СТАНЬ VIP

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:08

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Sona Balasanyan.jpg
Sona Balasanyan.jpg (12.51 кб) Просмотров: 1438
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 23 окт 2010, 21:09

Նամակագիր - հասցեատեր` ոգեմարդ


Աշխարհը մարդանման եմ պատկերացնում: Այդ աշխարհն է, որ ամեն օր շալակն է առնում նոր ծնված օրն ու ծանր ընթանում դեպի իր և շալակի օրվա ավարտը, ամեն նորաբաց օրվա հետ նորածին է դառնում ու ամեն օրվա ավարտին` մահանում. ամեն օր ծնվում է օրը քարշ տալու համար ու մահանում` օրն ավարտին հասցնելիս: Ինչո՞ւ է ամեն օրվա վերջում մահանում, եթե հետո պիտի նոր օրվա հետ ծնվի. մտապատկերիս առնչվող այս հարցն ինքս ինձ ուղղեցի: Պատասխանը, որին հանգեցի, հետևյալն էր. մեկ օրից ավելի հնարավոր չէ քարշ տալ իրեն ճակատագրով տրված անքննելի ծանրությունը` մեզ. մարդկանց ու մարդկայինը: Մարդագումար ծանրությունը միայն նորածինը կարող է շալակն առնել առանց մտածելու` ուղղակի ապրելով: Ինչևէ, իմ պատկերացրած աշխարհը լինում է օրվա ընթացքին համահունչ (օրն ամեն ժամով ընթանում է դեպի իր ավարտը). սկսում է կամաց-կամաց մեծանալ ու զգալ իրեն տրված ծանրության անտանելիությունը, սպառվել այնպես, ինչպես օրն է սպառվում: Ու... հետադարձ ճանապարհ չկա` մոլորակը չի կարող կանգնել, կեցությամբ լեցուն մարդկային առօրյան չի կարող ընդհատ լինել, օրը պետք է ավարտին հասցնել ու այդ օրվա հետ, անպայման, ավարտվել, քանի որ նոր օրվա մարդաբովանդակ ծանրությունը, առանց կրկին նորածին դառնալու, հնարավոր չէ շալակն առնել: Եվ, ամեն օր, մտապատկերիս աշխարհը քարշ է տալիս ճակատագրով իրեն տրված անքննելի ծանրությունը:
Աշխարն, ամենայն հավանականությամբ, այսպես եմ ընկալում, նախ և առաջ, իմ ծանրությունը զգալու պատճառով: Ինձ թվում է, թե իմ կեցության ու գոյության անժխտելի բեռն ինձ ծանր է դարձրել աշխարհի համար: Մտածում եմ, թե իմ նման քանի՜ ‘ծանր’ է ապրում աշխարհի վրա ու եզրակացնում, որ աշխարհի դարակառույց տառապանքն է միայն բազմապտույտ, անժխտելի ու անմեկնելի: Աշխարհը մեր կյանքաչափ ծանրության հազարապատիկն է կրում: Ո՞վ ենք մենք: Ինչո՞ւ ենք այս աշխարհն այսչափ ծանրացնում: Հայտնվեցի ոգուս աշխարհի անկյունում: Ոգիս ինձ անճանաչելի ու անիմանալի է թվում, ոգեէակների ու ոգեպատկերների անժխտելի ներկայությունը ինձ անկյուն է ուղորդում: Ես զգույշ տեղավորվում եմ անկյունաչափում, չեմ գիտակցում, թե ինչ մարդկային բնույթ է ինձ վերագրված անկյունից այն կողմ, չեմ ուզում լսել, թե ինչ են ինձ հուշում ոգուս աշխարհից: Բայց, քանի որ, գիտակից էակ եմ, մտածում եմ, թե ինչպես ելք գտնել, ինչպես կարողանալ կրկին ոգիակիր լինել, ոչ թե ոգու աշխարհի մի անկյունում: Ելքը կա՞: Գուցե, ինձ իմ ոգու աշխարհից միայն անկյո՞ւնն է տրված...
Ոգու աշխարհի անկյունում հայտնվում է ամեն մարդ` մտաէություն, ոգեղեն արարած, ով ստեղծում է գաղափարներ, որոնց միջոցով կարող է ինքնաբնորոշվել մարդկանց աշխարհում: Իմաստ կա՞ արդյոք, քանզի գաղափարների դիմակահանդեսում է, ուր ոչ մի գաղափար ճշմարտացի չի ընկալվում: Դիմակավոր գաղափարներն իրենց սառած աչքերով նայում են մարդու կենդանի աչքերին ու մոմանման դարձնում մտքի կենդանությունը:
Զգում ենք տրամաբանված, բայց հակակշիռ մտքերի ընթացքը, բողոք ենք հասունացնում ու հանգում կսկիծի: Մեր բնույթը, հասկանալի դառնալու փոխարեն, սկսում է զգույշ, կարծես թաքուն, խավարել ու սպասել լուսավորման վայրկյանին: Ընթացիկ խավարումը թմբիրի է նմանվում, սպասվող լույսը` պատրանքի, իսկ կսկիծը մնայուն է: Ամեն դեպքում, գաղափարների դիմակահանդեսի, գոյի կսկիծի, լուսավորման պատրանքի սկզբնաղբյուրը միայն մենք ենք ու շարունակում ենք ապրել որպես այս ամենի վկաներ, կամ, գոնե, վկաներ (ուր էր, թե` միայն վկաներ): Այսպիսին է անձը:
Հոգնածություն ենք զգում, գաղափարների աշխույժ հանդեսը սկսում է կամաց-կամաց հօդս ցնդել ու գիտակցական աշխարհը կիսարթուն է դառնում: Սահմանելի ու չսահմանվող մեր բնույթը` ճիշտն ու սխալը, ուշն ու շուտը հականիշներ չեն թվում, այլ հոմանիշվում են` դառնում են մեկ, հետո, նորից, ու իրար նման, բայց միշտ տարբեր շա՜տ-շա՜տ մեկ-եր ներկայանում են որպես մեզ հավատարիմ ուղեկիցներ: Այս մեկ-երը դառնում են անվերջ որոնելի անձնային բնույթի մասին ճշմարտության կծիկի կտրտված թելեր: Երբ հասնում ենք մի թելի վերջին, նոր անորոշի, բայց մեր որոնած որոշյալի թելն է երիզվում: Սկսում ենք մտածել, թե մեզ տրված կեցությունը շնո՞րհ է, թե... Շնորհողը պատասխաններն ունի, բայց դրանցից այն կողմ է հարցադրումը. մենք մեր բնույթը հասկանո՞ւմ ենք, թե` ոչ: Մենք դեռ մեր ոգու աշխարհի անկյունում ենք:
Մենք կենսափորձ ունենք, որը մեր բնույթը հասկանալու էական միջոց է: Այն ուրվականներ է պարունակում, որոնք ամուր-ամուր հաստատված են մեր հիշողության մեջ: Դրանք մի ժամանակ կենդանի են եղել, հետո դարձել են անցյալ, բայց չեն վերացել, այլ վերածվել են շատ ինքնամփոփ ուրվականների, որոնք ներծծված են ոգու մեջ, բազմախորհուրդ են ու դեռ գործունակ, քանի որ դրանց հետ գիտակցաբար, կամ անգիտակից, հաղորդակցվում ենք ներկայում: Կենսափորձն ու դրանում ներառված ուրվականները շատ բանիմաց են, բայց, ի՞նչ անել, երբ բնույթդ, միևնույն է, անիմանալի է մնում: Մենք դառնում ենք կենսափորձի արձագանքը, բայց այդ արձագանքը միայն մենք ենք լսում. այն մեզանից զատվում է, հեռանում, ոգու անհասնելի դատարկության մեջ նորից ու նորից է արձագանքվում (մենք դեռ անկյունում ենք), հնչում է, հնչում ու վերանում մենախոսի աշխարհի մեջ, դառնում է ոչինչ` ոչնչի մեջ, ուր մոլորվում, պտտվում ենք, արձագանքում ինքներս մեզ: Որքա՞ն է շարունակվելու յուրաքանչյուրիս մենախոսությունը: Ավելի լավ է, հետևել շատ էական մի ցանկության` փոխել այս մենախոսության իրականությունը: Բայց..., սպասել է պետք: Դեռ չենք երկատվել: Երկատվել` ինքնաբացառվել, կամ էլ, հաստատվել որպես մենախոսության իրականության փոփոխողներ: Արդյունքում, կա հերքումը, կամ` հաստատումը, և կանք մենք` որպես ինքներս մեր հետ բանավիճողներ, ինքներս մեր մեջ պատերազմողներ, մեր ցանկությունները հերքողներ, կամ` հաստատողներ, իսկ այն, ինչը ցանկանում ենք փոխել, փոխվո՞ւմ է: Հնարավոր չէ առանց մեր բնույթն իմանալու փոխել անցանկալին, նույնիսկ, եթե հենց դա է խոչընդոտում ինքնաբացահայտվելուն: Մնում է միայն անհույսի աղերս, որն, ըստ իս, այնքան տձև է, բութ: Ի՞նչ անել: Բավարարվել ոգու աշխարհից մեզ տրված անկյունաչափով ու մնալ անկյունում, սպասել, մինչև անկյունում լինելու պատճառը վերանա՞: Չի վերանա: Իրականում, մենք ենք ոգու աշխարհի անկյունն ընտրել ու թույլ ենք տվել, որ ոգեէակներն ու ոգեպատկերները, դիմակավոր գաղափարները լինեն մեզ անկյունում տեղավորելու չափ անժխտելի:
Երբ ոչ թե ոգու աշխարհի անկյունում ենք տեղավորվում, այլ ձուլված ենք ոգուն, ամեն ինչ այլ է: Երբ անկյունում ենք, ոգու աշխարհն անշարժ է թվում, սակայն այն կարող է շարժուն լինել` մեզ ամենուր տեղավորել, ոչ թե անկյունաչափում: Ոգով կարող ենք անտեղ ու անժամանակ ապրել: Ինչպե՞ս: Լավ հարց է: Պատասխանն ամփոփում են այն նույն ոգեէակներն ու ոգեպատկերները, որոնք մեզ անկյունից բացի այլ տարածության մասին հուշող չեն թվում: Մեզ անկյունն է տրվում, որովհետև մեր մեջ հայտնաբերվում է անկյունայինը, փոքրը, մեզ լսելի է լինում միայն իրականության անցանկալի դրվածքին ուղղված մեր բութ ու տձև աղերսը, որ ուղղում ենք, առանց մեր աղերսի էլ, շա՜տ հոգսաշատ աշխարհին, որին մեր նման հազարավորներն աղերս են հասցեում, դրանով իսկ ծանրանում ու ծանրացնում իմ մտապատկերի միշտ միօրական աշխարհի շալակի մարդաբովանդակ օրը: Ստիպե՛նք դիմակավոր գաղափարներին դիմակները հանել ու հստակվել, միավորվել մեկ անդիմակ գաղափարում, որը կարող ենք որոշակիորեն բնորոշել և ընդունել որպես ԱՆՈՐՈՇ: Ընդունե՛նք, որ հոմանիշված հականիշների գիտակցմամբ կեցության գաղտնիքն ենք բացահայտել ու կարող ենք ամեն ‘ուշի’ մեջ մի ‘շուտ’ գտնել, ամեն ‘շուտի’ մեջ` մի ‘ուշ’, կարող ենք ամեն ‘ճշմարտի’ մեջ մի ‘սուտ’ գտնել, ամեն ‘ստի’ մեջ` ‘ճշմարիտ’, կարող ենք...
Այո,՛ ԿԱՐՈՂ ԵՆՔ: Արդեն ոգու աշխարհի անկյունում չենք: Որոշակիորեն անորոշ բնույթը բացահայտել պետք չէ: Հազարավոր հոգեբաններ մարդկային բնույթը սահմանելու փորձերն անիմաստ են համարել, քանի որ անձի սահմանման խնդիրն անլուծելի է: Մեր ինքնաճանաչողությունն ու աշխարհաճանաչողությունը ճշմարիտ են միայն շարունակականության մեջ: Հիմա այսպիսին ենք, հետո` կարող ենք լինել այլ, իսկ նա, ով մտածում է, թե սահմանել է իր բնույթը, ճանաչում է իր անձը, կաղապարված է:
Մեր անձը մեզ տրված խաղալիք է, որն անընդհատ փոփոխելի է: Բացահայտված բնույթը միօրինակ է, սակայն միջավայրը, որում այն առկա է, միօրինակ լինել երբեք չի կարող, այն մե՛կ երջանկաբույր է, մե՛կ դաժան, մե՛կ անորոշ է, մե՛կ որոշյալ, մե՛կ անդեմ է, մե՛կ դեմք ունի, մե՛կ շարժական է, մե՛կ անշարժ, մե՛կ պատրանքային է, մե՛կ շատ իրական, մե՛կ խնդրահարույց է, մե՛կ հաղթանակով լեցուն... Այն ամենատարբեր է լինում, իսկ մեր բնույթն այսքան ‘տարբերի’ մեջ բացահայտել ու տարբերակել, նշանակում է` ևս մեկ քայլ անել դեպի անբացահայտը: Մեր բնույթն, իրականում, ներծծում է իր միջավայրը ու այդ միջավայրի հետ, անպայման, ճկվում, ուզենք թե չուզենք, ու որքան էլ ճանաչելի բնույթ ունենանք, այն մեզ, մի պահ, անպայման, անճանաչելի է թվալու, քանի որ ճկվել է ու ձևայնացվել ըստ միջավայրի անխուսափելի որակի: Ո՜չ, սա թուլություն չէ ու չի լինի, եթե համարվի անխուսափելի:
Ապավինե՛նք անդիմակ միակ գաղափարին` ԱՆՈՐՈՇ-ին: Այս գաղափարը մեզ միայն մեկ, բայց ամենակարևոր բանն է հուշում. մեր բնույթը` մարդկային բնույթը, որոշակիորեն անորոշ է: Այն որոշակիանում է իրավիճակներում: Մեր բնույթին բախվող իրավիճակներն անսահման են (դրանց մի մասը, անգամ, անհասնելի ապագայում են), կամ, գոնե, կյանքաչափ, իսկ բնույթը, միևնույն է, անորոշ է: Այն ճկվող իրողությունն է: Հենց այս որակը` ճկվողականությունը, կարող է մեզ անվերջ ու հետաքրքիր խաղ ստեղծելու ու խաղալու հնարավորություն տալ: Մեր բնույթը կարող է լինել ոչ միայն ճկվող (ու այն անխուսափելիորեն ճկվող է), այլ լինել ճկվող խաղալիք: Խաղալիք, որով խաղում ենք մենք ու մեր միջավայրը: Միջավայրը մեզ ճկում է, մենք կարող ենք այսժամ գնալ ու ծվարել ոգու աշխարհի անկյունում, բավարարվել ոգու անկյունաչափով ու սպասել մինչև միջավայրը հաջորդ ճկվածքը կհաղորդի մեր բնույթին, բայց մենք կարող ենք ոչ թե բնույթ-խաղալիքն այսպես խաղարկել, այլ բազմաչափ (ո՛չ անկյունաչափ) ոգով հակազդել ու թռչել միջավայրից վեր, բայց երանի՜ նրան, ում միջավայրը հնարավորություն է տալիս թռչել հենց միջավայրում (ինչ խոսք, այդպես էլ է լինում): Իսկ թռչել միջավայրից ներքև, նույնն է, ինչ ծվարել ոգու աշխարհի անկյունում, քանի որ, երբ գլխավերևում տիեզերաչափ երկինք չէ, այլ կենսաշխարհ, կենսամիջավայր, մենք զգույշ, շա՜տ զգույշ ենք թռչում, թռչելու տարածությունն է սահմանափակ, օդը` սպառված (այստեղ օդ չկա):
Ու... ոտնահետքերն անցյալ տունդարձի, մեզ հիմա կրկին մեր տուն են տանում...
Մեր ոգին տուն է, բնույթն` ԱՆՈՐՈՇ: Կարևոր է` միշտ թռիչքաստեղծ ու վերելք ապրող ոգու տուն տանող ոտնահետքերը տեսնել, միջավայրի միջոցով ճկվել, խաղալ միջավայրի հետ այնպես, որ ճկվածքով հաղորդված բնույթը որքան էլ ճեղքվի, միայն ճեղքազարդվի միջավայրի սահմանած զարկաբաժնում: Մեր կյանքաչափ պտտահողմում կարող ենք դադար առնել միայն այն պահին, երբ անկարող կլինենք շնչել օդը, որը հասանելի է ոգու վերելքից: Ոգու վերելք ապրողն է հասկանում, թե ինչ է հարատևությունը: Կյանքն ակնթարթների հարատև շղթա է, ակնթարթների հարատև հյուսվածք, որի երջանիկ ակնթարթը հարատևությունն է հարատևի մեջ:
Մի նոր պատկեր է մտքումս: Օդը դողաց: Դու դա զգացի՞ր: Գիշեր է: Աստղերն են կախվել առօրյայից վեր: Օրը ծերացել է ու իր երկրային, մե՜ծ մահիճ-կալում արդեն պատրաստ է հավերժ քուն մտնել, բացակայել ու ներկա դարձնել նոր, հաջորդ օրվա ծնունդը, որն իր համար այդպես էլ անտես է լինելու: Աշխարհը, որը դեռ մարդանման եմ պատկերացնում, իր ու իր քարշ տված օրն ավարտին է հասցրել և օրամուտի հոգեվարքի մեջ լսում է նորածին օրվա համար երգվող օրորոցայինը, որի ավարտն ինքը չի լսելու, մահանալու է, որ նորից ծնվի: Այն ընթացքը, երբ աշխարհը մահանում է ու ծնվում, լիքն է միայն օդով: Ոչինչ չի փոխվել: Օդն է միայն երկրայինի ու երկնայինի` երկու տարածությունների, ծեր ու նորածին երկու օրերի մեջտեղում` ականատես աշխարհի մահվանն ու ծնունդին ու... օդին է, որ արժե ձուլվել` օդի հետ շաղախելով ոգու վերելքը: Օդի հետ ձուլվելիս` մարմնիդ մեջ ես առնում այն, լցվում թռիչքաստեղծ օդով ու թեթևությունն ես զգում սահմանագծին երկրայինի ու երկնայինի: Ասես, թիթեռ լինես` մի թռչող միջատ, որը թևերին է առել աշխարհի օրվա կյանքային փոշին և պատրաստ է հանգիստ երկինք բարձրանալ ու... փոշաթափվել:
Գիշեր է: Երազ կա մտքումս. աշխարհից հազա՜ր թիթեռ երկինք բարձրացավ...
Եթե դու (դու մարդն ես) այստեղ ես (դու միշտ այստեղ ես), ապա թույլ տուր, ուղղակի լռել, ու լռության մեջ զգույշ բովանդակել չասվածը միայն... Այո՛, չասվածը, քանի որ ասված խոսքը մահացած է ու այն վերապրեցնողը` չասվածն է դարձյալ:
Աշխարհը դեռ մարդանման եմ պատկերացնում, նկատում եմ միայն դողը օդի... ու օդին ձուլված ոգեմարդուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 31 мар 2011, 21:56

ՄՏԱՇԽԱՐՀ-ԿԱՅԱՐԱՆ


Ամեն մարդ իր օրն է ապ­րում, մարդ­կու­թյու­նը՝ բո­լոր մարդ­կանց առօր­յան ընդգր­կող ի՛ր մե՜ծ օրը և... կյանք կոչ­վող ան­փո­փոխ տե­ղում թե՛ մարդ­կու­թյու­նը, թե՛ մար­դը յու­րո­վի հանդիպում են ոչ այլ ին­չի, քան նո՛ւյն օր­վան:

Երևույթ­նե­րի աշ­խար­հում դեռ կան մար­դիկ, ով­քեր իրենց գո­յու­թյան շատ կարևոր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, իրենց ու իրենց ապ­րած օր­վա (օրե­րի) հանդիպման (հանդիպումների) մի­ջո­ցով վե­րածն­վում են որ­պես դի­տար­կող­ներ և կա­րո­ղա­նում գզա­յա­հա­սու ու մտա­հա­սու աշ­խար­հին (աշ­խարհ­նե­րին) լի­նել ավե­լի, քան հա­ղոր­դա­կից: Նրանք, ինչ­պես բո­լոր մար­դիկ, տար­բեր են մե­կը մյու­սից և նրանց միջև մի հիմ­նա­կան ու պար­զի­մաստ տա­րա­կար­ծու­թյուն կա. ոմանք գտ­նում են, որ կա­րող են բա­ցա­ռել դի­տարկ­վող իրա­կա­նու­թյան ազ­դե­ցու­թյու­նը՝ զգա­յա­կա­նո­րեն չներգ­րավ­վե­լով վեր­ջի­նիս մեջ, ոմանք էլ անի­մաստ են հա­մա­րում այն բա­ցա­ռե­լը, քա­նի որ դի­տարկ­վո­ղը չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ առանց դի­տար­կո­ղի: Ստաց­վում է, որ դե­կարտ­յան cogito ergօ sum-ի (մտա­ծում եմ, ու­րեմն կամ) և նից­շե­ա­կան vivi ergo cogito-ի (ապ­րում եմ, ու­րեմն մտա­ծում եմ) միջև մի ինչ­-որ հա­կա­սու­թյուն դի­տար­կող­նե­րին հան­գեց­նում է եր­կընտ­րան­քի. դի­տար­կել, ու­րեմն լի­նել, կամ՝ լի­նել, ու­րեմն դի­տար­կել: Այն դի­տար­կո­ղը (նրան­ցից գո­նե մե­կը), ով կա ու, ու­րեմն, դի­տար­կում է, գի­տի, որ ըն­դա­մե­նը աշ­խար­հի մո­դել (մո­դել­ներ) է ստեղ­ծում ու ոչ եր­բեք իրա­կան աշ­խար­հը (եթե այն կա) բա­ցա­հայ­տում: Նա գի­տի, որ որ­պես մե­նա­խոս ինք­նաքն­նա­դատ ապ­րում է, հատ­կա­պես, իր ներ­սի մար­դը ու տե­ղա­փոխ­վել ար­տա­քին աշ­խարհ նա չի ցան­կա­նում, քա­նի որ իրեն շր­ջա­պա­տող այլ մար­դիկ սո­վոր չեն դր­սում ներ­սի մար­դուն տես­նել, իսկ նա հա­ճախ է պատ­կե­րաց­նում, թե ինչ­պի­սին կա­րող է լի­նել մարդ­կանց աշ­խար­հը, եթե ամեն մե­կի ներ­սի մարդն ազատ ապ­րի իր նե­րաշ­խար­հից դուրս: Այս­պի­սի պատ­կե­րա­ցում­նե­րի առ­կա­յու­թյամբ նրա մտ­քերն անընդ­հատ խտա­նում են, բայց ինքն ավե­լի հան­գիստ է. իր ան­ձը հաս­տա­տուն է: Նա գի­տի, որ մտ­քե­րը (դրանց, գրե­թե, բո­լոր տե­սակ­նե­րը) մար­դուն ապ­րեց­նող են ու նրան վե­րա­ծում են բա­ցա­հայտ­ման ըն­թաց­քի էա­կան մի­ա­վո­րի, եթե մտաշ­խար­հի ան­կա­ղա­պար ազա­տու­թյամբ են սն­վում: Նա ոչ թե դի­տարկ­վո­ղի աշ­խար­հում է, այլ մի­այն իր՝ դի­տար­կո­ղի, և, եթե այլ մար­դիկ կա­րո­ղա­նան նրա այ­սօ­րի­նակ անէ­աց­ման վկան լի­նել, կհաս­կա­նան, որ գո­յա­մար­տից մինչ անէ­ու­թյուն իր ան­ցած ճա­նա­պար­հին ամեն աշ­խար­հա­ծին աշ­խար­հա­յին չի դառ­նում:

Բո­լոր դի­տար­կող­նե­րին ծեր թվա­ցող խն­դիր­ներ են այ­ցե­լում: Դրանք նրան­ցից մերթ մե­կի, մերթ՝ մյու­սի մտաշ­խար­հում են լի­նում և, ասես, շն­չա­վոր են ու մեծ գաղտ­նիք գի­տեն, որն իրենց ծե­րաց­ման պատ­ճառն է ու, սո­վո­րա­բար, լռում են, որ այն դի­տար­կող­նե­րը, ում մտաշ­խարհ­նե­րում են, նույն­պես չծե­րա­նան: Երևի թե, իրենց և թվաց­յալ ծեր խն­դիր­նե­րի հանդիպումների պատ­ճա­ռով է, որ դի­տար­կող­նե­րը բարձ­րա­ձայ­նած ամեն բա­ռով լուռ ափ­սո­սանք են ար­տա­հայ­տում, իսկ բա­ռի­մաստ­նե­րի բազ­մու­թյան մեջ միշտ հաս­տա­տուն է մնում մի­այն մեկ ճշ­մա­րիտ, որը մի­այն նրանցն է, պարզ է մի­այն նրանց հա­մար, նման է աղե­տի՝ նրան­ցից զատ­ված, բայց նրան­ցից ծն­ված ու նրան­ցով սն­վող: Այս մեկ ճշ­մա­րի­տը ոչ ժա­մա­նակն է, ոչ տա­րա­ծու­թյու­նը. այն դի­տար­կո­ղի կար­ծի­քը հաս­տա­տուն դարձ­նո­ղը՝ նրա մտա­մո­լոր ան­ձի հանգր­վանն է, ուր նա հայտն­վում է իր մտ­քե­րով ու մո­լոր­վում՝ ծաղ­րե­լով ոչ մտա­յին աշ­խար­հը՝ պատ­րաստ լի­նե­լով իր պարզ ան­ձին ան­վերջ գամ­ված բար­դու­թյունն ըն­դու­նել, իր մարդ­կա­յին էու­թյու­նը ոգի­աց­նել, լի­նել հա­վերժ թա­փա­ռող՝ մտ­քե­րի ոլո­րա­նում ան­ժա­մա­նակ ու ան­տեղ ապ­րող: Իր մտա­յին տուրևառու­թյան մեջ նա, ուղ­ղա­կի, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, մի ազ­նիվ մտ­քա­մաս (նույնն է, ինչ զգաց­մուն­քա­մաս) է ջա­նում զա­տել՝ նման­վե­լով նա­վար­կո­ղի, ով երա­զում է իր նա­վի մեջ լց­նել ծո­վի ամե­նա­ար­ժե­քա­վոր ջր­բա­ժի­նը:

Այս­պի­սին են դի­տար­կող­նե­րը, ու նրանց կյանքն էլ վայրն է, ուր հանդիպում են իրենք ու իրենց ապ­րած օրե­րը: Այն նույն օրե­րը, որոնք յու­րո­վի ապ­րում են մար­դիկ և մարդ­կու­թյու­նը: Ուղ­ղա­կի, նրանք ոչ մի­այն կյանք կոչ­վող վայ­րում հանդիպում են իրենց ապ­րած օրե­րին, այլ նաև, ու հատ­կա­պես, հանդիպում են իրենց ու իրենց ապ­րած օրե­րի հանդիպումներին՝ լի­նե­լով մտաշ­խարհ­նե­րի մար­դիկ:

Դի­տար­կող­նե­րի ապ­րած օրն էլ է վեր­ջա­նում, ու բո­լոր­վում է ևս մի կարճ ու առանց հե­տագ­ծի նա­խա­գիծ՝ անն­կատ, արագ՝ նրանց ես­-ից էլ զատ­ված ու ոչ եսա­կենտ­րոն անանց աշ­խար­հից, ուր ատո­մա­չափ է ան­ցած մեկ օրը, որը կարևոր է ոչ որ­պես ապր­ված օրե­րից մե­կը, այլ իբրև մարդ­կու­թյան գո­յու­թյան տա­տա­նում, ան­դարձ ժա­մե­րի հա­վա­քա­տե­ղի, իբրև հպան­ցիկ ակ­նարկ, որն ար­վում է մարդ­կանց ան­ձե­րով ու լքում նրանց՝ հա­վերժ ամ­փոփ­վե­լով ան­տուն օրե­րի ներ­հոսք­-ար­տա­հոս­քը մեկ­տե­ղած դա­րե­րում և... կր­կին ու կր­կին է մեկ­նար­կում առօրյայի ճեպընթաց (այ­սու­հետ, այն իրա­կան է մտաշ­խար­հում), որը հին է այն­քան, որ­քան հին է մարդ­կա­յին կե­ցու­թյու­նը ու այն, ինչ­-որ կերպ, նման է իր մեջ առ­կա մարդ­կանց: Հենց այս ճե­պըն­թա­ցից անէ­ա­ցումն է, որ տար­բե­րում է դի­տար­կող­նե­րին ոչ դի­տար­կող­նե­րից: Դի­տար­կող­նե­րը կա­րո­ղա­նում են առօր­յա­յի ճե­պըն­թա­ցից անէ­ա­նա­լով՝ սպա­սել մի այլ ճե­պըն­թա­ցի (այ­սու­հետ, այս այլ ճե­պըն­թացն էլ իրա­կան է նույն մտաշ­խար­հում), որն անց­նում է ինչ­պես առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի, այն­պես էլ իրենց՝ դի­տար­կող­նե­րի, կող­քով: Սա այն ճե­պըն­թացն է, որը միշտ (ցայ­սօր այդ­պես է եղել) մարդ­կաց կող­քով է անց­նում ու շարժ­վում է առօր­յա­յի ճե­պըն­թա­ցին հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ: Այն դի­տար­կո­ղը (նրան­ցից գո­նե մե­կը), ով կա­րո­ղա­նում է տես­նել թե՛ առօր­յա­յի, թե՛ ոչ առօր­յա­յի ճե­պըն­թաց­նե­րը, գի­տի, որ այս վեր­ջի­նը մեկ օրվա ճեպընթացն է, այն մեկ օր­վա, որի մեջ դի­տար­կող­նե­րը իրենց մտաշ­խարհ­նե­րից առանձ­նաց­նում են ճշ­մա­րի­տի ներ­կա­յու­թյու­նը իրա­կան դարձ­նե­լու հույ­սով ստեղծ­ված մտ­քա­մաս (դեռ նույնն է, ինչ զգաց­մուն­քա­մաս): Այս ճե­պըն­թա­ցը լիքն է մի­այն մտ­քե­րով:

Առօր­յա­յի ու մեկ օր­վա ճե­պըն­թաց­նե­րը մի օր սայ­լեր էին, հե­տո՝ կառ­քեր, հե­տո՝ գնացք­ներ, հի­մա էլ այն են, ինչ կան՝ ճե­պըն­թաց­ներ, արա­գաշ­արժ ու մեծ, իսկ հե­տաքր­քիրն այն է, որ մեկ օր­վա ճե­պըն­թացն էլ արա­գաշ­արժ ու մեծ է դար­ձել, բայց այն­տեղ, ինչ­պես միշտ, դեռ մարդ չկա, և այս ճե­պըն­թաց­նե­րի շարժ­ման արա­գու­թյամբ ահագ­նա­ցել է մի­այն մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյան մղու­մը դե­պի առօր­յա­յի ճե­պըն­թա­ցը:

Առօրյայի և մեկ օրվա երկու ճեպընթացները տես­նող դի­տար­կո­ղը (նրան­ցից գո­նե մե­կը) իր ապ­րած մեկ օր­վա հետ հանդիպմանը հանդիպելով՝ երևի թե, կա­րող է բա­ցատ­րել, թե ին­չու է աշխարհը նրան կայարան թվում, ուր կան եր­կու իրար հա­կա­ռակ շարժ­վող ճե­պըն­թաց­ներ, որոն­ցից մե­կը լիքն է մարդ­կան­ցով, իսկ մյու­սը միշտ անց­նում է մարդ­կանց կող­քով՝ մարդ­կանց, ով­քեր առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի մեջ են ու դի­տար­կող­նե­րի, ով­քեր կա­րող են այդ ճե­պըն­թա­ցից դուրս լի­նել ու հայտն­վել այն մտաշ­խարհ-­կա­յա­րա­նում, որ­տե­ղից տե­սա­նե­լի է նաև մեկ օր­վա ճե­պըն­թա­ցը: Նա կա­սի, որ մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյունն իրեն, մի տե­սակ, ընդ­հատ շն­չող է թվում, որ նրանց մեջ միշտ ապ­րել է ու այ­սօր էլ ապ­րում է ան­հա­գու­թյան մո­լուց­քը, որ նրանք կա­րո­ղա­նում են քա­ղաք­ներ ստեղ­ծել ու լի­ա­նալ մի­այն իրենց ստեղ­ծա­ծով և այս մահ­կա­նա­ցու­նե­րի աչ­քե­րը պա­ղած են, ինչ­պես պա­ղած կլի­նե­ին իրենց ստեղ­ծած մեծ ու ան­դեմ քա­ղաք­նե­րի­նը, եթե դրանք աչ­քեր ու­նե­նա­յին: Նա կա­սի, որ եթե նա մարդ­կանց այս­պի­սին չպատ­կե­րաց­նի, նրան աշխարհը ոչ թե կայարան, այլ եդեմ կթ­վա, իսկ այն՝ եդե­մը, մարդ­կու­թյու­նը կորց­րել է շատ վա­ղուց՝ մի անո­րոշ, բայց և հաս­տա­տուն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ մար­դու ապ­րած օրա­բաժ­նում հան­դի­պե­ցին մարդն ու իշ­խա­նու­թյու­նը, երբ մար­դը սկ­սեց իշ­խել իր նմա­նին ու ու­նե­նալ իշ­խե­լու անա­սե­լի ձգ­տում: Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից սկ­սած մարդ­կու­թյան ժա­ռանգ­ներն ու սե­րու­նեդ­նե­րը տա­ռա­պում են այն ճշ­մար­տու­թյան մո­ռա­ցու­թյան մեջ, որ իրենց գոր­ծած մեղքն առ­կա է, ան­գամ, երբ իրենք չկան, իսկ մարդ­կու­թյան կե­ցու­թյամբ լե­ցուն ըն­թաց­քը դա­դար չու­նի: Չկա այն կան­գա­ռը, ուր մարդ­կու­թյու­նը դա­դա­րում է շտա­պել, ուր կա­րե­լի է հան­գիստ ու, նույ­նիսկ, անար­ձա­գանք խոր­հել, ուր կա­րե­լի է չանզ­գա­յա­նալ, չբ­թա­նալ և իմա­նալ, որ կե­ցու­թյամբ լե­ցուն ըն­թաց­քը միշտ շր­ջան­ցում է մեր էու­թյու­նը և մեր ու­նե­ցած բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը մի­այն մեր մեջ են՝ ոչ ըն­թաց­քի: Այս ամե­նը հաս­կա­ցող դի­տար­կո­ղը (նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը) հա­ճախ է հա­զա­րի խել­քից ստեղծ­ված կա­պոց երևակա­յում ու ցավ ապ­րում, որ այդ հա­զա­րի խել­քի կա­պո­ցում լրի­վու­թյամբ պատ­ճա­ռա­բան­ված ու իմաս­տա­լից ոչինչ չկա, քա­նի որ հա­զա­րի խելքն էլ նման է իրար ու, այս տե­սանկ­յու­նից, հա­զա­րը մեկ է, բայց ոչ թե մեկ ամ­բողջ, այլ թե­րի, ան­լի­ար­ժեք, քան­զի այս մեկ­-ին, առն­վազն անար­դա­րա­ցի­ո­րեն, հա­զար են կո­չում: Այս հա­զա­րի խել­քի կա­պո­ցի զո­րե­ղու­թյունն այն է, որ, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի ըն­թաց­քի ահագ­նաց­մա­նը զու­գըն­թաց, բա­ցառ­վում է հան­ճա­րե­ղը ստեղ­ծե­լու ցան­կու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյու­նը, և աշ­խար­հում ար­դեն առ­կա հան­ճա­րե­ղը մարդ­կանց հե­տաքրք­րում է լոկ այն­քա­նով, որ­քա­նով այն կա­րո­ղա­ցել է հրաշ­քով խու­սա­փել անհ­նա­րին լի­նե­լուց: Դեռ գոր­ծու­նակ է այն իրա­կա­նու­թյու­նը, որը Նից­շեն բնո­րոշ­ում է որ­պես մա­հա­ցած­նե­րի կող­մից ապ­րող­նե­րի թաղ­մա­նը նպաս­տող, որի տի­րույ­թում ինք­նաքն­նա­դատ­ներն են քն­նա­դա­տե­լի, քա­նի որ նրանք իրենք իրենց են քն­նա­դա­տում և հուշ­ում իրենց քն­նա­դա­տել ցան­կա­ցող­նե­րին՝ ինչ­պես այդ անել: Նման իրա­կա­նու­թյան մեջ դի­տար­կո­ղը (դեռ նրան­ցից գո­նե մե­կը) ինչ­պե՞ս աշ­խար­հը մի կա­յա­րան՝ բա­զում հան­դի­պում­նե­րի վայր, չհա­մա­րեր, ինչ­պե՞ս այս կայարանում իրար հա­կա­ռակ շարժ­վող ու իրար բա­ցա­ռող եր­կու ճե­պըն­թաց­ներ չտես­ներ: Ինչ­պե՞ս այս դի­տար­կո­ղը մտովի չլի­ներ մի կե­տում, ուր հայտն­վում են մի­այն ինք­նաքն­նա­դատ­նե­րը և իրենք իրենց հարց­նում, թե ինչ է մարդ­կա­յին կե­ցու­թյու­նը և ինչ­պի­սին է վեր­ջի­նիս ըն­թաց­քը, ուր է այն մարդ­կու­թյա­նը տա­նում, ինչ­պե՞ս նա բո­լոր մարդ­կանց մտո­վի չտե­ղա­վո­րեր մի առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում՝ գի­տակ­ցե­լով, որ նրանք չեն հաս­կա­նում, որ այն­տեղ են, ուր ար­դա­րու­թյու­նը դա­տա­վոր չէ, վճի­ռը չի կա­յաց­նում բա­րեխղ­ճու­թյու­նը, ուր կյանքն առ­կա է որ­պես մութ, ինքն իրեն չգ­տած ու փնտ­րող ուժ, ուր մարդ­կանց գործն ավարտ­վում է դեռ չսկս­ված: Նա մեկն է այն քչե­րից, ով ու­նի ոչ մի­այն կեն­սաս­տեղծ, այլ նաև կեն­սա­պահ­պան կա­րո­ղու­թյուն՝ հու­սա­լով, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում մի­այն իրա­պես գոր­ծող­ներն են հաղ­թող­նե­րը: Նրա հա­մար ամեն ինչ պարզ է այն­քան, որ­քան ճշ­մար­տու­թյունն առանց ապա­ցույց­նե­րի: Նա լավ գի­տի, որ ապա­ցուց­ված ճշ­մար­տու­թյու­նը ճշ­մար­տա­ցի ապա­ցուց­ման արդ­յունքն է մի­այն, իսկ ին­քը մեկն է, ով, բո­լոր դի­տար­կող­նե­րի պես, ստի­պա­ված է լի­նել առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում ու հանդիպել իր ապ­րած օրե­րին՝ այս ան­գամ ար­դեն չհանդիպելով իր ու իր ապ­րած օրե­րի հանդիպումներին: Պատ­ճա­ռը մեկն է. ստեղ­ծա­գոր­ծող մար­դիկ էլ են ստիպ­ված առօր­յա­յում լի­նել ու հե­ռա­նալ այն մեկ օր­վա­նից (օրե­րից), երբ կա­րո­ղա­նում են ստեղ­ծա­գոր­ծել: Նրանք յու­րո­վի են զգում, որ առայժմ մեկ օր­վա ճե­պըն­թա­ցում լի­նել չեն կա­րող և, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցից շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով վե­րա­նա­լով մի­այն կա­րող են ստեղ­ծա­գոր­ծել, կոր­ծան­ված աշ­խար­հում ստեղ­ծե­լով այն, ինչն այդ աշ­խար­հին պետք չէ ու կա­րող է գո­յատևել մեկ այլ աշ­խար­հում, ուր մահ­կա­նա­ցու­նե­րը մի­այն մտո­վի կա­րող են ապ­րել, այն էլ՝ շատ կարճ: Այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը (նրանք նույն դի­տար­կող­ներ են. առանց դի­տար­կող լի­նե­լու անհ­նար է ստեղ­ծա­գոր­ծել) ստեղ­ծում են մեկ օր­վա ճե­պըն­թա­ցի բո­վան­դա­կու­թյու­նը, նրանք մտաշ­խար­հի կա­յա­րա­նում են ու այն կե­տում, որ­տե­ղից տե­սա­նե­լի են եր­կու ճե­պըն­թաց­նե­րը: Սա այն կետն է, որն աշ­խար­հի կենտ­րոնն է` այն կենտ­րո­նը, որն ամե­նուր է: Երբ դի­տար­կող­ներն այս կե­տում չեն, նրանք, ինչ­պես բո­լոր մար­դիկ, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում են, ուր անհ­րա­ժեշտ է մտ­քե­րը կշ­ռել, ոչինչ չսի­րել, ամեն ինչ հաս­կա­նալ, հաշ­վի առ­նել հի­մար փաս­տե­րը (Նից­շեն վա­ղուց է մեկ օր­վա ճե­պըն­թա­ցում տե­ղա­վո­րել այն միտ­քը, որ փաս­տը միշտ հի­մար է): Դի­տար­կո­ղի հա­մար պարզ է, որ մար­դիկ հենց այն­պի­սին են, ինչ­պի­սին կան ու կան ոչ թե իրենց, այլ աշ­խար­հի հա­մար, որի խեղ­ճու­թյունն էլ հենց այս պատ­ճա­ռով է շա՜տ իրա­կան: Իսկ հա­մաշ­խար­հա­յի­նի փոքր, շատ փոքր տա­րած­քի սահ­ման­նե­րից այն կողմ դեռ առ­կա է այն մտա­յին ան­սահ­մա­նու­թյու­նը, ուր նպա­տակ է՝ մարդն աշ­խար­հում: Երա­նի մե­րօր­յա մար­դու իմա­ցա­կան կա­րո­ղու­թյու­նը նրա գոր­ծե­լու ան­կա­րո­ղու­թյան հետ հնա­րա­վոր լի­ներ չհա­մադ­րել: Մինչ այդ, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի վրա մե­ծա­տա­ռե­րով կա­րե­լի է գրել՝ ,ԴԻ­ՏԱՐ­ԿՈՂ­ՆԵ­ՐԻ ՊԱ­ՀԱՆ­ՋԱՐԿ ՉԿԱ­ե, իսկ մեկ օր­վա ճե­պըն­թա­ցի վրա՝ ,ԱՅՍ­ՏԵՂ ՄՏՈ­ՎԻ ԼԻ­ՆՈՒՄ ԵՆ ԴԻ­ՏԱՐ­ԿՈՂ­ՆԵՐՆ ԱՅՆ­ՔԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ, ՔԱ­ՆԻ ԴԵՌ ՍՏԻՊ­ՎԱԾ ՉԵՆ ԼԻ­ՆԵԼ ԱՌՕՐ­ՅԱ­ՅՈՒ­Մե:

Թվում է, թե առօր­յա­յի և մեկ օր­վա ճե­պըն­թաց­նե­րը միշտ են ան­ջատ եղել: Հնա­րա­վոր է, որ մի օր դրանք մեկն էին, բայց այդ օրն ան­հայտ է այս եր­կու ճե­պըն­թաց­նե­րի առ­կա­յու­թյու­նը տես­նել կա­րո­ղա­ցող յու­րա­քանչ­յու­րին: Դի­տար­կո­ղը (ար­դեն նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը), ով շատ հս­տակ տես­նում է այս ճե­պըն­թաց­ներն ու աշ­խար­հը որ­պես կա­յա­րան, տես­նում է նաև, որ իրար հա­կա­ռակ շարժ­վող ճե­պըն­թաց­նե­րը եր­բեմն­-եր­բեմն կանգ են առ­նում կողք կող­քի, իրա­րան­ցում է սկս­վում և առօր­յա­յի ճե­պըն­թա­ցից մար­դիկ արագ­-ա­րագ դուրս են վա­զում, մտ­նում մեկ օր­վա ճե­պըն­թաց, պար­տա­վո­րու­թյան զգա­ցու­մով զն­նում այն, ինչ պա­րու­նակ­վում է այդ ճե­պըն­թա­ցում, ամեն մե­կը յու­րո­վի ըն­կա­լում է այն­տեղ եղածն ու ակն­թար­թո­րեն վե­րա­դառ­նում առօր­յա­յի ճե­պըն­թաց՝ իր հիմ­նա­կան տե­ղը: Մարդ­կու­թյան պատ­մու­թյան չա­փում­նե­րով սա, թերևս, հա­մե­մա­տե­լի է մշա­կույթ սպա­նած քա­ղա­քակր­թու­թյան ու մշա­կույ­թի (հենց այն մշա­կույ­թի, որը սպան­ված է) հանդիպմանը: Այս­պի­սով, առօր­յա­յի ճե­պըն­թա­ցից մար­դիկ այց են կա­տա­րում մեկ օր­վա ճե­պըն­թաց, իրենք իրենց խա­բում, որ այն, ինչն առ­կա է այն­տեղ, իրենց հա­մար խիստ էա­կան է և վե­րա­դառ­նում այն­տեղ, ուր պետք է լի­նեն: Այս­պի­սով, ան­հիշ­ե­լի ժա­մա­նակ­նե­րից ի վեր, առօր­յա­յի և մեկ օր­վա ճե­պըն­թաց­նե­րը չեն ու­նե­ցել իրար կա­պող այլ մի­ջոց, քան հապ­ճեպ, նույ­նիսկ՝ անի­մաստ, հանդիպումներն են, որոնք ճշ­մա­րիտ են դարձ­նում այն միտ­քը, թե մեկ օր­վա ճե­պըն­թա­ցը միշտ մարդ­կանց կող­քով է անց­նում: Այն անց­նում է, ան­գամ, այն մարդ­կանց կող­քով՝ այն դի­տար­կող­նե­րի, ում մի­ջո­ցով լց­վում է մտ­քե­րով, գա­ղա­փար­նե­րով՝ նյու­թա­կա­նաց­ված ու անն­յութ և... ես-մ­տա­ծող­-ը (ego cogitas) դեռ գո­յու­թյուն ու­նի ի հա­կազ­դե­ցու­թյուն ես-­գոր­ծո­ղի (ego agens):

Դի­տար­կո­ղը (բո­լոր դի­տար­կող­նե­րի նման) իր ու մարդ­կու­թյան մի կարևոր օր­վա հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում պի­տի փոր­ձեր մի­ա­ժա­մա­նակ լի­նել և՛ ես-մ­տա­ծո­ղը, և՛ ես-­գոր­ծո­ղը: Նա պի­տի փոր­ձեր խո­սել մի­այն իր ձայ­նով՝ չլ­սե­լով մարդ­կա­յին ըն­դու­նե­լի կեր­պար­նե­րի ձայ­ներ: Նա պի­տի լսեր իր ներ­սի մար­դուն և նրա հա­ման­մա­նու­թյամբ ինքն իրեն նո­րից ստեղ­ծեր դի­տարկ­վո­ղի աշ­խար­հում՝ աշ­խար­հում, որը նման է կայարանի, ուր մար­դիկ անընդ­հատ շտապում են հանդիպել, բայց նրանց հանդիպումնե­րը միշտ ընդ­հատ են ու ոչ հիմ­նա­վոր՝ ավար­տուն: Նա պի­տի գի­տակ­ցեր, որ այդ օր­վա մեջ իր հա­մար տե­սա­նե­լի առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում այն գոր­ծողն էր, ով պետք է հաղ­թեր՝ ու­նե­նա­լով մի անա­վարտ հան­դի­պում մարդ­կու­թյան հետ, որը կայացնելը այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ այն աշխարհում, որը նման է կայարանի, շատ մարդիկ կան, կան (ու հատկապես կան) նաև ինս­տի­տուտ­ներ, կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ կա առօր­յա­յի ճե­պըն­թա­ցը, որի հետ հանդիպել՝ մնա­լով վեր­ջի­նիս ներ­սում, ու փո­խա­ցել նյու­թա­կան, կամ անն­յութ մեկ օր­վա մի գա­ղա­փար ցան­կա­նում է յու­րա­քանչ­յուր դի­տար­կող, ով մի­այն կա­րող է հույս ու­նե­նալ, թե այդ հանդիպումը չի ավարտ­վե­լու ու իր գա­ղա­փա­րը շատ այլ նման գա­ղա­փար­նե­րի պես չի հայտն­վե­լու մեկ օր­վա ճե­պըն­թա­ցում՝ դեռ իր տեղում: Ինչ­պե՞ս: Առօր­յա­յի ճե­պըն­թա­ցում գտն­վող մարդ­կան­ցից մի քա­նիսն ասում են, թե աշ­խար­հին ու աշ­խար­հա­յի­նին իր ասե­լի­քը՝ առա­ջար­կը, ուղ­ղել ցան­կա­ցող յու­րաք­նաչ­յուր դի­տար­կող (նաև ոչ դի­տար­կող, քա­նի որ դի­տար­կող­ներն ու ոչ դի­տար­կող­նե­րը առօր­յա­յում իրա­րից շատ դժ­վար են զա­նա­զան­վում. դի­տար­կո­ղի ան­ձը հաս­տա­տող փաս­տա­թուղթ առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի մար­դիկ դեռ չեն հո­րի­նել) կա­րող է պա­տաս­խա­նել այն բազ­մա­թիվ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րին, որոնք ու­ղարկ­վում են առօր­յա­յի ճե­պըն­թա­ցին բնո­րոշ բնու­թագ­րում­նե­րով ինս­տի­տուտ­նե­րից, կամ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից, որոնք բո­լոր մարդ­կանց հա­մար սո­վո­րա­կան են դար­ձել, որով­հետև առօր­յա­յի աշ­խար­հում սո­վո­րա­կան է դար­ձել ան­հա­տի՝ չկրկն­վող մե­կի, բա­ցա­կա­յու­թյու­նը: Այդ նա­մա­կան­ման հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը եր­բեք էլ չեն կա­րող սպաս­ված նա­մակ լի­նել ու հաս­նել կոնկ­րետ ան­հա­տի: Դրանք, ի տար­բե­րու­թյուն եր­բեմ­նի նա­մակ­նե­րի, հաս­նում են հե­ռուս­տա­տե­սու­թյան, էլեկտ­րո­նա­յին փոս­տի և նման այլ տե­ղե­կատ­վա­կան մի­ջոց­նե­րով, ուղղ­վում բո­լո­րին, նաև մարդ­կա­յին խմ­բեր ընդգր­կող այն ինս­տի­տուտ­նե­րին, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, որոնք ոչ թե հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ ու­ղար­կե­լու, այլ, ցա­վոք, մի­այն ստա­նա­լու նպա­տա­կով են ստեղծ­վել: Այդ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը բազ­մա­թիվ տա­րաբ­նույթ պարգևներ են խոս­տա­նում աշ­խար­հին ու աշ­խար­հա­յի­նին, մի­այն իրենց (հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ ու­ղար­կող­նե­րի) կար­ծի­քով, հե­տաքր­քիր առա­ջարկ անե­լու և այդ առա­ջարկն իրա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար: Առա­ջարկ­նե­րը նույն­պես կա­րող են բազ­մա­թիվ ու տա­րաբ­նույթ լի­նել, բայց իրենց (հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ ու­ղար­կող­նե­րի) հա­մար հաս­կա­նա­լի ու կան­խա­տե­սե­լի: Դրանք կոչ­վում են ծրագ­րե­րի, նա­խագ­ծե­րի առա­ջարկ­ներ, որոն­ցում կա­րե­լի է ամ­փո­փել յու­րա­քանչ­յուր գա­ղա­փար ամեն ստեղծ­վա­ծի ու չս­տեղծ­վա­ծի մա­սին: Ընդ որում, այդ առա­ջարկն ար­վում է սահ­մա­նա­փա­կում­նե­րով՝ հաշ­վի առ­նե­լով առա­ջարկ ըն­դու­նող ինս­տի­տուտ­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ըն­կա­լե­լի ,ճաշ­ա­կը­ե, պահ­պա­նե­լով հա­մա­պա­տաս­խան առա­ջար­կա­յին են­թա­բա­ժին­նե­րի են­թադր­յալ ,տրա­մա­բա­նու­թյու­նը­ե և այլն: Եվ իրա­կան դի­տար­կո­ղը (նրան­ցից գո­նե մե­կը) ստիպ­ված պի­տի հա­վա­տա առօր­յա­յի ճե­պըն­թա­ցի այն մարդ­կանց, ով­քեր հնա­րել են աշ­խար­հին ու աշ­խար­հա­յի­նին առա­ջարկ անե­լու այս տար­բե­րա­կը, պի­տի ընտ­րի բազ­մա­թիվ, տա­րաբ­նույթ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից մե­կը (ան­կարևոր է, թե որ մե­կը), բայց մի­այն իր ներ­սի մար­դուն ունկն­դիր լի­նե­լով, ստեղ­ծի ծրագիր-առաջարկ՝ գրելով.

"Կազ­մա­կեր­պու­թյան, կամ ինս­տի­տու­տի մար­դի՛կ (հնա­րա­վոր է՝ մեկ մարդ), ում կող­մից աշ­խար­հին ու աշ­խար­հա­յի­նին առա­ջարկ անել ցան­կա­ցո­ղին ու­ղարկ­վել է այս հա­ղոր­դագ­րու­թյու­նը, ստա­ցե՛ք ծրա­գիր­-ա­ռա­ջարկ դի­տար­կո­ղից:

Ես այն­պի­սի տպա­վո­րու­թյուն ու­նեմ, թե մեր աշ­խար­հը նման է կայարանի, ուր օրե­րի հեր­թա­փո­խու­թյան տի­րույ­թում առ­կա են բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ: Այդ­պի­սին է իմ ու իմ կող­մից հի­մա շա­րադր­վող ծրա­գիր­-ա­ռա­ջար­կի հանդիպումը, որը միտ­ված է իմ և ձեր (հնա­րա­վոր է՝ Ձեր) հան­դիպ­ման կա­յաց­մա­նը, որն էլ, հու­սով եմ՝ նա­խոր­դե­լու է իմ և աշ­խար­հի հան­դիպ­մա­նը:

Մենք շատ եր­կար ենք խու­սա­փել այն հար­ցից, թե մեր ստեղ­ծած առօր­յա­յի մշա­կույ­թով (եթե այն կա­րե­լի է մշա­կույթ ան­վա­նել) տր­վող օգուտն ար­ժե՞ այն տա­ռա­պան­քը, որը բա­ժին է ըն­կած մեր աշ­խար­հում ապ­րող ան­հատ­նե­րին: Մի՞­թե մեր աշ­խար­հի զար­գա­ցումն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան պետք է լի­նի մեր անա­զա­տու­թյան զար­գաց­մա­նը: Սա՞ է մեր ստեղ­ծած քա­ղա­քակր­թու­թյան սկզ­բուն­քը: Այդ սկզ­բուն­քի առ­կա­յու­թյամբ փակ են մեր աչ­քե­րը և մեզ թվում է, թե ինչ­-որ բան մեզ հա­մար տե­սա­նե­լի է: Այն­տեղ, ուր բո­լորս մի­ան­ման ան­շարժ ենք, շարժ­վո­ղը մի­այն մեծ ու ան­կեն­դան ,իրա­կա­նու­թյուն­նե է, իսկ մեր հա­յացքն ուղղ­ված է մի­այն մի կե­տի, որը նման է հե­ռուս­տա­ցույ­ցի, որի մի­ջո­ցով կա­րե­լի է ամեն ինչ տես­նել, բա­ցի իրա­կա­նու­թյու­նից: Մեր պատ­մու­թյու­նը մեր ճնշ­ման պատ­մու­թյունն է, իսկ պատ­մա­կան ին­սի­տուտ­նե­րը (նաև այն, որը դուք (հնա­րա­վոր է՝ Դուք) ներ­կա­յաց­նում եք)՝ մեր անա­զա­տու­թյան ձևավոր­ման ու զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Ցա­վա­լին այն է, որ այս ամե­նը կա­րո­ղա­նում ենք հաս­կա­նալ մի­այն այն օր­վա հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում, երբ ճնշ­վում ենք որ­պես ան­հատ, երբ գի­տենք, որ քա­ղա­քակր­թու­թյա­նը սկիզբ է դր­վում, երբ հրա­ժար­վում ենք մեր պա­հանջ­մունք­նե­րի ամ­բող­ջա­կան ու ան­ցավ բա­վա­րար­ման առաջ­նա­յին ձգ­տու­մից: Մենք վա­ղուց ըն­դու­նել ենք, որ դա հնա­րա­վոր չէ: Այս­պես է կազ­մա­կերպ­վում հա­սա­րա­կու­թյու­նը, որում ապ­րում ենք ու հանդիպում մենք ու մեր ապ­րած օրե­րը, իսկ քա­ղա­քակր­թու­թյունն այն մի­ջոցն է, որով պայ­քա­րում ենք ազա­տու­թյան դեմ՝ մեր աշ­խար­հում ապա­հո­վե­լով Ճնշ­ված ան­հա­տի, նրա ղե­կա­վար­նե­րի ու նրանց ղե­կա­վա­րած ինս­տի­տուտ­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մնա­յու­նու­թյու­նը: Մնում է մի­այն երա­զել այն իրա­կա­նու­թյան մա­սին, ուր ազա­տու­թյունն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը հա­մընկ­նում են: Պատ­մա­կա­նու­թյան ձևավոր­մա­նը զու­գըն­թաց մեր Ես­-ը կա­րո­ղա­ցել է ապ­րել իրա­կա­նու­թյու­նը մի­այն որ­պես իր նկատ­մամբ ի սկզ­բա­նե թշ­նա­մա­ցած իրո­ղու­թյուն և նրա գո­յու­թյու­նը հան­գել ու մինչ այ­սօր հան­գում է մի­այն ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը ու անընդ­հատ ինք­նա­հաս­տատ­մա­նը: Մի­այն սրա­նով կա­րե­լի է բա­ցատ­րել այն մեծ հա­ջո­ղու­թյու­նը, որը վա­յե­լում են այն­պի­սի ինս­տի­տուտ­ներ ու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոն­ցում դուք (գու­ցե, Դուք) հի­մա գո­յու­թյուն ու­նեք և որոնց (ան­կարևոր է, թե դրան­ցից որին) ես կա­րող եմ ուղ­ղել այս ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը:

Ստեղծ­վել է մեծ ու հզոր հա­կա­սու­թյուն ան­հա­տի ար­տա­քին աշ­խար­հի և նե­րաշ­խար­հի միջև: Հա­սա­րա­կու­թյան իշ­խա­նու­թյու­նը ներծծ­վել է ան­հա­տա­կան գի­տակ­ցու­թյան մեջ՝ նե­րազ­դե­լով ան­հա­տի ցան­կու­թյուն­նե­րի և արարք­նե­րի վրա: Լավ կլի­ներ ան­հատ­նե­րին, ուղ­ղա­կի­ո­րեն, խոր­հուրդ տալ՝ ձգ­տել չա­փա­վոր եր­ջան­կու­թյան, փա­թե­թա­վո­րել իրենց, լի­նել սա­դո­մա­զո­խիստ և քա­ղա­քակր­թու­թյան բա­րո­յա­կա­նու­թյան զո­հեր: Քա­ղա­քակր­թու­թյան, որն ան­հա­տի խմ­բագր­ման անընդ­հա­տա­կան շար­ժիչն է: մբագր­ված է ան­ձի ես­-ը, խմ­բա­գիր են դու-ն, մենք­-ը, նրանք­-ը, դուք­-ը... Որ­տե­ղի՞ց սկս­վեց այս խմ­բագ­րող քա­ղա­քակր­թու­թյան զար­գա­ցու­մը: Թերևս, այն ժա­մա­նա­կաշր­ջա­նից, երբ մար­դուն սկ­սե­ցին ստի­պել ապ­րել ոչ թե իր, այլ մարդ­կու­թյան հա­մընդ­հա­նուր, բայց միշտ մտա­ցա­ծին ճա­կա­տագ­րով, վա­խե­նալ ինքն իրե­նից ամ­բող­ջի մեջ և ինք­նա­կոր­ծան­վել՝ ինք­նա­կոր­ծան­ման դր­դե­լով այ­լոց և մի­այն եր­բեմն նկա­տե­լով միջ­մարդ­կայ­նու­թյան տի­րույ­թում թա­փա­ռող ազատ աշ­խար­հի ուր­վա­կա­նին: Փաս­տո­րեն, մարդ­կա­յին գո­յու­թյու­նը լոկ իր է, եղե­լու­թյուն, նյութ, որը չու­նի, հատ­կա­պես, իրեն բնո­րոշ շար­ժում: Սա, ուղ­ղա­կի, ահագ­նա­ցող շար­ժում է՝ առանց ուղ­ղու­թյան, որը դա­րեր ի վեր վե­րար­տադ­րել է ան­դեմ միջ­մարդ­կայ­նու­թյու­նը: Սա էլ ստեղ­ծում է ան­հատ­նե­րի ար­տա­քին աշ­խար­հի և նրանց նե­րաշ­խարհ­նե­րի միջև պայ­քա­րը: Եթե ծն­ված օրից մենք սո­վո­րում ենք մեր ես­-ը փո­խել, ապա ո՞ւր է մեր ես­-ը, ինչ­պի­սի՞ն է այն: Երազ է ես­-ի լի­ար­ժեք կե­ցու­թյու­նը՝ ինքն իր մեջ և ինքն իր հա­մար: Արիս­տո­տե­լի աստ­վա­ծա­յին ու­ղե­ղի (neous theos), գոր­ծու­նա­կու­թյու­նը դեռ անհ­նար է, որով­հետև կե­ցու­թյան այն ձևն է են­թադ­րում, երբ գո­յու­թյու­նը ոչն­չով չի սահ­ման­վում և ոչն­չով չի սահ­մա­նա­փակ­վում, այլ մնում է այն­պի­սին, ինչ­պի­սին կա: Առայժմ, մար­դու ես­-ը ճա­նա­չե­լի է մի­այն ու­րիշ­ի ներ­կա­յու­թյան գի­տակց­մամբ: Ընդ որում, յու­րա­քանչ­յուր ես­-ի ինք­նա­հաս­տատ­ման նա­խա­պայ­մա­նը ու­րիշ ես­-ի բա­ցա­ռումն է, և ինք­նա­հաս­տատ­վե­լու ձգ­տու­մով մար­դիկ պայ­քա­րում են նույն ձգ­տու­մով մարդ­կանց դեմ: Իրա­կան է դառ­նում մարդ­կու­թյան պատ­մու­թյան զար­գաց­ման պրո­մեթևսյան դի­նա­մի­կան և Զևսի ան­պար­տե­լի սպա­սա­վոր­նե­րի՝ Ու­ժի ու Իշ­խա­նու­թյան, ճնշ­ման ներ­քո, մարդ­կու­թյու­նը կրում է Պրո­մեթևսի ծանր ճա­կա­տա­գի­րը: Այ­սօր էլ, ինչ­պես մարդ­կու­թյան պատ­մու­թյան յու­րա­քանչ­յուր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, շատ հազ­վա­դեպ են ծն­վում հե­րակ­լես­ներ, ով­քեր կա­րող են ազատ ար­ձա­կել տանջ­վող Պրո­մեթևսին:

Մեր գո­յու­թյունն իր էու­թյամբ բա­նա­կան է, բայց բա­նա­կան գո­յու­թյան բարձ­րա­գույն ձևը միշտ հա­կա­ռակ­վում է իրա­կա­նու­թյան մեջ իշ­խող բա­նա­կան գո­յու­թյան ձևին (մար­դի՛կ, Հե­գե­լի այս մտ­քին հանդիպե՞լ եք): Սա նույն հա­կա­սու­թյունն է, որն առ­կա է հա­մընդ­հա­նու­րի և մե­կի բա­նա­կա­նու­թյուն­նե­րի միջև, որից սկիզբ են առ­նում մար­դու՝ սուբ­յեկ­տիվ ու օբ­յեկ­տիվ, ար­տա­քին և ներ­քին աշ­խարհ­նե­րի հա­կա­սու­թյուն­նե­րը, որոնք առ­կա են մարդ­կու­թյան պատ­մու­թյան ճն­շող ամ­բող­ջա­կա­նու­թյան մեջ, իսկ այդ ճն­շու­մը կրում են ոչ պե­տու­թյու­նը, ոչ էլ հա­սա­րա­կու­թյու­նը, այլ մի­այն ան­հատ­նե­րը, ում իրա­կան ազա­տու­թյու­նը հենց մտ­քի մի­ջո­ցով է նրանց տր­ված որ­պես մի­այն ոգի՝ հա­մաշ­խար­հա­յին ու հա­մաշ­խար­հա­յի­նին հա­ղոր­դա­կից: Հե­տաքր­քիր է նաև այն, որ պատ­մու­թյունն ու բա­նա­կա­նու­թյու­նը չեն, որ մար­դուն դարձ­րել են իր իսկ ստ­րու­կը, այլ հենց ին­քը՝ մարդն, ով տա­րի­ներ, դա­րեր շա­րու­նակ ազա­տու­թյուն է տվել մի­այն ճն­շող պատ­մու­թյա­նը ու գոր­ծու­նակ է դարձ­րել բա­նա­կա­նու­թյան այն ձևը, որը սպա­նում է մարդ­կա­յին մտ­քի ազն­վու­թյու­նը: Մար­դու կյան­քը կախ­յալ, թե՞ ան­կախ փո­փո­խա­կան է: Իհար­կե, կախ­յալն է այն, և սա վի­ճա­կագ­րա­կան խաբ­կանք չէ: Ճն­շող և չճն­շող քա­ղա­քակր­թու­թյուն­ներն իրա­րից տար­բե­րա­կել հնա­րա­վոր է՝ հիշ­ե­լով, որ չճն­շող քա­ղա­քակր­թու­թյան մեջ բա­նա­կա­նու­թյու­նը զգա­յա­կան է, իսկ զգա­յա­կա­նու­թյու­նը՝ բա­նա­կան, իսկ ճն­շող քա­ղա­քակր­թու­թյան իրա­կա­նու­թյան մեջ մար­դիկ ստիպ­ված են խե­ղա­թյու­րել իրենց կող­մից գի­տակց­ված ճշ­մար­տու­թյուն­նե­րը, եթե ցան­կա­նում են ,հա­ջո­ղու­թյա­նե հաս­նել: Դա­րեր ի վեր մար­դիկ իրենց տան­ջող կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը դարձ­րել են ամե­նօր­յա թվաց­յալ եր­ջան­կու­թյան հե­նա­րան՝ մնա­լով միջ­մարդ­կա­յին շփ­ման, փոր­ձի և վար­քի անընդ­հատ զար­գա­ցող ոս­տայ­նում, ճն­շող քա­ղա­քակր­թու­թյան մեջ չու­նե­նա­լով մար­դա­նա­լու այլ մի­ջոց, քան ար­վեստն է: Հա­սա­րա­կու­թյու­նը մարդ­կանց նո­րա­նոր պա­հանջ­մունք­ներ ձևավո­րող ամ­բող­ջու­թյուն է, իսկ ան­հա­տա­կան ինք­նան­կա­խու­թյու­նը, ստեղ­ծա­գոր­ծա­կան յու­րա­կեր­պու­թյու­նը շատ քչե­րի ար­տո­նու­թյունն է, և մարդ­կան­ցից շա­տե­րը հա­սա­րա­կու­թյան մեջ դառ­նում են ստան­դար­տաց­ված ռե­ակ­ցի­ա­նե­րի փոր­ձա­նոթ­ներ. պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րար­ման հզոր ու­ժը դր­դում է նրանց մի­այն սո­ցի­ա­լա­պես անհ­րա­ժեշտ վար­քի դրսևոր­մա­նը: Եր­կու և ավե­լի մար­դիկ (հնա­րա­վոր է՝ մեկ մար­դու կամ­քով), հատ­կա­պես, այն­պի­սի մար­դիկ, ում ուղղ­ված է այս ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը, մի­ա­վոր­վե­լով, սկ­սում են որոշ­ել մեկ մար­դու վար­քի դրսևոր­ման հա­մընդ­հան­րո­րեն ըն­դու­նե­լի կա­նոն­նե­րը՝ դր­դե­լով մարդ­կանց (նաև իրենք իրենց) դե­պի այն սո­ցի­ա­լա­կան կար­գը, որն ան­պի­տան է առողջ և եր­ջա­նիկ մարդ­կա­յին տե­սա­կի զար­գաց­ման հա­մար: Չգի­տես՝ ին­չու, մարդ­կու­թյունն ուխ­տել է հաղ­թել՝ մարդ­կանց վե­րա­ծե­լով անի­րա­կա­նի շատ իրա­կան վկա­նե­րի, իսկ ես, նաև այլ դի­տար­կող­ներ, ստիպ­ված ենք ան­մի­ջա­պես լքել աշ­խար­հա­յի­նի տի­րույ­թը մտ­քի ու­ժով, չզ­գա­լու հա­մար իշ­խա­նու­թյան ներ­կա­յու­թյունն ամե­նուր, չըն­դու­նե­լու հա­մար իշ­խա­նի տեսք ստա­ցած ամ­բող­ջի գո­յու­թյու­նը՝ հս­տակ տես­նե­լով, որ այն նպա­տա­կա­կե­տը (եթե այն, գո­նե, կա), որին ար­դի աշ­խար­հում ապ­րող հա­զա­րա­վոր մար­դիկ հա­ռել են աչ­քե­րը, իրա­կա­նում չն­չին է, բայց իրա­կան չն­չի­նից տար­բեր­վում է նրա­նով, որ ան­ճա­նաչ չն­չին է՝ են­թադր­յալ երազն է, որը ճիշտ այն­քան երկ­րա­յին է, որ­քան երա­զող­նե­րը, ում սպառ­նում է իրենց երա­զի իրա­կա­նա­ցու­մը, կարևոր­ված չն­չին դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, որը վե­րահս­կում են ինս­տի­տուտ­ներն ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը (այն­պի­սին­նե­րը, որոն­ցից մե­կին ուղղ­ված է այս ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը): Այն մար­դիկ, ում կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու ինս­տի­տուտ­նե­րը չեն ըն­դու­նում, կա­տա­րե­լա­պես մո­ռաց­վում են, իսկ ըն­դու­նե­լի մար­դիկ աշ­խա­տում են հեռ­վից ստաց­վող այն հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րով, որոնց բո­վան­դա­կու­թյու­նը եր­բեք հնա­րա­վոր չէ ամ­բող­ջու­թյամբ ըն­կա­լել, բայց ինս­տի­տուտ­նե­րի ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից մո­ռաց­ված­ներն են ան­դադ­րում ինչ­-որ մի բա­նի ձգ­տում, քա­նի որ նրանք, իրա­վա­ցի լի­նե­լով, շա­րու­նակ ու ան­հաս­կա­նա­լի­ո­րեն անի­րա­վա­ցի են մնում. ինչ էլ որ անում են, միշտ սխալ է, եթե դա­տո­ղը կա, իսկ ես, ուղ­ղա­կի, ու­զում եմ ասել, որ այն ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը, որը գրում եմ, սահ­մա­նե­լի նպա­տակ չու­նի, բայց ես այն գրում եմ՝ հաս­կա­նա­լով, որ իմ ու­նե­ցած են­թան­պա­տակ­նե­րը անն­պա­տակ նպա­տա­կից չեն բխում:

Այս ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը կոնկ­րետ շա­հա­ռու­ներ չու­նի (,շա­հա­ռու­ե բա­ռը սիր­ված է ինս­տի­տուտ­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մարդ­կանց կող­մից՝ նաև ձեր (գու­ցե, Ձեր): Ես չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ այս ծրագ­րի շա­հա­ռուն ե՞ս եմ, նրա՞նք, ում այն կա­րող է ու­ղարկ­վել, թե՞ բո­լորն անխ­տիր:

Այս ծրա­գիրն ուղղ­ված է ոչ թե խո­ցե­լի խմ­բե­րին (,խո­ցե­լի խմ­բե­րե բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը նույն­պես սիր­ված է կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ինս­տի­տուտ­նե­րի մարդ­կանց կող­մից՝ նաև ձեր (գու­ցե Ձեր), այլ խո­ցող­նե­րին: Ես օգ­նե­լու ցան­կու­թյուն չու­նեմ անօգ­նա­կան­նե­րի մի­ջո­ցով օգ­նել ցան­կա­ցող­նե­րին, չեմ ու­զում օգ­նել նրանց, ով­քեր, առանց իրենց անօգ­նա­կա­նու­թյու­նը վկա­յա­կո­չե­լու, ինք­նա­հաս­տա­վե­լու են անօգ­նա­կան­նե­րի մի­ջո­ցով: Ես չեմ ցան­կա­նում նման­վել հի­վան­դու­թյան ոչ թե պատ­ճա­ռը, այլ հետևանք­նե­րը վե­րաց­նո­ղի...":

Եվ այս­պես, մարդ­կու­թյու­նը՝ նաև ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը գրող դի­տար­կո­ղը, շա­րու­նա­կում են շարժ­վել դե­պի անա­զա­տու­թյուն... իսկ դի­տար­կո­ղը, այս­քա­նը հաս­կա­նա­լով, եր­կար շա­րադր­ված իր ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը կու­ղար­կի՞, կի­րա­կա­նաց­նի՞ իր ես-մ­տա­ծո­ղին ու ես-­գոր­ծո­ղին մի­ա­ժա­մա­նակ ապ­րեց­նե­լու այն ցան­կու­թյու­նը, որն ու­նե­նում են բո­լոր դի­տար­կող­նե­րը: Եթե նա, ան­գամ, իր ծրա­գիր­-ա­ռա­ջարկն ու­ղար­կի՝ հս­տակ իմա­նա­լով, որ այն չի հա­մա­պա­տաս­խա­նում կազ­մա­կեր­պու­թյան, կամ ինս­տի­տու­տի կող­մից ու­ղարկ­ված հա­ղոր­դագ­րու­թյան մեջ առ­կա պա­հանջ­նե­րին (պահ­պան­ված չէ հիմ­նախնդ­րի սահ­ման­ման փոքր էջա­քա­նա­կը, չկա սահ­ման­ված նպա­տակ, չկան ծրագ­րի կոնկ­րետ շա­հա­ռու­ներ, չկան խո­ցե­լի խմ­բեր, ում կա­րե­լի է ուղ­ղել ծրա­գի­րը (խո­ցող­նե­րի մա­սին, սո­վո­րա­բար, պետք չէ բառ ան­գամ հիշ­ա­տա­կել), մարդ­կանց ու նրանց ապ­րած օրե­րի իմաս­տա­լից ու անի­մաստ հան­դի­պում­նե­րից հե­տո կլի­նի կան­խա­տե­սե­լի ու կարճ պա­տաս­խա­նը. ,Ձեր կող­մից ար­ված ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը մերժ­ված էե: Այս­պի­սով, լավ կլի­նի, որ դի­տար­կողն իր ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը չու­ղար­կի ինս­տի­տու­տի, կամ կազ­մա­կեր­պու­թյան՝ վեր­ջի­նիս գոր­ծու­նե­ու­թյու­նը չուղ­ղե­լով ոչ սո­վո­րա­կան մի ինչ­-որ ծրա­գիր­-ա­ռա­ջարկ մեր­ժե­լուն: Ընդ որում, կարևոր չէ՝ դի­տար­կողն իր ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը կու­ղար­կի, թե ոչ: Կարևոր է, որ նա մտո­վի նո­րից կհայտն­վի իր հա­մար տե­սա­նե­լի կա­յա­րա­նում, կտես­նի նույն­քան տե­սա­նե­լի առօր­յա­յի և մեկ օր­վա ճե­պըն­թաց­նե­րը, շատ ուշ­ա­դիր կնա­յի մեկ օր­վա ճե­պըն­թա­ցում եղա­ծին ու, հան­կարծ, կտես­նի իր կող­մից ու­ղարկ­վա­ծը, կամ չու­ղարկ­վա­ծը, բայց առօր­յա­յում դեռ, ան­պայ­ման, մերժ­վե­լի­քը՝ աշ­խար­հին ու աշ­խար­հա­յի­նին իր կող­մից ար­ված ծրա­գիր­-ա­ռա­ջար­կը:
Հոգ չէ, մտա­ցա­ծին կա­յա­րա­նում նա դեռ կլ­սի ոտ­նա­ձայ­ներ: Սա, ան­կաս­կած, իր նման մեկն է՝ մեկ այլ դի­տար­կող, ում հետ նա կհանդիպի, ում հետ, հնա­րա­վոր է, նախ­կի­նում էլ հանդիպել է, քան­զի նրանք ամեն օր հա­մոզ­վում են, որ ոչ դի­տար­կող­նե­րի աշ­խար­հում դեռ դա­տա­պարտ­ված ու կա­խա­ղան է հան­ված մի­այն դա­տար­կը (այդ աշ­խար­հում դա­տա­պարտ­վե­լու ար­ժա­նի ոչինչ էլ դեռ չի դա­տա­պարտ­վել), իսկ դի­տար­կող­նե­րի ու իրա­կան աշ­խար­հի հանդիպումները առայժմ հնա­րա­վոր են մի­այն մտաշ­խարհ­նե­րում, որոն­ցից մի­այն մեկն է մտաշխարհ-կայարանը: Եթե կա­խա­ղան հան­վեր ամեն մի ,որոշ­ե՝ նույ­նիսկ մի երազ, մի պարզ, կամ էլ բարդ կոնկ­րետ նպա­տակ, կան­խո­րոշ­ված տրա­մադ­րու­թյուն, հս­տակ ինք­նու­թյուն, ապա դի­տար­կող­նե­րը (նաև իրենք) դա կհաս­կա­նա­յին՝ իմա­նա­լով, թե ինչ իրա­կան աշ­խար­հի հանդիպել, բայց դա­տար­կը կա­խե՞լ, ին­չո՞ւ, ի՞նչ է դա­տար­կը, որ ար­ժե այն կա­խել: Դա­տա՞րկն է դարձ­յալ դա­տա­պար­տե­լին, թե առօր­յա­յի ու մեկ օր­վա նույն մտաշ­խար­հի իրա­կան ճե­պըն­թաց­նե­րի հան­դի­պում­նե­րի կար­ճատև ըն­թաց­քում մեկ-­մեկ կա­րե­լի է ,որոշ­ը­ե գտ­նել ու դա­տա­պար­տել դա­տա­պար­տե­լին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍՈՆԱ ՎԱՆ
    Вложения Harutin » 23 окт 2010, 22:24
    1 Комментарии
    903 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 окт 2010, 22:26