СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:43

ԱՆԱՆՈՒՆ ԿԱՐՈՏ

Անծանոթ ենք դեռ, իրար չգիտենք,
Քո դեմքը միայն հեռվից եմ տեսել,
Բայց քո աչքերի փայլը հրեղեն
Գրավել հոգիս, սիրտս է հուզել:

Գերվեցի քո լույս աչքերի փայլով
Եվ անզոր եմ դեռ քո հմայքի դեմ,
Հավերժահարս իմ ` հեզաճեմ քայլող,
Ե՞րբ կնվիրես ինձ սիրո եդեմ:

Լուսինը ելավ ամպերի տակից,
Աստղերն անհունից աչքով են անում,
Թախծոտ եմ, քանզի լուր չունեմ քեզնից,
Ախ, ե՞րբ ես գալու, սեր իմ անանուն:

Ս. Մալխասյան
Последний раз редактировалось Կարինե Կարինե 21 мар 2019, 14:23, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:44

ԱՆՈՐՈՇՈՒԹՈՒՆ

Անսպասելի սերս քեզ հուզել,
Լրջմիտ խնդիր է դրել քո առաջ,
Չգիտես` մերժմա՞ն պատասխան գուժել,
Թե՞ թևատարած գաս ինձ ընդառաջ...

Հուզումնածինը այն է, սիրելիս,
Որ հիմա ունես երկու ընտրաճար`
Հոգնատանջ երկար սպասման բեռից,
Որոշես, ո՞րն է բարի, ո՞րը` չար...

Բայց անիմաստ է երկմտելը զուր,
Թող սրտիդ ձայնը հուշի քեզ բարին,
Ունկնդիր սիրո ձայնին սիրասուն`
Սիրտդ վստահիր Սիրո քանքարին...

Ս. Մալխասյան 17.07.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:45

Հ Ի Շ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հայրը երազներ էր թողել բոսորագույն,
Պապը հեքիաթային հայրենիք էր թողել,
Տատը արցունքներն էր մաքրում պապից թաքուն
Ու բոլորի սրտում կարոտն էր անթեղվել…

Դարը գերանդու պես հնձեց մեկիկ-մեկիկ
Հարազատներ, օջախ, ավանդույթներ ու տուն,
Գալիս էին նրանք մերկ ու ոտաբոբիկ,
Կորած հայրենիքի այրող սերը սրտում...

Նրանք գալիս էին կռունկների նման`
Վերադարձի տենչը սրտում ամուր պահած,
Գալիս էին թողած Մուշ, Բայազետ ու Վան,
Աժդահակ ու Սիփան հեռվում թողած…

Նրանք գալիս էին, որ գեղեցիկ մի օր,
Վերադառնան նորից լքված Հող-Հայրենին,
Այնտեղ, ուր թողեցին երազները բոլոր,
Անգութ կարիճներին ու գայլերին...

Ս. Մալխասյան 2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:45

ԵՐԵՔ ԲԱՐԴԻ

Երնեկ ապրեինք փոքրիկ մի գյուղում,
Երեք բարդիներ վեր խորանային,
Ու բարդու վրա, բարձրադիր բնում,
Ապրեին խաղաղ երկու արագիլ:

Բարդիների տակ խոխոջեր առուն,
Թարմություն բերեր բաղ ու բոստանին,
Ամենուր լսվեր գառների մայուն,
Թարմ հացի բույրը տարածվեր տանից…

Երեկոները, ծառերի հովում,
Անցած օրերից պատմեինք իրար,
Հիշեինք, ոնց էր սիրտներս դողում
Առաջին սիրո հույզերից վարար…

Հովանի լիներ մեր երազներին.
Խաղաղ երկնքի լազուրն անսքող,
Ու մեր սրտերը խաղաղ ապրեին
Երեք բարդենու հովանու ներքո:

Ս. Մալխասյան 7.09.2003

Anna Aramyan это нравится.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:46

Կոնստանտին Սիմոնով

ՍՊԱՍԻՐ ԻՆՁ (ЖДИ МЕНЯ)

Սպասիր ինձ և ես կգամ,
Բայց շատ սպասիր,
Երբ անձրևն է դեղնած անգամ,
Թախծոտ ու անսիրտ:
Սպասիր, երբ ձյուն է մաղում
Երբ շոգ է ու տապ,
Երբ շատերն են ինձ մոռանում
Շուտ ու հապշտապ։
Սպասիր, երբ հեռուներից
Նամակներ չկան,
Երբ հոգնել են սպասումից
Մոտիկ, բարեկամ:
.
Սպասիր ինձ և ես կգամ,
Չափսոսաս բարին,
Նրանց, ում ասել է չկամ
Իր գցած գարին...
Թող հասկանան ուստր ու մայր,
Որ չկամ արդեն,
Ընկերներս թող որ գան
Գուխը կախեն,
Դատարկեն դառը գինին
Ողորմաթասի...
Սպասի'ր, բաժակդ դի'ր,
Հիշի'ր իմ մասին:
.
Սպասիր ինձ և ես կգամ
Մահին դեմ այդ սին,
"Բախտն է բերել", թող անկամ
Չսպասողն ասի,
Չհասկանան թող նրանք,
Որ արհավիրքից
Քո սպասումն է միայն
Պահպանել միշտ ինձ։
Ո՞նց փրկվեցի, կիմամանք
Միայն ես ու դու,
Պարզապես ինձ շատ էր թանկ
Սպասումը քո...

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:47

ԱՄԵՆ ՏԵՍՆԵԼԻՍ

Ամեն տեսնելիս` սիրտս տրոփում,
Միտքս երկատվում, լեզուս կապվում է,
Մինչդեռ խելահեղ տենչերս հորդուն
Անվերջ կտրատվում ու կարկատվում են:

Իմ մեջ ծվարած հույսի բեկորից`
Քո հեռանալով, կախվում է վիշտը,
Ես փորձ եմ անում նորից ու նորից
Քո աչքերի մեջ որոնել ճիշտը։

Այդպես երկատված, քեզ հետ և անջատ,
Երկու Ես - եր են իրար հալածում,
Հետո հանդարտվում, դառնում հարազատ,
Կարոտիդ բույրն են իմ մեջ տարածում:

Պտտվում է այս կարուսելն անվերջ.
Մենք հանդիպում ենք ու լուռ հեռանում,
Հար հրկիզվում եմ հին հուշերի մեջ`
Խարույկն իր բոցը դեռ չի մոռանում:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:48

ՄԵՐ ՔԱՐԸ

Մեր քարը հոգսեր է փարատում,
Մեր քարից լույսեր են ճառագել,
Մեր քարով մեր անցյալն են դատում,
Եվ մեր հույսն է անգամ քարակերտ…

Ս. Մալխասյան 25.09.1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:49

***

Շատերին է հոգսը տանում
Ու բարքերը մեր վայրենի...
Ես ապրում եմ Հայաստանում
Ու չեմ լքի իմ Հայրենին:

Թող այլերը ելնեն, գնան`
Բախտ որոնեն ուրիշ տեղում,
Ես Մայր հողում պիտի մնամ,
Ու ծաղկեցնեմ հողն իմ բեղուն....

Ս. Մալխասյան 30.06.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:50

ՀՈԳԻ, ԹԵ ՀԱՑ

Ինձ հարց են տվել բազում անգամներ,
Ես ինքս ինձ եմ տվել նույն հարցը`
Մարդուն այս կյանքում ի՞նչն է կարեվոր,
Ի՞նչն է մեզ պահում` Հոգի՞ն, թե՞ Հացը:

Ինքս ինձ հաճախ տալով այդ հարցը,
Պատասխան գտնել չեմ կարողանում,
Մեզանում հիմա երկուստեք բաց է`
Ոչ այս կա, ոչ այն մեր նոր մառանում:

Անտիկ դարերից փորձում է մարդը
Հագեցում գտնել դրանցից մեկում.
Մեկ ցանց է գործում կեցության սարդը,
Մեկ հոգու ցավն է մարդուն կեղեքում...

Որոնումների լաբիրինթոսից
Փրկություն թե կա, երկուստեք միայն.
Հակամարտելով չենք ելնի փոսից,
Զի առանց Հոգու` Հացն էլ է ունայն:

Ս.Մալխասյան 10.01.1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:50

ՈՒՐ ԵՍ

Ու՞ր ես չքնաղ իմ փերի,
Իմ երազանք, իմ հեքիաթ,
Ինձ դարձրիր քեզ գերի,
Բայց դեռ լուռ ես, աննկատ։

Երազում եմ քեզ գրկել,
Ու լիանալ քո սիրով,
Խենթ երազներս փրկել
Հմայքներիդ թունդ գինով...

Ավաղ, անտես ես դու դեռ,
Անմեկնելի ու անհաս,
Բայց հույս ունեմ, որ մի օր
Սրտիս հուրը, սիրուս հունը,
Կյանքիս բույրը կդառնաս...

Ս.Մալխասյան 25.06.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз