ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:28

***
Սա՝ Երկիրն է,
Երկրում՝ իմ երկիրը,
Ուր առ Քեզ
Մեղքով է շարժվում ամեն բան…

Ների՜ր ինձ,-
Հո երկնքո՞ւմ չեմ մեղանչել,-
Սա՝ Երկիրն է,
Երկրում՝ իմ երկիրը,
Ուր ծնվել, մեծացել ու ապրում եմ:

Գրում եմ՝ լույսի հետ –
Երևի Քեզ եմ որոնում,
Գրում եմ՝ մութի մեջ –
Երևի Քեզ եմ որոնում,
Որ ասեմ՝ աստ ծնվել ու ապրում եմ:

Քնում եմ՝ երրորդ աչքս բաց:
Թվում էր՝ ցավը շրջանցել եմ,
Սակայն մանուկը նորովի զարթնեց,
Պատանին՝ պոռթկուն,
Այրը՝ ողջամոլոր,
Եվ սիրտս՝ տեսնվում էր իսկույն:

Եվ կույր չեմ մտոք,
Զի միտքս դու ես լուսավորել,
Գրել՝ ասել է թե՝ արարել ու հայել,
Գրել՝ ասել է թե՝ դիպչել ու մեղանչել,
Բայց միևնուն է, ուր էլ որ նայեմ,
Դո՛ւ ես ջրհորում իմ հոգու,
Դու՝ տեսողությանս
Ահռելի վառված լամպի տակ,
Դու՝ մի արտասովո՜ր,
Մի արտասվալի ամպի՜ տակ,
Դեմքիդ ժպիտը
Տարածած ասես օվկիանոսում,
Ուր գետե՜րն են հոսում,
Ամպե՜րը, անձրևնե՜րը
Եվ արտասուքն իմ,
Իբրև սփոփանք
Երկրամեղքերիս լաբիրինթոսում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:28

Իմ դրախտը

Չեմ լինի այնտեղ,
Հայացքի ներքո անուշ լույսերի:

Մարմինը մեղքի նվագարանն է:
Չե՜մ լինի այնտեղ…

Եվ իբրև մեդիում երազ ինձ եկավ.

Այգին շարժըվեց:
Ձեռքից բաց թողած աղավնիների երամի նման
Զեփյուռն է անցնում
Ծառեր միջով,
Ծոցերը մտնում, փեշերը բացում…

Զարթնում է գույնը,
Զվարթ է ձայնը
Ամեն սաղարթի:

Եվ տեսնըվում են մրգերը ասես
Ծաղկեպսակներ պտուկների շուրջ դեռահասների,
Սաղարթներն են պիրկ քաշում ճյուղերը
Ու շիթերն են շատրվանների ոսկե աղեղով
Հոսում քնի մեջ փոքրիկ մանչերի,-
Ծառերի ֆոնին` ասուպներ թռչող:

Ու տեսնում էի-
Երկինքն առաջին` փշատենինե՜ր, փշատի ծաղիկ,
Խնձորի ծաղի՜կ, խնձորենիներ` երկնքում երկրորդ,
Երրորդ երկնքում` խաղողի որթե՜ր, ոլորաններով,
Տանձենինե՜րն էին, տանձենու ծաղիկ` չորրորդ երկնքում,
Հինգերորդն համակ` նռնենինե՜րն էին, նռնենու ծաղիկ,
Դեղձենինե՜ր էին, դեղձենու ծաղիկ` վեցերորդ երկնում,
Իսկ յոթերորդում` ծիրանենինե՜ր, ծիրանենիներ, ծաղի՜կ ծիրանի:

Յոթ հարկ, յոթ երկինք խշխշում էին շնչով միածին,
Եվ օդն էր բուրում յոթ երկինքների մրգերով մեկեն:

Հեռարձակված այս երազի համար և ապրումներիս`
Շնորհապարտ եմ,-
Արդեն չէի հիշում,
Թե խաչասերմամբ երկու երազի
Եվ խաչասերմամբ բույսերի բազում
Կունենա՞մ այգին իմ դրախտային`
Մի ակնթարթով քո ժամանակի
Եվ մի ակնթարթ ` իմ ժամանակով,
Քո տեսողության անպարագծում
Եվ իմ դրվագում քո տեսողության,
Եվ խորությամբ քո անսկզբնական
Եվ կյանք կոչեցյալ իմ խորությունով:

Տե՜ր, պարտատու եմ,-
Այդ այգին քեզնով դու պարուրեցիր,
Եվ աճեց ինձնից` մարմնիս գարունից

Մի հարկ ներքևում – նվագարանից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:31

ԼԵԴԱ

Դեպի խոր աշնան ցրտերն այլակերպ
Չարչարանքները հալածում են երբ,
Երբ ցամաքում է կիրքը ցամաքում,
Եվ էլ ոչ մի վարդ սիրտ չի ամոքում,
Եվ ներխավարի ճիգդ հրեղեն
Ասում են՝ զո՜ւր է, եղել-չի՜ եղել,
Ոմանք հայցում են թողություն և գութ,
Ոմանք՝ ժպիտը օրերի մանկութ,
Ինձ երազվում է, թե գիշերների
Գիշանգըղային ահեղ շողերից
Ես դուրս եմ սահել իբրև մի կարապ
Եվ անտեսության ընդերքը պարապ
Լցրել վերընծա կերպափոխությամբ,
Ինչպես որ լեռն այն պարուրեց մի ամպ…
Երգել եմ լո՜ւյսը՝ թախիծը նրա,
Ով ա՜մպ տեսավ ինձ կեղևիս վրա
Ու փետուրներիս ճերմակներում թավ
Պատանու պայթող համբո՜ւյրը գտավ:
Լե՜դա, ի՜մ ցնորք ու ի՜մ անտունի,
Փրկությո՜ւն աշնան այս գիլյոտինից,

Լե՜դա, ես այդ սուր լուսաշերտի դեմ
Թևում եմ տրտում ու ելք չգիտեմ,
Հպվո՜ւմ եմ ձեռքիդ տաք ցայտաղբյուրին
Ցողի մեջ քնած մարմընով կույրի,
Մեռնում շուրթերիդ, արցունքիդ՝ հատ-հատ
Իբրև տրոհյալ օրերի հեքիաթ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:32

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՏԱՆԳՈՅԻՑ

Մի մանկամարդ տիկին
Ստինքները՝ ռումբ,
Իր նոթերն էր բերել - Անգոյից,

Ու ես կուտակ-կուտակ տարիներիս տակից
վեր նայեցի… և ումպ-ումպ
Քաշեցի շամպայնը - առաջին իմ տանգոյի:

Սուրբ էր մարմինս. թևս չէր գրկել
Ոչ մի կնոջ մեջք, ոչ էլ դիպել ծծի,-
Դե, ամոթխած էր երկրիս գյուղացին:

Շիշը ֆռֆռաց կանգնեց իմ դիմաց: Էլ չկար փրկում:
Ախպերությո՛ւն, կի՛րք, սենյակն առանձին:
Գոքորը բիբե՛ց կապուտաչ քածին:

Թեև քար էի՝ պիտի պարեի, եռքի
Խավարում՝ «Մթնշաղի» տակ,
Կիպ, դանդաղ, աչքերի մեջ սուզված

Թե՛ աղջկա, թե՛ հարբած մեր տղերքի:
Նախ՝ աջով գրկեցի մեջքը հպատակ,
Ապա ձախ ափով՝ մատները հուզված

Ու քայլ արեցի, ոնց մազե կամրջով,
Որ կտրում-անցնում են ծուռ տղերքը՝
Հանուն մաքրության, ճշտի, որձության,

Թեև սրտիկս կհարվածեր մուրճով,
Ոնց որ դհոլին – շեփորային երգի,
Ոնց որձաքարն են դնում փորձության:

Նրա թևը նուրբ սահեց դեպ ուսս,
Որպես թռչունը ծանոթ ծառաբնին
Ամռան գիշերով, երբ տոթ է, և օդը՝ շնչակարմիր,

Ու ժպտաց ծովաչվի – ինձ՝ սրբիս ու կույսիս,
Անուրջներիս մեջ – քուն թե արթմնի.
Երբ որ դեռ ամորֆ ես՝ երազ թե մարմին…

«Մթնշաղի» մորֆին ծնկներիս մեջ լցվեց –
Կամա՜ց, կամա՜ց ու էլ՝ ո՛չ մի քայլ.
Նա՝ իմ ազդրերի խրխնջոցն էր առնում,

Ես՝ իր դրախտիկի դռնակում էի ցցել
Ինչը էներժի՛ն է բերում կենտրո՛նն արևափայլ,
Ու տանում էի՝ գրկախառնումս,

Ամո՜թս, կի՛րքս, որձությո՛ւնս անօգ,
Տանում բիբերի խորերն անճանաչ,
Իբրև պատանի մի սիրեկան,

Որին աշխարհում չի՛ հաղթելու ոչ-ոք,
Քանի կի՜ն կա գրկում, և աչքերն են կանաչ,
Եվ պարում է կյանքն իր, բռամիջում՝ ական…

Խելքամաղ են լինում նաև մթնշաղին,
Եվ նռներն են կրծքի մեկեն հասունանում
Պտույտի մեջ պարի: Ու մենք իջանք

Գորգին ծաղկածիծաղ: Լավ տղերքն էին թաղի:
Շրխկում էր կարտը: Նա շորերն էր հանում –
Իսկը՝ վերուստ ընծա-դրախտային տանջանք…

Երախտապարտ եմ քեզ, մանկամա՜րդ տիկին,
Ես՝ ծանրաբեռ տարիներիս տակից
Թերթում եմ նոթերը քո Անգոյի,

Տեսնում ստինքներդ - ռո՛ւմբ-ռո՛ւմբ
Եվ իմ արաղն եմ խմում՝ ումպ-ումպ՝
Տակտերն հաշվելով առաջին իմ տանգոյի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:32

ԱՌ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Քեզ փառերգեցին հույները մանուկ –
Վիթխարի թափն ու գեղը քո,
Օ՜դդ, կրակնե՜րդ, ջրե՜րդ հոսուն,
Որպես անդամները մարմնի,
Գրգի՜ռ տվեցին տեսողությանը երգող:

Թախծալուր ու անուշ մելոսում
Թուխ հնդիկնե՜րը քեզ երգեցին
Եվ ծնրադիր են իբրև վեմ,
Որպես ծեր որդիք իրենց մոր
Ոտքերի դիմաց – մինչև հասնեն քեզ ու ձուլվեն:

Քեզ ճապոնները տո՜ւն բերեցին,
Ու եռաստիճան շարով
Ընթացան՝ դեպ պայծա՜ռ-պայծառը
Եվ հնչյուններ հղեցին երկնակամարով,
Որ լսում էին՝ մարդը, լուսինն ու ծառը…

Դու՝ մե՜ր հրճվանք,
Հրճվանի՜ հրճվանք,
Յոթ երկինքների ցողով-ցայված,
Աստուծո կատարյալը մեզ՝
Հավերժի կերպով ընծայված:

Ի՞նչ եղավ.
Մանուկը մո՞րը ուրացավ:

Քեզ բզկըտո՛ւմ են ցամաքում,
Խեղդո՛ւմ են ջրով,
Ծվատո՛ւմ են օդից,

Մ՛ի սպանաներ,-
Ասում է քո միակն ու կատարյալը մեր,
Բայց մենք չենք թողնում.
Նրա ձայնը սի՛րտը մեր թափանցի,
Քնկոտ ամպերի մալանչներն
Ականջներն են մեր խցմցում,
Չենք առնում փրկության կանչերը
Քո ծաղկանց, ծառերի, ջրերի
Եվ լույս ու անմեղ կենդանիների:

Նյութը պլոկվել է հոգուց,
Հոգին՝ խոտորվել ճանապարհից ոգու
Եվ, իբրև մի ընկեցիկ,
Անճանաչ ծիրում է թափառման:

Ո՞ւմ դեմ սիրտս բացեմ,
Երբ Նրա ձայնը վառման
Ամպերի միջով կարծես չի՜ թափանցում,
Իսկ մանուկը՝ մո՜րն է ուրացել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:32

ԱՐՏԱՑՈԼԱՆՔ

Խշշացող գետից
Լոկ արձագանքն էր
Ինձ հուշ մնացել:

Թե ուր մեկնեցիք
Իմ արահետից,
Ոչ ոք չգիտեր
Ու չի իմացել:

Էդ ոնց ճոճվեցիք
Ճառագայթագեղ
Խորունկ խորերից,-
Քի՜չ մնաց լացեմ…

Ա՞մպ էիք երկնի –
Հավերժաճերմակ,
Ծառ ու վարդատո՞ւնկ-
Հավերժականաչ…
Խորությո՞ւն սրտի –
Հավերժակապույտ…

Թե ուր մեկնեցիք…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:33

ԵՐԱԶՈՒՄ

… Եվ գնո՛ւմ էի գալարներով տողի,
Ասես հողի մեջ - խոփ շիկակարմիր,
Մինչև կանգ առա - ակոսադարձին,
Հենց որ արևը վար բերեց կոպն իր:

Վաստակած, խոնջած տե՞ր էի, ոգի՞,
Բայց բնաշխարհն ինձ գետնին էր գամում,-
Մանկաշո՜ւնչ բերան, աղավնո՜ւ հոգի…
Եվ Տերն աստղերի ողկո՜ւյզն էր քամում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:33

ԱՄՊՆ ՈՒ ԾԻՐԱՆԵՓՈՂԸ

Ինչպես էլ ընթանաս - առ իս,
Ծիրանեփողը հա՛ր կուղեկցի քեզ,-
Կուզես՝ խռո՛վ արի, վառոդով տակառի
Բոմբյունով ցրի՛վ տուր կանչերն իմ աղեկեզ:

Թե գաս տարածուն՝ մետաքսե փորդ
Հպիր սաղարթներին իմ ծեր ծառերի,-
Իմացիր՝ դողդոջ մատներ են մտել
Փետուրների մեջ չվող բառերի:

Պա՜ր արի, խա՜ղ արա ու բազմադեմ
Հասիր քաղաքին այս - ամայի
Ու շրջշրջուն ձայնդ ցողիր, որ
Լուսայգին մայեն ստվերները ու… հմայիր:

Կաթ-կաթի՜լ գցիր հնչյուններդ ասուպ,
Ասես ձեռնափի մեջ՝ արծաթե դրամ.
«Ի՜նչ հեռվից է եկել»,-քո մասի՞ն են ասում,
Եվ դու մարդ ես եղել ու դարձել ես ա՞մպ…

Եվ ոնց բերանից ծիրանեփողի՝
Քո անուշ շո՛ւնչը տուր - սփռվե՜լ ջանա,-
Քո՛ ճանապարհն էր, և չի՛ք այլ ուղի,-
Շուրթեր են, մատներ ու ոսկե շրջանակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:33

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այդ երեկո աշնան մենք գալիս էինք
հիվանդատեսից,-
Մեր խենթ ընկերը երրորդ անգամն էր
ձախ կոճը կոտրել՝ խփելով
նույն մայթի հենց նույն բազալտին:

Մենք ծխում էինք:
Գլխավերևում սահում էին պիրկ
երամները նետ-թռչունների,
իբրև գետ երկնային
տանող՝ դեպ դրախտ:

Արևամարին շուքերն ուզում են
ազատվել փխրուն առարկա և իրից:

Հոսող ստվերի մեջ
կանգ էինք առել,
ասես ջրի վրա երկու պայծառատես
և ուղեկցում էինք թևավորաց գաղթը:

Եկող գարունքին խենթը լավացավ,
իսկ ընկերոջս քաղցկեղը բռնեց,-
նա նմանվել էր լորի լերկ ձագի:

Ու հեռացավ շուտով շուքերի աշխարհ,
որպեսզի ե՜տ բերի գաղթած թռչուններին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:34

ՊԱՐԱԴՈՔՍ

Կիսաբաց աչքերով
կյանքի աչքերին նայելով կիսաբաց…

Հիպնոսվել,
որ հոսի քո ներսում
աշխարհը
ջրերով՝ իր չոր,
իրերով՝ իր թաց…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз