ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:30

ԳՆՉՈՒՀԻ

Գուշակի՛ր, գնչուհի՛, գուշակի՛ր,
Երգերս թախծո՞տ են, ի՞նչ փույթ,
Գուշակիր բախտն այս ծերուկի,
Խոստացիր հանդիպում շուտափույթ
Վաղուց հեռացած մի կույսի:
Գուշակի՛ր, գնչուհի՛, գուշակի՛ր...
Վշտերից կորացած ծերուկին
Գուշակիր երջանիկ մի վախճան,
Հանդիպում գուշակիր որդու հետ,
Որին նա երբեք չունեցավ:
Գուշակի՛ր, գնչուհի՛, գուշակի՛ր...
Գուշակիր ցնորքն այս ծերուկի...
Շշնջա ականջին, գնչուհի՛,
Որ սերը թաղվում է հենց այնտեղ,
Որտեղից նա ծնունդ է առել,
Եվ ասա՛, գնչուհի՛, որ երբեք
Սերերը չեն մեռնում առհավետ:
Գուշակի՛ր, գնչուհի՛, գուշակի՛ր...
Ես քեզ չեմ ճանաչում, գնչուհի՛,
Դու այսօր այնքան ես սրտաբեկ,
Ասես քեզնից եմ գողացել հուշերս:
Դե ի՞նչ ես արտասվում, գնչուհի՛,
Ա՛ռ ափը ծերուկի ձեռքիդ մեջ,
Գուշակի՛ր, գուշակի՛ր գուշակի՛ր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:30

Ցավ

Մշուշը ցրվում է,
Լուռ մթնտում է,
Ծառի ճյուղին մի ճնճղուկ է կանգնած...
Ճյուղը ճերմակ է,
Եղյամապատ է,
Ճնճղուկը դողում է հոգնած:

Ձորում մշուշ է,
Աշունը հուշ է,
Մենակ է ճնճղուկը ճյուղին...
Ընկերը կորել է,
Երգը լռել է,
Հիմա ո՞նց ապրի նա մենակ:

Աչքերը փակում է`
Ցնորքի տանջանք է,
Աչքերը բացում է` մշուշ է ու ցավ...
Մենակություն է,
Մենակություն է,
Հիմա ո՞նց ապրի նա մենակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:31

ԻՂՁ

Արևագալ մաճկալի պես կշրջեմ
Խոփիդ բացած ակոսներով ծանրորեն`
Մատնված հուշի ոսկևորիկ թևերին …

Կհեռանամ փողոցների աղմուկից,
Ու կարոտի առասպելներ կհյուսեմ,
Աննյութ, անէ, սուրբ անուններ հեգելով …

Ոտաբոբիկ արտերիդ մեջ կշրջեմ
Եղջյուրներիդ կորությունը պաշտելով`
Որպես կուռք մի` իմ սիրածի պատկերով …

Ու կեսօրին, երբ վաստակած կկանգնենք
Հացենիի ստվերի տակ, հովի դեմ,
Ակոսներիդ մշկենահոտ տարածքում
Արևագալ մաճկալի պես կշրջեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍՄԲԱԹ ՍԵԹՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 27 окт 2010, 21:32

Բերքահավաք

Ադամամութին ես կելնեմ տնից
Ու վրանն առած կգնամ հեռու,
Կպառկեմ դեղին հասկերի ծովում,
Անքեն ծովերում մեր լավաշաբույր:

Ու հոգնեն եթե միայնությունից աչքերը քո ջինջ,
Լույսով բեռնված քո հորիզոնից կիջնես դու երկիր,
Նվաղած կնկնես հարդից պատրաստած իմ ոսկե բարձին
Ու կերազես մեր դեռ չծնված ու ոսկե-ծամիկ զավակի մասին:

Երգեր չես երգի ադամամութին,
Ու չես վերանա իրական կյանքից,
Մանգաղը առած` ծեգ լուսաբացից
Մենք հյուր կգնանք ոսկե փոթորկին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз