ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:23

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:24

ՍՈՆԱՏ

Դեղնած անուրջներից հոգնած,
Ձանձրացած սին վաելքներից`
Հին աստվածների գերեզմանին
Իմ արծվային մագիլներով
Մի նոր երգ եմ նտագրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:26

ԱԿՈՐԴ 1.

Դո .-
Այսինքն` ինչ-որ մի տեղ, կույսը թաքուն,
Դուռը ամուր ներսից կողպած իր սենյակում,
Հայելու դեմ մերկ մարմնի
Տենչադողդող երգն է լսում,
Ու մոռացած առասպելը “պարկեշտության”`
օրորվում է իր իսկ ձեռքի մեղմ հպումից:

Դո .-
Այսինքն` ինչ-որ մի տեղ շշնջում են սիրո խոսքեր,
Ինչ-որ մի տեղ հարսանիք է,
Ինչ վոր մի տեղ իր երեսը խաչակնքեց մի ջահել հայր,
Ինչ վոր մի տեղ հենց նոր զարթնեց
Մի ժիր մանուկ օրորոցում
Ու երեսը չլվացած` կուրծք պահանջեց:

Դո .-
Այսինքն` կյանքը հենց նոր վերածնվեց,
Ու թղթերին շարականները երգեցին…

Դո .-
Այսինքն` կյանքը շատ լավ կոմեդիա է…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:26

ԱԿՈՐԴ 2.

Ռե .-
Այսինքն` ինչ-որ մի տեղ պատերազմ է,
Մեռելներ են մերկ ու անթաղ,
Նոտագրված հրհռոցներ ատոմային
Ու հենակով հրաձիգներ,
Որ չեն եղել իրենց կյանքում սիրահարված:

Ռե .-
Այսինքն` ինչ-որ մի տեղ մարդիկ վաղուց
Դարձել են խենթ ու խելագար
Եվ հրթիռներ են արձակում դեպի երկինք,
Որ չծնված հանճարներին դարձնեն ի չիք:

Ռե .-
Այսինքն` մեռելներին մի արթնացրու անրջանքից .
Նրանք շատ են ջղագրգիռ,
Մեկ էլ տեսար երկիրը ողջ տարան դժոխք
Ու դրախտը բերին երկիր:

Ռե .-
Այսինքն` ինչ-որ մի տեղ այսօր պայթեց
Հսկա մի ռումբ ու կործանեց երկու հոգու:
Աստված նրանց հոգիները լուսավորի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:27

ԱԿՈՐԴ 3.

Մի .-
Այսինքն` սին աղոթքները
Ձեռքից- ձեռք անցած դրամի նման
Իրենց ձանձրույթն են թքել մեր հոգուն
Ու մեզ կերակրել հին աստվածների `
Խունկի նման հին վրեժխնդրությամդ:

Մի .-
Այսինքն` պետք է հրդեհել ,
Ինչ-որ ծնվել է հին աստվածների մեռնելուց հետո…
Իսկ մենք, միամիտ, նույնն ենք մտածում,
Եվ դեռ չենք եղել այնքան խելամիտ,
Որ մոռանանք մեզ կաշկանդող աստվածներին
Ու ստեղծենք մի նոր հավատ`
Հավատ լուսո, հավատ կյանքի…

Մի .-
Այսինքն` մի մոռացեք հանուն կնոջ ընկածներին,
Քանզի կինը` ինքն է ծնել հայրենիքը,
Քանզի կինը` ինքն է փորել գերեզմանը աղոթքների
Ու Աստծո սերը պղծել սուրբ մայրությամբ:
Ինչու? իզուր դժոխք գնալ, երբ ինչ-որ տեղ
Դեռ իշխում է խաղողաբույր գինու կթղան,
Ու կանացի նուրբ շորորն է նոտագրվում
Որպես սուրբ էջ “Երգ երգոցի”:
Ուրեմն ինչու? ողջ էությամբ չդառնալ բաս,
Ու լիաթոք երկրին ի լուր չորոտալ…
-Ողորմի ձեզ, հին աստվածներ,
Ողորմի ձեզ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:27

ԱԿՈՐԴ 4.

Ֆա .-
Այսինքն` գնա, չեմ տենչում վերադարձդ,
Ինձ ամենեվին Աստվածներ պետք չեն,
Եվ ես կպաշտեմ ոչ թե միայն քո,
Այլ նաև նրա շողե մատները,
Որ մի օր գուցե երկինք կարկառվեն
Այնտեղից մի կուց սեր աղերսելու:

Ֆա .-
Այսինքն` ինձ չեն հուզում աշունների
Տրտմաթախիծ հնչյունները ,
Ես գարունների տրուբադուրն եմ…
Ու եթե հարցն եք մի խելագարի,
Նա կհաստատի, որ սիրո միակ զավակը ցավն է:

Ֆա .-
Այսինքն` ես վաղուց եմ թաղել գեհենի ծոցում
Իմ երազների կապույտ մանուկին,
Թաղել եմ նաև թույր, թույր ու բիլ
Երազանքները հայրության մասին…
Եվ չի լինելու ոչ մի պատարագ,
Եվ երգեհոններ չեն ղողանջելու…
Վերջ… չի լինելու ոչ մի պատարագ:

Ֆա .-
Այսինքն` յասամանները մեռած օրիորդի
Դագաղին փարված երազանքներ են,
Բայց, ավաղ, ուշ է, չկա վերադարձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:28

ԱԿՈՐԴ 5.

Սոլ,-
Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
Ծերացող երիտասարդության արցունքները
Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
Եվ ես գնում եմ ընկերանալու
Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
Ու հավաքարար լուսինը
կորացած ծերունու նման
Սրբում է խավարի ոտնահետքերը,
Որ երիտասարդները վերադառնան տուն
Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
Հանդիպման չվաելած մնացորդները:

Սոլ,-
Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
Տոներից... նույնիսկ,
Իսկ անջատման արցունքները
Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

Սոլ,-
Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
որ հետո բախտս գուշակես

Սոլ,-
Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
Ոչինչ չի խորհրդանխում,
Ծխախոտը մխացող հուշ չէ:

Սոլ,-
Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
Ծերացող երիտասարդության արցունքները
Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
Եվ ես գնում եմ ընկերանալու
Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
Ու հավաքարար լուսինը
կորացած ծերունու նման
Սրբում է խավարի ոտնահետքերը,
Որ երիտասարդները վերադառնան տուն
Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
Հանդիպման չվաելած մնացորդները:

Սոլ,-
Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
Տոներից... նույնիսկ,
Իսկ անջատման արցունքները
Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

Սոլ,-
Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
որ հետո բախտս գուշակես

Սոլ,-
Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
Ոչինչ չի խորհրդանխում,
Ծխախոտը մխացող հուշ չէ:

Սոլ,-
Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
Ծերացող երիտասարդության արցունքները
Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
Եվ ես գնում եմ ընկերանալու
Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
Ու հավաքարար լուսինը
կորացած ծերունու նման
Սրբում է խավարի ոտնահետքերը,
Որ երիտասարդները վերադառնան տուն
Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
Հանդիպման չվաելած մնացորդները:

Սոլ,-
Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
Տոներից... նույնիսկ,
Իսկ անջատման արցունքները
Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

Սոլ,-
Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
որ հետո բախտս գուշակես

Սոլ,-
Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
Ոչինչ չի խորհրդանխում,
Ծխախոտը մխացող հուշ չէ: 5

Սոլ,-
Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
Ծերացող երիտասարդության արցունքները
Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
Եվ ես գնում եմ ընկերանալու
Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
Ու հավաքարար լուսինը
կորացած ծերունու նման
Սրբում է խավարի ոտնահետքերը,
Որ երիտասարդները վերադառնան տուն
Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
Հանդիպման չվաելած մնացորդները:

Սոլ,-
Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
Տոներից... նույնիսկ,
Իսկ անջատման արցունքները
Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

Սոլ,-
Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
որ հետո բախտս գուշակես

Սոլ,-
Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
Ոչինչ չի խորհրդանխում,
Ծխախոտը մխացող հուշ չէ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:28

ԱԿՈՐԴ 6.

Լյա .-
Այսինքն` ես ծամում եմ ծխախոտի ծուխը,
Որ մտքերս մարսեմ,
Կամ վանդակեմ նրանց
Գազանանոցի առյուծների պես,
Իսկ նրանք կարծես չեն էլ կամենում
Հաշտվել այն մտքին, թե գազանները
Կարող են դառնալ ձեռքի խաղալիք:
Ու ոռնում են հանկարծ,
Ու կան•նում են իրենց հետին թաթերին`
Պատրաստ փշրելու իմ գանգ-վանդակը:
Եվ ես իմ դողդոջ ձեռքն եմ երկարում
Դեպի այն հիվանդ ինքնահոս-գրչին,
Որը իր տենդոտ շարժուձևերով
Թռչող ձիեր է նկարում թղթին:


Լյա .-
Այսինքն` ես գազան սանձող եմ
Եվ պիտի քննեմ
Այս առյուծներին սանձելու մասին իմ ծրագրերը:


Լյա .-
Այսինքն` Լուսինը կախվել է ժայռի պռնկից,
Որ չընկնի քիվին ու չփշրվի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:29

ԱԿՈՐԴ 7.

Սի .-
Այսինքն` ես զարկերակն եմ
Այս գժված դարի,
Նրա մունետիկը խենթ ու խելագար,
Օ, իմ սրտով է անցնում ամեն մի
Սիրո բեկըալ գիծ,
Եվ բոլոր պղտոր գետերը վշտի,
Ու ես չեմ տնքում,
Եվ չեմ տրտնջում
Ինձ բաժին հասած տառապանքներից.
Մարդ ենք չէ?, հոգիս, համբերել է պետք:

Սի .-
Այսինքն` հոգ չէ ինձ համար ,
Թե մեկը մի օր կցանկա որսալ կարոտները,
Որ ասուպի պես շաղ տա իր հոգում.
Էլ կարոտ չկա, վերջ է ու վախճան…
Առինքնող ձանձրույթ…

Սպասեք մի քիչ,
Ես կգամ ու կպատմեմ ձեզ
Իմ պես խելագար ծաղրածուների
Ու նրանց թաքուն խոհերի մասին…
Գնու?մ եք: Դե ինչ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:29

ԵՐԱԶ

Գիշերը կտավ մի լուսե,
Ֆոսֆորե մի աղջիկ պատկերված,
Ախ, ինչու տեսիլքը մարմարե
Չմնաց սաղանիս քանդակված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз