СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:17

ՈՒՐ Է ԵՐԱԶԸ ՄԵՐ
Ու՞ր է երազը մեր,
Ո՞ր մայթերի փոշու
Գորշ ամպերն է երկինք նա բարձրացնում,
Եվ որտե՞ղ է հիմա նա պահ տրվել հուշին,
Ու՞մ սրտում է գցել իրարանցում...

եվ օրերից մի օր ետ կդառնա՞ արդյոք,
Հետք թողնելու ծանոթ արահետում,
Թե՞ կկորչի օտար ճամփաներում մոլոր,
Երազներում անբոց ու բեկբեկուն:

Դարերի համ ունի երազը մեր մաքուր.
Մաքառող է, անեղծ ու անդավան,
Այն ապրում է այլոց երազներից թաքուն
Ժամանակի հոսքում անապական:

Ու՞ր է երազը մեր, ո՞ր մայթերի փոշում,
Թանձրացե՞լ է արդյոք, թե՞ նվաղել:
Ու՞մ է հայրենի տան ծանոթ ուղին հուշում,
Ու՞մ մտքերի հունն է աղավաղել…

Ս.Մալխասյան 4.09.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:17

***
Դեգերելով հույսերի
Ու հույզերի արանքում,
Որոնեցինք այլ աչեր,
Այլ հոգիներ ոսկեթև…
Երբ հեռացան անցյալից
Որոնումներն անարդյունք,
Նեղսրտում են նոր դերից
Հույսն ու հույզերն՝ աննեցուկ…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:18

* * *
Աստված մեզ տվեց իր Գիրն ու Լեզուն`
Հոգու ճանաչման Շնորհ- բանալին,
Աստված իր Սերը անթեղեց մեզնում
Եվ, ի հավելում, անմռունչ Բարին:

Հրաժարվել են բոլորը Բարուց,
Հրաժարվել են Արդարությունից,
Ու հիմա նրանք, լքված ու անտուն,
Խնդրում են փրկել անդուլ անկումից:

Ս.Մալխասյան 2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:18

ՎԱԼԵՆՏԻՆ ՈՒՍՏԻՆՈՎ
(Валентин Устинов," ВЗДОХ")

ՀՈԳՈՑ
Դու անկեղծ էիր, անհարմար էր շատ,
Դե առանց գաղտնիք հույսը հոգս է լոկ,
Ցավալին այն չէ, որ սեր չտեսա,
Այլ, որ չորսացի պահը անցողիկ...

Փշոտ խոսքերդ կուլ տվի անցավ,
Ասե՞լ, որ անվերջ տարակարծ էինք,
Ցավալին այն չէր, որ քեզ չիմացա,
Քեզ ճանաչելը մեծ ցավ կլիներ:

Բայց միայնության ձայնը հնամյա
Բախտիս պես հոգոց հանեց թախծալի,
Ցավալին այն չէ, որ տխուր եմ հար,
Այլ, որ մնացի առանց հին ցավի…

Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:18

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Իմ հայրենիքը այն չէ ինչ գիտեն,
Ինչ ցույց ենք տալիս դրսից եկողին,
Այն հոգս է, ցավ է, հույս է հարատև,
Բույր է հոգեթով ջրի ու հողի…

Իմ հայրենիքը բակն է մեր անշուք,
Ծուռ ակացենին` տան մուտքի առաջ,
Կացնից բզկտված բարդու մի մասունք,
Եվ անտառն` արդեն պատմություն դառած:

Իմ հայրենիքը երկինքն է ամպոտ,
Պատեհ, անպատեհ անձրևն ու քամին,
Հունիսյան այրող արևն անհագուրդ,
Եվ ... Երազանքը դժնդակ ժամին:

Սեյրան Մալխասյան 8.01.2002
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:19

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Կուզեմ Արարատը նորից մերը լինի,
Նորից քո հոյակերտ դեմքը հառած,
Վեր խոյանաս վսեմ փառքով անկասելի,
Աշխարհի դեմ մտքիդ հենքը վառած:

Ս.Մալխասյան
04.11.97
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:19

Իսլանդական պոեզիա
Յոգուն Ուր Վյոր
“Հարյուր բանաստեղծություն” շարքից, 1967

ՀԱՅՐՍ
Հինն էր նորոգում բոլորի համար,
Ողջ հիսուն տարի, հայրս կոշկակար. իժ
Դեռ այն թվերից,
Երբ ձկնակաշվե կոշիկով էին
Մեր մանուկները,
Ու…մինչև հիմա:

Կոշտացած էին հորս ձեռքերը
Ու նա պարհում էր դրանք գրպանում,
Երբ իր փոքրերի ու հեզ կնոջ հետ
Հին եկեղեցու ճամփան էր բռնում…

Ճանաչում էր նա հատիկ առ հատիկ,
Մեր գյուղի բոլոր հին կոշիկները,
Եվ գիտեր՝ ինչքա՜ն դեռ կդիմանան
Այդ կոշիկները…

Թարգմանեց՝ Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:20

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ
Այսօր հոռի, վաղն անգո,
Մոլորության շղարշում,
Մի տեղ հոգսից մտահոգ,
Մի տեղ՝ աթոռ են մաշում:

Միևնույն է շատերին
Տերեվաթափ կամ Գարուն,
Մեկն ուզում է համբերի,
Մյուսն էլ չի համբերում...

Հոգսի առաջ դուռը բաց,
Հույսի համար չկա դուռ,
Զատզատվել են խինդ ու լաց
Դղյակի մեջ կամ անտուն…

Գեների կապն ընդհատվել,
Թույնով է լոկ աչքը լի,
Հոգին դարձել է անտեր,
Չարն է և հաց, և գինի:

Այդ չարագույժ ոլորտում
Փրփրաբաշ է ամեն ցավ,
Հոգսն ալիքվող, անհատնում,
Նախանձն` անկուշտ, անկործան:

Անեզր է ու անվախճան
Երթն ալեկոծ օրերի,
Մտքերն անշունչ ու անկամ,
Հոգին` անբույր ու հոռի…

Կյանքէ՝ խրթին, մեղք ու բարդ,
Մարդիկ անզոր ու անհարգ,
Լաբիրինթում հույսերի՝
Բյուր Երազներ անավարտ...

Մարդը դառնում է մժեղ,
Նյութապաշտները` անհագ,
Կարոտախտ է ողջ գիշեր`
Աչքը ցայգին Անաղարտ…

Ս. Մալխասյան 2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:20

Լոնգֆելլո Հենրի Ուոդսվորթ (ԱՄՆ)

ԿՅԱՆՔԻ ՍԱՂՄՈՍԸ
Անրջանք չէ կյանքը, ավաղ,.
Մարտակոչ է մեծ գործի,
Ոչ էլ թախծոտ սփոփանք է,
Այլ գրոհ է ամրոցի:

Սրընթաց է ժամանակը,
Մի կորցնիր ոչ մի պահ,
Հիշիր, որ քո սրտի զարկը
Իր քայլերգն է դեպի մահ:

Կյանքի անհուր ճանապարհին
Լծկան եղիր, ոչ թե լուծ,
Քեզ ստրուկի պես մի պահիր՝
Հերոս դարձիր բարձրակուրծ:

Անվերջ գալիք մի երազիր
Եվ չափսոսաս լավն անցյալ,
Օրվա հացի հետքով վազիր
Ու վստահիր քեզ դարձյալ:

Հուշում են մեզ մեծերն անվերջ՝
Գործով հասնել մեծ փառքի,
Ժամանակի ավազի մեջ
Հետքն ունենալ մեր կյանքի:

Հետքն` այն հստակ, որ կարող է
Ճամփա հանել և այլոց,
Ով հոգնել կամ անկարող է,
Խիղճն արթնացնել ոմանց գոց...

Կյանքին տիրիր աշխատանքով,
Քափ քրտինքով անասել,
Եվ սովորիր քո տքնանքով
Լավ օրերին սպասել,

Պատրաստ եղիր արդար գործի,
Ողջ ուժերը տուր նրան,
Որ քո վաղվա երազածի
Տերը դառնաս անվարան:

Թարգմանեց՛ Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:21

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Ես սիրում եմ քեզ,
Ես քեզ սիրում եմ՝

Ինչպես իր հասկին ցողունը դալար,
Ոնց կյանքը երկրին, ոնց ծառը տերև,
Ինչպես երկիրը արևին անմար,
Խենթացման հասնող սիրով անձնվեր...

Ես սիրում եմ քեզ՝ ինչպես գետը ծով,
Ոնց սերմը հողին, հանց երկինքն աստղեր
Ինչպես ծաղիկը Արևին բոսոր,,
Անմոռաց, անեղծ, սիրավառ ու մեղմ…

Ես քեզ սիրում եմ՝ կապույտ մշուշում
Հառնող առաջին ճաճանչի նման,
Ինչպես երփներանգ գույները` Աշուն,
Ինչպես Արևին՝ օրերը ձմռան։

Ես քեզ սիրում եմ, իմ չնաշխարհիկ,
Աչքս քո հոգու լույսին սևեռած,
Եվ սերս, սերս,
Ազդարարել եմ ուզում աշխարհին,
Քեզնով հեղեղված…

Ս. Մալխասյան 2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз