СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:21

***
Քո սերն է մշտարթուն երազներս հսկում,
Անուրջների ծով է վաղու՜ց դարձել իմ մեջ,
Ալեբախվում է այն, փոթորկվում իմ սրտում
Եվ իմ երակներում այրող հուր է անշեջ...

Ս.Մալխասյան 1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:21

***
Հոգուս կարոտ ես բերել
Եվ լույս կենարար,
Սիրտս մտել, ինձ գերել,
Սեր դարձել անմար:

Բայց ոչ մոտիկ ես գալիս,
Ոչ գնում հեռու,
Սերդ այլին ես տալիս,
Ինձ մորմոք բերում:

Ախ, ե՞րբ պիտի վայելեմ
Հրաշք սերը քո,
Խարույկ դառնամ կրքաբորբ
Քո սրտի ներքո...

Ս.Մալխասյան 4.10.2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:22

***
Որքան չքնաղ ես, որքան լուսեղեն,
Եվ ժպիտ ունես արևի նման,
Աչքերդ մեջ կան աստղային շողեր,
Որ ջերմացնում են իմ սիրտը հիմա:

Կախարդող փերի, ինձ կանչող հեքիաթ,
Ախ, քո հմայքից խենթանում եմ ես,
Կարող եմ անվերջ նայել քեզ անթարթ
Եվ քո կարոտից այրվել մշտապես...

Ներիր սիրելիս, իմ անբիծ, իմ լավ,
Որ հանդգնեցի արև երազել,
Լույսի շող բերիր օրերին իմ մառ
Եվ սիրտս այրող կարոտը դարձար:

Ս. Մալխասյան 2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:22

ՎԵՐԱԾՆՈՒՄ
Երկար տարիներ ապրելուց հետո
Ոչ սիրտ են թողնում և ոչ էլ հոգի...
Նոր սեր է փնտրում սիրտը առինքնող,
Որ վերածնվի, առնի Նոր Ոգի....

Կորցրածն ենք մեր փորձում ետ բերել,
Եվ մի նոր ուժով տրվել կրքերին,
Կյանքի հեքիաթը վերապրել նորեն.
Նոր սեր ըմբոշխնել ինչպես հին գինին....

Ս. Մալխասյան 6.10.2015
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:22

ՍԻՐՏՍ ԱՐԹՈՒՆ Է

Սիրտս արթուն է ու չի գիշերում,
Մեղմիկ զարկերով հաշվում է կրկին
Պահերն անմոռաց անդարձ հուշերում՝
Լուռ սպասելով նրանցից մեկին...

Աշնան հողմածեծ օրերում անկամ
Կամ կարոտաբույր գարնան զարթոնքին,
Դառնում է հանկարծ կարոտն անապակ,
Սիրտը` ծարաված, հոգին` անմեկին...

Ու…դեռ չի գտնում: Մթնշաղի պես
Լուծվում է մեգում հորիզոնն անծիր,
Ուր երազներ է թողել հրակեզ,
Ուր դեգերում են կարոտները ցիր...

Վերհուշեր, հուշեր, տեսիլներ աննյութ,
Մտքերի անչար, հոգնաբեկ ժխոր՝
Կա՞ արդյոք անեղծ գորովանք ու գութ,
Ապրու՞մ է արդյոք սերն անմեղ ու խոր...

Սիրտս արթուն է ու չի գիշերում,
Մեղմիկ զարկերով հաշվում է կրկին
Պահերն անմոռաց անցած հուշերում՝
Դեռ սպասելով նրանցից մեկին...

Ս.Մալխասյան 2010
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:23

***
Դու հեռանում ես,
Բայց ոչ միայնակ.
Սրտիս կանչը միշտ
Քեզ հետ կլինի,
Որպես կարոտի
Բյուրեղ հանգանակ,
Որպես սպասման
Հնամյա գինի...

Ս.Մալխասյան 8.10.2007
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 12:57

Վալերի Բրյուսով
ՀԱՅԵՐԻՆ

Այո, դուք կանգնած եք միջնաբեմում
Երկու տարակարծիք աշխարհների,
Բայց ձեր ոգուն անվերջ ուժ է բերում
Ձեր դարավոր նախնյաց պատգամը հին:

Ալեկոծումն ու հողմն աշխարհների`
Թեկուզ թևի ծայրով, կառչել են ձեզ.
Կրեսոսի ահեղ արշավների
Եվ Մակեդոնացու որոտը մեծ...

Խոնարհել եք` թողած շփոթի մեջ,
Փառքը կայսերական դրոշների,
Եվ Հուստինիանոսի զորքերի հետ
Ձեր Այրուձին նետել ընդդեմ նեռի:

Քիչ չեն խոնարհել ձեզ հողմերը նենգ,
Ինչպես փոթորիկը՝ մանուշակին.
Չինգիզ Խանի օրոք, Լենկ Թեմուրի,
Լուսնի փառքի մռայլ խրախճանքի…

Սակայն, արի' զինվոր, հարվածի տակ
Ձեր ոգին չի' զիջել ճակատագրին,
Եվ զուր չէ, որ երկու հսկա բանակ
Կռվում են դեռ, թե ո՞վ ձեզ կտիրի:

Դժվար էիք հղկվում, ոնց ադամանդ`
Պահպանելով ձեր մեջ շողերը նուրբ,
Հանց գույներով հարուստ շիրազի վարդ,
Հանց Հոմերյան փառքի ճաճանչը լուրթ...

Եվ Ապրե՛ց երկիրը ձեր Նաիրյան
Գահանկումների մեջ ու դավերի,
Բայց Գիրն ու Միտքը ապրեցի՛ն, կա՛ն,
Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին…

Սուրբ կարոտով, հոգին ձեր ավերված,
Այնտեղ Միտքն է պահել չարից հեռու,
Գրված Քրիստոսից մինչ Արամազդ,
Գրված երկրագնդի չորս ծագերում…

Եվ ձեր ստեղծագործ ու բորբ ոգին,
Վառված ճաճանչներից հելենական,
Անհնազանդ մթար ժամանակին,
Լույսին է միշտ կառչել Սուրբ Արարման:

Եվ հիմա, մեզ հասած նոր աշխարհում,
Ամբոխի մեջ մթար շատ ցեղերի,
Անտիկ սարսուռն է ձեր դեմքից բուրում
Մեզ անծանոթ ու խորթ հին դարերի…

Անցյալ դասերը ձեր լրջախոհ են,
Եվ հավերժ է նրանց Լուսե սահքը.
Դուք իրավու՛նք ունեք, հպարտորե՛ն
Կրել բաղմադարյան ձեր պսակը:

Զեր ժառանգությունը լու՛րջ է, հզո՛ր,
Մենք այն ըմբոշխնում ենք ու զարմանում,
Թե ացյալը ո՞նց է իր հին զարկով
Կոչնակն ալեկոծում նոր օրերի…

Հավատ ունեմ, ազգդ Մեծ Տիգրանի
Հաղթահարելու է ողջ հողմերը նոր,
Եվ ձեր փառքը պիտի հավերժ ճախրի
Սխրանքների Իր Նոր Ուղեծիրով…

Որ մի օր, կենսախինդ ձեր քնարը,
Արարչագործ հոգու իր սուրբ երգով,
Երկու օտար ու խորթ աշխարները
Կշաղկապի ինչպես երկինք ու ծով…
1916

Թարգմանեց՝ Ս.Մալխասյանը

Валерий Брюсов
К АРМЯНАМ

Да, вы поставлены на грани
Двух разных спорящих миров,
И в глубине родных преданий
Вам слышны отзвуки веков.

Все бури, все волненья мира,
Летя, касались вас крылом,—
И гром глухой походов Кира
И Александра бранный гром.

Вы низили, в смятенье стана,
При Каррах римские значки;
Вы за мечом Юстиниана
Вели на бой свои полки;

Нередко вас клонили бури,
Как вихри — нежный цвет весны:
При Чингиз-хане, Ленгтимуре,
При мрачном торжестве Луны.

Но, воин стойкий, под ударом
Ваш дух не уступал Судьбе;
Два мира вкруг него недаром
Кипели, смешаны в борьбе.

Гранился он, как твердь алмаза,
В себе все отсветы храня:
И краски нежных роз Шираза,
И блеск Гомерова огня.

И уцелел ваш край Наирский
В крушеньях царств, меж мук земли:
Вы за оградой монастырской
Свои святыни сберегли.

Там, откровенья скрыв глубоко,
Таила скорбная мечта
Мысль Запада и мысль Востока,
Агурамазды и Христа,—

И, ключ божественной услады,
Нетленный в переменах лет:
На светлом пламени Эллады
Зажженный — ваших песен свет.

И ныне, в этом мире новом,
В толпе мятущихся племен,
Вы встали — обликом суровым
Для нас таинственных времен.

Но то, что было, вечно живо,
В былом — награда и урок.
Носить вы вправе горделиво
Свой многовековой венок.

А мы, великому наследью
Дивясь, обеты слышим в нем.
Так! Прошлое тяжелой медью
Гудит над каждым новым днем.

И верится, народ Тиграна,
Что, бурю вновь преодолев,
Звездой ты выйдешь из тумана,
Для новых подвигов созрев;

Что вновь твоя живая лира,
Над камнями истлевших плит,
Два чуждых, два враждебных мира
В напеве высшем съединит!
1916
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 12:58

Իսլանդական պոեզիա
ՏՈՐՍԴԵՅՆ ՖՐԱՈՒ ՀԱՄՐԻ
"Նոր աշխարհն ատամի տակ" 1967

ՀՈՒՅՍԸ
Հույսը ոգի է, տեսիլ աչքերում.
Բռնել ես սուրը դողացող ձեռքով,
Շութերիդ վրա մոգի լեզու է,
Քանի ձյունապատ անտառի վրա
Ձմռան կարճ օրը հա կարճանում է,
Լեռան ստվերը` երկարում,
Ու ես` քո նվիրյալը,
Ծնկաչոք եմ դեռ:

Սառույցը` քամու սոսափը ճերմակ,
Սարսուռ է դառնում գիշերում խավար…
Մինչ դու հնչում ես
Անվերջ կրկնվող հին երգի նման,
Քանի ճեղքում եմ
Թխկին քո երգի կրակի համար…

Ութ վերստ հեռու է քամին տարածում
Թխկոցը կացնի…

Թարգմանեց՝ Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 12:58

Ա. Ս. Պուշկին

ԳԻՇԵՐ
Իմ ձայնը` խորամուտ քնքշաթոն հուշերին,
Խաթարում է մունջը երկարող գիշերի,
Տխրամած մի ճրագ անկողնուց ոչ հեռու
Այրվում է: Տաղերս են: Հալվում են ու դողում.

Հոսում են առվակներն իմ սիրո` լի քեզնով:
Խավարում փայլում են աչքերդ բոցավառ:
Ժպտում են: Թվում է քո ձայնն է դեռ լսվում...
Ընկեր իմ, քնքուշ իմ, սիրում եմ... քոնն եմ հար:

Թարգմանությունը` Ս. Մալխասյանի
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 12:59

Իսլանդական պոեզիա
ՏՈՐՍԴԵՅՆ ՖՐԱՈՒ ՀԱՄՐԻ
"Նոր աշխարհն ատամի տակ" շարքից

ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Հորս հետ,
Աշնան թաց քամու միջով,
Մենք գնում էինք
Դարերից մաշված մի արահետով:

Շագանակագույն անտառակի մեջ
Ես նկատեցի տունն աստվածների…
Կռապաշտ դարձա` երեխա էի:

Ամառն արթնացավ:
Մեր տնամերձը ծաղկազարդվել է
Խինդ ու շուշանով։

Ես մեծացել եմ...
Ու տրորում եմ դրանք անխնա։

Թարգմանեց՝ Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 12


⇑ Наверх
⇓ Вниз