Текст:
«Ես աչքի եմ անցկացնում վաղեմի իմաստուն այրերի գանձերը, որ նրանք մեզ են թողել իրենց երկերում. և եթե մենք հանդիպում ենք որևէ լավ բանի, այն փոխ ենք առնում և համարում ենք մեծ շահույթ»
«Գեղեցկությունը թագուհի է, որը կառավարում է շատ կարճ ժամանակ»
«Հագուստի մեջ աշխատիր լինել վայելչագեղ, բայց ոչ պճնամոլ. վայելչագեղության հատկանիշը պատշաճությունն է, իսկ պճնամոլության հատկանիշը` անչափավորությունը»
«Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին»
«Դաստիրակությունը դժվար գործ է, և նրա պայմանների բարելավումը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտականություններից մեկն է, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան ինքն իրեն և իր մերձավորներին կրթելը»
«Լավ կլիներ, որ մարդ զններ իրեն, թե ինքն ինչ արժե բարեկամների համար, և ձգտեր որքան հնարավոր է ավելի թանկ լինել»
«Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա»
«Ում չի հարվածում խոսքը, նրան չի հարվածի նաև գավազանը»
«Ես ցանկանում եմ ամբողջ մարմինը մարզելու օգնությամբ այն դարձնել առավել հավասարակշռված»