ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:51

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ


Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:52

ՆԻԿՈԼ ՊԵԶՃՅԱՆ. «Ծիրաններով լեցուն ճանապարհներ»


Նիկոլ Պեզյանը ծնվել է Հալեպում, պատանի տարիքում տեղափոխվել է ԱՄՆ, ուսանել Նյու Յորքի տեսողական արվեստների և Հարավային Քալիֆորնիայի համալսարանի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դպրոցում: Պեզճյանի ստեղծագործությանը մեր հանդիսատեսը ծանոթացավ 2004-ին, երբ նրա «Ծիրաններով լեցուն ճանապարհներ», «Մյուռոն» և «Ավյուն» ֆիլմերը ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» միջազգային առաջին կինոփառատոնի շրջանակներում, իսկ 2006-ին ռեժիսորն ընդգրկվել էր «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմում:
Պեզճյանի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոներում, արժանացել մրցանակների: Նրա առաջին ֆիլմերից մեկը՝ «Մոխրագույն ձիու ժամը» (1984), ստացել է Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ, իսկ առաջին լիամետրաժ՝ «Սիսեռ» կինոնկարին 1993թ. շնորհվել է Ֆիլադելֆիայի կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակը: Այս ֆիլմից հետո Նիկոլ Պեզճյանը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, 1997-2000թ.թ. եղել է Բեյրութի «Ֆյուչըր» միջազգային հեռուստակայանի գործադիր պրոդյուսերը:
«Սիսեռ» ֆիլմի (1993) մայր օրինակը ներկայումս գտնվում է «Օսկար» շնորհող կազմակերպության՝ Ամերիկյան կինոակադեմիայի (Academy of Motion Pictures Art Sciencies) արխիվներում, այն դեպքում, երբ այդ մեծ կինոպահոցում որպես կանոն տեղ են գտնում միայն «Օսկար» ստացած ֆիլմերը: Նման պատվի արժանանալու պատճառներից մեկն այն է, որ «Սիսեռը» հայերի մասին պատմող առաջին անկախ ամերիկյան ֆիլմն է՝ նկարահանված հայերեն լեզվով: Այն պատկերում է երեք ընկերների կյանքը, որ միասին են մեծացել Բեյրութում, այնուհետև, պատերազմի պատճառով հայտնվել են Լոս Անջելեսում և դարձյալ միասին են կիսում կյանքի դժվարությունները: Ըստ էության, այս կինոժապավենն առհասարակ գաղթականի առօրյայի մասին է՝ Ամերիկայում, և ոչ միայն հայ գաղթականի, թեև նրանում տեղ են գտել հիմնականում հայերի կյանքի բնութագրական մանրամասներ: Պատահական չէ, որ Թուրինում ֆիլմի ցուցադրությունից հետո, մամլո ասուլիսի ժամանակ, մի տարեց հնդիկ լրագրող ասել էր, որ հերոսուհու մեջ նա իր մորն է ճանաչել, իսկ մեկ այլ կինոքննադատ՝ ազգությամբ ճապոնացի, առարկել էր, թե՝ «ներեցեք, բայց նա իմ մորն է հիշեցնում…»: Հետաքրքիր է, գուցե և հատկանշական, որ ֆիլմի (անգամ վերնագրի) շուրջ վիճաբանություններ էին ծագել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում, օրինակ՝ ինչու՞ է ռեժիսորը ֆիլմ նկարել կարիքի մեջ հայտնված հայ գաղթականների և ոչ թե՝ ասենք, հաջողակ կամ նույնիսկ որևէ մեծահարուստ հայի մասին, ինչու՞ է այդչափ մերկացրել հայ մոր հոգու ապրումները և այլն: «Հայերն իրենց մասին խաղարկային ֆիլմեր քիչ են տեսել, և դրանք շատ անգամ խորթ են թվում», - ասում է ֆիլմի հեղինակը:
Պեզճյանը նաև պատմվածքներ է գրում: Մտածումները թղթին հանձնելը նրա համար առօրյա աշխատանք լինի ասես. «Ամեն գիշեր երեքից հինգ էջ գրում եմ, դա իմ մտքերն ու զգացմունքներն ամփոփելու, արտահայտելու ձև է»,- ասում է ռեժիսորը: Սակայն կարևորագույնը նրա համար պատկերներն են, գույները, որոնց հետ խաղալու բացառիկ հնարավորություն է ընձեռում կինոն՝ թույլ տալով հիշողություններին «տեսանելի մարմին» տալ, զուգադրել բառերը, պատկերները և երաժշտությունը: Դրա վկայությունն է Պեզճյանի «Ծիրաններով լեցուն ճանապարհներ» (2001) կինոնկարը, որ արժանացել է չինական Չենգդու քաղաքում անցկացվող կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե պանդա» և Ռոտերդամի արաբական կինոյի փառատոնի «Ոսկե արծիվ» (2002) մրցանակներին, իսկ Բեյրութի միջազգային կինոփառատոնում ֆիլմի հեղինակին շնորհվել է Լավագույն ռեժիսորի համար սահմանված մրցանակը (2001):
Այս կինոնկարը յուրօրինակ մի ճամփորդություն է՝ հյուսված ինտիմ հուշերից, զգացողություններից ու ռեալության ներխուժման փաստերից: Այն տանում է անհետացած ժամանակի հետքերով, բանաստեղծական միջոցներով փորձում ետ բերել անցյալը, նրա ուրվագծերը, նշանները, վերջապես՝ անցած, գնացած ժամանակի մեջ արտացոլում ներկան: Հեղինակը պատկերների օգնությամբ քննում է, թե զգայական ի՞նչ թրթիռներ են թաքնված ներկայի և անցյալի արանքում, 20 տարի անց վերադառնում է այն վայրերը, որտեղ ինչ-որ հուզական, իր համար նշանակալից բան է տեղի ունեցել, մտովի վերապրում և վերագնահատում է իր կենսափորձն ու իմացությունը: Իր այս աշխատանքում, նա տուրք է տալիս նաև այն ֆիլմերին, որոնք ժամանակին մեծ ազդեցություն են ունեցել իր վրա, ինչ-որ տեղ դարձել նույնիսկ կենսագրության մաս, օրինակ՝ «Կնքահայրը», «Զրույց» և «Կաբարե» հանրահայտ ֆիլմերը, որ նա դիտել է մեկ օրվա ընթացքում: Դա ունի իր բացատրությունը. ապրելով Հալեպում (Սիրիա)՝ նա տեղյակ էր լինում սոցիալիստական երկրների, նաև Հնդկաստանի կինեմատոգրաֆին, իսկ արձակուրդների օրերին հայրը պատանի Նիկոլին ուղարկում էր Բեյրութ, որտեղ վերջինս ծանոթանում էր արևմուտքում նկարված ֆիլմերին: Եվ քանի որ ժամանակը կարճ էր՝ նա ստիպված գնում էր մի կինոթատրոնից մյուսը՝ հնարավորինս շատ ֆիլմ տեսնելու համար, իսկ տուն՝ Հալեպ վերադառնալով՝ տեսածը պատմում ընկերներին:
«Ծիրաններով լեցուն ճանապարհներում» ցույց է տրվում, թե ինչպես են մեկ մարդու մեջ կապվում տարբեր ֆիլմերը, ներհյուսվում նրա կյանքին: Այդպես, պատկերային անցումով Բեյրութից տեղափոխվում ենք Հարվարդ, տեսնում դարձյալ «Կնքահայրը» ֆիլմի ազդագիրը և լսում հեղինակային տեքստում հնչող խոստովանությունը. «Հետագայում տեսած ֆիլմերում անհամեմատ ավելի շատ բռնություններ կային, որոնց շարանը դառնում էր վայրագությունների անվերջ մի «կաբարե», ինչը դրդում էր ինքս ինձ հետ անվերջ «զրույցներ» ունենալու»:
Մտքի և ապրումների թռիչքները, հստակ և աղոտ (mixage) պատկերային լծորդումները, նկարահանման կարճ պլանների մոնտաժը կինոնկարն ամբողջության մեջ դարձնում են կյանքի և ժամանակի խճանկար: Հիշողության զարկերակի նման է ֆիլմի ռիթմը՝ մերթ արագանում է, մերթ՝ դանդաղում, հանդարտվում: Մեծ դեր ունի երաժշտությունը՝ հատկապես, ջութակի դյութիչ հնչյուններն Արա Մալիկյանի կատարմամբ, իսկ Երվանդ Երկանյանի գործիքավորումն առհասարակ Պեզճյանի թե՛ այս, թե՛ մյուս երկու ֆիլմերում ասես ընդգծում է պատկերների «հնչողությունը»: Ֆիլմում «կրկնատողի» նման մի քանի անգամ հայտնվում են խոշոր պլանով նկարահանված ծիրանները, որ ստատիկ կադրերի մոնտաժով շարժման մեջ են դրվում, մոտենում, մեծանում մինչև անճանաչելիության աստիճան, իսկ վերջում, երբ կինոխցիկն ընդհակառակը, հեռանում է, տեսնում ենք, որ ծիրանները տեղավորված են արկղի մեջ, որի կողքին ուրիշ արկղեր են՝ լեցուն ուրիշ պտուղներով…
Հեղինակը ֆիլմն ավարտում է՝ վերադառնալով մանկության վայրերը, հիշելով, որ երեխա ժամանակ կարծում էր, թե աշխարհը նույնքան քաղցր է, որքան մոր պատրաստած ծիրանի ջեմը, և ինքն ուզում էր ընկնել այդ ամանի մեջ ու մնալ այնտեղ, որովհետև «ոչ ոք չի ուտում ծիրանի ջեմը տխուր դեմքով»:
«Ավյուն» (2002) ֆիլմում Պեզճյանը դարձյալ կինոխճանկար է ստեղծում, այս անգամ՝ խորեոգրաֆիկ: Տարբեր դիտանկյուններից, մեկ՝ դահլիճից, մեկ՝ ետնաբեմից մոտ 5 ժամ նկարահանելով Շաքե Ավաննեսյանի մենապարը՝ հեղինակն այնուհետև տրոհում է այն, վերակազմում, խտացնում 15 րոպեի մեջ, ստեղծելով բոլորովին նոր կոմպոզիցիա՝ ենթարկված արդեն կինեմատոգրաֆիկ պլաստիկայի օրենքներին: Ընդ որում, բուն ազգային պարի համերգային նվագակցության միայն փոքր կտորներ են հնչում. հիմնականում, պարային շարժումները «հարմարեցված են» դասական երաժշտության՝ ջութակի, վիոլոնչելի հնչյուններին: Պարուհին ասես մտնում է կադր, որոշ ժամանակ անց լքում տարածությունը, նորից վերադառնում, երբեմն՝ նրա ձեռքերն են միայն մտնում: Մոնտաժի, ինչպես նաև պատկերների ռիթմիկ աղճատումների (mixage) միջոցով երկխոսություն է գնում նրա ձեռքերի և հագուստի միջև. մութ ֆոնին տեսախցիկն ամրագրում է մատների պարը, նաև պարուհու կրած զարդերի և զգեստի ծիրանագույն նախշերի պարապտույտը: Այդկերպ, շարժապատկերի օգնությամբ այստեղ փորձ է արվում ընդգրկել նաև «չասված» շարժումները, ի հայտ է գալիս մեր ազգային պարի ոգեղեն էությունը, հայտնաբերվում են նրա «անտեսանելի» կողմերը:
Արդյունքում, ժողովրդական պարը ներկայանում է իբրև հոգևոր, միաժամանակ, ինտիմ հարաբերություն պարուհու և հանդիսատեսի միջև: «Ավյունը» ոչ միայն Շաքե Ավաննեսյանի, այլև հայկական պարի դիմապատկերն է: Կինոնկարը 2003-ին Լիբանանում տեղի ունեցած Միջին արևելքի ֆիլմերի փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին:
Նիկոլ Պեզճյանի «Մյուռոն» (2002) վավերագրական ֆիլմը քարոզչական, կրոնական չէ բնույթով, թեև բացահայտում է այդ սուրբ հեղուկի խորհուրդը: Այն խաղարկային ֆիլմի կառույց ունի և ցույց է տալիս, թե ինչպես մարդը սովորական նյութից՝ տարբեր յուղեր, բույսեր, արմատներ, համեմունքներ, գինի և այլն (44 բաղադրիչ) ստանում է առեղծվածային զանգված՝ սուրբ մի բան, ինչպես հեղինակն է ասում՝ «իր հավատքով, ժամանակով և աշխատանքով»: Ըստ նրա՝ «դեղին կոսմոս է այդ յուղը, որի մակերևույթին հայտնվող պղպջակներն ասես մոլորակներ լինեն. մյուռոնի մեջ քրտինք կա, սպասում կա և՝ շարունակություն»: Շարունակություն, քանի որ նոր եփվող մյուռոնի մեջ ավելացվում է նաև հնի մնացորդը. այդպիսով, ստացվում է, որ մեր օրերում էլ նրա մեջ առաջին՝ 301թ. մյուռոնից ինչ-որ մաս կա: Երբ որոշ ընդմիջումներով, 48 ժամ եփելուց հետո բարձրացնում են կաթսայի կափարիչը, մյուռոնի մեջ եկեղեցու հստակ արտապատկերն ենք տեսնում: Ֆիլմի տեղ-տեղ գեղանկարչական պատկերակարգում մյուռոնի եփման գործընթացը վերածվում է դյութիչ մի արարողության, ամենակարևորը, ի հայտ է գալիս նյութի խորհրդավորությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
    Вложения Harutin » 15 окт 2010, 11:12
    3 Комментарии
    648 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    15 окт 2010, 11:14

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0