СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 окт 2019, 11:12

Միխաիլ Լերմոնտով

ՁԱՆՁՐԱԼԻ Է, ՏԽՈՒՐ

Ձանձրալի է, տխուր և ձեռք մեկնող չկա
Տառապանքի ժամին հոգուդ ցավի:
Անօգուտ է անվերջ երազել ու տոկալ.
Կորան տարիները լավ ու բարի...
Սիրե՞լ, բայց ու՞մ, ասե'ք...
Կարճ սերն անիմաստ է,
Բայց և անհնար է հավերժ սիրել:
Անցյալի հետք չկա մեր հոգում, դա փաստ է,
Տառապանքն էլ, խինդն էլ մեզ չեն տիրել:
Կրքերը ի՞նչ արժեն.
Չէ՞ որ օրից մի օր
Կորչելու են հոսքում մտորումի...
Եվ որ կողմ էլ նայես` քո մեջ, թե շուրջբոլոր,
Հիմար ու փուչ խաղ է կյանքն ամենի...
1840

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 окт 2019, 11:14

Մ.Յու. Լերմոնտով

* * *
Ոչ, այդ քեզ չեմ ես հրաբորբ սիրում,
Էլ ինձ չեն հուզում հմայքները քո,
Հին տվայտանքն է քո մեջ ինձ գերում,
Ջահել օրերում ապրածն անսքող...

Երբ ինչ-որ պահի նայում եմ ես քեզ,
Խորունկ հայացքս աչքերիդ հառած,
Դա իմ խոհերի զրույցն է անտես,
Ոչ քո, սրտիդ հետ՝ սիրտս մոռացած:

Ջահել օրերի իմ ընկերուհի,
Ես այլ գծեր եմ դեմքիդ որոնում.
Անցած բորբոքը՝ լռող շուրթերիդ,
Եվ հին կրակը՝ աչքերիդ թոնում...
1841

Թարգմանեց` Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:44

ԼԵՌԸ ԾԽՈՒՄ Է
Լեռը ծխում է ամպի մեջ կորած
Եվ սպիապատ սիրտ է հիշեցնում:
Նա էլ իմ սրտում թուխպի պես մնաց,
Օրն առանց նրա անհուշ է անցնում...

Գետակի աշխույժ խոխոջը հիմա
Ինձ նրա ձայնն է հիշեցնում թախծոտ,
Որ մի ժամանակ խինդ էր հուրհրան,
Իսկ հիմա, ավաղ, լոկ հուշ է լացող…

Լսում ճնճղուկի սեթևեթն անուշ
Ու նրա ձայնն եմ հիշում մեղրածոր,
Որ հուշ է դարձյալ, հեռավոր մի հուշ՝
Օր օրի վրա ինձնից հեռացող…

Տխուր եմ ինչպես աշխարհն անարև,
Ախր իմ հոգու արեգակն էր նա,
Որ պոկվեց, գնաց ինչպես մի տերև
Եվ խենթ քամու հետ շրջում է հիմա…

Մենակ եմ դարձյալ: Սպասումն աղի
Դժվար է լուծվում աղոտ հույսի մեջ:
Կարոտ եմ նրա անմեղ ծիծաղին,
Որ սրտիս խորքում հնչում է անվերջ…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:45

Ա Պ Ր Ե Լ

Ապրել մարդավայել ու արժանապատիվ,
Արծվի ճախրանքի պես մեղմ ու հանդարտ,
Բարին ու ազնիվը անազնիվից զատել,
Արդարամիտ լինել ու ինքնադատ:

Ապրել` հայացքի մեջ գորովանք ու ժպիտ,
Լեզվին` բարեբանում ու հույսերին` ճախրանք,
Լռության մեջ` խոհեր, խոսքերի մեջ` կուռ միտք
Սխրանքներում` բորբոք, հուզման պահին` մարմանդ:

Ապրել Աստվածակերպ` ապրեցնելով մարդկանց,
Ոգի ու շունչ ցանել ամուլ հոգիներում, Օգնության ձեռք մեկնել առանց խնդրանք ու հայց`
Հոգում միայն բարին ու սրտի մեջ ներում:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:46

Մ.Յու.Լերմոնտով

* * * Ա.Օ. Սմիռնովային

Ձեզանից հեռու՝ մոգոնում խոսքեր,
Ձեր կողքին, լոկ Ձեզ լսել եմ ուզում,
Բայց սարսռուն է լուռ հայացքը Ձեր
Եվ ստիպում է պատնեշել լեզուս:

Ի՞նչ արած...
Խոսքով իմ անիրական
Դեռ անկարող եմ Ձեր խոհն ընդհատել:
Կարող էր անփույթ կատակ թվալ դա,
Եթե... չստիպեր այսքա՜ն տառապել...

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:47

***
Հանդիպեինք մի օր մեր անցյալին
Ու` շոյելով նրա սև վարսերը,
Քմծիծաղը պահած, մի հարց տայինք,
- Ներողություն, բալես, ի՞նչ է սերը…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:47

Մ.Յու.Լերմոնտով

* * *
Բաժանված ենք, բայց պատկերդ
Ակոսվել է սրտիս մեջ...
Ուրվականն այդ, աղոտ ու հեզ,
Խինդ է բերում ինձ անվերջ:

Ես տրվեցի կրքին անսանձ,
Հուրն այդ մարել չստացվեց.
Լքված էլ է վանքը Տաճար,
Կուռքն ընկած էլ է Աստված...

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:48

Ա.Ս. Պուշկին

* * *
Մութը փեշն է փռել Վրաց հողի վրա,
Արագվայի խրոխտ ճիչն է ցածում...
Թախծոտ եմ ու թեթև. վիշտս` լուսավորյալ,
Եվ թախիծս է հիմա քեզնով լեցուն:

Քեզնո՜վ, միա’յն քեզնով...
Եվ իմ տրտմությունը
Ոչ տանջանք է անհույս, ոչ հառաչ է:
Սիրտս այրվում ու դեռ անմոռաց սիրում է...
Քանզի նա չի կարող ապրել անսեր:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:50

ԲԵՄԻ ԿԱԽԱՐԴԸ
Ընկերոջս` ռեժիսոր Սերգեյ Մելիքյանին

Աղոտ ջահեր են, պատեր ցրտահար,
Վերից միալար անձրև է կաթում,
Ճերմակ մորուքով մեկը խանդավառ
Արևի մասին հեքիաթ է կարդում…

Շուրջբոլոր անբեղ ու մորուսավոր,
Աչքը չորս արած, նայում են նրան,
Մոռացման մեջ են դեմքերը բոլոր,
Հոգնած աչքերում փայլը հուրհրան…

Նսեմացել են հույզերն անանուն
Լուսե շքերթում նոր կերպարների,
Խենթակայծ հոգին երկնում է սամում`
Շռինդ բերելով հոգնատանջ բեմին…

«Կոշկավոր կատվի» կախարդ դևի պես
Մի դերից ելնում մեկ այլն է մտնում`
Բոլոր դերերը խաղալով այդպես,
Կերպավորվում է ու վերակերտվում:

Իրիկնաժամին մարում լույսերը,
Բարի գիշեր է մաղթում պահակին,
Սրտում տանելով Արարման Սերը,
Որ վաղվա բեմը նորից Շողարկի…

Սեյրան Մալխասյան 21.12.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:50

Աննա Ախմատովա

ՄԱՐՏՅԱՆ ԷԼԵԳԻԱ

Հարստությունը օրերի անցած
Ցավոք, երկար չի բավականացնի,
Ինքներդ գիտեք` և կեսը նրանց,
Որքան էլ դաժան, բայց չեն մոռացվի։

Կռինչն ագռավի, գնացքի թակը,
Թեքված գմբեթը հնամյա վանքի,
Դաշտում երկփեղկված կեչու հմայքը,
Որ կարծես լուծն է կրում հին մեղքի,

Կամ բիբլիական ծեր կաղնիների
Գաղտնախորհուրդը աստղերի ներքո,
Եվ կամ հեռացած երազից մեկի`
Կիսաջրասույզ հին նավակն անգո…

Եղյամով պատվող հերկերում սերմած,
Ձմեռվա շունչն է թևածում անդող,
Պատահական չէ և մեգը այս թաց`
Հեռաստանները մշուշով պատող:

Թվում էր արդեն, որ վերջից հետո
Այլևս ոչինչ էլ չի լինելու…
Բայց, ո՞վ է շրջում պատուհանիդ մոտ
Եվ քո անունն է անվերջ կրկնում…

Այն ո՞վ է քերծում սառած ապակին
Եվ բացված ափով ձեռքով է անում,
Ում, ի պատասխան, ոստայնից սարդի,
Արևի շողն է փայլում հայելում…

Թարգմանեց Ս.Մալխաայանը


Анна Ахматова

Мартовская элегия

Прошлогодних сокровищ моих
Мне надолго, к несчастью, не хватит.
Знаешь сам, половины из них
Злая память никак не истратит:
Набок сбившийся куполок,
Грай вороний, и вопль паровоза,
И как будто отбывшая срок
Ковылявшая в поле береза,
И огромных библейских дубов
Полуночная тайная сходка,
И из чьих-то приплывшая снов
И почти затонувшая лодка...
Побелив эти пашни чуть-чуть,
Там предзимье уже побродило,
Дали все в непроглядную муть
Ненароком оно превратило.
И казалось, что после конца
Никогда ничего не бывает...
Кто же бродит опять у крыльца
И по имени нас окликает?
Кто приник к ледяному стеклу
И рукою, как веткою, машет?..
А в ответ в паутинном углу
Зайчик солнечный в зеркале пляшет.

1960
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot, GetIntent Crawler и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз