СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:31

***
Շատերին է հոգսը տանում
Ու բարքերը մեր վայրենի...
Ես ապրում եմ Հայաստանում,
Ես չեմ լքի իմ Հայրենին:

Թող այլերը ելնեն, գնան`
Բախտ որոնեն ուրիշ տեղում,
Ես Մայր հողում պիտի մնամ,
Ու ծաղկեցնեմ հողն իմ բեղուն....

Ս. Մալխասյան 30.06.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:04

ԵՐԵՔ ԲԱՐԴԻ
Երնեկ ապրեինք փոքրիկ մի գյուղում,
Երեք բարդիներ վեր խոյանային,
Ու բարդու վրա, բարձրադիր բնում,
Ապրեին խաղաղ երկու արագիլ:

Բարդիների տակ խոխոջեր առուն,
Թարմություն բերեր բաղ ու բոստանին,
Ամենուր լսվեր բառաչ ու մայուն,
Թարմ հացի բույրը տարածվեր տանից…

Երեկոները, ծառերի հովում,
Անցած օրերից պատմեինք իրար,
Հիշեինք, ոնց էր սիրտներս դողում
Առաջին սիրո հույզերից վարար…

Հովանի լիներ մեր երազներին.
Խաղաղ երկնքի լազուրն անսքող,
Ու մեր սրտերը խաղաղ ապրեին
Երեք բարդենու հովանու ներքո:

Ս. Մալխասյան 7.09.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:06

Կոնստանտին Սիմոնով

ՍՊԱՍԻՐ ԻՆՁ (ЖДИ МЕНЯ)

Սպասիր ինձ և ես կգամ,
Բայց շատ սպասիր,
Երբ անձրևն է դեղին անգամ,
Թախծոտ ու անսիրտ:
Սպասիր, երբ ձյուն է մաղում
Երբ շոգ է ու տապ,
Երբ շատերին են մոռանում
Շուտ ու հապշտապ։
Սպասիր, երբ հեռուներից
Նամակներ չկան,
Երբ հոգնել են սպասումից
Մոտիկ, բարեկամ:
.
Սպասիր ինձ և ես կգամ,
Չափսոսաս բարին,
Նրանց, ում ասել է չկամ
Իր գցած գարին...
Թող հասկանան ուստր ու մայր,
Որ չկամ արդեն,
Ընկերներս թող որ գան
Գլուխը կախեն,
Դատարկեն դառը գինին
Ողորմաթասի...
Սպասի'ր, բաժակդ դի'ր,
Հիշի'ր իմ մասին:
.
Սպասիր ինձ և ես կգամ
Մահին դեմ այդ սին,
"Բախտն է բերել", թող անկամ
Չսպասողն ասի,
Չհասկանան թող նրանք,
Որ արհավիրքից
Քո սպասումն է միայն
Պահպանել միշտ ինձ։
Ո՞նց փրկվեցի, կիմանանք
Միայն ես ու դու,
Պարզապես ինձ շատ էր թանկ
Սպասումը քո...

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:06

Ա Ս Տ Ղ Ե Ր
Աստղերն ասին իջնենք երկիր.
Դարեր ի վեր թարթում ենք հար.
Անուններս գիտեն անգիր,
Չենք ճանաչում սակայն իրար:

Ասին, հագան թևեր արծաթ
Ու սուրալով վար սլացան,
Երկրում դարձան լույսի մի ճայթ
Ու խավարի գերին դարձան:

Երկնացիք ի՞նչ իմանային
Որ մատնաչափ երկրի վրա
Արդեն անթիվ աստղեր կային`
Անուններ մեծ ու աննման,

Որ երկրային ամեն անցորդ
Ինքնին արդեն աստղ է մի վառ
Կամ ապագա աստղի հայցորդ`
Ինքնահմա ու խանդավառ,

Որ երկրային դարն ալեկոծ
Աստղիկներ է ծնում բազում,
Միտքն անմշակ, հոգին` անփորձ,
Բայց տենչերով` արևակուլ...

Ու երբ աստղերը երկնքի
Տեսան երկրի խավարը պիղծ,
Երկրի գենից մարող հոգին
Խավար Երկինք տարան նորից:

Ս. Մալխասյան 25.10.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:06

***
Սառցափոշին է հիմա
Պատել հոգին մեր ամուլ,
Ետ են կանչում նորից-նոր
Շավիղները մոռացյալ…
Միտքը ասում է գնա,
Սիրտը` բռնում է ամուր,
Ու երկմտում ենք դարձյալ՝
Առա՞ջ գնալ, թե՞ անցյալ…

Ս. Մալխասյան 30.06.2004
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:07

ՄԵՐ ՔԱՐԸ
Մեր քարը հոգսեր է փարատում,
Մեր քարից լույսեր են ճառագել,
Մեր քարով մեր անցյալն են դատում,
Եվ մեր հույսն է անգամ քարակերտ…

Ս. Մալխասյան 25.09.1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:08

ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ

Սպասում ենք` մեզ դուրս բերի Արփին
Տամուկ հոգսերի լաբիրինթոսից,
Բայց միշտ անտես է արևի ճամփան,
Հետքեր չի թողնում փորած ակոսում…

Հոգսերը շարվում ստրուկների պես,
Լուռ խոնարհվում են Արևի առաջ,
Արևը գալիս գնում է անվերջ,
Կորչում լուսեղեն հեռվում անճանաչ:

Հույսերը նորից մնում գլխիկոր
Եվ սպասում են նոր արշալույսի,
Սփոփում է լոկ Լուսինը խոտոր`
Լույսի նոր ծվեն նետելով հույսին…

Այս անգութ կյանքի լաբիրինթոսում՝
Ծնվում, տանջվում ենք, դառնում ալեհեր,
Սնվում չորացող նանիր հույսերով`
Հոգում՝ անկատար երազը ջահել…

Ս.Մալխասյան 30.06.2004
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:08

***
Երազներս ծածկվում են հուշի մուժով,
Գերեվարված հին հուշերի վերջալույսին,
Ապրում էի մոռացումի տամուկ հուշով,
Մեկնություններ չգտնելով կատարվածին…

Մենությունս դեն նետել եմ ուզում հիմա
Անմեղության քողն եմ ուզում պատռել կյանքիս,
Բայց աչքիս դեմ հայացք չկա սրտահմա,
Դեռ գերին եմ մնում նորից հին հավատքիս,

Ու՞մ սրտում եմ հիմա սիրո հանդես բացել,
Ծիածա՞ն եմ բերում նրան, թե՞ մառախուղ,
Ու՞մ հավատաս, և ու՞մ առաջ սիրտդ բացես,
Երբ մենակ ես, իսկ կարոտդ մնում է լուռ…

Ս.Մալխասյան
5.07.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:09

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

Երկու քսան դարեր բաժան բաժան արին,
Շատ դժվար էր մեկում միաբանվել,
Եթե ամեն մեկս մի քար դնենք քարին,
Կարող ենք և հավերժ բարեբանվել…

Երկու հազար տարի հավատը մեզ պահեց,
Հայկի գենը` հասած քսանմեկին,
Դժվար պահին անգամ հաց ենք քամել քարից,
Զորավիգ ենք կանգնել մեկս մեկին:

Հավատում եմ, անշուշտ, կսթափվենք հենց վաղը,
Մի նոր Թլոր Դավիթ աշխարհ կգա,
Հայոց փառքը կապրի իր նոր Ոսկեդարը,
Նորից Լույսով կապրի մեր Ապագան:

Ս.Մալխասյան
14.11.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:09

***
Երբեմն նստում խարխուլ աթոռին,
Եվ անմիջապես մեր ցավն ենք հիշում,
Հանդիպում հանկարծ փոքրիկ բլուրի`
Անտերունչ թողած մեր սարն ենք հիշում…
Արծաթապակե հայելու ներսում
Արտացոլվում է մեր տեսքը միայն,
Մենք հայելուն ենք նայում ամեն օր
Նեղվում մեր ծանոթ տեսքից անհմա,
Մինչ այլոց հենց մեր տեսքն է հիացնում՝
Հիսուսին դաված Հուդայի նման…

Ս. Մալխասյան 12.10.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз