ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ստեֆան Ցվայգ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:01

(84.05 кб) Просмотров: 331
Ավստրիացի գրող, լրագրող, կենսագիր Ստեֆան Ցվայգը ծնվել է 1881թ. նոյեմբերի 28-ին Վիեննայում: Նրա հայրը տեքստիլային մանուֆակտուրա ուներ, իսկ մայրը բանկիրների ընտանիքից էր: Ծնողները երկուսն էլ հրեաներ էին, սակայն դա էական դեր չի խաղացել ապագա գրողի կրթության և դաստիարակության գործում, ինչպես ինքն է մի անգամ նշել` ծնողները հրեաներ էին միայն ծնունդով:
Текст:
Ցվայգն ուսումնասիրել է փիլիսոփայություն Վիեննայի համալսարանում և 1904թ. ստացել դոկտորի աստիճան: Դեռևս ուսանելու տարիներին նա սեփական միջոցներով հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Արծաթե տողեր» (1901), իսկ համալսարանն ավարտելուց հետո լույս է տեսնում նրա նովելների առաջին ժողովածուն` «Էրիկ Էվալդի սերը» (1904): Ստեֆան Ցվայգը շատ է ճանապարհորդել: Համալսարանն ավարտելուց հետո նա մեկնում է Անգլիա և Ֆրանսիա, այնուհետև Իտալիա և Իսպանիա, եղել է նաև Հնդկաստանում, Հնդկաչինում, ԱՄՆ-ում, Կուբայում, Պանամայում: Առաջին աշխարահամարտի վերջին տարիներին ապրում է Շվեյցարիայում, իսկ պատերազմից հետո հաստատվում է Զայլցբուրգում:
Աշխարհամարտի տարիներին Ցվայգը հանդես է գալիս որպես ակտիվ պացիֆիստ` գրելով և հրատարակելով հակապատերազմյան նովելներ և հոդվածներ: 1920-1930թթ. նա աշխարհի ամենահայտնի գրողներից էր: Այդ թվականներին լույս են տեսնում նրա` կենսագրությունների եռահատորյակը` «Աշխարհը կառուցողները», «Երեք վարպետ: Բալզակ, Դիքենս, Դոստոևսկի» (1920), «Պայքար խելագարության դեմ: Գելդերլին, Կլեյստ, Նիցշե» (1925), «Իրենց կյանքի երեք երգիչ: Կազանովա, Ստենդալ, Տոլստոյ» (1928): Բացի այս եռահատորյակից Ցվայգն առանձին գրքերով հրատարակել է նաև այլ կենսագրություններ` այդ թվում «Էրազմուս Ռոտերդամցու տրիումֆը և ողբերգությունը» (1934), «Մարիա Ստյուարտ» (1935) և այլն:
Գրողին մեծ հռչակ են բերել նաև նրա նովելները` «Ամոկ» (1922), «Անծանոթուհու նամակը» (1922), «Զգացմունքների խառնաշփոթ» (1927), «Մարդկության աստեղային ժամերը» (1927) «Մենդել-գրավաճառը» (1929), «Շախմատային նովել» (վերջացրել է 1941թ.):
Ցվայգը ծանոթ է եղել ժամանակի հայտնի մտավորականների հետ` Էմիլ Վերխան, Ռոմեն Ռոլան, Օգյուստ Ռոդեն, Թոմաս Ման, Զիգմունդ Ֆրեյդ, Մաքսիմ Գորկի և այլք:
1934թ. Ստեֆան Ցվայգը և նրա երկրորդ կինը` Լոթե Ալթմանը, թողնում են Զայլցբուրգը` զգուշանալով ֆաշիստական ռեժիմից: Նրանք տեղափոխվում են Անգլիա, սակայն այնտեղ էլ իրենց ապահով չզգալով` կտրում են Ատլանտյան օվկիանոսը և հասնում Լատինական Ամերիկա: Կարճ ժամանակ ապրելով նաև ԱՄՆ-ում` 1940թ. հաստատվում են Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում: Արտագաղթի տարիներին Ցվայգը հրատարակում է «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) էսսեների և քննադատական ելույթների ժողովածուն, «Մագելանի սխրագործությունը» (1938), «Սրտի անհամբերությունը» (1939) վեպերը, «Երեկվա աշխարհը» (1944) հիշողությունների գիրքը:
Չկարողանալով տանել բաժանումը հայրենիքից, աշխարհում տիրող անհանդուրժողականության և պատերազմական մթնոլորտը` 1942թ. փետրվարի 23-ին Ստեֆան Ցվայգը և նրա կինը ընդունելով քնաբերի մեծ չափաբաժին` ինքնասպան են լինում:

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:04

«Հոգնած մարմնի և տանջահար հոգու համար ոչ մի բժիշկ չգիտի այնպիսի դեղ, ինչպիսին հույսն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:05

«Հաղթահարված խոչընդոտների գումարն է միայն հանդիսանում սիրագործության և այդ սխրագործությունը կատարած մարդու հիրավի ճիշտ չափանիշը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:07

«Այն մարդու վրա, որին հասցրել են մինչև այն աստիճանի, որ նա նույնիսկ չի վախենում ծիծաղելի լինելուց, նույնքան քիչ կարելի է հույս դնել, որքան և հանցագործի վրա»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:08

«Գիրքը ամեն մի ընտանիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանչյուր գիտության սկզբնակետը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:10

«Այնտեղ, ուր գիրք կա, մարդն արդեն մենակ չի մնում ինքն իր հետ, իր մտահորիզոնի չորս պատերի մեջ, նա հաղորդակցվում է անցյալի ու ներկայի բոլոր մեծագործություններին, ամբողջ մարդկության մտքերին ու զգացմունքներին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:10

«Լավ է միայն լիակատար ճշմարտությունը: Կիսաճշմարտությունը ոչինչ չարժե»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:11

«Մարդը ամենաբարձր նպատակին հասնում է այն ժամանակ, երբ լավ օրինակ է տալիս»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ստեֆան Ցվայգ

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 29 мар 2014, 20:12

«Մարդու բնավորությունը ամենից լավ ճանաչվում է վճռական րոպեներին նրա վարքագծով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз