СТАНЬ VIP

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:23

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ
Tadevos Tonoyan.jpg
Tadevos Tonoyan.jpg (7.97 кб) Просмотров: 1032



***
Աշունն անծանոթ համ ունի քամու,
Բայց արև կա դեռ թեքված դաշտերին,
Հայրս երկնքում գինի է քամում,
Որ հյուրասիրի իր անհաշտներին։

Նստել ենք ահա արտի մեջ հնձած՝
Արբանյակների հրե գեսի տակ,
Ու չենք հասկանում հայրական ընծան,
Որ արյուն արժե ու մի փշե թագ։

Ի՛նչ ունենք տալու ու ի՛նչ առնելու,
Որ կռվում ենք կյանքն այսաշխարհային,
Էլ Հանճարն ուրիշ տեղ չի հառնելու
Հույնի, արաբի, հրեայի, հայի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:24

***
Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում,
Կնքում եմ արդեն ծրարը կյանքիս, խոսքս զմռսում,
Մրսում է արդեն մարմինն իմ՝ որպես հոգի մեղական,
Սակայն հույս ունեմ, որ չի դառնալու երբեք ռազմավար։

Ավարտի համար երևի չարժե արդեն աղոթել,
Աղոտ է բախտը ուշացած ցանի, ով էլ որ հերկի,
Երկիրը քանի՛, քանի՛ խնդիր է մեզ վրա բարդել,
Արդեն ծռվել է ողնացողունս, որ տրվեց Մարդուն։

Արթուն չեմ ու չե՜մ, չե՜մ կարող անցնել քո ճամփան, ուստի
Ստի կաթսայում եփվելու է դեռ իմ անձը անաղ,
Դանդաղ կավերվի որդառատ հողում իմ նյութը նորից,
Որից իմ հոգին փրկել փորձեցի այս էլ քանի՛ կյանք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:25

***
Գրիգոր Գուրզադյանին

Խլում է դանդաղ ու միանգամից
Աստված էն, ինչ որ տվեց մեզ հանկարծ,
Բայց մինչ այդ պոկվում աշխարհի գամից
Ճախրու՛մ ենք, թե մեզ դիպավ սիրո կայծ։

Մինչև բաժանի կապուտակ մի գիծ
Մեր մարմինները Հոգուց նյութածին,
Նայում ենք Երկրին անտի եզերքից՝
Մեր հորը, մորը ու մեր սիրածին։

Ընկած ճամփեքով աստղերի՝ տարեց՝
Գնում ենք՝ բռնած ջահը անտարես,
Մեր ծիրն է թեքվում, եթե դադարեց
Նրանցից մեկը սիրել, հիշել մեզ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:26

ՆԻԲՈՒՐՈՒԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Օգոստոս։ Երկինքն աստղով է բուրում.
Նրան է հասել տոհմածառը իմ,
Ելնում է դարձյալ հուսո Նիբուրուն
Աստղափշերի ծուլ մացառներից։

Վերադառնում է պայծառ Նիբուրուն՝
Տեսնի՝ ուր հասավ տոհմածառը իմ,
Որ պատվաստել էր վերջին համբույրում,
Երբ հրաժեշտ էր տալիս Արևին։

Ես աստղափոշում իմ հորենական
Նոր եմ հասկանում, թե որտեղից եմ,
Լուսարձակեցի, մինչև որ նա գա
Ու իր ողջույնը դարձյալ հղի ձեզ։

Պայծառանում է երկնակամարում
Նավամոլորակն առասպելապահ,
Ու իմ արյան մեջ էլ չի համառում
Կյանքն այն, որ մեզ միշտ տարել է ի մահ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:26

ԱՍՏՂԱՔԱՐՏԵԶ

Խոսքը զատում է ինձ այս աշխարհից,
Բայց իր ճամփով եմ միշտ գալիս աշխարհ,
Նա է երկնքում ինձ միակ խարիսխ՝
Որպես Նյութի ու Անվան հաշտարար։

Հրավիրյալն եմ հատուկ-հասարակ
Անունների այս տոնահանդեսի,
Բայց Բանն ինձ դեռ չի տվել կացարան
Ու վախենում եմ՝ էլի անտեսի։

Մի օր կդառնամ ես Գրաճանաչ՝
Հայացքս երկնի աստղաքարտեզին,
Բոլոր Անուններն աչքերիս առաջ՝
Կթակեմ դուռը Տիրոջ պարտեզի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:27

ՄԵԶ ՆԵՐԵԼՈՒ ՉԱՓ

Մեզնից Տիրոջը բան չէ հարկավոր,
Ո՛չ երկրի անկում, ո՛չ մարդու խուճապ։
Բայց Նրա Վերքը խորն է այնքան, որ
Չի ապաքինվում մեզ ներելու չափ,


Երանի՜ ուզեր՝ հոգիները մեր
Դառնային Իր խոր Վերքին վիրակապ,
Բայց ուր էր թե մեզ Նա այդպես ներեր
Ու ետ կանչեր իր Երկիրն իրական։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:28

ԱՍՏՂԱԾԻՐՈՒՄ, ՇՂԹԱԾԻՐՈՒՄ,
ՇՐՋԱԾԻՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԻ

Արյունը՝ հուշ,
Հուշը՝ Արյուն,
Երկիրը՝ հուշ,
Հուշը՝ Երկիր.
Ես այնտեղ եմ հիմա ապրում,
Ուր Գիրը կա նաև Անգիր։

Ես այնտեղ եմ հիմա Բանում,
Ուր լռին են փառաբանում,
Ուր ասում են՝ ուրախացի՛ր,
Տեր կա Տիրոջ մեզ տվածին,
Ուր անցյալն է ու ներկան իմ
Ու հարներկա իմ Ապագան,
Ու իմ հոգում ուժ կա քանի,
Պիտի այսպես Գնամ ու Գամ՝
Որպես արյան, հուշի պատգամ
Աստղածիրում,
Շղթածիրում,
Շրջածիրում
Սեփականի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:28

ՀԱՄԱՍՏԵՂՄԱՆ ԿԱՐԳ

Իմ ապուտատը՝ ծամերով դեղձուն,
Մեր արյան համար աղոթեց կամաց,
Որ Մարդու ցեղի արյունն ստեղծուն
Կյանքը հասցնի աստղին միգամած,
Ու որ տիեզրի ճամփեքին հեղձուկ
Չխորշի մեզնից Տերը ակամա,
Նա մեզ հետ դրեց զատկի ներկած ձուն
Եվ Գիրքն ի վերա Տերորդու՝ գամված
Որպես կողմնացույց, որով Ասողի
Ու Լսողների աստղերն անքանակ
Դեռ համաստեղման կարգին պիտի գան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:29

ԿՅԱՆՔԸ՝ ՍԵՐՄԻՑ ԴՈՒՐՍ

Մահվան է թեքվում կյանքը սերմից դուրս՝
Թեքումն այդ ինչ էլ, ինչ էլ որ լինի,
Բայց հազար տարվա սերմը հողին տուր
Ի հոգեդարձում դարձյալ կծլի։

Թեքումն այդ ինչ էլ, ինչ էլ որ լինի՝
Մրջյուն, մարդ, բզեզ ծաղիկ թե թռչուն,
Իր ընթածիրով պիտի որոնի
Իր Տունը, Հորը, Որդուն ու Աստծուն։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:29

ՀՈԳԻՍ ՀԵՐԹԱՊԱՀ

Մի՛ կշռիր ինձ, Տե՛ր, անկշռության մեջ տիեզերական,
Դու արդեն գիտես՝ որ մասն է հոգիս ու մարմինս՝ որ,
Ես այլևս չեմ կարող պահպանել նյութս հերթական
Ու սպառել եմ ապաշխարության ժամերս բոլոր։

Աստղաթիռն իմ, որ տունըս է վերջին, պահիր քո ձեռքում,
Ինձ թվում է, թե Երկիրը՝ ընծադ, սառչում է արդեն,
Եթե ոչ՝ տու՛ր ինձ, տու՛ր պարզ մի նշան ու փոքրիկ հերքում,
Որ իմ ուժերը ճամփան դեպի քեզ գտնեն ու հարթեն։

Մի՛ կշռիր ինձ, Տե՛ր, մի՛ կշռիր, քանի… քանզի վերքը կա,
Դու արդեն գիտես՝ որ մասն է հոգիս ու մարմինս՝ որ,
Հոգնե՜լ է արդեն, հոգնե՜լ է, հոգնե՜լ հոգիս հերթապահ
Ու սպառել եմ ապաշխարության ժամերս բոլոր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение