում է
ես չինական մահապատիժն ընտրեցի
ինձ փակեք խցում ու կերակրեք գրքերով
մինչ շնչահեղձ լինեմ բառաթորանքից

իրերը ստիպում են զրուցել իրենց լեզվով
Սահակին հարցրի նկարի մասին ինչ լեզվով պատմեմ
ասաց նկարի
բառեր
թողեք օտար լեզու սովորեմ

ոնց ազատեմ տեքստերս ձեզնից
որ անտառ տանեմ կորցնեմ
որ գրքում փակեմ մոռանամ
որ թիթեռի հետ չորացնեմ
դեղնած ֆոտոների տակ պահեմ
մակուլատուրա դարձնեմ
ճղեմ
փչեմ
թռցնեմ

որ լեզվով կաշառեմ հեռանաք
որով հայհոյեմ հասկանաք
որով տղա բերեմ վախենաք
որով ծեծեմ նեղանաք
որով համոզեմ պոկ գաք
որով երգեմ զզվեք գնաք
.
.
.
բառի դեմ կռվողի համար էս բլբլոցը շատ է
ուղեղս լվացեք
բերանս լվացեք
ձեռքերս լվացեք
էս էջն էլ կեղտոտվեց դրանցով
աչքիցս հեռու տարեք
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Տաթև Չախչախյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 окт 2011, 19:25

Ես - ծնվեցի շատ զգույշ ու վախեցած, որովհետև շուրջս մութ էր, և չտեսա տարածությունն ու ժամանակը...


Ջա~ն իմ հայրենիք, դու չէիր երևում ու էնքա~ն լավն էին քո մասին ենթադրությունները...
Խավարի մեջ ի~նչ լավ էիր հնչում...
Որպես կենաց ի~նչ լավ էիր խմվում...
Հորս բեղերի տակ ի~նչ լավ էիր նայվում...
Ու ի~նչ քոուզածն էի` աթոռին կանգնած…
Լույսը տվեցին, ու դեռ չէի հասցրել նայել շուրջս, ինձ տշեցիր, որ նոր գոռացողի համար տեղ ազատվի:
Ես քայլեցի քո փողոցներում:
Ես գնացի ճառողների հետևից:
Ես ներքևից ծափ տվի:
Աղմուկն արձագանքեց ներսումս:
Ես խլացա:
Ես հոգնեցի:
Ես գնացի:
Եվ հիմա եկել եմ, որ կանգնեմ աթոռին ու լռեմ.
հը՞, հայրենիք, խնձոր չե՞ս տալիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 12


⇑ Наверх
⇓ Вниз