СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:12

Անենսկի Ի.Ֆ ( Анненский И.Ф.

ԱՍՏՂԵՐԻ ՄԵՋ
Թարթող աստղերի մեջ հեռու և մոտ,
Մի անուն եմ անվերջ ես կրկնում,
Ոչ թե, որ տարված եմ Նրա սիրով,
Այլ, որ այլոց գրկում շատ եմ տրտում:

Ես միշտ Նրանից եմ լուծում խնդրում,
Եթե երկընտրանքն է հոգիս տանջել,
Ոչ թե, որ նրա մեջ լույս եմ փնտրում,
Այլ, որ Նրա հետ ինձ լույսեր պետք չեն:

Թարգմանեց` Ս. Մալխասյանը

СРЕДИ МИРОВ

Среди миров, в мерцании светил
Одной Звезды я повторяю имя...
Не потому, чтоб я Ее любил,
А потому, что я томлюсь с другими.

И если мне сомненье тяжело,
Я у Нее одной ищу ответа,
Не потому, что от Нее светло,
А потому, что с Ней не надо света.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:13

ՀԱՅԻ ՑԱՎԸ

Թռչում են կյանքի օրերն անընկալ,
Կանչո՜ղ Գալի՛քը դեռ չի երևում…

Ս.Մալխասյան
5.09.2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:13

ՆՈՐԱՎԱՆՔ
Վարդակարմիր ժայռերին երկնից արյուն է կաթել,
Արնագույնով է ներկել լեռներն ու ձորը հսկա,
Ու թվում է` կարմիրն այդ Աստծո վերքից է կաթել,
Եվ ծերպերն այս երկնամերձ լուռ հիշեցումն են Նրա:

Երկնասլաց ժայռերի հրակարմիր ելուստին
Հայտնվում են վեհաշուք աղավնակերպ երկու վանք,
Նրանք արցունքն են վճիտ վաղուց խաչված Հիսուսի,
Դարձած Հույսի սուրբ Մասունք, քարե Հավատ, քարե Փառք…

Ս. Մալխասյան 1.10.2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:13

ՀԱՅԱՍՏԱՆ
(ՕՐՀՆԵՐԳ)
Ի’մ Հայաստան, ի’մ Մայր, Ի’մ Հայրենիք,
Քո շնչով եմ ապրում ես շարունակ,
Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք-ալիք
Իմաստություն դարձել պարզ ու շիտակ:

Բորբոքել ես դու իմ երևակայությունը մերթ,
Մերթ թախիծ ես դարձել սրտիս խորքում,
Մեկ գալիքին միտող հույսի հզոր մի երթ,
Մերթ կարոտն ես անծիր դու իմ հոգու:

Դու ես եղել հոգուս հավատամքը անբիծ,
Քո երգերն են ինձ միշտ թևեր դարձել,
Դու երկունքն ես եղել ու թռիչքը կամքիս
Եվ իմ հոգում հավետ աստվածացել:

Հայկյան նետի փառքն է եղել երկունքը քո,
Աստղերին է հառնում քո նոր ուղին,
Դու չես եղել երբեք տմարդի կամ անգո.
Անվարան ես հարթել քո մենուղին:

Դարերի մեջ կոփված, դարերի դասն առած,
Դու ցնորք ես անչար երկրի բիբում,
Քո վանքերի երթով, քարե աղոթք դառած,
Նարեկացու հետ ես դու օրնիբուն:

Աստծո օրհնա’նքը քեզ, Երկի’ր իմ ավետյաց,
Կուզեմ, որ նոր ուժով փթթե’ս, ծաղկե’ս,
Ու քո եղերացիր որդոց միաբանած
Դրախտ երկիր դառնաս Արարատին ի տես:

Սեյրան Մալխասյան 1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:14

ԿԱՐՈՏԻՍ ԵՐԳԸ

Խաթարվեց հոգուս անդորրը կրկին,
Երազ է կարծես հայտնությունը քո,
Անբիծ հմայքով տիրեցիր սրտիս,
Ժպիտով վճիտ` հոգուս անսքող:

Ասուպ աչքերիդ առկայծը ցնորք
Ննջացող հոգուս խավարը վանեց,
Նորից ինձ պատեց հուզումը ծանոթ՝
Անհուն կարոտս հոգուդ դավանեց…

Դարձել ես անմար երազս թաքուն,
Քո անունով է տվայտում հոգիս,
Մոլոր Լուսնի պես դարձել եմ անքուն,
Ա՜խ, քեզ եմ ձոնում երգը, կարոտիս…

Ս. Մալխասյան 6.12.1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:14

ԱՆԻՄԱՆԱԼԻ
Ինչպես լուսինն է ամպոտ գիշերին դեգերում մենակ,
Երբ չեն երևում անթիվ աստղերի առկայծներն անգամ,
Մնացել էի արար աշխարհում մեն ու միայնակ,
Դատարկ էր հոգիս: Մենություն էր սոսկ և անիրական:

Ունայն է կյանքը, երբ երազներդ են իմաստազրկվում,
Երազներդ վառ, որ փայփայել ես օրե՜ր շարունակ,
Երբ այդ երազիդ հասնելուն միայն մի քայլ է մնում,
Բայց դիպվածը նեռ միգով է պատում երազդ հստակ:

Երեկ թվում էր կշողա պայծառ արևը վերից
Ու կճռվողեն մեր անուրջների հավքերը թևած,
Ամպոտ է հիմա, միգով է պատվել հոգիս դավերից,
Բաժանման ցավը ավերեց վերջին հույսն իսկ անթեղված:

Եվ ով թվում է այսօր քեզ երազ, կուռքն է կարոտիդ,
Վաղը կարող է դառնալ պարզունակ, նույնիսկ ձանձրալի,
Ու կանխատեսել անուրջներ անմեղ` երազ է անգետ։
Այդպես է կյանքը, այդպիսին ենք մենք`
Անիմանալի…

Ս. Մալխասյան 9.12.1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:15

ԲԱԽՏ
Կյանքում լինում է աստեղային ժամ,
Երբ Բախտը գալիս մեր գիրկն է ընկնում,
Իսկ մենք երբեմն քնած ենք այդժամ,
Կամ հաճախ Նրան չենք էլ նկատում:

Նստում ենք թախտին՝ սպասում բախտին,
Երբ բաց ենք թողել բախտը մեր ձեռքից,
Հետո տրվում ենք նենգ կարոտախտին,
Մշտապես դժգոհ մեր ձեռքբերածից:

Լինում են պահեր, երբ գիտենալով,
Որ քայլը դեպի անկում է տանում,
Կործանում ենք մեզ մի անմիտ քայլով,
Հետո խեղճ Բախտի վրա բարկանում..?

Հաճախ էլ գիտես ի՞նչ պիտի անենք,
Որ ուղիղ գծով հասնենք ուզածին,
Բայց որոնում ենք կոր ու կեռմաններ…
Եվ բախտն անիծում որպես տուժածի:

Կյանք է, ամեն ինչ կարող է լինել.
Ամեն վեր ու վար մարդու համար է,
Բայց, թե ուզում ես լինել բախտի տեր,
Բախտից օգտվիր, երբ այն հարմար է:

Մեր իսկ կորցրած բախտի ետևից
Լալիս ենք իզուր ու դժգոհ նստում,
Ուզում ենք կանչով գնալ ետևից,
Կարծես ցպահանջ նամակ է փոստում:

Ամեն մարդու բախտ հենց իր ձեռքին է,
Աստված բոլորին նույն կերպ է նայում,
Կյանքն առանց բախտ էլ արդեն անգին է,
Նայած` ո՞վ, ո՞նց է այս կյանքին նայում:

Որոնիր, գտիր կյանքիդ ճիշտ ուղին,
Աստծո տվածից մի մնա դժգոհ,
Մի տրվիր երբեք նանիր մտքերին,
Ապրիր, վայելիր կյանքդ աներկյուղ:

Ս. Մալխասյան 10.05.1998
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:15

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ
Նա լիակատար հաճույքն էր ուզում
Վայելել անհարց իր միայնության.
Զմայլվել ալվան հորիզոններով
Արևաճաճանչ առավոտների…

Կոկումն էր այնտեղ ամեն օր պայթում`
Աշխարհ բերելով մի նոր շքեղ վարդ...
Երեկոները պառկում էր
Դալար խոտերին փափուկ,
Հայացքը նետում,
Ծիրկաթնից հեռու աստղին Անանուն…

Ոչ աստղախումբը գիտեր և ոչ էլ անունը նրա,
Բայց աստղալույսի նուրբ առկայծները,
Որպես սրբասուրբ հոգու մանանա,
Տարածվում էին
Նրա հոգնատանջ աչքերի վրա`
Բերելով նրան շենշող մտքերի
Հորձանք անարգել…

Երանություն էր՝
Երկնային պարգև...

Ս.Մալխասյան 30.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:16

ՍԵՐՆ ԱՅՑԻ Է ԳԱԼԻՍ
Սերն այցի է գալիս, երբ իմ հոգում սով է,
Անրջանքի սով է վաղնջական:
Նա բախում է սիրտս, հարցնում եմ, - Ո՞վ է,
Ասում է, - Տերն եմ ես քո իրական:

Սերն այցի է գալիս, երբ թախիծս ծով է,
Ալեբախվող ծով է փոթորկահակ...
Նա ցողում է սրտիս տվայտանքի ցողը`
Մտքիս լիցք է բերում, հոգուս` ճախրանք...

Սերն այցի է գալիս, երբ ձանձրույթի հողմն է
Անէության քողով ծածկում ներկան:
Նա գալիս է, որ ես վերագտնեմ շողս
Եվ արարմա'ն շողով ներկեմ ներկան…

Ս. Մալխասյան 24.12.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:17

Է Պ Ի Գ Ր Ա Վ Յ Ո Ւ Ր
Հարգարժան ստեղծագործող բարեկամներ:
Այսօր հայտնաբերեցի,
որ 60 ականներին գրական նոր տերմին եմ հորինել ու մոռացել:
Դա «ԷՊԻԳՐԱՎՅՈՒՐ» (հայերեն կլինի - Պատմելով Պատկերել) տերմինն է,
որով անվանում էի համառոտ, բայց ցայտուն,
պատկերավոր և տեսանելի պատմությունների տեքստերը:
Ստորև ներկայացնում եմ իմ առաջին Էպիգրավյուրը:

ԷՊԻԳՐԱՎՅՈՒՐ 1

***
Երեկ անձրև էր...
Սառը կաթիլներն անողոքաբար
Բախվելով դեմքիս`
Ինձ չէին թողնում
Բացել աչքերս կարոտիս չափով...
Ներիր ինձ անձրև,
Ես չգիտեի, որ սպասումի
Արցունքն ես մաքրում նրա աչքերից...
Ներիր ինձ, անձրև...

Ս.Մալխասյան 1967
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз