ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#1  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:12

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Suren Grigor.jpg
Suren Grigor.jpg (6.25 кб) Просмотров: 611
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#2  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:13

Ա. Անձրև

Անձրևը հիմա դեպի երկինք է բարձրացնում սիրտս
ծաղիկների խենթ կարկաչի միջով
ու դաշտից բերած ցեխոտ ձեռքերով փաթաթվում է ինձ.
մոտենում եմ, Տեր,
և հավաքում եմ ծաղկատներից ծրարներ հատ-հատ
ու պահում պարարտ հիշողության մեջ,
ուր սերմի նման կարող են ծլել այն երազները,
որ միշտ փրկել են Ժամանակները կույր բնազդներից…

Երբ որ էությամբ հիմնավորվեցի անձրևների մեջ,
փառքդ ոգետունկ, մեր թռիչքների, ծաղկումի երկիր,
ինքնագարության,խավարի դժնի ճանապարհներով ծաղկում է լույսի բարձունքներն ի վեր,
կամուրջների զուսպ լռության խորքում
և ամենօրյա դժվար ցանքսերից հավաքած գինին լցվում է սրտիս գալարների մեջ…

Լույս է դառնում այն, ինչ որ օգնում է մարդու պես ապրել ու կյանքն ավարտել արժանապատիվ նվիրումներով:
Մաքրության մեջ է իմ սերը հիմա, քնքշությամբ լցվել և բողբոջների մեջ են կուտակվում ամպերի բերած ծաղկասերմերը:
Մարգարտաջրեր, լուսաշրջանի գետահոսքերում, ճողփյունների մեջ `
օծեցիք երկնի անմեղությունը
ու աստղեր՞ին եք փոխանցում դողը տեղատարափի:

Ջրերի միջով , ողորկ քարերի ապառաժային կուրծքը շոյելով ,
ինչպես պրկումը հասուն աղեղի, ես հորիզոնը ամուսնացրի,
և փեսայացած Արևի տղան անցնելով խաղաղ ջրերի կապույտ գորգի վրայով` ոսկեդրամներ նետեց կայծկլտուն ալիքների մեջ,
որոնք հալվելով լուծվեցին բոլոր ձկնկիթներում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#3  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:13

Բ. Մեղքը

Ես ի՞նչ մոռացա, երբ վախն արթնացավ
ու ճանապարհը կարող է հանկարծ տանել փակուղի,
ի՞նչ ցավի կողքով անցա անտարբեր, որ հարված իջավ ուղիղ իմ դեմքին,
ի՞նչ մեղքի առաջ լռեցի թաքուն,
որ անդամալույծ եղած հույսերից ձեռքս կարկամեց ,
զգացումներս կոծկեցի այնպես,
թե իբր ես էլ ամենքի նման ոչինչ չեմ տեսնում ,
իսկ ինչ որ տեսա ` հենց այդպիսին էլ պետք է որ լիներ,
ինչ որ կատարվեց`պետք է կատարվեր
և այն ինչ ունենք և ինչ էլ չունենք` պետք չէ դեմ լինել` մերժելու համար կամ հաստատելու…

Այս օրենքների կորստների դեմ մահն այնքան ճղճիմ մանրախնդիր է,
որ ես փորձում եմ կաշառել նրան` կույր սատանային
ու թողնում նրան մահն իբրև օրվա մի հատ թեյի փող ,
իսկ սիրտս պիտի, պիտի սովորի շրջանցել հենց այն,
ինչ թվում է թե հաղթահարելը անհնարին է :

Լուռ մղկտացող հոգիս փակվել է մութ ձեղնահարկում`
հպված գիշերվա ծանր ապակուն`
լուսնի շողերն է մաղում լռության հարսնաշորերին

ու փշրվել է զրահն իմ ներսի`
մաքրելով ժանգոտ հեղեղումները երակների մեջ,
ու երջանիկ են օրերը ծաղկած խնձորենու պես,
որ ընդառաջ են թռչում երազի բորբ մեղուներին.
Ճերմակ անձրևը աղոթարանի իմ ուղեկիցն է
ու Տիրոջ կամքով կարող է լինել նաև հարսնացու,
նա իմ տուն եկավ ճերմակ շորերը ցեխոտած… վայրի իր գեղեցկությամբ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#4  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:14

Գ. Քավարան

Երազի բոլոր երեխաներին կանչեցի դաշտից,
պատերազմների խուլ անկյուններից
և արդարության ցնցոտիներով պատսպարելով պատուհանները նենգ քամիներից` խավարում գտա մեղքի այն բոլոր տեսակները,
որ հեռացնում են գիտակցությունը թունավորումից,
անցյալը` մահից,մահը` իր մեղքից …

Եվ հավաքվեցին երեխաները, նրանք ջերմ սրտով տեսնում էին ինձ ` աղեղնավորներն պահված թիկունքի աջ ու ձախ թևում,
այրուձին ` սեպի նման խրվելով,
կենտրոնում` արևի նման սրտի մեջ սեղմած բռունցքը արդար,
որ հարմար պահին ոչնչացնի թշնամու հույսը,
դիմակավորներն կտավի ճերմակ հանդերձների մեջ
կհետախուզեն թշնամու հացը, օրորոցները ու դպրոցների դասագրքերը...
Եվ նավասարդյան մունետիկները`
հասուն ողկույզներ սկուտեղներին
խաղողօրհնեքի երգ ու պարերով
լցնում են մերթ մերթ բացվող ճեղքերը ռազմաճակատի,
երաժիշտները շարակարգել են կոչնակներ, թմբուկ, տավիղ, ծնծղա ու գալարափող, ջութակ ու քշոց, կաստանետ ու գոնգ,
ու կանգնել գուռի կարմիր պատերին,
որ գինին լցվի երգասացությամբ,
որ կենացները լինեն վաստակի սրբագրություն...
իսկ Ժամանակը ցնցոտիներով կանգնած պատի տակ
արժանապատիվ իր գլխարկի դեմ ու…
բաժանում է աննկատորեն հոգու արթնության հացն աներևույթ`
հենց խղճի չափով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#5  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:15

Դ . Օրենք

...Իրիկնադեմ է,
քամին սահում է ամպերի գանգուր ծլարաններին քսելով այրվող շուրթերի մեղրը.
փախչող ջրերին խավարը կերավ ,
միայն լուսինը վեր կացավ` հացով հերկելու նրանց մարմինը քաղցած…
ու՞մ դուռը գնամ, երբ մահվան պահին ինձ խնայեցի կյանքի հեղեղատ վերադառնալու
և այն բոցը, որ, մարմինս տարավ փայլփլում է դեռ երկնքի դեմքին,
ապրելու այս կեղծ օրենքների դեմ ըմբոստանալու շապիկ վառեցի,
երբ տիեզերքի գիրքը դրված է իմ աչքի առաջ
ու ես խմում եմ սրբազան գինին հենց ճշմարտության
սակայն չեմ կարող մատուցել մարդկանց.
իմ ճանապարհը անցնում է Երկրի լեռնագագաթով
Ու երազները իմ փաթաթված են հրաշք օրերի •աղտնի հանդերձով
և ամեն մեկս թե չկորցնի մահվան կամուրջը`
արթուն պահելով ծիածանն հոգու…
օրհնվի ցուրտը` սառնամանիքի հոգևոր հայրը,
օրհնվի քամին, որ փոթորիկ է պահում սրտի մեջ
օրհնվի ջուրը,որ ջրհեղեղի դատավճիռ է պահում իր խորքում,
օրհնվի մոմը, որ կայծակներ է անվերջ մտածում...
ես ինքս նորից ինձ ո՞նց կառուցեմ` սիրտս մարմնիս վահան կարգելով
և միտքս` պատվար թափառող ոգու,
ո՞ր քարը դնեմ հիմքում ու պատին, ին՞չ շաղախ անեմ….
Սեփական շունս հավատարմության թոշակ ստանալով առաջինը հենց իմ ոտքը խածեց:
Ափս կրծելով այս անգամ էլի՞ կհաղթահարեմ հիվանդությունս`
Տիրոջից գտած պարտականությունն իմ մեջ խեղդելով;
Ով Դուք` Փնտրողներ, Ձեր ոտքերի տակ Տերն աներևույթ գորգեր է փռել
և բացվող դռներն հորիզոնների ուղեկցում են Ձեզ թիրախից թիրախ :

Ես ոչ գալիս եմ , ոչ էլ կգնամ.
թաքուն սողալով վեր կբարձրանամ քարածերպերով `
օձաբներից ձու կթռցնեմ և գիտեմ նաև ,
որ ինձ կդատեն, նրանք, որ անշուշտ չեն էլ տարբերի ձուն օձաձվից,
իսկ ժամանակի փլատակներում, ականների մեջ գաղտնիքներն հանկարծ ձագեր կհանեն
ու թև առնելով նրանք կփնտրեն հենց այն օձերին,
որոնք դուրս չեկան այդ խակ ձվերից:

Ես չեմ մոռանա այս ճանապարհի թողած հետքերը,
այն չի ամփոփվի իմ կոշիկների գերեզմանոցում,
չի տեղավորվի ցավից ճմրթված այն գլխարկներում,
որի մեջ օտար խղճի կայծերը անցքեր են թողել:

Ձորերից կախված հանդուգն ու վայրի ծիրանիները ` վախից անպտուղ,
ձեռք ձեռքի տված` քամուց, արևից յուղ են հավաքում արմատների մեջ .
գաղտնիքը նրանց ում հայտնի եղավ`
հենց նրանց ձեռքով խարույկ կնետվեն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#6  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:15

Ե. Հիշողություն

Վար իջեք, եկեք իմ հազար տարվա զինակից մայրեր,
ձեզ կնշանեմ հողից պատրաստած մատանիներով,
որ զարդարել եմ նռնաքարերով.
դրանք կարծրացած արյուն-արցունքի շաղախներ են,
որ պիտի ամեն օր հիշեցնեն այն հաղթահարելու ուրախությունը:

Պահարաններում դուք ինչ՞ խնամքով պիտի փայփայեք այն կարոտները,
որ որդիների սրտերում պիտի դժվար օրերի ամրոցներ լինեն,
դուք ի՞նչ կաթով եք սնում զինվորին`
ձեր այն զավակին,
որ հավատարիմ զրահ կգտնի ողջ կյանքի համար:

Քարն էլ է ծաղկում ,
երբ զոհաբերված արյան կրակը դիպչում է նրան.
խրամատներում դեպի տուն տանող մտապատկերն ասեղնագործող վայրկյանը հանկարծ ահաբեկվում է իր կիսամոխիր ճամփան տեսնելով,
որն անցնում է միշտ ` կիսելով սիրտը ճիշտ երկու մասի…:

Քարն էլ է ծաղկում,
երբ սրտերի մեջ ծանր անցյալի վերքերն են լուծում քնքուշ սերմերը…

Ես, որ ծառերից տերևները բորբ իջեցրեցի,
նրանք մոմերի նման վառվեցին.
նրանց բոցերում դեռ վխտում էին
բյուրավոր քնքուշ թիթեռնիկների կարմիր կմախքներ.
նրանց արյունը հանգիստ չի մնա`
մեր աչքերի մեջ պտտահողմեր կծնի անվերջ, կրակի անձրև ու անապատներ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#7  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:16

Զ. Մոռացություն

Շուրջս բազմացող մենակյացներին այնպես կարդացի իրենց իսկ սերտած Ավետարանը,
որ մագաղաթներն սկսեցին լալ
ու ամեն մի թերթ ակունք էր ծարավ…
բառերը իրենց գլուխը բռնած խենթանում էին`
փախչում աջ ու ձախ
ու փնտրում էին պաշտպանող մի կետ կամ մի փակագիծ,
իսկ վերջակետը` երազած հաց էր,
որ աչքերս բաց ուզեցի տեսնել, տենչով ճաշակել ու հասունանալ:

Ես հիմա արդեն պիտի հոգ տանեմ նաև Ձեր մասին,
որ խաղաղության աղավնիներ եք ձեռքից բաց թողնում ,
երբ Արդարության օրենքը ձեր մեջ իր արմատները էլ չի նորոգում,
զորահավաքը հավատի կանչով չի պրկվում բոլոր հոգիների մեջ
ու չենք իմանում, թե վաղն ինչ անենք
և հինգ օր հետո և 50 տարի,
և այստեղ` մոտիկ օտարության մեջ , և այնտեղ` հեռու օտարության մեջ,
երբ որ մեր սերը հում կերակուր է Տիրոջ սեղանին
և նրա շուրջն ենք անվերջ պտտվում
ու կասկածներով կաշկանդում ենք մեզ, որից էլ կյանքը դառնում է խղճուկ, մահը` խղճալի
երբ Արարիչը Արևը պսակ դրեց մեր հոգուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#8  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:17

Է. Հասունություն

Ով ներս է մտնում, նա սովորել է իրեն պատժելը
ով կարողացավ պատժել ինքն իրեն,
Տերը նրա մեջ զորությամբ կապրի .
և դատարանը կհղկի հոգին օրենքի ոսկե հրապարակում`
արդար հատուցման սեղանի վրա…:

Ես չեմ վշտանում,
քանի որ ձեր մեջ դժոխքից հետո եկած դրախտում
աղավնիները կգտնեն, անշուշտ, իրենց բները,
ձագեր կհանեն ու կղունղունեն եկեղեցու տաք գմբեթների տակ,
իսկ արծիվները կմնան խորքում անտեսանելի ու կհայտնվեն միշտ անակնկալ:

Ձեզ հիմա սիրով հրավիրում եմ մոռանալու այն`
ինչ պիտի լինի,
քանի որ հիմա ինչ որ արեցինք` պիտի քայլ առ քայլ դառնա բալասան….
գինի եմ դնում …
հացի սեղանը կբացեմ…. անշուշտ…. ցորենի արտում ,
ուր որ հասկերը հասունանում են սիրուց ճաքճքած ու աղակալած տիեզերքի մեջ:

Ծիրանիներից մեղր հավաքող մեղուներն արդեն չեն կարող քնել,
երբ ուժգնացող սրտխփոցները հասնում են մինչև կենտրոնը լույսի ու մթագնում, իսկ ակնամոմի շապիկ հագցրած ախտերը արդեն պիտի հայտնվեն իրենք իրենց դեմ և օջախից դուրս…

Մահվան թշերից կարմիր ու առողջ արյուն է կաթում.
նա հայելու դեմ նստած է թաքուն ու զննում է իր հին ոսկորները,
զննում է սիրտը, որ ծերացել է ու կորցրել է հիշողությունը…
Մահը ապրելով հիմա մեր կողքին` հիշողությունը անվերջ հղկում է,
իսկ ո՞վ կփրկվի կամ ի՞նչ կփրկենք…
եթե Մահն հանկարծ կորցնի կյանքի հիշողությունը….

Նայելով մահվան բարի աչքերին` ախտորոշեցի իմ ճանապարհը…

Ես մահվան համար ծուղակ եմ սարքել.
սիրեցի նրան , երբ որ հասկացա նրա դասերը
և հենց այդ օրից նա խուսափում է ինձ հանդիպելուց,
նա իմ աչքերին չի կարող նայել ,
նա դավաճան էր յուրայինի մոտ և թշնամու հետ դարձավ բարեկամ…

իսկ պատերազմը մի դատարան է, որտեղ որ մահն է մեղադրողը,
իսկ զոհերն, ավաղ, չեն էլ պաշտպանվում,
և բոլոր նրանք, ովքեր խաբվում են խաղաղությանը` դատապարտվում են,
ի վերջո` պարտվում..
պատմություն ասած ցուցափայտով միշտ մեր ուսուցիչը քանի անգամ է խփել մեր գլխին
և քանի անգամ ջարդել մատները մեր անհնազանդ …….

Մենք բոլորս, երբ ուզենանք մի օր զարթնել անձրևի ամեն կաթիլում…. անձրևը, անշուշտ, մեզ տուն կտանի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#9  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:17

Ը. ԱՇՆԱՆԱԶԱՐԴ

Խիտ սաղարթների խորքում թաքնվել, նոր հասունացած բալն է կրակում
և երազներում հրդեհներն այնքան ոգևորվում են,
որ սրտերից էլ գետեր են հոսում
ու մառախլապատ լուսամուտների հետ խառնվելով,
նրանք ծովեր են դառնում կարոտող կանանց աչքերում:

Ցորենի արտում ծփացող արևն հույս ու հավատի ալիքների մեջ մկրտում է այն բոլոր հասկերին,
որոնք իմ սրտի արյամբ են լցվում,
հողը շնչում է իմ ձեռքերի մեջ կուտակված ամբողջ այն քնքշությունը,
որը մաքրում է երկնքի բոլոր շերտերում այրված վարագույրները
ու երազներից ծաղկած դաշտերի աստղերը արթուն սրտեր են փնտրում,
որ լույսերի մեջ զարդարեն նրանց ու ծաղիկների բույրերով օծեն
ծփանուտ փառքի փեշերն հավաքած խոնարհության մեջ
մինչև թագուհին ծիրանի հագած իջնի ոսկեծուփ ջրերի վրա:

Իսկ երեքնուկի պոկված թերթերը այնքան ծանրացան,
որ ընկղմվեցին արևի կարմիր ոսկեծուփ կաթի փրփուրների մեջ
և արքայական գինարբուքն այնքան համեմունքներ էր թողել աչքերում,
որ առավոտի մեղրահյութի մեջ լողացած կանայք չարթնացան սիրո երջանկությունից ու դարձան քաղցր հիշողություններ:

Կինը բացել էր ներման ծփացող պատուհանները անցյալի առաջ.
ապագան այնքան հպարտություն է ներշնչում նրան,
որ օրենքներ է հորինում կենաց ու ճանաչելով ճշմարտությունը ,
ընդունում է, որ ինքը ծնունդն է իր հայտնաբերած սուրբ օրենքների:

Զարկերակներիս մշուշը հիմա կուտակվում է հենց այն բարձունքներում,
որտեղ ծնվում են սիրո վարդարմատ խոսքերը..
որոնք կարող են ցնցել կործանման ալեբախությամբ:

Երբ ես ծնվեցի առաջին սիրուց` այրվող թղթեր կար շուրջս ցիրուցան,
դրանք իմ սիրո նամակներն էին,
որ գրել էի ցուրտ գիշերները սրտիս մեջ սեղմած.
նրանց կրակը հասավ արևին ու ջերմությունն այդ կտաքացնի իմ սերունդների մրսած աստղերը:

Կանաչ մտրուկներ անցան սահմանով Արագածն ի վար
ու անհետացան բլուրների մեջ.
սիրտս վեր պահած պղտոր ջրերից, քարահոսքերից, տիղմ ու ճահիճից`
մոտենում էի Միջերկրականի իմ ամրոցներին.
անձրևի այրող առագաստները նավը տանում են խենթ ալիքներով `
փշրելով նրա ղեկ ու կողմնացույց
ու մխրճում են անհայտ ափերի երազների մեջ:

Երջանկությունը ժպտում է փափուկ,
երբ կնոջ համար սիրում ես իրեն.
Դու պահպանիր քեզ,
որ պատրաստ լինես վաղվա սրտափառ օրերի համար…

Ձկների նման հանկարծ ուռկանի մեջ է հայտնվում վտառն օրերի.
նրանց լպրծուն մարմինը այնպես հմտորեն գիտի խույս տա մեզանից …,
ինչպես ,երբ կինը բոբիկ ոտքերով
իր հարսանեկան պարն է հորինում ցորենի արտում
ու հասուն արտում հասկերիր նման երեխաների ձեռքեր են աճում….

Խուճապն ինչ որ տեղ թռիչք է դառնում
և անակնկալ պայթյունից հանկարծ ծնված մի արտույտ
իր հետագիծն է թողնում սրտիս մեջ,
կաչաղակները անցնում են հանգիստ`
տոհմական կոկիկ հագուստներ հագած`
հետախուզելով հղկված ու փայլուն օրերը`
խամրող ժամանակի մեջ.:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

Сообщение:#10  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:18

Թ. Արթնություն

Հենց հիշողության ջրհեղեղներից ես դուրս կբերեմ այն քարտեզները,
ուր ապրած բոլոր ցանկություններին
թիկնապահ դարձած մտքերը այնպես կպարզեցնեն արևաթոնը,
որ ի հայտ կգա իրական դեմքս,
որ միշտ ուզել եմ ծածկել ինձանից
ու խուսափել եմ հենց ինքս ինձ հետ առերեսվելուց.
քանզի նա միշտ էլ ինձ հալածելով մեղադրել է,
թե ուշանում եմ ամեն մի պահից.
թե չեմ հասցնում պարտքերս մարել
և ամեն արած գործս դառնում է հենց չարվածների ափսոսանքի ճիչ :

Իսկ հոգիս իջնում այրվող լեռներից
ու կարկամում Է անորոշության մոխիրների մեջ,
չգտնելով ոչ սահմանը հույսի
և ոչ էլ գաղտնի ճանապարհները,
որոնք հայտնի չեն դավաճաններին…

Գիշերվա ծառին ին՞չ պտուղներ են դեռ հասունանում,
երբ ձնահողմը մաքրում է թողած հետքերը լուսնի
և տանիքներից հուսահատության սառցալուլաներն դանդաղ կաթկթում - անհետանում են… ու գարնան շունչը հասնում է լուսին:

Ով էլ ձեզ մահվան հրավիրատոմս ուղարկի` մեկ է`
ապրածը երբեք չի կարող մեռնել.
այն պարուրվում է տիեզերքի մեջ,
ուժ է հավաքում ու սիրո թողած գիտակցությունով վերադառնում է
նոր քարտեզների ակնկալիքով… ապրելու` այդ հին արվեստի տանը …..
կամքի սեղանին բացված շնորհի սփռոցն է կանչում,
որտեղ բանական կերակուրներ է սիրտը հավաքել:

Երկու սիրտ արդեն վառվում են իմ մեջ
և կյանքս արդեն կիսել եմ նրանց հիսուն առ հիսուն
ու իմ դիակը վաղուց նետել եմ քարանձավի մեջ,
որտեղից ինքը կգտնի ճամփան:

Երբ տառապանքի քարքարուտներում
հատիկ առ հատիկ երկինք կառուցում
ու հավաքում եմ լույսը նրա տակ,
խաղաղություն եմ ցանում ամեն օր հավատարմության խրամատներում
ու զորակոչված մայրերն են արդեն երդումն ընդունում զինապարտության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз