СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 22 фев 2019, 21:39

ՀԱՅՐԵՆ
Ալշու՜րթ իմ, լուսնացո՜ղ իմ կես,
Ճմլածո՜ր մորմոք իմ սրտի,
Թխպած է գարնան երկնի պես
Հրահուր երկինքն իմ կարոտի:
.
Ե՛կ, կրծքիդ շղարշը հանի՛ր,
Եվ ծոցիդ արբունքով գոհար`
Ճզմի՛ր ինձ, այրի՛ր, կործանի՛ր,
Որ սերս վառ մնա ու հար..

Ըստ Նահապետ Քուչակի
Փոխադրեց` Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 25 фев 2019, 11:05

ԿԱՐՈՒՍԵԼ
Համր կինոյի նման է կյանքը,
Մենք դիտորդի պես նայում ենք նրան,
Ինչ-ինչ կադրեն են հաջորդում իրար,
Ու սոսկ աղմուկն է մեր արձագանքը:

Մեզնից քչերին կարճ ժամանակով
Մի երկրորդական դեր է վստահվում,
Քիչ անց տարվում ենք ուրիշի դերով,
Հետո մեզ նորից դնում են մի կողմ:

Բեմահարթակը տրվում է այլոց,
Նոր սցենարներ, նոր բեմադրիչ,
Ապա մեկ այլն է վերցնում գրիչ`
Առաջիններին թողնելով անգործ:

Պտույտ է գալիս կարուսելն անվերջ,
Մեկը գնում է, մյուսը` մոտենում,
Մենք կյանք-կինոյի շարժին հետևում,
Կողքից դիտող ենք մնում անընդմեջ:

Կյանքի ընթացքը պարույր է կարծես`
Մեկը իջնում է, մյուսը` բարձրանում,
Բայց շատերն իրենց նեղլիկ կածանում
Գնահատող են մնում մշտապես…

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 25 фев 2019, 11:09

***
Հին Տրոյայի անառիկ ամրոցն
Անզոր գտնվեց անշեջ սիրո դեմ:
Ոդիսևսի ձին առասպել է սոսկ,
Հաղթողն, իհարկե,
Սերն էր անհատնել…

Ս. Մալխասյան 23.02.2019
Последний раз редактировалось Կարինե Կարինե 03 май 2019, 17:12, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 фев 2019, 00:58

ԿԱՐՈՏԱԿԱՆՉ
Երազում թե արթուն քո անունն է հիմա,
Քո անունն է միայն մրմնջում իմ լեզուն,
Իմ երա՜զ անթաքույց, խենթ կարո՜տ իմ անմար,
Տամուկ սիրտս միայն քո ջերմ սերն է ուզում:

Մոռացի'ր ամենին, ե'կ կարոտ իմ մոլոր,
Ամոքի՜ր հոգնատանջ տրտմությունը սրտիս,
Իմացիր, որ իմ սուրբ երազները բոլոր
Քո սիրով են ապրում, միայն քո՛, սիրելի՜ս…

Եկ, կարոտս հիմա թախծալու՜ր է դառնում,
Երբ ինձ հետ չես ու ես գիշերում միայնակ…
Ա՜խ, դու դեռ չգիտես, թե ինչպես է մարվում
Խեղճ կարոտը, երբ նա լքվա'ծ է ու մենակ…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 мар 2019, 12:52

ԱՌԱՋԻՆ ԳԱՐՈՒՆԸ
Լույսը ցնծաց ամենուրեք,
Ծաղիկները ժպտացին...
Ու խավարեց խավարն անհետք,
Խավարն անվերջ ու անծիր:

Տերն, ինքն էլ էր աչք կկոցում,
Խնդմնդալով քթի տակ.
Հրաշք էր լույսն այգաբացի.
Ճաճանչախիտ ու հստակ:

Բողբոջ տվեց ամեն մի ծառ,
Ծաղիկները բացվեցին,
Ճռվողացին ծիտ ու ծիծառ,
Ու լոկ ձյուները լացին...

Կարկաչահոս վար սլացան
Հազար առվակ ու առու,
Ու որոտաց ամպրոպաձայն
Խռովահույզ մի ԳԱՐՈՒՆ...

Ս.Մալխասյան 1998
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 мар 2019, 12:54

***
Դու իմ հեքիաթն ես այսու,
Իմ հացն ու գինին,
Քո դեմ իմ սիրտն եմ բացել,
Ե՛կ, նրան տիրի՛ր...

Ս. Մալխասյան
28.02.2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 03 мар 2019, 10:51

ՎԵՐԱԴԱՐՁ

Տուն դարձա անհու՜յզ թափառումներից
Անամոք, անհուշ, հոգնաբեկ ու լու՜ռ…
Կարոտի բաղձն էր ինձ հեռուներից՝
Մորմոքով անխոս, կանչու՜մ տխրալուր…

Հայրական տունս մնացել էր որբ,
Հին օջախը մեր արդեն չէր ծխում.
Անցած օրերի հրացոլքը բորբ
Մարել էր վաղուց, հազիվ էր մխում…

Սմքել էր Մայրս` չորս պատն էր ու նա.
Կարոտն էր կախվել կքված ուսերից,
Արցունքոտ շող կար աչքերում նրա,
Որ ցամաքել էր, լլկվել հույզերից…

Հանդիպման ցնծում չկար էլ արդեն…
Շվար էր մայրս, շվար էի ե'ս…
Մեր կարոտն անգամ դարձել էր անդեմ`
Հանդիպում չէր դա, լքում էր կարծես…

Ծաղկուն քաղաքս դարձել էր անտեսք…
Անսքող թախիծ, տխրամած ժպիտ…
Կարոտս լուռ էր, լու՜ռ` արցունքի պես,
Եվ' հպարտ էի, և՛ խեղճ, և՛ անմի’տ…

Չէր փոխվել կարծես ոչի՛նչ իմ կյանքում,
Բայց օտա՛ր էի ես ոստանիս մեջ.
Թախիծն անծի՜ր էր ու չէր ամոքվում…
Եվ կարոտ կար բորբ, և սե՜րն էր անշեջ…

Իմ սե՜ր, իմ կարո՜տ, իմ ոստան հլու…
Թող այրվեն դյութող թովչանքները պի'ղծ:
Թափառ օրերս էլ չե՜ն դառնալու:
Հագու’րդ տուր լացիդ, վերադարձի՛ իղձ...

Ս.Մալխասյան
12.12.1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 05 мар 2019, 10:45

ԿԱԿԱՉՆԵՐ

Քարափների կապույտ երիզներին ամռան
Գորովալից շողից կակաչներ են ծլում,
Անմեղության կարմիր արցունքներ են դրանք,
Մոռացումի տրված վաղ անցյալում…

Հիմա նայում նրանց, հիշում եմ ինձ ջահել
Օրերի մեջ հարբած խենթ մի սիրով...
Մոռացումից նրանք իմ հին սերը հանել
Ու ժպիտ են դարձել համր ու ներող…

Քարափներ ենք մենք էլ` կարծրաժպիտ ու խև
Եվ կակաչներ ունենք մեր կրծքի տակ,
Բայց չենք կարող այսօրն անցյալի հետ փոխել,
Թե մեր սիրտն էլ դառնա արև-կրակ…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 06 мар 2019, 10:36

ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ

Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա չլիներ, չլիներ նա,
Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,
Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.

Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
Իմաստունների հետ ծեր ու անչար,
Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
Ու շտկվեր սխա՛լը չարաչար,

Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
Հայը չապրեր առանց Արարատի,
Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
Պաշտեին և' մեծին, և' անհատին,

Եթե ամպի տեղակ Արև'ը լաց լիներ,
Սևանն անհա'րց լիներ ու բարձրաջու'ր,
Թե ուսումը ձրի, օրենքն անմա'ղձ լիներ,
Հայը սատա'ր լիներ համերկրացուն,

Եթե նախնյաց Ոգու' կարոտը հաց լիներ,
Ու ջահ լիներ պատգա'մը Մեծերի,
Եթե ամեն ասված մի՜ քիչ արված լիներ,
Մտքի' կարոտ լիներ, ո'չ գանձերի,

Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
Մի քանդածի տեղում, թե երկուսը շինվեր,
Բարին հզո'ր լիներ, չարը` անճա'ր,

Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
Եթե մեկը խելոք, մեկը չար չլիներ,
Օրենքը դաս լիներ մեկ երկուսին,

Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
Հավատն անխոնջ լիներ, մրմունջը` սին,

Եթե գարին ընկույզ ու հույսը կու'յս լիներ,
Չարիքն անգործ, անհույս, անապաստան,
Ողբ ու լացի տեղում խինդի արցունք լիներ,
Արդարացի լիներ գործ ու փաստարկ,

Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
Հոգադարձում լիներ ու արթնացում,
Ետընթացի տեղակ առաջանցում լիներ,
Ըմբոստացում լիներ ամեն հարցում,

Եթե ամեն քայլով ավելացու'մ լիներ,
Ավերումի ուժը չեզոքացվե'ր,
Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
Արարումի' ձիրքը ընտելացվեր,

Եթե նախանձն անքեն, քենը` անշունչ լիներ,
Բարությունը` կարող ու պատվական,
Եթե հաղթությունը անգոհացում լիներ,
Ուժը ճար չլիներ, փողը` մական,

Եթե շնորհ ու ձիրք աստվածացում լիներ,
Անկիրթ գոյությունը` աղերսական,
Եթե ամեն հարցով Նարեկացուն դիմվեր,
Արարատը լիներ մագնիսական,

Եթե օրենք ու դատ անթերացում լիներ,
Անմիտն ուժ չունենար ու զորություն,
Թե չարության դիմաց մի պատառ լաց լիներ,
Ապաշխարում լիներ ու թողություն.

Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
Թե չլռեր հոգսը մարդկանց հոգում,
Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
Հավա’տն անդուրժ լիներ ու աննկուն...

Եթե այսպե'ս լիներ, եթե այնպե'ս լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...

Ս. Մալխասյան 2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 07 мар 2019, 11:37

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Քո հայտնվելով ամեն ինչ փոխվեց,
Իր գույնը հագավ ամենն աշխարհում,
Հոգուս անդորրում ծնվեց մի Լոխ - Նեսս
Ու ծաղիկ բուսեց ամեն մի քարում...

Երկինքն անընդմեջ լազուրի մեջ էր,
Երկիրը հագավ զմրուխտ պատմուճան,
Հազարան Բլբուլն աստղերից իջել,
Աշխարին Սերն էր տիրել անվախճան...

Հոգիս բողբոջեց փշատենու պես,
Ծաղկազարդվեցին անտառ ու ձորակ,
Կյանքը հրճվանքի խարույկ էր կարծես.
Ամեն քար աչքիս թվում էր խոյակ…

Քո երևալով հոգիս շունչ առավ,
Ինձ գարուն բերիր, իմ նոր հարություն...
Կյանք է ըմբոշխնում կարոտս ծարավ,
Սերդ մելան է, ես՝ սիրո մատյան…

Ս.Մալխասյան

Вложения


(60.97 кб) Просмотров: 84
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз