СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:24

ԱՆՈՄԱԼԻԱ
Թափառում է Հոգին անքուն,
Բույն է ուզում գտնել մի տեղ,
Փակ է սակայն ամեն մի դուռ,
Մարդիկ ամուր քուն են մտել:

Բախվում սրա-նրա դռան,
Ծիկրակում է լուսամուտից,
Չեն նկատում մարդիկ նրան,
Դեռ չեն ջոկում լույսը մութից:

Ս.Մալխասյան 25.10.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:25

Վ Ճ Ի Ռ
Օղակ ես նետել իմ պարանոցին
Եվ ինձ կանգնեցրել աթոռի վրա,
Ես սպասում եմ քո թույլ հրոցին,
Որ այդ պարանը կախաղան դառնա…

Պարանի ծայրը քո ձեռքին է դեռ
Եվ դու ես կանգնածն աթոռի կողքին…
Օրհաս է թվում վճիռդ արդեն
Ու… քո ձեռքին է նայում իմ հոգին:

Խարխուլ աթոռին ես եմ բարձրացել,
Նաև պարանն եմ քեզ նվիրել ես,
Բայց դու ինչու՞ ես այդպես համրացել,
Ոչ բաց ես թողնում, ոչ քաշում ես քեզ…

Ծանր է անորոշ վիճակն այս հիմար,
Կամ աթոռը տար, կամ պարանը թող,
Շատ խորհել պետք չէ որոշման համար,
Ի վերջո մի օր դառնալու ենք հող…

Ս. Մալխասյան 1998

VERDICT

You’ve thrown a lasso right around my neck,
Making me stand on a wooden chair.
Eagerly waiting for your gentle push,
To transform the rope into black gallows…

One end of the rope is still in your hand,
And you ‘re still standing at the foot-stool.
Your sentence seems agony and gasp,
My soul staring at your empty hands.

I myself stood on the decrepit chair,
I myself offered the round-my-neck rope
It’s interesting – Why are you silent?
Either pull the rope or just drop it down…

Heavy and indefinite is this crazy lot.,
Take the chair away or keep the rope there.
No need to think much to decide, to determine,
Finally one day we’ll turn into earth …

Seyran Malkhasyan1998, Vanadzor, Armenia
Translated by Vardges H. Keshishyan
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:26

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ
Այսօր հոռի, վաղն անգո,
Մոլորության շղարշում,
Մի տեղ հնչում է տանգո,
Մի տեղ աթոռ են մաշում...

Միևնույն է շատերին`
Տերևաթափ կամ գարուն,
Մեկն ուզում է համբերի,
Մյուսն` էլ չի համբերում..

Հոգսի համար դուռը բաց,
Հույսի համար չկա դուռ,
Զատզատված են խինդ ու լաց,
Դղյակի մեջ կամ անտուն...

Գեների կապն ընդհատվել,
Թույնով է լոկ աչքը լի,
Իրար կարող են ատել,
Չարն է և' հաց, և' գինի...

Այդ չարագույժ ոլորտում
Փրփրաբաշ է ամեն ցավ,
Հոգսն` ալիքվող, անհատնում,
Նախանձն` անկուշտ, անկործան...

Անեզր է ու անվախճան
Երթն ալեկոծ օրերի`
Մտքեր անշունչ ու անբավ,
Հոգին անբույր ու հոռի...

Մարդիկ դառնում են մժեղ,
Որկրամոլները` ագահ,
Կարոտախտ է ողջ գիշեր,
Հայի կյանք է, Հայի բախտ...

Ս.Մալխասյան 20.10.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:26

ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Խիղճն անհունում է ապրում`
Սոված ու անքեն,
Նա` տնավեր, մենք` անտեր,
Այս է մեր բարքը:

Զուր ծվատում ենք իրար,
Չար ենք ու չկամ,
Բողոքում ենք անդադար,
Բայց օգուտ չկա:

Ոչ վատին ենք անիծում,
Ոչ լավն ընդունում,
Բարուն անվեջ քարկոծում
Ու կյանքն ենք թույնում...

Հար տրտնջում ենք անբույր
Կյանք ու գալիքից`
Բողոքելով օրն ի բուն,
Անտեր կարիքից...

Իրար կոկորդ կրծելով
Հասանք էս օրին.
Ծիծաղատեղ ենք դաձել
Աչքում բոլորի...

Ս.Մալխասյան. 17.11.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:27

Ա.Ս. Պուշկին

* * *
Մութը փեշն է փռել Վրաց հողի վրա,
Արագվայի խրոխտ ճիչն է ցածում...
Թախծոտ եմ ու թեթև. վիշտս` լուսավորյալ,
Եվ թախիծս է հիմա քեզնով լեցուն:

Քեզնո՜վ, միա’յն քեզնով....
Եվ իմ տրտմությունը,
Ոչ տանջանք է անհույս, ոչ հառաչ է:
Սիրտս այրվում բոցով, սիրում ու սիրում է...
Ախր, նա չի կարող ապրել անսեր:

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:27

Իսլանդական պոեզիա
Յոգուն Ուր Վյոր
“Հարյուր բանաստեղծություն”շարքից, 1967

ՓՐԿԻՐ ՏԵՐ

Տեր, փրկիր բոլոր եզակիներից
Եվ հանճարների պարսից բազմազան,
Մենք մինչև կոկորդ կուշտ ենք դրանցից,
Չենք ուզում անսալ…

Հասարակ մարդու հավատը մեզ բեր,
Որն ինչ-որ բանի հավատում է դեռ…
Թող խելոք լինեն չափից ավելի
Իմաստունները այլ աշխարհների.

Թարգմանեց` Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:28

ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սպասում ենք դարեր ի վեր,
Դարեր ի վեր մաքառում,
Անվերջ տկլոր ու բնավեր`
Տերունական պայքարում...

Քանի, քանիսն եկան անցան,
Խոստումները բերանին,
Վաղվա օրից տարան անցյալ
Նրանց կարկուտն ու քամին...

Մենք բռունցք են դառնում ահեղ,
Երբ ոսոխ կա մեր դիմաց,
Իսկ երբ պիտի իրար շահենք`
Կամ նախանձ ենք, կամ քնած...

Ս.Մալխասյան 15.11.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:29

Իսլանդական պոեզիա
ՏՈՐՍԴԵՅՆ ՖՐԱՈՒ ՀԱՄՐԻ
“Նոր աշխարհն ատամի տակ” շարքից

ԱՌԱՋԻՆ ՀՐԱՇՔԻ ԳԻՇԵՐԸ

Ամբողջ գիշերը հրաշք էր անտես,
Երջանկությունը տևեց մինչև լույս,
Որ տաք ջերմուկի աղբյուրն էր ասես,
Որում սուզվելը և լողալը դուրս
Անափ հաճույք էր, վսեմ ու հրկեզ…

Ու թե ոչ այսօր, բայց ինչ-որ մի պահ
Պիտի խմեի այդ ջուրը զուլալ
Հենց քո ափերից…

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:29

ԱՆՀՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Երանավետ ու բարին
Պահ տվեցինք անցյալին,
Տրտնջում ենք, բողոքում,
Այրվում անզոր մորմոքում…

Ի՞նչ է տալու վաղը մեզ,
Անորոշ է ու անտես,
Հույսը մնաց ամպերում,
Ու լոկ անձրև է բերում…

Ապրելով գեթ մի կես դար,
Անօգ դարձաք ու տկար,
Չթողնելով ինչ-որ հետք`
Ու՞ր ենք գնում` չգիտենք…

Ս. Մալխասյան 16.06.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:30

ՈՒ՞Ր Է ԵՐԱԶԸ ՄԵՐ

Ու՞ր է երազը մեր, որ մայթերի փոշու
Գորշ ամպերն է երկինք նա բարձրացնում,
Եվ որտե՞ղ է հիմա նա պահ տրվել հուշին,
Ու՞մ սրտում է գցել իրարանցում:

Եվ օրերից մի օր ետ կդառնա՞ արդյոք`
Հետք թողնելու ծանոթ արահետում,
Թե՞ կկորչի օտար ճամփաներում մոլոր,
Մարմրելով, անբոց ու բեկբեկուն:

Դարերի համ ունի երազը մեր մաքուր,
Մաքառող է, անեղծ ու անդավան
Ու ապրում է այլող երազներից թաքուն,
Ժամանակի հոսքում անապական:

Ու՞ր է երազը մեր, ո՞ր մայթերի փոշում,
Թանձրացե՞լ է արդյոք, թե՞ նվաղել,
Ու՞մ է հայրենի տան ծանոթ ուղին հուշում,
Ու՞մ մտքերի հունն է աղավաղել...

Ս.Մալխասյան
4.09.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз