
(24.34 кб) Просмотров: 1875
ԿենսագրությունՍիմոն Վրացյանը ծնվել է
1882 թվականին
Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում,
1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
1908-1910 թվականներին սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։
1906 թվականից սկսում է հեղափոխական գործունեությունը, զենք է ձեռք բերում և ուղարկում արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։
1907 թվականին մասնակցում է Վիեննայի դաշնակցական
4-րդ կոնգրեսին։
1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայում «
Հասկ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունը առգրավում է։ Վախենալով հետապնդումից Վրացյանը փախչում է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդում է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրում է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։
1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է
«Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակում է
«Հորիզոն» թերթը։
1918 թվականին ընտրվում է Անդրկովկասյան Սեյմի , ապա
1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։
1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցում է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։
Անկախության հռչակումից հետո (
1918) նշանակվում է Հարավ Ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։
1919 թվականին ընտրվում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։
1920 թվականի մայիսին նշանակվում է
Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար,
1920 նոյեմբերին ՀՀ կառավարության վարչապետ։
Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորում է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։
1921 թվականի օգոստոսից հետո ապրում է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։ Շարունակում է քաղաքական գործունեությունը։
1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ վերջնագիր է ներկայացնում Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով պատմական անարդարության վրա՝ հայ ժողովրդի հանդեպ։
1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի
«Նշան Պալանջյան» վարժարանի տնօրենն էր։
Վրացյանը մի շարք պատմական ստեղծագործությունների հեղինակ է։ Արժեքավոր նյութեր են պարունակում
«Հայաստանի Հանրապետություն» մենագրությունը (
1928),
«Կյանքի ճանապարհներով» (
1967) և մի շարք գրքեր նվիրված ՀՅԴ պատմությանը։