ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:43

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:44

ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՅՍՕՐ.
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ


Մշակույթն առավել սրությամբ է ապրում հասարակության ընդհանուր ճգնաժամը, քան գործունեության այլ ոլորտներ: Եվ դա բավական հեշտ է բացատրել. մշակույթն իր բոլոր բազմաթիվ դրսևորում ներով (փիլիսոփայական գեղագիտական, ստեղծագործական, կատարողական, ուսուցողական, արժեքաբանական, ճանաչողական, հոգեբանական, բարոյագիտական, սոցիալական, վերջապես քաղաքական) անքակտելիորեն կապված է Մարդու հետ: Մարդուց դուրս չկա մշակույթ: Մարդու այսօրվա ճգնաժամը դառնում է մշակույթի ճգնաժամ:
Հայաստանի մշակութային դաշտն այժմ արտացոլում է ավելի ու ավելի շերտավորվող ու պառակտվող հասարակության սոցիալական գործընթացը: Հասարակության պես, մշակույթը ևս կորցնում է ամբողջականությունը` փոխարենը դառնալով անհավասարակշիռ, խախտված գործառնական կապերով հատկանշվող էկլեկտիկ գոյացություն: Արդ յունքում մշակույթը մասնատվում-մանրացվում է, իսկ դրա բաղկացուցիչները` ամբողջականությունն ամրակցող օղակները, կա՛մ թուլացնում են իրենց կենսագործունեությունը, կա՛մ պարզապես անշարժանում:
Այդ անհավասարակշռությունն արտահայտվում է մակրո և միկրոմակարդակներում: Առաջին դեպքում այն դրսևորվում է տարբեր արվեստների փոխհարաբերություններում առկա նախկին կենտրոնամիտության խախտմամբ. այստեղ նկատի ունենք արվեստների հանրակցող, փոխլրացնող, մեկը մյուսին փոխադարձաբար արդարացնող բնական ընդունակությունը` արվեստներից յուրաքանչյուրի ժանրային կոնկրետացումը պահպանելու պարագայում: Երկրորդ դեպքում անհատական գործառությունների անհավասարակշռության և թուլացման համանման գործընթացը հանդես է գալիս արվեստներից յուրաքանչյուրի, օրինակ՝ երաժշտական արվեստի ներսում: Նշված երկու դեպքերում ներքին կապերի մասնատումը նպաստել է ինչպես ամբողջ մշակույթի, այնպես էլ երաժշտական ոլորտի անկումային շարժմանը՝ վայրէջքին:
Անդրադառնամ երաժշտական մշակույթին, որն անմիջականորեն կապված է մասնագիտությանս հետ: Երաժշտական մշակույթն իր բոլոր բաղկացուցիչներով, ավելի քան որևէ այլ ոլորտ, օժտված է աստիճանակարգային համակարգի հատկություններով:
Եռաստիճան բուրգի կատարին վեր է խոյանում կոմպոզիտորական ստեղծագործության ոլորտը, երկու կողմերում` երաժշտական կատարողականությունն ու երաժշտագիտությունը: Բնական է, որ այդ երեք ոլորտները, համակարգ կազմելով, իրենց հերթին տրոհվում են ենթահամակարգերի: Այսպես, երաժշտական ստեղծագործությունը բաղկացած է ակադեմիական, պրոֆեսիոնալ, այն է` բուն կոմպոզիտորական ստեղծագործությունից, ինչպես նաև ժողովրդական, հոգևոր, էստրադային, ինքնագործ ստեղծագործությունից: Նույնը կարելի է ասել նաև առավել բազմաժանր երաժշտական կատարողականության կամ երաժշտագիտության վերաբերյալ:
Երաժշտական մշակույթի բնականոն, առաջադիմական գործունեության դեպքում, ինչպես աստիճանակարգային համակարգի յուրաքանչ յուր սանդղակ, այնպես էլ բաղադրիչ ենթահամակարգերն անպայման պետք է կառուցվեն փոխհամաձայնության գործառնական հաշվեկշռվածության վրա: Օրինակի համար, չի կարող ամբողջությամբ բնական զարգանալ այն երաժշտական ստեղծագործության ոլորտը, որում պակասավոր կամ պասիվ է պրոֆեսիոնալ կոմպոզիտորական գործունեությունը և, հակառակը, ծայրաստիճան ակտիվ է ինքնուս կոմպոզիտորների, երգիչների, հանպատրաստից ստեղծագործողների գործունեությունը:
Հայաստանում երաժշտական ստեղծագործության մեջ նման խոտորում դիտվել է 1988-ից հետո: Հուսադրող կայունացման նշաններ երևացին 1990-ականների սկզբներից, երբ դադարեց կոմպոզիտորական աշխատանքի արդյունավետության կտրուկ անկումը: Դրա հետ մեկտեղ, արդյունավետության մակարդակի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն տաղանդավոր անհատի գոյությամբ կամ կրթության անհրաժեշտ մակարդակով, այլև մի շարք այլ գործոններով: Կարևոր սոցիալ-տնտեսականից զատ, երաժշտական ստեղծագործության «կյանքի» կարևոր պայման է դառնում կատարողական, հրատարակչական, գիտահետազոտական և լուսավորչական ոլորտների համալիրը: Եթե նշված ոլորտները բացակայում են ամբողջովին կամ մասնակիորեն, երաժշտական ստեղծագործությունն օտարված է այսպես կոչված մշակույթի սոցիոդինամիկայից, այսինքն՝ մեռյալ է: Հիշենք Յ. Ս. Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնի հարյուրամյա մոռացության պատմական օրինակը. այն վերածնվել է 19-րդ դարում, երբ հայտնաբերվել և կատարվել է Մենդելսոնի շնորհիվ:
Գեղարվեստական ստեղծագործության կ յանքին որոշակիորեն հետևող (անկախ մշակույթի ոլորտից) խորհրդային պետական-հասարակական կառուցվածքներն այդ վերահսկողությունն իրականացնում էին իրենց վարչական պարտականություններից ելնելով: Մի կողմ թողնենք այն խնդիրը, որի պարագայում վարչարարությունը վերածվում էր մշակութի անուսում հսկիչների բարդ բուրգի, որի աստիճաններով բարձրանալ հաջողվում էր բնավ էլ ոչ բոլոր ստեղծագործող անհատներին: Նշենք նաև, որ այդ հսկիչներն անզոր էին ստեղծագործության արժեքային փորձագիտություն կատարել:
Նախկին պետական կառույցներին փոխարինման եկած նոր հասարակական միություններն ու կենտրոնները բարեհաջող կերպով հրաժարվեցին այդ պարտականություններից: Իսկ Մշակույթի նախարարության տիպի հին կառույցները չեն մասնակցում սոցիո-մշակութային դինամիկայի կարգավորմանը` անեղծ արվեստի կողքին գոյակցելու հնարավորություն տալով շինծու, այլ կերպ ասած «հանրամատչելի արվեստին»: Մենք ապրում ենք բոլոր գեղարվեստական և ոչ գեղարվեստական (դրանք հրապարակներում և մարզահամալիրներում վխտացող «հանրամատչելի արվեստի» ջատագովներն են) նախաձեռնությունների համաձուլման և ամենաթողության ժամանակներում. մշակույթի հեռանկարային ստեղծագործական արտադրանքը վերջին տասնամյակում փոխարինվում է հասարակական շուկայի այսրոպեական պահանջարկը բավարարող «արտադրանքով», որն ուղեկցվում է իսկական արժեքների համահարթեցմամբ, անցյալի երաժշտարվեստի հեղինակությունների հանդեպ դրսևորվող հոռետեսությամբ, որը տարածվում է այն ամենի վրա, ինչն օժտված է բարձր պրոֆեսիոնալիզմով: Սիրողական սանձարձակությունը, գնահատման անհամազորությունը մշակույթը դարձնում են քաոսային, հիվանդ, անկումային: Պրոֆեսիոնալիզմը առարկայի մասին ունեցած խորին իմացությունն է: Միայն պրոֆեսիոնալ իմացությունն է իրականացնում ամենայն դրականի ընտրությունն անցյալի կուտակած փորձից, միայն պրոֆեսիոնալիզմ ն է օգնում գրանցել գեղարվեստական արժեքները, իրականացնել արվեստագիտության առաջընթացը:
Մշակույթը, հատկապես կազմակերպված ու համահավաք, հասարակության հոգևոր և մտավոր վիճակն է: Նախկին և նորաստեղծ կազմակերպությունների` միությունների, մեկուսախմբերի, միավորումների, հիմնադրամների միջև առկա փոխհարաբերությունների անջատողական միտումների ուժեղացումը, կարծիքների ծայրաստիճան անհատականացումը, երբեմն էլ բևեռացումը և մի շարք ազգային հանգուցային խնդիրների շուրջ տիրող անհամաձայնությունը համընդհանուր աղետ են դարձել սոցիալիզմի նախկին երկրներում:
Հայաստանում այս գործընթացներն առավել ցավոտ են և խիստ տեսանելի կորուստներ են արձանագրում ազգային երաժշտական մշակույթում: Այսպես, անջատական-ացման արդյունքները միանգամից անդրադարձան ժամանակակից ակադեմիական երաժշտարվեստի ոլորտի վրա, որը, զրկվելով պրոֆեսիոնալների կողմից տրվող գնահատման արտոնակարգից և հասարակության նախկին ըմբռնումից, ասես օդում առկախ մնաց: Ժամանակակից հայ երաժշտությունն ավելի ու ավելի որոշակիորեն է կորցնում իր քննադատին և հետազոտողին: Երաժշտության մասին հնչող խոսքն ու տպագրությունը համակված են քայքայիչ անիրազեկությամբ, ընդ որում ՝ այդ արտադրանքը սպառնալիորեն աճում է` ետ մղելով իսկական ու պրոֆեսիոնալ արժեքները: Բայց ինքնահոսի չպետք է թողնվի ոչ միայն ժամանակակից ստեղծագործությունը, այլև ազգային ժառանգության հանդեպ հոգածությունը: Մեզանում միայն ազգականների ջանքերի շնորհիվ են հիշում անցյալի վաստակավոր գործիչներին, հակառակ դեպքում արվեստի մշակը մոռացության է մատնված: Այնինչ ազգային ժառանգության տիրույթը չի կարող կարգավորվել անհատական նախաձեռնության կողմից, այլ կերպ ասած` դառնա համընդհանուր պետական քաղաքականության առարկա: Սակայն ի՞նչ է կատարվում մեր իրականության մեջ: Մոռացված են ոչ միայն առանձին անհատներ, այլև գլուխգործոցներ: Թե՛ վերջին անգամ ՝ 1992-ին անթույլատրելի կրճատումներով բեմադրված Տիգրան Չուխաջյանի «Արշակ II» օպերան, թե՛ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որի հեղինակի անունն է կրում Երևանի Օպերայի և բալետի թատրոնը, վաղուց չեն ներկայացվում մեր բեմերում: Հայաստանի քաղաքացիների արդեն երկրորդ սերունդը պատկերացում չունի ազգային դասական օպերայի մասին, չգիտե` 20-րդ դարի II կեսի հայ կոմպոզիտորները գրե՞լ են արդյոք օպերային բեմի համար:
Անկախություն ձեռք բերած պետության համար խիստ կարևորվում է մշակույթի արտահանման խնդիրը: Այդ խնդրի լուծման արգասավորությունը բացառապես կախված է տարատեսակ ծառայությունների փոխգործունեությունից: Վերջիններս ծառայում են մեկ ընդհանուր նպատակի` հայկական արվեստի նվաճումների ցուցադրմանն արտասահմանում: Ներկա` անկախության ժամանակաշրջանում, հայ ազգային մշակույթի արտահանումը զուրկ է թե՛ գործադրվող քայլերի մտածվածությունից, թե՛ որոշակի հիմնարար ծրագրից, թե՛ հեռանկարային կանխատեսումից: Իրականացվող քայլերը, հակառակը, առանձնանում են գեղարվեստական գնահատականների ոչ պահանջկոտությամբ, անհամազորությամբ ու տարերայնությամբ և, որպես կանոն, ի ցույց հանում պետության անգործունությունը: Ընդգրկված չլինելով պետության կենսական հիմնախնդիրների ոլորտ` մշակույթը չի դիտվում որպես հանրապետության սահմաններից դուրս տարածվելու արժանի ազգային սեփականություն: Անշուշտ, մշակույթի օրերն ապահովում են հատուկենտ «ներարկումներ» համաշխարհային մշակույթ, բայց դրանց տոկոսն այնքան աննշան է, որ անհրաժեշտ արդյունք չի տալիս:
Բացի այդ, ազգային մշակույթի արտահանման տակ հասկացվում է ոչ միայն դրա անցյալը, այլև ներկան, այսինքն` ժամանակակից Հայաստանի մշակույթը: Սակայն ճանաչո՞ւմ են արդյոք մեզ Եվրոպայում և Ամերիկայում իբրև երևելի նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, կինոբեմադրիչներ ունեցող ժամանակակից մշակույթի երկիր: Հայոց մշակույթի միայն առանձին հանճարներ` Սարյանը, Խաչատրյանը, Փարաջանովն են կարողացել նվաճել աշխարհը: Մնացյալ ականավոր գործիչների քարոզչությունը, իսկ նրանք քիչ չեն, ընկած է առանձին խանդավառ, երբեմն էլ ոչ հայկական ծագմամբ և Հայաստանում չապրող անձանց ուսերին:
Սակայն մշակույթը մասնավոր չի կարող լինել, այն չի կարելի անձնական սեփականություն դարձնել: Սոսկ ժամանակակից պատրանք է` թե այն «քոնն է»: Իրականում մշակույթը համազգային է, այն սեփականությունն է բոլոր նրանց, ովքեր առնչվում են նրա հետ, ովքեր ընկալում են այն: Ուրեմն, չվախենանք մշակույթի պետական սեփականությունից: Մշակույթի «սեփականատերերը» չպետք է փորձության ենթարկեն պետությանն իրենց ամպագոռգոռ հայրենասիրական արարքներով, իբր գործում են ի բարօրություն ժողովրդի և ազգի: Պետությունն էլ իր հերթին չպետք է թույլ տա թալանել ազգային գանձարանը, ազգային հարստությունները, ժառանգությունը, մշակույթը: Պետական ազդեցության մեխանիզմը պետք է պահպանվի առանձնահատուկ մասնագիտական-բարոյական զտիչի միջոցով: Մասնագիտական եզրակացության կոշտությունը տվյալ դեպքում նույնպես բարոյականություն է, քանզի առանց դրա անհնար է հայրենասիրությունը:
Նշ յալ երևույթների պատճառների հետազոտությունը հանգում է մշակույթի տարբեր ոլորտները միավորելու անհրաժեշտության, առաջնային ((գերակա)) արվեստներն առանձնացնելու մտքին` ելնելով հասարակության սոցիալական զարգացման խնդիրներից, ստեղծագործության արտադրանքի որակյալ տարբերակումից և մշակույթի արտահանման խնդիրներից: Անկախ պետությունը պետք է ունենա սեփական ինքնօրինակ գաղափարներ: Պետության ուժը նախաձեռնողականության, համաշխարհային շարժման առաջադեմ շարքերում` մյուս պետություններին հարազատ առաջատար ուղղություններին հարելու մեջ է: Պետության ուժը փոխշփումների արվեստի, օտարի մշակույթը սեփական մշակույթի պես հարգելու կարողության մեջ է: Վերջապես այդ ուժն ազգային զարգացման հեռանկարների ճշգրիտ սահմանման մեջ է:
Մշակույթի բազմաթիվ պետական, հասարակական և մասնավոր կենտրոնները և արվեստի զարգացող մենեջմենտը, չնայած լավ մտադրություններին, ավաղ, չեն կարող կյանքի կոչել նշված ներպետական (այսինքն՝ ազգային) և միջպետական (այսինքն՝ միջազգային) նշանակության խնդիրների բարդ համալիրը: Եվ դա բնական է, քանի որ մշակույթի կազմակերպություններից կամ հիմնադրամներից յուրաքանչյուրն ունի գործունեության իր տարածքը և իր առջև չի դնում այնպիսի գերխնդիրներ, ինչպես, ասենք արվեստի զարգացման կանխատեսումը, սոցիալ-դրական գործառույթների կարգավորումը և այլն:
Հետևաբար, մեր երկրին անհրաժեշտ է ինչ-որ այլ կառուցվածք, համակարգող մի մարմին` ստեղծագործության բոլոր տեսակների համատեքստում ծրագրերը կյանքի կոչող Մշակույթի ազգային խորհուրդ: Նմանատիպ խորհրդարաններ կան աշխարհի շատ երկրներում (գոյություն ունի նաև միջազգային` Եվրոպական մշակույթի խորհուրդ), ընդ որում ՝ երբեմն զարգացած երկրներում առանձնանում է արվեստի մի ոլորտը` Գերմանիայի երաժշտական խորհուրդ, Հունգարիայի երաժշտական խորհուրդ:
Այդ խորհուրդները կլանել են մեր ավանդական կոմպոզիտորների միություններն ու զանազան երաժշտական ընկերությունները, քանի որ իրենց մեջ ներառում են տարբեր ինքնուրույն բաժանմունքներ: Այսպես, Հունգարիայի երաժշտական խորհուրդն ունի քսան այդպիսի բաժանմունք. այստեղ կան նաև ջազի և ինքնուս ստեղծագործության առանձին բաժանմունքներ:
Բացառված չէ, որ ապագայում Հայաստանը ևս կընդունի երաժշտական գործունեության բոլոր տեսակները միավորող նմանօրինակ կառույց, չէ՞ որ այդ դեպքում առավել բնական են ներկայանում զանազան մասնավոր լրավճարներն ու արտասահմանյան դրամաշնորհները… Իսկ առայժմ մտածենք և քննարկենք Մշակույթի ազգային խորհրդի ստեղծման հնարավորությունը, որի գաղափարը զանազան տարբերակներով ալեկոծում է մեր գեղարվեստի գործիչների մտքերը: Ներկայացնում ենք ՄԱԽ-ի կանոնադրության հետևյալ նախագիծը.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ընդհանուր դրույթներ
Մշակույթի ազգային խորհուրդը (ՄԱԽ) Մշակույթի տարբեր ոլորտների մասնագետներին, ինչպես տեսաբաններին, այնպես էլ պրակտիկներին, միավորող խորհրդակցական մարմին է: Այն կոչված է համախմբելով զորացնելու արվեստի և գրականության բոլոր ճյուղերի ջանքերը երկրի համար առաջադիմական նշանակություն ունեցող համազգային միասնական խնդիրների շուրջ: Ըստ այդմ՝ ՄԱԽ-ը հետապնդում է հետևյալ նպատակները.
-մշակույթի ասպարեզում պետության հիմնարար քաղաքականության մշակում,
-մշակութա-գեղարվեստական զարգացումների փոխհամաձայնեցումը հանրապետության ներսում,
-պետական (ազգային) գաղափարների հեռանկարային քննարկում,
-լայնածավալ մշակութային նախաձեռնությունների իրականացում հանրապետությունում և դրա սահմաններից դուրս,
-հայ ժողովրդի մշակույթի բնութագրական, գերակա հատկությունների հայտնաբերում, որը արտահանման համար հետաքրքրություն կներկայացնի,
-բնիկ ազգային մշակութային զարգացման սոցիալ-հոգեբանական նախադրյալների ուսումնասիրումը ներկա ժամանակաշրջանում,
-պրոֆեսիոնալ ստեղծագործունեության արտադրանքի գեղարվեստա-արժեքային փորձագիտություն` հանրապետության տարածքում,
-համագործակցության և կապերի հաստատում այլ երկրների նմանօրինակ կազմակերպությունների հետ:

Մշակույթի ազգային խորհուրդն արտագերատեսչական, կառավարական ենթակայությունից դուրս գործող կառույց է, որը լիազորված չէ հսկելու և ուղղորդելու մշակույթի կոնկրետ օբյեկտները: Դրանով հանդերձ, միջպետական մշակութային փոխշփումներին միանալը, ինչպես նաև հասարակության ներպետական գեղարվեստական զարգացման սկզբունքների մշակումը (ուսում նասիրումը) ՄԱԽ-ը դարձնում են հատուկ, արտոնյալ վիճակում գտնվող և համակարգող գործառույթներով օժտված կառույց: Հիմնական գործառույթը կապված է լայնածավալ մշակութային նախաձեռնությունների ապապետականացման հետ, որի հետևանքով միջկառավարական կառույցների ընդհանուր աստիճանակարգում ՄԱԽ-ն անմիջականորեն հարում է ՀՀ նախագահի ինստիտուտին: Դա ենթադրում է, որ ՄԱԽ-ը կարող է համընդհանուր քննարկման ներկայացնել իրականացվող որոշակի նախագծեր միջպետական մշակութային կապերի այս կամ այն ճյուղում, կամ էլ կառավարության առաջարկով նախապատրաստել համապետական նշանակության մշակութային միջոցառում:
Թե՛ այս, թե՛ մյուս դեպքում ՄԱԽ-ը հանդես է գալիս իբրև խորհրդակցական մարմին: Նրա համահավաք կարծիքն ու եզրակացությունը կարող է վիճարկվել և աջակցություն չստանալ թե՛ կառավարության, թե՛ մշակույթի գերատեսչական կազմակերպությունների կողմից:
ՄԱԽ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆ
ՄԱԽ-ի գործադիր կոմիտեն պետք է ապահովի գեղարվեստա-ստեղծագործական գործունեության բոլոր ոլորտների ներկայացուցչությունը (12 մարդով): Գործադիր կոմիտեն բացառապես կազմավորվում է սեփական միջավայրում գործնական մեծ փորձ ունեցող և հեղինակություն վայելող պրոֆեսիոնալներից: ՄԱԽ-ի անդամներից յուրաքանչյուրն իր պարտականությունն ունի մշակութային քաղաքականությունն իրականացնելու գործում: Այլ կերպ ասած, նա ոչ միայն պետք է իր առաջարկությունները ներկայացնի և ճշգրտի կոնկրետ ծրագրերի գաղափարա-ստեղծագործական տեսակետները, այլև պատասխանատու լինի դրանց կատարման համար: Գործադիր կոմիտեի գործունեության առավել նշանակալից ծրագրերը պետք է լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում: Ցանկալի է երկլեզվյան (հայերեն և անգլերեն) պարբերականի, տեղեկագրի հրատարակումը:
ՄԱԽ-Ի ԳՈՐԾԿՈՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Ելնելով այն բանից, որ ՄԱԽ-ն իր աշխատանքում համագործակցում է ինչպես կառավարական, այնպես էլ ոչ պետական հասարակական կառույցների հետ, յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է գտնի շփումների անհատական ձևեր: Անհրաժեշտ է առանձնահատուկ նշանակություն տալ բարեգործական միությունների, հիմնադրամների և արտասահմանյան երկրներում գործող այլ նմանօրինակ կազմակերպությունների հետ շփումներին: Կարելի է արդյունավետ կերպով օգտագործել ինչպես Հայաստանի հանրապետության, այնպես էլ որոշակի ծրագրերի իրականացմամբ շահագրգիռ երկրների դիվանագիտական առաքելությունները: Բոլոր դեպքերում Գործկոմի անդամների աշխատանքը պետք է կառուցվի կառուցվածքային տարբեր բնույթ ունեցող կազմակերպությունների հետ փոխհամագործակցության և փոխենթակայության հիման վրա: Միայն այդ ժամանակ է հնարավոր հասնել լավագույն արդյունքի:
Գործկոմի նիստերն անց են կացվում առնվազն ամիսը մեկ: Անհրաժեշտության դեպքում նիստերի հաճախականությունը կարող է մեծանալ:
ՄԱԽ-Ը ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱԽ-ը չի հանդիսանում հանրապետության մշակութային և ստեղծագործական գերատեսչությունները հսկող կազմակերպություն:
ՄԱԽ-ի բացառապես խորհրդակցական գործառույթները, ինչպես նշվեց, նրան հնարավորություն են տալիս համախմբել ջանքերը Հայաստանի մշակույթի գլխավոր ուղղությունների կենսագործունեության շուրջ: Մի շարք առաջատար մշակութային գերատեսչությունների ներկայացուցչությունը ՄԱԽ-ի գործկոմում կարող է օժանդակել դրված խնդիրների իրականացմանը: Այդուհանդերձ, տվյալ հանգամանքը չի ենթադրում Մշակույթի ազգային խորհրդի միջամտություն այլևայլ մշակութային գերատեսչությունների, ընկերությունների և կենտրոնների ներքին խնդիրներին և ծրագրերին, եթե սրանց անմիջական ղեկավարությունը շահագրգռված չէ Մշակույթի ազգային խորհրդի հետ համագործակցությամբ: Դա բխում է ՄԱԽ-ի գործունեության հիմնական իմաստից` գործել ոչ թե դեմ, այլ ի բարօրություն և կատարելագործում մեր երկրի և նրա մշակութային ժառանգության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз