СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:08

ԵՐԱՆԻ
Գայիր, քեզնով հանդարտեիր հոգիս խռով,
Բորբ շուրթերիդ հրացոլքը տայիր սրտիս,
Հուզումներիդ վերուվարից խմորվելով`
Խելահեղվեր ու չենթարկվեր մարմինս ինձ...

Մենք` շղարշված արբեշումե մթնշաղով,
Անէացման եզրագիծը լուռ հատեինք
Եվ ծովացած կարոտը մեր անրջաթով
Մարմնաձույլ հրաբուխի վերածեինք...

Ու տոն դառնար հանդիպումը մեր առաջին,
Սիրո անզուսպ մի խրախճանք` համր ու հյութեղ,
Արձագանքեր սիրտդ սրտիս անմեղ կանչին
Ու մեր սերը հուրհրատեր ոնց սուրբ կանթեղ...

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:09

ԴՈՒ

Իմ փորձությունն ես, թե փրկությունը,
Ես դեռ չգիտեմ,
Բայց, որ դարձել ես իմ էությունը,
Հայտնի է վաղուց:
Քեզնով բացվում է իմ առավոտը
Եվ օրն է մթնում.
Ամեն ինչում է քո բույրն ու հոտը,
Հոգուս սրբալույս։

Ս, Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:10

ՀԱՅՈՒՀՈՒՆ


Ես խենթի պես սիրում եմ քեզ,
Եվ՛ կարոտում, և՛ տենչում...
Քեզ համար է սրտումս անվերջ
Վարդ ու շուշան բողբոջում...

Ս.Մալխասյան 25.12.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:12

***
Սպասումի ծուխը բարակում է ու խուլ
Հառաչանքի նման ալեկոծվում օդում,
Հոգսը` դառնում ծուղակ, միտքը` դառնում ամուլ,
Կասկածանքի որդն է ձաղկում մարդու հոգին…

Ս. Մալխասյան 2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:15

Ընկերոջս`
գեղանկարիչ Էդվարդ Մանուկյանին(ԱՄՆ),
ի սրտե

ԻՆՔՆԱՆԿԱՐ ՆԵՐԿԱՊՆԱԿԻՆ

Ներկապնակից մի ինքնապատկեր
Դիտողի միտքն է կարծես շաղափում,
Կենտրոնում թախծով լեցուն աչքեր են,
Շուրջը` չորացած ներկի խառնակույտ…

Թաքնված ցավ կա հայացքում վճիտ.
Եվ ցավն այդ տանող հոգի մի մաքուր,
Աչքերը Վանա, Սևանա լճեր,
Դեմքին հուսաբեկ մորմոք անթաքույց...

Նկարի լեզվով ապտակ է դա մի
Մարդկանց, որոնց հետ առնչվել է նա,
Ու Հոգու ապտակ անողոք դարին,
Որ տառապանքներ բերեց անհամար...

Օրեր, տարիներ, դարեր գլորվեն...
Կապրի պատկերն այդ ներկապնակին,
Եվ բյուր հոգիներ կհուզի նորեն,
Որպես հոգեցունց հավերժի ճամփորդ…

Սեյրան Մալխասյան 30.06.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:23

ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ
Լինում են կյանքում այնպիսի պահեր,
Երբ սերը գալիս սիրտդ է խոցում,
Դու չես հասցնում անգամ և խորհել,
Թե ո՞նց է սերն այդ քեզ իր մեջ գոցում:

Չգիտես, ինչպե՞ս վարվել այսուհետ,
Ընդառա՞ջ գնալ, թե՞ մեկեն լքել,
Առճակատում է միտքդ սրտիդ հետ
Եվ դու չգիտես, ո՞ր կողմը բռնել:

Ընդդիմանալով արյան սուրբ կանչին`
Մտքիդ ասուպն ես հար մղում առաջ,
Բայց ո՞նց դիմանաս հոգուդ հառաչին,
Երբ սերդ բոց է տալիս խնդամած...

Հոգիդ հատում է պատնեշը մտքիդ,
Հանուն հրճվանքի նորածին սիրո,
Զի հասկանում ես` լոկ սիրուդ գրկում
Դու կաժանանաս օրհնանքին Տիրոջ:

Ս. Մալխասյան 10.06.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:23

ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

Անծանոթ ենք դեռ, իրար չգիտենք,
Քո դեմքը միայն հեռվից եմ տեսել,
Բայց քո աչքերի փայլը հրեղեն
Գրավել հոգիս, սիրտս է խոցել...

Գերվեցի քո լուրթ աչքերի փայլով
Եվ անզոր եմ սեր, քո հմայքի դեմ,
Հավերժահարս իմ ` հեզաճեմ քայլող,
Ե՞րբ կնվիրես ինձ սիրո եդեմ:

Լուսինը ելավ ամպերի տակից,
Աստղերն անհունից աչքով են անում,
Կարոտս վաղուց լուր չունի քեզնից,
Քեզ որտե՞ղ գտնեմ, սեր իմ անանուն...

Ս.Մալխասյան 2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 14:24

***

Սպասումի ծուխը բարակում է ու խուլ
Հառաչանքի նման ալեկոծվում օդում,
Հոգսը դառնում ծուղակ, սիրտը դառնում ամուլ,
Կասկածանքի որդն է ձաղկում մարդու հոգին…

Իսկ ցամաքող հոգում պակասում է լույսը,
Խավարն ահեղանում, ընկրկում է բարին,
Ցամաք հոգու խորքում խենթանում է հույսը
Եվ էլ գին չի տալիս անգամ հանգով բառին…

Ս.Մալխասյան 2015
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 17:37

Կ Ո Շ Ի Կ Ը

Կոշիկ էր…
Ծնվել էր ծառայելու,
Որ պաշտպանի մարդկանց ցեխ ու փոշուց,
Սակայն մարդիկ նրան չէին նայում`
Համարելով նրան իր մի անշունչ:

Նա իր գործն էր անում հլու ու հեզ,
Չէր տրտնջում երբեք ոչ մի բանից,
Փոշեպատ էր հաճախ, անբարետես,
Ու նեղվու˜մ էր, նեղվում նա դրանից:

Հազվադեպ էր Նրան քսուք քսվում,
Այն էլ, երբ տիրոջն էր դա անհրաժեշտ:
Կոշիկն այդ պահերին շատ էր հուզվում`
Ամաչելով փայլից իր բարետես…

Դե, կոշիկ էր, մաշվեր պիտի մի օր…
Կնճիռներով պատվեց, անհարթ դարձավ,
Հետո բկին չոքեց աղետը նոր`
Մի նոր կոշիկ Նրա դերն ստացավ:

Ասպարեզը մեկեն անցավ նորին:
Տերը նետեց Նրան մի մութ անկյուն:
Կուրացնում էր խեղճին ցավը խորին.
Ցեխին էին միայն Նրան հագնում:

Ծռմռվել էր արդեն, գունաթափվել,
Անիմաստ էր թվում կյանքը Նրան.
Եվ չէր կարող տիրոջ խիղճը թակել,
Եվ չէր ուզում մնալ անօթևան:

Կոշիկ էր…
Ծնվել էր ծառայելու,
Պաշտպանելու մարդկանց ցեխ ու փոշուց:
Բայց այս կյանքում հինը ու՞մ է գերում,
Մոռացել են Նրան մարդիկ վաղուց...

Ս.Մալխասյան 03.07. 2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 фев 2019, 17:46

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Մեր նոր գոյության ամբողջ ընթացքում
Հայտնի չէ՝ ո՞վ էր առանց նախանձի,
Ո՞վ էր մեզ հարմար ճանապարհ բացում,
Ո՞վ էր ջուր լցնում ի՛ր ջրաղացին...

Հանապազ հացի խնդիր չէ կյանքը.
Բազում հարցերի վերծանում է դա,
Սե՞րն է կարեւոր մարդուն, թե՞ փառքը,
Մե՞նք պիտի ճգնենք, թե՞ Տերը գթա...

Ընտրել մե՞ր ուղին, թե՞ ուրիշինը,
Ապրել գդակո՞վ, թե՞ առանց դրա,
Բախտը որոնել հի՞ն հողի վրա,
Թե՞ մեկ ուրիշ տեղ՝ մոռացած հինը...

Մեր հազարամյա, գեղեցիկ ու կուռ,
Ճոխ ու բարձրարվեստ լեզուն մոռանա՞լ,
Թե՞, ճիգ տքնանքով, աշխարհին ի լուր,
Հին իմաստության խորանը բանալ...

Ձեռք - ձեռքի՝ որպես նորօրյա Փյունիկ,
Ճախրել երկնքու՞մ մեր Բիբլիական,
Թե՞, նորից ու նոր դառնալ անտունի՝
Մոռացած, որ մենք զարմերն ենք Հայկյան...

Նոյի հանգրվան Սուրբ Արարատի,
Պատկե՞րը միայն պահենք սրբորեն,
Թե՞, աչքը հենած Ձյունե ճակատին,
Երկիրն Ավետյաց ծաղկեցնենք նորեն...

Իմաստություն կա հնօրյա հարցում.
Լինե՛լ:
Իհա՛րկե`
Գերի՛ն չենք հարցի,

Բայց արարելով մե՛ր ջրաղացում,
Աչքն Արարատի՛ սուրբ այգաբացին:

Ս. Մալխասյան 10.01.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз