СТАНЬ VIP

Սոնա Արշունեցի

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:08

ՎԻՇՏՍ ԹԱՂԵԼ ԵՄ

Ամենքին ժպիտս չեմ շաղել
Վիշտս սրտումս եմ թաղել
Աչքերս գաղտնի եմ ցողել,
Հաճախ է սիրտս ցավից վարարել.
Վիշտս չէր տանի սար ու քարն անգամ,
Բայց ես ուժ գտա իմ մեջ մոգական,-
- Ամեն ինչ իրեն վերջալույսն ունի
Չարժե երեւալ տեսքով խղճուկի,
Այս ըմբռնումով մարդը պիտ ապրի,
Այլապես կյանքը կդառնա դժոխք
Կարեկցանք հայցող հայացքների տակ.
Ո՞ւմ դեմ բարձրացնենք մեր ձայնը բողոք
Աստծո դրվածքն այս է բովանդակ:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:08

ՆՎԻՐՈՒՄ

Արդյոք օրե՞րս են արդեն հաշված
Թե՞ ես եմ նրանց հաշիվը կորցրել
Տկար է սիրտս, տխուր, հալածված
Ասես արեւն է գլխիս խավարել:
Կյանքս ամենքին ես նվիրեցի,
Լինի հարազատ, կամ թեկուզ օտար
Ծանոթ, անծանոթ հացս կիսեցի,
Պատրաստ՝ ընկածին հասնելու համար.
Ոչ մեկից ոչինչ ես չաղերսեցի,
Դատարկ գրպանով ինձ հարուստ կարծի,
Թե ինձ մեկ տվին, տասը տվեցի,
Ում ինչ տվեցի ,անդարձե ասացի:
Կյանքում չսիրի սուտ կույր ձեւացնել,
Ու հոգուս լույսը տվի ամենքին
Իմ տկար սրտի վերջին վայրկյանն էլ,
Վերջին թրթիռն էլ ձերն է լիովին...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:08

ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Ուզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաեւ կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս, գիտցե՛ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձույլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի՛ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչեւ ե՞րբ, ասեք,
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս
Գոնե թող թղթին հանձնեմ զայրույթս,
Միգուցե այսպես խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավաղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ
Ա~խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ
Այդ ինչ եմ ասում ես՝ երեսպաշտս,
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչիս է պետք նման ապրելս
Մեռնելը լավ չի՞, քան թե հարմարվեմ.
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ՝ կամ,
Ձայնս չեն կարող խլել ինձանից,
Չեմ լռի իմ մահիճում անգամ:

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:09

ՉԵՄ ՄԵՂԱՆՉԵԼ

Բացի իմ ծով, ծով մտքերից
Ու գրիչից, չունեմ ոչինչ
Բայց հանգիստ է սիրտս ամենքից.
Չեմ եղել նենգ ու կողոպտիչ,
Եղել եմ միշտ բարի, արդար
Խարազանել տմարդն ու չար
Ըմբոստնել եմ, երբ տկարին,
Խեղճին, թույլին հալածել են,
Դատավոր եմ եղել արդար,
Որի համար ես հաճախ եմ
Թանկ վճարել, սակայն երբեք
Ես չեմ լռել ու մեղանչել:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:09

ՆՎԻՐՈՒՄ

Միտքս պայծառ ու թեւավոր
Ասես լինի կանթեղավոր
Աստղ երկնային, ջահ լուսատու
Ճամփին վառվող ամեն մարդու.
Սատար ու լույս մոլորվածին,
Մթնում ճամփին կորցրածին
Պաշտպան թույլին, հալածվածին,
Անտեր-անտուն մնացածին
Լուսաճաճանչ իմ շողերով
Ամեն քար սիրտ լցնեմ սիրով
Շուրջս ամենուր բույր խնկարկեմ
Նվիրումի բոցով այրվեմ
Ողջ էությամբ, հրավառվեմ
Մոմի նման՝ հալվեմ, մաշվեմ...

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:10

ԵՐԿՈՒՆՔ

Երկնում եմ հաճախ ես ինքս ի՛մ դեմ,
Ապստամբում են մտքերս բոլոր,
Սիրտս սանձում է, որ չմոլեգնեն,
Չդառնան նրանք չափից շատ հզոր:
Երկունք են ապրում մտքերս երկնած
Ու ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս
Եվ այդ մրրիկից այս երգս ծնված
Խաղաղություն է տալիս մտքերիս.
Ու սիրտս հլու մտքիս փոթորկին
Նրա տարերքն է ողջունում անսանձ
Քանզի միտքն է իշխում միշտ սրտին,
Ինչքան էլ թեկուզ լինի վարարած:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:10

ՍՐՏԻՍ ԳԱՐՈՒՆԸ

Մազեր իմ, ի՞նչ է, ուզում եք ասել
Թե մայրամո՞ւտն է կյանքիս մոտեցել,
Օ~ այդ մտքի հետ ես չեմ հաշտվում,
Համառ պայքարն է իմ մեջ ծվարել.
Մազե՛ր իմ, ինձ բնավ չեք կարող հաղթել,
Դուք ճերմակել եք, սիրտս է ջահել.
Կրծքիս տակ նրան ջահել եմ պահել
Կյանքիս գարունն այնտեղ եմ թաղել,
Ուր իմ հոգու ջահերն եմ վառել
Թեւ առած սիրտս սարերն է ճախրել,
Այնտեղ են սրտիս երգերը հյուսվել,
Ձնծաղիկներն այնտեղ են ծաղկել,
Սրտիս ջերմությամբ սառույցն է հալվել
Մազե՛ր, չեմ խորշում ձեր ճերմակ գույնից
Ինձ չի հաջողվի փախչել ձեզանից.
Մտածում եմ լոկ, անվերջ միտք անում
Ու ձեզ փրկելու հնարքը գտնում.
Կներկեմ ես ձեզ գարնան գույներով,
Ու կզարդարեմ բյուր ծաղիկներով,
Որ հայելու մեջ, երբ իրար նայենք՝
Մեկս մյուսից մենք ամոթ չունենք:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:11

ՃԻՉՆ ԻՄ ՀՈԳՈՒ

Երազի նման օրերս են թռչում,
Ու չեմ հասցնում նրանց ամփոփել,
Շղարշոտ մտքիս թերթերն եմ թերթում,
Մի ակնթարթ է ասես բաժանել
Ինձ իմ անցյալից.
Արդ փնտրում եմ ինձ,
Ինձ իմ անցյալում,
Երբ մայրամուտն է իմ դուռը չոքել,
Փորձում եմ կյանքս իմաստավորել
Վայրկյանս անգամ իզուր չվատնեմ
Պարկուճված մտքիս դռները բացեմ
Ընկնեմ հուշերիս լաբիրինթոսում
Մամռոտ անցյալիս մշուշը ցրեմ,
Որ փնտրեմ, գտնեմ
Ճիչը իմ հոգու,
Երգը կարապի
Որ թրծվել է իմ սրտի խորքում
Նման է մթնում վառվող կանթեղի:

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:11

ՄԻ ԲԱՐԻ ԱՆՈՒՆ

Ա~խ ծարավ եմ ես մտերմիկ խոսքի,
Սիրտս ամոքող բարի հայացքի,
Փաղաքշող ձեռքի ու տաք համբույրի,
Որ չնմանվեմ թոշնած մի վարդի.
Թիթեռի նման թռչկոտեմ անվերջ
Բուրմունքը շնչեմ ծաղկած սարերի,
Խենթ մանկությունս գտնեմ նրանց մեջ
Ու ընկնեմ գիրկը ծով երազների.
Թեեւ աշունը դուռս է թակում
Մազերիս գույնն էլ փոխվեց ճերմակի
Սակայն իմ սրտում ծառերն են ծաղկում
Ջահերն են վառվում անմահ գարունքի.
Այսօր ինձ ոչինչ պետք չի այս կյանքում
Մի բարի անուն ու մի երգ անմար,
Որը ծնվել է իմ սրտի խորքում,
Գնում է ապրի հավերժ, դարեդար...

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:12

ԻՄ ՎԵՐՋԸ

Շտապում եմ անվերջ, բայց ո՞ւր եւ ինչո՞ւ
Ուզում եմ օրերս, որ շո~ւտ-շո~ւտ թռչեն
Անցնեն ու գնան, որ հասնեմ վերջիս,
Թե ինչո՞ւ, ինչո՞ւ ես էլ չգիտեմ.
Անհայտության մտքե՞րն են արդյոք
Հետապնդում անվերջ իմ անձին,
Մի պահ թվում է հավետ է կյանքը
Ու շա~տ եմ հեռու, որ հասնեմ վերջին
Ես մահվան մասին չեմ էլ մտածում
Հավասարություն այնտեղ է միայն,
Հարուստ ու աղքատ նույն տեղն գնում,
Թվում է կյանքն անմիտ ու ունայն,
Բայց կա մեկ ուրիշ, մեկ ուրիշ աշխարհ
Հանդերձյալ կյանքն է մեզ առաջնորդող
Մտորում եմ իմ մեջ անդադար
Դրախտ-դժոխքի մտքերն են տանջող
Այս կյանքում մարդը պատվով թե չապրի,
Նրան դժոխքը հաստատ կընդունի,
Ահա՛ ամբողջ տարբերությունը՝
Բարու ու չարի բուն էությունը.
Մարդիկ կան տգետ, դաժան ու ագահ,
Ամեն-ամեն ինչ վայելում են ճոխ,
Իսկ խեղճ աղքատին՝ չոր հացի կարոտ
Դրախտի հույսն է միայն ամոքող.
Մարդասպանը չարն իր հոգում
Սատանի պատվերն է նա լոկ կատարում,
Բարին՝ մրջյուն չի տրորում անգամ
Բռնել է հոգու փրկության ճամփան
Ես էլ եմ գնում հավերժի ճամփով,
Ուզում եմ, որ շուտ հասնեմ իմ վերջին
Կյանքս ապրել եմ դժոխքի ահով,
Որ բաց ճակատով հասնեմ դրախտին...

2004
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍՈՆԱ ՎԱՆ
    1, 2, 3, 4, 5Вложения Harutin » 23 окт 2010, 22:07
    40 Комментарии
    9388 Просмотры
    Последнее сообщение Sashik Mkrtchjan Перейти к последнему сообщению
    19 ноя 2014, 07:43
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    633 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27