СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:17

ԱՆԸՄԲՌՆԵԼԻ
Կորցրեցինք անցյալում ու ներկայում չգտանք,
Մաքառեցինք, տոկացինք` ձեռնունայն ենք մինչ այսօր,
Եկան, տեսանք, չքացան արհավիրքներ ու վտանգ,
Բայց այնպես չէ ինչ-որ բան, թե ճրագով, թե լույսով...

Մտավախ ենք մինչ այսօր, որ ուշացանք գնացքից,
Հեռու, մոտիկ նստեցին արևմտյան ճեպընթաց…
Կառչել էինք, կարծես թե, ժամանակի քղանցքից,
Բաց թողեցինք ու ընկանք քարե դարի գիրկը բաց...

Քարե դարի ճանկերից խուսափել ենք փորձում հար,
Սակայն բնույթը մեր հին անվերջ ներքև է քաշում.
Ավերողներ անհաշիվ, կեղեքիչներ անհամար,
Եվ ապագան են խլել, և անցյալն են տաշտշում...

Ս.Մալխասյան 14.07.2004
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:18

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Ես ուզում եմ ինձ մոռանալ
Ու քո սիրով ապրել անվերջ,
Քո իղձերի գերին դառնալ,
Ոգելով քո տենչերն իմ մեջ...

Ես ուզում եմ վաղվա օրում
Եվ հավերժում լինել քոնը,
Որ եւ անցյալ տեսնեմ նորում
Եվ գալիքում տեսնեմ նորը..

Որ չխախտվի ոչ մի անգամ
Կամրջումը հին ու նորի,
Ու չփնտրենք ուրիշ պատգամ`
Կարոտելով քար ու հողի...

Որ լսելով ծանոթ մի երգ,
Չկեղեքվենք մենք մեր ներսում,
Որ չմնա եւ ոչ մի վերք
Աչքին անտես մեր լուռ կեսում..

Ես ուզում եմ ապրել այստեղ,
Այս քարքարոտ հողի վրա,
Իմ հնամյա գոյը փաստել
Ծլարկելով քարին նրա:

Ոզում եմ, որ մեր հանճարը
Որբ չլինի իր ոստանում,
Որ գտնվի դեղն ու ճարը.
Ապրել Կանչող Հայստանում:

Ես ուզում եմ սերունդներին
Թողնել երկիր հզորազոր,
Որ խոնարհվեն մեր Հին Գենի
Նորաբողբոջ զարմին Այսօր:

Ապրենք Մեկտե'ղ, Մի' երկնքի.
Մի' արեւի հովանու տակ`
Տալով մեր հին Վարք ու Փառքին
Մի նո'ր Թռիչք ու Նո'ր մի Կյանք....

21.09.2000 Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:19

ՀՈԳՆԵՑԻՆՔ

Հոգնել ենք թղթից ու մելանից,
Հոգնել ենք այլոց խորհուրդ տալուց,
Հոգնել ենք խախուտ հենարանից,
Բախտի քամուց ենք հոգնել վաղուց:

Հոգնել ենք հոգնած հորիզոնում
Հոգնած արևի տեսքից անհաս,
Հին հոգնությունը հոգս է սնում`
Ամենազոր ու ամենահաս…

Ինչպես պատկերը ֆիլմի վրա
Փոխվում է կյանքը կադր-կադր,
Օտարի պես ենք նայում նրան.
Հանդիսատես ենք կամ դավադիր:

Ս. Մալխասյան 2008
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:20

* * *
Սերը ջերմություն էր ուզում,
Որ հուրհրա,
Բայց սառնություն գտավ,
Դարձավ արցունք,
Որ ծորում է թաքուն,
Կաթում սրտի վրա,
Դառնում թախիծ ու ցավ,
Ու... կարոտի անձուկ…

Ս. Մալխասյան 13.12.1971
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:21

ԳԱԼԻՔՆ ԵՄ ՊԱՇՏՈՒՄ
Դանթեի նման անհույս,
Չարենցի նման որբ ու մերկ,
Եղել է` ճկվել եմ քամուց,
Եղել է` գործել եմ և մեղք,

Ապրել եմ ասկետի նման,
Մարդկային ցավով եմ ապրել,
Ազգիս ցավն է իմ ցավը հիմա՝
Ոչ մեկի չեմ կարող ատել:

Սիրեցի Սայաթ ու Սահյան,
Սևակի ապրածով ապրեցի,
Թումանյանը դարձավ ինձ վահան,
Նարեկն ու Քուչակը այրեցին:

Իղձերի ոսկեթույր մշուշում
Խորովվեց իմ հոգին անխնա,
Անցյալը կարոտով դեռ հիշում,
Բայց...
Գալիքն եմ պաշտում մինչ հիմա:

Ս. Մալխասյան 28.06.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:21

ԻՆՔՆԱՄԵՐԿԱՑՈՒՄ
Եկել է ժամը ինքնամերկացման.
Սեփական խղճին ապաշխարելու.
Ես այդ անում եմ առանց ձեր հարցման.
Ներքին մղումով, առանց խաբելու...

Ծնունդից ի վեր մնալով մանուկ`
Ես իմ ողջ կյանքում երբեք չեմ փոխվել,
Իմ անցած ճամփան եղել է բանուկ
Բայց միշտ ձգտել եմ թողնել ինչ-որ հետք:

Հոգսերի բեռից ծունկի չեմ իջել
Ու չեմ սողացել հզորի առաջ,
Ապրելով չարի ու բարու միջև`
Բարուն եմ անվերջ վազել ընդառաջ:

Անորոշության քողի ետևում
Ձգտել եմ տեսնել լուսավորն անբիծ:
Երազս հաճախ տարի էր տևում,
Չայրվեցի, սակայն, կրքերի տապից։

Ես չփորձեցի իմ տեղն ունենալ
Հարթված ու բանուկ մայրուղիներում.
Խաբկանք ու ստով գործի տեր դառնալ,
Լինել ժպտերես խարդախի դերում:

Ուրիշների պես ես էլ եմ ուզել
Ապրել փառքի մեջ ու հարստության,
Բայց, երբ մտերմիս մի ցավ է հուզել,
Ես իմ հույսերը դրել եմ պատյան...

Ու չեմ ափսոսում, որ կարիքն անհագ
Հարկի, անհարկի իմ դուռն է թակում
Թող իմ հոգսերը մնան կրծքիս տակ.
Լույսը չմարի միայն մեր հարկում:

Լույսն եմ ես սիրում ամենից առաջ
Եվ թշնամին եմ խավարի անդեմ,
Լույսի մեջ խինդ կա, խավարում` հառաչ,
Ես ծունր եմ իջնում Կանթեղների դեմ։

Ս. Մալխասյան 2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:22

ՄԻԽԱԻԼ ԼԵՐՄՈՆՏՈՎ
(Михаил Лермонтов)

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Խոստանում եմ այսու միշտ հավատալ,
Թեև դա երբևէ չեմ նկատել,
Որ մեր այրերը մեծ կապրեն անմեղ`
Իրենց երդման ոգով ու անխարդախ…

Որ մեր ժպիտներն ու համբույրենրը
Կեղծավոր են, բայց ոչ միշտ ու հաճախ,
Որ մեր սխալներն ու ծուռ քայլերը
Բարեկամը գուցե ների անչար:

Որ ժամանակն իրոք վերք է բուժում,
Որ խնդության լույսն է կյանք արարել,
Որ բարեգութն այսօր կոչում չէ զուտ,
Որ կյանքն ավելին է քան փառքը մեր:

Բայց իմ այդ հավատին դառը փորձը
Հակասում է կյանքում ամեն վայրկյան.
Միտքը առաջվա պես դեռ անգործ է,
Հույսն ու սպասումը` անարձագանք…

Թարգմանեց` Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:23

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

* * *
Պոետ լինել, գուցե, նշանուկում է թե,
Եթե ճշմարիտը չես խաթարում,
Քո սեփական մաշկը սպիներով պատել,
Արյան հետքեր թողնել այլոց հոգիներում...

Թե պոետ ես, պիտի քո աշխարհը երգես,
Թող մեկընդմիշտ պարզ ու հստակ լինի,
Սոխակների երգը նրանց համար լավ չէ,
Ում ագռավի երգն է հասանելի:

Թե տատրակի երգը օտարից է սերում,
Պարապ վախտի անմիտ խաղալիք է,
Ծանոթ ու հին երգն է հոգուն հրճվանք բերում,
Անհամ ձայնով անգամ, մեծ բարիք է:

Մուհամմեդը գինին ղուրանով արգելեց`
Խաբելով իր փառքի գերիներին,
Պոետները սակայն, ցնծում են լավ գինուց
Ի հեճուկս անլուր տանջանքների:

Եվ պոետը, եթե իր սիրուհու մահճում,
Ուրիշին է գտնում նրա կողքին,
Տառապանքը հոգու թունդ գինով է կարճում
Ու ձեռքը չի մեկնում կույր դանակին:

Մոխրանալով խրոխտ իր մորմոքի բոցում`
Մինչ տուն հա սուլում է ծանոթ մի երգ.
- Դե ինչ արած, մենք էլ կորչենք մի փողոցում,
Մեզ ծանոթ է ամեն կսկիծ ու վերք...

Թարգմանեց` Ս Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:23

Ա. Ս. Պուշկին

ԳԻՇԵՐ
Իմ ձայնը` խորամուտ քնքշաթոն հուշերին,
Խաթարում է մունջը երկարող գիշերի,
Տխրամած մի ճրագ, անկողնուց ոչ հեռու,
Այրվում է: Տաղերս են: Հալվում են ու դողում...

Հոսում են առվակներն իմ սիրո` լի քեզնով:
Խավարում փայլում են աչքերդ բոցավառ:
Ժպտում են: Թվում է քո ձայնն է դեռ լսվում,
Ընկեր իմ, քնքուշ իմ, սիրում եմ... քոնն եմ հար:

Թարգմանեց` Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:24

Օմար Խայամ

***
Սուրբ նվիրումը վաճառվել չէ դեռ,
Կողքին քնելը տրվել չէ բնավ,
Ոխ չպահելը ներում չէ, ի դեպ,
Եվ չսիրել չէ, հեռանալն անդավ…

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз