ՍՈՆԻԱ ՇՆԻՏԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԻԱ ՇՆԻՏԻ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:06

ՍՈՆԻԱ ՇՆԻՏԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԻԱ ՇՆԻՏԻ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:06

ՎԱՍՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Թե հավատում ես, որ ժպիտն ավելին արժե, քան զենքը,
Թե հավատում ես զորությանը պարզված ձեռքի,
Թե հավատում ես, որ այն, ինչը համախմբում է մարդկանց, ավելի կարևոր է, քան ինչը բաժանում է նրանց,
Թե հավատում ես, որ տարբերվելը հարստություն է և ոչ թե վտանգ,
Թե կարողանում ես ուրիշին նայել մի պտղունց սիրով,
Թե կարողանում ես նախընտրել հույսը կասկածից…

Թե համարում ես, որ ի՛նքդ պիտի կատարես առաջին քայլը, ոչ ուրիշը,
Թե մանուկի հայացքը դեռ կարողանում է քեզ զինաթափել,
Թե կարողանում ես հարևանիդ հաջողությամբ սրտանց հրճվել,
Թե անարդարությունը, որ հարվածում է ուրիշներին, նույնքան է քեզ ստիպում ընդվզել, որքան քո դեմ արվածը,
Թե քեզ համար օտարերկրացին եղբայր է, որ քեզ բաժին է ընկել,
Թե ոչ մի վատ բան չես գտնում նրանում, որ ուրիշը քեզ ծառայություն մատուցի,
Թե հացդ կիսում ու կարողանում ես դրա մեջ սրտիցդ մի կտոր դնել,
Թե հավատում ես, որ ներելն ավելի մարդկային է, քան վրեժը…

Թե գիտես երգել երջանկությունն ուրիշների ու նրանց հրճվանքի տակ պարել,
Թե կարող ես լսել դժբախտին (ով քեզ ստիպում է կորցնել ժամանակդ) ու ժպիտդ չխնայել նրան,
Թե կարողանում ես ընդունել քննդատությունն ու դրանից օգուտ քաղել` առանց այն ետդարձելու կամ արդարանալու,
Թե գիտես ընդունել ու քոնը դարձնել կարծիքիցդ տարբեր մի ուրիշ կարծիք…

Թե հրաժարվում ես մեղա գալուց ուրիշի կրծքին,
Թե քեզ համար ուրիշը, նախ և առաջ, եղբայր է,
Թե զայրույթը քեզ համար թուլություն է և ոչ թե ուժի ապացույց,
Թե նախընտրում ես վնաս կրել, քան վնաս պատճառել ուրիշի,
Թե հրաժարվում ես, որ քեզնից հետո լինի ջրհեղեղ,
Թե կանգնում ես խեղճի ու ճնշվածի կողքին` առանց քեզ հերոս կարծելու,
Թե հավատում ես, որ սերը միակ համոզիչ ուժն է,
Թե կարծում ես, խաղաղությունը հնարավոր է:
Այդժամ,
խաղաղությունը հաստատ կտիրի:


Ֆրանսերենից թարգմանեց ԳԱՌՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0