ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Սոփոկլես

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Սոփոկլես

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:09

(607.74 кб) Просмотров: 86
Սոփոկլես (հունարեն՝ Σοφοκλῆς, մ.թ.ա 496-406), հին հունական նշանավոր ողբերգակ՝ երեք ողբերգակներից երկրորդը։
Текст:
Սոփոկլեսը ծնվել է մ.թ.ա. 496թ. Աթենքի Կոլոնոս գեղատեսիլ արվարձանում։ Նրա հայրն ունևոր մարդ էր, զինագործական արհեստանոցի տեր, և միջոց չի խնայել որդուն հիանալի մտավոր և ֆիզիկական կրթություն տալու համար։ 16 տարեկանում մեծ պատվի է արժանացել՝ նրան վստահել են պատանիների երգչախումբը, որը պետք է երգով փառաբաներ Սալամիսի ճակատամարտի (մ.թ.ա. 480թ.) հաղթանակը։ Արդեն 28 տարեկանում ողբերգությունների մրցույթում հանդես է եկել հասուն քառերգությամբ և հաղթել 57-ամյա Էսքիլոսին։ Սկզբում քաղաքական հայացքներով հարել է ազնվականությանը, իսկ հետագայում չափավոր դեմոկրատների խմբակցությանը, որը գլխավորում էր տաղանդավոր զորավար և պետական գործիչ Պերիկլեսը։ Մ.թ.ա 445թ. Պերիկլեսը կանգնեց Աթենքի իշխանության գլուխ և 15 տարի մնաց այդ դիրքում։ Նրա օրոք աթենական մշակույթը մեծ ծաղկում ապրեց՝ տալով գիտության և արվեստի բարձրարժեք հուշարձաններ։ Սոփոկլեսը Պերիկլեսի մերձավորներից էր, այդ ժամանակաշրջանի հույն մեծագույն ողբերգակը և աթենացիների մեջ բացառիկ սեր և հարգանք էր վայելում։ Զբաղեցրել է պետական պաշտոններ՝ գլխավորել է պետական գանձապահների խորհուրդը, իսկ մ.թ.ա. 441թ. որպես զորավար արշավանքի է մեկնել Սամոս կղզի։

Կատակասեր, զրուցասեր անձնավորություն էր, ամուսնացել է երկու անգամ, նրա ավագ որդին՝ Իփոնը նույնպես ողբերգակ է եղել։ Անտիկ հեղինակները հաղորդում են, որ Իփոնը ցանկանալով շուտ ստանձնել ծերունի հոր ունեցվածքի կառավարումը Սոփոկլեսի դեմ դատավարություն է հարուցել՝ նրան մեղադրելով «թուլամտության» մեջ։ Սոփոկլեսը որդու մեղադրանքը հերքել է միայն նրանով, որ իր վերջի ողբերգությունից մի հատված է արտասանել ու մտքի պայծառությամբ հիացրել դատավորներին։

Մ.թ.ա. 411թ. մասնակցել է արիստոկրատների կազմակերպած պետական հեղաշրջման փորձին, որը սակայն անհաջողության է մատնվել։ Ողբերգակի տարիքն ու վաստակը հարգելով՝ նրան ազատ են արձակել առանց որևէ պատժի։

Սոփոկլեսը վախճանվել է մ.թ.ա. 406թ.` 90 տարեկան հասակում։
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:10

«Որքան ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:11

«Երջանկությունը ծույլերին չի օգնում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:12

«Երջանկությունը փոքրոգիներին չի ուղեկցում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:12

«Մեծ գործերը միանգամից չեն արվում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:13

«Նրանց վրա, ովքեր սխալի մեջ են ընկնել առանց դիտավորության, խիստ չեն զայրանում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:14

«Ավելի լավ է եղիր պարզ ու ազնիվ, քան խելացի և կեղծ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սոփոկլես

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 20 апр 2014, 16:16

«Շատ խոսելն ու շատ ասելը միևնույն բանը չեն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз