СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:13

ԱՆԱՆՈՒՆ ԿԱՐՈՏ
Անծանոթ ենք դեռ, իրար չգիտենք,
Քո դեմքը միայն հեռվից եմ տեսել,
Բայց քո աչքերի փայլը հրեղեն
Գրավել հոգիս, սիրտս է հուզել:

Գերվեցի քո լույս աչքերի փայլով
Եվ անզոր եմ դեռ քո հմայքի դեմ,
Հավերժահարս իմ ` հեզաճեմ քայլող,
Ե՞րբ կնվիրես ինձ սիրո եդեմ:

Լուսինը ելավ ամպերի տակից,
Աստղերն անհունից աչքով են անում,
Թախծոտ եմ, քանզի լուր չունեմ քեզնից,
Որտե՞ղ գտնեմ քեզ, սե՜ր իմ անանուն:

Ս.Մալխասյան 2012
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 19:48

ԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱ

Ատլանտիկայի հին ծովախորշում
Մի լուռ կիսագունդ լողաց դեպի ափ,
Ավազների մեջ փորած խոռոչում
Ձվագունդ նետեց մի հարյուրի չափ:

Ավազով պատեց, հարթեցրեց շուքով,
Հետքերը ծածկեց օտար աչքերից,
Աչքը կարոտից մաքրեց արցունքով
Ու հեռու լողաց ծանոթ ափերից:

Ավազը ջերմեց արևի շողով…
Մի օր էլ հանկարծ ափը երերաց,
Ավազի միջից փութկոտ մի դողով
Ձագերի բույլը դեպի ծով գնաց…

Գիշատիչների հարձակումներից
Մի քանիսը լոկ փրկվեցին ծովում…
Կրիայի կյանքը զարմացնում է ինձ.
Ո՞նց են հավերժում
Այս թո' հ ու բոհում…

Ս. Մալխասյան 11.07.1998
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 28 июл 2019, 07:49

ՓՈԽՎԵՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ...

Ինչ լինելու էր, արդեն եղել է,
Ու մենք չենք կարող փոխել դրանք,
Եվ պետք է լինի` ինչ լինելու է.
Աստծո կամոք է ամեն մի բան:

Աշխարհն ի վերուստ մեծ կարուսել է
Ու պտտվում է մեզնից անկախ.
Հնարավոր չէ ետ տալ դարսերը,
Եղածն անդարձ է ու ակնբախ:

Կյանքը հաճույք է, սեր է, կարոտ,
Ծնվում, ապրում ենք մինչ ծերություն,
Հույսի ծերպերը կրծում քարոտ,
Եվ նեկտար ըմպում և անձի թույն:

Վաղվա մեր ուղին ընտրում է Տերը,
Սակայն մեր կամքը նա չի սանձում,
Ու մեզ թվում է աշխարհը մերն է,
Շինում, քանդում ենք առանց հարցում…

Ի՞նչ պիտի լինի, Տերն է որոշում,
Բայց ամեն անգամ թույլ է տալիս
Գարնան զարթոնքում տեսնել աշունը,
Սխալ քայլերը դարձնել ճիշտ:

Բայց ինչու՞ ենք հար հոգոց քաշում
Ու հոգսերի մեջ խրված առմիշտ...
.
Ս. Մալխասյան 17.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 28 июл 2019, 12:25

ՍՊԱՍԵՄ, ԳՈՒՑԵ ԱՐԵՎԸ ԾԱԳԻ

Անցնող օրվա հետ մթնում եմ ես էլ,
Բայց իրիկունս Լուսինն իր չունի,
Որոնումներս դարձել անհասցե,
Սպասման գետ են առանց անցումի...
Հարբում եմ օրվա անկրակ բոցում`
Անցած, ապրածս դարձրած գինի...
Հետո կաղկանձս ցրում փողոցում`
Շրջան գծելով առանց կարկինի...
Անտեր շան նման, բայց ընտելացած,
Վազում եմ սրա, նրա ետևից,
Մի ոսկոր գտնում, մեկը գցում ցած,
Անվերջ խույս տալով նենգ հարվածներից...
. . . . . . . . . .
Սպասեմ,
Գուցե արևը ծագի:
Դժվար է այսպես`
Առանց ճրագի...

Ս. Մալխասյան 10.06.98
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 июл 2019, 13:07

ՄԵՐ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Քարոտ է ճամփան երազների,
Խոչերի է հար հանդիպեցնում,
Խանգարում և' մեր վեհ տենչերին,
Եվ' արցունքով է հաճախ լցվում…

Մենք համարում ենք ճակատագիր,
Երբ ճաշակում ենք կյանքի թույնը,
Եվ պնդում անվերջ` բախտն է բերել,
Երբ բարվոք է մեկի գործն ու տունը…

Չգիտես ինչու, չենք հավատում,
Որ կարող է ազգը բարձունք հասնել,
Որ մեզ ճանաչ մեկը` որբ ու անտուն,
Հայտնի ու հարգարժան
մարդ է դարձել։

Չարախնդում ենք հոգու խորքում,
Հաճախ փորձում մարդուն արգահատել,
Երբ փորձանքվել է մեկը կյանքում,
Ու չի կարողացել գործը հարթել…

Ինչու՞ ենք այսքան խեղճ ու անկամ,
Ապրած կյանքում երբեք չեմ հասկացել,
Հարազատներն անգամ աչքով կտան,
Եթե մեկը փորձի աչքը բացել…

Հաճախ բարեգութ ենք ու հարեհաս,
Երբ օտսրին է վնաս հասնում
Երբ մերձավորն է կրում վնաս,
Կոկ մեղքեր ենք փնտրում ու բամբասում:

Անհասկանալի գեներ ունենք`
Մերթ բարեգութ ենք, մեկ չարակամ,
Փորձության պահին բռունցքվում ենք,
Խաղաղ օրերին` չար ու չկամ:

Հուսանք, որ մի օր կպակասի
Նախանձի դևը մեր գեներից,
Եվ Ազգի շահը վեր կդասվի,
Եսապաշտության մագիլներից:

Ս. Մալխասյան 22.07.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 июл 2019, 13:08

ԼԵՌԸ ԾԽՈՒՄ Է

Լեռը ծխում է ամպի մեջ կորած
Եվ սպիապատ սիրտ է հիշեցնում,
Նա էլ իմ սրտում թուխպի պես մնաց,
Օրն առանց նրա անհուշ է անցնում.

Գետակի աշխույժ խոխոջը հիմա
Ինձ նրա ձայնն է հիշեցնում թախծոտ,
Որ մի ժամանակ բերկրանք էր համակ,
Իսկ հիմա, արդեն լոկ հուշ է լացող…

Լսում ճնճղուկի սեթևեթն անուշ
Ու նրա ձայնն եմ հիշում մեղրածոր,
Որ հուշ է դարձյալ, հեռավո՜ր մի հուշ,
Օր օրի վրա ինձնից հեռացող…

Տխուր եմ ինչպես աշխարհն անարև,
Ախր, իմ հոգու արեգակն էր նա,
Որ պոկվեց, գնաց ինչպես մի տերև
Ու խենթ քամու հետ շրջում է հիմա…

Մենակ եմ դարձյալ:
Սպասումն աղի
Դժվար է լուծվում աղոտ հույսի մեջ…
Կարոտ եմ նրա անմեղ ծիծաղին,
Որ կարոտահեծ կանչում է անվերջ…

Ս. Մալխասյան 30.05.1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 июл 2019, 13:09

ԱՊՐԵԼՈՒ ՍՊԱՍՈՒՄ
Աղոտ, դալկացող աշնան գույներում,
Ամպամած ու մութ երկնքի պես գորշ,
Գալիք օրերը դառնում անորոշ,
Անհասկանալի
Թախիծ են բերում...

Երկար է օրը, անբարբառ ու խուլ,
Եվ խոտորնակին չկա խոտորնակ,
Անբեռ գրաստ են ժամերն անքանակ,
Հոգսը անգրգիռ,
Գործերը` ամուլ...

Հանգիստ են միայն թռչուններն անմիտ.
Գնում գալիս են բանից անտեղյակ,
Անհաս է նրանց մտքերին ներհակ,
Նվաստացումի
Մամլիչը այս բիրտ...

Խարխուլ նավակով ելնեմ ու գնամ,
Հարկ է կառանել մի հանգրվանի,
Բայց որտե՞ղ,
Ու՞մ,
Ե՞րբ,
Գրողը տանի,
Հոգու անդունդ է շուրջս անխնամ...

Մարմինդ մի տեղ, մտքերդ` ուրիշ.
Օրն ու գիշերդ անվերջ երկփեղկված:
Դատարկ է հոգիդ` հոգսերից խեղված.
Ոչ դերասան ես,
Ոչ բեմ,
Ոչ կուլիս...

Երազն է անգամ անհետ չքացել,
Չկա գալիքի սպասվող հեռուն,
Հոգուդ անդորրը բութ ցավն է խեղում,
Հոգսն է անամոթ
Իր գիրկը բացել...

Աչք տնկած նորին մեծություն հույսին`
Դեպի լուսայգն եմ վազում ամեն օր,
Բայց փակ են հույսի դռները բոլոր,
Անխորտակ է լոկ
Սպասումը սին...

Հոգի որոճող կիրճում այս խավար
Փակված են թվում ճամփեքը բոլոր...
Հույզերն` անմռունչ, Հավատն է լոկ խոր.
Ապրում եմ`
Մի օր ԱՊՐԵԼՈՒ համար...

Ս.Մալխասյան 18.11.2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 авг 2019, 01:07

ՀԵՏՈ

Կանցնեն տարիներ, կանցնի ժամանակ,
Մի օր միայնակ կնստես հացի,
Մի դատարկ աթոռ ու լի ըմպանակ
Առիթ կդառնան անառիթ լացի…

Փորձելով հաղթել բախտի հարվածին,
Սուրճի գավաթին նայելով անվերջ,
Նոր հույս կփնտրես հին գավաթի մեջ,
Երբ հուշը… հանկարծ դուռդ կբացի…

Աչքերիդ փայլը կխամրի մի պահ,
Ապա պարզորոշ կտեսնես մեկին,
Հոգիդ կարձակի անորոշ մի ա˜խ
Ու քեզ կհանձնի հուշերիդ ղեկին:

Մտորումների հարվածներն անել,
Ինչպե՞ս և ինչու՞ կդառնան մի պահ,
Մի պահ կփորձես դու նրանց վանել,
Հետո…
Ընդառաջ կվազես ագահ…

Ս. Մալխասյան 7.07.1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 авг 2019, 15:19

Սեյրան Մալխասյան «Էլեգիա»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз