СТАНЬ VIP

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:30

ԱՆՈՒՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿԻՐ
Այս հողագնդում մարմինս ապրեց,
Հոգիս՝ երկնքի անեզրականում,
Ազատությունը՝ թակարդն անարվեստ,
Շուրջս զարդարեց հազար մականուն։

Ես՝ Հորս գերի՝ գենիս վանդակում,
Պարբերույթներում իմ ծիսակարգի՝
Չիմացա՝ ով է գամերով դակում
Իմ ձեռուոտը, որ հեշտ սակարկի,

Թե ինչ արժե իմ անունը, եթե
Ինձ փառապսակ մի մականուն տա
Ու գոյացընի սակարկման հերթեր՝
Փաթաթված շուրջը իմ Ծննդատան։

Բայց կյանքում սոսկ մի պսակ իմացա,
Որով իմ Հորը ծաղրեց այն նույնը,
Որ միշտ խառնել է մտքով սանձարձակ
Թագավոր անունն ու մականունը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:30

ԶԱՏԻԿ. ՀՐԱԺԵՇՏ ՄԱՐՄՆԻՆ
Խաչակնքում եմ լուռ, ավանդապահ՝
Հավատ՝ իմ կյանքի ամեն ատոմում,
Վերջը սա է միշտ՝ պատան ու տապան
Եվ…ոտաբոբիկ Մուտքի առտոնում։

Իսկ Բաժանման ու Հանդիպման միջև
Մենակությունն է՝ կյանք հորջորջումով,
Որպեսզի արյամբ երազս շիջեն
Աչքերի առջև իմ հոր ու իմ մոր։

Ու էլ չի լինում ոչ մի ուղեցույց՝
Բացի Խաչն ու Նա, որ պիտի ների.
Ես բաժանվում եմ իմ եկեղեցուց՝
Վրան արյունոտ հուշը գամերի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:31

ԱԳՌԱՎԱՔԱՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ
Վաչե Եփրեմյանին
Այս նյութի վերջում ու նյութակըրի
Ինձ կսատարի օրենքը նախնյաց,
Որ հիմա ծես է դարձել, բայց գրի
Ագռավաքարում դեռ քուն է մտած։

Դեռ նույնն է ցորենն, ու նույնն է գարին,
Ու ոտքերիս տակ՝ դարձյալ փլուզում,
Երկու կողմում էլ Ագռավաքարի
Ես եմ. և՛ ներս, և՛… դուրս գալ եմ ուզում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:31

ՏՈՀՄԱԾԱՌԻ ԷՏ
Երկնքից առաջ՝ այս կյանքից հետո
Հարազատները մեր օղորմածիկ
Տիեզերական հրեշտակաերթով
Գալու են՝ նստեն մեր հոգեհացին։

Տերը նրանց էլ իմաստուն էտով
Տարել է երկինք՝ մոտիկ իր սրտին,
Որ պտղավորվի աշխարհից հետո
Մեր Տոհմածառը գարնայնի ցրտին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 24 сен 2010, 22:31

ԱՅՍ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՆԱԵՎ ՀԵՏՈ
Այս կյանքից առաջ ու նաև հետո
Այս աշխարհն ենք մենք թաքուն երազում,
Տերն ուղարկում է մեզ այստեղ հերթով,
Որ մեղքերին էլ մենք լինենք հասու։

Երկնքի հուշը մեզ խաբս է տալիս
Հայրենիքների գերերազանքով,
Ու փլվում է մեր մարմինը սալին,
Երբ ուժատվում են թևերը հոգվո։

Եվ ուժատվում են թևերը հոգվո,
Ու մենք կարոտած երկինք ենք նայում,
Մեզ ետ է կանչում հին, ծանոթ լեզվով
Տիրոջ լույսն անհոդ՝ աստղը հմայուն։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 31 мар 2011, 21:59

… ՈՐ ՆԱ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԽՈՍՔՈՎ

Կատարելիս գերի մնաց անկատարին
Անտարակույս աշնան ծոցում սառնաոսկոր,
Ութճառագայթ աստղով հասած հայկյան դարին՝
Ես հասկացա, որ նախ պիտի լինի ոսքով։

Ինչ ասված է՝ կա՛մ լինում է, կա՛մ եղել է,
Ու Աստված է ասում, ահա՝ կա՛մ կլինի,
Նրա խոսքը հայրենիքն իմ ջրհեղել է,
Որ իմ Սերմը ծլի, մնա ու կատարի։

Որ իմ Սերմը ծլի, մնա ու կատարի,
Պիտի հեղվի Տիրոջ այգի լույս ու ոսկով,
Ես հասկացա, ես հասկացա այսքան տարի,
Որ նա՛խ պիտի… որ նա՛խ պիտի լինի ոսքով։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:00

ԱՎԱՆԴԱՏԱՆ ՈՐԴԻՆԵՐԸ

Արթուր Իսրայելյանին, Վաչե Եփրեմյանին, Վահրամ Օրբելյանին
(2008թ., օգոստոս, այցելություն Կապան,
հավաքական մենության երկու օր)

Էլ հնար չկար, պարզապես եկա՝
Մենության երկու օրերը կիսենք
Ու մահվան կողքին դարձյալ աներկբա
Փաստենք Ապրելու Շնորհը քիչ էլ։

Վաղուց կյանքն այդպես մեզ չէր պատահել.
Ու մեր աչքերում մենք տեսանք հանկարծ
Որ կարոտանքն է մեկտեղ պատանել
Մեր հոգիների մարմիններն ընկած։

Տեսանք՝ մեզ էլ են մոռանում հանդարտ
Նորակոչները այս երկրի արդեն,
Որ աշխարհն, ահա, ապրեցինք արդար,
Սակայն դեռ երկինք ճամփա չենք հարթել։

Փառք տվինք Աստծուն, որ չենք բաժանվել,
Որ մի անգամ էլ մենք իրար գտանք,
Մեր հանդիպումը ինչ-որ բան արժեր,
Բայց հրաժեշտը առավել էր թանկ։

Բայց Հրաժեշտը առավել է թանկ,
Երբ քո ուսերին երկիր են բարդել,
Իսկ դու Երկնքի քո Ավանդատան
Շրջածիր ուղում, ճամփին ես արդեն։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:01

ՀԱՍՑԵ

Հեռացանք հողից՝ լքեց երկինքն էլ,
Անհող՝ էլ ինչպե՞ս պիտի երազենք,
Չկամեցավ մեզ Տերը առինքնել,
Թեև վաղուց է, որ մենք իր ազգն ենք։

Թեև վաղուց է, որ մենք իր ազգն ենք,
Դեռ ունենք մահվան բազում առիթներ,
…Բայց եթե մոտ գանք, երկնքին հասնենք,
Հողը ետ կգա, կունենանք հասցե։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:02

ԳԱՌՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Մեզ անվանում են տոհմ առ տոհմ, ճյուղ-ճյուղ,
Ու մենք ծառի պես ի երկինք, ի հող
Մղվում ենք՝ որպես հավերժի ողջույն
Ըմբոստ ու խոնարհ գառներին մեր Հոր։

Երբ ծանրանում են հոգեբեռներն ու
Հոգեսափորը մեր ազնվացեղ,
Նրանք պարտապան ծնվում են, մեռնում,
Հատուցում են, որ անուն փոխանցեն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 31 мар 2011, 22:03

ՎԵՐՋՆԱԿԱՆԳԱՌ

Մի՞թե մարմինն իմ հասել է արդեն վերջնականգառին,
Ու ես այդպես էլ չհասկացա, թե այն ինչու տրվեց,
Նյութս բանտել են այսաշխարհային երեք չափում վեց,
Հոգիս նստել է ՆԱՍԱ-ում պահվող ծեր լուսնաքարին։

Հոգիս նստել է ՆԱՍԱ-ում պահվող ծեր լուսնաքարին,
Հանգստանում է մարմընիս բեռից՝ մեղքերից նրա,
Ի՜նչ փորձություն են միսն ու արյունը, երբ հոգու բռան
Մեջ պսպղում են հավերժի թուրը, ցորենն ու գարին։

Երբ պսպղում են հավերժի թուրը, ցորենն ու գարին,
Հնչում են նորից արարչական զանգ ու մուրճ ու կռան,
Հոգին մարմին է առնում վերստին ետևում դռան
Ու դուրս է թռչում հոգին մարմընի վերջնականգառից։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение