«Ինչ-որ բացառիկ պարագաներում ընկերոջ համար մեռնելը նվազ վսեմ է, քան ամեն օր ու թաքուն իրեն զոհաբերելը հանուն նրա»
«Ինչ-որ բացառիկ պարագաներում ընկերոջ համար մեռնելը նվազ վսեմ է, քան ամեն օր ու թաքուն իրեն զոհաբերելը հանուն նրա»
«Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ»
«Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջութոյւն է պահանջում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար»
«Սիրելի կնոջ նույնիսկ խստությունը լի է անհուն թովչանքով, որը մեզ համար ամենաերջանիկ րոպեներին չենք գտնում ուրիշ կանանց մոտ»
«Իր սիրո դեմ պայքարող կնոջ հաստատակամությունը ամենահոյակապն է այն ամենից, ինչ գոյություն ունի աշխարհում»
«Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար: Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ. և չնայած դրան` սերն արդեն ծնվել է»
«Սիրելով, ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին, ինչպիսին նա իրականում է ... Կինը` մեծ մասամբ սովորական, դառնում է անճանաչելի և վերածվում բացառիկ էակի»
«Սիրել` նշանակում է հաճույք ճաշակել, երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, և որքան հնարավոր է ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը, որին դու սիրում ես և որը սիրում է քեզ»
«Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության` սիրո մեջ»
«Ես մարդու բնավորություն եմ անվանում նրա բարոյական սովորույթների ամբողջությունը»