СТАНЬ VIP

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:04

ԱՍՏՂԱՃԱՄՓԵՔԻՆ

Ձգողականի ու անկշռության միջնակետում եմ,
Ուր ինձ պահում է համաստեղության աստղածեղ քամին,
Նա կամաց-կամաց իմ մարմնանյութից հոգիս կքամի,
Ու էլ չի լինի այն ամենն, ինչը ինձ համար տուն է։

Մի վերջին անգամ անտուն կնայեմ հեռու պուլսարին,
Որին մի ողջ կյանք մտակշռությամբ եղել եմ հաղորդ
Ու մոլոր կանգնած աստղաճամփեքին՝ կխոսեմ աղոթք
Ի վերա մարդու, նրա պատումի, հոգու ու զարմի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:05

ԵՍ ԷԼ ԵՄ ՕՐԵՆՔ

Պարբերածիրն իմ երկար է այնքան,
Որ մշուշվում է կամքը օրենքի,
Բայց ես գիտեմ, որ Դիպվածը անգամ
Խարիսխ է գցում Տիրական հենքին,

Որն առինքնում է չափումով երեք՝
Պահելով ընդմիշտ Վայրում այն բերրի,
Որտեղ ե՛ս էլ եմ, ե՛ս էլ եմ օրենք
Սերնդաշղթա սրտազարկերի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:06

ՄԵՐ ՍԵՐՄԸ

Ագռավաքարում սերմն է իմ զարմի
Մեջնուշուրջը իր՝ աշխարհն ընդհանուր,
Ու ես եկել եմ, որ երգս զատի
Տիրոջ երազանք ու մարդու անուրջ,

Որ եկեղեցու իմ զանգը զարկի՝
Որպես սրտազարկ ու որպես ամուր
Դեպի երկնքի յոթերորդ հարկի
Ու սերմիս միջև նավարկող կամուրջ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:07

ԱՆՀԵՌԱՀԱՐ

Ուրի՜շ, մի ուրիշ կյանք է աստղերում,
Մի ուրի՜շ էակ՝ մարդուց հարազատ,
Երբ Անեզերքի ճոճքը երերուն
Մի օր վերստին մեզ թողնի ազատ,
Մենք կնախանձենք Աստըծու գերուն
Ու չենք հասկանա, թե ինչպես հասանք
Աշխարհի Հողին՝ խուլ ու աններում,
Եվ անհեռահար ուղուն մարդազանց։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:08

ԵՐԿՐԱԲՆԱԿԻ ՊԱՏՐԱՆՔ

Ինքնախաբկանքով երկրաբնակի
Այգն էր պտտվում երկրագնդի շուրջ,
Ու ծագում էր նա շողաբանակի
Ոսկեշքերթով՝ որպես կյանքի չու։

Այդ կյանքի չուով ահա մենք եկանք
Գիտելիքն այն, որ հոգին է թրծում,
Բայց պտտվում է դեռ ինչպես երկանք
Տիեզերքն՝ ասես զատկի նախշած ձու։

Ու աղորիքի տակից ցայտում են
Ծերացած աստղեր, պուլսարներ գերնոր.
Նրանք էլ վաղուց հարազատ տուն են
Ու ջերմություններ ունեն մեզ գերող։

Ու շուրջբոլորը լիքն է շքերթով՝
Նոր տուն ու նոր մարդ, նոր աստղի ցայտանք ,
Որ Անգիտության մի զգույշ քերթող
Նվիրում է մեզ՝ միշտ որպես պատրանք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:09

ՃՇԳՐԻՏ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն երեսուներկու տարի
Ես արում եմ առանց իմ առաջին սիրո,
Արդեն ուղիղ տասը տարի
Ապրում եմ առանց իմ միակ ընկերոջ,
Քառասունութ տարի է,
Ինչ ապրում եմ առանց ազատության,
Ուղիղ տասնյոթ տարի է,
Որ ապրում եմ առանց տերության,
Բայց և արդեն երեսունհինգ տարի է,
Ինչ ապրում եմ առանց մայրիկիս...
Ուրեմն,
Արդեն հարյուր քառասուներկու տարի
Ես մենակ եմ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 15 апр 2011, 22:29

ՀՈԳԵԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Եվ գիշերները մեր հոգին դարձյալ լույս է
առկայծում,
Հածում է՝
իբրև մեզ անհայտ հեռվում կարոտած
ծաղիկ,
Աղի
գանգը մեր դեռ մրափում է իր
կացարանում,
Կարծրանում
դանդաղ, որ մոռացության մեր հոգին ծախի:

Իսկ ծաղիկները, լուսաստղով խաբված, մնում են
անքուն,
Անկումից
անկում կայծոռիկներ են շաղում
խելագար,
Կարծես
թեթև է դառնում ամեն մի
երազապատում,
Տուն
է ունենում և կամ էլ տան հույս մեր հոգին տխրած:

Չէ՞ որ մենք էլ ենք, թեկուզ քնի մեջ, բարձրանում երկինք,
Եվ աղոթքներով անընդհատ մաքրում մարմինները մեր,
Որ կարողանա հոգին ետ դառնալ կացարանն իր դեռ
Ու առավոտյան մեզ կարողանա արթնացնել կրկին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 15 апр 2011, 22:30

ՀՈՂԵՐԿՐՊԱԳՈՒ ԱՆՁՍ

Ավելանու՜մ են... ավելացնու՜մ եմ պարտքերս Աստծուն,
Ու փոքրանում է տեղն իմ երկնքում, նվազում գանձս,
Մնացինք այսպես հայտնի ու անհայտ հանրային ցածում
Քրիստոնյա երգն ու հողերկրպագու անխոնարհ անձս:

Բայց էլ Որդու պես չեմ ընդունելու զոհամատուցում՝
Անտիկ քսության այդ շրջացոլքը՝ սրտում դիցերի,
Քանի որ հին գիրն իմ դատապարտյալ ու փոքր ածուն
Մաշվում են՝ որպես քարտեզ անճանաչ ու սոսկ... իղձերի:

Ինձ մնում է լոկ՝ Ձիրքով Ստեղծումի հարազատ մնամ
Իմ Հորենական Նմանողությանն ու Չարչարանքին,
Որ մի օր կանգնեմ խաչին, մահվան ու կյանքին հանդիման
Ու հանապազօր հացի պաշարով բարձրանամ երկինք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#29  Сообщение Harutin » 15 апр 2011, 22:31

ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ

Երանի նրան, ով երկրում ունի ճանապարհողն իր,
Առավել՝ նրան, ով դիմավորող ունի երկնքում,
Մենք ուզում ենք մեր մարմինը փառքով տալ ի պահ հողին
Ու դրա համար նախ նայում ենք վեր ու խաչակնքում:

Բայց մի՞թե ձյունն այս փերթ-փերթ տեղացող Իր մարմինը չէ,
Որ պաղել է վեր նայող աչքերից գլխատ Մկրտչի.
Գուցե վերստին Նա ներել է մեզ ու երկիր իջել
Ու պիտի արդեն նաև դատի՛ մեզ ըստ սուր ու գրչի:

Պաղել է հողը, պաղել են երկինք, մարմին ու անուն,
Երկինք են նայում ծերատ աչքերը դեռ ապրողների,
Որ Նա, ով ձյունող իր հոգեմարմնով մեզ է պատանում,
Թեև նեղացած՝ սակայն մի վերջին անգամ մեզ ների:

Չէ՞ որ թիրախ են հոգիները դեռ Տիրոջ երամի,
Ու տխրել է մեր բաժին երկիրն ու անհույս պառավել,-
Ով երկրում ունի ճանապահողն իր՝ նրան երանի,
Ով դիմավորող ունի երկնքում՝ նրան՝ առավել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#30  Сообщение Harutin » 15 апр 2011, 22:32

ՓՇՐԱՆՔՆԵՐ

Տեր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,
Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,
Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,
Ու չթողի քո որդուն՝ ողնացողունն իմ էտեր:

Հարմարվեցի այդպես էլ կատարողի իմ դերին
Ու երազելն էլ, ավաղ, չմոռացա ոչ մի օր,
Դու ամենայն ինչ գիտես, բայց և գիտե՞ս, որ, Տե՜ր իմ,
Ոչինչ չկա այս երկրում երազելուց ահավոր:

Ամեն բան է այս երկրում մոտեցել իր ավարտին՝
Ե՛վ մարմնամերձ մեր կյանքը, և՛ ուծացումը հոգու,
Ահա՝ դրված քո գավթում իմ աննշխար միակ դին
Եվ փշրանքներն այն՝ շուրջս, որ ես կերա իմ կյանքում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение