СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 05 фев 2019, 12:49

ՀԻՍՈՒՍԻՆ

Մեր մի աչքը վեր, մեկը` ցածում է,
Եվ՛ Քեզ ենք պաշտում, և՛ ինչք ու բարիք...
Մարդկանց մեծ մասը սովից հածում է,
Մի բուռն է միայն ապրում անկարիք:

Տեր Աստվածորդի, Քո դրած կարգը
Ոտնահարվում է ամեն մի քայլի,
Մարդիկ մոռացել պատիվն ու հարգը,
Խոնարհվում են լոկ դրամի փայլին:

Մեկ հազար տարին վաղուց է անցել,
Երրորդ հազարն ենք արդեն գլորում,
Տես` մարդու հոգին ոնց է կարծրացել,
Իրար խաբում են, ճզմում, տրորում...

Ե՞րբ պիտի նորեն Երկիր այցելես,
Որ փրկես մարդկանց հոգիներն ավեր,
Աղաչու՜մ եմ, Տե՜ր, փրկություն բեր մեզ,
Թե չէ կյանքն այսպե՜ս կարող է մարել...

Ս. Մալխասյան

(18.52 кб) Просмотров: 146
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:10

ԵՐԲ Է ՕՐԸ ԻՐԻԿՆԱՆՈՒՄ
Ե՞րբ է օրը իրիկնանում։
Երբ արևը մայր է մտնում,
Երբ աստղերը հերթով գալիս
Ու աստղերի ծովն են մտնում,
Երբ քո սերը թախծոտ մի օր
Հույզի քամուն պահ ես տալիս,
Հազար անգամ գնում գալիս,
Որոնում էս ու չես գտնում...

Երբ է օրը իրիկնանու՞մ,
Երբ երկինքը, ամպով պատված,
Որոտում է ու դղրդում,
Եվ Լուսինը աստղանց ծովում
Արեգակի հետքն է փնտրում,
Երբ ուրիշին սերդ զիջել
Ու հենց դու ես դրա վկան,
Երբ պաղ սրտիդ դող է իջել,
Հոգուդ դարման անող չկա...

Ա՜խ, երբ գիտես, որ սերդ կա,
Երկնչում ես ու չես փնտրում,
Ու տեսնում ես, որ դու կանգնած`
Ուրիշ մեկն է նրան գրկում…
Հենց այդ պահին, կյանքը վկա,
Այդ պահին է օրդ մթնում...

Հիշեք մարդիկ, սիրո հանուն,
Երբ է օրը իրիկնանում...
Ու մի թողեք ձեր թողությամբ
Օրը մթնի,
Որ օրեր անց` խելքի գալով,
Չհայտնվեք անվերադարձ
Կորած Սիրո...
Քավարանում:

Սեյրան Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:11

***
Չեմ հասկանում, ասեք, այս որտեղի՞ց եկան`
Անանձնական թախիծ, հոգս մորեմերկ,
Այս ապագան անտես, այս հույսերը տկար,
Խղճմտանքից զատված մարդկային հենք...

Մի՞թե թվում էր մեզ, որ մենք մարդ ենք համակ,
Հոգի ու սիրտ ունենք, պատիվ ու խիղճ,
Թե՞ մեր հոգու խորքում դեռ անդունդ է խավար,
Ուր լոկ ընչքի քաղցն է ապրում անվիշտ…

Ս.Մալխասյան
30.11.2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:11

ԼԱՎԻ ՍՊԱՍՈՒՄ

Երբ Ազնվության փոքրիկ մի կաթիլ,
Անաղարտության շող եմ նկատում,
Խինդի արցունքն է կախվում իմ այտից,
Բարու գալուստն է սիրտս ավետում...

Լցվում է հոգիս Նորի արբունքով,
Սիրտս ուռչում է հպարտությունից,
Կյանքը պատվում է բարության շուքով
Եվ ողջ աշխարհն է կարծես ժպտում ինձ…

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:14

Աննա ԱԽՄԱՏՈՎԱ
* * *
Ինձ հարկավոր չեն փայլը ձոների,
Էլեգիաների հմայքը շքեղ,
Հուզումից ծնված երգն է գովելի,
Այլ ոչ սղալված, շատերը ինչպես...
Թե իմանայիք, թե ի՞նչ աղբից են
Ծնվում երգերը լուրջ կամ անամոթ...
Տես խատուտիկը պարսպի տակին,
Եզան լեզուն կամ լոշտակը անհոտ,
Պատին հայտնված բորբոսը անհայտ,
Գոմաղբի հոտը, ճիչը ներվային …
Եվ երգն արդեն կա, հնչում է կայտառ.
Հուրախություն ձեզ ու... նաև՝ իմ:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:19

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Շատերին էր թվում, որ սխալ եմ ապրել,
Որ ինձ շատ էր տրված ու ես քչին հասա,
Զուսպ ու ազնիվ էի, ինչքն էլ ինձ չի հաղթել,
Եվ չեմ փորձել անգամ փառքի կանչին անսալ։

Բայց հպարտ եմ հիմա,
Որ զարթոնքն այս տեսա,
Տեսա ջահել ոգու ձերբազատումն ահից,
Հազարամյա Դավթի վերածնումն է սա,
Որ երկիրս փրկեց անփառունակ գահից։

Ս. Մալխասյան 25.05.2018
Последний раз редактировалось Կարինե Կարինե 24 фев 2019, 21:47, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 фев 2019, 12:21

ՀԱՅԱՍՏԱՆ
(ՕՐՀՆԵՐԳ)

Ի’մ Հայաստան, ի’մ Մայր, Ի’մ Հայրենիք,
Քո շնչով եմ ապրում ես շարունակ,
Քո հանճարի լույսն է իմ մեջ ալիք-ալիք
Իմաստություն դառնում պարզ ու շիտակ:

Բորբոքել ես դու իմ երևակայությունը մերթ,
Մեկ թախիծ ես դարձել հոգուս խորքում,
Մերթ` գալիքին միտող հույսի հզոր մի երթ,
Մեկ կարոտն ես անծիր դու իմ հոգու:

Դու ես հոգուս միակ հավատամքը անբիծ,
Քո երգերն են ինձ միշտ թևեր դարձել,
Դու երկունքն ես եղել ու թռիչքը կամքիս
Եվ իմ հոգում հավետ աստվածացել:

Հայկյան նետի փառքն է եղել երկունքը քո,
Աստղերին է հառնում քո նոր ուղին,
Դու չես եղել երբեք տմարդի կամ անգո.
Անվարան ես հարթում քո մենուղին:

Դարերի մեջ կոփված, դարերի դասն առած,
Դու ցնորք ես անչար երկրի բիբում,
Քո վանքերի երթով` քարե աղոթք դառած,
Նարեկացու հետ ես դու օրնիբուն:

Աստծո օրհնա’նքը քեզ, Երկի’ր իմ ավետյաց,
Դու նոր ուժով պիտի փթթե’ս, ծաղկե’ս,
Եվ քո եղերացիր որդոց միաբանած,
Դրախտ երկիր դառնաս Արարատին ի տես:

Սեյրան Մալխասյան 1998

Հ.Գ. Այս բանաստեղծությունն առաջարկում եմ որպես ՀՀ Նոր Օրհներգի տեքստի հիմք։

ՀԳ. Այն հաղթող է ճանաչվել 1918 թվականի Մայիսյան հաղթական ճակատամարտերի 80 ամյակին նվիրված գրական մրցույթում
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 фев 2019, 19:49

ԵՍ
Հակասական եմ ի սկզբանե,
Ընկեր, բարեկամ ինձ չեն ճանաչում,
Գրողը տանի, թվում է բարդ եմ,
Երբ պարզ լինելն է ինձ մտատանջում:
Ինձ չեն ճանաչում, երբ մարդկանց մեջ եմ,
Ինձ չեմ ճանաչում, երբ մենակ եմ ես,
Ոչ-ոք իմ Ես-ին չի ուզում զիջել,
Քանզի ի վերուստ բարի եմ ու հեզ...

Ու թեև Պապից կաթոլիկ չեմ ես,
Ու թեև մարդիկ ինձ չեն հավատում,
Բայց մինչև օրս, շատ շատերի պես,
Ուրիշի իղձը չեմ թողել անտուն,
Ուրիշների պես օջախ չեմ քանդել,,
Մարդու երազը ուժով չեմ բանտել,
Ցավը` հասկացել, հոգսը` փարատել,
Սատար եմ կանգնել մարդկանց մշտապես:
`
Համեստ ուժերիս ներածի չափով`
Փորձում եմ քայլել սոսկ խղճի ճամփով.
Մարդկանց չեմ հարգում չուլ ու փալասով
Թանկագին ինչքով, կոչումով, դասով…
Գուցե և ոչ ոք ինձ չհավատա,
Բայց շատ շատերից տարբերվում եմ ես,
Զի գորշության մեջ այս ամենօրյա,
Դեռ Մարդ եմ մնում բոլորին ի տես։

Ս.Մալխասյան2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 фев 2019, 19:50

ԱՆՐՋԱՆՔ

Այն երանավետ պահն եմ երազում,
Որ քո աչքերը ժպտան ինձ մեղմիվ,
Սերս քո սրտում ծիլ տա հարաճուն,
Եվ բույրը ըմպեմ շուրթերիդ մեղրի…

Քաղցր նազանքով գլուխդ թեքես
Ու փարվես կրծքիս այնպե՜ս քնքշորեն,
Որ ես հավատամ` եկել է ինձ տես
Սպասումներիս պարգևը Վերին...

Քեզ Ամուրի պես գրկիս մեջ առնեմ,
Հրկեզ համբույրներ դաջեմ շրթունքիդ,
Քո մեջ կրքերի խարույկ բորբոքեմ
Ու շանթը դառնամ հոգուդ զարթոնքի…

Երազ է գուցե և անիրական…
Իսկ գուցե պահն այդ նվիրե՞ս սրտիս,
Եվ անուրջն իմ այս դառնա իրական`
Հոգուս Արևը դառնաս, սիրելիս…

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 22 фев 2019, 17:08

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն հին է:
Նա բիբլիական
Ջրհեղեղից էլ առաջ է եղել:
Այն բազմահունչ է ու արիական,
Վեհ, խորունկ, հնչեղ, ջինջ ու աներեր:

Մեր լեզուն բազում դավերի միջով
Հասել է Ք.Ծ քսանմեկ դարին,
Բայց այսօր արդեն դիրքերն է զիջում
Եվ ընկրկում է` առանց պայքարի...

Իսկ ի՞նչ է եղել, ի՞նչն է պատճառը,
Որ բազմադարյա լեզուն հայերեն
Դեգերման ցուպ է առել անճարի,
Օտարի ջուրն է խմում կարեվեր:

Բացենք սնդուկը նախամեսրոպյան,
Այնտե’ղ մեր լեզվի գանձերը փնտրենք,
Յոթ բյուր անթեղված հայկյան բառեր կան,
Հայոց հնչյուններն այնտեղ են զտվել:

Մայրենիով են թվում է խոսում,
Սակայն օտարի’ առոգանությամբ,
Խրթին բառերի անվախճան հոսքում
Հայոց բառերը կորչում են անկամ:

Ազգային լեզուն ծիրն է մտքերի,
Արտահայտիչն է Ազգային ոգու,
Սակայն դառնալով օտարին գերի`
Նոր Մտքի սաղմը էլ չի ոռոգում:

Ավերակվում է ու քանդվում անմեղ
Արարման տենչը մարդկային հենքի,
Զի այլոց բառը թվում է համեղ`
Պատրանք ծնելով մտքի ու խելքի:

Մի պահ, ետ նայենք, նայենք աջ ու ձախ,
Եվ համեմատենք օտարը մերին,
Հայ գրչությունը քննենք համարձակ,
Այլոցն անհարթ է, Մերը` Անթերի:

Ս.Մալխասյան 2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз