СТАНЬ VIP

Շավարշ Կարապետյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Շավարշ Կարապետյան

Сообщение Tatev Hayrapetyan » 25 апр 2014, 21:58

(61.42 кб) Просмотров: 6990





Կենսագրություն

Շավարշ Վլադիմիրի Կարապետյան (ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին, Կիրովական, ՀԽՍՀ), 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ. Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրը նետվեց օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Նրա անունով կոչվել աստերոիդ (3027 ՇավարշՌուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անց կացվում:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ