ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍՈՆԱ ՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:57

ՄԱՀՎԱՆ ԳԱԶԱՆԸ

Մինչ այդ
ամեն օր
երբ հերթական անգամ
մահն ինձ
շրջանցում էր
ցուցադրաբար

ես՝
ինչպես կրկեսի
վարժեցնող կին
նրան կաշառելու համար
(որ չտանի)
միս էի նետում
ոտքերի տակ
շոյում էի ուսերը
մտերմաբար
մինչև
ձանձրացա մի օր
դադարեցրի
միսը շոյանքի հետ
ու
զարմանում էի արդեն`
հիմա՛ ինչո՞ւ
չի տանում ինձ …
ի՞նչս է պակաս
և
որոշեցի ի՛նքս նախաձեռնել

նոր կոշիկներ առա
էժանագին
լողացա
ցեցը մեջքը կերած
բայց այլապես նոփ-նոր
հագուստ հագա

թարմացրի փայլը շրթունքներիս
ներկեցի արմատները մազերիս
ու պառկեցի՝ ուղիղ…
փակ աչքերով
ձեռքերս կրծքիս տակ
սիրուն ծալած

քիչ անց
սուլեցին երկնային
ոստիկանները
պահապան
հրեշտակները
շարժեցին նետերը
ցուցադրաբար

ու
անցավ Նա՝
շրջապատված
բազում թիկնապահներով

փառք Տեր
մի օր էլ՝
ու սպիտակս
սկսելու էր
երևալ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:57

***
Կներեք…
ինձ չեն բռնաբարել ընտանիքում
ոչ էլ օտարական… ի դեպ
կամ ազգական

վերմակս
ամբողջովին
աչքի ուլունք
չար աչք… չար փուշ

մայրս ինձ ծիծ է տվել
առա՜տ
երկու տարի
ու
դեռ կտա՜ր
թե չհայտնվեր
քույրս
անսպասելի

մանկությունս՝
բալետային էտյուդ ասես
ես՝
հորս ուսերի վրա
անվերջ
կամ ծնկներին...

նա նետում էր ինձ օդ
անակնկալ
ու որսում հանց ձեռնածու
տաք ափերով
նախ վախս
քրքիջս
ու վերջում ինձ

իսկ կյանքը
սովորեցի ես
մեկ ուրիշից
գինեմոլ պոետից
իմ հարևան

տասներկուսում ես գիտեի արդեն
շիշ բացել պտուտակով
արմունկս՝ թեք
ու լցնել
մեջքս ետ
ձգվելով թաթերիս վրա
կուրծքս առաջ

կներեք
ինձ չեն բռնաբարել
երբևիցե
(և ինչո՞ւ... սկսում եմ վիրավորվե՜լ)

բայց իրոք…
ինչո՞ւ որ…
չեմ հասկանում
տե՛ս
վա՞տն եմ
օրինակ…
այս նկարում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:57

«ՏԻՐՈՋ ԳԱՂՏՆԻ ԿՅԱՆՔԸ»

Որքան շատ եմ
Տե՛ր
հետևում քեզ

այնքան պարզ է դառնում
որ Դո՛ւ ես
իրականում
հետևում ինձ

համոզվելու համար
ես կրկին
ընկնում եմ
նույն փոսը`
ցեխաջրի
ու սպասում քեզ

իսկ դու շրջանցում ես այն
ու կորչում
չգիտեմ ոնց

իսկ փողոցն իմ
մի՛ փնտրիր
քարտեզի վրա
(այն կցվել է քաղաքին` ավելի ուշ)

ես իմ տունը գտնում եմ
սովորույթով կամ պատահաբար
ինչպես Դո՛ւ Քո տունը
վերևներում
հավանաբար

բայց մի օր
կգամ քո մոտ
միևնույն է
ու կգրե՛մ քո մասին վարք
կենսագրական
«Տիրոջ գաղտնի կյանքը»
վերնագրով

ինձ ժամանակ տուր միայն ու սևեռում

կին Հուդինին1 եմ ես
ծածկանվան տակ
Սոնա Վանի
ոչ ոք ինձ չի խճճել
դեռ
նույն ձևով`
երեք անգամ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:58

ԱՌԱՋԻՆԸ ԼԱՑՆ ԷՐ

Երբ փոքր էի ես… լսիր
խաղում էի տիկնիկիս հետ
ամբողջ ժամանակ
կամ լաց լինում

հիմա`
երբ մեծ եմ ու չկա նա
(տիկնիկս մահացավ 64-ին)
սոսկ լաց եմ լինում
ամբողջ օրը

ես Հերան եմ վաղուց`
տիրուհին հիստերիկ կանանց

ես կարող եմ լաց լինել
և տասը մատներով
պոկել մազերս հընթացս

ես լաց եղա մի օր կրակի մեջ
ու
համրացան նրա լեզվակները

ես լաց եղա ջրի մեջ մի օր
ու
համրացան բոլոր ձկները

ես լաց եղա օդում … անզգուշորեն
ու
համրացավ Աստված

սոսկալի էր լռությունը լռության

այդ օրվանից ի վեր
ես ճչում եմ միայն
ամբողջ ուժով
ու արձագանքում են ինձ… փա՜ռք
քամին
մարդիկ ու դուք՝
թռչուններդ…

մեկն ինձ հարցրեց մի օր
- չամուսնանա՞նք
- բայց ես Հերան եմ… սիրելիս…
հասկանո՞ւմ ես
- Հերա՞ն…- հռհռաց նա- Հե՞րան

հ.գ.
թե ուզում եք պատժել ինձ
կախեք մարմինս երկնքից
կապարե ականջօղերով`
ոտքերս ի վեր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:58

***
Քահանա
լսիր պատմությունն իմ
այն քեզ կօգնի հավատալ
քարոզածիդ
երկնավորի մոտ տանող
ճանապարհը
երբեմն
սկսում է անպտուղ մի ծառի տակ

ուրեմն
ուրբաթ էր` ուշ աշուն
մուժը նավս`
նստած տանիքներին
դռան մոտ վարդի թուփ էր
ցեխ էր ու կոշիկներ

ա՜խ ինչ լավ եմ հիշում ես
առավոտն այդ

հիշում եմ և գիշերվա այն ժամը
առանց լիցքի
երբ քնած են անմեղ ու մեղավոր
մեկը հանգցրեց գյուղի լույսը
անսպասելի

նույն ժամին են քնում գիտե՞ս
բոլորն այստեղ

պառկած էր պապս թախտի վրա
մեծ թախիծ մանր աչքերի մեջ
(չէի տեսել նրան երբեք այդքան տխուր)
բաժանվում էր բայց ծերուկը միանգամից…
մեզանից
կովերից ու
ծառերից

տրտո՞ւմ էր թե նոթոտ տատս
մի կոշտ մազ դողում էր շուրթի վրա`
սո՛ւտ էր բժիշկը` թե դեռ կապրի
իսկ ինքն արդեն գաթա էր ուղարկել նրան
ու հին գինի

մյուս օրը նա թաղվեց իր ուզածով
ծիրանի ծառի տակ
որ չպտղեց
- որդի՜ս ինձ ծանոթ են որդերն այստեղ
որքա՜ն եմ օրորել նրանց է՜
բահիս վրա

հայր-սուրբ
ա՛յն ծառն է
տեսնո՞ւմ ես

չե՞ս տեսնում խաչն այն
հենակներով
ու
գրվածքը խաչի տակ մանրամասն

- փրկողը զգուշությունն է այլ ոչ Աստված

հ.գ.
բայց ո՛չ
մեկ անգամ էլ տեսել եմ պապուս այդչափ տխուր
հայացքն այդքան կրքոտ երկնին հառած
կարկո՛ւտ էր այդ օրը
հիշում եմ
…ձվի չափ մեծ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:58

ՀԱՋՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Չուշացա՛վ
հրաշք էր հաջորդը
հարսանիքը մեր մուլտիկ էր
ծիծաղելի

նա խմել-քնել էր
ղեկը գրկած
իսկ ես
ցեխի մեջ
քողս քամուն
հրում էի մեքենան
բլուրով ցած

Աստված մի՛շտ
դեռ մանկուց էր
ինձ հետ այդպես
ես մի բան եմ ուզում
իսկ նա երեքն է տալիս
միանգամից
(լացիցս զզված մայրս էր
այդպես կոնֆետ տալիս)

ինչ սուտ էր չէ՞ իսկապես
պատմությունը
մեկ բարձի
մեկ հոգու
ու
մեկ մարմնի

բայց կարծես նոր սիրո է
նմանվում ձանձրույթս
ստի՛ր նորից
ու ես
կփորձեմ հավատալ քեզ
ինչպես առաջ

ոչի՛նչ որ քնում ենք
տարբեր սենյակներում
հեռանում-հեռանո՜ւմ ենք
օրըստօրե
(մի քիչ էլ ու գիծ ես հորիզոնում)

բայց սպասի՛ր
էրոսի է վերածվում կարծես
մենությունս

հյուր կգա՞ս ինձ այսօր… պատուհանից
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:59

***
Հիշո՞ւմ ես բացատը
թռչուններով լեցուն
աղմկոտ ու փոքր
ինչպես կյանքը
և
ռադիոն փողոցային
մետաղաձայն
- կփրկվի նա
ով մահացել է սիրո պահին

իսկ մյուսները կգնան դրախտ
ձանձրույթ ու սովորույթ
առաջվա պես
կապրեն նույն երկնքում այս
կարմիր ու բաց
հսկա երախի մեջ
ժամանակի

ափսո՜ս…
ափսոս որ վարակիչ չէր
երջանկությունը թռչնի
ու
հավատքը

փչի՛ր… փչի՛ր դեմքիս
հորս նման
ու թող
որ կչկչամ վախից վզիդ վրա
(ծիծաղն ինձ ավելի է փրկում
քան աղոթքը)
ու
ասա ընթացքում ինձ
հիշո՞ւմ ես
բացատը
թռչուններին
ու
ռադիոն մետաղաձայն

- իսկ այժմ ունկնդրենք Վիվալդի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:59

ԵՐԱԶՈՒՄ ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ

...բայց եթե պատահի որ հանդիպենք
սեղմիր ու կերգեմ ես խաղալիք
արջուկի պես...

Երազիս դու միացար ուշացումով
երբ կիզակետին էր հասել արդեն
խրախճանքը
և
պոետները մյուս
վաղո՜ւց հարբած արդեն
հայհոյում-համբուրվում էին
քրքջոցով
բաց կրծքերով պոռնիկների
գրկերի մեջ

ինչպես տրոյացիներ
հաղթանակած

ինչ լավ է բայց որ դու եկար
ընկեր… երազիս մեջ
թեկուզ ուշացումով այդքան
թեկուզ մաշված դավից
ցավից
ու
հաշիշից…

քանզի ուրի՛շ է ժամանակը իմ
ես չեմ ընկնի ձեռքով չարագործի
չեն հանդիպի ուստի
մինչև իսկ անդրաշխարհում
ծնոտները մեր ծռմռված
հանգերի տակ
ու բացի այդ
ես կին եմ սիրուն աչքերով
ու
ասպետորեն
անպատիժ կմնա ձայնն իմ
հորանջի մեջ
չի թաքցնի ինձ հողը
մաս-մաս
գանձի նման

ես կթաղվեմ շքե՜ղ
իմ թռչնի հետ

դու միացար երազիս
ուշացումով
բայց ընդունի՜ր
խմել էիր հաստատ
ճանապարհին
այլապես այդ ո՞նց եղավ
որ այդպես հե՜շտ խառնվեցիր
բոլորիս հետ
հավասարը հավասարի նման

առանց նախաբանի այդպես
միանգամից
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#29  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:15

ՄԵԿ ԱՉՔՍ ՓԱԿ

Պերսեփոնեն եմ ես – հիշո՞ւմ եք
դուստրը Դեմետրեա աստվածուհու
ինձ առևանգել է Պլուտոնը նոր
երկիր վերադառնալու համար
պիտի քաղցեի – բայց
վեց նռնահատիկ կերա
ու հիմա
դատապարտված եմ
մնալու անդրաշխարհում

վեց սեր ընդամենը ու այստեղ եմ
սիմվոլիկ էր ամեն բան առասպելում
ևս վեց դար ու կպեղեն ինձ
գիտեմ – վեց ասպետներ
կմաքրեն թարթիչներով իրենց
ոսկեփոշիս

(հույս ունեմ` ուրեմն հավատում եմ)
կփայլեն նորից շլացուցիչ արևի տակ

վեց գմբեթ
վեց խորան
վեց սուտ

եկեղեցին եմ ես ապագայի
Վատ չէ` անդրաշխարհում – այստեղ
համարվել մեծ պոետը միակ
մեռյալների և ողջ օրը
փառաբանել անբառ
գյոզալների մաշկի դեղձ–թարմությունը
նախանձելի
այնքա՜ն երկարատև քնից հետո
և վերջապես
անթիվ գիշերներից հետո
անքնության
կյանքիդ երկրորդ մասը
կարելի է չէ՞ ապրել
ավելի հեշտ
հոգիների սփյուռքում –
հարմարավետ
ուր բավ է հորանջելով
ձգվելը թեթևակի
և պարտադիր չէ
որ բառերդ ծակեն միշտ
նետերի պես
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение:#30  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:15

ԿՏՐՏՄԵՍ ՄԻ ՕՐ – ԳԻՏԵՄ

Ո՛չ այսօր
վաղուց էի ցանկանում – գիտե՞ք
մի լավ հարց տալ տիրոջը երբ հանդիպենք
– ամենաթող մենությանդ մեջ ասենք – երբեմն
քեզ չի՞ թվում ողջն այս – անհեթեթ

բայց հիշեցի Սոդոմն ու իմացա
քանզի ե՛ս էլ քանի՜ցս մոլուցքի մեջ
այրել եմ քաղաքներս թղթե
հատիկ–հատիկ
ու
լլկվում եմ ե՛ս էլ մինչև օրս
երբ այցելում են ինձ ու ձեռք մեկնում
երգերիս ուրվականները մեծահոգի

փրկեա Տեր հետևաբար
թուղթն իմ
չկայացած երգի փորձությունից
ու
թույլ մի տուր
որ դուրս թռչեն բացված պատուհանից
ու կոտրատվեն
հիմար
կտուցների վրա թռչունների

անսա՛ – մի խոսքով –
ի՛նձ նայիր
բավական չէ՞ զմայլվես ինքդ քեզնով
ստիպելով որ ե՛ս էլ հորս պես
դուրս նետեմ հայելիդ պատշգամբից

քանզի որքան էլ սքանչանաս
անթերի պատկերովդ անկրկնելի
(եղել եմ չէ՞ աղջիկ ես մի ժամանակ)

անկարելի բան է
որ մի օր
հենց այսպիսի մի օր պատահական
չմտածես
երկվորյակիդ մասին հեռո՜ւ մի տեղ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз