СТАНЬ VIP

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 12 июн 2011, 12:08

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Shant Mkrtchyan.jpg
Shant Mkrtchyan.jpg (17.21 кб) Просмотров: 693
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 12 июн 2011, 12:12

ՉՈՐՍ ՎԱՅՐԿՅԱՆ, ՈՐ ՑՆՑԵՑ ԷՈՒԹՅՈՒՆՍ


Չա­րեն­ցա­գետ, դոկ­տոր, պ­րո­ֆե­սոր Դա­վիթ Գաս­պար­յա­նի «Նար­ցիս» հան­դե­սին տրա­մադ­րած Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը (2010, 6) հայտ­նու­թյուն եղան ըն­թեր­ցող­նե­րի հա­մար: Տպագ­րե­ցինք գուր­գու­րան­քով, սրբա­զան դո­ղով և շնոր­հա­կալ եղանք Աս­տծուն, որ դեռ ան­հայ­տու­թյու­նից դե­պի մեզ ու գա­լիք է շարժ­վում Ձե­ռա­գի­րը` ան­հան­գիստ, կա­մա­յին, մոր­մո­քուն, հա­յոց լեզ­վի ակ­նա­փո­ղից ֆան­տաս­տիկ էներ­գի­ա­յով ար­ձակ­ված մի հրե­ղեն թռ­չուն, որ կպտտ­վի-կպտտ­վի այն­քան, քա­նի կապ­րենք հա­յերս և մեր սր­բա­զան լե­զուն, առա­քե­լա­կան ող­նաշ­ա­րով մշա­կույթն ու ժո­ղո­վուր­դը:

Մեր օրերն անց­նում են նրա շն­չի տակ, զո­հա­բեր­վա­ծի անա­մոք թախ­ծի մի­ջով. նա կա’ իբրև իր ոգե­ղեն եր­կիրն ու այդ երկ­րի շուրջ դար­ձող մար­տի­րոս­նե­րի մո­լո­րակ:

Ամեն մի հայտ­նա­բեր­ված մի­ա­վոր նույն ու­ժով և զգաց­մուն­քի վսե­մու­թյամբ մեզ բե­րում են առ Չա­րենց - ար­տա­սո­վոր տա­ճա­րի դու­ռը, թո՛ղ որ` ար­քա­յա­կան գե­րեզ­ման:

Մենք` մեր զո­հե­րի հան­դեպ` մե­ղա­վոր, քան­զի չզո­րե­ցինք ապա­գա­յից հաս­նել անց­յալ ու բռ­նել նրանց սպա­նող դա­հիճ­նե­րի ձեռ­քը, պարտ ենք ան­հայ­տի որո­վայ­նից հա­նել հար կեն­սաթր­թիռ գե­ղեց­կու­թյուն­ներ` չար­չա­րան­քի և սի­րո ծնունդ: Այն, ին­չը ստեղծ­ված է ձե­ռամբ Մե­ծաց, կյան­քի է դա­տա­պարտ­ված և իմաս­տա­վո­րում ու զար­դա­րում է մար­դուն, մեզ իրա­վունք վե­րա­պա­հե­լով պար­զե­րես ապ­րել հա­մա­կե­ցու­թյան մեջ մեր և այ­լոց:

Առ­հա­սա­րակ մա­սունք­նե­րի հան­դեպ վե­րա­բեր­մուն­քը բա­րո­յա­կա­նու­թյան գար­շա­պարն է, խոց­վե­լը` հա­վա­սա­րա­զոր դա­վա­ճան­ված երկ­րա­տա­րած­քի: Մենք բա­րե­բախտ եղանք` Մա­տե­նա­դա­րան ժա­ռան­գե­ցինք. հա­զար խո­նար­հում մեր հայ­րե­րի գոր­ծի առջև և, բա­րե­բախ­տա­բար, սե­փա­կա­նաշ­նորհ­ման մո­լուց­քի մեջ «չսա­ռեց­վեց» ձե­ռագ­րա­պա­հո­ցն իբրև ան­շա­հա­վետ օբ­յեկտ ու այժմ էլ վե­րաշ­ի­նու­թյան ջանք է ար­վում: Եվ, ցա­վոք, խորհր­դա­յին տա­րի­նե­րից կեն­սա­կան վիթ­խա­րի նյութ ոչն­չաց­վեց` քա­ղա­քա­կան կոն­յունկ­տու­րա­յի պատ­ճա­ռով թե պաշ­տո­նա­կան բռի­ու­թյան: Միևնույն է , եթե մինչև հի­մա չու­նենք, մերն է մեղ­քը. իսկ ո՞վ էր մեր փո­խա­րեն պահ­պա­նե­լու ար­խիվ­նե­րը, տաս­նամ­յակ­նե­րի փաս­տա­կան-­վա­վե­րագ­րա­կան նյու­թը, որն իրեն ար­դե’ն զգաց­նել է տա­լիս, հա­պա մի 40-50 տա­րի անց ու­մի՞ց ենք առ­նե­լու` փո­ղով կամ ոս­կով: Մոտ անց­յա­լի մեր մե­ծե­րից ի՞նչ է մնա­ցել: Ներ­կա­յի մեր երևելի­նե­րից ի՞նչ է մնա­լու: Հե­ռուս­տա-­ար­հա­մար­հանքն անա­պա­հով մար­դու հան­դեպ, ան­նե­րե­լի է, ոտնձ­գու­թյուն` ան­հա­տի կամ հավաքականության հիշ­ո­ղու­թյան դեմ: Առան­ձին նվիր­յալ­ներ հա­մա­կարգ­ված մո­տեց­ման բա­ցը չեն լրաց­նի: Նոր ռուս­նե­րն ում մա­սին ասես փաս­տա­վա­վե­րագ­րա­կան կի­նոն­յութ չեն գտ­նում: Իրենց պե­տու­թյու­նը պա­հել է, ժո­ղո­վուր­դը պա­հել է: Ու­րեմն` ու­նե­ցել են ու պահ­պա­նել: Մենք ինչ­պե՞ս է, որ չենք ու­նե­ցել (նույն կար­գերն էին), ինչ­պե՞ս է, որ նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­նե­րի առա­տու­թյամբ իսկ դա­տար­կա­ձեռն ենք, ասես մա­հա­ցա­ծի լու­սան­կա­րի փնտր­տու­քով: Ո՞ւմ ենք քա­մահ­րում: Մե՞զ: Ով­քե՞ր են հիշ­ո­ղու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու այս ան­բա­րո դե­գե­նե­րատ­նե­րը:

Իմ էու­թյան, իմ դժ­գոհ մա­սը տակ­նի­վեր եղավ փետր­վա­րի 12-ին, շա­բաթ, երբ ազատ էի ու հա ու­զում էի տա­նից դուրս գալ, բայց մի բան ետ էր քաշ­ում: Հե­ռուս­տա­ցույ­ցը մի­ա­ցած է մեր տնե­րում, ու աչքս մեկ մի ալի­քի վրա էի տա­նում, մե՛կ մյու­սի: Ռու­սա­կան «ՀԿհհԼշ 24» ալի­քը օր­վա լրատ­վու­թյան հաշ­վար­կով է կա­ռուց­ված. մեկ էլ` այն փո­խեց իր ձայ­նը: Փաս­տագ­րա­կան ֆիլմ էր, և կադ­րե­րը պատ­մող տեմբ­րը` ազ­դու, տպա­վո­րիչ: Նոր­վե­գի­ա­յում ԽՍՀՄ առա­ջին կին դես­պա­նի մա­սին էր: Ռե­ժի­սոր Իվան Տվեր­դովս­կին հի­ա­նա­լի ֆիլմ է նկա­րել. «Ալեք­սանդ­րա Կոլ­լոն­տայ, պարտ­քի և զգաց­մուն­քի միջև», 2004թ, 44 րո­պե, մարդ­կա­յին ճա­կա­տագ­րի ձևաչա­փով, Ստա­լին դիկ­տա­տո­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նի տրա­մա­բա­նու­թյան վան­դակ­նե­րի մեջ և ռու­սա­կան պե­տու­թյան շա­հի շուրջ: Կի­նոշղ­թա­յի օղակ­նե­րը մի­ա­վո­րվում էին. բա­րե­փո­խում­նե­րի հակ­ված սո­ցի­ալ-­դե­մոկ­րատ Կոլ­լան­տա­յի կա­նա­ցի հմա­յիչ նր­բա­գե­ղու­թյա­նը գու­մար­վում էր դի­վա­նա­գե­տի խո­րամ­տու­թյու­նը: Նրա օրագ­րե­րն են հենք ծա­ռա­յել այս ֆիլ­մի հա­մար, և զգուշ­ո­րեն գր­ված այդ օրագ­րե­րի էջե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րի տակ Տվեր­դովս­կին ԽՍՀՄ օպե­րատո­րա­կան օբ­յեկ­տի­վը մտց­նում է Հա­մա­գու­մար­նե­րի դահ­լիճ, որին նա­խոր­դել էր «հան­քա­փոր­նե­րի գոր­ծի» մա­սին վկա­յու­թյու­նը, երբ մա­հավ­ճիռ է կա­յաց­վում հան­քի տեխ­նի­կա­կան ղե­կա­վար անձ­նա­կազ­մի նկատ­մամբ: Հայտ­նի են այն օրե­րի քա­ղա­քա­կան պի­տակ­նե­րը և «տի­րա­նի խա­րա­նով» մի­լի­ո­նա­վոր զո­հե­րի գն­դա­կա­հա­րու­թյուն­նե­րը (ար­ժե պար­բե­րա­բար վեր­հիշ­ել): Եվ ահա դահ­լի­ճի մի­գա­մա­ծու­թյան մեջ կա­մաց-­կա­մաց երևում են պատ­գա­մա­վոր­նե­րի (կամ ժո­ղո­վա­կան­նե­րի) շար­քե­րը: Կենտ­րո­նի ֆի­գու­րան առա­ջին իսկ վայրկ­յա­նից ինձ պո­կեց տե­ղից, ասես մա­հա­ցած մարդ էր գա­լիս ըն­դա­ռաջ, երկ­րորդ վայրկ­յա­նին` առե­րես­մամբ էկ­րա­նի` կռա­հե­ցի Չա­րեն­ցին` սևագան­գուր, հր­թի­ռի իրա­նի պես թեք ու­սե­րով, ինք­նու­թյամբ խոշ­որ սև կեն­դա­նի աչ­քե­րի, դալ­կա­դեմ` ոգու գե­րա­կա­յու­թյան տակ և թմ­րա­դե­ղի, ցած­րա­հա­սակ` իր շար­քի եր­կու հաղ­թան­դամ­նե­րի միջև, ապա մի քա­նի վայրկ­յան խամ­րեց կադ­րը ու կար­ծես ան­տիկ աստ­ված` պատ­ված աներևույթ մու­ժով, կրկին եր­կու վայրկ­յան հա­վեր­ժա­կան Չա­րեն­ցը: Գի­տե­ի, որ կեն­դա­նի ոչ մի կադր չի հա­սել մեզ, որ մեր նվիր­յալ­նե­րը ջա­նա­ցել են ԽՍՀՄ պե­տա­կան գաղտ­նի ար­խիվ­նե­րից գտ­նել որևէ մա­սունք` կադր, շար­ժում, խոսք, ելույթ… Բայց, դառ­նո­րեն ապարդ­յուն: Ի՞նձ է բախտ վի­ճակ­վել ժո­ղո­վա­կան­նե­րի զանգ­վա­ծի մեջ տես­նել ու ճա­նա­չել եղե­րա­կան բա­նաս­տեղ­ծին: Շո­կա­յին այս չորս կի­նո­վայրկ­յա­նը ցն­ծու­թյան, ար­ցուն­քի, խն­դու­թյան, ապ­շան­քի, ջղաձ­գու­թյան, ավե­տի­սի ժա­մա­նակ եմ հա­մա­րում, ըն­ծա եմ հա­մա­րում ` ամեն­քիս, ան­հայ­տի դռն­բաց եմ հա­մա­րում ու վե­րա­դար­ձի: Այս զգա­ցո­ղու­թյուն­նե­րի իրա­րան­ցու­մի մեջ, չգի­տեմ ին­չու, հայտն­վեց Խաչա­տուր Աբով­յա­նը` Չա­րեն­ցի թի­կուն­քում: Գու­ցե դեռ մեր ընդ­հան­րա­կան «սր­տու­ղե­ղում» այր­վում է սպաս­ման կե­րո­նը, որի լեզ­վա­կը մեր հա­յաց­քի առջև լու­սա­վորում է մեր ցե­ղի կո­րուս­յալ­նե­րի շա­րա­նը: Եվ չգի­տեմ, Իվան Տվեր­դովս­կին ճա­նա­չե՞լ է բա­նաս­տեղ­ծին, թե՞ ոչ, իր ձեռ­քի տակ եղած ար­խի­վա­յին ժա­պա­վեն­նե­րի վրա հա­մա­գու­մա­րա­յին ելույթ­ներ կա՞ն արդ­յոք: Չէ՞ որ 30-ա­կան­նե­րին հե­ռուս­տա­ցույց չկար, և հա­մա­գու­մա­րի ըն­թաց­քը նկա­րա­հան­վում էր նաև, որ­պես­զի Չե­կան հե­տո դի­տի խու­զար­կու` ու­սում­նա­սի­րե­լով ներ­կա­նե­րի դեմ­քե­րը, տրա­մադ­րու­թյուն­նե­րը:

Տա Աստ­ված, որ պահ­պան­ված լի­նի: Իսկ մինչ այդ, ինչ­պես Շլի­մա­նը բա­ցեց հե­ռա­վոր Տրո­յան, հա­վա­տանք, որ գտ­նե­լու ենք, վե­րա­հայտ­նա­գոր­ծե­լու ենք մեր ցե­ղի հան­ճա­րին: Հա­վա­տանք հա­րու­թյա­նը:


Վկա­յում եմ` ՇԱՆԹ ՄԿՐՏՉ­ՅԱՆ

15.02.2011թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз