СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:01

ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒՀՈՒՍ
Երկնից իջած հրեշտակ,
Աստծո պարգև ես կարծես,
Հեքիաթային ջրահարս,
Վարդաթերթի վճիտ ցող,
Կարոտածիր հույզերի,
Կրքերի ծով փրփրադեզ,
Վայելքների ցունամի,
Խենթ կարոտի հրացոլք....
Ասա, ինչպե՞ս դիմանամ
Թովչանքներիդ հրակեզ,
Սիրակարոտ իմ հոգու
Արևածագ դու բացվող...

Ս.Մալխասյան 17.08.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:03

* * *
Իսկ, եթե մի օր կարոտս մարի,
Քո մեջ` շողարկի անթեղված մի հուր,
Ո՞նց են ներելու քեզ՝ այսքան տարի
Մոռացված, հոգուս ապրումները լուռ...

Ս.Մալխասյան 14 .03.2004
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:05

Մ.Յու. Լերմոնտով

ԱՌԱԳԱՍՏԸ
Ցոլում է ճերմակ առագաստը
Ծովի երկնագույն մշուշի մեջ,
Բայց ի՞նչ է նրա որոնածը,
Ինչ՞ու է լքում եզերքն իր պերճ:

Քամին ցնցում է ալիքն ընդոստ,
Ճկվում է կայմը ու ճռնչում...
Ավա՜ղ, նա բախտ չի լքել անհույս,
Եվ ոչ էլ հուսո ափ է փնտրում:

Նրա դեմ լույսն է լազուր ծովի,
Վերում` արևի ճաճանչն է լուրթ,
Նա փոթորիկ է խնդրում մոլի,
Կարծես հողմում կա հանգիստ ու գութ...

Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը

М.Ю.Лермонтов

Парус
Белеет парус одинокой
В тумане моря голубом!..
Что ищет он в стране далекой?
Что кинул он в краю родном?..
Играют волны — ветер свищет,
И мачта гнется и скрипит...
Увы! он счастья не ищет,
И не от счастья бежит!
Под ним струя светлей лазури,
Над ним луч солнца золотой...
А он, мятежный, просит бури,
Как будто в бурях есть покой!
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:05

ԿՅԱՆՔԸ ՄԵԿՆ Է
Սխալ ես գուցե, եթե քո սիրտը կարոտն է պատել,
Բայց անզոր ես դեռ քանդել կապանքը քո ուղին փակող,
Քո իսկ հորինած պատվի ու խղճի պատվարով պատվել,
Ու ելք չես գտնում բացելու ուղին քեզ բախտից զատող:

Հիշի'ր, քանի կաս, միշտ արձագանքիր արյանդ կանչին,
Ազատի'ր հոգիդ կյանքդ կուպրի մեջ պահող գեհենից:
Հավատա սրտիդ, եթե դեռ քո մեջ հավատ կա չնչին,
Եվ ձերբազատվիր տենչերդ կապող բոլոր թելերից…

Երջանկությունը ժլատ է եղել գուցե քո հանդեպ,
Բայց կյանքը մեկն է ու սրընթաց է ընթացքը նրա,
Փորձիր հասկացնել քո երկրորդ Ես -ին` սրտիդ հակամետ,
Որ այսօր արդեն էլ հին խենթը չես անցկացած օրվա:

Ս. Մալխասյան 1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:06

ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ, ՏԵՐ

Հրկիզիր հոգիս, որ ասուպ դառնամ,
Որ հողմի փոխեմ զեփյուռս թեթև,
Թև տուր, որ քամու թևով սլանամ,
Թե քամու չկա, տուր արծվի թև...

Եղել եմ մտքով ամեն - ամենուր,
Բայց դեռ չեմ տեսել ծագերն աշխարհի,
Ուզում եմ այսպես չխամրել անհուր,
Ուզում եմ ձեռք տալ ամեն մի քարի...

Տեսնել եմ ուզում տիեզերքը ողջ,
Օվկիանոսներն ու ծովերը կիսել,
Շոշափել ամեն ծաղիկ ու բողբոջ
Եվ...ոչինչ, ոչինչ, ոչինչ չանտեսել:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:06

ԹԱԼԻՍՄԱՆ
Լիներ, կարոտ լիներ
Եվ անթաքույց զիջում,
Լույսն առինքնող լիներ,
Խրոխտ ու անշրջուն,
Իմաստն արժեվորվեր խոհի բեռով,
Խիղճը զորեղ լիներ, միտքը` գերող,
Հոգին լուսաշաղախ ու համբերող,
Ու Թալիսման դառնար,
Սերը՝ Ներող…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:07

* * *
Ամեն նոր օր մեկին՝ բերում,
Մեկ ուրիշին տանում է վեր,
Դրանով է կյանքը բեղուն
Եվ տրտմությունը` հարատև…

Ս. Մալխասյան 29.08.2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:08

***
Գորշ միջակություն դարձել կամովին
Եվ դրանից էլ ներքև ենք իջնում,
Երբ օրըստօրե խաբեբա գողին
Ու խոտանին ենք երկիրը զիջում:

Ս. Մալխասյան 30.08.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:09

ԵՐԿԱՐՈՒՄ Է ՕՐԸ
Արտասվաթոր էինք, արտասվահակ դարձանք,
Գերեվարված էինք, դարձանք ազատ...
Նմանվել ենք հանդում մայր կորցրած գառան`
Չկան բարեկամներ ու հարազատ:

Ողջը լքել վաղուց, գնացել են հեռու,
Անգղների ճանկում ճնճղուկ ենք մերկ,
Այլ տեղերում կյանքը հարուստ է ու բեղուն,
Երազ երկրի ցելը մնաց անհերկ…

Երկարում է օրը, երկարում է տարին,
Ու դարերի հետքով ձգվում անվերջ,
Ոսկե հասկի տեղում ծլարկում է գարին,
Հողին տեր են դառնում որդ ու բվեճ…

Կռունկների նման մեկ-մեկ ետ են գալիս
Հուշի արահետը թարմացնելու,
Տեղեկություն քաղում սրա, նրա հալից,
Շրջում պատանության փողոցներում…

Ու գնում են նորից, ու գնում են նորից,
Ու շատերին տանում իրենց հետքով,
Զավակներ են կտրում հայրենական հողից,
Մենք հիմար ենք մնում, իրենք` խելքով..

Ս. Մալխասյան 14.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:10

* * *
Ձեռքերս կարճ են,
Չեն հասնում մարմնիդ
Ու երազներիս թևերն են աճում…
Սպասումներս կառչել անունիդ
Ու քեզ են կանչում,
Ու քեզ են կանչում...

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз