СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:23

ԼԵՌԸ ԾԽՈՒՄ Է

Լեռը ծխում է ամպի մեջ կորած
Եվ սպիապատ սիրտ է հիշեցնում:
Նա էլ իմ սրտում թուխպի պես մնաց,
Օրն առանց նրա անհուշ է անցնում...

Գետակի աշխույժ խոխոջը հիմա
Ինձ նրա ձայնն է հիշեցնում թախծոտ,
Որ մի ժամանակ խինդ էր հուրհրան,
Իսկ հիմա, ավաղ, լոկ հուշ է լացող…

Լսում ճնճղուկի սեթևեթն անուշ
Ու նրա ձայնն եմ հիշում մեղրածոր,
Որ հուշ է դարձյալ, հեռավոր մի հուշ՝
Օր օրի վրա ինձնից հեռացող…

Տխուր եմ ինչպես աշխարհն անարև,
Ախր իմ հոգու արեգակն էր նա,
Որ պոկվեց, գնաց ինչպես մի տերև
Ու խենթ քամու հետ շրջում է հիմա…

Մենակ եմ դարձյալ: Սպասումն աղի
Դժվար է լուծվում աղոտ հույսի մեջ:
Կարոտ եմ նրա անմեղ ծիծաղին,
Որ սրտիս խորքում հնչում է անվերջ…
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:24

Աննա ԱԽՄԱՏՈՎԱ

* * *

Ինձ հարկավոր չեն փայլը ձոների,
Էլեգիաների հմայքը շքեղ,
Հուզումից ծնված երգն է գովելի,
Այլ ոչ սղալված, շատերը ինչպես...
Թե իմանայիք, թե ի՞նչ աղբից են
Ծնվում երգերը լուրջ կամ անամոթ...
Տես խատուտիկը պարսպի տակին,
Եզան լեզուն կամ լոշտակը անհոտ,
Պատին հայտնված բորբոսը անհայտ,
Գոմաղբի հոտը, ճիչը ներվային …
Եվ երգն արդեն կա, հնչում է կայտառ.
Հուրախություն ձեզ ու... նաև՝ իմ:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:25

Իսլանդական պոեզիա
ՅՈԳՈՒՆ ՈՒՐ ՎՅՈՐ
“Հարյուր բանաստեղծություն“,1967

ԿԱՆԱՅՔ
Կանայք փեշի տակ միշտ կաթ են տանում
Հարևանների հիվանդ բալեքին:
Ու մթնշաղին որսի թռչուն են տանում
Դրկիցի փոքրիկ խոհանոց,
Կամ մի երկու ձուկ,
Թե նրանց մարդիկ ծով են դուրս եկել…

Կանայք երեխուն հարևանուհու տուն են ուղարկում,
Նրան ասելու,
- Կարող է էսօր էնքան եք հարուստ,
որ մորս համար երկու բաժակի սուրճի հատիկներ
կտայիր դու մեզ։

Կանայք լուսայգից կռիվ են սարքում հավերի համար, կամ երեխեքի...
Իսկ իրիկունը`… խաղաղ զրուցում:
Մեր բարի՜ կանայք:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:26

Աննա Ախմատովա

ՄՈՒՍԱՆ

Երբ ես նրան եմ գիշերն սպասում,
Թվում է կյանքս կախված է թելից.
Ի՞նչ ազատություն, ի՞նչ փառք, ի՞նչ հուզում,
Երբ նա է հյուրս՝ սրինգը ձեռին…

Մտնում է ահա, քողը ետ քաշում
Ու սևեռում է հայացքը վրաս:
- Դանթեին դու՞ ես “ԴԺՈԽՔ”-ը հուշել,
Հարցնում եմ նրան:
Ասում է, - Ե'ս:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:27

Ա Շ ՈՒ Ն


Աշնան մշուշը սիրտս մաշում է,
Անվերջ քաշում է, քաշում քեզ մոտ,
Կարծես երեկ էր այն հին աշունը,
Ճամփան ոլորուն ու քարքարոտ...

Անցյալ են դարձել ու հնացել են
Հանգած օրերի հուշերն անհուր,
Եվ' անարձագանք սիրտս բացելը,
Եվ' արցունքներդ` մաքուր, մաքուր...

Հոգին շրջել է աշնան երկինքը
Ու խոր թախիծ է թափում երկիր,
Անձրևն էլ երկրի կարոտի երգն է`
Արևին փնտրող իր տարագիր...
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:28

ՏԱՐԵԴԱՐՁ

Հեռավոր ափեր, հուշեր մշուշոտ,
Օվկիաններ հույսի ու տառապանքի,
Անեզր կարոտ` ծածկված փոշով,
Հուշի վերածվող անորոշ կյանքի…

Նամակներ, զանգեր բազմաբովանդակ,
Հաճոյախոսքեր` մշուշված հոգուդ,
Մտքեր` կարոտի ծովում անհատակ,
Ու սիրտ` տվայտող հուշի մորմոքում…

Ղողանջներ հեռվում մրկող հուշերի,
Հայրենյաց հողի մոխրացնող մարմաջ,
Հուշեր գերեվար անցած հույզերի,
Ժպտուն դիմակներ աչքերիդ առաջ…

Եվ այդ քաոսում կեղծիք ու ստի,
Դու պարտավոր ես ժպտալ ամենքին,
Ժպիտներ քամել արտասվող սրտից
Ու զսպել քո մեջ ձայնը բողոքի…

Ինչև է, այսօր գուցե թե ոմանք,
Ի սրտե են քեզ ուզում մեծարել,
Գուցե այս պահին անկեղծ են նրանք,
Մի փորձիր նրանց վարքը վերծանել…

Հավատա, որ դու բոլորի համար
Սիրելի ես և հոգեհարազատ,
Ժպիտներ ցողիր նրանց անհամար,
Երջանիկ եղիր, կրքոտ ու ազատ…

Կյանքն անցողիկ է, խոսքը` մոռացվող,
Եվ խինդն է կյանքի վայելքը միակ,
Ապրիր պահերով հոգիդ ջերմացնող,
Սրտում` խնդաբեր երազներդ թանկ…

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:29

Ի Ն Չ Ո Ւ

Ես ի՞նչ անեմ մարդիկ, որ դուք անհոգս լինեք,
Որ ձեզ սատար լինեմ ու կարեկից,
Որ ձեր հոգնած հոգին սեգ բարությամբ զինեք,
Ապրեք անցավ, անհոգս ու անկսկիծ:

Շառավիղն ենք թե մենք Մեծ Նոյ նահապետի,
Ով բարությամբ շահեց գութն Աստծո,
Նրա սերունդն այսօր, ինչու՞, ինչու՞ պիտի
Գերի լինի հոգսին ամենազոր:

Ինչու՞ կարիքի մեջ մեկը գութ է հայցում,
Մյուսը ավերում է ամենն անսանձ,
Ինչու՞ խիղճն անզոր է մարդկայինի հարցում
Եվ ամենուր փողն է տիրում մարդկանց:

Ինչու՞ հեշտությամբ են քանդում ու կործանում,
Մինչդեռ կառուցելը դժվար է շատ:
Ինչու՞ մեկը անդուլ վարում է ու ցանում,
Մյուսը` վայելող է ու թամաշա:

Ինչու՞, ինչու՞ մարդիկ իրար չեն ամոքում,
Թեկուզ հնար ունեն ու ժամանակ,
Այլ հայհոյում են լոկ, կռվում ու բողոքում,
Ու նախանձն է մարդկանց ուժը միակ:

Ինչու՞ Լավի առաջ փակվում ամեն մի դուռ,
Տրորվում է լույսի ամեն առկայծ,
Իսկ ստորի առաջ բաց է ամեն փակ դուռ,
Թեև նենգ են նրանք ու անաստված

Ինչու՞ անզգամի վերընթացը բաց է,
Արժանավորն ընկած ոտքերի տակ,
Ինչու՞ անչափ հեշտ է բարեգութին խոցել,
Իսկ չարն անպատիժ է հանց հրեշտակ...

Ինչու՞, ինչու՞, ինչու՞...

Ս. Մալխասյան 10.07.2004
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:30

ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ

Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,
Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.

Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
Իմաստունների հետ ծեր ու անչար,
Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
Ու շտկվեր սխալը չարաչար,

Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
Հայը չապրեր առանց Արարատի,
Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
Պաշտեին և' մեծին, և' անհատին,

Եթե ամպի տեղակ Արև'ը լաց լիներ,
Սևանն անհա'րց լիներ ու բարձրաջուր,
Թե ուսումը ձրի', օրենքն անմա'ղձ լիներ,
Հայը սատա'ր լիներ համերկրացուն,

Եթե նախնյաց Ոգու' կարոտը հաց լիներ,
Ու ջահ լիներ պատգա'մը Մեծերի,
Եթե ամեն ասված մի քիչ արվա'ծ լիներ,
Մտքի' կարոտ լիներ, ոչ գանձերի,

Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
Մի քանդածի տեղում, թե երկուսը շինվեր,
Բարին հզոր լիներ, չարը` անճար,

Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
Եթե մեկը` խելոք, մյուսը չար չլիներ,
Օրենքը դա'ս լիներ մեկ երկուսին,

Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
Հավա'տն անխոնջ լիներ, մրմունջը` սին,

Եթե գարին ընկույզ ու հույսը կու'յս լիներ,
Չարիքն` անգործ, անհույս, անապաստան,
Ողբ ու լացի տեղակ խինդի' արցունք լիներ,
Արդարացի' լիներ գործ ու փաստարկ,

Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
Հոգեդարձում լիներ ու արթնացում,
Ետընթացի տեղակ առաջանցու'մ լիներ,
Ըմբոստացու'մ լիներ ամեն հարցում,

Եթե ամեն քայլով ավելացում լիներ,
Ավերումի ուժը չեզոքացվե'ր,
Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
Արարումի' ձիրքը ընտելացվեր,

Եթե նախանձն` անքեն, քենը անշունչ լիներ,
Բարությունը` կարո'ղ ու պատվական,
Եթե հաղթությունը անգոհացու'մ լիներ,
Ուժը ճար չլիներ, փողը` մական,

Եթե շնորհ ու ձիրք աստվածացու'մ լիներ,
Անկիրթ գոյությունը` աղերսական,
Եթե ամեն հարցով Նարեկացու'ն դիմվեր,
Արարատը լիներ մագնիսական,

Եթե օրենք ու դատ անթերացու'մ լիներ,
Անմիտն ուժ չունենար ու զորություն,
Թե չարության դիմաց մի պատառ լա'ց լիներ,
Ապաշխարու'մ լիներ ու թողություն.

Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
Թե չլռե'ր հոգսը մարդկանց հոգում,
Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
Հավա’տն անդուրժ լիներ ու աննկուն…

Եթե այսպե'ս լիներ, եթե այնպե'ս լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...

Սեյրան Մալխասյան 28.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:31

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱԼԱՍՏ

Ածականակերպ գոյականակերտ,
Անըմբռնելի չարանենգ չարիք,
Հայեցողական գորշ նյութ բնակերտ`
Արգասաբերրի հրաբուխ չարի,

Ընդդիմանման աղերսաբողոք`
Լպրծուն սաղրիկ և ստորաքարշ,
Ուղիղ ու ահյակ տրտմաշուք մորմոք`
Բանականի հետ օտար ու անհաշտ...

Օ, հոռետածին գոռոզամիտներ`
Պարապ ու անմիտ ապրող շվաքում,
Արարման պահին Տերն իսկ չգիտեր,
Որ դուք կաք արդեն հենց իր շալակին...

Ս.Մալխասյան 13.06.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:31

Ա Պ Ր Ե Լ

Ապրել մարդավայել ու արժանապատիվ,
Արծվի ճախրանքի պես մեղմ ու հանդարտ,
Բարին ու ազնիվը անազնիվից զատել,
Արդարամիտ լինել ու ինքնադատ:

Ապրել` հայացքի մեջ գորովանք ու ժպիտ,
Լեզվին` բարեբանում ու հույսերին` ճախրանք,
Լռության մեջ` խոհեր, խոսքերի մեջ` կուռ միտք
Սխրանքներում` բորբոք, հուզման պահին` մարմանդ:

Ապրել Աստվածակերպ` ապրեցնելով մարդկանց,
Ոգի ու շունչ ցանել ամուլ հոգիներում,
Օգնության ձեռք մեկնել առանց խնդրանք ու հայց`
Հոգում միայն բարին ու սրտի մեջ ներում:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 20


⇑ Наверх
⇓ Вниз